06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Եսենիայի մոտ գնացինք ընկերուհուս հետ, ում Թիֆլիսում փողոցային գնչուհին հաջողություններ էր կանխատեսել ու ասել, որ եթե իր գլխից պոկած մազը չփաթաթի իր տարած թղթադրամի մեջ, հաջողություն չի ունենա: Ժամանակ չէր գտել թղթադրամը տանելու: Որոշեցինք այցելել Եսենիային, քանի որ ընկերուհիս ինչ-որ վախ ուներ էդ դեպքից հետո: Եսենիան մեզ ասաց, որ գնչուհին ընդամենն ուզեցել է «փողերը ցրել», ոչ մի լուրջ բան չկա՝ հերթապահ բաներ է ասել, որոնք ամեն մեկին էլ կարելի է ասել, ու բոլորին էլ կհամապատասխանի:
Եսենիան շատ հմայիչ կին է, տարիներ առաջ ամուսնացել է հայի հետ և եկել Հայաստան: 19 տարեկանում կորցրել է ամուսնուն ու էլ երբեք չի ամուսնացել: Մեծ թոռը 17 տարեկան է, բայց տեսքից նրան նույնիսկ փոքր թոռ ունեցողի տեղ չես դնի, էնքան որ ջահել է: Գիրք է գրել, որով զգուշացնում է չընկնել աղանդների ու գուշակների թակարդը, ասում է, որ կա երկու տեսակի մագիա` սև ու սպիտակ, սպիտակ մագիան շատ հազվադեպ է և հայտնի է միայն հնդկացիներին ու գնչուներին, մնացածները՝ խաբեբաներ են: Մարդկանց օգնում է երկու ձևով՝ գուշակությամբ կամ հոգեբանական զրույցներով: Ինքն իր մասին ասում է.
-Ես գնչուհի Եսենիան եմ, 37 տարի է պարում եմ, երգում ու բախտ նայում: 4 տարի է բեմը թողել եմ, միայն հարսանիքների ու բանկետների եմ գնում, ունեմ երկու երեխա, հինգ թոռ, միայնակ կին եմ՝ այրի:
— Ի՞նչ կատեգորիայի մարդիկ են գալիս ձեզ մոտ:
— Ամեն կատեգորիայի, բացի պրեզիդենտից, էն էլ երևի տեղս չգիտի: Իսկ գուշակության բնույթի մասին ասեմ, որ վերջերս շատ են գալիս երիտասարդներ` 15-16 տարեկան, բերում են ծնողների նկարներն ու ասում` մեր պապան սիրած ունի, գնացել ա, հետ բերեք նրան: Դա շատ ցավալի ա: Դա ի՞նչ սրբապղծություն ա, երբ կինը գալիս ա, ասում ա` սիրածիս էնենց արա` հետս մնա, թեկուզ ընտանիք ունի, մեկ ա` կնոջը չի սիրում, մնում ա երեխեքի խաթեր: Բա ո՞նց կարելի ա տենց բան անել, երեխեքին հորից զրկել: Բա դա կմարսվի՞: Ախր ամեն ինչ բումերանգի նման հետ ա գալիս, այ ժողովուրդ ջան: Սիրում եք` սիրեք, ինչի՞ եք պղծում, ընտանիք քայքայում…
Իսկ գալիս են հիմնականում սոցիալական պրոբլեմների մոմենտով. ասենք՝ ֆինանսական վիճակը լավ չի, գալիս են` խորհուրդ հարցնեն: Նաև վախ քաշելու են գալիս ու առողջական պրոբլեմներով: Սովետի ու հիմիկվա տարբերությունը ֆինանսն ա: Սովետի վախտ սերն էր ու առողջությունը, էն վախտ ոչ մեկը սեփականություն չուներ: Մինչև Գորբաչովը սովետ էր, հետո՝ էլ չէ, սովետը փլուզվեց, ու լիքը բան տարավ հետը: Մարդկանց հոգևորը տարավ սովետը, մնացին ֆինանսներ ու պրոբլեմներ: Սովետը ամոթ ա ունեցել, նամուս-պատիվ ա եղել: Հիմա միամիտ ու մաքուր չեն, 5 տարեկան երեխային հարցնում ես` ինչ ես դառնալու, ասում ա՝ հարուստ մարդ: Էդ ա հիմա: Ինչ վերաբերումա անձամբ ինձ, էդ փլուզումն ինձ չի խանգարում, ես ոնց սովետի վախտ էի երգում-պարում, բախտ նայում, նույնն էլ` հիմա, չնայած հիմա էլ ռեստորաններում էդքան չեմ երգում, առողջականս չի ներում, բայց էլի՝ հարսանիքներ, ծնունդներ, բանկետներ գնում եմ իմ խմբի հետ: Մենք էստեղ գնչուական համայնք չունենք, երկու հոգով համայնք չի լինում, ես եմ ու Ռոման:
— Դուք շատ երիտասարդ եք երևում, շատ լավ եք պահպանվել, ո՞րն է գաղտնիքը:
— Ճիշտն ասած, ոչ մի գաղտնիք էլ չգիտեմ, պարզապես թարմ եմ մնացել, որովհետև ամբողջ կյանքում ծիծաղում եմ, ծիծաղը թարմություն է բերում: Լիովին երջանիկ մարդ չկա, լիովին առողջ էլ չկա, նույնիսկ բժիշկը, որ միլիոնավոր կյանքեր է փրկում, երբեմն իր տան անդամին չի կարողանում փրկել: Վերցնենք պրեզիդենտին կամ միլիոնատիրոջը, բոլորին թվում է, թե նրանք պրոբլեմ չունեն, էդպես չի, նրանք ավելի շատ պրոբլեմ ունեն: Բացարձակ երջանկություն գոյություն չունի, ուղղակի մարդ պետք է խելացի լինի ու երջանիկ պահերը վայելի: Ծեր մարդ չկա, կա ծեր մարմին, մեր մարմինն էլ մեր ծնողներից է, որոնք նույնպես ծերացել են, իսկ հոգին Աստծունն է` չի ծերանում:
— Էսօրվա երկրի վիճակի մասին ի՞նչ կասեք, գուցե ինչ-որ բա՞ն առաջարկեք մեր մեծամեծներին:
— Ես կխոսամ որպես ժողովրդի ծոցից դուրս եկած, ժողովրդի մեջ մեծացած մարդ ու ժողովրդի անունից՝ որպես մայր, տատիկ ու քաղաքացի: Դպրոցները խայտառակ վիճակում են: Եւ ի՞նչ պետք է ստանա երեխան այսօրվա դպրոցից: Իմ թոռնիկներն էլ են դպրոց գնում, ու ես տեսնում, եմ, որ էդ ավելորդ ծանրաբեռնվածությունը երեխաներին միայն վանում է դպրոցից: Տարրական դասարանների դասագրքերն էդ ինչ մատերիալից են, որ երեխան 4-5 հատ գիրք ա դնում պայուսակի մեջ ու չի կարողանում քայլել: Դասերն էլ էնքան շատ են, որ սովորող երեխան ահավոր հոգնում ա:
Կամ էդ ավագ դպրոցները: Մտածո՞ւմ են, թե մեր մենթալիտետով երկրում, ուր մայլա, թաղ հասկացողություն կա, երեխեքին անցման շրջանում տարբեր տեղերից հավաքում են, բերում գցում մի դպրոց: Դրանք էլ իրար մեջ կռվում են, էլ ինչ ասես չեն լինելու էդ դպրոցների պատճառով՝ բռնաբարություններ, կռիվներ, ռազբորկաներ, նարկոտիկներ… Լավ բան չի դա, երեխայի էդ դժվար տարիքում սովոր շրջապատից կտրեն` տանեն ուրիշ տեղ: Էդ ավագ դպրոցը դժբախտություններ ա բերելու:
Անհատ պարապողներին փող տալու փոխարեն, թող բացեն առաջվա պրոֆտեխուսումնարանների պես մի բան, քոլեջներ, ասենք, որտեղ համ մասնագիտություն ձեռք կբերեն, համ էլ կորոշեն` ինչ են ուզում անել հետագայում: Հիմա երիտասարդների արժեքներն են փոխվել, հիմա սերը չի կարևորը, փողն ա…
Կամ որ` բժշկականի ուսանողին բանակ են տանում: Պատկերացնու՞մ եք, բժշկականի գիտելիքն ի՞նչ ա, դա էն ա, որ հետո պետք ա կյանք փրկի, իսկ ուսանողին վերցում են, տանում բանակ, երեխան մոռանում ա, կտրվում ա ուսումից ու հետո ի՞նչ բժիշկ պետք ա դառնա: Կամ էդքան բժիշկ ինչի՞ ես պատրաստում, եթե պահանջարկ չկա: Ստաժավորներին հիմա էլ հանում են, ասում են` մեծ են, տեղը դնում են ջահել կիսագրագետներին: Բժիշկն ու դասատուն պետք ա մաքրամաքուր լինեն, նրանցից ա կախված ազգի առողջությունը. բժիշկներից՝ ֆիզիկական, դասատուներից՝ հոգեկան:
— Լավ, բա Հայաստանի համար մի լավ բան չեք ասո՞ւմ, Եսենիա:
— Ի՞նչ ասեմ, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում, եթե չդադարենք ամեն տեղ ցեղասպանություն գոռալ: Մեր հայրենակիցներն ապրում են մուսուլմանական երկրներում, մի օր էլ պատերազմ կսկսվի, Ավետարանում ասված քրիստոնյա-մուսուլմանական պատերազմը էստեղ ա սկսվելու, եթե չդադարենք էդքան ցեղասպանություն շահարկել: Մի հատ մտածեք, էդ ինչի՞ են հրեաների Հոլոքոստը սաղ ընդունում, մերը չեն ընդունում: Որովհետև հրեաները իրանք չեն գոռում դրա մասին, իրանք նենց են անում, որ մնացած ողջ աշխարհը դա պահանջի: Ես եթե մեր պրեզիդենտի տեղը լինեի, նոր դուշմաններ չէի հավաքի, Ղարաբաղը մերն է` չէի գոռա ու ղարաբաղցիներին տեղահան անեի… Այլ լեզու կգտնեի, որ էն տարածքները, որ իրանք «հարամ» են անվանում` տան մեզ, մենք էլ լիքը անտուն մարդ ունենք, բաժանենք նրանց: Ես թուրքերից հաստատ փող չէի ուզի, էսօրվա օրով շատ դժվար կլինի հաստատել, որ ինչ-որ հայ ունեցվածքի տեր ա եղել: Թող «հարամ» հողերը տան ու բարիշենք, հարևանների հետ չի կարելի հավերժ խռով ու թշնամի մնալ:
— Իսկ ի՞նչ անենք ներքին թշնամու հետ, որը անտարբերությունն ու անհանդուրժողականությունն է` ըստ իս: Ձեզ համար ի՞նչն է հային քայքայողը: Մենք կունենա՞նք վերջապես լավ ղեկավար: Ո՞ր պրեզիդենտի կողմն եք Դուք:
— Ոչ մի բան չենք կարող անել: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց լավ բան չեմ տեսնում: Մեր ամենամեծ թշնամին մեր պառակտվածությունն է: Ինչպես էն հեքիաթում, որտեղ հայրը ամեն որդուն տալիս է ավելի մի ճյուղ, ու նրանք հեշտությամբ ջարդում են, ու չեն կարողանում ջարդեն ավելն ամբողջովին: Մենք միասնական չենք, դրա համար էլ դեռ պատրաստ չենք: Քանի գնում, ճգնաժամը խորանում ա, երբեք չի անցնելու, քանի գնում` ստրուկները շատանում են: Լավ կլինի էն վախտ, երբ սովետը հետ գա, իսկ դա չի լինի իհարկե: Դե, սովետ ասելով` նկատի ունեմ սոցիալական քիչ թե շատ հավասարությունն իհարկե:
Իսկ թե որ պրեզիդենտի կողմն եմ… Նրա, ով իսկապես ժողովրդի մասին կմտածի: Ի՞նչ ասեմ, փոխանակ գոնե փոքր ու միջին բիզնեսին հարկային թեթև դաշտ տրամադրեն, որ մարդիկ կարողանան աշխատել, հարկերն են բարձրացնում: Մարդը հացի փուռ էր դրել, ապրում էր, հիմա չի կարողանում: Ալյուրը, շաքարը, ձեթը թանկացրել են, ո՞վ ա թանկացրել, երբ համաշխարհային շուկայում չի թանկացել: Չգիտեմ, իմ իմացած ոչ մի պրեզիդենտ ժողովրդի մասին չի մտածում:
— Ասում են, 2012 թվականին ինչ-որ երկնային մարմին է բախվելու երկրագնդին, ու գալու է աշխարհի վերջը, ի՞նչ կասեք սրա մասին:
— 2012թ. աշխարհի վերջը չի գալու, մի հավատացեք, փողերը ցրիվ մի տվեք, մի պատ շարեք, մի գործ դրեք, փող հետ գցեք, որ ապրեք: Մի խաբվեք. ովքեր հիմար են՝ ստրուկ կդառնան:
Ժողովուրդ!!!
Չեմ կարողանում հասկանալ, թե ինչ են ուզում հայ աղջիկները: Այսօր երթուղայինով տուն եմ գալիս: Կողքս նստած է մի տիպիկ հայ երիտասարդ զույգ: Հետաքրքրեց, սկսեցի ուսումնասիրել: Նկատեցի, որ տղան աղջկա հեռախոսը փորփրելով է զբաղված: SMS-ները ամենայն մանրամասնությամբ քրքրելուց հետո սահուն անցում կատարեց «Հեռախոսային գրքույկին»: Ինչպես մի կատարյալ դետեկտիվ կինոյում, նա ամեն մի համարի վրա մի կես րոպե լռվում էր ու գրեթե միշտ` հաջորդ համարը զննելուց առաջ մի անկապ կասկածանքի հայացք էր ուղղում դեպի աղջիկը: Հետո, հասնելով ինչ-որ համարի, աչքերը չռվեցին, ունքերը կիտեց ու անհավանական կոպիտ` գրեթե հարձակվեց աղջկա վրա.
-Եթե իմացել եմ, որ էն ձեր կուրսի քեզ ուզող լոխ Նարեկի համարն ա, քիթդ ջարդելու եմ, ցխելու եմ:
Աղջիկը, ինձ համար զարմանալիորեն ժպիտը դեմքին պատասխանեց.
