18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում երեկ հայտնի է դարձել «Միսս Տիեզերք 2011» մրցույթի հաղթողը։ 88 մրցակցուհիներին շրջանցելով, այդ պատվավոր տիտղոսին արժանացել է Լեյլա Լոպեսը Անգոլայից, որը իր երկրի առաջին ներկայացուցիչն է, որ հաղթում է այս հեղինակավոր մրցույթում։ Նա Տիեզերքի գեղեցկուհու թագը ստացել է մրցույթի անցած տարվա հաղթող Խիմենա Նավառետեից։
Երկրորդ տեղում Ուկրաինան ներկայացնող Օլեսյա Ստեֆանկոն է, իսկ երրորդում բրազիլուհի Պրիսցիլա Մաչադոն, հայտնում է Associated press–ը։
Նախնական գնահատականներով մրցույթը ամբողջ աշխարհում դիտել է մոտ 1 միլիարդ մարդ։
Բաթումում ավարտված Golden Talent 2011 միջազգային երաժշտական մրցույթի երկու մրցութային օրերի ու հեռուստադիտողների քվեարկության վերջնական արդյունքներով Հայաստանը ներկայացնող Լիլիթ Հովհաննիսյանը հայտնվել է հինգերորդ հորիզոնականում: Առաջին հորիզոնականը գրավեց Մոլդովան, երկրորդը` Վրաստանը։
Լիլիթ Հովհաննիսյանը հաղթող ճանաչվեց «Լավագույն կին վոկալիստ» և «Ժյուրիի հատուկ մրցանակ» անվանակարգերում։
Մրցութային երկրորդ օրը Լիլիթ Հովհաննիսյանն ակապելլա կատարել էր Կոմիտասի «Էս գիշեր» երգը:
Իսկ առաջին օրը մրցույթի մասնակիցները կատարել էին համաշխարհային հիթեր:
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 9-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները`
Ոսկու գինն աճել է 594.75 դրամով և կազմել 22237.83 դրամ մեկ գրամի դիմաց: Արծաթի գինն աճել է 15.16 դրամով և կազմել 505.18 դրամ մեկ գրամի դիմաց: Պլատինի գինն աճել է 367.34 դրամով և կազմել 22153.91 դրամ մեկ գրամի դիմաց:
Սեպտեմբերի 9-ը ողջ աշխարհում նշվում է որպես գեղեցկության օր: Նախաձեռնությունը պատկանում է Էսթետիկայի եւ կոսմետոլոգիայի միջազգային կոմիտեին` ՍԻԴԵՍԿՕ-ին (CIDESCO-Comité International D`Esthétique Et De Cosmétologie):
Գեղեցկության թերապիայի այս ասոցիացիան հիմնվել է Բրյուսելում` 1946 թ, եւ ունի հազարավոր բժիշկ-անդամներ:
Գեղեցկության օրը նշվում է 1995 թվականից:
Գեղեցկության առաջին մրցույթն անցկացվել է Բելգիայում` 1988 թ. սեպտեմբերին: Իսկ «Միսս Աշխարհ» առաջին մրցույթը տեղի է ունեցել Լոնդոնում` 1951 թ. ապրիլին:
Վերլուծելով ԱՄՆ աշխատանքի նախարարության վիճակագրական տվյալները, ամերիկյան «The Wall Street Journal» -ը, կազմել է հաջորդ տասնամյակի ամենապահանջված մասնագիտությունների ցանկը։
Այդ ցանկը գլխավորում են բժշկի, ինժեներ – շինարարի, ֆինանսական խորհրդատուի, տեղեկատվական վերլուծաբանի մասնագիտությունները։ Բացի այդ, մեծ պահանջարկ կունենան հաշվապահները, աուդիտորները, մենեջերները։
Ապագայում բարձր աշխատավարձ են խոստանում ատամնաբույժի, ֆինանսական խորհրդատուի, ինժեներ –շինարարի, բժիշկի և բուժքրոջ մասնագիտությունները:
Թուրքական «Միլլեթ» օրաթերթում տեղեկություն է հրապարակվել, թե իբր աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը «France 2» հեռուստաալիքով հեռարձակվող «Vivement Dimanche» հաղորդման ժամանակ դրական է արտահայտվել Թուրքիայի և թուրքերի հասցեին:
««Ցեղասպանություն» եզրույթն ինձ անհանգստացնում է։ Հայ–թուրքական սահմանի բացման և թուրքերի հետ երկխոսության ծավալման համար անհրաժեշտ է գտնել մեկ այլ բառ։ Երազում եմ այցելել Թուրքիա, որովհետև թուրքերը բոլորովին այլ են, քան խոսվում է նրանց մասին, լավ մարդիկ են։ Այնտեղ եղանակը, ճաշատեսակները հրաշալի են»,– ըստ պարբերականի, ասել է Ազնավուրը:
Դարձյալ պարբերականի հաղորդմամբ Ազնավուրի այդ արհատայտությունից հետո աշխարհի տարբեր ծայրերից հայերը մեծ շանսոնյեին մեղադրել են ժխտողականության և դավաճանության մեջ:
«Միլլեթը»–ը գրում է, որ որոշ հայեր նույնիսկ նամակներ են ուղարկել Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպություններին և պահանջել քննադատել Շառլ Ազնավուրին:
Դերասանուհի Անժելա Սարգսյանի տղամարդու ` Կարեն Արայանի հետ HayNews.am-ի հարցազրույցը առանց կրճատումների ու մեկնաբանության.
