23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Համացանցում լայն քննարկվում է ֆուտբոլի աստղ Դեվիդ Բեքհեմի նոր հոբբին: Նա չի վրիպել տեսախցիկներից իր հին ընկերոջ` Բարաք Օբամայի հետ հանդիպման մոտոցիկլով գնալիս:
Չնայած մոտոցիկլին` Բեքհեմի հագուստը դասական է եղել:
Սեպտեմբերի 28–ին Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ շանսոնիե Շառլ Ազնավուրի համերգը՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին։ Ինչպես Ֆրանսիայից հաղորդում է անկախ լրագրող Ժան Էքյանը, համերգին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև հայ և ֆրանսիացի այլ պաշտոնատար անձինք։
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ երկու նախագահներին, քանի որ նրանց ներկայությունը մեծ նշանակություն ունի մեր պայքարում»,– նախագահներին ուղղված ողջույնի խոսքում ասել է Շառլ Ազնավուրը։
Միջոցառմանը ելույթ են ունեցել հայ և ֆրանսիացի արտիստներ,այդ թվում՝ դաշնակահար Վարդան Մամիկոնյանը, ջազ երաժիշտ Տիգրան Համասյանը, սոպրանո Հասմիկ Պապյանը, երգիչ Պատրիկ Ֆիորին, երգչուհի Հելեն Սեգարան, կատակերգու դերասան Միշել Լիբը և նմանակող Լորան Գերան, ջազմեն Անդրե Մանուկյանը, ինչպես նաև Սեդա Ազնավուրը: Համերգից ստացված հասույթը պետք է փոխանցվի «Ազնավուրը Հայաստանի համար» բարեգործական ասոցիացիային:
Լոս Անջելեսում հոկտեմբերի 3–ին նախատեսված Օսմանյան զինվորական նվագախմբի քայլարշավը չեղյալ է հայտարարվել։
Asbarez պարբերականի հաղորդման համաձայն, թե կոնկրետ որն է եղել միջոցառման չեղյալ հայտարարելու պատճառը, միջոցառման կազմակերպիչները չեն հաղորդում։
Գրասենյակը նախատեսում էր նույն այդ օրը բողոքի ակցիա անցկացնել։
Լոնդոնում հոկտեմբերի 1-ից շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում սկսելու են վաճառել «Globe to Globe» շեքսպիրյան երկերի վեցշաբաթյա փառատոնի տոմսերը: Փառատոնին մասնակցելու է 37 թատերախումբ տարբեր երկրներից: Ռուսական BBC-ի հաղորդմամբ, փառատոնը մեկնարկելու է 2012 թ. գարնանը:
Մեկնարկը պետք է համընկնի դրամատուրգի ծննդյան օրվա հետ՝ ապրիլի 23-ին: Փառատոնը դառնալու է Մշակութային օլիմպիադայի մի մասը, որը համընկել է Լոնդոնում 2012 թվականի ամառային օլիպիական խաղերի հետ:
Անգլիական գրականության դասականի ստեղծագործությունները փառատոնի ընթացքում բեմադրվելու են 37 լեզվով, այդ թվում՝ նաև հայերեն:
Շեքսպիրը կբեմադրվի 37 լեզվով
Լոնդոնում հոկտեմբերի 1-ից շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնում սկսելու են վաճառել «Globe to Globe» շեքսպիրյան երկերի վեցշաբաթյա փառատոնի տոմսերը: Փառատոնին մասնակցելու է 37 թատերախումբ տարբեր երկրներից: Ռուսական BBC-ի հաղորդմամբ, փառատոնը մեկնարկելու է 2012 թ. գարնանը:
Մեկնարկը պետք է համընկնի դրամատուրգի ծննդյան օրվա հետ՝ ապրիլի 23-ին: Փառատոնը դառնալու է Մշակութային օլիմպիադայի մի մասը, որը համընկել է Լոնդոնում 2012 թվականի ամառային օլիպիական խաղերի հետ:
Անգլիական գրականության դասականի ստեղծագործությունները փառատոնի ընթացքում բեմադրվելու են 37 լեզվով, այդ թվում՝ նաև հայերեն:
Այսօր Google որոնողական համակարգը նշում է իր 13-ամյակը: Աշխարհում ամենահայտնի որոնողական համակարգն ամսական մշակում է 41 մլրդ 345 մլն հարցում և ինդեքսացնում ավելի քան 25 մլրդ կայք:
Որոնողական համակարգն ի սկզբանե եղել է Ստենդֆորդյան համալսարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի ուսումնական նախագիծը: 1996թ. նրանք մշակում էին BackRub որոնողական համակարգը, իսկ 1998-ին դրա հիման վրա ստեղծեցին Google-ը:
Թեև ընկերությունը հիմնադրվել է 1998թ. հոկտեմբերի 7-ին, Google.com դոմենային անունը գրանցվել է 1997-ի սեպտեմբերի 15-ին և գործարկվել սեպտեմբերի 27-ին:
Հետաքրքիր է, որ Google-ի անվանումն առաջացել է Սերգեյ Բրինի թույլ տված տառասխալի պատճառով: Googol (տասի հարյուրերորդ աստիճան) գրելու փոխարեն նա գրել է google, և անունն այլևս փոփոխության չի ենթարկվել:
Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում մեկնարկած շախմատի Մեծ սաղավարտ շարքի եզրափակիչ մրցաշարում հաղթանակով մեկնարկեց Լեւոն Արոնյանը: Հայկական շախմատի առաջատարը սպիտակներով հաղթեց իսպանացի Ֆրանսիսկո Վալյեխոյին եւ երեք միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուս երկու պարտիաներում գրանցվեց ոչ ոքի: Խաղում էին Հիկարու Նակամուրան ու Վասիլի Իվանչուկն ու Վիշվանաթան Անանդն ու Մագնուս Կարլսենը: Երկրորդ տուրում Արոնյանը սեւերով կմրցի Կարլսենի հետ:
Կյանքի 71 տարեկան հասակում մահացել է 2004թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր քենիացի հասարակական գործիչ Վանգարի Մաատաին (նա քաղցկեղ ուներ)։ Ինչպես հաղորդում է ռուսական Gazeta.ru կայքը, Մաատաին առաջին աֆրիկուհին էր, որ Նոբելյան մրցանակի արժանացավ։
Մաատաին «Կանաչ գոտի» շարժման հիմնադիրն էր։ Շարժումը զբաղվում է Քենիայի ոչնչնացված անտառների վերականգնմամբ։ Շարժման մասնակիցները ողջ Աֆրիկայում 30 մլն ծառ են տնկել։ Վանգարին նաև կանանց իրավունքների ակտիվ պաշտպան էր և մասնակցել է երկրի քաղաքական կյանքին։ 2009թ. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Բան Գի Մունը Մաատաիին խաղաղության դեսպան էր նշանակել։
Այսօր աշխարհահռչակ երաժիշտ Ռեյ Չարլզի ծնդնդյան օրն է. Նա ծնվել էր 1930-ին՝ Ջորջիա նահանգի Օլբանի փոքրիկ քաղաքում:
Ավելի քան 70 ձայնասկավառակների հեղինակ Ռեյ Չարլզը ստացել է 17 Գրեմմի, հանդես է եկել ջազի, ռոք’ն’ռոլլի, քանթրիի և բլյուզի բեմերում:
Նրա ձայնագրություններն ընդգրկված են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում, իսկ «Rolling Stone» ամսագիրը նրան ընդգրկել է «100 անմահների» ցուցակում:
Ֆրենկ Սինատրան Ռեյ Չարլզին անվանել է «շոու բիզնեսի միակ իրական հանճար»:
Ռեյ Չարլզի մանկության, կուրության պատճառի, երիտասարդության և ընդհանրապես ողջ կյանքի և աշխատանքի մասին պատմությանը կարելի է ծանոթանալ` դիտելով «Ray» ֆիլմը:
Լեգենդար երգիչը մահացել է 73 տարեկանում՝ Բևերլի Հիլզի իր տանը:
Ռեյ Չարլզի լավագույն կատարումներից մեկը Շառլ Ազնավուրի ՄԱՄԱ երգն էր:
Ինչպես հայտնում է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի ղեկավարությունը` աշխարհահռչակ երգչուհի Սեզարիա Էվորայի` սեպտեմբերի 29-ին Երևանում ծրագրված համերգը չի կայանա, քանի որ Էվորան ուղեղի կաթված է տարել և այլևս չի վերադառնալու բեմ: Հնարավոր է «Խրոնոգրաֆ» ընկերության հետ պայմանավորվածությամբ համերգը պահպանվի, փոխարինվի արտիստը:
«Երևանյան հեռանկարներ»-ը հավատացնում է,որ համերգի համար վաճառված տոմսերի գումարն ամբողջությամբ կվերադարձվի:
Սեպտեմբերի 29–ին նախատեսված էՍեզարիա Էվորայի համերգը Երևանում, սակայն այն հնարավոր է, որ չկայանա` առողջական խնդիրների պատճառով:
Հիշեցնենք որ,Կաբո–Վերդեից աշխարհահռչակ երգչուհի Էվորան հայտարարել է, որ ավարտում է իր երաժշտական գործունեությունը։ Այս մասին հայտնում է «Ֆրանս–պրես» գործակալությունը, հղում անելով երգչուհու սկավառակները թողարկող ընկերությանը։
Հաղորդագրությունում նշվում է, որ վերջերս երգչուհին ժամանել է Փարիզ` մի քանի համերգ տալու նպատակով, սակայն Էվորան «այնքան թույլ» է, որ ստիպված համերգները չեղյալ է հայտարարել և որոշել է դադարեցնել երաժշտական գործունեությունը։ Բի–Բի–Սի–ն հայտնում է, որ առաջիկայում նախատեսված համերգներն արդեն չեղյալ են հայտարրավել։
Վերջին տարիներին երգչուհին մի քանի անգամ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել։ Մասնավորապես, 2008–ին Մելբուռնում ունեցած համերգից հետո ուղեղի կաթված էր տարել, իսկ 2010–ին նա վիրահատվել էր Փարիզում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.