-Չե, դվայորդնի ախպորս համարն ա:
Չեմ հասկանում, հայ աղջիկների մի ստվար զանգված մտավոր շեղումնե՞ր է ստացել:
Ախր հենց նրանք են, որ մի քանի տարի հետո բողոքում են ու բարձրաձայնում են, որ էդ «քիթ ջարդոցը» իրականություն է դարձել և մի բան էլ ավելի է ճոխացվել: Իսկապես չեմ հասկանում: Դե, կամ էլ, նրանց մեջ թաքնված է իսկական «S & M»-ի սիրահարը…
Ով չհասկացավ, կարող է նայել «Rihanna — S & M» տեսահոլովակը…
Ի՞նչ է սեքսը: Ամոթ, խայտառակություն, խուժանություն, լկտիություն, կեղտոտություն, այլասերվածություն… և այսպես շարունակ:
Սա երևի մի քանի բնորոշիչ բառեր էին այն հարյուրավոր բառերից, որոնք հայկական մենթալի մեջ արմատացած, խրված: Երբեք այսքան ծիծաղելի դրության մեջ հայերը չեն եղել որքան հիմա: Հանրակրթական դպրոցներում սեռական դաստիարակության մակարդակը շատ ցածր է: Եթե մանկավարժները իրենք են ամաչում այս թեման արծարծել` ինչո՞ւ ենք զարմանում, որ սեքսի վրա Հայաստանում թաբու է դրված և համարվում է «ամոթ բան»:
Դրա արդյունքում հետաքրքրության բնական մղումից ելնելով հայ երիտասարդները դիմում են պոռնո կայքերի օգնությանը, որը ստեղծված է չափահաս գիտակից մարդկանց համար, ովքեր արդեն սեռական կյանքով են ապրում և սեռական ցանկությունը գրգռելու կամ ուղղակի հաճույքի կամ հետաքրքրության համար դիտում են այդ ֆիլմերը: Իսկ դեռահաս տարիքում ճկուն հոգեբանություն ունեցող աղջիկներն ու տղաները սկսում են դա ընդունել որպես այդպիսին և ստեղծելով սեքսի մասին թվացյալ պոռնոգրաֆիկ պատկերացումներ, հետագայում ապրում են խորը դեպրեսիա և հիասթափություն, երբ սկսում են սեռական կյանքով ապրել:
Բոլորին թվում է, որ կինը պետք է այնպիսի մորթվող խոզի ճղճղոցներ, տնքոցներ և հեշտագին գոռոցներ հանի, ինչպես պոռնոյում է իսկ տղամարդիկ պետք է մի քանի աղջկա հետ միանգամից հարաբերություն ունենան և մաչոյի նման վերջացնելուց երկու րոպե հետո կրկին վերսկսեն նույն ակտիվությամբ, և օ՜ զարմանք` իրական կյանքում կինը չի ճչում և ոռնում հաճույքից իսկ տղամարդկանց մոտ երբեմն շուտ սերմնաժայթքումներ են լինում, կամ ընդհանրապես սեռանդամը չի գրգռվում:
Պատճառը ոչ թե այն է որ տղամարդը իմպոտենցիա ունի, կամ կինը հաճույք չի ստանում, այլ պոռնոն կարելի է ասել կինո է, և ինչպես մյուս կինոները ունի սխալ և գեղարվեստական կողմեր, որ դիտելը հետաքրքիր և հաճելի լինի:
Շատ անգամ այդ տաբուն այնքան ուժեղ է լինում, որ նույնիսկ լուրջ սեռական առողջության խնդիրներ են լինում զույգերից մեկի կամ հենց զույգի մոտ, ապա նրանք «ամաչում» են դիմել բժշկի, որն իր հերթին առաջ է բերում լուրջ բարդացումներ զուգընկերների հարաբերությունների և սեռական առողջական վիճակի մեջ:
Շատ անգամ ընտանիքը կարող է հարթել այս դրությունը, բայց ընտանիքը ինքը հասարակական կարծիքի և ընդունված կարծրատիպերի գերին է: Եթե աղջիկը գնա մորը հարցնի սեքսի մասին, ապա մայրը միանգամից կասի դա քեզ պետք չէ, հո՞ դու լկտի չես, կամուսնանաս` կիմանաս, մյուս անգամ տենց բաներ չհարցնես ինձնից:
Այնպիսի տպավորություն է որ սեքսի թեման ռազմանակն գաղտնիք է: Դրա պատճառով աղջիկները դիմում են ընկերուհիներին, որոնք էլ գիտակներ չեն, նրանք իր պես անտեղյակ են սեքսից և միահամուռ ուժերով սկսում են փորփրել համացանցը և նրանց ուսուցիչն է դառնում պոռնոգրաֆիան:
Տղաների մոտ այլ է: Նրանք հորը երբեք չեն հարցնի, թասիբի հարց է, մի՞թե ես տղամարդ չեմ, որ պիտի սեքսից հորս հարցնեմ, այնպիսի տպավորություն է որ տղաները ծնվում են բնատուր գիտելիքներով և հարցնելու, սովորելու կարիքը չունեն: Նրանք կրկին իրենց ընկերներից են տեղեկանում թե սեքսը ի՞նչ է, իսկ ընկերներն էլ ինքնահավստահ պնդում են որ էս վերջերս մի աղջկա հետ սեքս են արել և էդ աղջիկը հաճույքից ճչում էր, խեխճ տղան գնում է «ցիրկի» մոտ «կրկես դիտելու» և հիասթափվում է իր կյանքից: Իսկ ընդհանրապես ի՞նչու են տղաները գնում մարմնավաճառների մոտ (ձեռընպահ կմնամ անբարոյական բառից, քանի որ բարոյականությունը վիճելի հասկացություն է, ամերիկայում կամ ռուսաստանում 17 տարեկանից սեռական կյանք վարելը համարվում է բարոյական, իսկ մեր մոտ հակառակը, այնպես որ մարմնավաճառն ավելի տեղին է):
Նրանք գտնում են որ մարմնավաճառ կանայք լավագույն սեռական փորձն են ու սեքսի մասին գիտելիքի շտեմարան: Իրականում մենք հիմա ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ տղաները գրգռված և սեքսից անտեղյակ ման են գալիս, իսկ աղջիկները ոչ պակաս տեղյակ սեքսից, նույն տղաների կողմից թելադրվող «պապական» ավանդույթի համաձայն «կույս» պետք է լինեն:
Ի դեպ կուսություն եզրույթը ըստ իս, խորհրդանշում է մաքրությունը, իսկ ներկայիս մեծ թվով կույսեր շատ հեռու են մաքրությունից: Մաքուր նշանակում է ամեն օր մի սեռական զուգընկեր չփոխող: Իսկ կույսեր կան, ներեցեք, գռեհիկ չթվամ` ամեն անցք գործի են դնում բացի պետքականից: Բայց վերջում տղաները կասեն` նրանք կույս են, վերջացավ հարգելիներս այդ աղջիկը կույս է և մաքուր, ուրիշ բողոքներ չունենք: Բայց մոռանում են, որ կարող են լինել այնպիսի աղջիկներ որոնք ապրում են սեռական կյանքով և այդ սեռական կյանքը ապրում են միայն մեկ զուգընկերոջ հետ որին սիրում են ու նվիրված են: Ստացվում է այդ աղջիկը կույս չէ ուրեմն մաքուր չէ՞՜ Ասեմ ձեզ, որ հենց նա է մաքրամաքուրը իսկ այն «կույսերը» որոնք ինչ ասես, ում հետ ասես անում են պետք է համարվեն «մաքուր» կույսեր՜ Չէ, մի բան սխալ է, դուք այդպես չե՞ք գտնում:
Որոշել մնալ կույս բայց քնել ում հետ պատահի… Անկեղծ եղեք ինքներդ ձեզ հետ, կամ` աղջիկներ, որոնք տանջվում են, սեքս են ուզում բայց «չի կարելի»… Իսկ տղաներին կասեմ. Ինչքա՞ն եք շարունակելու ինքներդ ձեր գերին մնալ, թողեք հանգիստ մարմնավաճառներին, սիրեք ձեր ընկերուհիներին, դուք էլ հանգիստ կապրեք աղջիկներն էլ:
Սեքսի մասին խոսելով, ես արդեն համարում եմ թաբուն կոտրած, հաջորդ քայլը ձերն է:
http://karastak.blogspot.com
— Բարև, ո՞նց ես, ի՞նչ կա-չկա:
— Բարև, յոլա, քո մո՞տ:
— Ես էլ յոլա` ոնց բոլորն էլի…
Ու տղամարդկանց դեպքում` ձեռքսեղմում կամ ողջագուրում ու պաչիկներ, պաչիկներ պաչիկներ` հանդիպելիս, բաժանվելիս, նույնիսկ` «առայժմ» ասելիս:
Եթե Հայաստանում մենք հիմնականում բարևում ենք սենց, ապա ինչպե՞ս են ողջունում իրար տարբեր երկրներում: Ու էլի մի հարց, որ ինձ հետաքրքրում է. արդյո՞ք բոլոր երկրներում են հայերի նման համբուրում իրար ողջունելիս ու բաժանվելիս, ու ինչպե՞ս են դա անում: Չէ, նենց չի, որ ես դեմ եմ պաչիկներին, բայց ըստ սովորության արդեն դառել է նենց, որ ողջագուրվում ու համբուրվում ենք ոչ միայն մտերիմների ու բարեկամների հետ, դա դառել է էթիկետի մաս, մխրճվել է մեր առօրյան: Ինչ-որ սովետի վախտերով ես էդքան պաչպչոց չէի տեսնում, ոչ էլ մասնակցում էի, կամ գուցե փոքր էի… Բայց չէ, չի եղել սենց, նոր է դառել:
Լավ, տեսնենք ո՞նց են ողջունում իրար տարբեր երկրներում:
Ռուսները իրար ասում են`«Здравствуй», այսինքն` մաղթում են առողջություն: Գերմանացիք նայած օրվա որ ժամին են հանդիպում, ասում են` «Բարի առավոտ, օր ու երեկո», չնայած կարան եւ բավարարվեն ժամանակակից «Hallo»-ով:
Եվրոպական երկրների մեծ մասի բնակիչներն ու ամերիկացիք հարցնում են`«Ո՞նց են գործերդ», ու ստանում են սովորաբար «լավ» կամ «նորմալ» պատասխանները, «վատ» պատասխանելը անշնորհքություն է համարվում, հետո ստանում են պատասխան հարցը:
Մալազիայում հարցնում են` «Ո՞ւր ես գնում», ու ստանում են սովորաբար «ման գալու» պատասխանը:
Հրեան մաղթում է` «Խաղաղություն Ձեզ», պարսիկը`«ուրախ եղիր», Գրենլանդացիք` «լավ եղանակ է»: Ռուսները, եվրոպացիք, ամերիկացիք ողջունելիս իրար ձեռք են սեղմում, դրանով ցույց տալով, որ իրենց ձեռքին զենք չկա ու մտադրությունները մաքուր են:
Ֆրանսիայում ոչ պաշտոնական միջավայրում նույնիսկ անծանոթ մարդիկ են համբուրվում հանդիպելիս ու բաժանվելիս: Ճիշտ է, դա էնքան էլ համբույր չի, նրանք ուղղակի հպվում են իրար թշերով ու մի հինգ-վեց հատ օդային համբույր են ուղարկում իրար:
Էմոցիոնալ լատինոամերիկացիք սիրում են ողջագուրվել: Սառչող լապլանդացիք քթերով իրար են քսվում: Մարդամոտ ճապոնացիները խոնահվում են երեք տեսակներից մեկով` ամենացածրով, միջինով` մոտ 30 աստիճանի տակ, կամ թեթև: Չինացիներն էլ են խոնարհվում, բայց ձեռքերը մարմնի երկայնքով տածած վիճակով:
Հնդկաստանում որպես ողջույնի նշան ձեռքերը միացնում են իրար ու հարգանքով սեղմում են կրծքին: Արաբները ձեռքերը խաչում են կրծքին: Սամոացիք իրար հոտոտում են: Խորհրդավոր տիբեթցինեը հանում են գլխարկները աջ ձեռքով, իսկ ձախը դնում են ականջի հետեւն ու հանում լեզուները: Զուլուսցիները զարմացածի նման գոչում են` «Էս ո՞ւմ եմ տեսնում»:
Ոնց ասես, որ չեն ողջունում: Մի շարք աֆրիկյան երկրների ներկայացուցիչներ թքում են նույնիսկ իրար վրա հանդիպելուց, բայց դա բնավ արհամարհանքից չի, ոնց որ մեզ մոտ, այլ շատ խորը հարգալից վերաբերմունքի:
Ամեն երկիր իր ավանդույթներն ունի, բայց կան ընդհանուր բարեկրթության նորմեր, օրինակ, որ երկրում ուզում է լինես, ինչ լեզվով ուզում է խոսես, անշնորքություն է թքել հյուրի ներկայությամբ, շրջվել մեջքով` բարևելուց հետո: Անշնորհքությունը մնում է անշնորհքություն, իսկ այ բարկիրթ պահվածքը փոխվում է` ազգից ազգ, լեզվից լեզու:
Ուզբեկը կամ տաջիկը երբեք չի սկսի խոսել անմիջապես գործից: Սկզբում նա հարցեր կտա ընտանիքից, առողջությունից, և այլն: Հայերս ավելի շատ հարցնում ենք ոչ էնքան դիմացինի որպիսության մասին, որքան ծնողների ու երեխաների առողջության:
Կաբարդինների մոտ հակառակը` տենց հարցեր տալն անշնորհքություն է:
Բրազիլիայի հնդկացիների մոտ սենց օրենք կա` եթե ինչ-որ մեկը գնում է, նա պետք է մեկ առ մեկ մոտենա բոլոր ներկաներին, ինչքան մարդ ուզում է լինի, ասելու` որ ինքը գնում է, ու ստանալու պատասխան. «Գնա»: Երբ էլի վերադառնում է, էլի ամեն մեկին մոտենում է ու ասում` «Ես եկա», նրան ասում են` «Հա»:
Չինաստանում, երբ որ ծանոթները հանդիպում են, իրար ողջուելուց հետո ռեպլիկներ են փոխանակում. «Հաց կերել ե՞ս», «Դեռ չէ»: Եթե մարդ է տուն գալիս, չինացին անպայման առաջարկում է նրան հաց ուտել, ու նույնիսկ ստիպում է, ոչ թե առաջարկում: Բայց հյուրը պիտի ձեւեր թափի, չեմուչում անի: Ոնց որ հայերիս մոտ` երեք անգամ ասում ենք «Չէ», հետո համաձայնվում:
Ճապոնացինիների մոտ ընդունված է զրուցակցի մասին չափազանցված լավ բաներ ասել, ասենք` ոչ թե «ձեր անունը», այլ` «ձեր հարգարժան անունը», կամ «ձեր բուրումնավետ անունը»:
Հիմա անցնենք ամենահետաքրքիրին` պաչիկներին:
Հանդիպելիս համբուրվելու սովորույթը հին արմատներ ունի` մարդիկ «հոտոտում» էին իրար, տենց իրար մասին ինֆորմացիա ստանալով: Մենք ինգորմացիա էլ տենց չենք ստանում, բայց սովորույթը մնացել է ոնց տեսնում եմ` շատ-շատ տեղերում:
Տեսնենք որտեղ ոնց են համբուրում իրար հանդիպելիս ու բաժանվելիս:
Ավստրիայում ընկերներին հանդիպելիս բավական է ամեն թշից մի անգամ պաչել:
Այ, իսկ գերմանացիք մենակ մոտիկների հետ են պաչում իրար, մնացածների հետ մենակ ձեռք են բռնում: Տենց են անում նաև Անգլիայում, նույնիսկ ձեռքսեղմումն են զեղչել` գլխով են անում:
Ֆինլանդիայում էլ է նման պատկեր` ընդեղ ընդհանրապես ընդունված չի պաչպչվել ծանոթների հետ: Մեծերը` նկատի ունեմ հասուն մարդիկ, սովորաբար ուղղակի խոսքով բարևում են իրար ու վերջ: Ֆիննական մտածելակերպը մերժում է ձեռքսեղմումը, էդ զգացմունքներից ժլատ ժողովուրդի մոտ պաչիկները մենակ ջահելների մոտ են հարգի:
Հոլանդիայում ընդունված է համբուրվել երեք անգամ` սկզբում աջ թշից, հետո` ձախ, հետո էլի աջ: Հենց նենց, պատճառ ու անպատճառ համբուրվում են հոլանդացիք աջուձախ: Ամենացանկալի ու թանկ հյուրերին հատուկ «պատիվ են տալիս»` ինչքան շատ են պաչպչում, էնքան ուրեմն ավելի շատ են սիրում ու հարգում: Հատկապես հարսանիքներին` մի 150 հոգի մարդ, ու ամեն մեկը պետք է հարսին պաչպչի: Փեսայի գործը հեշտ է, հոլանդիայում համբուրվում են միայն գեյերը:
Իսպանիայում ընդունված է համբուրել թե քիչ թե շատ ծանոթ ամեն մեկին, թե նրա հարազատներին ու ընկերներին, եթե նրանք մոտակայքում են: Ու դա նրանք անում են ամեն տեղ` փողոցում, խանութում, գործի վայրում:
Ֆրանսիայում համբուրվում են բոլորը: Եթե մեծամասամբ եվրոպական երկրներում ընդունված է համբուրել թշից երկու անգամ, ապա փարիզեցիք դա անում են չորս անգամ` սկսում են ձախ թշից ու հերթվ պաչում են երկուսն էլ: Բայց պարտադիր չի չորս անգամ, դա սենց ասած` գավառական սովորույթ է: Ով ոնց սովորել է երեխա ժամանակվանից` մեծահասակների հետ չորս անգամ են համբուրվում, ջահելների` երկուական օդային պաչիկ թշին մոտ:
Հունգարիայում երկու անգամ են պաչում, բայց մենակ ծանոթներին ու ընկերներին: Գործի տեղում, կամ այլ նման կարգի տեղերում ընդունված չի:
Ճապոնիայում, Չինաստանում, Կորեայում և այլ արեւելյան երկրներում հակառակն է. Համբուրվել, ինչ եմ ասում, նույնիսկ ցույց տալ զգացմունքներդ հասարակական վայրերում ընդունված չէ: Էդ երկրներում հայտնվել է հատուկ տեսակի` «ճապոնական համբույր»` պետք է խոնարհվել դեմ հանդիման իրար առանց շրթունքները բացելու, մի վայրկյանով կպնել իրար ու արագ հետ կանգնել, ասես վախենան, որ իրանց կբռնացնեն:
Չեն ողջունվում համբույրները նաեւ Հնդկաստանի հասարակական վայրերում: Դա արգելված չի, բայց ամուսնական զույգի անձնական կայնքում: Էս երկրում համարում են, որ թքի փոխանակման ժամանակ մարդիկ փոխանակվում են հոգիներով:
Աֆղանստանում ոչ մեկին համբույրներով չես զարմացնի: Ճիշտ է, երեք անգամ ձախ այտի համբույրը զուտ տղամարդկանցն է: Աֆղան կանանց փողոցում ոչ ոք չի կարա ստիպի համբուրվել, չեմ էլ պատկերացնում փարաջայի միջով դա ոնց կստացվեր, եթե ընդունված էլ լիներ:
Այ տաքարյուն իտալացիք վախենում են ոչ սիրային համբույրներից, նրանց մոտ ընդունված է նույնիսկ թշից համբուրել միայն շատ մոտիկներին: Մնացածի հետ ուղղակի ողջագուրվում են:
Ամենահետաքրքիրը էս համբույրներից «Էսկիմոսական համբույր»-ն է: Ասում են, որ հյուսիսում էնքան ցուրտ է, որ նրանք վախենում են շուրթերը սառցահարեն, դրա համար էլ որպես ողջույնի նշան քթներն իրար են քսում: Իրականում դա ամենաիսկականն է` եթե համբուրելը ի սկզբանե հոտոտելու համար էր ստեղծված…
Հանդիպենք, բարևենք, ողջագուրվենք, հալ հարցնենք իրար` սովորույթի համաձայն, բայց և սրտանց:
Գրող, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, 1992-1996թթ. ՀՀ ՆԳ նախարար, 1996-98թթ. Երեւանի քաղաքապետ
Վանո Սիրադեղյանի բացառիկ հարցազրույցը
«Հայկական ժամանակ» օրաթերթին:
Հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի 25, մարտ 2006թ.
