18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Amnesty International-ը, ինչպես նաև մեկ այլ նմանատիպ կազմակերպություն` Sing for Democracy-ը, կոչ են արել երգչուհիներ Ռիհաննային և Շակիրային Ադրբեջան մեկնելուց առաջ խորը մտածեն իրենց քայլի մասին, քանի որ այդ երկրում մարդու իրավունքներ են ոտնահարվում:
Նշենք, որ երկու երգչուհիներն էլ ծրագրում են այցելել Բաքու` ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակում:
«Երգչուհիները պետք է լավատեղյակ լինեն, թե ինչ է կատարվել Ադրբեջանում Եվրատեսիլից հետո: Amnesty International-ը կարծում է, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են արվեստի բոլոր մարդկանց, լրագրողներին, ակտիվիստներին և քաղաքցիներին իրենց կարծիքն ազատ արտահայտելու հնարավորություն տալ: Մենք հուսով ենք, որ դուք կիսում եք մեր հավատը»,- ասված է երգչուհիներին ուղղված նամակում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում կայացած Եվրատեսիլի ընթացքում ձերբակալվեցին բազմաթիվ ակտիվիստներ, լրագրողներ և հասարակական գործիչներ, ովքեր փորձում էին բարձրաձայնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին:
«Ոսկե Գնդակի» եռակի մրցանակակիր Լեոնել Մեսսին և նրա ընկերուհին՝ Անտոնելան, որդի են ունեցել, որին կնքել են Տիագո անունով. տեղեկացնում է gazeta.ua-ն։
Մեսսին շատ քիչ է խոսում իր իր անձնական կյանքի մասին։ Նրա ընկերոուհու հղիության մասին հանրությանը առաջին անգամ հայտնի դարձավ, երբ Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում գոլի հեղինակ դարձավ։ Ֆուտբոլիստը գոլը տոնեց` գնդակը դնելով մարզաշապիկի տակ։ Դրանից հետո արգենտինացի ֆուտբոլիստը լուրը հայտնեց նաև լրագրողներին։
Սիրված դերասանուհի եւ գրող Անահիտ Թոփչյանի նորատիպ «Տագնապ» վեպին հայալեզու ֆրանսիական մամուլն առաջինն է անդրադարձել: Այն անվանել են հայկական էրոտիկ վեպ, որը հեղափոխիչ է: Հեղինակի առաջին քննադատն ու ամուսինը՝ Ալեքսանդր Թոփչյանը, նշում է, որ հոդվածում փաստվել է, թե հայ արձակում առաջին անգամ են տղամարդ եւ կին հարաբերությունները ներկայացվել այսպիսի մանրամասնությամբ եւ առանց գռեհկության ու ավելորդ նատուրալիզմի:
Ով է Անահիտ Թոփչյանի «Տագնապի» հերոսուհին. գեղեցիկ, կայացած, խելացի ու միշտ սիրառատությամբ պարուրված մի կին, որը մեկ էլ համատեղ ամուսնական կյանքի 25-րդ տարում պարզում է ամուսնու երբեմնի դավաճանությունը: Նրան օգնում է կանացի բնազդը, որն էլ մղում է «հետաքննություն» կատարելու, ամենավերջում էլ՝ վրեժից դրդված դավաճանության կնամեծար երիտասարդի հետ: Բայց ցանկացած վրեժ ու դավաճանություն տհաճ հետք են թողնում մարդու հոգում՝ սիրած մարդուց հայացքդ կարող ես փախցնել, մինչդեռ խղճիդ «աչքերի» մեջ ստիպված ես նայել:
Անահիտ Թոփչյանի վեպը կարդացվում է մեկ շնչով, ասես ֆիլմ նայելիս լինես. հերոսուհին՝ իրեն խաբված համարող դերասանուհին հայտնվում է կազինոյում, անսպասելի մեծ գումար շահում, հետն էլ՝ տեղի երիտասարդ ու զգացմունքային դաշնակահարի սիրտը, ապա կանացի եսը «շոյելու» եւ ամբիցիաները բավարարելու փուլն է սկսվում՝ դավաճանությունը ամուսնական մահճում: Ամեն ինչ այնքան նուրբ է նկարագրվում՝ հոգեբանական «վրձնով»: Վեպում «բաց տեսարաններ» կան, բայց գռեհիկ չեն, ամեն ինչ բնական է ու բնականոն:
«Առավոտի» հետ զրույցում, Անահիտ Թոփչյանն իր վեպի մասին խոսելիս նշում է, որ ճիշտ է, սիրո բոլոր ասպեկտները կան, սակայն ի վերջո այն վեհ սիրո ու ոգեղեն սեքսի մասին է. «Չեմ կարող ասել, որ «Տագնապը» բոլորովին էրոտիկ չի, որովհետեւ էրոտիկ էներգիա կա մեջը, որը վարակում է… Անպայման չէ ամեն ինչ ասել, ինչպես ծովի համն իմանալու համար պետք չէ ամբողջ ծովը խմել:
Դու կարող ես մի շտրիխով այնպիսի մի տեսարան ստեղծել, որ մարդիկ կինոյի նման տեսնեն, թե ինչ է այնտեղ տեղի ունենում: Կարեւորը էրոտիզմի հոգեբանական ապրումն է, ոչ թե նատուրալիստական մակարդակով ներկայացնելը… Սիրած մարդու հետ սեքսը արարչություն է, այն թեւեր է տալիս, ձգտում ես երկինք…»:
Վեպում հետաքրքիր դրվագներ կան, դրանցից մեկն էլ «ամեն ինչ տեսած», «մարդաթող» կանանց խաշ ուտելու «կտորն» է: Նստած են նրանք իրենց նախկին ամուսիննների «ինադու» ու վրեժ լուծելու ձեւ են գտել՝ հավաք են կազմակերպել ամենատղամարդկային կերակրի շուրջ, ի հեճուկս նախկին կողակիցների, «ֆեմինիզացրել» են խաշը: Ու հերթով գինովցած պատմում են, թե ինչ «ջահելություն» են արել ժամանակին:Ալեքսանդր Թոփչյանն էլ հավելում է. «Միայն մարմնականը ստորացնում է, պիտի նաեւ դեպի գեղեցիկը ձգտում լինի, հոգին ու մարմինը համերաշխվեն»:
Մի տպավորիչ դրվագ էլ կա. սիրող ամուսնուն ուղարկում են DVD-ի «գցված» կնոջ դավաճանության կադրերը: Դրանից հետո միշտ քնքուշ ու կնամեծար տղամարդը բռնաբարում է սեփական կնոջը եւ 1000 դրամանոց թողնում նրա վրա՝ ստորացնելու գերադրական աստիճան… Բայց, ի վերջո, ներում է, որովհետեւ հենց այդ կինն է իր բնազդով կանխել արյունապղծությունը ամուսնու՝ արտերկրում ապրող ու երբեք հորը չտեսած դստեր հետ:
Եվ հետո, եթե սիրում ես, ուրեմն դրանով արդեն ամեն ինչ ասված է, չնայած հայկական մենթալիտետի համաձայն, պարտավոր են ներել միայն դավաճանված կանայք, իսկ այդպիսի տղամարդիկ՝ հիմնականում ոչ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
Հոկտեմբերի 5-ը նշվում է որպես ուսուցչի միջազգային օր:
1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ն հոկտեմբերի 5-ը հայտարարել է որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։
2010թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:
Ուսուցչի տոնի կապակցությամբ հայ ուսուցիչների շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ուղերձում ասվում է.
«Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Դուք առաքյալներ եք կրթության ոլորտում, ովքեր կարողանում են, անկախ առկա խնդիրներից ու հոգսերից, սփռել լույս դեպի գիտելիքը, դեպի հավատն ու իրական արժեքները: Դուք եք նաև ժամանակի պահանջ դարձած կրթական բարեփոխումների հիմնական աջակիցը, իրականացնողն ու հաջողության իրական պատասխանատուն:
Հայ մարդը դարեր շարունակ ակնածանքով և մեծարանքով է գնահատել մանկավարժի գործը` նրան վերապահելով նոր սերնդի կրթության և քաղաքացու ձևավորման դժվարին աշխատանքը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ նաև Արցախի, Ջավախքի և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ովքեր Հայաստանի սահմաններից դուրս ստանձնել են հայապահպանության կարևորագույն գործը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ` մաղթում եմ անսպառ եռանդ և ստեղծագործական հաջողություններ: Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ»:
Բարաք և Միշել Օբամաները հոկտեմբերի 4-ին տոնում են ճենապակե ամուսնությունը` այդ առիթով ամուսինները Twitter–ում շնորհավորել են միմյանց` տեղադրելով իրենց ամուսնական լուսանկարը:
ԱՄՆ նախագահը Օբաման գրել է.
