18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Ամերիկացի գիտնականները հարցումներ են անցկացրել՝ պարզելու, թե վերջապես ինչ են ուզում կանայք: Թվով 900 կանանց՝ 30-40 տարեկան տրվել է հարց . «Ի՞նչ կանեիք դուք ամբողջ օրը, եթե ազատ ժամանակ ունենայիք»: Պատասխանների հիման վրա, գիտնականները կազմել են կանանց իդեալական օրվա սխեման:
Պարզվել է, կանայք ցանկանում են 8 ժամ խորը քնել, 98 րոպե ինտերնետում լինել, 57 րոպե հեռախոսով զրուցել, 56 րոպե գնումներ կատարել, 68 րոպե ֆիզիկական աշխատանք կատարել, 36 րոպե տնային գործեր անել , 78 րոպե հանգստանալ, 75 րոպե անցկացնել խոհանոցում, 82 րոպե տրամադրել ընկերների հետ շփմանը, իսկ ռոմանտիկ հանդիպումների համար նրանք նախատեսում են 108 րոպե:
Հոլիվուդի ամենավառ զույգերից մեկի` Նիկոլ Քիդմանի և Թոմ Քրուզի բաժանումն անակնկալի բերեց երկրպագուներին: Նախկին ամուսինները հրաժարվեցին մեկնաբանություններից, ինչը տեղիք տվեց անհեթեթ ասեկոսեների: Հիմա, երբ հանրությունն այլևս չի հետաքրքրվում աստղային զույգի բաժանմամբ, Նիլոլ Քիդմանը որոշել է բացահայտել 11 տարվա գաղտնիքը:
The Hollywood Reporter-ի հետ հարցազրույցի ընթացքում դերասանուհին նշել է, թե որն է եղել ամուսնուց բաժանվելու իրական պատճառը: Ինչպես շատերը նկատել էին, նրանց հարաբերությունները վատացան Ստենլի Կուբրիկի «Լայն փակված աչքերով» ֆիլմի նկարահանումից հետո:
Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ այն ժամանակ ինքն ու ամուսինն այնքան լավ հարաբերություններ են ունեցել, որ դա խանգարել է նրանց նկարահանման հրապարակում` հատկապես, երբ պետք է կոնֆլիկտային կադր խաղային:
Ստենլի Կուբրիկը, որոշելով ֆիլմում ռեալիզմ առաջացնել, դիմեց սադրանքի. նա դերասան ամուսներին համոզեց, որ իրենց ընտանիքում դժվարություններ կան, որոնք ամուսինները դեռ չեն նկատել:
Ռեժիսորի հնարագետ միտքը թույլ տվեց նկարահանել հետաքրքրաշարժ ֆիլմ, սակայն կործանեց դերասանների երջանիկ ընտանիքը:
Ջեսսիկա Բիլը, Ջասթին Թիմբերլեյկի երիտասարդ կինը, ամուսնուն արժեքավոր նվեր է մատուցել` վերցրել է նրա ազգանունը:
Ջեսսիկայի խոսքով, մասնագիտական շրջանակներում, որտեղ նա հայտնի է իր օրիորդական ազգանունով, ամեն ինչ նույնը կմնա` Բիլը կլինի իր ստեղծագործական ծածկանունը, իսկ կյանքում նա հպարտությամբ կկրի ամուսնու ազգանունը, հատկապես, որ Ջեսսիկա Թիմբերլեյկն ավելի լավ է հնչում:
Հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում, Լատինական Ամերիկայի և Եվրոպայի որոշ երկրներում նշվում է Զոքանչի միջազգային օրը:
Զոքանչի օր նշելու գաղափարը ծնվել է նախորդ դարի 20-ական թվականներին ԱՄՆ-ում: Ի սկզբանե այն նշվել է որպես կատակ, սակայն ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են լրջորեն մոտենալ տոնի գաղափարին, եւ այն տարածվել է նաեւ այլ անգլալեզու երկրներում, գրում է “nezabud-ka”-ն:
Այս օրը սովորաբար շնորհակալություն են հայտնում զոքանչից դստերը լավ դաստիարակելու համար: Տան բոլոր անդամները և, հատկապես փեսան, այս օրը նվերներ են գնում նրա համար, ինչպես նաև կատարում նրա բոլոր ցանկությունները:
Ֆիլիպ Կիրկորովի «ԴրուGOY» համերգային շոուն Բաքվում պետք է տեղի ունենար նոյեմբերի 9-ին, 25-հազարանոց «Baku Crystall Hall» դահլիճում: Կիրկորովի համերգի բոլոր տոմսերը վաճառվել էին դեռ մեկ ամիս առաջ, սակայն հանկարծակի նրան տեղեկացրել են, որ տեխնիկական պատճառներով համերգը չեղյալ է համարվում:
Սակայն իրական պատճառը կայանում է նրանում, որ երգչի հայրը՝ Բեդրոս Կիրկորովը որոշել է օգնել հայաստանցի 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին: Բաքվում Ֆիլիպ Կիրոկորվի համերգի կայացման համար սկզբունքային պայման է դարձել Բեդրոս Կիրկորովի կողմից Ալեքսանյանին աջակցելուց և տաղանդավոր պատանու հետ համատեղ ելույթից հրաժարվելը:
Ինքը՝ Ֆիլիպը խոստովանել է, որ ներկայումս զարմացած ու ապշած է տեղի ունեցածից:
Աշխարհի ամենաաղքատ նախագահը համարվում է Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկուն:
77 –ամյա նախագահը, որը վաստակում է 12 500 դոլար, իրեն է վերցնում ընդամենը 1 250 դոլար, իսկ մնացած գումարը ծախսում է բարեգործության վրա և հպարտանում է դրանով:
Այսօր տեղի է ունեցել «ՀայՓոստ» ՓԲԸ Քանաքեռ-Զեյթունի թիվ 0035, Նոր Նորքի թիվ 0090 և Աջափնյակի թիվ 0099 ամբողջությամբ արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը:
«ՀայՓոստ» ՓԲԸ մամուլի ծառայության փոխանցմամբ, վերաբացման արարողությանը մասնակցել են «ՀայՓոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ ղեկավար անձնակազմը, փոստային բաժանմունքների աշխատակիցներ, վարչական շրջանների բնակիչներ:
«ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ «ՀայՓոստ թրաստ մենեջմենթ»-ը 2012 թ. շարունակում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր ստանդարտներին համապատասխանեցնել 50 փոստային բաժանմունք և մասնաճյուղ: 15 փոստային բաժանմունքներ կարդիականացվեն Երևանում, 35-ը` մարզերում: «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ն առանձնակի ուշադրություն է դարձնում մարզերում «ՀայՓոստ»-ի պատշաճ ներկայությանը, փոստային և հարակից ծառայություների զարգացմանը:
Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ ևս նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով:
Նոր ենթակառույցվածքների և սարքավորումների կիրառումն այսուհետ ավելի արագ և օպերատիվ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցելու հնարավորություն կտա Գյումրիի բնակիչներին:
«ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանի Հանրապետությունում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ` «ՀայՓոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում:
«Forbes» պարբերականը հրապարակել է ամենահարուստ մահացած աստղերի ցանկը, որոնց եկամուտները շարունակում են աճել նույնիսկ նրանց մահից հետո:
Ամենահարուստ հայտնիների ցանկը գլխավորել է դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, ով մահացել էր 2011 թ-ի մարտին`79 տարեկան հասակում:
Թեյլորի ժառանգները 1 տարվա ընթացքում աշխատել են 210 մլն դոլար: Այդ գումարի մի մասը ստացվել է աճուրդներից, որոնց ժամանակ վաճառվել են դերասանուհուն պատկանող իրերը:
Ըստ պարբերականի` երկրորդ հորիզոնականում է նախորդ տարվա առաջատար փոփ-արքա Մայքլ Ջեքսոնը, ում եկամուտը գնահատվել է 145 միլիոն դոլար, երրորդ տեղում է ռոք երաժիշտ Էլվիս Փրեսլին. նախորդ տարվա ընթացքում նա «վաստակել» է 55 մլն դոլար՝ իր սիրված երգերի շնորհիվ։
Մահացած ամենահարուստների ցանկը բաղկացած է 13 աշխարհահռչակ դեմքերից: Դրանց թվում են Չարլզ Շուլցը, Բոբ Մարլին, Ջոն Լենոնը, Մերլին Մոնրոն, Ալբերտ Էյնշտեյնը և այլլոք:
Տիկնիկների պատրաստում — Գործարկման ծախսերը մինչեւ $2,000. Կարող էք շահագործել տնից, ինտերնետով.