Ցավոք, Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա, ասում է Վանո Սիրադեղյանը եւ պարզաբանում, թե ինչո՞ւ :
— Պարոն Սիրադեղյան, որտե՞ղ եք դուք այժմ մշտապես բնակվում, եւ ինչքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ այս ընթացքում միշտ գտնվել եք Հայաստանում:
— Ասում ես՝ այս ողջ ընթացքում Հայաստանո՞ւմ եմ եղել: Ասել կուզի` սարերում: Ի դեպ, կոթիգյուղացի ղաչաղներ Վանիչկեն ու Համբոն, որ Սարատիկյան էին ու մեր ազգից, իրոք տարիներ են անցկացրել Իջեւանի եւ Նոյեմբերյանի սարերում` 20-30-ական թվականներին: Համբոյին չեկիստները շուտ են խփել, իսկ Վանիչկեն տասը տարուց ավելի մնացել է անորսալի` այն բանի շնորհիվ, որ ձմեռները անց է կացրել Միջին Ասիայում: Դա այն ժամանակները: Իսկ հիմա, երբ շնորհիվ հեռուստացույցի ամեն շուն ինձ դեմքով ու ձայնով ճանաչում է, դա հնարավո՞ր բան էր:
— Իսկ ինչո՞վ եք զբաղված եղել այս ընթացքում: Ոմանք մտածում են, որ վեպ եք գրում, ոմանք կարծում են, որ օտար լեզուներ եք սովորում, ոմանք` հուշեր եք գրում:
— Գրեթե ոչ մի բանով զբաղված չեմ եղել: Վեպ չեմ գրել, հուշեր գրել չեմ ուզում, թեկուզ այն պատճառով, որ իմ հիշողությունը դիպվածային է, եթե կարելի է այդպես ասել` խրոնոլոգիականությունից զուրկ: Կարելի էր, անշուշտ, դիմանկարներով գրել, բայց անցած երկու տասնամյակին սիրելու բան քիչ է եղել, իսկ առարկան չսիրելով՝ ես չեմ կարող գրել: Սիրելիների մասին գրելն էլ անհնար է, որովհետեւ մանրամասն հիշելը ցավ է պատճառում: Ցավագին գրել չի կարելի:
— Ձեր դեմ հարուցված քրեական գործի մասին ավելի շատ ուրիշներն են խոսել, քան դուք ինքներդ, ու շատերը ձեր լռությունը ընդունել են որպես ներկայացված մեղադրանքների կապակցությամբ ասելիքի բացակայություն: Ի՞նչ ունեք դուք ասելու այդ ամենի կապակցությամբ. որքանո՞վ են ճիշտ նրանք, ովքեր տեղի ունեցածը որակում են որպես քաղաքական հետապնդում, եւ որքանո՞վ են ճիշտ նրանք, ովքեր ձեր դեմ հարուցված մեղադրանքները դիտում են բացառապես իրավական հարթության մեջ եւ ներկայացնում են որպես օրինականության հաղթանակ: Եթե ճիշտ է առաջին վարկածը, ինչո՞ւ թիրախ ընտրվեցիք հատկապես դուք:
— Այդ ե՞ս չեմ խոսել գործի մասին: Իսկ ինչո՞վ էի զբաղված 98-99 թվականներին: Բայց դրա օգուտը ո՞րն է, երբ քո մի խոսքին ի պատասխան կես տասնյակ ալիքներ ու տասից ավելի թերթեր վրադ լուտանքներ են թափում` շաբաթներ շարունակ: Պետական ռեպրեսիվ մեքենային լծվելու գործում հայ ժողովուրդը մյուս ժողովուրդներից առանձնապես չի տարբերվում, բայց սահմանափակ կենսատարածքում ապրելու պատճառով ստացվում է, որ անում է առանձնակի
— Եւ ստացվում է, որ գնալու որոշումը ճի՞շտ էր:
— Եթե հիշում եք, երկու անգամ եմ գնացել: Առաջին անգամ վերադարձա եւ ամբողջ վեց ամիս դատավարությանն էի մասնակցում: Բայց նրանց պետք չէր, որ դատավարությունը տրամաբանական ավարտին հասներ: Պետք էր քաղաքական թամաշա այնքան ժամանակ, որ նախագահական եւ պառլամենտական ընտրությունները հորով-մորով անեն: Արեցին, եւ արդեն ժամանակն էր, որ հատուցեին իրենց սուտ վկաներին, վկա-«ամբաստանյալներին»` արագ-արագ դատավճիռ կարդալ եւ արագ էլ կալանքից ազատել: Իսկ իմ մասնակցությունը դատավարությունը, բնականաբար, երկարաձգում էր, որովհետեւ տասնյակ հոդվածներ էին կպցրել, հարյուրավոր «վկաներ» էին գրանցել, եւ այդ ծավալով աշխատելու դեպքում այդ շոուն կտեւեր եւս մեկ-երկու տարի: Բայց իշխանության հարցը արդեն լուծել էին: Այդ գործը պետք էր նախաքննության համար` նախագահական եւ պառլամենտական ընտրությունների ժամանակամիջոցում, եւ դատավարությունը լրիվ անիմաստ էր նրանց համար: Իսկ եթե իշխանությունը դատավարություն չի ուզում, դրա վիժեցնելու ձեւը կգտնի: Եթե իշխանությունը որոշել է աքսորել մարդուն, միջոցը կգտնի, հատկապես եթե մարդը չոր գլուխ մենակ չէ, այլ հարազատ-բարեկամ-շրջապատ ունի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ ինձ թիրախ ընտրեցին, հարցով պատասխանեմ` բա ո՞ւմ ընտրեին: Կառավարության անդամներից ո՞վ է վատամարդը` պաշտոնի բերումով` ՆԳ նախարարը: Ետսովետական երկրներում ո՞վ է ամենախոցելին, եթե ոչ քաղաքական գործիչ ՆԳ նախարարը: Հո պատահակա՞ն չէր, որ Հարավային Կովկասի բոլոր 3 առաջին քաղաքական գործիչ ՆԳ նախարարները հետապնդման ենթարկվեցին. Համիդովը՝ Ադրբեջանի ազգային ճակատի առաջնորդներից, եւ Գամսախուրդիայի զինակից Խաբուլիանին:
— Եւ այնուամենայնիվ, ձեզ ընտրել էին որպես PR թիրա՞խ, թե՞ մտածում էին, որ ուժեղ ընդդիմություն ձեւավորելու համար բավական ներուժ ունեք:
— Այդ մասին մտածելու անսահման ժամանակ եմ ունեցել եւ եկել եմ այն եզրակացության, որ պատճառը, այնուամենայնիվ, իշխանությանը տիրանալու տեւական ընթացքի համար ֆոն ստեղծելն էր: Ինչ-որ տեղ նաեւ Վազգեն Սարգսյանին էին մեկուսացնում եւ վնասազերծում` ի սկզբանե:
— Իսկ ինչպիսի՞ն են ձեր հետագա պլանները, արդյոք դուք ձեզ համարո՞ւմ եք գործող քաղաքական գործիչ եւ մտադի՞ր եք ինչ-որ կերպ մասնակցել Հայաստանի ներքաղաքական կյանքին:
— Եթե զզվանքս օգնի, որ այլեւս քաղաքականությամբ չզբաղվեմ, միայն ուրախ կլինեմ: Բայց երբեք մի ասա երբեք: Ի՞նչ է, 88-ին պատրաստվում էի՞ զբաղվել քաղաքականությամբ: Ինձ համար գրում, ապրում էի, մեկ էլ 50 հազար մարդ լցվեց հրապարակ: Սիրտս կտոր-կտոր էր լինում, հարթակ ելա, ասի. «Գորբաչովը քաղաքական դիակ կդառնա», եւ գնաց շան բաժին դարձավ հաջողակ գրողի, նույնիսկ տասը մարդու առաջ խոսել դժվարացող մարդուս կյանքը: Հիմա ի՞նչ իմանամ, ի՞նչ է լինելու, ի՞նչ պատուհասների առաջ ենք կանգնելու:
— Իսկ այսօր ի՞նչ պայմանով կվերադառնաք Հայաստան:
— Դա հնարավոր կլիներ տարիներ առաջ, եթե իշխանությունը թույլ տար, որ դատավարությունը ընթանար Քրեադատավարական օրենսգրքի նորմերի համաձայն: Հիմա մնում է իրադրության փոփոխությունը:
— Եւ ո՞րն է այսօր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրադրության ձեր գնահատականը:
— Ներքին քաղաքական իրադրություն արտահայտության մեջ բոլորովին ավելորդ է քաղաքական բառը: Քաղաքական կյանքի նշույլ չկա գոնե վերջին մեկուկես տարվա ընթացքում: Իրեն էլիտա հորջորջող քաղաքական դասը ակնհայտ շփոթի է մատնված, որը արդեն վերաճում է խուճապի: Եւ հետաքրքիրն այն է, որ առավել խուճապահար են ընդդիմադիր լինելու կոչվածները: Այնինչ, բնական պետք է լինի այն վիճակը, երբ այն մթնոլորտում, երբ շնչահեղձ է լինում իշխանությունը, այդտեղի ընդդիմությունը պիտի թթվածին ստանար: Ազգային-մազգային, կոնստրուկտիվ, պետականամետ. սրանք դատարկ խոսակցություններ են: Բազմակարծության, բազմակուսակցականության, պառլամենտարիզմի իմաստն ու սիստեմի կենսունակության երաշխիքը այն է, որ ընդդիմությունը պիտի «դեստրուկտիվ» լինի: Համենայնդեպս, ընդդիմությունը չի կարող իշխանության հետ մեռնել: Բա ժողովո՞ւրդը:
— Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի միջազգային դիրքերը եւ մասնավորապես ԼՂ հարցում այսօր ստեղծված վիճակը: Ռեա՞լ է արդյոք պատերազմի վերսկսման վտանգը:
— Ղարաբաղի հարցում ստատուս քվոն պահպանելու կողմնակիցներին, այսինքն, քաղաքական անբաններին ու պարզապես շրջափակումից կարողություն դիզողներին թվում է, թե Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը թույլ կտա Ղարաբաղի հարցը էլի ձգել: Իբր` մեզ կմոռանան: Բայց ավելի հավանական է, որ լինի հակառակը: Վախենամ, թե Իրանի հարցը լուծվի «փուլային» տարբերակով, եւ դրա առաջին փուլ հանդիսանա Ղարաբաղը, ավելի ճիշտ՝ Արաքսի ձախ ափից հայկական ուժերի դուրս մղումը: Թող չթվա, թե Վաշինգտոնը կաշկանդված է Իրաքում տիրող վիճակով: Նախ ոչ ոք չգիտի, արդյո՞ք Իրաքի օկուպացիան Իրանի «հարցը լուծելու» ծրագրում հերթական «փուլը» չէր` Աֆղանստանից հետո: Եւ ահա, սեպը սեպով հանելու մեթոդը ռազմաքաղաքական ճգնաժամի ընթացքում էլ է աշխատում: Այնպես որ, Ձախ ափի հարցը օրակարգում է բոլոր դեպքերում: Եւ այն դառնում է երրորդ, գուցե չորրորդ փուլ, եթե հաշվենք նաեւ Լիբանանի ազատագրումը սիրիական զորքերից: Եւ պատերազմի վտանգը լուրջ է, որովհետեւ իշխանության քաղաքական-դիվանագիտական ռեսուրսները սպառվել են: Եւս մեկ-երկու հանդիպումը ոչինչ չի նշանակի: Երկու ելք է մնում. կա´մ հրաժարական, կա´մ պատերազմ: Կարծում եմ, որ հրաժարականն ավելի հավանական է:
— Ի դեպ, հրաժարականի մասին. 1998 թվականի իշխանափոխությունից հետո Հայաստանը, ձեր կարծիքով, ի՞նչ ճանապարհ անցավ եւ ո՞ւր է հասել:
— Հայաստանը միանշանակ փակուղի է մտել, քաղաքական, դիվանագիտական փակուղի: Եւ ոչ թե (եթե կուզեք՝ ոչ միայն) այն պատճառով, որ իշխանությունը լեգիտիմ չէ, ոչ թե այն պատճառով, որ զբաղված են միլիոններ շինելով, այլ՝ որ հայրենակցական միություններին վայել զբաղմունք հայդատականությունը բարձրացրել կամ իջեցրել են պետական քաղաքականության մակարդակի եւ մի ողջ ժողովրդի գցել այդ ցնորամտության թակարդը: Հայդատականությունը ինքնին, որպես տարագիր մարդու կիրակնօրյա մտածմունք, անշառ բան է, բայց երբ տեղափոխում են պրակտիկ քաղաքականության ոլորտ, այդ տեղափոխողները դառնում են անխտրական, փնթի ու վտանգավոր, եւ այդ ամենը, ի վերջո, վերաճում է քաղաքական բոշայության:
— Այս ընթացքում գրեթե միշտ ներքաղաքական ասպարեզում եղել են ուժեր, որոնք խնդիր են հռչակել Քոչարյանի վարչակազմը իշխանությունից հեռացնելը, բայց ինչպես տեսնում եք, այդ նպատակը չի իրագործվել: Ինչո՞ւ: Ինչո՞ւ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն տեղի չունեցավ:
— Հայաստանում ժողովրդական հեղափոխություն տեղի ունեցավ: Ընտրություններին ժողովուրդը ոչ միայն մերժեց, այլեւ ապստամբեց եւ իշխանությունը առավ-դրեց ընդդիմության ջոջերի ոտքերի տակ: Բայց վերցնող չեղավ, քանզի ընդդիմությունն ինքն էր հակահեղափոխական: Նաեւ անմիաբան: Նաեւ անգաղափար: Նաեւ անծրագիր: Եւ հետեւաբար` անարժան ժողովրդին:
— Եւ որպես հետեւանք` ինչպիսի՞ն է գործող իշխանության վերարտադրվելու հնարավորությունը: Ձեր կարծիքով, կարո՞ղ են լինել հակասություններ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ, թե՞ ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ նման հակասությունները բացառվում են:
— Էական հակասություններ Քոչարյանի եւ Սարգսյանի միջեւ լինել չեն կարող, իսկ այն հանգամանքը, որ Քոչարյանը դաշնակամետ է, իսկ Սարգսյանը՝ ոչ, բանի էությունը չի փոխում: Մյուս կողմից, ես չեմ ուզում Քոչարյանին Սերժ Սարգսյանով փոխարինելու տարբերակը քննարկել, քանզի համոզված եմ, որ իշխանության քաղաքական օրակարգում այդ հարցը չկա: Համ էլ, արդեն անհարմար է հազարումեկերորդ անգամ ասել, որ պետք է փոխվի ոչ թե կամ ոչ այնքան իշխանությունը, որքան իշխող իդեոլոգիան: Ի դեպ, հիմա սկսում եմ մտածել, որ իշխանության իսկական վերարտադրություն կստացվի, եթե իշխանության գա ընդդիմության ձեզ հայտնի հատվածը: Դաստիարակությամբ` նույնը, աշխարհընկալմամբ` նույնը, ինտելեկտով` նույնը, ազգային բարդույթների նույն սարդոստայնում խճճված ու շիվար: Ինչո՞վ վերարտադրություն չի լինի ներկա իշխանության:
— Ինչպիսի՞ն է ՀՀՇ-ի գործունեության ձեր գնահատականը ձեր բացակայության ընթացքում: Ինչպե՞ս եք վերաբերվում այն գնահատականին, որ ՀՀՇ-ն տապալեց համախոհ ուժերին համախմբելու իր առաքելությունը: Եւ ինչպե՞ս եք պատկերացնում կուսակցության հետագա գործունեությունը:
— ՀՀՇ-ն, որպես կազմակերպություն, փաստորեն, չկա: Համենայնդեպս հեռվից ինձ այդպես է երեւում: Թեեւ չի կարելի չխոստովանել, որ ՀՀՇ-ի երդվյալ գաղափարակիրները մտավոր կարողություններով, գիտելիքներով եւ քաղաքական հասունությամբ առաջին շարքերում են: Մյուս կողմից, կարո՞ղ էր ՀՀՇ-ն համախոհներին համախմբելու նախաձեռնող լիներ: Չէր կարող: Սա ձեզ համար Անգլիա չէ, Ասիայում պարտված քաղաքական ուժը ի վիճակի չէ դա անել: ՀՀՇ-ի շուրջ ստեղծված մթնոլորտն էր պիղծ:
— Եւ ինպե՞ս եք գնահատում իշխանության վերադառնալու Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավորությունները եւ արդյո՞ք նման բան հնարավոր եւ անհրաժեշտ եք համարում:
— Թե´ իշխանության եւ թե´ ընդդիմության գործունեությունը այս տարիների ընթացքում եկավ ապացուցելու, որ, ցավոք սրտի, Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա: Ցավալի է, քանի որ մեկ մարդու հույսին մնալը թե´ ազգի, թե´ երկրի քաղաքական համակարգի առողջության մասին չի խոսում: Տեր-Պետրոսյանի վերադարձը հեշտ չի լինի, բայց քաղաքական տեխնոլոգիաների հնարավորությունների սահմաններում է: Դրա համար անհրաժեշտ կլինի, որ միանան հայաստանակենտրոն ուժերը` պառլամենտում եւ արտապառլամենտական եւ ազգային բուրժուազիան, եւ գնան արտահերթ պառլամենտական ընտրությունների, որպես առաջին քայլ: Համարեք սա բուրժուադեմոկրատական հեղափոխություն: Զուլալ դեմոկրատիայի կողմնակիցները պիտի ներողամիտ լինեն, քանզի ընտրատեղամասերի իրենց դիտորդներին անգամ բուտերբրոդներով կերակրելու միջոցներ չունեն: Նույն վիճակում են նաեւ կուսակցությունները, քաղաքական խմբերն ու խմբակները` ի տարբերություն պատերազմի կուսակցության:
— Բայց ո՞ւմ նկատի ունեք հայաստանակենտրոն ուժ ասելով, եւ ինչո՞ւ ընտրությունները պետք է լինեն արտահերթ:
— Որովհետեւ ժամանակ չկա: Ռամբույեից հետո արդեն բոլորն են ընդունում, որ բանակցելու տեղ չկա: Ալի՞եւը չի զիջում, թե՞ Քոչարյանը, այս ամենը եւս մեկ-երկու ամսվա ժամավաճառության նյութ է, ոչ ավելի: Տարօրինակն այն է, որ իշխանության այս ճգնաժամն առաջացել է առանց ընդդիմության ջանքերի եւ խորանում է առանց ընդդիմության մասնակցության: Եւ եթե ընդդիմությունը դեր չունի այս ամենի մեջ, տարօրինակ կլիներ, որ պատշաճ դեր ունենար հանգուցալուծման պրոցեսում: Որքան էլ ընդդիմության բեկորները պատրաստ չլինեն եւ չուզենան արտահերթ ընտրություն, իշխանությունը չի կարող եւս մեկ-երկու տարի գոյատեւել քաղաքական-դիվանագիտական պարապուրդում՝ սպասելով, որ ընդդիմությունը պատրաստվի փոփոխությունների: Հետեւաբար ներքաղաքական գործընթացները արագացնելու նախաձեռնությունը իշխանությանն է լինելու: Որովհետեւ` բացի այն, որ այլ նախաձեռնող չի երեւում, նախաձեռնող կողմը շահեկան վիճակում է լինում: Այսինքն, քանի դեռ իշխանությունը ի վիճակի է կառավարել իր հրաժարականի ընթացքը, ինչո՞ւ պետք է սպասի: Եւ եթե կառավարելու է, ծուռ նստենք շիտակ խոսենք, իշխանությունը կարո՞ղ է թույլ տալ, որ ստեղծվի մի վիճակ, երբ Կարեն Դեմիրճյանի որդին եւ Վազգեն Սարգսյանի եղբայրը վճռորոշ դիրք ստանան այդ ընթացքում, եթե անգամ կապ չի ունեցել հոկտեմբերի 27-ի հետ. հիմա ո՞ւմ պիտի համոզես: Ուզում եմ ասել, որ իշխանությունը դժվար թե ուզենա խաղալ կրակի հետ: Եւ քանի որ դաշտը սրբված է, իշխանությունը ի վիճակի է ստեղծել այնպիսի դասավորություն, որպեսզի հեռանալը իր համար չլինի չափազանց ցավոտ: Ես առնվազն երկու տարբերակ գիտեմ, որը իրագործելի է օրենքի տառին համապատասխան եւ առանց խոշոր ցնցումների, թեեւ դրանք առաջին հայացքից կարող են աներեւակայելի թվալ: Առաջին տարբերակ. սահմանադրական դատարանը 1998 թվականի Տեր-Պետրոսյանի հրաժարականի ընդունումը խորհրդարանի կողմից հակասահմանադրական է ճանաչում` պրոցեդուրայի կասկածելի լինելը ապացուցելով: Տեր-Պետրոսյանը վերականգնվում է պաշտոնում եւ անմիջապես նշանակում պառլամենտական եւ նախագահական ընտրություններ` միաժամանակ: Եւ ինքն էլ առաջադրվում է իր խափանված կամ ընդհատված երկրորդ ժամկետով` նորովի: Երկրորդ տարբերակ` իշխանությունից դուրս գտնվող քաղաքական հեղինակություն, փորձ եւ կշիռ ունեցող մի գործիչ, ասենք՝ Բաբկեն Արարքցյանը, նշանակվում է վարչապետ, ԱԺ-ն, այնուամենայնիվ, մերժում է նրա թեկնածությունը, նախագահը լուծարում է Ազգային ժողովը եւ նշանակում արտահերթ պառլամենտական ընտրություններ, որպես առաջին քայլ: Հայաստանակենտրոն ուժերը համախմբվում են վարչապետի շուրջ եւ պառլամենտում ստանում մեծամասնություն: Հրաժարականի երկրորդ փուլը տեխնիկայի հարց է: Եւ բնական է, որ այդ ողջ քաղաքական անցուդարձի ընթացքում Սերժ Սարգսյանն ապահովում է երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը: Այլ տարբերակներ եւս կան, բայց այսքանով սահմանափակվենք, եւ պարզաբանեմ, թե ո՞ւմ նկատի ունեմ հայաստանակենտրոն ուժ ասելով: Բոլոր այն ուժերը, ովքեր հայ ժողովրդի քաղաքական, տնտեսական, մշակութային, ընկերային, գիտական գործունեության կենտրոնը համարում են Հայաստանը: Ոչ թե Հայաստանը ու նաեւ Բեյրութը, Հայաստանը եւ Լոսը, չգիտեմ էլ ինչ գաղութ, այլ հենց Հայաստանը: Եզակիորեն Հայաստանը: Քաղաքական եւ հանրային կյանքի ակտիվ մասնակիցների գերակշիռ մասը այս գաղափարին համապատասխանում է: Բացի Դաշնակցությունից` իր հայդատական արբանյակներով հանդերձ: Եթե պայմանավորվում ենք, որ մարդ-կուսակցությունները չենք թվարկելու, այդ ազգային ճակատը ինձ պատկերանում է այսպես. «Հանրապետություն», Հանրապետական, ՀԺԿ, ՀՀՇ: «Օրինաց երկիրը» եւ ԱԺՄ-ն` որոշ վերապահումներով: Վերապահումը հայդատական բռնկումների մասով: Եւ դուրս մնացածներն էլ, ի դեպ, դառնում են լուրջ ընդդիմություն:
— Այս ժամանակաշրջանում տարբեր միջավայրերում եւ ամբիոններից շատ է խոսվում նախորդ իշխանության սխալների մասին. կարո՞ղ եք նշել այն հիմնական սխալները, որոնց արդյունքում Շարժման իշխանությունը հեռացավ:
— Արդյո՞ք սխալների կամ սխալի հետեւանք էր, որ քաղաքական թիմը հրաժարական տվեց: Հազիվ թե: Մեկ-երկու սխալը հրաժարականի պատճառ դառնալ չէր կարող, բայց չի էլ կարելի չգիտակցել, որ քաղաքական սխալները ոչ թե գումարվում են, այլ բազմապատկվում: Բայց այս ամենի մասին բազմիցս խոսել ենք եւ բոլորովին ուշադրության չենք առել մեկ հանգամանք. այն, որ Ռուսաստանում իշխանության վերարտադրությունը տեղի ունեցավ (վարչապետից նախագահ սարքելու եղանակով) Հայաստանի իշխանափոխությունից հետո: Հիշենք, որ Հայաստանում վարչապետի ճանապարհը բացվեց ԱԺ նախագահի կրկնակի հրաժարականով (Բաբկեն Արարքցյանի եւ Խոսրով Հարությունյանի): Այս նմանության վրա ուշադրություն չէինք դարձնի, եթե Մոսկվան դրանից առաջ իշխանությունը պահպանելու երկու տարբերակ արդեն փորձարկած չլիներ. ռուսական պառլամենտը գնդակոծելով, Բելառուսի դեպքում` գոյություն ունեցող պառլամենտին զուգահեռ նոր պառլամենտի ընտրություններ անցկացնելով: Բելառուսականը հակասահմանադրական ստացվեց, ռուսականը` վայրագ, իսկ ռուսական ընդդիմությունը կատաղի էր, Ելցինի ժառանգորդի հարցը` խախուտ: Ճիշտ է, Չեչնիայի երկրորդ պատերազմը հիմնական խաղաքարտն էր, բայց չէր խանգարի վարչապետին նախագահ սարքելու տեխնոլոգիան նախ փորձարկել դաշնակից երկրներից հաջորդի` Հայաստանի վրա: Հիշո՞ւմ եք, որ Ելցինը 2003 թվականի նախագահական ընտրություններից առաջ Երեւան եկավ, եւ ինքը հայտնեց, թե Տեր-Պետրոսյանը չի ուզում առաջադրվել: Ուրիշ ի՞նչ բացատրություն կարող է լինել այդ արտառոց դեմարշին, եթե ոչ այն, որ պաշտոնաթող մարդուն ստիպել էր, որ ինքն իր բերանով հայտնի, որ ինքը միակողմանիորեն չեղյալ է համարում խոստումը, թե այդ էքսպերիմենտը կսահմանափակվի նախագահական մեկ ժամկետով: Խոստումը ո՞ւմ: Համոզված եմ, որ նախագահ Շիրակին: Այս ամենն էր պատճառը, որ Հայաստանում իշխանափոխությունը տեղի ունեցավ ոչ թե հերթական ընտրություններին, ոչ թե դրանից մեկ տարի առաջ, այլ Ռուսաստանի ընտրություններից բավարար ժամանակ առաջ: Ուզո՞ւմ եք, համարենք սա ոչ գլխավոր պատճառը իշխանափոխության, բայց չեք կարող չհամաձայնվել, որ արտաքին գործոնը կարեւորագույններից էր: Կարեւորագույններից առաջինը:
— Եթե արտաքին գործոնը այդքան կարեւոր է, այդ դեպքում ընդդիմության մեղքը ո՞րն էր 2003-ին:
— Իշխանությունը միշտ էլ ավելի ենթակա է արտաքին ճնշման եւ ավելի խոցելի է, քան ընդդիմությունը: Ավելին, ընդդիմության դերն ու իմաստն էլ հենց այն է արտաքին քաղաքական ասպարեզում, որ այնտեղ, որտեղ իշխանությունը կաշկանդված է միջպետական հարաբերություններով ու միջազգային պայմանավորվածություններով, ընդդիմությունը պետք է ատամ ցույց տա, ինչի՞ մասին է խոսքը: Իսկ երբ 150 հազար ժողովրդին թողնում ես դրսում, գնում դեսպանի դուռը` թե ձյաձյա, թույլ կտա՞ս իշխանությունը վերցնեմ, ո՞վ կասի «go»: Ի՞նչ է մնում հետո անել: Մնում է ժամանակ առ ժամանակ աղջիկ լրագրողների գլուխը տանել նաղլ անելով, թե բա չե՞ք ասի, կարող էր արյուն թափվել: Պետք է կարծել, թե կա գեթ մեկ խելագար, որ կարող էր 150 հազար մարդու վրա ձեռք բարձրացնել: Տասը կամ հինգ հազարի դեմ` խնդրեմ, ինչպես որ եղավ Բաղրամյան փողոցում, բայց 100-150 հազարի… Եւ երբ տեսնում են, որ աղջիկ լրագրողները առանձնապես չեն փշաքաղվում, խորհրդավոր ու ազգով մտահոգ մռայլվում են, թե կարող է Ղարաբաղը կորցնեինք: Ուժեղ արգումենտ է, եթե մոռանանք մի «մանրուք»` Վրաստանի ջահելները երեք վտանգված Ղարաբաղ ունեին` Օսեթիան, Աբխազիան, Աջարիան, երեքն էլ Ռուսաստանի ազդեցության տակ, բայց փոքրոգի չեղան եւ կարեւորագույն հատվածը` Աջարիան, անմիջապես վերադարձրին Վրաստանին:
— Պարոն Սիրադեղյան, եւ այնուամենայնիվ` որտե՞ղ եք հիմա:
— Եթե Հայաստանում չեմ, ի՞նչ տարբերություն որտեղ եմ: Համենայնդեպս, կարող եմ ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրներից ոչ մեկում չեմ: Գիտակցաբար, մեր մեջ ասած:
Երբ ես փոքր էի, հաճախ էի լսում փսփսոցներ բռնաբարությունների մասին: Տատս միշտ զգուշացնում էր, որ չվստահեմ տղաներն, որ նրանց մտքում միայն մի բան է: Տատս իրավունք ուներ էդպես մտածելու, դառը փորձ ու ճակատագիր ուներ աչքի առաջ: Նրա մոտ ազգականի աղջկան, գեղեցկուհի Եվգենին անտառում չգիտես ով բռնաբարել էր: Էդ մասին իմացել էին տնեցիք, երբ Եվգենիի փորը սկսել էր աճել: Քանի որ աղջիկը համեստ ու պարկեշտ էր, ոչ ոքի մտքով չանցավ, որ նա սեփական որոշմամբ է հայտնվել էդ հետաքրքիր վիճակում:
Սկսեցին փորփրել, ու պարզվեց, որ գյուղի հարուստի տղան է բռնաբարել: Աղջիկը վախից ոչ մեկի հետ չէր խոսում: Տնեցիք էլ հարուստի առաջ վախից ոչինչ չէին կարողանում անել: Եղբայրը փորձեց խոսել տղայի հետ, ինչին պատասխան ստացավ՝ «Քուրդ աղջիկ չէր, աղջիկ լիներ տիրություն կանեի», որը բացարձակ սուտ էր: Բայց դե, 50-ականների սկզբին ո՞վ էր համարձակվում գեղի հարուստի դեմ դուրս գա: Հարուստը համաձայնվեց վճարել միայն աբորտի փողը, որը պիտի լիներ արդեն ոչ թե աբորտ, այլ արհեստական վաղաժամ վիժում:
Մի խոսքով, Եվգենի տնեցիք սրան զոռով տարել են բժշկի: Եվգենն ուզում է էդ երեխուն ունենա, մայրն ու եղբայրներն ասում են՝ ոչ: Եվգենը լացում էր, տատս միշտ հիշում էր դա, ու ինքն էլ աչքերը լցնում: Եվգենին արհեստական վիժում կազմակերպեցին ու երեխային՝ մոտ 7 ամսական, մեռած հանեցին փորից: Էդ օրվանից Եվգենը ոչ ոքի հետ բառ չփոխանակեց: Մի երկու տարի անց նրան գտան ցախանոցում կախված… Մայրը գլխին էր տալիս մնացած ողջ կյանքը, Եվգեն էր կանչում ու լացում:
Սա իմ հիշողության մեջ տպված առաջին բռնաբարության պատմությունն է, բայց ոչ վերջինը:
Դպրոցում, մի դասարան ինձնից ցածր մի Հելեն կար՝ լավ սովորող, երաժշտական գնացող, կոմերիտական ակտիվիստ, սիրուն մի աղջիկ: Հելենը իրենից տարիքով մեծ մի տղայի հետ էր ընկերություն անում: Օրերից մի օր էլ լսեցինք, որ էդ տղան իր խմած ընկերների հետ անտառում Հելենին բռնաբարել են: Հելենը մի քանի օր դասի չեկավ, ամբողջ քաղաքը նրա մասին էր խոսում: Ու խոսակցությունների մեջ, հիմնականում մեղադրում էին Հելենին, որ՝ «Տղեքի հետ խի՞ ա մենակ անտառ գնացել», հաշվի չառնելով, որ տղեքի մեջ նրա ընկերն է եղել՝ սիրած տղան: Հելենը դառել էր «փչացած», նրան «փչացրել» էին:
Հետագայում, մնացած ողջ մայիս ամիսը Հելենը հազվադեպ էր դպրոց գալիս, գալուց էլ ոչ մեկի հետ չէր շփվում, ավելի ճիշտ՝ ոչ ոք նրա հետ չէր շփվում: Մենք, մի քանի համարձակներս էինք նրան մոտենում ու փորձում մեղմել խեղճի խայտառակությունը: Դպրոցն ավարտելուց հետո լսեցինք, որ Հելենը նշանվել է հենց էդ նույն տղայի հետ՝ եղբայրներն էին ստիպել: Հելենը իր 10-րդ դասարանի օրերն էր դպրոցում հաշվում, քանի որ ավարտելուց հետո պիտի ամուսնանար, ամուսնանար մեկի հետ, ով իրեն տվել էր ընկերներին զվարճանալու համար…
Բայց տարվա կեսն էլ չէր անցել, երբ Հելենն էլի կորավ դպրոցից: Լսեցինք, որ ուղեղում ուռուցք կա, տարել են Երևան վիրահատելու: Ուռուցքն էլ առաջացել էր ըստ երևույթին, երբ նա դիմադրել էր ու զանազան հարվածներ կերել գլխին, նաև ընկել, ինչի հետևանքով էլ լերդացած արյան մասսան վեր էր ածվել ուռուցքի, կամ նման մի բանի, հաստատ ախտորոշումը չգիտեմ: Ասում էին, որ էդքան էլ լուրջ բան չի, քաղցկեղ չի, կհեռացնեն կանցնի: Բայց արի ու տես, որ Հելենի անիծված բախտը ստեղ էլ չբերեց: Վիրահատությունն անցել էր հաջող, իսկ երբ նարկոզից հետո միջանցքում պառկած է եղել սայլակի վրա, պտտվել է ու ընկել ներքև, գլուխը խփել ու գանգը մեջտեղից բացել ու մահացել է…
Հիմա արդեն քաղաքը սգում էր Հելենի համար, այն նույն Հելենի, ում համարում էր «փչացած», ում հետ չէին ուզում շփվել ընկերները, ում մասին ասում էին, թե՝ «բախտը բերել ա, որ էդ տղեն ուզել ա, թե չէ ի՞նչ էր անելու տենց անունը գցած ո՞վ կուզեր նրան»:
Մի ուրիշ պատմություն, վերջերս տեղի ունեցած, ինձ մոտ մարդկանցից մեկի հետ: Շուշանը խելոք, համեստ ու բարի աղջիկ է, փոքրամարմին, նիհար, օրուգիշեր աշխատում էր, որ տունը պահի: Մի օր էլ զանգեց, թե՝ ինձ բռնաբարել են: Եկավ, ծեծված, դեմքն ամբողջովին կապտած, աչքերը լացելուց կարմրած… Պատմեց, որ ընկերուհու ու երկու տղաների հետ գնացել են հաց ուտելու, ինչ-որ օբյեկտ: Սրանցից մեկը սիրաբանում էր Շուշանի ընկերուհու հետ, բայց մյուսը՝ որ Շուշանին էր հավանել, նրա դուրը չէր գալիս:
Ոնց է ստացվում, սրանք մնում են սենյակում մենակ: Էս տղան սկսում է համոզել Շուշանին կենակցել, ինչին Շուշանը դիմադրում է: Որից հետո, տղան, ինչպես հետո իմացանք,ամուսնացած ու երեխատեր տղամարդը, սկսում է բռունցքներով հարվածներ տեղալ Շուշանի դեմքին, ոլորել թևերը, խփել գլխին: Շուշանը գոռում է, բայց ընկերուհին ու մյուս տղամարդը չեն լսում: Չեն լսում նաև օբյեկտի աշխատակիցները, զարմանալի է բայց չեն լսում: Հոգնած ու ծեծված, Շուշանը վախից սկսվում է, ու տղամարդն անում է իր գործը:
Խառնվեցինք իրար, մտածում էինք, թե ի՞նչ անենք: Դիմեցինք ոստիկանություն ու զզվեցինք ինքներս մեզնից, բոլորին, ով ինչ-որ կերպ լսել էր, կամ մասնակից էր պատմությանը, քարշ էին տալիս քաղմաս ու երկար սպասեցնելուց հետո հարցաքննում, հիմնականում հիմար հարցեր տալով: Իսկ Շուշանի գլխին ի՜նչ հարցաքննություն էին սարքել, էլ ասելու չի: Է´լ ոնց ես ոտքերդ բացել, է´լ որտեղիդ է սկզբից ձեռք տվել, է´լ որ դիրքով ա բռնաբարել, ու էլի ու էլի մի շարք նվաստացուցիչ մանրուքներ, որ բռնաբարված աղջկան բոլորովին պետք չէր ամեն օր հիշել, ու ամեն օր կանչում էին քաղմաս, ու ամեն օր տալիս նույն հարցերը: Իմ դատավոր ընկրեն ինձ խորհուրդ տվեց հետ վերցնել դիմում-բողոքն ու փորձել բռնաբարողի հետ «համաձայնության գալ», ինչը նշանակում էր, որ պետք է բռնաբարողը դրամական փոխհատուցում տա: Ընկերս նաև ասաց, թե նրանք կհամաձայնվեն, քանի որ բռնաբարության գործով ինչքան էլ դատեն, մեկ է, հանցագործ աշխարհում նրան էդ ընթացքում կհասցնեն զոնայում «պիտուխացնել», ու օրը սև անել, նույնիսկ հանցագործ աշխարհը բռնությունը համարում է հանցանք: Դրա համար էլ էդ բռնաբարողը ամեն ինչ անում է, որ բանտ չընկնի, վճարում են ոստիկանությանը, դատավորներին, ամենուր, ուր հնարավոր է, տներ են վաճառում, միայն թե էդ հոդվածով բանտ չնստեն: Ու նաև ասեց, որ շատ քիչ բռնաբարության դատավարություններ են, որ վերջացել են համարժեք պատժի դատապարտմամբ: Ես փոխանցեցի Շուշանին ընկերոջս ասածներն ու թողեցի, որ ինքը ընտրի, ինչպես վարվի: Դատարավարության չհասավ գործը, ինչպես ես հակացա: Թե հետաքննության ո՞ր էտապում էր Շուշանը դադարացրել էդ ամենը, ես չիմացա: Իմ գործը ուրիշ էր՝ Շուշանի հետ զրուցել, որպեսզի նա իրեն մեղավոր չհամարի, որպեսզի բռնաբարությունը նրա կյանքը չբռնաբարի հետագայում, որ նա կարողանա նորմալ կյանքի վերադառնալ ու չատի տղամարդկանց, ինչպես լինում է մեծամասնության դեպքերում: Շուշանը չընկճվեց, ու ես ուրախանում եմ նրան նորից ժպտերես ու կայտառ տեսնելով, զարմանում եմ, որ էդ փոքրիկ աղջիկը, կինը, ո՞նց է ուժ գտել իր մեջ հաղթահարելու բռնության ենթարկվածի կոմպլեքսը: Շատ լավ է, որ կան Շուշանի նման կանայք, բայց վատ է, որ նրանք ավելի շուտ բացառություն են:
Երբեք չէի մտածի, որ այս թասը իմ կողքով էլ վազն չի անցնի: Ամեն մեկն էլ էդպես է մտածում, որ հա, կան, լինում են դեպքեր, բայց եթե ուշադիր լինես, ու ինքդ թույլ չտաս, քեզ հետ էդպիսի բան չի կարա պատահի: Բայց պատահեց, երբ ես 18 տարեկան էի: Մեջբերեմ իմ «Բալագոյե» վեպից էդ հատվածը, որի հիման վրա «Եկել եմ ապրեմ» ֆոտոինստալացիան եմ արել վերջերս:
«Էդ Սուրիկը Լիլիթի հետ էր սովորում, ես էլ գնում էի հաճախակի Լիլիթի մոտ` ուսումնարան, ու գնում էինք միասին համերգների, ման էինք գալիս: Մի օր էլ գնացի, Լիլիթը չկար: Բայց լավ համերգ կար կոնսում: Էդ Սուրիկին տեսա ու իրա հետ գնացի, դե ճանաչում էի հանգստյան տնից: Համերգը պրծավ, սա թե` արի գնանք մի հատ ընկեր ունեմ, նենց էկզոտիկ արվեստանոց ա սարքել իրա համար, հենց կողքն ա: Ասի լավ, գնանք, հըլը մութ չէր, գարուն էր, ժամը իննը կլիներ երևի: Գնացինք մտանք մի հատ շենքի մուտք, սա ասեց արի, ներքև ա պետք իջնել: Իջա: Նկուղ էր մի հատ: Տեսա բան չկա, սովորական նկուղ ա էլի: Ասի բա ո՞ւր ա էկզոտիկան: Ասեց էս ա: Ասի հո դու խելա՞ռ չես, արի դուրս գանք, ստեղ մութ ա: Սա սկսեց ինձ կպնել, փորձում էր համբուրի, ես հրում էի: Վախեցա ուժեղ: Դե տղա էր, ինձանից ուժեղ էր: Ասեցի սրա հետ հըլը խաթրով խոսամ: Ասի հա, գիտեմ ուզածդ ինչ ա, բայց խի՞ ստեղ, կարող ա նորմալ տեղ լինի, ես էլ ուզեմ, բայց էս կեղտոտ տեղը ի՞նչ հաճույք կարա մարդ ստանա սեքսից: Ասեց՝ ես կստանամ, եթե դու քեզ հանգիստ պահես, դու էլ կստանաս: Ասի, բայց ես հիվանդ եմ, դաշտան եմ: Չհավատաց: Հանեցի տակդիրս ու ցույց տվի, բայց դե արդեն վերջի օրերն էին համարյա բան չկար վրեն: Սա ասեց ոչինչ, ինչքան էկզոտիկ, էնքան լավ: Ասեցի չէ, հիմա կգոռամ: Ասեց գոռա: Ես գոռացի: Մեկ էլ հետևից մի հարված հասավ ծոծրակիս, ու ես անջատվեցի: Ուշքի եկա, տեսնեմ, շորերս հանել ա ներքևից, բլուզկես համարյա պատառոտած, իմ սիրելի կարմիր բլուզկեն, յուբկաս էլ պլիսսե սպիտակ յուբկա էր, սաղ արյան ու նկուղի կեղտի մեջ: Ներսս էլ զզվելի ու կպչան թաց: Վահեի հետի կուսաթաղանթի փնտրտուքների հետևանքով իմ ունեցած վագոնի պոլկի անհաջող սեքսից հետո ես սեքս չէի արել հըլը, չնայած ինքը ուզում էր, ես ասում էի չէ, մենք սեքս չենք արել որ շարունակենք, մենք կուսաթաղանթ ենք ստուգել: Դե ի՞նչ ուզեի, ցավոտ ու տհաճ մի երևույթ: Չէ, չէի ուզում: Իսկ էս Սուրիկը ինձ բռնաբարել էր: Գլխիս տվել էր ու ուշագնաց վիճակում բռնաբարել… Ես բան չխոսացի, լալկվել էր մի տեսակ շոկից: Սա ծամոն հանեց, թե ուզո՞ւմ ես, ես էլ սուս փուս վերցրեցի: Հետո պիջակը գցեց ուսերիս ու մենք հասանք Աբովյանի անցումի վճարովի զուգարանը: Ընդեղ մտա, շշմած ու ոչ մի բան չհասկացող վերացած հայացքով փողը տվի, աշխատողին ասի ընկել, եմ, բայց նա երևի հասկացավ ամեն ինչ, որովհետև կռուժկա տվեց, ասեց գնա լվացվի: Լվացվեցի, յուբկաս հանեցի լվացի, բլուզկայիս կտրված կոճակը կարեցի, յուբկաս լավ ա բարակ էր, ֆենի տակ չորացրեցի ու հագա: էս Սուրիկը սպասում էր դուրսը: Չհասկացա, թե ինչի՞: Տարավ, ինձ նստացրեց տրոլեյբուսը ու ես գնացի: Չէի կարա գնամ տուն, գնայի ի՞նչ ասեի: Ասեի մամա, պապա ինձ բռնաբարել են, որովհետև ես էնքան հիմար եմ գտնվել, որ ամառվա ծանոթիս, ընկերուհուս դասընկերոջ հետ, որը դաժե սիրած ունի, և ես իրան ճանաչում եմ, գնացել եմ ինչ որ նկարչի էկզոտիկ արվեստանոց նայելու, որը դուրս ա էկել փուստ ու ինձ բռնաբարե՞լ են: Կասեին բոզ ես, պոռնիկ ես, ապուշ ես, չէին խղճա, չէին հասկանա, չէին ասի գնանք դրան սպանենք, ինձ կարող ա սպանեին ծնողներս: Ուզում էի լացեմ, չէր լացվում: Ինձ բռնաբարել էին, ինձ ճմռթել էին ու քամակ էին սրբել ինձանով, օգտագործել էին պոռնիկի նման, հըլը պոռնիկին իրա կամքով են օգտագործում ու փող են տալիս, իսկ ինձ բռնի էին օգտագործել, ու փող էլ չէին տվել, մի հատիկ ծամոն էին տվել… Ես ինձ կեղտի տոպրակ էի զգում, օգտագործած տակդիր, մեջը պրծած պրեզերվատիվ: Ես կեղտ էի տեղովս ինքս ինձ համար: Իջա Լիլիթի կանգառում, գնացի իրանց տուն, ու պատմեցի: Լիլիթը չհավատաց սկզբից, էնքան դաժան ու անհավանական թվաց դա իրան, բայց դե ես էի ասողը, ո՞նց չհավատար: Ինձ չայ տվեցին, ես լացեցի մի բոլ, հետո լողացա ու գլուխս ձեռներիս մեջ առած շվարած նստեցի: Էն մասին, որ կարելի ա դատի տալ, մտքովս էլ չանցավ, որովհետև Հայաստանում եթե քեզ բռնաբարում են` դու պիտի ամաչես, ոչ թե դա քեզ հետ անողը, դու կդառնաս բոզ սաղի աչքում, ոչ թե բռնաբարողդ հանցագործ: Կասեն, եթե ասեղը չուզի, թելը չի թելվի, դե ես ասեղ էի, ու գլխիս տված ասեղ էի, ու եսիմ ինչքան էին ինձ թելել: Նենց էին թելել չոր–չոր, որ ահավոր ցավեր ունեի, համ ներսս, համ փորիս մեջ: Դե ի՞նչ անեի, նստեցի Լիլիթենց տանը մինչև տասներկուսը, հետո զանգեցի, ասեցի մնում եմ ստեղ տնեցոնց: Հաճախ էի մնում Լիլիթենց տանը, նենց որ կասկածանքի առիթ չեղավ: Մենակ հաջորդ օրը պարզվեց, որ հերս ա տրանսպորտից տեսել ինձ էդ Սուրիկի հետ ամեն ինչից հետո, որ իրա պիջակը ուսերիս, լավ ա հըլը զուգարանից հետո, գնում էի որ նստեմ տրոլեյբուս: Հորս ասեցի, որ դա ես չեմ եղել, որ ես Լիլիթենց տանն եմ եղել ժամը իննից: Դե հիմա, կամաց–կամաց սկսեցի համակերպվել էն մտքի հետ, որ ինձ բռնաբարել են, ու դրա մեջ սարսափելի բան չկա: Բայց սիրտս ճաքում էր: Լիլիթը էդ Սուրիկի սիրածին ասել էր, Սուրիկն էլ ասել էր մթոմ ես սիրահարված եմ իրան, դրա համար տենց բաներ եմ մոգոնում: Ուրիշ, նորմալ քաղաքակիրթ երկիր լիներ, ես չէի վազի հասարակական զուգարան լվացվելու, որ մաքրեմ ուրիշի հանցագործության հետքերը իմ վրայից, այլ կգնայի դատական բժշկի մոտ անալիզ կտայի, ու հետո կնստցնեի Սուրիկին, որ բանտում իրա նմաններին ոնց որ անում են, իրան էլ պիտուխացնեն, որ հասկանա, թե ի՞նչ ա նշանակում ՉԵՄ ՈՒԶՈՒՄ: Դե հիմա ես Հայաստանում էի, ու միակ նպատակս էն էր, որ կարամ նորմալանամ էդ սաղ պատմությունից հետո: Մի երեք ամիս նենց էի ինձ ներշնչել, որ չնայած ամեն ամիս դաշտան էի տեսնում կանոնավոր, մեկ ա մտածում էի, թե էդ կեղտոտ սեքսը ինձ հղիացրել ա հրեշով, ու էն աստիճանի էի ներշնչել, որ փորս սկսել էր մեծանալ: Հետո կամաց–կամաց հանգստացա, ոչ մեկը չունեի, ոչ մեկին չէի սիրում, ատում էի տղամարդկանց հոտին, նույնիսկ նենց էի ինձ մեղավոր ու կեղտոտ զգում, որ ուզում էի դառնամ միանձնուհի, ափսոս չգտա վանքի տեղը: Ասին չկա Հայաստանում: Տասնութ տարեկան էի դառել էդ գարնանը ես:»
Ես ուժ գտա իմ մեջ շարունակել ապրել, ու ապրում եմ, 17 տարի լռելուց հետո ես խոսացի այդ մասին վեպի մեջ, հիմա էլ պատկերավոր արտահայտել եմ ֆոտոինստալացիայի միջոցով: Ես ուզում եմ դրա մասին խոսալու ամոթը վերանա մեր միջից, ոնց որ եթե խոսայինք փողոցում քեզ վրա ցեխաջուր շփած մեքենայի վատ արարքից, այ էդպես էլ խոսանք սրա մասին:
Բայց որո՞նք են բռնաբարությունների պատճառները:
Էլի գամ իմ սիրած թեմային «Կարմիր խնձորի» ինստիտուտին: Իմ կարծիքով, նախամուսնական սեռական ժուժկալությունը հանդիսանում է հայկական իրականության մեջ կատարվող բռնաբարությունների պատճառներից մեկը: Տղաները սեքս են ուզում ու չունեն, աղջիկներից շատերը չեն զբաղվում մինչ ամուսնանալը սեքսով իրենց սիրածների հետ, սրանք էլ անբավարավածությունից թռնում են սրա-նրա վրա: Նաև դրա անպատժելիությունը, ու հասարակության վերաբերմունքը բռնաբարվածներին, որը լավագույն դեպքում կարող է լինել խղճահարությունը նպաստում է դրան:
Բռնաբարություն եմ համարում նաև մեր ազգի մեջ միջնադարից մնացած զոռով «փախցնելու» սովորույթը, երբ աղջկան փախցնելուց հետո նրա վերադառնալը տուն սրբապղծության նման մի բան է: Ինքս ունեմ ծանոթներ, որոնց փախցրել են, իսկ երբ նրանք ուզել են հետ գան տուն, տնեցիք չեն ընդունել, յանի՝ «Էդ ա քու բախտը, հարմարվի»: Բայց չէ՞ որ դա նույնպես բռնություն է: Քանի -քանի կյանքեր են խորտակվել բռնաբարության հետևանքով, քանի կանացի ճակատագրեր են դարձել ողբերգական, քանիսի՞ն են այդ բռնացողներին նստացրել, քանի՞սն են լուռ ու մունջ ապրում գուցե էդպիսի մի բեռ մեջները պահած… Ո՞վ գիտի:
Պակաս չեն նաեւ ամուսնական բռնաբարությունները, այստեղ շատ դժվար է որսալ պահը, թե ե՞րբ, որ դեպքում է բռնաբարություն տեղի ունենում: Իմ կարծիքով ցանկացած դեպքում, երբ կինն ասում է՝ «ՈՉ»:
Իմ ցանկությունն է իհարկե, որ այդ բռնաբարությունները չլինեն, իսկ լինելուց էլ անպայման պատժվեն մեղավորները, որպեսզի մյուսները հասկանան, թե ինչ է նշանակում «Չեմ ուզում»: Բայց ավելի շատ, ես կուզեմ, որ էն պատմությունները, որոնք ես ներկայացրեցի, էդ թվում նաև սեփական կյանքից, ֆոտոինստալացիան, ինչ-որ կերպ օգնեն կանանց ու աղջիկներին, որոնք ենթարկվել են բռնության, հասկանան, որ իրենք մեղավոր չեն, ու որ բոլոր տղամարդիկ չեն բռնարար, որ կյանքը շարունակվում է, ու նրանք մենակ չեն:
Ես կոնկրետ իմ օրինակով ուզում եմ ցույց տալ, որ ամոթ չի բռնաբարված լինելը, ամոթ չի դրա մասին խոսալը, թող ամաչեն բռնաբարողներն ու էդ ամենը կոծկողները: Եթե յուրաքանչյուր կին պատրաստ լինի հրապարակել բռնաբարության փաստը, նշելով անուններ ու հասցեներ, պաշտոններ ու կոչումներ կոնկրետ մարդկանց, ապա տղամարդիկ էլ կվախենան գործ ունենալ էդ համարձակ կանանց հետ, նրանք կիմանան, որ չեն կոծկելու, որովհետև մեղքն են կոծկում, իսկ բռնաբարության մասին ահազանգում են, աղաղակում են ու պատիժ պահանջում:
Ոչ ոք մեղավոր չի, ոչ մի կին, ոչ մի պարագայում, երբ նրան բռնաբարում են: Սա պետք է հիշեն կանայք: Մի վախեցեք, հանեք էդ կեղծ ամոթի շպարը, խոսացեք, պատմեք, կիսվեք: Աղջիկներ, մի ամաչեք հայտնել զանազան սեռական ոտնձգությունների մասին ձեր հարազատներին ու համապատասխան հսկող կառույցներին,. Լինի դա աշխատավայրում, թե դպրոցում կամ բուհում: Կան հանցագործություններ, որոնց մասին լռելը հանցագործություն է ոչ պակաս, քան ինքը հանցանքը:
«Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին»:
Զրույց ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակ) անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ.
