06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Հոլանդացի գիտնականները վերծանել են 115 տարեկանում մահացած կնոջ ԴՆԹ-ն եւ բացահայտել նրա երկարակեցության գաղտնիքը: Նրանք կնոջ մոտ հայտնաբերել են եզակի գենետիկ փոփոխություններ, որոնք պաշտպանել են ծերունական թուլամտությունից եւ այլ հիվանդություններից, հաղորդում է NEWSru.com-ը` հղում կատարելով ВВС-ին: Մահվանից առաջ նա իր մարմինը կտակել է գիտությանը, ինչը հնարավորություն է տվել գիտնականներին կազմել նրա գենետիկ կոդը:
Տվյալները, որոնք դեռ գիտական հրապարակման ներկայացված չեն, հաղորդվել են Մարդու գենետիկայի ամերիկյան ընկերակցության (American Society of Human Genetics) տարեկան հանդիպմանը:
Հայտնի է, որ տատիկը 113 տարեկանում մտավոր ունակությունների բացահայտման թեստ է անցել, ինչի արդյունքում պարզվել է, որ տրված առաջադրանքները նա կարողանում է կատարել 65-70 տարեկան կնոջ մակարդակով: Նա նաեւ չի ունեցել անոթների խցանումներ, հաղորդում է «Ինբտերֆաքսը»:
Գիտնականների կարծիքով` նման կարգի ուսումնասիրությունները թույլ կտան պարզել, թե ինչու են որոշ մարդկանց գեներն օգնում նրանց ավելի երկար ապրել:
Ռուսական Новые Известия պարբերականը կազմել է սպորտային ակումբների ամենաօրիգինալ անվանումների վարկանշային աղյուսակը, որում հայտնվել է նաև հայկական «Ուլիս» ֆուտբոլային ակումբը։
Ամենաօրիգինալ անվանում ունեցող սպորտային ակումբ է ճանաչվել ռուսական «Պերիս Հիլթոն» լողափի վոլեյբոլի կանանց ակումբը։ Վարկանշային աղյուսակում հայտնվել են նաև մոլդովական «Վիբրոպրիբոր» կանանց ակումբը, «Լոմբարդ–Պապա» ֆուտբոլի ակումբը Հունգարիայից, «Հյութ՝ երջանիկ օր» ակումբը Ղրղըզստանից, որը հետագայում վերանվանվել է «Կենսական գարեջուր», ապա նաև «Մեր գարեջուր», ինչպես նաև հարավաֆրկիկյան «Կվա–Կվա» ֆուտբոլային ակումբը։
Պարբերականը վարկանշային աղյուսակում ընդգրկել է նաև հայկական ֆուտբոլային «Ուլիս» ակումբը։ Պարբերականը հիշեցնում է, որ ակումբի անունը սկզբում «Դինամո Երևան է» եղել, ապա վերանվանվել է «Դինամո– Զենիթ»։ «Նման փոփոխությունները,սակայն, որևէ հաջողություն և դիվիդենտ չբերեցին։ Թիմն այնուհետև նոր սեփականատեր և հովանավոր ունեցավ, որը պարզվեց՝ իռլանդացի հայտնի գրող Ջեյմս Ջոյսի երկրպագուն է։ Եվ ահա նա որոշեց ակումբը վերանվանել իր սիրելի գրողի ամենահայտնի վեպի անունով,–գրում է պարբերականը և հավելում,–Որքան էլ տարօրինակ է՝ թիմը, հենց «Ուլիս» անվամբ, 2009 և 2010թթ. նվաճեց Հայաստանի առաջնության բրոնզե մեդալները»։
Reuters-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ում 17 տարվա պայքարից հետո ուժի մեջ մտավ ամերիկյան զինված ուժերում գեյերի եւ լեսբուհիների ծառայության սահմանափակումների վերացման մասին օրենքը:
ԱՄՆ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Ջորջ Լիթըլի խոսքով` այժմ միասեռականները բանակում կարող են ազատ խոսել իրենց սեռական կողմնորոշման մասին: Դեռ դեկտեմբերի վերջին նախագահ Օբաման ստորագրեց օրենքի սահմանափակման վերացման մասին պատմական փաստաթուղթը, որն ուժի մեջ էր մտել 1993-ին Բիլ Քլինթոնի օրոք:
Ըստ Don’t Ask, Don’t Tell (“Մի հարցու, մի ասա”) օրենքի` միասեռականները կարող էին ծառայել բանակում, սակայն իրավունք չունեին բացահայտել իրենց սեռական կողմնորոշումը: Սակայն հոմոսեքսուալներն այդ օրենքը երեսպաշտություն էին համարում եւ այս տարիների ընթացքում պայքարում էին իրենց իրավունքների համար:
Օրենքն ուժի մեջ է մտել անմիջապես այն բանից հետո, երբ Կոնգրեսը հաստատեց այն: Ջորջ Լիթըլը հայտարարել է, որ զինված ուժերը պատրաստ են նոր օրենքին եւ վաղուց են տեղյակ այդ մասին:
Ստամբուլի մունիցիպալ թատրոնում կբեմադրվի հայազգի հայտնի երգիծաբան Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» պիեսը (մյուզիքլ տարբերակով): Ինչպես հաղորդում է թուրքական Hurriyetdailynews.com կայքը, «Ատամնաբույժն արևելյանը» դառնալու է Թուրքիայի պետական թատրոնում բեմադրված առաջին հայկական ստեղծագործությունը։
«Հայերը թուրքական թատրոնի հիմքն են։ Այս տարածքում մեծացած դերասաններն այս հողի ԴՆԹ–ն են։ Մենք պետք է ընդունենք մեր անցյալը, եթե ուզում ենք արդիական դառնալ։ Ցավոք սրտի, մենք առանց հիշողության հասարակություն ենք»,– ասել է թատրոնի գլխավոր տնօրեն Այշենիլ Շամլօղլուն։
«Մենք մարգինալացնում ենք մեր ժողովրդին: Մենք գաղափարական պատճառներով արհամարհում ենք այն մարդկանց, որոնք հազարավոր տարիներ ապրել են այս հողում։ Անհնար է թուրքական թատրոնի պատմությունից արմատախիլ անել հայ դերասաներին»,– ասել է Ենգին Ալգանը, որը Պարոնյանի ստեղծագործությունն ադապտացել է թուրք հանդիսատեսի համար։
Ալգանն առաջին անգամ Պարոնյանի անունը պատահաբար թատերական մի ամսագրում է տեսել, ապա նրա ստեղծագործություններին ծանոթացել է ինտերնետում։
«Մենք չէինք կարողանա բեմադրել այս պիեսը նախկինում, եթե նույնիսկ ցանկանայինք։ Մենք դժվարին ժամանակներ ենք անցել։ Մեծ դժգոհության ալիք կբարձրանար, եթե ասեինք, որ պատրաստվում ենք այդպիսի ներկայացում բեմադրել պետական թատրոնում»,– նշել է Ալգանը։
«100 տարի առաջ մենք ընդհանուր կյանքով ենք ապրել: Հենց այդ ընդհանուր անցյալն է, որ պայմանավորում է մեր ներկան։ Մենք սովոր ենք մեր գլուխը ավազի մեջ թաղել, բայց չենք կարող շարունակել նույն ոգով»,–ասել է նա։
Ալգանը հավելել է, որ իրենք որոշակի փոփոխություններ են մտցրել պիեսում։«Մենք նոր երգեր ենք ստեղծել և համատեղել արևմտաեվրոպական ազդեցությունը, հայ համայանքի մշակույթը, արևելյան մշակույթն այլ կոնցեպտի երգերի հետ՝ պահպանելով այդ դարաշրջանի ոգին»։
Հակոբ Պարոնյանը հայտնի երգիծաբան է և լրագրող: Նրա ստեղծագործությունները ներկայացնում եմ Պոլսո կյանքը և սուր կերպով քննադատում հասարակական կառույցները, մտավորականությանը, կրոնավորներին, բժիշկներին և այլն։
