23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Նոյեմբերի 14-21-ը դիտվում է Լեոնիդների ասուպային հոսքը և 2011 թվականին այն իր առավելագույն փուլին կհասնի նոյեմբերի 17-18-ի գիշերը և կշարունակվի մինչ վաղ առավոտ: Այդ փուլում մեկ ժամում հնարավոր կլինի դիտել ավելի քան 20 ասուպ: Լուսինը կգտնվի քառորդ փուլում, ինչը կդժվարեցնի թույլ Լեոնիդների դիտումը: Լեոոնիդների ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ, գտնվում է Առյուծի (Leo) համաստեղության ուղղությամբ, որտեղից էլ առաջացել է այս հոսքի անունը: Այս մասին տեղեկանում ենք Հայկական աստղագիտական ընկերությունից։
Լեոնիդներն ունեն բավականին մեծ արագություն՝ միջինում 72 կմ/վ: Դրանց չափերը կարող են հասնել 9մմ-ի և կշռել մինչև 85 գրամ:
Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Լեոնիդների ամենամյա ասուպային հոսքը պայմանավորված է Երկրի` Թեմփել-Թաթլ (Tempel-Tuttle) երկնաքարի թողած կտորների միջով անցումով:
Ամերիկացի դերասան Բրեդլի Քուփերը ճանաչվել է աշխարհի 2011 թվականի ամենասեքսուալ տղամարդը` ըստ People ամսագրի:
Ինքը` դերասանը բավական հոռետեսորեն է վերաբերում իր արտաքինին, բայց ամսագրի գնահատականն, իհարկե, նրան հաճելի է: Քուփերը հայտարարել է, որ երբեմն կարող է հրաշալի տեսք ունենալ, իսկ երբեմն էլ` պարզապես սարսափելի, բայց «դա հրաշալի է, որ տղամարդը, ով մոդել չէ, կարող է նման կոչում ստանալ»:
Երկնագույն աչքերով դերասանը մինչեւ վերջերս սիրավեպի մեջ էր դրեասանուհի Ռենե Զելվեգերի հետ, իսկ այժմ հանդիպում է մեկ այլ հոլիվուդյան աստղի` Ջենիֆեր Լոպեսի հետ:
Բրեդլի Քուփերը հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են «Խոստանալ չի նշանակում ամուսնանալ», «Նյու Յորք ես քեզ սիրում եմ» ֆիլմերը:
Մոլորակի ամենասեքսուալ տղամարդկանց վարկանիշը կազմվում է ամերիկյան People ամսագրի կողմից` 1985-ից ի վեր: Նախորդ տարի այդ կոչումը բաժին էր հասել կանադացի դերասան Ռայան Ռեյնոլդսին:
Այսօր տոլերանտության` թարգմանում են հայերեն հանդուրժողականություն միջազգային օրն է: Մենք իրար սիրել, հարգել պարտավոր չենք համայն աշխարհով, բայց մենք պարտավոր ենք հանդուժել այլը, եթե այն ոտնձգություն չի անում քո իրավունքներին:
Մեր հասարակությունը մենթալ ավանդապաշտական ու կրոնական պատնեշ է դնում ամեն այլի ու այսպես կոչված նորմայի մեջ: Ու ոչ միայն դնում է տարբերելու համար, կամ բնորոշելու, դնում է խարանելու ու պախարակելու, նողկալու ու լավագույն դեպքում` խղճալու համար: Մեր հասարակությունը տոլերանտ չէ: Թարգմանում են հանդուրժողական, բայց դա մի տեսակ վիրավորական է հնչում, ասես ընդունում են քեզ, որպես այդպիսին, բայց համդուրժում են, այլ ոչ հավասարի պետ ընկալում, ըմբռնում ու հետո նոր` ընդունում: Այս անհանդուրժողականությունը ամենավառն է հասարակության տարասեռական հատվածի մոտ նույնասեռականների հանդեպ:
Իսկ եթե ընտանիքիդ անդամն է հայտնվում «փոքրամասնության» մեջ, ապա առաջանում է շոկային իրավիճակ, որտեղ ծնողական սերն ու «թասիբ»-ը անհավասար պայքարի մեջ են մտնում: Վերջերս ծանոթացա մի աղջկա հետ, ու ինչ-որ խաղի ժամանակ, երբ անկեղծությունը նախապայման է, նա պատմեց իր կյանքի պատմությունը, որը մեր օրերի համար, կամ գուցե իմ հանդուրժողական դիրքից, անհեթեթ ու դաժան թվաց՝ ծանր ու դրամատիկ հնդկական կինոյի նման:
Նրա անունը ասենք՝ Սոնա է, նրան բոլորն ասում են Սաննի հայերենով` Արևիկ: Ու իրոք աղջիկն էդպիսին է՝ համեստ, կամեցող ու բարյացկամ: Ապրում է Երևանից ոչ հեռու, մի փոքրիկ քաղաքում: Ես պատմում եմ նրա պատմությունն այնպես, ինչպես ինքն է ինձ պատմել:
«Այս պատմությունը սկսվեց նրանից, երբ ծնողներս ինձ մոտ նկատեցին որոշ շեղվածություն նորմալ համարվող սեռական կողմնորոշվածությունից՝ ինձ դուր էին գալիս կանայք: Ես կասկածները փարատելու համար սկսեցի հանդիպել մի տղայի հետ, մեր շփումը տևեց վեց ամիս: Հետագայում, հասկանալով, որ չեմ կարող շարունակել, նրան ասացի, որ էլ չեմ ուզում ընկերություն անել, և որ նա ինձ այլևս չանհանգստացնի զանգերով ու այցերով, քանի որ ես նրա հանդեպ ոչինչ չեմ զգում: Հաջորդ օրը համալսարանից դուրս էի գալիս, երբ նա փորձեց ինձ «փախցնել», բայց չստացվեց: Ես հասցրեցի դուրս նետվել մեքենայից: Դրանից հետո մոտ երկու ամիս նա ինձ հանգիստ չէր տալիս ու մեր մեջ շարունակվում էին վեճերը: Հետո ծնողների հետ վեր կացան ու եկան ինձ նշանելու, իսկ ես տեղյակ էլ չէի: Մի խոսքով, ծնողներս իմ կամքին հակառակ նշանեցին նրա հետ: Մի տարի նշանված մնացինք: Էդ ընթացքում բազմիցս փորձել եմ հետ վերադարձնել նշանի մատանին, բայց ծնողներս անընդհատ խանգարում էին:
Հետո, բանը հասավ հարսանիքին: Դեկտեմբերի 5-ին մեր հարսանիքն էր: Ամուսնությունից հետո պարզվեց, որ նրա մոտ թույլ արտահայտված իմպոտենցիա կա, ու դա ինձ ձեռք էր տալիս: Երկու ամիս շարունակ քուն ու դադար չունեի: Ես իհարկե, լավ օգտվում էի նրա իմպոտենտության հանգամանքից, բայց երբեմն ստացվում էր, որ նա կարող էր, էդ դեպքում ես զանազան պատճառներ էի հորինում: Մի անգամ նույնիսկ եղունգս եմ քաշել, որ նրա հետ չսեռահարաբերվեմ: Որոշ ժամանակ անց, ես հասկացա, որ էլ չեմ դիմանում, ահավոր նիհարել էի, ոչ ուտում էի, ոչ խմում: Մոտս նևրոզ էր ու ես անընդհատ վախի մթնոլորտում էի գտնվում: Նամակ թողեցի ու փախա: Նամակում գրեցի, որ էսպես բաներ, որ ես այլ կողմնորոշում ունեմ, որ ես չեմ կարող նրա հետ լինել: Ամուսնուս հորաքույրը էդ նամակը պատճենահանել էր ու տարածել ողջ քաղաքով: Մի ամսից վերադարձա տուն, որ վերջ դնեմ էդ խոսակցություններին: Մի քանի օր հետո ամուսնուս կողմը եկավ մեր տուն, ու սկսեցին ծնողիս հետ կռվել, թե՝ ինչի՞ է նա ինձ հետ ընդունել, ինչի՞ չի վռնդում: Մորս ասում էին, որ նա պետք է ինձ տնից դուրս անի, քանի որ ես լեսբուհի եմ, ու վատ օրինակ եմ ծառայում մյուսներին:
Հիմա որոշ չափով հանդարտվել է, ապրում եմ մորս հետ, որին սկսել եմ խաբել, ասելով, թե՝ նամակում ստիպված էդպես եմ գրել, որ ամուսինս հիասթափվի ու հանգիստ թողնի ինձ: Ծնողս հոգու խորքում գիտի, բայց կարծես չի ուզում դրան հավատալ: Նա ասում է, եթե դու էդ մարդն ես, ապա դու ապրելու իրավունք չունես: Երբ հանդարտվում է, ասում է, որ բարկացած էր, դրա համար է ասել: Ու նաև, որ եթե այդպիսին եմ, ապա հետ կանգնեմ ու կյանքս չկործանեմ ու իրենց էլ խայտառակ չանեմ: Լեսբուհի լինելու պատճառով թողեցի նաև ուսումս… Համալսարանում նույնպես ինձ չընդունեցին ու չհասկացան: Թե´ դասախոսները, թե´ ուսանողները: Ամեն օր փսփսոցի առարկա էի ու ասես ծաղրածու լինեի, որին լավագույն դեպքում մատնացույց էին անում ու ծիծաղում, իսկ լինում էին դեպքեր, երբ բորոտի պես խոշում էին: Մատնացույց են անում ամենուր, երբ ինչ-որ կերպ զգում են, որ լեսբուհի ես: Բայց չնայած էդ ամենին, որ Հայաստանում շատ դժվար է լեսբուհի լինել, ես ինձ իմ տեղում եմ զգում, նույնիսկ էս կարգավիճակում: Ես ահավոր տհաճություն եմ զգում տղամարդկանց հանդեպ, և´ ֆիզիկապես, և´ զգացմունքային դաշտում: Սա իմ կյանքն է, ու ես ուզում եմ տնօրինել այն, ինչպես կամենում եմ: Հիմա ես աշխատանք եմ փնտրում, որպեսզի կարողանամ անկախ լինել, ու բնակվել գոնե Երևանում, որտեղ էդ ամենը գավառի պես սուր չի ընկալվում: ՉնայածԵրևանում էլ մի բան չի…. Ես մեղավոր չեմ, որ լեսբուհի եմ, դա մեղք չի, որ ես փորձեմ քավել, ու ոչ էլ հիվանդություն է, որ բուժվեմ: Ամենաշատը, որ կարող եմ անել, դա իմ բնույթին դեմ գնալով, ստիպեմ ինձ զզվելով ապրել տղամարդու հետ և լրացնել դժբախտ կանանց ցուցակը: Այնինչ՝ կարող եմ նաև երջանկացնել …»
Մեր կողքին բազում մարդկային ճակատագրեր են խեղվում կապված սեռական կողմնորաշվածության հետ: Վաղուց ապացուցված է, որ նույնասեռականությունը հիվանդություն չի, որ այն հոգեկան շեղում չի, այլասերվածություն չի, վերջապես, այնքան էլ գիտակցված ընտրություն չի, դա սեռական կողմնորոշվածություն է, որը պայմանավորված է հիմպատալամուսի՝ ուղեղի այն հատվածի հետ, որը պատասխանատու է զգայական դաշտի համար՝ սեռական հակում, գրգռվածություն ու բավարարվածություն, սովի ու ծարավի հագեցում, եւ այլ հաճույքի աղբյուրներ: Միասեռականությունը, կամ նույնասեռականությունը (նախկինում օգտագործվում էին արվամոլ ու համասեռամոլ տերմինները, բայց քանի որ դրանք պարունակում են «մոլ» արմատ, հետևաբար՝ գինեմոլ, կնամոլ, խաղամոլ, բառերի կարգին դասվելով դառնում է վիրվորական), անձի զգայական, հուզական, ֆիզիկական նախասիրությունն է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ։ էդպես է, համենայն դեպս ուղն ու ծուծով միասեռական մարդու համար, որը բիսեքսուալ չի, ու օրգանապես չի կարող զույգ կազմել հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Թվում է, թե 21-րդ դարում ենք, ու՞մ ինչ գործն է ուրիշի սեռական կյանքը։
Հանդուրժենք միմյանց, ջհանդամ թե տոլերանտ չենք, թող Սաննին ապրի իրեն բաժին ընկած կյանքը, ամենքս թող տանենք մեր խաչերը, առանց ուրիշի խաչը ծանրութեթեւ անելու, մանավանդ, որ չենք պատրաստվում օգնել, կամ տանել նրա խաչը…