Վազգեն, ինչո՞վ էիք զբաղվում մինչև կազմակերպության շարքերը համալրելը:
Բոլոր երեխաների նման դպրոց էի հաճախում, սակայն առողջական խնդիրներ ունեցա և 12 տարեկանից լքելով դպրոցը` աշխատանքի անցա: Փորձել եմ նույնիսկ դերասանական արվեստով զբաղվել: Հինգ տարի հետո սկսվեց Լիբանանի պատերազմը, որին անմասն չմնաց տեղի հայությունը: Հենց առաջին օրերին հայտնվեցի դիրքերում: Մի քանի տարի հետո Սփյուռքում ծավալվեց նորագույն զինյալ ազատագրական պայքարը, և ես հայտնվեցի այդ կազմակերպության մեջ: Շատ գործերի մասնակցեցի, որոնցից ամենահայտնին է «Վան» գործողությունը` Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավումը: Դեռ մանկուց արդեն հայ լինելս ինձ պարտավորեցնում էր:
Իսկ ի՞նչ էր դա` մղո՞ւմ, կա՞նչ, ինքնանվիրո՞ ւմ…
Կարծում եմ` ամեն հայ ի ծնե ունի այդ նվիրումը: Ջարդերից հետո հայ ծնվելը պարտավորեցնում է, երբ տեսնում ես մեծ հայրերի և մայրերի տառապանքը կորցրած երկրի համար: Նույնիսկ եթե հայերեն չեն խոսում, տառապում են թե´ ապրածի հետևանքներից, թե´ հուշերից: Եթե արժանապատվություն ունեցող հայ ես, մտածում ես`ինչ քայլերի դիմես: Մարդ կա` իր արհեստով կամ արվեստով է ինքնարտահայտվում, մի խումբ էլ ինձ նման խենթեր կան, որոնք զենքով ու ազատագրական պայքարով են արտահայտվում:
Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
Հայրենիքը ամեն մարդու համար իր տունն է` իր ձեռքով, արյամբ կառուցված, իսկ ժողովուրդը մեծ ընտանիք է: Կուզեի` այս գիտակցումը ամբողջ հայությունն ունենար:
Իսկ զոհողություններ պահանջվեցի՞ն հայրենանվիրման համար:
Անշուշտ: Մանավանդ մեր գործողությունը կոչվում էր անձնասպանական, և 99% մահ կար: Մենք չորս հոգի էինք, սակայն պահակախումբը և զինված պաշտոնյաները 40-ից ավելի էին. պայքարը տևեց մոտ 15 րոպե: Ես ու ընկերս վիրավորվեցինք, սակայն գրավեցինք հյուպատոսարանը, կարողացանք դատարանում պաշտպանել մեր իրավունքները: Հինգ տարի անցկացրեցինք բանտում, հետո Բեյրութից եկանք հայրենիք: Եվ այսպես, արդեն քսան տարի է` ապրում եմ հայրենիքում զբոսաշրջիկի կարգավիճակում:
Ո՞վ է հայ մտավորականը, ինչպե՞ս կբնորոշեք:
Թող ինձ բոլորը ներեն, բայց այսօր Հայաստանում ես մտավորական չեմ տեսնում: Մեր ժողովուրդը այսօր կարծես վայրէջք է ապրում: Չունենք առաջվա վառ դեմքերը, գրողները, մտածողները:
Իսկ ի՞նչ դեր, ազդեցություն է ունեցել մտավորականը ազգային տարբեր շարժումների ընթացքում:
Հայկական տարբեր կուսակցությունների, ազատագրակական պայքարի հիմքը միշտ էլ դրել են մտավորականները: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ազգային գաղափարի հիմք են դրել, նաև պայքարել են: Մեր կազմակերպության հիմնադրումն էլ կայացել է մտավորական մարդկանց` Սիմոն Սիմոնյանի, Գևորգ Աճեմյանի և շատերի գաղափարների շնորհիվ: Անշուշտ, այստեղ էլ եղել են շատ մտավորականներ, ովքեր պայքարել են իրենց գաղափարների համար` Աշոտ Նավասարդյանը, Լեոնիդ Ասկալդյանը, «Հայ դատ» կազմակերպությունը:
Իսկ այսօր չկա՞ն նման ազդեցիկ մտածողներ:
Ես չեմ տեսնում: Գուցե կան, սակայն պարզապես ուղղությունն են փոխել կամ էլ չկան: Հայ մտավորականը հայ մարդու իրավունքների համար պայքարողն է: Այսօր մեր ժողովուրդը ահավոր վիճակում է, իսկ ոչ մի մտավորական ոչ մի խելոք բան չի ասում, միայն վերացական հեքիաթներ են պատմում:
Ըստ Ձեզ` հասարակական պահա՞նջը պետք է ծնի առաջնորդին, թե՞ վերջինս պիտի ուղղորդի ժողովրդին:
Հասարակությունը մնում է հասարակություն, մտավորականը պիտի ուղղորդի նրան: Եվ քանի որ մտավորականը չի հետաքրքրվում իր ժողովրդով, ժողովուրդն էլ անտեր- անտիրական բաներ է անում:
Ո՞րն է բացթողումը:
Համակարգը: Այսօրվա դրվածքը թույլ չի տալիս` մտավորականը մեջտեղ գա:
Ի՞նչ համակարգ, ի՞նչ ժամանակներում ենք ապրում:
Կարծես ամեն ինչ արվում է, որ մարդը չզգա, որ իր հայրենիքում է ապրում: Թվում է` Հայաստանում մարդն արժեք չունի: Սա բոլորն են զգում: Չունեն վստահություն ոչ իրավական դաշտի, ոչ դատարանների, ոչ էլ իշխանությունների հանդեպ: Մարդն իրեն պաշտպանված չի զգում իր պետության կողմից. Չգիտի` ինչպես ապրի, որտեղ դիմի, ինչով պաշտպանվի: Անարդարությունը ահավոր է Հայաստանում, այն շատ է հուսալքում ժողովրդին:
Գուցե պատճառը մեր նոր ձևավորող պետությո՞ւնն է իր բազմաթիվ խնդիրներով:
Եթե լսենք նոր ձևավորվող պետությանը, ապա իրենք աշխարհի ամենախելոք մարդիկ են, ամենախելոք քաղաքագետները, բայց շատ հետաքրքրական է, որ միայն նրանք են հարստանում: Իսկ ժողովրդի վիճա՞կը…
Որտե՞ղ եք տեսնում ամենամեծ վտանգը:
Ամենամեծ վտանգը, որն այսօր, բարեբախտաբար, մի փոքր թեթևացել է, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն է: Բարեբախտաբար, այն այսօր սառեցված վիճակում է: Ես կտրականապես դեմ եմ այդ հարաբերություններին, որովհետև պայմանները մենք ենք պարտավոր թելադրել` ցեղասպանության հարցը, հողերի քննարկման խնդիրը և այլն: Մի լրագրողի ասացի, որ ես կողմ եմ ոչ թե այս սահմանները բացելուն, այլ մեր պատմական սահմանները բացելուն:
Բարիկադ, հաշտարար դատավոր, 7-րդ երկինք: Որտե՞ղ է տեսնում հայ մտավորականի տեղը:
Կուզեի տեսնել Սովետի ժամանակի մեր մտավորականների դիրքում: Իրենց չափով գոնե այդ դիրքերում լինեն` ժողովրդի հետ, որովհետև մեր ժողովուրդը զգում է մտավորականի կարիքը: Վտանգներից մեկն էլ այն է, որ հայ երիտասարդն իր հողում ապրելու շարժառիթ չի գտնում, փախչում է: Կարծես հատուկ ծրագիր լինի: Ես ինձ խելոք մտածող չեմ համարում: Ես հայ զինվոր եմ և ասում եմ այն, ինչ զգում եմ: Ճիշտ է, Հայաստանի քաղաքացի չեմ,բայց ինքս էլ հայ եմ ու ամեն ինչ տեսնում եմ:
Այս տարի ԱՍԱԼԱ-ն նշեց իր 35- ամյակը: Նրա հիմնական նպատակը եղել է Հայաստանի պատմական տարածքների վերականգնո՞ւմը միայն:
Նաև ցեղասպանությունն ընդունելը, բոլոր ատյաններով հատուցումը: Որոշ մարդիկ հատուցումը փողով են տեսնում, իսկ ես տեսնում եմ մեր հողերով, տարածքով:
Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների ավարտից հետո ԱՍԱԼԱ-ն դադարեցրեց իր գործողությունները, ինչո՞ւ:
80-ականների կեսերին որոշ խնդիրներ ի հայտ եկան, բայց դա պատճառ չէր, որ ԱՍԱԼԱ-ն իր գործողությունները «դադարեցնի»: Ավելի շուտ «դադարեցվեց» Հայաստանի անկախացման հետևանքով: Ես չեմ ուզում և իրավունք չունեմ խոսելու բանակի անունից, բայց քանի որ այսօր անկախ պետություն ենք, ինքը` պետությունը, պետք է այդ հարցը պաշտպաներ, համախմբվեր մի գաղափարի շուրջ, ինչը որ չի անում: Թեև այսօր ռումբ չի պայթում, բայց գաղափարը չի վերացել: Իսկ գաղտնի բանակի գաղափարն ասում է. «Գաղտնի բանակը կլուծարվի, երբ ամբողջական հայրենիքը կազատագրվի, և հայ ժողովուրդը ետ կվերադառնա իր պատմական տարածքները»: Ճիշտ է, որոշ քայլեր առաջ են գնացել ընդհանուր միջազգային ճանաչման գործում, բայց պայքարը դեռ կա: Այն ժամանակ 3-4 հոգով սկսեցինք. հիմա էլ, քանի դեռ հարցը կա, եթե պետք լինի, կշարունակենք պայքարը:
Հավատո՞ւմ եք Ձեր նպատակի իրականացմանը, մեր երկրի ապագային:
Անշուշտ, ինչո՞ւ ենք պայքարում, եթե չենք հավատում:
Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
Ժողովրդի վրա, երիտասարդության, նոր սերնդի: Ոչ Իշխանությունների վրա : Չգիտեմ երբ, բայց հուսով եմ` մի օր իսկապես մի ազգայինին նվիրված մարդ կհայտնվի դաշտում:
Ո՞րն է ազգապահպանման ամենակարևոր գործոնը:
Շատերը կասեն` հայ մնալը, բայց դա էլ բավական չէ: Կարծում եմ` հավատքը, հավատարիմ մնալը մեր խնդիրներին, մեր հարցին, մեր իրավունքներին: Թուրքը, ճիշտ է, այսօր մեծ թշնամի է և մեզ հող տվողը չէ: Պիտի առնենք: Այսօր Արցախն ամբողջությամբ, կամ նրա ինչ- որ մասը տալու խնդիրներ են դնում, իսկ երբ թուրքին են հարցնում , թե որտեղ է Թուրքիայի սահմանը: Պատասխանում է` այնտեղ, որտեղ թուրք զինվորի ոտքն է: Իսկ մեր զինվո՞րը: Շատերը նույնիսկ չեն ուզում ծառայել: Ժողովրդի հավատն է կորել իր դատի, իր իրավունքների հանդեպ:
Պակասել է ազգային գիտակցությո՞ւնը:
Այո: Հասարակ օրինակ` թուրքը ամենուր իր դրոշն է մատնանշում, անգամ մեքենայի անիվների վրա, իսկ մե՞նք… Բայց ինձ շատ հուսադրում է այսօրվա երիտասարդությունը, որը հավատում է պայքարի մեր գաղափարին, հավատում է, որ տիրանալու է իր իրավունքներին: Մենք էլ փորձում ենք կրակը միշտ վառ պահել և աշխատում ենք այդ ուղղությամբ: Կուզեի միայն, որ ինչ անում են իրենց անձի համար, մի քիչ էլ անեին ազգի համար: Կուզեի` մտածեն որպես հայ: Ոչ թե հպարտանան, որ աշխարհի ամենահին ազգն ենք, այլ առաջնորդվեն այդ արժեքներով:
Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
Շատ բաներ կան: Թե´ մեր հողի վրա, թե´ աշխարհում ես միշտ իմ ժողովրդի հետ եմ. ինչ էլ որ ժողովուրդն ասում է, համամիտ եմ: Սակայն ցավում եմ, որ երբ բողոքում են, ոչ մեկի անունը չեն տալիս, մատը վերքի վրա չեն դնում… Իմ բողոքն ամբողջ աշխարհի դեմ է: Բոլորը գիտեն, որ հայոց ցեղասպանությունը եղած փաստ է, Արևմտյան Հայաստանը գրավված տարածք է, Թուրքիան արհեստական երկիր է, բայց բոլորը լռում են: Դրա համար էլ պիտի պայքարենք: Ես ամոթ չեմ համարում, որ ինձ տեռորիստ են ասում, թեկուզ աշխարհի ամենավատ մարդն էլ համարեն, միայն թե իմ իրավունքին տիրանամ:
Երբևէ զգո՞ւմ եք Ձեզ անզոր, անկարող:
Անշուշտ, ես էլ մարդ եմ: Բայց դա շատ շուտ անցնում է:
Վազգեն Սիսլյանի ամենամեծ խռովքը:
Ես ազատագրված հայրենիք եմ ուզում տեսնել և թողնել մեր հաջորդ սերունդներին: Ես ու իմ ընկերները: Ուզում եմ` վերադարձնել մեր իրավունքները, որ ավելի խաղաղ ու հանգիստ ապրեն մեր սերունդները:
Այնուհանդերձ ուզում եմ Ձեր խոսքն ուղղեք մեր մտավորականներին:
Մտավորականություն չկա, եղածներն էլ խեղճ ու կրակ նստել են իրենց տներում: Սովետի ժամանակ գոնե քաջ էին, դուրս էին գալիս, խոսում էին, հիմա վախենում են իշխանավորներից:
Այսպես ինչի՞ կվերածվենք:
Մտավորականությունն ամբողջ աշխարհում է վայրէջք ապրում: Նոր սիստեմ է եկել կոմպյուտերացված, մեխանիզացված, որը մարդու մեջ վերացնում է հոգևորը: Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին: Անդունդը կա, և մենք օր օրի խոցելի ենք դառնում: Այսօր ո´չ իշխանություն կա, ո´չ ընդդիմություն: Բոլորը խելոք են: Մտավորականները պետք է հասկանան, որ պարտադիր չէ դանակը ոսկորին հասնի, հետո ակտիվանան: Ինչո՞ւ չեն պայքարում: Այսօր մեծանում է նաև հայրենիք-սփյուռք անդունդը: Վիճակագրական հարցման արդյունքում պարզվել է, որ առաջին տեղ գրավողը Հայաստանն է քաղաքացիների` հայրենիքը լքելու ցանկության տեսանկյունից (44%), երկրորդ տեղում ինչ-որ հետամնաց երկիր էր` 12%: Սա ցավ է: Երկիր ենք կառուցում, բայց Երևանից բացի ուրիշ քաղաք չկա: Գյումրին քանդվեց: 25 տարի է` փողեր են տրամադրվում, բայց քաղաք չդարձավ: Տասնյակ հազարավորներ մահացան. նրանց բանակարան պետք չէր, մնացածի համար ինչո՞ւ չկարողացան սարքել 25 տարում: Ինչո՞վ հարստացան հարուստները` շաքարավազ, բրինձ,բենզին ծախելո՞վ միայն: Հերիք է ասենք` 5-6 հազար տարվա պատմություն ունենք: Ո՞ւր ենք հասել այսօր: Մեր արժեքով պիտի երևա մեր այսօրը:
Հավատում եմ, որ մեր ժողովուրդը չի կորցնի իր արժեքը, և քիչ չեն լինի այն նվիրյալները, ովքեր կկանգնեն մեր ազգի համար:Ի՞նչ եք կարծում:
Կարծում եմ` որակն է կարևոր, թեկուզ և քանակով քիչ լինեն: Նույն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` մի ֆրանսիացի ինձ հարց տվեց. «Եթե դուք հայ-թուրքական հարաբերություններին դեմ եք, ուրեմն պատերազմի կողմնակից եք: Չե՞ք վախենում թուրքական զորքից: Նրանք շատ են, դուք` քիչ…»: Ես պատասխանեցի. «Ժամանակին Հայաստանն էլ որպես պետություն պետություն չէր, սովետական բանակ էր, հայը բանակ չուներ, Սփյուռքն էլ իր 7-8 միլիոնով բանակ չուներ, ընդամենը մի փոքր գաղտնի կազմակերպություն էր` 10-20 հոգուց բաղկացած, բայց ամբողջ աշխարհի զորքերի դեմ ելավ: Առաջին էտապը հաղթեցինք, ինչո՞ւ վախենամ»: Ամբողջ Սփյուռքը զարթոնք ապրեց զինյալ ազատագրական պայքարի շնորհիվ: Նույն մեր դատավարությունը մեծ առիթ էր` հայկական հարցը ջրի երես հանելու: Դատավարության ժամանակ դատավորն արգելեց «տեռորիստ» բառը գործածելը, իրավաբանը բացահայտորեն հայտարարեց, որ եթե ժողովուրդը իրավունք չունի բանակ ունենալու, ապա այդ տղերքն են գործում: Վերջապես թուրքը հայտնվեց միջազգային ատյաններում, և ներկայացվեց հայկական հարցը: Մինչ այդ հարցը չէր քննարկվում, գոնե այդքանը կարողացանք կորզել: Ճիշտ է, բիրտ ուժերով, բայց ամբողջ աշխարհն իմացավ` հայը ով է: Ազատագրական պայքարի միջոցով է, որ շատերը, անգամ « Հայ դատ»-ի հանձնախումբը սկսեցին աշխուժանալ, ակտիվանալ: Մեր նպատակն էլ այդ էր`ոչ միայն թուրքին հարվածել, այլ նաև հային ուշքի բերել:
Ինչո՞ւ են բոլոր ժամանակներում հայ մարդուն ցանկացել ոչնչացնել:
Պատճառը մեր մեջ պետք է փնտրենք: Անմիաբան ենք: Բոլոր ազգերի համար լավն ենք, բայց մեր ազգի համար` ոչ: Սա է մեր պատմությունը: Մենք ենք մեզ ոչնչացրել, ոչ թե օտարները…
Ո՞րն է Վազգեն Սիսլյանի նվիրական երազանքը:
Ես ինձ համար եմ երազում: Անկախության հռչակման օրերին ես հրապարակում չէի: Բարձրացրել էի Արագածի ամենաբարձր հատվածը և այնտեղից էի վայելում մեր անկախությունը: Իրական երազանքս Մասիս սար բարձրանալն է, բայց մեր սահմաններով: Եվ պայքարելու եմ դրա համար:
Մենք թյուրիմացաբար կարծում ենք, թե հավատացյալ լինելն ու հավատք ունենալը նույն բանն է: Հավատացյալ լինելը բնավ չի նշանակում հավատք ունենալ, դրանք կարող են գոյություն ունենալ իրարից անկախ:
Կրոնական` հավատացյալ լինելը ենթադրում է որոշակի գործողությունների՝ ծեսերի ու ծիսակատարությունների պարտադիր կիրառում:
Իսկ հավատքը կարող է հիմնված լինել սենտիմենտալության՝ որևէ կրոնի չհամապատասխանող գիտելիքի վրա, նաեւ մտքում եղած ինչ-որ բանի պատկերացման վրա, որը ոչ միշտ է համապատասխանում իրականությանը:
Շատերն իրենց համարում են աթեիստ միայն էն պատճառով, որ նրանք չեն պատկանում ոչ մի դավանանքի ինստիտուտի: Բայց էդ մարդիկ էլ հավատք ունեն:
Հակառակը մենք կարող ենք տեսնել մեր առօրյայում՝ սեւ հագուստով կրոնականներ, որոնց մոտիկից ճանաչելով` տեսնում ենք, որ հեչ հավատք չունեն, որոնք Աստծու հետ գոնե իրենց ամենօրյա բաժակընկերների մակարդակով ծանոթ չեն, ու վարած կյանքն էլ աստվածահաճո չի: Էդպես էլ է լինում:
Իսկ ինչպե՞ս կարող է լինել հավատքն առանց կրոնի, կամ կրոնն առանց հավատքի: Կարող է, երբ Աստված քո սրտի մեջ է, էնտեղ ես դու սարքում քո Աստծու տաճարը: Ճիշտ է, եկեղեցիներ ու այլ կառույցներ պետք են, որ մարդիկ, համախմբված հավատքով կարողանան հանդիպել, կիսվել իրար հետ, ի վերջո օգնել իրար: Դրանք էսօրվա եկեղեցիները չեն բնավ, ավելի շուտ ես եկեղեցի կանվանեի էն բնակարանը, ուր հավաքվում են էդպիսի մարդիկ, քան առեւտրի սրահների վերածված մեր Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ կառույցներ:
Նույն կոնտեքստում ես չեմ հասկանում, թե ո՞ւմ է հարկավոր էդքան եկեղեցիներ սարքելը, երբ էդ փողով կարելի է վիրահատել կամ բուժել թանկ բուժման կարիք ունեցող հարյուրավոր հայերի: Եկեղեցի սարքելը մեզ մոտ դառել է փող լվանալու հոյակապ միջոց. Համահայկական հիմնադրամի դրամահավաքչություններից կորզած միջոցներով մեր սենտիմենտալ ափյուռքահայության աչքերին թոզ փչելով եկեղեցին եկեղեցու հետեւից են սարքում, այնինչ մարդիկ են մահանում` հնարավորություն չունենալով բուժվել: Բայց շեղվեցի, ներեցեք ինձ, ուղղակի միշտ մտածել եմ դրա մասին, որ էսօրվա մեր հավատքը հավատք չի, հավատացյալություն է, կրոնականություն:
Ինչքան էլ եկեղեցիներ ու տաճարներ կառուցվեն, եթե հավատքը չկա, մեկ է, եկեղեցին հաճախելու են ձեւի համար կամ էլ «на всякий случай» մոմ են վառելու, մեկ էլ տեսար` էդ Աստված ասվածը կա: Ո՞ւմ է պետք հորինված կամ փաթաթված հավատքը: Հրեն, 70 տարի Լենինին ենք հավատացել, որն ասում էր՝ Աստված չկա, ես եմ ձեր Աստվածը, հավատացեք ու խոնարհվեք իմ առջեւ, ինչպես Աստծո: Դա էլ է եղել կրոնականություն, կեղծ կրոնականություն:
Իսկական հավատքը մարդուն մոտեցնում է Աստծուն, բերում է նրա դուռը, ոչ թե օգնում է հարստանալ կամ խաբել ինքն իրեն ու մարդկանց: Մարդը, որը կրոնական լինելուց, հավատացյալ լինելուց շահ է հետապնդում, չի կարող հավատք ունենալ, նա առեւտրի մեջ է մտնում, իսկ դա արդեն այլասերում է հավատքը:
Ես էլ ունեմ հավատք, իմ հավատքը համամարդկային սերն է, հանդուրժողականությունն է, կարեկցանքը, «բումերանգի օրենքը», եթե չեմ կարող օգնել, գոնե չվնասեմ ոչ ոքի, եթե չեմ կարող անգիտակցաբար, գոնե գիտակցաբար չվնասեմ, ես չեմ հավատում որևէ բանի, բացի կարմայի փոխհատուցման օրենքից, որի իմաստը կա բոլոր կրոնների պատվիրանների մեջ՝ «Մի արա դիմացինիդ հետ էն, ինչ չես ուզի, որ անեն քեզ հետ: Ամեն ինչ փոխկապակցված է: Լավություն արա՝ ջուրը գցիր: Մոռացիր, որ լավություն ես արել: Մի ուրանա քեզ արած լավը: Սիրիր մերձավորիդ, ինչպես քեզ: Մի սպանիր, մի վնասիր»:
Սա է իմ ընտրությունը: Կնքված եմ ու ինձ համարում եմ աշխարհագրորեն քրիստոնյա, բայց բնավ պարտադրված չեմ զգում ինձ կրոնականության զոհ գնալ ու ձեւի համար եկեղեցի հաճախել: Եկեղեցի գնում եմ, երբ ոտքերս են տանում, երբ չգնալ չեմ կարողանում, երբ չեմ էլ հասկանում, թե ինչի՞ եմ գնում:
Իսկ դուք ինչի՞ եք գնում եկեղեցի: Դուք ունե՞՚ք հավատք: Թե՞ հավատացյալ եք: Աստված ո՞վ է, ինչի՞ համար է: Ի՞նչ է քեզ տալիս Աստված, իրեն սիրելու դիմաց: Ինչո՞ւ է պատժում, ինչպես է տնօրինում քո կյանքը …
Հավատքը սրտի մեջ է ապրում, դա իրոք էդպես է: Ամեն մեկն իր հարաբերություններն ունի Աստծո հետ, ու մենք, ինչ-որ որոշակի ուղու հատված, ճանապարհ անցնելով, հասկանում ենք ի վերջո դա: Բայց դա, միեւնույն է, քիչ է, քիչ է միայն հասկանալ, պետք է փնտրել իսկական հավատքը, որն իր բնույթով մաքուր կլինի, որը «փչացած հեռախոս» դառած չի լինի, որը կգա սրտից ու ցույց կտա ամեն մեկիս ուղին…
Ու վերջապես, գուցե գա մի օր, որ ամենքս ստանանք մեզ հուզող Գլխավոր Հարցի պատասխանը, որն ամեն մեկի մոտ Իրենն է:
Ձեր Աստված Ձեզ հետ, ով էլ լինեք Դուք, եւ ինչպիսին էլ լինի Ձեր Աստված…
Սկիզբը նախորդ համարում
Նայում եմ, ու սարափում տեսածիցս: Հակոբիկիս անդամը պոկված ձվերի հետ շալվարի մի անկյունումն ա, Հակոբիկիս մնացած կենդանի մարմինը մյուս:
— Վա՜յ, Հակոբիկ, բա ի՞նչ անենք հիմա: Արի գնանք, տանենք բժիշկը կարի, կարում են հիմա, հաստատ գիտեմ:
— Չէ, ցավդ տանեմ, սենցը չի կարա կարի նույնիսկ Աստված: Սա վերջս ա: Սպանի ինձ էլի, խնդրում եմ, շատ եմ խնդրում, էլ ո՞ւմ եմ ես պետք սենց վիճակում:
— Վայ Հակոբիկ, ինձ ես պետք, ո՞նց թե ո՞ւմ ես պետք: Ցավդ տանեմ, ես քեզ սիրում եմ, ես քեզ ցանկացած վիճակում էլ քեզ սիրում եմ, անդամ ունես, թե չունես, ինձ համար մեկ ա: – Ո՞նց թե մեկ ա, բա սեքս ո՞նց ենք անելու:
— Հակոբիկ, մի բան կմտածենք, վեջդ մի դնի, դու սաղ սալամաթ ես, փառք տուր Աստծուն: Զատո կողքս ես, ես քեզ եմ սիրում, դու էլ ինձ Հակոբիկ, տանձիդ մի դնի:
— է, տանձ ունենամ, որ չդնեմ…
— Վայ, Հակոբիկ, կներես:
Նստում եմ Հակոբիկիս դեմը, սկսում եմ ճղած շորիս լաթերով վերքերը մշակել, պոկված անդամն ու ձվերը խնամքով փաթաթում եմ, դնում կողք, կտանենք էլի հետներս, գուցե՞ կկարան հետ կպցնեն:
Վայ, մեկ էլ Հակոբիկիս ձեռքերն են չքվում աչքիս առաջ:
— Հը, բա հիմա ո՞նց ես, էլի ես սիրում ինձ:
— Հա սիրում եմ:
Չքված ձեռքերի տեղը վերք չկա, այ քեզ բան:
Ոտքերն էլ են չքվում: Կամաց կամաց Հակոբիկիս սաղ մարմինը չքվում ա: Ու ամեն մի օրգանի չքվելուց, Հակոբիկս հարցնում ա.
