18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Այսօր հայկական շոու-բիզնեսի գերաստղերը Լիլիթ Հովհաննիսյանն ու Միհրան Ծառուկյանն են: Երիտասարդ կատարողները դուրս եկան «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հաղորդաշարից: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրանք աննախադեպ հայտնի դարձան: Այսօր երիտասարդ երգիչները վաստակում են ամենաբարձր հոնորարները, մեկնում արտերկրյա շրջագայությունների և վայելում երկրպագուների նախանձելի և պարտավորեցնող սերը: Չնայած դեռ հոկտեմբեր ամիսն է, բայց արդեն ակտիվ բանակցությունների մեջ են` կապված ամանորյա երեկոյի ելույթների հետ: Միհրանը դեռ վերջնական չի որոշել` Նոր տարվա գիշերը կլինի Հայաստանում, թե կմեկնի Մոսկվա: Որոշումը կախված կլինի պատվիրատուների առաջարկներից, նա կընտրի ամենաեկամտաբեր տարբերակը: Ինչ վերաբերում է Լիլիթ Հովհաննիսյանին, այս պահի դրությամբ նա պատրաստվում է Նոր տարին դիմավորել Երևանում: Լիլիթը համաձայնում է մասնակցել միջոցառումներին մի քանի պայմաններով: Պետք է պարտադիր ապահովվի բեմահարթակ կամ ելույթի համար համապատասխան տարածություն, դահլիճը համապատասխան լուսավորություն ունենա, և կենդանի ձայնով երգելու հնարավորություն լինի: Լիլիթի ելույթները տպավորիչ են դարձնում «Ամարաս» պարային համույթի գեղեցիկ պարուհիները: Ընդամենը մի քանի օրից Լիլիթն ու Միհրանը կրկին մեկնելու են շրջագայության Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքներ: Համերգներ են ունենալու Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում. սկզբում մենահամերգ է ունենալու Միհրանը, այդ համերգի ընթացքում նրա հատուկ հյուրը կլինի Լիլիթը: Այնուհետև նույն համերգասրահում մենահամերգ կունենա նաև Լիլիթը:
«Հրապարակ».
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը պատրաստվում է ամուսնանալ: Երգչուհին արդեն մեկ տարի է, ինչ նշանադրված է նրա մենեջեր Ջեյսոն Թրավիկիի հետ, ով նրան օգնել է հաղթահարել դժվարին պահերը. հայտնում է newsofstars.ru-ն:
Բրիթնին հայտնել է, որ կամուսնանա X-Factor նախագծի ավարտից հետո, որում նա մասնակցում է որպես ժուրի:
Հիշեցնենք, որ սա կլինի Բրիթնիի արդեն երրորդ ամուսնությունը:
Երգչուհու ամենակարճ ամուսնությունը տեղի է ունեցել 2004 թվականին, որը տևել է 55 ժամ:
Այսօր` հոկտեմբերի 23-ին, Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պելեն դարձավ 72 տարեկան:
Բրազիլացի լեգենդար հարձակվողը ՖԻՖԱ-ի կողմից հռչակվել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, իսկ Միջազգային օլիմպիական կողմիտեի կողմից` 20-րդ դարի լավագույն մարզիկ:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պելեն հանդես է եկել բրազիլական «Սանթոսում» և ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսում»:
Բրազիլիայի հավաքականի կազմում կենդանի լեգենդն անցկացրել է 92 խաղ և հեղինակել 77 գոլ: Ազգային հավաքականի կազմում երեք անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Սանտոսի» կազմում ֆուտբոլիստն անցկացրել է 496 խաղ և հեղինակել 504 գոլ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակներում, Դոնեցկի «Շախտյորը», այսօր, ընդունելու է Եվրոպայի գործող չեմպիոնին՝ «Չելսիին»:
Բուքմեյքերների կարծիքով, Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, այդ հանդիպմանն ավելի շատ հնարավորություն ունի գոլ խփելու, քան երկու թիմերի ֆուտբոլիստներից որևէ մեկը: Մխիթարյանի գոլ խփելու հավանականությունը սահմանված է 3.4 գործակցով:
Օրինակի համար կարելի նշել, որ Ֆերնանդո Տորեսի գոլ խփելու հավանականությունը գնահատված է 3.65 գործակցով:
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Դպրոցներում դրամահավաքի մասին շատ է խոսվել:
Սա միայն մեր խնդիրը չէ: Սա բոլորիս խնդիրն է: Նախարարությունը հանել է երաշխավորությունը բոլոր տետրերից: Արգելել վաճառքը: Համապատասխան գրություններով սույնի մասին տեղեկացրել է կառավարման լիազոր մարմիններին` մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան:
Ծնողները և լրագրողները շատ օգտակար գործ կանեն, եթե ահազանգերը լինեն ԱՆՎԱՆԱԿՆ և հասցեագրվեն դպրոցի կառավարման ԼԻԱԶՈՐ մարմիններին:
Իսկ դպրոցների 92% դեպքում դա ՀՀ ԿԳՆ-ն չէ»:
Ամերիկյան «BleacherReport.com» կայքի փորձագետների կազմած աշխարհի 50 ամենաարագ ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակի առաջին տեղում «Արսենալի» կիսապաշտպան Տեո Ուոլկոտն է:
Այդ ցանկում երկրորդ հորիզոնականում է «Պարմայի» խացաղող Ջոնաթան Բյաբյանին, իսկ երրորդը «Բեյցզին Գոանից» Հոֆրե Գերոնն է:
Դպրոցական գրադարանների միջազգայի օրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությամբ սկսվել է նշվել 1999 թվականից: Առաջին անգամ դպրոցական գրադարանների Միջազգային ասոցիացիայի նախագահ Բլանշ Վուլզը: Արդեն 2005թ. այդ կազմակերպության նոր նախագահ Պիտեր Ջենքոն պաշտոնական կարգավիճակ շնորհեց տոնին:
2008թ. այդ տոնը դուրս եկավ նոր մակարդակ, երբ նախագծի համակարգողը հայտարարեց, որ տոնը վերածվում է մեկամսյակի: Այդ տարվա հոկտեմբերին առաջին անգամ նշվեց դպրոցական գրադարանների օրվա մեկամսյակը: Ակցիայի մասնակիցները կարող են ընտրել ցանկացած օր ամսվա ընթացքում այդ տոնը նշելու համար:
Ամերիկացի հայտնի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը և դերասանուհի Ջեսիկա Բիլը 5 տարի հանդիպելուց հետո, ամուսնացել են. հայտնում է Yahoo News-ը։
Հարսնեկան արարողությունը տեղի է ունեցել Իտալիայիհարավում:
«Հրաշալի է ամուսնացած լինելը։ Արարողությունը հիանալիանցավ, հիանալի է, երբ քեզ շրջապատում են ընկերներդ ուհարազատներդ»,- People ամսագրին պատմել են նորապսակները։
Հարսանիքի մանրամասները զույգը դեռևս գաղտնի է պահում։
Նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի և սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոն առաջարկել է գեղեցկության պարզ բանաձև`«Ես մի բան գիտեմ. գեղեցկությունն ու կանացիությունը տարիք չեն հարցնում, և այդ արժեքները հնարավոր չէ ստեղծել: Կնոջը հմայիչ չես կարող դարձնել, որքան էլ դա ցանկանաս. Ես նկատի ունեմ իրական գեղեցկությունը, այն ստեղծում է կանացիությունը»:
Եվ, իսկապես, փորձել կրկնօրինակել Հուլիվուդի ամենաշքեղ կնոջ հմայիչ շարժուձևերը, ապարդյուն կլինի: Կարելի է միայն հիանալ, թե ինչպես էր նա կարողանում գրավել բազմաթիվ տղամարդկանց սրտերը, անգամ իր մահից հետո. հիանալ և դասեր քաղել:
Դաս առաջին. Հավատա ինքդ քեզ.
Մերիլին Մոնրոն քայլող հանրագիտարան էր, որը գիտեր կնոջ գրավչության բոլոր գաղտնիքները: Նրա տարբեր արտահայտություններ մեծ տարածում են գտել ամբողջ աշխարհում` որպես գաղտնիքներ հմայքի մասին, վերջ ի վերջո, ո՞վ կարող էր ավելի շատ բան իմանալ տղամարդու մասին, քան հենց նա: Մոնրոյին են պատկանում այնպիսի հայտնի աֆորիզմներ, ինչպիսիք են.