Բրոնխիալ ասթմա խրոնիկական կրկնվող (ռեցիդիվող) վարակային կամ ոչ վարակային (ատոպիկ) բնույթի հիվանդություն է, որի պարտադիր ախտաբանական մեխանիզմներն են բրոնխների փոփոխված ռեակտիվականությունը (հիպերռեակտի¬վականությունը) պայմանավորված սպեցիֆիկ (իմունաբանական) կամ ոչ սպեսիֆիկ (ոչ իմունաբանական), ձեռքբերովի կամ բնածին գործոններով, և որի պարտադիր կլինիկական նշանը շնչահեղձության նոպան կամ ասթմատիկ վիճակը բրոնխների հարթ մկանների սպազմի, հիպերսեկրեցիայի, դիսկրինիայի և բրոնխների լորձաթաղանթի այտուցի հետևանքով:
Բրոնխիալ ասթման լայն տարածված հիվանդություն է: Տարածվածությունը աշխարհի տարբեր ռեգիոններում բավականի տատանվում է, մոտավորապես 3% 12%: Հատկապես լայն է տարածվածությունը տնտեսապես զարգացած երկրներում, ընդ որում հիվանդացությունը քաղաքի բնակիչների մոտ ավելի բարձր է, քան գյուղական: Ավելի հաճախ հիվանդանում են երեխաները (հատկապես տղաները) մինչև 15 տարեկան: Առաջին նշանները կարող են դիտվել 1-7 տարեկանում, 15-30 տարեկանում հիվանդացումը նվազում է, իսկ 40 ից բարձր կրկին սկսում է աճել, հատկապես 65 ից բարձր կանանց մոտ:
Դասակարգում
Առ այսօր հանընդհանուր ճանաչում գտած դասակարգում գոյություն չունի: Սակայն հետազոտողների մեծ մասը նպատակահարմար է գտնում տարբերել բրոնխիալ ասթմայի երկու ձև՝
— արտաքին (էկզոգեն), կամ ատոպիկ, ալերգիկ բրոնխիալ ասթմա, որի ախտածագմանը բնորոշ է սպեցիֆիկ հակամարմինների E դասի իմունոգլոբուլինների արտադրությունը արտաքին (հրահրիչ) գործոնների (ալերգենների) դեմ; ատոպիկ բրոնխիալ ասթմա հայտնաբերվում է 90% մինջև 16 տարեկան անձանց մոտ;
— ներքին (էնդոգեն) կամ ոչ ատոպիկ, ոչ ալերգիկ բրոնխիալ ասթմա, որի ախտածագման մեջ չի հաջողվում հայտնաբերել ալերգիկ սենսիբիլիզացիա արտաքին էկզոգեն գործոնների (ալերգենների) նկատմամբ; հիմնական հրահրիչ գործոնը շնչուղիների վարակն է, էնդոկրին և նյարդա-հոգեկան խանգարումները, արախիդոնաթթվի մետաբոլիզմի խանգարումները, մասնագիտական գործոնը; Էնդոգեն բրոնխիալ ասթմա հաճախ հանդիպում է մեծահասակների մոտ:
Դեպքերի մեծամասնությունում բրոնխիալ ասթման կարող է արտահայտվել խառը ձևով, որի ախտածագման մեջ միաժամանակ մասնակցում են արտաքին (էկզոգեն) ալերգեններ նաև ներքին (էնդոգեն) ոչ ալերգիկ գործոններ՝ առաջացնելով բրոնխների խրոնիկական բորբոքում և հիպերռեակտիվություն:
Բացի այդ, տարբերվում են հատուկ կլինիկա-ախտաբանական ձևեր, որոնք վերաբերվում են ներքին (էնդոգեն) բրոնխիալ ասթմային՝
— ասպիրինային,
— ֆիզիկական ծանրաբեռնվածության,
— դիսհորմոնալ,
— ադրենոդեֆիցիտային,
— վազոտոնիկ,
— մասնագիտական,
— նյարդա-հոգեկան:
Ըստ ծանրության տարբերում են թեթև (սրացումները տարին 2-3 անգամ ոչ հաճախ), միջին ծանրության (սրացումները տարին 3-4 անգամ), որոնց վերացման համար անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում, և ծանր, որին բնորոշ են հաճախակի սրացումներ (տարին 5 անգամ և ավելի) համառ և ծանր բնույթի, հաճախ վերածվում են ասթմատիկ վիճակի: Ռեմիսիայի շրջանը նույնիսկ բուժման ֆոնի վրա (կորտիկոստերոիդներ) կարճ է:
Պատճառները
Բրոնխիալ ասթման առաջանում է բազմաթիվ պատճառներից, որոնք տարբեր են նույնիսկ նույն հիվանդի մոտ տարբեր ժամանակահատվածներում:
Այն գործոնները, որոնք առաջացնում են բրոնխիալ ասթմա կարելի է բաժանել երկու խմբի.
— ներքին, բնածին և ժառանգական՝ պայմանավորված կենսական դեֆեկտներով,
— արտաքին , պայմանավորված արտաքին ազդակներով, որոնք կարող են լինել նաև բրոնխիալ ասթմայի սրացման պատճառ:
40-80% հիվանդների մոտ հայտնաբերվում է ժառանգական նախատրա¬մադրվածություն, հատկապես երեխաների մոտ: Որևէ մի ծնողի մոտ հիվանդության առկայությունը բարձրացնում է բրոնխիալ ասթմայի առաջացման ռիսկի գործոնը:
Ապացուցված է, որ IgE մակարդակը և բրոնխների հիպերռեակտիվությունը միաժամանակ գտնվում են գենետիկական հսկողության տակ, որը փոխանցվում աուտոսոմ-դոմինանտ ճանապարհով:
Ժառանգա-գենետիկ դեֆեկտներն են՝
— ներբջջային դեֆեկտները (ցիկլիկ նուկլեոտիդների նյութափախա¬նակումը ցԱՄՖ, ցԱԳՄՖ և լիզոսոմալ թաղանթի անկայունությունը),
— բջջային դեֆեկտները արտահայտվում են T սուպրեսորների դեֆի¬ցիտով, որը առաջացնում IgE անվերահսկելի սինթեզը,
— օրգանի մակարդակով, արտահայտվում է բրոնխների և թոքերի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ պաշտպանողական մեխանիզմների անբավարարությամբ,
— օրգանիզմի մակարդակով գենետիկական դեֆեկտները արտահայտվում են հորմոնալ (հիպոթալամո-հիպոֆիզ-մակերիկամ) և կենտրոնական, պերիֆերիկ նյարդային համակարգերի ֆունկցիայի խանգարումով:
Արտաքին գործոններից առավել հաճախ հանդիպում են կենցաղային ալերգենները (տնային, գրադարանային փոշին, բարձի փետուրը, մարդու և կենդանիների մազերը և այլն): Տնային փոշու ալերգիկ ներգործությունը կապվում է Dermatofagoides տիզի առկայության հետ:
Առավել արտահայտված ալերգիկ ազդեցություն ունի բույսերի ծաղկափոշին, որը կրում է սեզոնային բնույթ:
Տարբեր քիմիական, օրգանական նյութերը, որոնք հանդիպում են արդյունաբերության մեջ, նույնպես կարող են լինել ալերգեններ՝ առաջացնելով մասնագիտական բրոնխիալ ասթմա: Որպես ալերգեն կարող են հանդես գալ նաև որոշ սննդանյութեր (մեղր, ընկույզ, ցիտրուսներ, ձկնեղեն, ձու, կաթ, լոբազգիներ և այլն):
Դեղորայքի հանդեպ առաջացած ռեակցիաները հանդես են գալիս շնչառության նոպայի, ասթմատիկ վիճակի և անաֆիլակտիկ շոկի տեսքով: Դա մեծ մասամբ պայմանավորված է հակաբիոոտիկներով, ֆերմանտային պատրաս¬տուկներով:
Բրոնխիալ ասթմայով մի խումբ հիվանդների մոտ դիտվում է գերզգայունություն ացետիլսալացիլային թթվի (ասպիրին) և այլ ոչ ստերոիդային պատրաստուկների հանդեպ: Հիմնական պատճառը արախինաթթվի և պրոստագլանդինների փոխանակության խանգարումն է: “Ասպիրին զգայուն” բրոնխիալ ասթմայով հիվանդների կլինիկական պատկերը ներառում է՝ գերզգայնություն ասպիրինի նկատմամբ, բրոնխիալ ասթմա և սինուսիտներ քթի պոլիպոզով:
Եվ վերջապես, շնչառական ուղու վիրուսային ախտահարումը կարող է ուղեկցվել բրոնխիալ էպիթելի արտահայտված փոփոխություններով, որը ձևավորում է բրոնխների հիպերռեակտիվականություն:
Ախտածագում:
Բրոնխիալ ասթմայի գլխավոր և հիմնական ախտաֆիզի¬ոլոգիական մեխանիզմը բրոնխիալ պատի դիֆուզ ալերգիկ բորբոքման առաջացումն է տարբեր իմուն և ոչ իմուն ռեակցիաներից: Բրոնխիալ ասթմայի ալերգիկ մեխանիզմները կապված են ալերգիկ ռեակցիաների I տեսակի հետ (ռեագինային կամ անհապաղ), կամ E իմունոգլոբուլինով միջնորդված: Որևէ արտաքին ալերգենի (հիմնականում ինհալացիոն բնույթի) հետ կրկնակի շփման դեպքում առաջանում է սենսիբիլիզացիա, որն արտահայտվում է մեծաքանակ սպեցիֆիկ IgE արտադրմամբ շնչառական ուղիների լորձաթաղանթում և հարակից լիմֆատիկ հանգույցներում:
***IgE հակամարմիններ են կոչվում են նաև ռիագիններ, հիմնական պատասխանատու են ալերգիկ ռեակցիաների զարգացման համար, և նրանց սինթեզն իրագործվում է T լիմֆիցիտների վերահսկողության տակ: Իմունոգլո¬բուլիններ E շատ արագ կապվում են բրոնխների պատում գտնվող պարարտ բջիջների և արյան բազոֆիլների թաղանթում գտնվող հատուկ ընկալիչների հետ: Երբ IgE քանակը հասնում է որոշակի «կրիտիկական» մեծության, օրգանիզմը սենսիբիլիզացվում է և պատրաստ է հակազդելու ալերգենի շատ փոքր քանակի հանդեպ: Սա I իմունաբանական շրջանն է:
Սենսիբիլիզացված օրգանիզմում հատուկ ալերգենի ինհալացիայի դեպքում, վերջինս միանում է պարարտ բջջի թաղանթում գտնվող IgE հետ, որի հետևանքով պարարտ բջիջները ենթարկվում են ապահատիկավորման (դեգրանուլացիա), նրանցից ձերբազատվում և անցնում են միջբջջային միջավայր մեծ քանակությամբ կենսաբանական ակտիվ նյութեր (հիստամին, հեպարին, սերոտոնին)՝ ախտածագման II րդ, ախտաքիմիական շրջան:
Հիստամինի ազդեցության ներքո առաջանում է մազանոթների լայնացում և նրանց թափանցելիության բարձրացում: Սա հանգեցնում է շնչափողի և բրոնխների լորձաթաղանթի բորբոքային վնասման, որն արտահայտվում է հարաճուն բրոնխակծկանքով, բրոնխային արտադրուկի շատացմամբ (հիպերկրինիա), նրա ռեոլոգիական հատկությունների փոփոխմամբ (դիսկրինիա) և բրոնխների լորձաթաղանթի այտուցվածությամբ: Այս բոլորը հանգեցնում է շնչական սուր օբստրուկցիայի, որի հետևանքով զարգանում է ասթմատիկ նոպա՝ ախտածագման III րդ, ախտաֆիզիոլոգիական շրջան:
Ալերգենի շարունակվող ներգործության կամ ներքին հակաբորբոքային գործոնների (գլիկոկորտիկոիդներ և կատեխոլամիններ) անբավարար ֆունկցիայի դեպքում պարարտ բջիջների ակտիվացումը շարունակվում է: Սինթեզվում և ձերբազատվում են նյութեր, այդ թվում արախիդոնային թթուն, պրոստագլանդիններ, լեյկոտրիեններ, թրոմբոքսան, էոզինոֆիլների, նեյտրոֆիլների և թրոմբոցիտների քեմոտակսիկ գործոններ:
I տեսակի ալերգիկ ռեակցիայի ուժեղացմանը նպաստում են ինչպես էնդոգեն նյութեր (PGF2a, էստրոգեններ, թիրեոիդային հորմոններ), այնպես էլ որոշ դեղամիջոցներ (b¬¬¬¬¬¬2-ադրենապաշարիչներ, խոլինոխթանիշներ): Իսկ կատեխոլամին¬ները, գլիկոկորտիկոիդները, PGE, b2-ադրենախթանիշները, նատրիում քրոմոգլի¬կատը (ինտալ, զադիտեն) ունեն արգելակող ներգործություն:
Սննդային և դեղորայքային ալերգիայի դեպքում բրոնխիալ ասթմայի ախտածագման մեջ հիմնական դերը պատկանում է ալերգիկ ռեակցիայի III կամ իմունահամալիրային տեսակին: Սննդային և դեղորայքային ալերգեններն, ընկնելով արյան մեջ, կապվում են IgG և IgM հետ: Հաջորդ օղակը կոմպլեմենտի կապումն է և նրա ակտիվացումը, որի հետևանքով առաջանում են անաֆիլատոքսիններ (կոմպլեմենտի բեկորներ), որոնք կապվելով պարարտ բջիջների վրա գնտվող սպեցիֆիկ ընկալիչների հետ առաջացնում են ապահատիկավորում նման ռեագինային մեխանիզմին:
Բրոնխիալ ասթմայի ախտածագման մեջ կարևոր դեր են խաղում նաև ոչ իմունաբանական մեխնիզմները: Բազմատեսակ գործոնների ազդեցության ներքո (սառը օդ, որոշ դեղորայք) առաջանում է պարարտ բջիջների ոչ սպեցիֆիկ ակտիվացում: Բրոնխիալ ասթմայի ախտածագման գործում էական նշանակություն ունեն նաև նյարդային ազդակները: Մասնավորապես նկատվում է թափառող նյարդի ընկալիչների գերզգայունություն, որոնք կարող են գրգռվել զանազան մեխանիկական կամ քիմիական ազդակներից:
Շատ կարևոր է նաև “թիրախ” բջիջների ադրենաընկալիչների վիճակը: Բրոնխիալ ասթմայի հիվանդների մոտ b¬2-ադրենաընկալիչների զգայողությունը ընկած է, իսկ a-ադրենաընկալիչներինը բարձրացած: Հորմոնալ խանգարումներից առավել կարևոր է կորտիզոլի անբավարար արտադրությունը, որի պակասությունը նպաստում է հիվանդության առաջխաղացմանը:
Կլինիկական պատկեր
Բրոնխիալ ասթմայի հիմնական կլինիկական նշանը շնչուղիների դարձելի և տարածուն օբստրուկցիայի հետևանքով առաջացած արտաշնչական շնչարգե¬լության նոպան է, կապված բրոնխակծկանքի, բրոնխների լորձաթաղանթի այտուցի և բրոնխային արտադրուկի գերարտադրության հետ: Հենց շնչահեղձության նոպան և ասթմատիկ վիճակը, լինելով հիվանդության հիմնական և պարտադիր կլինիկական նշանը, տարբերում են բրոնխիալ ասթման թոքերի այլ օբստրուկտիվ հիվանդություններից:
Բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևի դեպքում շնչահեղձության նոպային նախորդում է շփումը ոչ վարակային ալերգենների հետ (ծաղկեփոշի, կենցաղային, արտադրական, սննդային և այլն): Վարակային կախյալ բրոնխիալ ասթմայի դեպքում նոպայի առաջացման պատճառը շնչառական օրգանների վարակային բնույթի բորբոքային հիվանդություններն են:
Նոպայի զարգացման ընթացքի մեջ տարբերվում են երեք շրջան՝
— նախանշանների կամ պրոդրոմալ,
— շնչահեղձություն,
— նոպայի հետզարգացման շրջան:
Նախանշանների շրջանը բնորոշվում է կոնյուկտիվիտի, ալերգիկ ռինիտի, աչքերի և ըմպանի քոր, նոպայաձև հազ անմիջապես ալերգենի հետ շփումից:
Շնչահեղձությունը բրոնխիալ ասթմայի դեպքում ունի արտաշնչական բնույթ: Ներշնչումը կարճ է, արտաշնչումը դանդաղ, 2-4 անգամ երկար ներշնչումից, ուղեկցվում է երկար սուլող խզզոցներով, որոնք լսվում են հեռավորության վրա: Հիվանդը ընդունում է հարկադրական դիրք իրանով թեքված առաջ և հենված ձեռքերի վրա: Նկատվում են թոքերի սուր էմֆիզեմատոզ փքվածության և բրոնխային օբստրուկցիայի արտահայտված ախտանիշներ, տուփային պերկուտոր հնչյուն, թոքերի ստորին սահմանների իջեցում, թոքերի ստորին եզրերի շարժունակության սահմանափակում, սրտի բացարձակ բթության չափսերի փոքրացում: Շնչառությունը թուլացած է կամ կոշտացած, արտաշնչման փուլում լսվում են բարձր տեմբրի ցրված չոր խզզոցներ: Սիրտ-անոթային համակարգի կողմից նկատվում է տախիկարդիա, շնչառական առիթմիա, թոքային զարկերակի վրա II տոնի շեշտվածություն: Երկարատև նոպայի դեպքում առաջանում են աջ փորոքի անբավարարության նշաններ:
Բրոնխիալ ասթմայի նոպաները կարող են վերածվել ասթմատիկ վիճակի:
Նոպայի հետզարգարգացման շրջանին բնորոշ է ապակենման խորխարտա¬դրություն (ատոպիկ ձև) կամ լորձաթարախային (վարակային ձև) և բրոնխային օբստրուկցիայի նշանների նվազում: “Ապակենման” խորխը կարող է պարունակել Կուրշմանի սպիրալներ և Շարկո-Լեյդենի բյուրեղներ:
Անհրաժեշտ է նշել, որ հիվանդության ատոպիկ ձևի ռեմիսիայի շրջանում շնչառական համակարգի կողմից ախտաբանական նշաններ չեն հայտնաբերվում, ի տարբերություն վարակային ձևի, երբ հայտնաբերվում են խրոնիկական բրոնխիտի կամ թոքաբորբի բնորոշ կլինիկական նշաններ:
Բրոնխիալ ասթմայի հիմնական բարդությունը ասթմատիկ վիճակն է:
Առանձնացվում են ասթմատիկ վիճակի երկու հիմնական ձևեր՝ անաֆիլակտիկ և մետաբոլիկ:
Անաֆիլակտիկ ձևը հազվադեպ է պատահում և արտահայտվում է արագ և հարաճուն բրոնխային օբստրուկցիայով և շնչառական սուր անբավարարությամբ: Սա, փաստորեն, ներկայացնում է անաֆիլակտիկ շոկ և սենսիբիլիզացված օրգանիզմի հակազդեցությունն է զանազան դեղորայքի հանդեպ կամ ոչ ալերգիկ բրոնխակծկանքի հետևանք է ի պատասխան ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկների օգտագործման:
Առավել հաճախ հանդիպում է մետաբոլիկ ձևը, որը զարգանում է աստիճանաբար (օրերի և անգամ շաբաթների ընթացքում) բրոնխիալ ասթմայի սրացման ֆոնի վրա:
Մետաբոլիկ ձևիդեպքում հիվանդների օրգանիզմում կուտակվում են ալերգիկ ռեակցիաների և կիրառվող դեղորայքի մետաբոլիտները, որի հետևանքով էլ ստացել է իր անվանումը: Ասթմատիկ վիճակի այս ձևի զարգացման մեջ որոշակի դեր են խաղում b-ադրենախթանիշները կամ գլիկոկորտիկոիդների դեղաչափի անհիմն նվազեցումը: Ասթմատիկ վիճակի մետաբոլիկ ձևի ընթացքի մեջ առանձնացվում են երեք հստակ ընդգծված շրջաններ:
Առաջին շրջանը՝ հարաբերական համակշռման շրջանը, կոչվում է նաև սիմպաթոխթանիչների հանդեպ անընկալունակության շրջան:
Այս շրջանին բնորոշ է երկարատև նոպա ընտրողական b2-ադրենա¬խթանիչների օգտագործումից չվերացող և անգամ խորացող շնչարգելություն: Հատկանշական է հիպերվենտիլյացիան, ցիանոզը, քրտնարտադրությունը: Թոքերի եզրերի շարժունակությունը սահմանափակ է, պերկուտոր տուփային հնչյուն, աուսկուլտատիվ լսվում են թուլացած շնչառության ֆոնի վրա տարածուն չոր խզզոցներ երկարացած արտաշնչումով, տախիկարդիա, զարկերակային ճնշման բարձրացում և չափավոր զարկերակային հիպոքսեմիա (PO2 60-70 մմ սս.), նորմո- կամ հիպոկապնիա:
Երկրորդ շրջանը կոչվում է “համր թոքի շրջան” կամ ապակշռված: Հիվանդի ընդհանուր վիճակը ծանր է, տարածուն ցիանոզ, առատ քրտնարտադրություն: Բրոնխային օբստրուկցիայի խորացումը հանգեցնում է թոքերի որոշակի հատվածների օդափոխության և շնչառության բացակայության բրոնխների լրիվ փակման հետևանքով: Հիպոկսեմիան խորանում է (PO2 50-60 մմ սս.), առկա է հիպերկապնիա (PCO2 50-70 մմ սս.), զարգանում է շնչառական ացիդոզ հիպովենտիլյացիայի պատճառով:
Հիպերվենտիլյացիայի և առատ քրտնարտադրության հետևանքով առաջանում է հեղուկների կորուստ, շրջանառու արյան ծավալի նվազում, զարգանում է հիպովոլեմիա:
Բնորոշ է հիվանդի տեսքը՝ գորշ տարածուն ցիանոզ, առատ քրտնար¬տադրություն, հեռավորության վրա լսելի խզզոցներ, սուր էմֆիզեմիայի նշաններ:
Երրորդ շրջանը կոչվում է հիպերկապնիկ ասթմատիկ կոմա, որի դեպքում զարկերակային հիպոքսեմիայի հիպերկապնիայի, շնչառական և մետաբոլիկ ացիդոզի հետագա զարգացման հետևանքով առաջանում են ուղեղային երևույթներ, որոնք մահացու ելքի պատճառ են դառնում:
Բնորոշ են առիթմիկ, մակերեսային շնչառություն, տարածուն ցիանոզ, թելանման պուլս, հիպոտոնիա, կոլապս: Հիպոքսիան արտահայտված է (PO2<40-50 մմ սս.), հիպերկապնիան PCO2>80-90 մմ սս և բարձր, հիմնա-թթվային վիճակը շեղված է դեպի մետաբոլիկ ացիդոզ: Խրոնիկական հիպոքսիան և դեհիդրատացիան բերում են արյան մածուցիկության և հեմատոկրիտի բարձրացման:
Բրոնխիալ ասթմայի ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում: Խիստ կարևոր է ալերգաբանական անամնեզը, որը հնարավորություն է տալիս բացահայտել ալերգիկ հիվանդություններ, կապը որոշակի գործոնների (ալերգիկ կամ ոչ ալերգիկ) հետ: Կապը որևէ ալերգենի հետ հաստատվում է ալերգաբանական հատուկ մաշկային կամ ինհալացիոն փորձերի միջոցով, որոնց տվյալների հիման վրա որոշվում է սպեցիֆիկ հիպոսենսիբիլիզացիան:
Արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտությունը հիվանդների մոտ կարող է բացահայտել գերազանցապես օբստրուկտիվ կարգի խանգարումներ ուժեղացած արտաշնչական ծավալի նվազում առաջին վարկյանի ընթացքում, Տիֆնոյի ցուցանիշի նվազում, հատկապես նոպայի ժամանակ: Բնորոշ է դարձելի բրոնխային օբստրուկցիա:
Լաբորատոր քննությունը հայտնաբերում է արյան մեջ էոզինոֆիլիա, խորխի մեջ Կուրշմանի պարույրներ (սպիրալներ), որոնք մանր բրոնխների պարուրաձև կաղապարներ են, Շարկո-Լեյդենի բյուրեղներ (էոզինոֆիլների բյուրեղացած ֆոսֆոլիպազա) հատկապես բրոնխիալ ասթմայի ատոպիկ ձևի դեպքում:
Բուժում
Բրոնխիալ ասթմայի բուժման ծրագիրը նախատեսում է հետևյալ ուղղությունները՝
— բրոնխիալ ասթմայի նոպայի բուժումը,
— բրոնխիալ ասթմայի սրացման բուժումը,
— ասթմատիկ վիճակի բուժումը,
— բրոնխիալ ասթմայի անկայուն կամ դեղորայքային ռեմիսիայի փուլի բուժումը:
Նոպայի բուժման նպատակն է վերականգնել բրոնխների անցանելիությունը: Բուժման համար կիրառվում են դեղորայքի երեք խումբ՝ կարճատև ներգործության ընտրողական b2-ադրենախթանիչներ, մեթիլքսանտիններ և խոլինոլիթիկներ: Այս դեղորայքների մեծ մասը առաջացնում է “թիրախ” բջիջներում ցԱՄՖ-ի կուտակում և ցԳՄՖ-ի նվազում:
Կարճատև ներգործության ընտրողական b2-ադրենախթանիչները ներկայումս ամենաարդյունավետ միջոցն են նոպայի պաշարման համար: Դրանք են՝ սալբուտամոլ, վենտոլին, տերբուտալին, բերոտեկ:
Ազդեցության մեխանիզմը կայանում է b2-ադրենախթանիչների ակտիվացման հետևանքով ցԱՄՖ շատացում, որը նպաստում է Ca իոնների դուրս բերմանը բջիջից և նվազում է բրոնխների հարթ մկանների տոնուսը, պարարտ բջիջների ապահատիկավորումը և հիպերկրինիան: Սակայն, նրանց գերդոզավորումը, խորացնելով բրոնխային օբստրուկցիան, հանգեցնում է երևույթի զարգացման և խորացման, որը հայտնի է որպես “փակման կամ խցանման” (“րիկոշետ”) համախտանիշ:
Մեթիլքսանտինները (էուֆիլին, թեոֆիլին), արգելակելով ֆոսֆոդիէսթերազան բրոնխային ծառի հարթմկանային և պարարտ բջիջներում ավելացնում են ցիկլիկ ադենոզին մոնոֆոսֆատի քանակը, որն էլ ուղեկցվում է ներբջջային Ca իոնների նվազմամբ:
M-խոլինոլիթիկների (ատրոպին, ատրովենտ, պլատիֆիլին) ազդեցության տակ նվազում է ացետիլխոլինի արտադրությունը թափառող նյարդի վերջավորություններից, որն էլ հանգեցնում է ցԳՄՖ պակասեցման, առաջացնելով բրոնխոկծկանքի և բրոնխային գեղձերի լորձի նվազմանը:
Բրոնխային ասթմայի սրացման բուժումը հետապնդում է հրահրող գործոնների էլիմինացիան և բրոնխային ծառում ընթացող տարածուն բորբոքման ընկճումը: Էլիմինացիոն բուժումն իրականացնելիս անհրաժեշտ է պարզել սրացման պատճառները (զանազան ինհալացիոն, սննդային, դեղորայքային ալերգեններ), և, հնարավորության սահմաններում, նվազագույնի հասցնել նրանց ներգործությունը սենսիբիլիզացված օրգանիզմի վրա: Ալերգիկ բորբոքումն ընկճելու նպատակով լայնորեն կիրառվում է նատրիումի քրոմոլինը (ինտալ): Պարարտ բջիջների ապահատիկավորման և դեպի բջիջ Ca իոնների տրանսպորտի դանդաղացման հետևանքով կանխվում է ալերգիկ բորբոքման միջնորդների (հիստամին, լեյկոտրիեններ, PGF2a) ձերբազատումը: Համանման ներգործություն ունի նաև կետոտիֆենը կամ զադիտենը: Նատրիումի քրոմոլինի և զադիտենի երկարատև բուժման անարդյունավետության դեպքում, նրանց փոխարեն նշանակվում են գլիկոկորտիկոիդներ: Սրանք ունեն արտահայտված հակաբորբոքային ազդեցություն, ավելացնում են բրոնխների b2-ընկալիչների քանակը միաժամանակ բարձրացնելով նրանց զգայունությունը, նվազեցնում են բորբոքային այտուցը: Ազդելով լիմֆոցիտներ և պլազմատիկ բջիջների վրա, նրանք ընկճում են IgE սինթեզը, դրանով զգուշացնում են ռեագինային և իմունահամալիրային ռեակցիաները: Առավել հաճախ կիրառվում են պրեդնիզոլոնը, դեքսամետազոնը:
Ներկայումս լայն կիրառում են ստացել ինհալացիոն գլիկոկորտիկոիդները (բեկոտիդ, բեկլոմետ), որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել հաբերի քանակը կամ լրիվ հանել կախվածությունը կամ իջեցնել դեղաչափը: Ինհալացիոն ստերոիդների կողմնակի էֆեկտներն են բերանի խոռոչի և շնչառական ուղիների կանդիդոզը և լորձաթաղանթի տեղային գռգռումը: Բրոնխային ասթմայի սրացումների բուժման համար լայն կիրառում են երկարատև ներգործության b2-ադրենախթանիչներ (ֆորմոտերոլ, սալմետերոլ, ալբուտերոլ և այլն), որոնց ազդեցության տևողությունը 10-34 ժամ է:
Նպատակահարմար է նաև կալցումական խողովակների պաշարիչների օգտագործումը, հատկապես բրոնխիալ ասթմայի և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համակցման դեպքում:
Բրոնխիալ ասթմայի սրացման ֆոնի վրա խրոնիկական վարակային օջախների ակտիվացումը ընկճելու նպատակով օգտագործում են հակաբիոտիկներ:
Ասթմատիկ վիճակը պահանջում է անհապաղ միջամտություն, հիվանդի հոսպիտալացում:
Առաջին շրջանում b2-ադրենախթանիչների անհապաղ դադարեցում և գլիկոկորտիկոիդների ու մեթիլքսանտինների մեծ դեղաչափերի ներերակային ներարկում: Երկրորդ շրջանի բուժման ժամանակ առաջին շրջանի բուժմանը գումարվում են միջոցներ, որոնք ուղված են ացիդոզի, հիպոքսեմիայի, հիպովոլեմիայի և սփռված ներանոթային մակարդման համախտանիշի դեմ: Երրորդ շրջանի բուժումը ենթադրում է բուժման շարունակությունը և վերակենդանացման միջոցառումներ (թոքերի արհեստական շնչառություն):
Անկայուն կամ դեղորայքային ռեմիսիայի փուլի բուժման նպատակն է իմունային, հորմոնալ և նյարդային համակարգերի շեղումների ուղղում: Իրականացվում է սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ հիպոսենսիբիլիզացիա:
Սպեցիֆիկ հիպոսենսիբիլիզացիան նկատի ունի հիվանդին կրկնակի նվազագույն չափով այն ալերգենի ենթամաշկային ներարկումը, որի հանդեպ սենսիբիլիզացված է: Ոչ սպեցիֆիկ հիպոսենսիբիլիզացիան ներառում է իր մեջ սպելեոթերապիան (քարանձավաբուժում աղի հանքերում) և կլիմատոթերապիա (բարձրադիր լեռնային վայրերում), ուր ալերգենների քանակը օդում խիստ ցածր է:
Հոկտեմբերի 12-ին Հայաստանում նշվում է ծխելու դեմ պայքարի ազգային օրը: Այդպիսի որոշում ընդունվել էր Հայաստանի կառավարության արտագնա նիստում 2008թ. դեկտեմբերի 18-ին: Հոկտեմբերի 12-ը ընտրված է այն պատճառով, որ 2004 թ. հենց այդ օրը ՀՀ Ազգային Ժողովը վավերացրեց Առողջապահության Համաշխարհային կազմակերպության ծխելու դեմ պայքարի շրջանակային Կոնվենցիան: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում մեծահասակ (16 տարեկանից սկսած) բնակչության 27 տոկոսը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 տոկոս, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր)` 57.7 տոկոսը: Կանանց շրջանում այս ցուցանիշն ավելի ցածր է` երեք տոկոս, սակայն կանանց դեպքում զգալի տարբերություն կա Երևանի և մարզերի միջև: Դեռահասների շրջանում ծխախոտի ամենօրյա օգտագործում արձանագրվել է 13-15 տարեկան տղաների մոտ: Կանոնավոր կերպով ծխելը նրանց դեպքում հասանում է 10 տոկոսի: Եթե համեմատենք այլ երկրների հետ, օրինակ՝ Վրաստանի, մեր ցուցանիշներն ավելի լավն են: Ռուսաստանի կամ Ուկրաինայի հետ համեմատած վիճակը կրկին ավելի լավն է:
Հայաստանում բազմաթիվ օրենքներ են ընդունվել ծխելու դեմ պայքարի համար, մասնավորապես, ծխախոտի գովազդի արգելքների, ծխախոտի իրացման, սպառման սահմանափակման մասին և այլն:
Apple -ի երկրպագուներին դուր է եկել այն միտքը, որ Սթիվ Ջոբսի դեմքը պատկերվի ընկերության լոգոյի վրա: Նրանց կողմից ավելի շատ հավանության է արժանացել այն լոգոն, որում խնձորի կծած մասի փոխարեն պատկերված է մեծ ձեռնարկատիրոջ ու գյուտարարի կիսադեմը: Այս մասին հայտնում է BFM.ru-ն:
Apple -ի երկրպագուները ակտիվ տարածում են այս լոգոն և վստահեցնում, որ այսուհետ հենց այդպիսին է լինելու ընկերության պաշտոնական նշանը:
Դիզայնի հեղինակը 19-ամյա պատանի է Հոնգ Կոնգից` Ջոնաթան Մակ Լոնգը, որն այն պատրաստել էր դեռ օգոտոսին, երբ իմացել էր Ջոբսի` ընկերությունից հեռանալու մասին: Ընդ որում`լոգոյի հեղինակը իրեն Apple -ի սիրահար չի համարում և նույնիսկ iPhone չունի:
Մակ Լոնգը հայտնել է, որ լոգոն արդեն ուղարկել է Թիմ Կուկին`ընկերության գործադիր տնօրենին, բայց նա դեռ չի արձագանքել:
Երիտասարդ դիզայներն այս տարբերանշանի տարածվելուց հետո աշխատաքնի բազմաթիվ առաջարկներ է ստացել:
Ջոբսի երկրպագուներից շատերը պատրաստվում են այդ լոգոն դաջել իրենց մարմնի վրա:
Մարդիկ, որպես կանոն, չեն մտածում ինչպես ճիշտ ընդունել հաբերը։ Եւ շատ իզուր, քանզի այդ գործողության մեջ շատ նրբություններ կան։ Պահպանելով դրանք, կարելի է խուսափել դեղորայքի ընդունման հետ կապված բազում տհաճություններից։ Եւ առավելագույնս օգուտ քաղել։
ԻՆՉ ՀԵՂՈՒԿՈՎ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱԲԸ
Հաբի վրայից ճիշտ հեղուկ խմելու հարցը բնավ այնքան պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Ասպիրինը, օրինակ, սաստիկ գրգռում է աղեստամոքսային տրակտի լորձաթաղանթը, ուստի ընդունել այդ դեղամիջոցը պետք է միայն ուտելուց հետո։ Լուծվող հաբն ավելի լավ է գցել հենց այն քանակությամբ ջրի մեջ, որ նշված է փաթեթավորման վրա, իսկ սովորական հաբը՝ փշրել կամ ծամել եւ վրայից խմել կաթ կամ հանքային ջուր. այդժամ դրա պարունակությունը ավելի արագ կներծծվի արյան մեջ։
Հանքային ջուրը պետք կգա էտազոլ, նորսուլֆազոլ, սուլգին, սուլֆադիմետոքսին ընդունելիս։ Բանն այն է, որ սուլֆանիլամիդները հաճախ առաջացնում են երիկամների խանգարումներ, իսկ ալկալիներով հարուստ ըմպելիքը կարող է ազատել դրանց ավելորդ ծանրաբեռնումից։
Անտիբիոտիկները նույնպես ցանկալի է ընդունել ջրով, այլ ոչ թե, ասենք, կաթով, քանզի կաթը պարունակում է կալցիում, որը, ռեակցիայի մեջ մտնելով անտիբիոտիկների հետ, առաջացնում է դժվար լուծվող միացություններ։ Ի դեպ, սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուրը ամենալավ «ըմպելիքն է» հաբերի մեծամասնությունն ընդունելու համար։
Հյութերը, ինչպես պարզվում է, նույնպես ոչ միշտ կարող են օգտակար լինել։ Օրինակ, գրեյփֆրութի հյութը չի կարելի զուգորդել արյան մեջ խոլեստիրինի մակարդակն իջեցնող դեղամիջոցների, իմունոդեպրեսանտների, էրիտրոմիցինի եւ մի շարք այլ դեղամիջոցների հետ։ Խնդիրն այն է, որ գրեյփֆրութի հյութը խոչընդոտում է օրգանիզմից դեղամիջոցների ելքին։ Որպես արդյունք՝ գերդոզավորում։
Եւ խուսափեք ոգելից խմիչքներից դեղորայքի ընդունման ժամանակ։ Ալկոհոլի զուգորդումը հակագիստամինային պատրաստուկների, ինսուլինի, տրանկվիլիզատորների եւ արյան ճնշումն իջեցնող հաբերի հետ կարող է հանգեցնել քնկոտության։ Անտիբիոտիկները նույնպես պետք չէ խառնել ալկոհոլի հետ, այլապես կտառապեք դեպի գլուխը արյան հոսքից, սրտխառնոցից ու գլխապտույտից։
Տարեց հասակում, երբ ալկոհոլն ավելի երկար է պահպանվում արյան մեջ, այդպիսի զուգակցման հետեւանքները կարող են է՛լ ավելի տհաճ լինել։ Օրինակ, նիտրոգլիցերինը ալկոհոլի ներգործությամբ փոխում է իր ազդեցությունը եւ անհրաժեշտ թեթեւություն չի պարգեւում սրտին։ Իսկ ջերմությունն իջեցնող հաբերը 1-2 գավաթ ալկոհոլի հետ հզոր հարված կհասցնեն ստամոքսի լորձաթաղանթին։
ՊԱՀՊԱՆԵՔ ՍՆՆԴԱԿԱՐԳ
Հիշեք. մշտապես դեղորայք ընդունելիս պետք է պահպանել որոշակի սննդակարգ։ Այսպես. մարսողությունը բարելավող ֆեստալը, մեզիմֆորտեն եւ ֆերմենտային այլ պատրաստուկները ավելի նախընտրելի է ընդունել անմիջականորեն սնվելու ժամանակ։ Իսկ ասպիրինը չի կարելի խառնել կծու ուտելիքի եւ կիտրոնազգիների հետ. օգտագործել դրանք կարելի է միայն հաբն ընդունելուց մեկ ժամ հետո կամ առաջ։ Եթե չեք հետեւում այս կանոնին, ապա ստամոքսի լորձաթաղանթի գրգռումը ձեզ համար ապահովված է։
Իսկ տետրացիկլինային դասի հաբերը չեն հանդուրժում կաթնամթերքի հարեւանությունը։ Դեղամիջոցն ընդունելուց մեկ կամ երկու ժամ առաջ եւ հետո հրաժարվեք ցանկացած տեսակի կաթնամթերքից, կաթնաշոռից, մածունից։
ԱՄԵՆ ՀԱԲ ԻՐ ԺԱՄՆ ՈՒՆԻ
Անհապաղ օգնության դեղամիջոցներն, իհարկե, ընդունում են անկախ օրվա ժամից. եթե բաձրացել է ջերմությունը կամ ծակոցներ են սկսվել, արդեն չես նայում գրաֆիկների։ Սակայն դեղորայքի արդյունավետությունը, ինչպես վաղուց նկատել են բժիշկները, կախված է նաեւ դրանց ընդունման ժամից։ Այսպես. սրտի համար նախատեսված դեղամիջոցներն ու ասթմայի դեմ պատրաստուկները պետք է ընդունել կեսգիշերին, անտիբիոտիկները՝ ուտելուց մեկ ժամ առաջ, իսկ խոցի դեմ դեղամիջոցները՝ վաղ առավոտյան եւ ուշ երեկոյան, այսպես կոչված, սովածության ցավերը կանխելու համար։
Եւ մի՛ ակնկալեք դեղորայքի վայրկենական ազդեցություն։ Հաբերի մեծամասնությունը սկսում է գործել միայն 40-60 րոպե անց։ Բացի նրանցից, որոնք արագ ներծծման համար դրվում են լեզվի տակ (նիտրոգլիցերին, գլիցերին)։
ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ԿՈՒԼ ՏԱԼ ՀԱԲԸ