— Հը՞, էլի ես սիրում, սենց էլ ես սիրո՞ւմ:
Ես էլ ասում եմ հա:
Մնում ա մենակ գլուխը Հակոբիկիս: Գլուխը խոսում ա հետս, ինչ-որ բան ա պատմում, ես էլ նստած լսում եմ: Մեկ էլ աչքերն են անհետանում: Հետո ականջները: Հետո քիթը, ու մնում են ունքերը, մազերն ու բերանը: Ծիծաղս գալիս ա: Հակոբիկ, օյինբազ Հակոբիկ: Հակոբիկը գիտի, թե եթե տենց ֆոկուսներ անի, ես իրան էլ չեմ սիրի:
— Սիրում եմ Հակոբիկ, մեկ ա սիրում եմ:
Հակոբիկիցս մնացել ա մենակ բերանը: Ու էլի սուս չի մնում էլի հարցնում ա, ու ես էլ էլի ասում եմ, սիրում եմ Հակոբիկ, սիրում եմ ցավդ տանեմ:
— էլ ցավ չունեմ որ տանես, էլ մարմին չունեմ, մնացել եմ մենակ մի բերան Հակոբիկ:
Հակոբիկս մի բերան ա: Մի բերան Հակոբիկ ա: Երկու շրթունք, լեզու ու ատամներ:
— Ես սենց էլ կարամ սեքս անեմ, գիտե՞ս:
Ուֆ, զզվացրեց իրա սեքսով:
— Հակոբիկ, սեքսը լավ բան ա, բայց քեզանից լավը չի:
Հակոբիկ-բերանս էլ չքվեց: Տեսա, ոնց թռավ ու մտավ սոսու տերեւի մեջ:
էլ չի խոսում Հակոբիկս: Էլ խոսալու հնար չունի, կարիք էլ չունի: Հակոբիկս դառել ա սոսու տերեւ: Ի՞նչ գիտեմ: Գիտեմ էլի, որովհետեւ էդ տերեւի մեջ էլ կա էն բանիցը, որը Հակոբիկի մեջ կար: Համ էլ վարդի հոտ ա գալիս: Եսիմ ի՞նչ ա դա: Ինչ որ բան ա, էդ են սիրում, որ սիրում են: Թե չէ, ո՞նց Հակոբիկի մարմինը չկա, նույնիսկ բերան-Հակոբիկ չկա, իսկ ես դեռ սիրում եմ, ուրեմն կախարդանք կա, Հակոբիկիս մեջ, որ տերեւ էլ ա դառել, ես իրան մեկ ա սիրում եմ: Հակոբիկ-սոսու- սիրուն տերեւը դնում եմ շալվարիս ջեբն ու գնում եմ դեպի մարդիկ: Բա ի՞նչ եմ ասելու սաղին: Բա Հակոբիկս ո՞ւր ա: Կասեն գժվել ես, եթե ասեմ ոնց որ կա:
— Հակոբիկն ո՞ւր ա բա:
— Կռվեցինք, գնաց, ես ասեցի, որ իրան էլ չեմ սիրում:
— Համա թե անպատկառի մեկն ես հա, այ տենց են կնանիք, էսօր հետդ են, վաղն ասում են հաջող, էլ չեմ սիրում:
— Հա, ես տենց եմ:
Ու ջեբումս շոյում եմ Հակոբիկ-տերեւին:
Նստեցի, խորոված կերա սաղի հետ, ու սաղ վախտը ձեռս ջեբս եմ պահում, հանկարծ, ու Հակոբիկս չչքվի նդեղից:
Չքվեց: Արանքը ճղեց ու չքվեց: Դե եսի՞մ ո՞ւր ա: Մթնոլորտում ա, օդ ա դառել, վարդի հոտ, հիմա ես իրան շնչում եմ երեուի: Հիմա Հակոբիկս ամեն տեղ ա, ամեն ինչի մեջ ա:
Հակոբիկս սեր ա, սերս Հակոբիկ ա, օդս Հակոբիկ ա: Հիմա ես ի՞նչ անեմ, ես ո՞նց ապրեմ, ո՞նց ես ամեն ինչ սիրեմ, եթե Հակոբիկս ամեն ինչի մեջ ա: Ես կգժվեմ:
-Հակոբիկ, թե ինձ լսում ես, նենց մի բան դառ, որ կարամ քեզ տեսնեմ, մեկ-մեկ շոյեմ, կարամ ասեմ սա Հակոբիկս ա: Հակոբիկ ինձ մի տանջի տենց: Հակոբիկ խղճա ինձ: Մեկ էլ մի երիցուկի աղվափետուր եկավ նստեց մկրատիս վրա: Հակոբիկս ա: Ուռա: Հակոբիկիս բռնեցի, մկրատով կիսեցի, էնքան կիսեցի որ Հակոբիկս մտավ մկրատիս մեջ:
Վերջ, հիմա Հակոբիկիս տեղը գիտեմ: Հակոբիկ Հակոբիկ, չհավատացիր ինձ, որ քո բանդեսդենը ինձ պետք չի, դու ես պետք, սենց օյին սարքեցիր մեր գլխին: Դե հիմա արի սենց ապրենք, դու մկրատ դառած, ես էլ ես մարդ մնացած…
Ուֆ, էս ի՞նչ մղձավանջ էր: Երազ էր: Ժամը վեցն ա: Հակոբիկս երկու ժամից կզանգի: Թե՞ չի զանգի, որովհետեւ չկա էլ: Չէ, կա, երազ էր դա: Բայց ի՞նչ էր նշանակում էս երազը: Սա շատ պարզ երազ էր, իսկ պարզ երազներն ասում են, ամեն մեկը մի բան նշանակում ա: Մկրատս ո՞ւր ա:
Վերցրել եմ մկրատս, ու մատներիս կողքերը սաղ կտրտել եմ: Արյուն եմ արել: Սիրում եմ Հակոբիկիս: Հակոբիկ, զանգի էլի:
Զանգեց: Ուռա: Երազ էր: Հակոբիկս էլ սաղ ա, այսինքն երազումս էլ էր սաղ, բայց մկրատ էր դառել, բայց հիմա իսկական սաղ ա, մարմին ունի: Սարսաղ լակոտ: Սեքսի շանտաժ էր ինձ ուզում անի: Հայ հույ, Հակոբիկ, քո մեջ ինչ որ բան կա, ես էլ դա եմ սիրում , ես հիմա հասկացա, ինչի էր երազս, որ ես հասկանամ, որ մարդուն սիրելուց միջի ինչ որ բանն են սիրում, որ եթե էդ մարդը դառնա տերեւ էլ կսիրես, օդ էլ կսիրես, մկրատի մեջ էլ լինի, կսիրես նենց որ նրանով քեզ կսիրես, դե մկրատի սիրելն էլ կտրտելն ա: Հակոբիկ, Հակոբիկ:
— Այլանդակ, անդաստիարակ, լրբի մեկը, դու հեր մեր չունե՞ս, ինքնասիրություն չունե՞ս, ինչ ես տղուն խելքահան անում:
էս ո՞վ ա: Վայ մե՞րն ա: Ինքն ա տվե՞լ հեռախոսը: Հակոբիկ, ես քեզ ի՞նչ վատություն էի արել, խի՞ ինձ տենց արիր: Հակոբիկ Հակոբիկ:
Ընկերուհիներս են շուրջս, տատս ա, բժիշկներ են: Ձեռքերս կապոտել են բինտերով, բժիշկը մի հատ լույս ա գցում աչքերիս մեջ: Զզվում եմ վառ լույսից: չեմ կարում շարժվեմ, ոնց որ գամել են մահճակալից: Տատս լացում ա:
— Ի՞նչ ա եղել:
— Տատդ եկել ա տեսել ա ձեռներդ սաղ ճղոտած պառկած ես արյունլվիկ պոլի վրա: Ի՞նչ ա եղել:
— Սերս մկրատ ա դառել, ոչ մի բան էլ չի եղել…
Արդեն քսանվեց տարի ա անցել:
Ես ու Հակոբիկը երկար տարիներ չէինք խոսում: Հետո իմացա, ճի՞շտ էր, թե՞ սուտ էր, էն հայհոյող կնիկը Հակոբիկենց գիժ հարեւանուհին էր, եկել էր ձու ուզելու, Հակոբիկը գնացել էր որ տա, սա տեսել էր հեռախոսը դրած ա, վերցրել ու տենց վատ բաներ էր ասել ինձ: Հակոբիկը եկել հեռախոսը ձեռից խլել էր, բայց ես արդեն չկայի: Հիմար խռով էր, բայց էլ ի՞նչ արած:
Հակոբիկին մեկ-մեկ տեսնում եմ, բարեւում ենք, իրար հալ ու օր ենք հարցնում, բայց Հակոբիկս վիժեց իրա ինչ որ բանը էն օրը, երբ հեռախոսով կինն ինձ անպատվեց: Ինչ որ բանը, որ ես սիրում էի, տենց էլ մնաց մկրատիս մեջ: Ժամանակ առ ժամանակ մտնում ա մի ուրիշ մարդու մեջ, վարդի հոտ ա առնում ձմեռվա, ամառվա ու աշնան կեսերին, ու ես սկսում եմ նրան սիրել: Մինչեւ միջիցը չի վիժում, ու ինչ որ բանը նորից մտնում ա մկրատիս մեջ: Ես չեմ կարողանում ազատվեմ մկրատի կախվածությունից: Ձեռքերիս նայողը ինձ կհասկանա: Ու երբ մատներիս վերքերը սկսում են լավանալ, երբ ես մոռանում եմ գոնե օրը մի անգամ մկրատը ձեռս վերցնել, ուրեմն «իքս» ժամը մոտ ա: Կլինի՞ մեկը, որի մեջ կմնա Հակոբիկիս վիժած, Հակոբիկ անունը կրող ինչ որ բանը, թե՞ ես տենց էլ միշտ մկրատով կինքնաբավարվեմ:
Ձեռքերս լավանում են: Մկրատս փոխարինվել ա կոմպով: Վարդի հոտ ա գալիս աշնան կեսին: Գարնանային մայիսյան անձրեւ ա սպասվում:
Հակոբիկս գալիս ա՞:
Հակոբիկը իմ առաջին սերն ա իսկական: Մանկապարտեզի ու դպրոցի մնացած սիրածները հաշիվ չեն արդեն, որովհետեւ սա ա իսկականը, նրանք սուտ են եղել: Հակոբիկը ինձ հետ երաժշտական դպրոցում էր սովորում: Քանի փոքր էինք, դասից հետո դուրս էինք գալիս դիմացի կառուսելները, նստում «ռամաշկան» ու գոռգոռալով պտտվում, պտտվում, պտտվում, ու հետն էլ ինչ կար չկար վրեքներս գցելու , հանում էինք, ներքեւ գցում, Կառուսելի հսկող Սերոժ ձյաձյան ջղայնանում էր, ու կառուսելը ժամանակից շուտ կանգնացնում, հետո ճղճղում էր, ասում, որ էլ չի նստացնելու մեզ, մենք էլ ծիծաղում էինք, որովհետեւ մեկ ա թողնելու էր, կառուսելի տակից հավաքում էինք մեր ցելոֆանի «Յունիսեֆ» տոպրակները, նոտայի տետրերն ու գրքերը մեջը, կոշիկները, կուրտկեքը ու փախնում էինք:
Հիմա էլ մեծ ենք, էլ տենց բաներ էլ չենք անում, տասնչորս տարեկան ենք: Մայիս ա հիմա, երաժշտականի դեմի վայրի վարդի թփերը ծաղկել են, ու շուրջ բոլորը լցրել իրանց գարնան ու սիրո հոտերով: Հա մեր սերը տենց հոտ ունի, մեզանից էլ ա ինձ թվում ա տենց հոտ գալիս՝ անսանձ, դեռատի, անմշակ, չպատվաստված վարդի հոտ: Հակոբիկը ամեն առավոտ զանգում ա, ժամը ութին ու մենակ իմ համար հեռախոսով շվի ա նվագում, իրա մերը էդ ժամին քրոջը մանկապարտեզ ա տանում, տատս էլ շուկա ա գնում: Ես ահավոր երջանիկ եմ: Ինձ սիրում են: Չէ, Հակոբիկը ինձ բան չի ասել, բայց ես հո զգում եմ: Ինչի՞ ինքը չի զանգում Աննային, կամ Մարինեին, ինձ ա զանգում: Համ էլ որ կողքս կանգնած ա լինում, հանկարծ ձեռը կպնում ա ձեռիս, միանգամից կարմրում ա: Ես աղջիկ եմ, զգում եմ, սիրում ա: Ես էլ իրան եմ սիրում:
Ի՞նչ եմ իմանում ի՞նչ ա սերը: Դե եսիմ, սերը էն ա, որ կոկորդդ ղդիկ ա տալիս, փորիդ մեջ, պորտիկիցդ քիչ վերեւ խաղ ա անում, որ ուզում ես անկապ երգես, բարձրանաս կտուրին պառկես ու նայես աստղերի վրա, իրանք էլ քեզ վրա, որ ուզում ես անկապ գոռգոռաս, չէ, մարդկանց վրա չէ, չարությամբ չէ, քեզ հետ կատարվելիքի անհավատալի լինելուց, հիացմունքից, զգացմունքների առատությունից ու անղեկավարելիությունից, որ չես իմանում, թե ո՞նց վարվես դրանց հետ:
Որ ուտել չես ուզում, քնել չես ուզում, մենակ պառկում ես, ու ցանցառ բանաստեղծություններ ես գրում, կամ էլ կարդում ես ուրիշների գրածները, ու ընդեղ էլ ես տենց սիրո մասին կարդում, ու դու քեզ աշխարհի մասնիկն ես զգում: Որ կյանքդ կայանում ա նրանում, որ սպասում ես Հակոբիկի հետ հանդիպմանը, Հակոբիկի զանգերին, Հակոբիկի ձեռքի հանկարծակի քո ձեռքին կպնելուն, Հակոբիկի հետ տուն դառնալուն, ապրում ես էդ ամեն ինչը, ու նորից սպասում ես հաջորդ տենց բաներին: Հակոբիկենց շենքի մոտով գնում գալիս ես օրը հազար անգամ, ու չնայած չես տեսնում իրան, բայց հո գիտես, որ Հակոբիկենց տունն ա, ինքը ընդեղ ա ապրում, ընդեղ ա հաց ուտում, ընդեղ ա քնում, ու դու քեզ դրանից լավ ես զգում, մի տեսակ դողալ ես սկսում գարնան կեսին:
Սերը դա յա: Ես հաստատ գիտեմ: Հա, ես հո հետամնաց չե՞մ, գիտեմ, ոնց են երեխա սարքում, ու սեքս են ասում դրան, բայց ինձ ու Հակոբիկին տենց բաներ պետք չեն, մենք իրար տեսնելով ենք սեր անում: Դե կարող ա մեծանանք, դպրոցն ավարտենք, ամուսնանանք ու սեքս անենք, երեխեք սարքենք, բայց դե հիմա հլա սա հերիք ա մեզ: Մենք սեքս-մեքս չենք ուզում: Այ տենց: Հակոբիկ ունեմ, Հակոբիկն էլ ինձ ունի: Գնալու ենք ամառը հանգստյան տուն, ընդեղ լավ ա, սաղ օրը կարանք միասին լինենք: Վարդի հոտն էլ կտանենք հետներս, որովհետեւ մենք վարդի հոտ ենք, վարդի հոտը մեր մեջ ա, մենք էլ վարդի հոտի մեջ ենք: Ես անպայման բանաստեղծ եմ դառնալու, որ գրեմ, թե Հակոբիկիս ո՞նց եմ սիրում: Հակոբիկիս նմանը չկա: Ասում են հերը ման եկող ա Հակոբիկի: Դե հասկանում եմ, բայց դա չի նշանակում, թե Հակոբիկն էլ ա ման եկող: Չէ, Հակոբիկը մենակ իմն ա: Հաստատ: Մերոնք չգիտեն, որ իմանան, ջարդս կտան: Կասեն սիրած-միրած խաղացնելու տարիքդ չի: Բայց ես ի՞նչ անեմ, որ Հակոբիկը ինձ հիմա ա ռաստ եկել, հիմա ա ինձ սիրում, ոչ թե քսան տարեկանում, ես էլ իրան:
Վերջը, լավ եմ ապրում, մենակ վախենում եմ, հանկարծ մարդ չիմանա: Դե ընկերուհիներիցս չէ, նրանք սաղ էլ գիտեն, մեծերից նկատի ունեմ, մեծերը երեւի մոռանում են մեծանալով, որ իրանք էլ են տասնչորս տարեկան եղել, որ տենց սիրել են: Տատս ոնց որ բան ա կասկածում, որովհետեւ ասում ա, թե Սեւակն ասել ա առաջին սերը առաջին լավաշի նման միշտ կուտ ա գնում: Դե կարող ա մեր սերը հմուտ հացթուխ ա թխում: Տենց էլ կարա չէ՞ լինի: Իհարկե կարա, մանավանդ իմ սերը: Իմ սերն ուրիշ ա լինելու: Հիմա քնեմ, վաղն առավոտը Հակոբիկս կզանգի էլի ու շվի կնվագի աշխարհում մենակ ինձ համար: Ո՜ւյ…
Երեսուն տարեկան ենք: Ինչ-որ անտառում ենք: Չեմ հասկանում ո՞նց դառանք տասնչորսից միանգամից երեսուն: Դե լավ, ինչորայա, ինչ կանք` կանք: Հակոբիկը կա, ուրեմն ամեն ինչ նորմալ ա: Երեխեք հըլա չունենք: Բայց ոնց որ թե ամուսնացած ենք, կամ դրա նման մի բան: Որովհետեւ սեքս ենք անում: Սեքսը մի տեսակ չեմ հիշում ո՞նց ենք անում, բայց դե երեւի անում ենք էլի, որ ես գիտեմ դրա մասին: Թե չէ, որտեղի՞ց կարայի իմանամ, որ անում ենք: Համ էլ գիտեմ, որ հաճելի բան ա, որովհետեւ տենց հիշողություն կա մոտս:
Հիմա անտառում քեֆի ենք: Խորոված են անում տղամարդիկ, ես էլ գնացել եմ ու սեւախոտ ու ուրց եմ քաղում: Ամեն ինչից մեր վայրի վարդի հոտն ա գալիս: Ինչ լավ օր ա, արեւը պայծառ ա, բայց չի վառում, հազիվ հազ տաքացնում ա: Գարնանային արեւ ա: Ես էդ արեւը շատ եմ սիրում: Ընդհանրապես, ես եղանակներից կթողնեի գարունն ու աշունը, մեկ էլ հով ամառվա ու ձյունոտ ձմեռվա մասերը: Մնացածը կվերացնեի, եթե Աստված լինեի: Դե հիմա Աստված չեմ, սովորական սիրահարված աղջիկ եմ, չէ, կին եմ, երեսուն տարեկան կին եմ, որովհետեւ գիտեմ սեքսը ինչ ա ու ոնց են անում: Եթե տասնչորս տարեկան լինեի, չէի իմանա, քանի որ գիտեմ, ուրեմն երեսուն եմ, կարող ա մի երկու տարի էսկոմ, էնկոմ, բայց հաստատ տասնչորս չեմ:
էս ի՞նչ գոռոց ա: Անտառը դղրդաց ինչ որ մեկի գոռոցից: Վազեմ տենամ ի՞նչ ա եղել: Սիրտս սկսեց ահավոր անհանգիստ մզզալ, կողքս ծակում ա վազելուց, բայց պիտի վազեմ: Հակոբիիիկ: Հակոբիկիս բան եղած չլինի հանկարծ:
Աման, Հակոբիկս արնաշաղախ պառկած ա ծառի տակ ու գոռում ա. – Արջը, փախի: Ի՞նչ փախի, ես մի փետ եմ վերցնում, ու արջի մռթին տուր թե կտաս, ծալովի մկրատս հանում եմ, ու արջի աչքերը ծակում եմ, արջը ոռնալով փախչում ա:
— Հակոբիկ, Հակոբիկ, ցավդ տանեմ, ի՞նչ ա եղել:
Հակոբիկս «աղվեսանքը» երկու ձեռով բռնել ա ու գալարվում ա ցավից:
— Հակոբիկ, հլա թող, թող նայեմ ի՞նչ ա եղել:
— Զահրումար ա եղել, չոռ ա եղել, կյանքիս վերջն ա եղել: Սաղ ինչ կա-չկա պոկել ա արջը, ահա թե ի՞նչ ա եղել:
— Ի՞նչդ ա պոկել, այ Հակոբիկ:
— Դե տղամարդու բան դես դենն էլի, ձվերս, անդամս, դառել եմ անսեռ հրեշտակ:
— Դե լավ, Հակոբիկ, թող նայեմ էլի:
Շարունակելի
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.