«Տվեք կնոջը մի զույգ կոշիկ, և նա կնվաճի ամբողջ աշխարհը», «Ես բացառիկ կին եմ, և դա ինձ երջանկացնում է»:
Իսկապես, Մոնրոն իրավունք ուներ դասեր տալ, չէ՞ որ, նա այն եզակի կանանցից էր, ով աղքատ ընտանիքի զավակ էր և հաջողության հասնելու քիչ շանսեր ուներ:
Նա` ինքը, շատ հասարակ կերպով էր բացատրում հաջողության հասնելու հանգամանքը. «Միշտ հավատա քո ուժերին, եթե դու չհավատաս, ապա էլ ով կհավատա դրան»:
Դաս երկրորդ. Կնոջ մեջ երկու բան պետք է գեղեցիկ լինի` հայացքը և շուրթերը
Շուրթերը, մազերը և շքեղ կուրծքը-ահա սրանք են կազմում հաջողության բանաձևը և առաջինն են, որ գալիս են մեր մտքում, երբ հիշատակում ենք Մերիլին Մոնրոյի անունը: Բայց այս երեքից որո՞նք են եղել բնական. հաստատ` ոչ մազերը: Բոլոր մանկական լուսանկարներում Նորմա Ջին Բեյքերի (նույն ինքը` Մերիլին Մոնրոյի) մազերն ուղիղ են և կարմրա-շականակագույն երանգի: Նորման դարձավ շիկահեր` առաջին ամուսնությունից հետո: Բայց եթե հրաշալի մազերը բնության պարգև չեն, այդ դեպքում, միգուցե կո՞ւրծքը:
Վկայություններ են պահպանվել այն մասին, որ Մերիլին Մոնրոն մի քանի անգամ դիմել է վիրաբույժներին, սակայն գաղտնիք մնաց, թե ինչո՞ւ: Քննադատները պնդում էին, որ տարբեր լուսանկարներում Մոնրոյի կուրծքը տարբեր չափերի է լինում, և քանի որ այդ ժամանակ «photoshop» հասկացողությունը չկար, հնարավոր է, որ Մերիլինը պարաֆին էր լցնում, որ մեծացներ կրծքի չափը:
Իսկ շուրթե՞րը: Մոնրոն մեծ տեղ էր տալիս շրթներկին և, ընդհանրապես, կոսմետիկ միջոցներին: Նա շատ էր սիրում օգտագործել օծանելիք և մաշկը խնամող քսուկներ: Այդ ամենին կարելի է ավելացնել նաև Մոնրոյի գրավիչ քայլվածք. ասում էին, որ նա հատուկ էր բարձրակրունկ կոշիկներ հագնում, որ ընդգծվեր քայլվածքը:
«Կնոջ մեջ երկու բան պետք է գեղեցիկ լինի` հայացքը և շուրթերը, որովհետև հայացքով նա կարող է սիրահարվել, իսկ շուրթերով ապացուցել, որ սիրում է»,-ասում էր Մերիլին Մոնրոն:
Դաս երրորդ. Մի վախեցիր փոփոխություններից.
Նա շատ լավ գիտեր, որ տղամարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին, և նա հետևողական էր իր արտաքինի նկատմամբ: Հետագայում Նորմա Ջինի (Մերիլին Մոնրոյի) առաջին ամուսինը՝ Ջեյմս Դոերտին, նշեց նախկին կնոջ արտասովոր սովորություններից մեկը՝ ձիթապտղի յուղով դեմքը պատելը:
1942 թվականին Նորման աշխատանքի է տեղավորվում Ռադիոնախագծային ընկերությունում, որտեղ շուտով գալիս է ռեժիսորների և լուսանկարիչների խումբը: Լուսանկարիչ Դեյվիդ Կոնովերը ստեղծում է գործարանի աղջիկների ֆոտոշարք: Առաջին անգամ իր կյանքում Նորման զգում է, որ շատ ավելին կարող է անել, քան գործարանում աշխատելը:
«Նայելով գիշերային երկնքին, ես մտածում էի, որ հազարավոր աղջիկներ ինձ պես նստած են մենակության մեջ և երազում են աստղ դառնալ, սակայն ես չէի պատրաստվում անհանգստանալ նրանց համար, քանի որ իմ երազանքը չես համեմատի ոչ մեկինի հետ>,-ասում է նա և բաժանվելով Ջեյմսից, գնում է նվաճելու Ամերիկան:
Հմայիչ մոդելին առաջարկում են պայմանագիր կնքել 20th Century Fox կինոստուդիայի հետ, սակայն մեկ պայմանով` պետք է փոխի իր անունը. Նորման այլևս տեղ չէր զբաղեցնում իր ներկա կյանքում:
Իր առաջին ամուսնությունից հետո, Նորման իր համար կանոն մշակեց. «Իմաստուն աղջիկը համբուրում, բայց չի սիրում, լսում, բայց չի հավատում և լքում է, երբ իրեն են լքում»: Ըստ երևույթին, հենց ամուսնու՝ Ջեյմսի դավաճանությունն է ստիպել նրան արմատապես փոխել իր իմիջը, որպեսզի դառնար լավագույններից լավագույնը:
Չվախենալով ամուսնալուծված լինելու հանգամանքից, նա գնում է` գրավելու աշխարհը: Իսկ երբ իրեն առաջարկում են փոխել անունը, նա այսպես է մտածում` « Նորմա Ջինին հնարավոր է տղամարդիկ անտեսեն, իսկ Մերիլին Մոնրոյին կհիշեն երկար»:
Եվ հենց այդպես էլ եղավ:
……………..