Ես հաճախ եմ մտածել, որ սիրված լինել՝ նշանակում է լինել ցանկալի: Հիմա ես մտածում եմ, որ սիրված լինել՝ նշանակում է մեկ ուրիշին փոշի դարձնել, ունենալ նրա նկատմամբ բացարձակ իշխանություն: Խելացի կինը համբուրվում է, բայց չի սիրում, լսում է, բայց չի հավատում և հեռանում է ավելի վաղ, քան կհասցնեն իրեն լքել: Ես համաձայն եմ ապրել տղամարդկանց կողմից կառավարվող աշխարհում այնքան ժամանակ, քանի դեռ այդ աշխարհում …կարող եմ լինել կին: Ես կատարելապես կողմնորոշված կին եմ, և դա ինձ ուրախություն է պատճառում: Կնոջ հրապույրը հզոր է միայն այն ժամանակ, երբ այն բնական է ու տարերային: Մենք՝ կանայքս, ընդամենը երկու զենք ունենք՝ թարթիչների սուրման և արցունքները, բայց մենք դրանք չենք կարող օգտագործել միաժամանակ: Իսկ տղամարդիկ անկեղծ ակնածանք են տածում միայն այն ամենի նկատմամբ, ինչը հանգեցնում է ձանձրույթի: Ուժեղ տղամարդը չունի այն բանի կարիքը, որպեսզի ինքնահաստատվի կնոջ հաշվին, ով նրան սիրելու թուլությունն է ունեցել: Նա առանց դրա էլ գիտի, թե որտեղ դրսևորի իր ուժը: Եթե բախտն ինձ մի փոքր ժպտա, ես կիմանամ նաև, թե ինչու է մարդկանց այդպես տանջում սեքսի խնդիրը: Անձամբ ինձ դա անհանգստացնում է ոչ ավելին, քան կոշիկներ մաքրելը: Սերն ու աշխատանքը միակ արժեքավոր բաներն են այս կյանքում: Աշխատանքը սիրո յուրահատուկ ձև է: Սակայն կարիերան որքան էլ հրաշալի բան լինի, այն ոչ մեկին չի կարող ջերմացնել ցուրտ գիշերներին:
Մերիլին Մոնրո
Ջենիֆեր Լոպեսը և Մարկ Էնթոնին միավորվել են, սակայն այս անգամ նրանց ոչ թե սերն է միավորել, այլ աշխատանքը: Նրանք են բաժանվել, սակայն միասին «Q’Viva» հաղորդմանն են մասնակցում, և հենց այս պատճառով էլ արդեն բաժանված զույգին տեսել են միասին: Նրանք ընդամենը մասնակցել են նկարահանումներին:
1996 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր անդամ երկրներին առաջարկեց ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել որպես հանդուրժողականության միջազգային օր: Բանն այն է, որ դրանից ճիշտ մեկ տարի առաջ՝ 1995 թ. այդ օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները հանդուրժողականության սկզբունքների մասին հռչակագիր էին ընդունել: Սակայն միայն դա չէր պատճառը: Ամենքն էլ հասկանում են, որ ամբողջ աշխարհում հատկապես վերջին տարիներին անհանդուրժողականության դրսևորման ու բռնության դեպքերը գնալով ավելի տագնապալի ծավալներ են ընդունում: Ամեն օր հազարավոր մարդիկ դառնում են դաժանության ու բռնությունների թիրախ` իրենց էթնիկ, կրոնական, ազգային կամ այլ առանաձնահատկությունների պատճառով: Ամեն կարգի կարծրատիպերին ու խեղաթյուրված պատկերացումներին հակազդելու, փոխադարձ հարգանք դրսևորելու և խաղաղ գոյակցության սկզբունքներով առաջնորդվելու համար սթափ բանականություն կրողները հանդես են գալիս ի պաշտպանություն խտրականության զոհերի և նրանց իրավունքների: Հանդուրժողականության միջազգային օրը ևս մի առիթ է վերահաստատելու այն գաղափարները, ըստ որի մտքերի, համոզմունքների և գործողությունների բազմազանությունը մեծ ձեռքբերում է, այլ ոչ թե սպառնալիք:
Եվրոպան ծերանում է. այս մտահոգությունն արդեն քանի տարի է, ժամանակ առ ժամանակ, ի հայտ է գալիս, երբ որևէ երկրի պաշտոնական որևէ մարմին հրապարակում է հերթական վիճակագրությունը: Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտարել է, որ երկրի բնակչությունը 2060 թվականին կրճատվելու է` հասնելով 10 միլիոնի: Ներկայումս Գերմանիայում բնակվում է 81,7 միլիոն մարդ: Հիսուն տարվա ընթացքում համաձայն Դաշնային վիճակագրական բյուրոյի, Գերմանայի բնակչությունն աստիճանաբար նվազելու և ծերանալու է:
Աշխարհի բնակչությունը հասել է 7 միլիարդի, իսկ բնակության համար ցանկալի երկրներից առաջին հորիզոնականներում գտնվող Գերմանիայում ժողովրդագրական զարգացումը հանրային քննարկումների կարևորագույն թեմաներից մեկն է դարձել:
2030 թվականին 64 տարեկանը գերազանցող մարդիկ կազմելու են երկրի ամբողջ բնակչության 29 տոկոսը, իսկ 2060 թվականին այդ թիվը հասելու է 34 տոկոսի:
Չնայած այս մռայլ կանխատեսումներին Գերմանիան եվրոպական երկրներից առաջինն է, որտեղ ցանկանում են բնակվել օտարերկրյա քաղաքացիների գերակշիռ մասը, ուստի օտարերկրյա քաղաքացիների թիվն ավելանալու է, ասել է թե` եթե նույնիսկ ծերուկ եվրոպան կանգնի փաստի առջև, Գերմանիան կլինի եվրոպական երկրներից վերջինը, որ խնդիրներ կունենա բնակչության սերնդափոխության հարցում: Սա այն պարագայում, եթե անհեռատես քաղաքականությամբ չհրաժարվի իր երկրում ապրող օտարերկրացի երիտասարդ ընտանիքներից, քանի որ իրենց իսկ տվյալները փաստում են, որ ներգաղթյալների բարձր ծնելիությունն անգամ ի վիճակի չի լինելու ամբողջությամբ լրացնել գերմանացիների ցածր ծնելիությունը:
Հաշվարկներն ապացուցում են, որ իրավիճակը ազդում է նաև Գերմանիայի աշխատաշուկայի վրա: 2040 թվականին ի վիճակի կլինի աշխատել 42 միլիոն մարդ, իսկ 2060 թվականին միայն 33 միլիոնը:
Ամանորյա տոներին ընդառաջ Երեւանի կենդանաբանական այգին երեխաների համար հայտարարում է բաց դռների միամսյակ: Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը մինչեւ 16 տարեկան այցելուների համար այգու մուտքն անվճար է:
Այգին կոչ է անում բաց չթողնել սիրելի կենդանիներին տարեմուտից առաջ տեսնելու հնարավորությունն ու տեղում պարզել, թե ինչ ուրախ միջոցառումներ է նախատեսել այգին Աամանորին ընդառաջ:
Ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 14.11.2011 — 20.11.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին` 20173.48 (+751.52), բացթողնման գին` 21927.70 (+816.87), ԱՐԾԱԹ` գնման գին` 389.05 (+8.29), բացթողնման գին`422.88 (+9.01), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 18622.22 (+610.23), բացթողնման գին` 20241.54 (+663.29), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 7463.02 (+200.29), բացթողնման գին` 8111.98 (+217.71):
Շակիրան ճանաչվել է “Տարվա մարդ” այս ամիս տեղի ունեցած “Latin Grammy’’ մրցանակաբաշխության ժամանակ: Աշխարհի ամենասեքսուալ եւ գրավիչ կանանցից մեկի` նման կոչում ստանալու պատճառները շատ են;): Նախ` սկսելով տարին փոփ-երգչուհու կարգավիճակում` Շակիրան ավարտում է 2011-ն արդեն որպես ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի` կրթության գծով խորհրդական:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.