Թերևս այդպես չթվա, բայց տիկնիկների պատրաստումն ու վերանորոգումը խաղալիքների ինդուստրիայի մի հասկա մասն է կազմում: Համոզվելու համար պարզապես այցելեք ցանկացած անտիկվարային խանութ և կտեսնեք, որ տիկնիկների գներն անիրական են: Հատկապես արտասահմանում, կան հատուկ անտիկվարային խանութներ, որ հատուկ
մասնագիտանում են տիկնիկների վաճառքով:
Տիկնիկների պատրաստման բիզնեսը կարելի է սկսել տանը, նույնիսկ կես դրուք ժամանակով. Կարող էք ինքներդ պատրաստել, կամ գնալ գյուղեր ու այնտեղ տնային տնտեսուհիներին պատրաստել տալ, համ էլ աշխատատեղեր ստեղծած կլինեք ու արտագաղթը կկասեցնեք: Հետո այդ տիկնիկները կարող էք վաճառել խանութներում, կիոսկներում կամ ավելի լավ է ինտերնետով արտահանել/վաճառել արտասահման ու փոստով առաքել:
Քանի որ տիկնիկները ծանր չեն առաքման վարձը շատ չի լինի:
Տիկնիկների պատրաստումը մի ձեռնարկություն է, որ այլ բիզնեսների հետ համեմատ, շատ քիչ նախնական ներդրում է պահանջում: Նաև, ամսեկան գործարկման ծախսն է շատ քիչ:
Հենց կատարելագործեք Ձեր հմտությունը տիկնիկների պատրաստման մեջ, կարող էք անցնել անտիկվար տիկնիկներ վերանորոգման ծառայություններ ընդունելուն: Որոշ անտիկվար տիկնիկներ կարող են վաճառվել 500 դոլլարով, իսկ ռեպլիկաները մինչև 300 դոլլարով:
Սկսելու համար, պարզեք, թե արդյո՞ք տիկնիկ պատրաստելու դասընթացներ կան ձեր մոտակաքում կամ համայնքում: Եթե նրանք չկան եւ Դուք արդեն տիրապետում այդ հմտություններին, Դուք կարող եք նաեւ անցկացնել Ձեր սեփական դասնթացները, թե ինչպես կարելի է տիկնիկ պատրաստել, որպեսզի այդ դասերի միջոցով վաստակեք լրացուցիչ եկամուտ.
Հիշե՛ք, որ տիկնիկների աշխարհում բոլոր տիկնիկներն ունեն պահանջներ, ինչպես ասենք հագուստ, տուն տիկնիկի համար, մեքենա տիկնիկի համար, ավտոտնակ տիկնիկի մեքենայի համար, տիկնիկի համար ընկեր կամ ընկերուհի: Այնպես որ, այս գոծի մեջ լիմիտը միայն ձեր երևակայությունը կարող է լինել:
Միշտ հիշե՛ք, որ մենք մեր հողի վրա կարող ենք հաջողել և քաջալերանքի օրինակ դառնալ այլոց համար: Ինտեռնետով վաճառելու եվ փոստային տարբեր ծառայություններով արտահանելու կարելիությունները մեր առջև բացում են զարմանալի և չոգտագործված նոր հնարավորություններ:
Աճե՛նք, բազմանանք ու ծաղկենք մեր հողի վրա:
Արմեն Հարեյան
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի «Շախտյոր»-«Չելսի» հանդիպումից հետո զրուցել է ուկրաինական ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ:
— «Չելսին» լավ թիմ է, բայց, փառք Աստծո, մենք խփեցինք արագ գոլ: Դա թույլ տվեց ավելի հեշտ խաղալ: Մրցակցի մոտ ի հայտ եկան ազատ գոտիներ, ու մենք կարողացանք պահեր ստեղծել: Ցավալի է, որ չկարողացանք իրացնել պահերը, բայց կարևորը’ հաղթեցինք:
— Հարկ եղա՞վ ջանք գործադրել, սովորականից շատ վազել:
— Այո: Սա Ուկրաինայի առաջնությունը չէ: Լիգայում պետք է արագ տեղափոխվել, փակել գոտիները: Անցկացնել արագ գրոհներ: Այստեղ հեշտ մրցակիցներ չեն լինում: Բոլոր թիմերն էլ շատ ուժեղ են: Պետք է իմանալ’ ինչպես պաշտպանվել, ինչպես հարձակվել: Հասկանում էինք, որ հեշտ չի լինելու ու անում էին հնարավորը, որ հաղթենք:
— Կարելի՞ է, ասել, որ մի փոքր զգուշանում էիք «Չելսիից»:
— Չեմ կարող այդպես ասել: Ներկայումս մեր թիմը վերելքի վրա է ու պետք է այդպես էլ շարունակել: Դեռ ոչինչ ավարտված չէ: Մեզ հարկավոր է դեռ շատ երկար աշխատել:
— Երբ բաց թողեցիք գոլ, մտավախություն չառաջացա՞վ, որ կարող եք բաց թողնել հաղթանակը:
— Նման բան չկար: Մենք լավ էինք խաղում ողջ խաղի ընթացքում: Շատ հանգիստ, հավասարակշռված:
— 15 հարվածը Պետր Չեխի դարպասին. սա ֆենոմենալ արդյունք է: Բայց հարց է առաջանում. ինչպե՞ս նրան գոլ խփել:
— Չէ որ երկու անգամ խփեցինք (ժպտում է): Կարող էինք ու ավելին: Սա ֆուտբոլ է: Չի կարելի իրացնել բոլոր պահերը:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.