Դաս չորրորդ. Տղամարդը սիրահարվում է այն երազին, որն ինքն է ստեղծում
1948 թվականին, երբ վաճառքի հանվեց «Երգչախումբ » ֆիլմը, դերասանուհին կատարելության հասցրեց իր արտաքինը` ուղղելով և սպիտակացնելով ատամները: Գրեթե բոլորն ունեին շիկահեր գեղեցկուհու նկարներից:
Նրա գեղեցկությունը, կարծես, պարզունակ էր `ինչպես մեղրը և կաթը: Զարմանալի չէ, որ ռեժիսորները նրան էին առաջարկում հատկապես այն դերերը, որոնք կարող էին ստիպել յուրաքանչյուր զինվորին` ցանկանալ «հարևանի աղջկան»: Ինքը` Մոնրոն երբեք չէր հրաժարվում առաջարկված դերերից, այդուհանդերձ, մշտապես փնտրում էր նորը:
Նա գիտեր, թե ի՞նչ են ցանկանում տղամարդիկ:
Այսպես, աշխարհահռչակ բեյսբոլիստ Ջոզեֆ Պոլ Դի Մաջոն սկսեց հետաքրքրվել Մերիլինով, երբ տեսավ նկարը, որտեղ Մոնրոն բեյսբոլ էր խաղում: Շիկահեր դերասանուհին ոչ միայն գրավեց իր կախարդական գեղեցկությամբ, այլև ընդհանուր հետաքրքրություններ առաջ եկան (չնայած` բացի սպորտից, Ջոն ոչնչով չէր հետաքրքրվում): Մերիլինը չհակաճառեց մարզիկին:
Նա շատ արագ հասկացավ, որ տղամարդը սիրահարվում է այն երազին, որն ինքն է ստեղծում: Դերասանուհին խոստովանեց. «Ես երբեք ոչ ոքին չեմ հիմարացրել: Ես պարզապես թույլ տվեցի, որ նրանք իրենք իրենց հիմարացնեն: Նրանք չփորձեցին հասկանալ` ով և ինչ եմ ես իրականում: Դրա հետ մեկտեղ նրանք ինձ համար բնավորություն հորինեցին. ես չվիճեցի նրանց հետ »:
Այս իմաստուն քաղաքականությունն օգնեց Մոնրոյին` գրավել շատ տղամարդկանց սրտեր:
Դաս հինգերորդ. Բաժանվել` կարող ես, սակայն մոռանալ` երբեք:
Խանդը ոչնչացրեց նաև երկրորդ ամուսնությունը: Միայն թե այս անգամ ոչ թե ինքն էր խանդում, այլ Ջոն: Մարզիկն այդպես էլ չկարողացավ մոռանալ նախկին կնոջը: Մերիլինի մահվանից առաջ նրանք ցանկանում էին վերամիավորվել և նույնիսկ պատրաստվում էին երկրորդ ամուսնության:
Բայց մինչ այդ նա գրավել էր մեկ այլ` հայտնի տղամարդու սիրտը:
1956 թվականին , դերասանուհին ծանոթանում է գրող Արթուր Միլլերի հետ. ծանոթությունը վերածվում է սիրո, հետո նաև` ամուսնության: Եվ նորից ընտանեկան կյանքում հայտնվում է ոչ թե իրական կին, այլ առեղծվածային, ստեղծված կերպար:
Արթուր Միլլերի ճանաչած սպորտային շիկահերը վերածվում է կրթված գեղեցկուհու: Մերիլինը հասարակության առջև հայտնվում էր միայն գիրքը ձեռքին: Նա նույնիսկ բանաստեղծություններ է գրում և նվիրում ամուսնուն` «Քո սիրտը-միակ բանն է, որն ինձ տալիս է երջանկություն և հպարտություն»:
Այս ամուսնությունը չհանդուրժեց Մերիլինի հանրահայտությունը, սակայն տարիներ հետո արդեն ծերացած Արթուր Միլլերը, կնոջից և երեխաններից թաքուն, հաճախ էր գնում փոքրիկ արվեստանոցը, որտեղ պահվում էր նախկին կնոջ մասնակցությամբ ֆիմերը:
Բաժանվել նրանից` կարող ես, սակայն մոռանալ` երբեք:
Դաս վեցերորդ. Պարոն նախագահ
Թվում է, բոլոր նախորդ ամուսնությունները Մերիլինին պատրաստում էին իր կյանքի կարևորագույն հանդիպմանը: Այդպես էլ եղավ. Մերիլինը կենտրոնանում է նախագահ Ջոն Քենեդու հետ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու վրա, չէ՞որ նա միշտ ընտրում էր լավագույններին:
Հիմա, երբ նա գագաթնակետին է հասել, ո՞վ կարող է դիմակայել այդ հմայիչ աստվածուհուն: Հաստատ ոչ սենատոր Քենեդին (այդ ժամանակ նա դեռ սենատոր էր), որը Մերիլինի հետ ծանոթանում է երեկույթի ժամանակ: Հետագայում, երբ Քենեդին նախագահի թեկնածու է դառնում, նա խնդրում է Մոնրոյին` մասնակցություն ունենալ քարոզարշավին: Եվ նա չի վախենում ու հանուն սիրելիի, նրա նկարները տարածվում են նահանգներով:
Մոնրոն միշտ էլ մտածել է, որ իր գեղեցկությունը համար մեկ օգնականն է՝ ցանկացած գործում հաջողության հասնելու համար: Երբ սիրեկանները սկսում էին մոռանալ նրան, նա որոշում է իր մասին այլ կերպ հիշեցնել:
Նա պատվիրում է զգեստներ այն ձևավորողի մոտ, որը ձևավորել էր նաև Մարլեն Դիտրիքսի հագուստները, ում հետ Ջոն Քենեդին ժամանակին սիրավեպ էր ունեցել: Մերիլինը ցանկանում է ապացուցել Ջոնին, որ ոչնչով պակաս չէ նրա նախորդ կնոջից: Կիսաթափանցիկ հագուստը Մոնրոն հագնում է առանց ներքնազգեստի և այդ տեսքով հայտնվում նախագահ Քենեդիի ծննդյան տարեդարձին նվիրված գալա-համերգին, որի ժամանակ կատարում է Happy Birthday երգն այնքան անկեղծ, որ դահլիճը ցնցվում է: Իհարկե, այս էքսպրոմտը, ինչպես նաև մյուս բոլոր արարքները կանխամտածված էին:
Իր կյանքում հայտնված տղամարդիկ նրան միայն օգնել են: Առաջին ամուսնուց նա սովորել է հետևել արտաքինին, երկրորդը խորհուրդ է տվել, թե ինչպես հոգ տանել մարմնի մասին, շփվելով երրորդի հետ` նա զարգացրեց իր մտավոր ունակությունները:
Նա հրաշալի դիվանագետ էր, ով լավ գիտեր, թե ինչ էր ուզում: Մի՞թե դա չէ պատճառը, որ միլիոնավոր տղամարդկանց սրտերն արագ են բաբախում` լսելով Մերիլին Մոնրո անունը:
«Victoria’s Secret»-ը ներկայացրել է իր ամենաթանկարժեք նվաճումը: Այն արժե 2.5 մլն դոլար:
«Floral Fantasy» անվանմամբ կրծկալը զարդարված է տարբեր թանկարժեք քարերով, որոնցից աչքի է ընկնում 20 կառատանոց ադամանդը: Ալեքսանդրա Ամբրոսիոն, ով դարձել է այս կրծկալի դեմքը, այն հարցին, թե ինչ եք կարծում «Floral Fantasy»-ի մասին, պատասխանել է` «Այն շատ ռոմանտիկ է»: Բոլոր ռոմանտիկների համար այս մոդելն արդեն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.