06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Apple ընկերությունը հրաժարվում է iPhone սմարթֆոններում Carrier IQ ծրագրերի օգտագործումից: Ինչպես հայտնում է All Things Digital բլոգը, նոյեմբերի 28-ին ամերիկացի ծրագրավորող Թրևոր Էքհարթը YouTube-ում տեսագրություն էր տեղադրել, որտեղ պատմում էր, որ Carrier IQ –ն «ներխուժում» է սմարթֆոնի հիշողության մեջ և հավաքում սարքի մասին տարբեր տեսակի տեղեկատվություն` սարքի ներկայիս գտնվելու վայրից մինչև օգտագործողի կողմից սեղմված կոճակները: Նախապես հաղորդվում էր, որ Carrier IQ-ն օգտագործում են միայն Nokia, BlackBerry սմարթֆոններն ու Android-ի որոշ սարքեր, սակայն հետագայում պարզվեց, որ այն օգտագործում է նաև iPhone-ը: All Things Digital-ի մեկնաբանությանն ի պատասխան` Apple-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ ընկերությունը սմարթֆոնների նոր արտադրությունից ամբողջությամբ կհանի ծրագիրը: Ըստ նրա՝ iOS 5 օպերացիոն համակարգով աշխատող սարքերի մեծ մասն առանց այն էլ չի կիրառում Carrier IQ։ Վերը նշված ծրագիրը մշակող Carrier IQ ընկերությունում հաստատել են, որ իրենց ծրագիրը հավաքում է սմարթֆոնի վերաբերյալ տեղեկատվություն, բայց պնդում են, որ ֆիքսվում են սարքերի միայն շահագործմանը վերաբերող բնութագրերը։ Դրանք ուղարկվում են արտադրողին ու բջջային օպերատորին։ Երրորդ անձինք դա ստանալ չեն կարող։ Աշխարհագրական կոորդինատներն ու կոճակների սեղմումը Carrier IQ–ն չի գրառում՝ ասվում է ընկերության կայքում տեղադրված հայտարարությունում։
Առաջիկա հինգ օրերին Հայաստանում, ըստ ԱԻՆ պաշտոնական կայքի, սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 3-ին գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 4-ի գիշերը նույնքանով կնվազի: 4-ի ցերեկը, 5-6-ին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում` -14…-19, Տավուշում` -4…-9, Լոռիում` -10…-15, Արագածոտնի նախալեռներում` -5…-9, Արարատյան դաշտում` -6…-9, Սյունիքի հովիտներում` -1…-4, Սյունիքի նախալեռներում` -5…-10, Արցախում` -3…-6 աստիճանի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 02-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -1…-6, Տավուշում` +3…+8, Լոռիում` +2…+5, Արագածոտնի նախալեռներում` +1…+4, Արարատյան դաշտում` +3…+6, Սյունիքի հովիտներում` +6…+11, Սյունիքի նախալեռներում` 0…+5, Արցախում` +3…+6 աստիճանի սահմաններում:
Երևանում սպասվում է դեկտեմբերի 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ին գիշերը կտատանվի -7…-9, ցերեկը` +3…+5 աստիճանի սահմաններում:
Դեկտեմբերի 1–ին աշխարհահռչակ երգչուհի Լեդի Գագան ներկայացնելու է իր նոր՝ Marry the Night տեսահոլովակը։
Երգի ձայնագրությունն ամբողջությամբ համացանցում հայտնվել էր ավելի վաղ:Ավելացնենք, որ Marry the Night-ը Լեդի Գագայի տեսահոլովակներից ամենաերկարն է լինելու՝ մոտ 7 ու կես րոպե:Բացի այդ, տեսահոլովակն ինքնակենսագրական բնույթ է կրելու. այն պատմելու է երգչուհու կյանքի և կարիերայի մասին:
Այսօր ամերիկացի գրող, լրագրող և հասարակական գործիչ Մարկ Տվենի ծննդյան օրն է: Մարկ Տվենը, նույն ինքը` Սեմուել Լենգհորն Կլեմենսը, ծնվել է 1835թ. նոյեմեբերի 30-ին, Ֆլորիդա բնակավայրի Միսսուրի նահանգում, Միսիսիպի գետի ափին: Միսիսիպի գետն իր համար ներշնչանքի աղբյուր մնաց ամբողջ կյանքում: 14 տարեկանում Կլեմենսը սկսել է աշխատել տեղական թերթում, որպես գրագրի աշակերտ: Այսպես նա սկսել է գրել իր առաջին ստեղծագործությունները:
Բազմաթիվ ճանապարհորդությունների ընթացքում կրթություն է ստացել գրադարաններում: 22 տարեկանում ստացել է իր առաջին լուրջ աշխատանքը և շուտով դարձել իր մասնագիտության վարպետ: Նրա ստեղծագործությունը ներառում է բազմաթիվ ժանրեր` ռեալիզմ, հումոր, երգիծանք, փիլիսոփայական ֆանտաստիկա, հրապարակախոսություն և այլն: Առավել հայտնի ստեղծագործություններից են «Տոմ Սոյերի արկածները» (1876, անգլերեն՝ The Adventures Of Tom Sawyer), «Հեքլբերրի Ֆիննի արկածները» (1884, անգլերեն՝ «The Adventures Of Huckleberry Finn»), «Արքայազնն ու աղքատը» (անգլերեն՝ The Prince and the Pauper): Նրա իսկապես ամենահաջողված գրքերը նվաճել են բազմահազար ընթերցողների մինչ օրս: Ճանապարհորդություններից մեկի ժամանակ նա ծանոթացել է Չարլզ Դարվին հետ, արտահայտելով իր հիացմունքը, դարձել վերջինիս լավագույն ընկերն ու բարեկամն ամբողջ կյանքի ընթացքում:
Մարկ Տվենը մահացել է 1910թ. ապրիլի 21-ին, Ռեդինգ (Կոնեկտիկուտ նահանգ) և թաղվել է Էլմայրում (Նյու-Յորք նահանգ):
Աշխարհի ուժեղագույն թենիսիստ սերբ Նովակ Ջոկովիչը ճանաչվել է «Տարվա մարզիկ» (Ace of the Year) ըստ GQ ամսագրի։ Պարբերականը դեկտեմբերյան համարում որոշում է տարվա ամենահաջողակ տղամարդուն։
Մասնավորապես, առանձացվել էին այնպիսի հանրահայտ տղամարդիկ, ինչպիսիք են Jay-Z-ն, Ջաստին Թիմբերլեյկը, Դերիկ Ռոուզը և Հարի Օլդմենը։
Հայաստանի ֆինանսական շուկայում ամերիկյան դոլարի փոխարժեքի անկման տեմպերը էապես արագացել են: Այսօր` նոյեմբերի 29-ին դոլարի միջին փոխարժեքը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում կազմել է 381.92 դրամ` երեկվա 383 դրամի համեմատ:
Ընդ որում` դոլարը գործնականում պահանջարկ չի վայելում, վաճառվել է ընդամենը 750 հազ. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն էժանացել է 1 դրամով: Այսօր արդեն կարելի է փոխանակման կետերից դոլար գնել 383 դրամով, իսկ դոլարի առքը փոխանակման կետերն իրականացնում են 380 կամ 381 դրամով:
Լույս է տեսել Հովհաննիսյան գերդաստանի շառավիղ Կարին Կ. Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց. սպանդ, հիշողություն եւ հայ-ամերիկյան երազանքի հարյուրամյակ» գիրքը, որը իր ընտանիքի պատմությունն է. Գասպարի` Ցեղասպանությունից մազապուրծ ու Անդրանիկի զինվորի, Ռիչարդի` պատմաբանի ու հայագիտական ուսումնասիրությունների առաջամարտիկի, եւ Րաֆֆիի` անկախ Հայաստանի հայրենադարձ քաղաքացու եւ առաջին արտգործնախարարի:
«Հովհաննիսյանն իր յուրօրինակ գրքին տալիս է պատմաբանի խստություն, բանաստեղծի քնարականություն ու հայորդու կիրք»,- գրել է «Նյու Յորք Թայմս»-ի սյունակագիր Սեմյուել Գ. Ֆրիդմանը: «Վաշինգտոն Փոստ»-ից Դեյվիդ Իգնաթիուսը այն անվանել է «ժամանակակից պատմության չուսումնասիրված մեծ էջերից մեկը»:
«Գերդաստան ստվերաց»-ը տպագրվել է նաեւ հայերեն` խմբագիր, գրող եւ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2011թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:
Հայերեն տարբերակն, ինչպես նաեւ անգլերեն բնօրինակը, այժմ կարելի է ձեռք բերել Երեւանում՝ «Նոյյան Տապան», «Արտբրիջ», «Գրքերի աշխարհ» եւ «Բյուրոկրատ» գրախանութներից, իսկ Լոս Անջելեսում՝ «Ապրիլ», «Պերճ» եւ «Սարդարապատ» գրախանութներից: Ամբողջ հասույթը տրամադրվելու է «Օրրան»-ին` Րաֆֆի եւ Արմենուհի Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությանը, որն աջակցում է Հայաստանի կարիքավոր երեխաներին ու ծերերին:
Նոր հրատարակությունը կարելի է գտնել Amazon.com կայքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գրախանութներում:
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետից»՝ Երևանում դեկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի -1…-3 աստիճան, ինչը 1-3 աստիճանով ցածր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև 3…5C, իսկ ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-12 C, բարձրադիր մասերում մինչև -8…-10C (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` -11…-13 C, միջին բացարձակ առավելագույնը` 10…11 0C): Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման` 25 մմ): Առանձին օրերի սպասվում է մառախուղ:
Առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում’ ցերեկը մինչև 3…50 C, ամսվա երկրորդ կեսին’ օդի ջերմաստիճանի նվազում’ գիշերը ցածրադիր մասերում մինչև -10…-120C, բարձրադիր մասերում’ս մինչև -8…-100 C: Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ’ 25մմ: Առանձին օրերին սպասվում է մառախուղ:
Հանրապետությունում առավել ցուրտ դեկտեմբերներ են դիտվել 1932, 1933, 1941, 1948, 1953, 1970, 1982, 1984, 1987, 2002 թթ., երբ օրական միջին ջերմաստիճանը նույնիսկ հովտային շրջաններում իջել է մինչև -14… -15C, իսկ բացարձակ նվազագույնը 2002 թվականին հովտային շրջաններում հասել է -32C:
Ամերիկյան շոու բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը որոշել է հրապարակել իր կարճատև ամուսնական կյանքի մանրամասները։ Այս մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները։
Քարդաշյանը պայմանավորվել է իր չստացված ամուսնական կյանքի մութ էջերի մասին պատմել հեռուստաընկերություններից մեկին, որի դիմաց պահանջել է 10 միլիոն դոլար։
Նշենք, որ մինչև հիմա հստակ չէ, թե Քարդաշյանն ինչու է բաժանվել ամուսնուց։ Ինչպես ավելի վաղ գրել էր US Weekly ամսագիրը, Քիմը բաժանվել է ամուսնուց, որովհետև վերջինս իրեն պարբերաբար վիրավորել է։
Ըստ US Weekly–ի՝ Քարդաշյանի նախկին ամուսինը՝ Քրիս Համֆրիսը, Քիմին պարբերաբար ասել է, որ նա ունի մեծ հետույք և հիմարի մեկն է։ Եվ հենց այդ պատճառով էլ Քարդաշյանը որոշել է ամուսնալուծվել։
Սակայն Քրիս Համֆրիսը հերքել է այդ տեղեկությունը՝ պնդելով, թե ինքը Քարդաշյանին երբեք նման ձևով չի դիմել։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, թե Քարդաշյանը բաժանվել է ամուսնուց, որովհետև առայժմ չի ցանկանում երեխա ունենալ։
Հիշեցնենք, որ Քարդաշյանը շաբաթներ առաջ որոշում կայացրեց ամուսնալուծվել։ Նրա և բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի համատեղ կյանքը տևեց ընդամենը 72 օր։
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.