«20 տարի առաջ ես ամուսնացել եմ իմ կյանքի սիրո և իմ լավագույն ընկերոջ հետ: Շնորհավոր, Միշել»:
Միշել Օբաման նույնպես շնորհավորել է ամուսնուն` նրան պատասխանելով իր Twitter-ում.
«Շնորհավոր, Բարաք, Շնորհակալ եմ քեզ, որ ամեն օր դու շարունակում ես մնալ հրաշալի գործընկեր, ընկեր, հայր: Ես քեզ սիրում եմ»:
«Ռոսբալտ»-ի փոխանցմամբ, նախագահի նախընտրական կայքում հայտնվել է զույգի ամուսնական տարեդարձին նվիրված առանձին էջ , որտեղ տեղադրվել է Բարաքի և Միշելի հարցազրույցների հատվածներից կազմված հոլովակ, որը պատմում է զույգի ընտանեկան հարաբերությունների մասին:
Բոլոր ցանկացողները կարող են զույգին շնորհավորական բացիկ ուղարկել:
Հոկտեմեբերի 4-ին ողջ աշխարհում նշում են կենդանիների Համաշխարհային օրը: 1226թ. այս օրն է մահացել սուրբ Ֆրանցիսկ Ասսիզսկին` գազանների և թռչունների հովանավորն ու պաշտպանը:
Որոշումն ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում, բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսում ներկայացված երկրների պատվիրակները և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:
Հանրապետության տարածքում`հոկտեմբերի 4-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 5-8-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ըստ ԱԻՆ կայքի` քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը4-7-ին` ցերեկները աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով:
Երևանում` հոկտեմբերի 4-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 5-8-ին առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ:
Ատլանտայի առևտրային կենտրոններից մեկում Microsoft ընկերության կազմակերպած հավաքույթը ձախողվել է` հայտնի ռեփեր Machine Gun Kelly-ի անկարգ պահվածքի պատճառով:
Երգիչը, վերցնելով բարձրախոսը, սկսել է իրեն տարօրինակ պահել. նա ցատկել է սեղանի վրա, որի վրա պլանշետային համակարգիչներ էին, մի քանի սարք է կոտրել, վիրավորել հավաքվածներին և խանութի աշխատակիցներին անպարկեշտ ժեստեր ցույց տվել:
LifeNews-ի փոխանցմամբ, ընկերության աշխատակիցներին հեշտ չի եղել արագ դադարեցնել Machine Gun Kelly-ի ելույթը:
Մինչ ոստիկանները երիտասարդին դուրս կբերեին սրահից, վերջինս հասցրել է հեռախոսով լուսանկարել և նկարը տեղադրել Twitter սոցցանցում` ավելացնելով, թե ` «ինքն իր գործն արեց»:
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դեռևս հուլիսին արգելել էր մարիհուանայի խանութների գործունեությունը, թույլ տալով 3 ական հիվանդի ինքնուրույն, կոլեկտիվ սկզբունքով աճեցնել մարիհուանա՝ պայմանով, որ յուրաքանչյուր կոլեկտիվում պետք է լինի 3 մարդուց ոչ ավելի:
BBC-ի հաղորդմամբ, քաղաքային խորհուրդը կասեցրել է բժշկական նպատակներով մարիհուանայի վաճառք իրականացնող խանութների աշխատանքի արգելքը, որը կիրառվել էր` հաշվի առնելով, որ նման խանութների գոյությունը հակասում է ԱՄՆ դաշնային օրենսդրությանը:
Սակայն Լոս Անջելեսում արգելքի կասեցումը շտապել է նախորդել հանրաքվեին:
Բանն այն է, որ թմրամիջոցի օրինականացման կողմնակիցները մտադրություն էին հայտնել հաջորդ տարի այդ հարցով հանրաքվե անցկացնել և, դատելով սոցհարցումներից, հաղթանակի շանս ունեին:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 1-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.49 դրամ: Սեպտեմբերի 29-ի գործարքների համեմատ դոլարը թանկացել է 1.05 դրամով կամ 0.26 %-ով:
Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 3.68 մլն դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքը բարձրացել է մինչև 407.5 դրամ, վաճառքի փոխարժեքը 409 կամ 410 դրամ է:
Forex միջազգային շուկայում եվրոի փոխարժեքը տատանվում է 1.29 դոլարի շուրջ:
Ռուսաստանի միջբանկային շուկայում դոլարը բարձրացել է և գնահատվում է 31.2538 ռուբլի:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.