—Կարեն, կբացատրեք, թե ինչպե՞ս և ինչու՞ հայտնվեցին այդ լուսանկարներն ինտերնետում:
-Նախ, սկսենք նրանից, որ ես այդ լուսանկարները դրել եմ միայն մի քանի վայրկյանով իմ, մեր ընդհանուր ընկերների համար: Ընկերներ, որոնց վերաբերմունքից ես հասկանում էի, թե Անժելայի տարածած այն լուրերը,որ իբր թե ես նրան բռնաբարել եմ, ինչ-որ կերպ հավաստի է դարձել նրանց համար: Ընդամենը մի քանի վայրկյան հետո ես այդ նկարները հանեցի ինտերնետից… Այդ նկարները տեսնողները կհասկանան, որ բռնաբարվել այդքան երջանիկ դեմքով չի լինում:
—Այդ դեպքում ի՞նչպես դրանք հայտնվեցին մարդկանց մոտ, հեռախոսների մեջ, ինտերնետում:
-Իմ դրված մի քանի վայրկյանի ընթացքում հնարավոր չէր, որ այդ նկարները քաշվեին տարբեր մարդկանց կողմից: Ես վստահ եմ, որ հենց ինքն է անձամբ այդ լուսանկարները տարածել և շարունակում է տարածել ` ինչ-ինչ պատճառներից ելնելով: Անժելան բոլորին հայտնում էր, թե ես իրենից վրեժ եմ լուծում, քանի որ նա ինձ լքել է, սակայն, հավատացեք, 2010-ի դեկտեմբերից ինքս եմ ամեն կերպ փորձել խզել մեր հարաբերությունները: Քանի անգամ է եղել, որ նա ինձ սպառնացել է, թե վնաս կհասցնի իրեն, կկտրի իր երակները, եթե ես չլինեմ իր հետ: Անգամ մի անգամ եկավ իր քրոջ հետ, ով հայտարարեց, շատ ընկերներ ունի լրագրողական շրջապատում, որ եթե իր քույրը շարունակի նեղվել, եթե դա ազդի իր նկարահանումների վրա, ապա նա վրեժ կլուծի: Նա ինձ ասում էր, որ ոստիկանությունն ինձ կհավատա առանց փաստերի` հաշվի առնելով քո անցյալը, ինչ էլ ասեմ, կհավատան:
—Իսկ ինչու՞ Անժելան պետք է նեղվեր, նրա համար, որ ուզում էիք բաժանվե՞լ:
-Նաև, սակայն այստեղ կարևոր մեկ այլ խնդիր կա, որի մասին ինձ շատ տհաճ է բարձրաձայնել, սակայն այս ողջ իրարանցման մեջ ուղղակի ստիպված եմ: Նա պարբերաբար ինձնից գումարներ էր խնդրում, բանկից մեծ վարկ էր վերցրել, ցանկանում էր, որ ես նրան օգնեի փակել դա: Իհարկե, ես մի քանի անգամ օգնեցի, սակայն վերջում հրաժարվեցի թեկուզ այն պատճառով, որ ուղղակի պարտավոր չէի: Շարունակեց սպառնալ, եթե չտամ այդ փողերը, կսկսի իմ մասին լուրեր տարածել: Լուրջ չընդունեցի, որովհետև չէի մտածում, թե մարդ կարող է այդքան ցածր` էսպես ասեմ` շառ լինել:
—Լավ, բայց լուսանկարները… Ինչու՞ եք նկարել ձեր «շփումը»:
-Այ էստեղ գալիս է ամենակարևորը: Ես երբեք չեմ լուսանկարել նրան, ավելին, այդ լուսանկարների մի մասում ես անգամ չկամ: Հետագայում եմ իմացել, որ նա նկահարահանում է մի բան, որ շատ անձնական է` մեր կապը: Նկարահանում է թաքնված տեսախցիկով, որ նման է ինչ-որ հատուկ ծառայությունների գործելաոճին: Ավելին, նկարների մի մասում գրված է 2006 թ.` մարտի 29, իսկ ես ֆիզիկապես այնտեղ չէի կարող լինել, քանի որ արդեն մեկ շաբաթ էր, ինչ գտնվում էի կալանավայրում: Այդ ժամանակ ես նրան անգամ չեմ էլ ճանաչել: Հանդիպել ենք իմ ցուցահանդեսի ժամանակ` 2009-ի մայիսի 29-ին:
—Ի՞նչ ցուցահանդես:
-Ես Կամերային թատրոնում իմ նկարների ցուցահանդեսն էի անցկացնում, Անժելան եկել էր նայելու: Այնտեղ էլ մենք ծանոթացանք, որից հետո էլ սկսվեց իմ կյանքում այս «ընկերություն» կոչվածը, որի համար ես իսկապես ամաչում եմ: Նրա հետ անգամ ծանոթ լինելը պատիվ չի բերում ինձ: Հա, ի դեպ, չմոռանամ նշել, որ ես ունեմ ընկերներ շատ ոլորտներում` դերասաններից սկսած մինչև որոշակի այլ կյանքով ապրող մարդիկ: Ու Անժելան, գտնելով նրանց բոլորի համարները, պարբերաբար զանգահարում էր անգամ բանտ` ընկերներիս, որպեսզի համոզի, թե ես տարածում եմ վատ բաներ իմ ընկերների մասին: Ես հայհոյում եմ ընկերներիս, անվանարկում կամ վարկաբեկում:
Բնականաբար, նրանցից ոչ մեկ չէր հավատում նրա ասածին, ավելին, նրանք չէին էլ կարող հավատալ խելագարի խոսքերին:
-Անժելան ամուսնացա՞ծ էր:
-Արդեն 9 տարի, սակայն դա չէր խանգարում նրան լինել այլ տղամարդկանց հետ: Նա ինձ անգամ մի օր իր սիրեկանների ցուցակն էր sms արել, սակայն կան բաներ, որոնց մասին ես ուղղակի չեմ ուզում խոսել: Ավելին, Աստված չանի, որ մի օր սկսեմ պատմել այն, ինչի մասին լռում եմ: Ես ընդամենը ցանկանում եմ, որ այս զզվելի պատմությանը վերջ դրվի, որ չշոշափվեն մարդկանց անուններ, որոնք ընդհանրապես կապ չունեն այս պատմության հետ: Ես հիմա իմ խոսքն ուղղում եմ «Ուր է իմ տղամարդը» ֆիլմի դերասանուհիներին` Անիին, Ագնեսսային և Գայանեին. մենք մշտապես եղել ենք հարգալից հեռավորության վրա, ես երբեք և երբեք չեմ ցանկացել, որ ձեր անունները կապվեն այս պատմության հետ: Դուք ոչ մի կապ չունեք, չեք եղել այդ աղջկա հետ ընկերուհիներ, մարդկային տարբեր տեսակներ եք: Ասում են, թե ոստիկանությունում ես ասել եմ, թե իբր դուք եք ինձ հորդորել տարածել այդ նկարները: Ես նման բան չեմ ասել, փորձեք ճշտել հենց իրենցից: Անժելան հայտարարել էր, թե աղջիկներն իրեն նախանձում են. հետաքրքիր է, ինչի՞ն պետք է նախանձեն` կրթությա՞նը, մարդկային որակների՞ն, ծագումնաբանությա՞նը, ինչի՞ն: Աղջիկների հետ կարող ես զրուցել ցանկացած թեմայի շուրջ, նրանք շատ հաճելի զրուցակիցներ են, իսկ Անժելայի մտքում միայն սեքսն ու հագուստն է: Բոլոր հասկացող մարդկանց համար պետք է ակնհայտ դառնա, որ ոչ թե ես եմ վրեժ լուծում իրենից, այլ ինքն ինձնից, ոչ թե աղջիկներն են իրեն նախանձում, այլ ինքը նրանց:
—Կարեն, ճիշտն ասած կողքից տպավորությունը հետևյալն է: Դուք եղել եք դատված, ձեր հայրը «օրենքով գող է», դուրս եք եկել կալանավայրից, հանդիպել գեղեցիկ աղջկա…
-Այ հենց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: ճիշտն ասած, եթե ես էլ կողքից նայեի այս իրավիճակին, ապա կստացվեր ձեր ասած պատկերը: Իսկ ինչու՞ մարդիկ չեն խոսում, որ ես սովորել եմ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում` Մոսկվայի համալսարանում և Գեղարվեստի ակադեմիայում: Որ զբաղվում եմ ստեղծագործական կյանքով, նկարում եմ, քանդակում… Ի՞նչ է, այս կյանքում բոլորս ապահովագրվա՞ծ ենք տհաճ միջադեպերից, սխալներից: Հավատացեք` ոչ… Ես վստահ եմ, որ գալու է օր, երբ մոռանալու ենք տեղի ունեցածի մասին, և ամեն մեկն էլ ապրելու է իր կյանքով: Մի բան էլ ավելացնեմ… էսօր ամբողջ ինտերնետում քննարկում են էդ չարաբաստիկ նկարները, մեղադրում ինձ: Ամբողջական պատկեր ստանալու համար պետք է լսել երկու կողմին էլ: Երկու կողմին լսում ու դատում են բոլոր ոլորտներում` պետությունից մինչև գողական կյանք:
Wise-travel.ru կայքէջը ներկայացրել է աշխարհի ամենագեղեցիկ լեռների տասնյակը, որոնց շարքում երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Արարատը: Հատկանշական է, որ թեև կայքում նշվում է, որ լեռն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում, սակայն նրա անվան կողքին գրված է «Հայաստան»: Արարատի նկարագրության հետ մեկտեղ ներկայացվում է Նոյյան տապանի պատմությունը և հիշատակություն այն մասին, թե ինչպես է Խաչատուր Աբովյանն առաջիններից մեկը հաղթահարել այդ գագաթը:
Աշխարհի գեղեցկագույն լեռներ են համարվել նաև Ամա-Դաբլամը՝ Նեպալում, Սերրո Ֆիտց Ռոյը՝ Արգենտինայում, Ֆուձին՝ Ճապոնիայում և այլն:
«Բի-Բի-Սի»-ն հաղորդում է, որ BookFinder.com կայքը կազմել է այլևս չհրատարակվող 100 ամենահայտնի գրքերի վարկանիշային աղյուսակը: Այն կարող է օգնել ընթերցողներին ձեռք բերելու հազվագյուտ գրքեր:
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է 1992թ. լույս տեսած Մադոննայի «Սեքս» գիրքը: Աղյուսակի երկրորդ հորիզոնականում` 1984թ. հրատարակված ամերիկացի գրող Նորա Ռոբերտսի «Խոստացիր ինձ վաղը» վեպն է։
Այլևս չհրատարակվող գրքերի աղյուսակի երրորդ և չորրորդ հորիզոնականներում են Սթիվեն Քինգի երկու գրքերը՝ «Ցասում» վեպը, որը գրվել է Ռիչարդ Բահման ծածկանվան տակ, և «Իմ սիրելի պոնի» պատմվածքը։
Առաջին տասնյակի մեջ են ներառված նաև Ջոննի Քեշի հուշերը՝ «Սևազգեստ մարդը» գրքի տեսքով և Նորման Մեյլերի` Մերլին Մոնրոյի կենսագրությունը:
Մեր Երկրի վիճակը, ցավոք, այնպիսիին է, որ շատերն են օտարի ցուպը վերցնում ու բռնում օտար ափերում բախը որոնողի ճամփեն: Այս պատմությունը, պատմում է նրանցից մեկը` Տավուշի մարզի, Սարիգյուղ գյուղից, Պավլիկ Էլլարյանը:
«2010 թ. Հունիս-հուլիս ամիսներին հանգամանքների բերումով մեր 40 հոգանոց շինբրիգադը հայտնվեց հեռավոր արևելքի խաղաղ օվկիանոսում գտնվող «Ռուսկի Օստրով» կղզում: Մենք` քառասուն հոգով տանից-տեղից կտրված,մեր ընտանիքի մի կտոր հացը վաստակելու նպատակով, մեկնեցինք հեռավոր արևելքի այդ կղզին: Կղզում կառուցվում էր Համառուսական ֆեդերալ համալսարանը, որտեղ պետք է 2012 թվին հանդիպեն աշխարհի հզոր քսանյակի ղեկավարները: Երկու ամիս օրնիբուն աշխատեցեինք, դաժան էր. գիշերներն էլ էինք աշխատում, մեկ օրում 140 կուբամետր բետոն էինք անում: Բոլորը զարմացել էին մեր աշխատանքի վրա: Բայց օրը եկավ ու աշխատանքի դիմաց չվարձատրվեցինք: Ստիպված առանց գումարի ճամփա ընկանք դեպի Հայաստան:
Փաստորեն երկու ամիս աշխատելուց հետո, դատարկ գրպանով հայտնվեցինք Վլադիվոստոկի երկաթուղային կայարանում`անելանելի վիճակում:
Իմանալով այդ մասին, տեղի հոգևոր հովիվը` Տեր Աշոտը, որը մոտ հարաբերություններ ուներ տեղի հայ համայնքի հետ, եկավ խոսեց մեզ հետ, ու երկու ավտոբուսով, մեզ տարան Դավիթ անունով մի ազնվագույն հայ մարդու ռեստորան (ազգանունը, թող ներող լինի, մոռացել եմ):
Դավիթի տղան` Թոռունը, ավտոբուսի պարկ ուներ,նա էլ հենց մեզ տարավ իր հոր ռեստորանը: Որտեղ 40 հոգու ուտեցրին – խմեցրին, ապա քնելու տեղ տվին:
Յոթ օր շարունակ, օրը երեք անգամ, Դավիթը մեզ կերակրեց, առանց որևէ ակնկալիքի` ուտացրեց-խմացրեց:
Այդ ընթացքում փողի էինք սպասում, որ տոմս առնեինք ու հետ գանք:
Ամեն օր առավոտյան, ճաշին և երեկոյան նա նստում էր մեզ հետ: Նստում էր սեղանի գլխին ու ասում. «Ով խմելու ա, ինձ հետ նստի, ով չի խմելու, հեռու նստի»: Ու նստում էին մարդիկ, շնորհակալ Դավթի մեծահոգությունից ու իրենց բաժին Աստծուց, որ նման բարությամբ մարդ էր հանդիպել իրենց:
Վլադիվոտոկի հայկական համայնքը բավական մեծ էր, շատ հայություն կար: Բայց նրանց վերաբերմունքը տարբեր էր. Կային մարդիկ, որ ուզում էին մեզ կոպեկներով աշխատեցնել, որովհետև գիտեին, որ Հայաստան վերադառնալու փող չունեինք: Բայց Դավիթը այդ ամենից վեր էր, նրա համար մենք սպասված հյուրերի նման էինք…
Ես կյանքում շատ բան եմ տեսել, բայց նման բարություն, մեծահոգություն… Լավ մարդիկ ցավոք շատ քիչ են: Ես շնորհակալ եմ Աստծուց, որ քեզ գտա, Դավիթ եղբայր, աշխարհի մյուս ծայրում: Այս աշխարհում ցավոք, ամեն ինչ փողով է արժևորվում, բայց Դավիթի մոտ միայն մարդկային արժեքներն են առաջնային: Երբ արդեն պիտի վերադառնայինք, ես խոսքեր չէի գտնում այդ մարդուն շնորհակալությունս հայտնելու համար: Ու երբ այդ մասին ասեցի նրան, նա ձեռքը մեկնելով դեպի իր ռեստորանն, ասաց. «հողից չի՞, հող չի՞ դառնալու: Մենք հողից չե՞նք: Հող չե՞նք դառնալու: Ղուրբան ձեզի, կերեք, խմեք»:
Գիտեք, այդ մարդու անունի մեջ էլ խորհուրդ կա. Սասունցի Դավթի խորհուրդն էր այդ մարդու մեջ: Մենք հետո իմացանք, որ նա ոչ միայն մեզ է ապաստան տվել, այլև շատ-շատերին: Առողջություն քեզ, երջանկություն քեզ, Դավիթ եղբայր: Սասունցի Դավթի նման քո շվաքը միշտ պահիր օտար ափերում դժվարության մեջ հայտնված մեր հայրենակիցների վրա:
Շնորհակալության զգացումով եմ հիշում նաև տեղի հոգևոր հովվին,Դավիթի ընտանիքին, հատկապես Դավիթի տիկնոջը, որ մայրական հոգատարություն ցուցաբերեց մեր հանդեպ: Շնորհակալությունս եմ հայտնում նաև Դավիթի տղային` Թոռունին, որն իր գործերը թողած, այդ ամբողջ ընթացքում մեր գործերով էր զբաղվում` գործի դնելով իր հեղինակությունը:
Շատ բան կարելի է ասել, բառեր չես գտնում, քո սրտի խոսքն արտահայտելու համար: Դավիթ ախպեր, մեր քառասուն հոգու անունից մեր շնորհակալությունը Ձեզ, Ձեր ընտանիքին, երջանկություն Ձեզ: Մնացեք, ինչպես կաք»:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.