Որպեսզի դեղամիջոցն ավելի արագ ընկնի արյան մեջ եւ կատարի իր խնդիրը, Ամերիկյան բժշկական ասոցիացիան առաջարկում է հաբի ընդունման հետեւյալ միջոցը։ Բերանի մեջ մի քիչ ջուր պահեք եւ գլուխը հետ գցեք։ Կուլ տալու պահին թեքեք գլուխն առաջ։ Այնուհետ դեղամիջոցի վրայից մի լիքը բաժակ ջուր խմեք, եթե դրա օգտագործման վերաբերյալ ցուցումներում այլ նշումներ չկան։
Չի կարելի կրծոտել կամ բացել պարկուճները. ժելատինե թաղանթը հորինել են ոչ թե գեղեցկության, այլ դեպի նշանակության վայր՝ աղեստամոքսային տրակտ դեղամիջոցի «տեղափոխումը» ապահովելու համար։
Եւ երբեք մի՛ ընդունեք հաբերը պառկած դիրքով. դրանք կարող են սկսել տարրալուծվել կերակրափողում՝ առաջացնելով այրոցք ու սրտխառնոց։
Առողջությո՛ւն ձեզ։
Ի՞նչ անել, երբ մերձավորն ընկճված է:
Ինչպե՞ս ճանաչել և կանխել ինքնասպանությունը
Ինքնասպանություններն առավել հաճախ կապված են լինում հոգեկան խանգարումների (դեպրեսիայի), ալկոհոլի ու թմրանյութերի չարաշահման հետ: Դեպրեսիան նույնպիսի հիվանդություն է, ինչպես օրինակ շաքարային դիաբետը կամ արյան բարձր ճնշումը: Դեպրեսիան կարող է լինել ուժեղ կամ թույլ: Դեպրեսիայի ժամանակ խաթարվում են մարդու հույզերը, մտքերը և մարմինը: Դեպրեսիան, մանավանդ եթե այն ուժեղ է, չբուժելու դեպքում կարող է երկարաձգվել և տևել մի քանի ամսից մինչև մեկ տարի: Ինքնասպանությունների կանխման ամենակարճ ճանապարհը դեպրեսիայի և հոգեկան այլ հիվանդությունների վաղ ճանաչումն ու բուժումն է:
Ինքնասպանությունների հավանականությունը մեծ է լինում նաև այնպիսի սթրեսային իրադարձություններից հետո, ինչպիսիք մեծ կորուստներն են կամ բանտարկությունը:
Ինքնասպանությունների ռիս կի գործոններն են
• իմպուլսիվությունը
• կյանքի անբարեհաջող իրադարձությունները
• ընտանիքում նախկինում հոգե կան հիվանդությունների առկայությունը
• ընտանեկան բռնություննե րը, ներառյալ ֆիզիկական և սեռական բռնությունները
• նախկինում ունեցած ինքնասպանության փորձերը
• տանը հրազենի առկայությունը
• բանտարկությունը
• այլ անձանց` ընտանիքի անդամների, տարեկիցների, կամ նորությունների ու գեղարվեստական գրականության կերպարների ինքնասպան վարքից պաշտպանված չլինելը:
Կարևոր է նշել, որ շատ մարդկանց մոտ մեկ կամ ավելի թվով ռիսկի գործոններ են հանդիպում, բայց նրանք ինքնասպանության հակված չեն:
Ինչպես օգնել
• Ճիշտ չէ այն կարծիքը, ըստ որի եթե մարդիկ խ ոսում են ինքնասպանության մասին, ապա նրանք այդպիսի փորձ չեն կատարի: Ինքնասպանության լուրջ դիտավորություններ ունեցող մարդիկ բազմաթիվ պատճառներով բացահայտորեն կամ անուղղակի կերպով, ակնարկներով խոսում են այդ մասին: Անչափ կարևոր է ամենայն լրջությամբ վերաբերվել նրանց ասածներին և օգնել նրանց իրենց հոգեկան առողջության գնահատման ու բուժման մեջ: Եթե որևէ մեկը Ձեզ պատմի ինքնասպանո ւթյան վերաբերյալ իր մտքերի մասին, ապա լրջորեն վերաբերվեք նրա դիսթրեսին, առանց դատապարտելու կա մ կատակի տալու լսեք նրան և օգնեք դիմելու մասնագետներին՝ գնահատման և բուժում ստանալու նպատակով: Ճգնաժամ ապրող մարդը կարող է և չիմանալ, որ ինքն օգնության կարիք ունի: Մարդիկ ինքնասպանության մասին սկսում են մտածել, երբ իրենց դժբախտ են զգում և պրոբլեմների լուծման այլ ճանապարհ չեն տեսնում: Եթե ինքն իրեն վնասելու վտանգը մեծ է, ապա այդպիսի մարդուն մենակ չպետք է թողնել:
• Հարկավոր է ինքնասպանության ճգնաժամ ապրող մարդկանցից թաքցնել հրազենը կամ ինքնասպանություն գործելու հնարավոր այլ միջոցները:
• Ճգնաժամ ապրող մարդու համար ամենակարևոր օգնությունն այն կլինի, որ դուք նրան օգնեք համապատասխան ախտորոշում և բուժում ստանալ: Նրանց նաև հարկավոր է հավաստիացնել, որ դեպրեսիան արդյունավետորեն բուժվում է, և որ շատ մարդիկ կարող են արագորեն դեպրեսիայի ախտանշանների թուլացում զգալ:
• Կարևոր է աջակցել ընկճվածին, որ նա մի քանի շաբաթ շարունակի բուժումը՝ քանի դեռ ախտանշանները չեն թուլացել, համոզել բուժման այլ ձևեր կիրառել, եթե բուժումն այնքան էլ արդյունավետ չէ: Ընկճվածին պետք է հորդորել, որ նա կատարի բժշկի ցուցումներն ու նշանակումները, դեղորայքի ընդունման հետ միաժամանակ նաև ալկոհոլ չօգտագործի, առանց բժշկի իմացության չդադարեցնի դեղորայքի ընդունումը:
• Հաջորդ կարևոր օգնությունը կլինի այն, որ Դուք հուզական աջակցություն ցուցաբերեք: Սա ներառում է պացիենտի հիվանդությունը հասկանալը և աջակցություն ցույց տալը: Ընկճվածին ներքաշեք զրույցի մեջ և ուշադիր լսեք նրան: Հիշե՛ք, որ դեպրեսիայի վիճակում մարդը ոչ միայն ամեն ինչ սև ու մռայլ գույներով է ընկալում, այլև բացարձակապես համոզված է իր իր ընկալումների ճշմարիտ լինելու մեջ: Բացատրեք նրան, որ իրականում բոլոր վատ մտքերն ու զգացումները դեպրեսիայի մասն են կազմում և կանցնեն նրա հետ միասին: Հուսադրեք նրան՝ նշելով, որ բազմաթիվ մարդիկ եղել են այդ վիճակում և հաղթահարել են դա: Բուժումն ու ժամանակը ամեն ինչ կդնեն իրենց տեղը:
• Մի անտեսեք ինքնասպանության մասին հիվանդի ակնարկները: Այդ մասին տեղեկացրեք նաև բուժող բժշկին և հոգեբանին: Ընկճվածին հրավիրեք զբոսնելու, կինոդիտման և այլն: Եթե Ձեր հրավերը մերժվում է, ապա նրբորեն համառեք, խրախուսեք մասնակցել այնպիսի գործերի, որոնք նրա համար երբևէ հաճելի են եղել: Օրինակ հոբբիներ, սպորտ, մշակութային գործեր և այլն, սակայն ժամանակից շուտ ընկճվածին շատ մեծ ակտիվության մի մղեք: Հիշե՛ք, որ նա ի վիճակի չէ անել այն ամենը, ինչը կարող է անել նորմալ ժամանակ:
• Ընկճվածին մի մեղադրեք հիվանդ ձևանալու, սիմուլյացիայի կամ ծուլության մեջ, մի սպասեք, որ նա «իրեն թափ կտա» ու հեշտությամբ դուրս կգա այդ վիճակից: Ի վերջո, բոլոր հիվանդներն էլ դուրս են գալիս այդ վիճակից: Վստահեցրեք ընկճվածին, որ ժամանակի և օգնության շնորհիվ նա լավ կզգա իրեն:
Դեպրեսիան հոգեկան ընկճված վիճակ է, որը կարող է լինել ուժեղ կամ թույլ արտահայտված: Դեպրեսիայի վիճակում մարդիկ շատ ծանր ապրումներ են ունենում: Միևնույն ժամանակ նրանց կամքը խիստ թուլանում է: Նրանք անզոր են լինում ինքնուրույն հաղթահարելու իրենց վիճակը: Նրանք խիստ զգայուն են դառնում շրջապատողների՝ հատկապես մտերիմների կարծիքների նկատմամբ և մեծանում է շրջապատողներից ունեցած նրանց կախվածությունը: Դեպրեսիայի վիճակում մարդիկ իրենց հարազատներից ու մտերիմներից օգնություն ստանալու շատ մեծ կարիք են զգում:
Ամենակարևոր օգնությունն ընկճվածի համար կլինի այն, որ Դուք նրան օգնեք համապատասխան ախտորոշում և բուժում ստանալ: Այդ օգնությունը կարող է ներառել աջակցությունը, հորդորելը, որ նա շարունակի բուժումը՝ քանի դեռ ախտանշանները չեն թուլացել (մի քանի շաբաթ), համոզել բուժման այլ ձևեր կիրառել, եթե բուժումն այնքան էլ արդյունավետ չէ, անհրաժեշտության դեպքում հիվանդի հետ միասին գնալ բժշկի մոտ: Դա կարող է լինել նաև հսկելը, որ հիվանդը ժամանակին ընդունի դեղորայքը և չհրաժարվի դրանցից: Նրան պետք է հորդորել, որ նա կատարի բժշկի ցուցումներն ու նշանակումները, դեղորայքի ընդունման հետ միաժամանակ նաև ալկոհոլ չօգտագործի, առանց բժշկի իմացության չդադարեցնի դեղորայք ընդունելը:
Հաջորդ ամենակարևոր օգնությունը կլինի այն, որ Դուք փորձեք հուզական աջակցություն ցուցաբերել: Սա ներառում է պացիենտի հիվանդությունը հասկանալը և աջակցությունը: Ընկճվածին ընդգրկեք զրույցի մեջ և ուշադիր լսեք նրան: Մի թերագնահատեք հիվանդի զգացումները և մտքերը: Հիշեք՛, որ դեպրեսիայի վիճակում մարդը ոչ միայն ամեն ինչ սև ու մռայլ է ընկալում, այլև համոզված է իր ընկալումների ճշմարտացիության մեջ: Բացատրեք նրան, որ իրականությունն այլ է, որ բոլոր վատ մտքերն ու կանխատեսումներն իրականում դեպրեսիայի ախտանշաններն են և կվերանան դեպրեսիայի անցնելու հետ: Հուսադրեք նրան՝ նշելով, որ բազմաթիվ և բազմաթիվ մարդիկ եղել են այդ վիճակներում և հաղթահարել են դա: Բուժումը և ժամանակը ամեն ինչ կդնեն իրենց տեղը: Մի անտեսեք ինքնասպանության մասին հիվանդի ակնարկները: Այդ մասին տեղեկացրեք նաև բուժող բժշկին և հոգեբանին: Հիվանդին հրավիրեք զբոսնելու, կինոդիտման և այլն: Եթե Ձեր հրավերը մերժվում է, ապա նրբորեն համառեք, խրախուսեք մասնակցել այնպիսի գործերի, որոնք նրա համար երբևէ հաճելի են եղել: Օրինակ հոբբիներ, սպորտ, մշակութային գործեր և այլն, սակայն ընկճվածին ժամանակից շուտ մի մղեք շատ մեծ ակտիվության: Հիշեք, որ նա ի վիճակի չէ անել այն ամենը, ինչ կարող է անել նորմալ ժամանակ: Ընկճվածն ընկերակցության և ուշադրությունը շեղելու կարիք ունի, բայց նրա նկատմամբ չափից մեծ պահանջները կարող են ուժեղացնել նրա ձախողվածության, տապալվածության զգացումները:
Ընկճվածին մի մեղադրեք հիվանդ ձևանալու, սիմուլյացիայի կամ ծուլության մեջ, մի սպասեք, որ նա «իրեն թափ կտա» և հեշտությամբ դուրս կգա այդ վիճակից: Ի վերջո, բոլոր հիվանդներն էլ դուրս են գալիս այդ վիճակներից: Վստահեցրեք ընկճվածին, որ ժամանակի և օգնության շնորհիվ նա լավ կզգա իրեն:
Ինչպե՞ս կանխել ինքնասպանության փորձերը
Ինքնասպանության բնորոշ պատճառներից են նաև ալկոհոլամոլությունը, խրոնիկ հիվանդությունները, հոգեկան ճգնաժամերը: Ինքնասպանության փորձերին նպաստում են այնպիսի գործոններ, ինչպես դավաճանությունը, հարազատների կորուստը, հիասթափությունը, կոնֆլիկտները, լարվածությունը, որոշ հոգեկան հիվանդություններ: Ինքնասպանության դիտավորություն ունեցող մարդկանց վարքում այսպես թե այնպես, երբեմն բացահայտ, երբեմն էլ կողմնակի կերպով արտահայտվում է ինքնասպանության դիտավորությունը: Բացահայտ դրսևորումների ժամանակ մարդիկ իրենց մերձավորներին, բժիշկներին, ծանոթներին կամ հարազատներին ուղղակիորեն ասում են այդ մասին: Երբեմն էլ դա ասվում է որպես սպառնալիք, նախագուշացում: Թեև մարդիկ այդ մասին հաճախ ասում են զայրացած ժամանակ կամ այդ ձևով փորձում են պատժել, մեղավորության զգացում առաջացնել իրենց մերձավորների մոտ, այնուամենայնիվ հարկավոր է միանգամայն լրջորեն վերաբերվել այդպիսի հայտարարություններին, չբացառել նման հնարավորության իրական լինելը: Առավել հաճախ ինքնասպանության փորձերի պատճառ են հանդիսանում դեպրեսիաները, ինչպես նաև անձի ագրեսիվությունը, որն ուղղվում է ոչ թե շրջապատողների, այլ հենց իր դեմ: Այդ պատճառով էլ հարկավոր է ուշադրություն դարձնել նրանց նեղացկոտությանը, զայրույթին, պահի ազդեցության տակ կատարած քայլերին:
Ինքասպանության փորձ անող մարդկանց բնորոշ են շատ մեծ կախվածությունը հասարակական կարծիքից, ինչպես նաև հուզական մեծ կապվածությունն իրենց հարազատների հետ:
Նյութերը տրամադրեց Հրաչյա Ամիրյանը
Լուսանկարը` Սվետլանա Անտոյանի (Ocean)
Հոկտեմբերի 10-ը պաշտոնապես համարվում է հոգեկան առողջության համաշխարհային օր:
Աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարում, և Առողջապահության համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը:
Ըստ Առողջապահության նախարարությունից տվյալների` Հայաստանում հոգեկան խանգարումներով հաշվառված քաղաքացիների թիվը մոտ 45.000 է:
Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Այդ իսկ պատճառով կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ:
Այսօրվա հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակված այս տարվա կարգախոսն է «Ծավալուն ներդրումներ` հանուն հոգեկան առողջության»:
Հոգեկան առողջության ոլորտում բազմաթիվ են մարտահրավերները և իրոք անհրաժեշտ են ծավալուն ներդրումներ` մարդկային, ֆինանսական, տեխնիկական և այլն, անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք ուղղված կադրերի պատրաստման, բուժման և կանխարգելման բարելավմանը, հոգեկան խանգարում ունեցողների իրավունքներ պաշտպանությանը, ստիգմայի նվազեցմանը և այդ խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացմանը:
Այս գործում կարևոր է նաև մասնագիտական ասոցիացիաների, հոգեկան խանգարումներ ունեցողների ընտանիքների և հասարակական սեկտորի այլ կազմակերպությունների շահագրգիռ ներգրավումը:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.