23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սահման-2011» համատեղ գործողության արդյունքում, որը անց է կացվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի ՆԳՆ-ների կողմից սեպտեմբերի 19-ից 25-ը, ձերբակալվել է 50 մարդ, ովքեր գտնվում էին հետախուզման մեջ եւ մեղադրվում էին Ադրբեջանի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով:
Ձերբակալվել է նաեւ 30 մարդ, ովքեր հետախուզման մեջ են եղել ՌԴ ՆԳՆ օրգանների կողմից, 22 մարդ ձերբակալվել է որպես կասկածյալ: Օպերացիայի իրականացման շրջանակներում բռնագրավվել է նաեւ զենք եւ զինամթերք:
Օպերատիվ-հետախուզական միջոցառման հետեւանքով բացահայտվել է թմրանյութերի անօրինական շրջանառության 16 փաստ: Փաստի առնչությամբ, բռնագրավվել է 3 կգ 500 գրամ տարատեսակ թմրանյութ:
Միջոցառման ժամանակ 421 վարչական իրավախախտման կապակցությամբ կիրառվել են վարչական գանձումներ, հաղորդում է Trend-ը` վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ն:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկում է չեղյալ հայտարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների համակարգը:
«ՄԱԿ-ում անհրաժեշտ է որոշակի բարեփոխումներ իրականացնել եւ չեղյալ հայտարարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների համակարգը, քանի որ աշխարհի ճակատագիրը նրանց որոշումներից է կախված»,-ասել է Էրդողանը TIME ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է Hurriyet թերթը:
Վարչապետը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները կայուն են եւ ճգնաժամ չեն ապրում, սակայն դրանք բարելավվում են «ավելի նվազ չափով, քան մենք կցանկանայինք», հաղորդում է Trend-ը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեջ մտնում են 5 մշտական անդամներ` Չինաստանը, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան: Ոչ մշտական անդամները ընտրում են երկամյա ժամկետով:
ԱՄՆ Սենատի պաշտոնական կայքըհաղորդում է որ ԱՄՆ Սենատն իր սեպտեմբերի 26-ի նիստում, Ջոն Հեֆերնին հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում:
ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն հավանության է արժանացրել Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները։
Հայաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանի մի շարք արտահայտություններ վկայել են որ նա համակրանք ունի Թուրքիայի հանդեպ: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերաբերյալ, Հեֆերնը ժամանակին հայտարարել էր. «ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների որոշմանը՝ ստորագրել հարաբերությունների կարգավորման մասին երկկողմ փաստաթուղթը»,- Նրա խոսքով, ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը «հստակ հայտարարել էր, որ հայ-թուրքական գործընթացում գնդակը ներկայումս գտնվում է թուրքական կողմում»:
Իսկ սեպտեմբերի 13-ին Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեում լսումների ժամանակ Ջոն Հեֆերնը հրաժարվել էր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն անվանել։ Պատասխանելով Ռոբերտ Մենենդեսի հարցին՝ Հերֆերնը հայտարարել էր, որ ցեղասպանության բնորոշում տալը քաղաքական որոշում է, ըստ էության խուսափելով արտահայտել որևէ դիրքորոշում։
Մենենդեսն ասել էր, թե. «դժվար է դիվանագետին ուղարկել երկիր՝ նախօրոք իմանալով, որ նա ի վիճակի չի լինելու արտաբերել ցեղասպանություն բառը», նկատելով.«Մի կողմից մենք տիրապետում ենք կատարվածի մասին լիարժեք տեղեկատվության։ Մենք ունենք այն ժամանակ Օտտոմանյան կայսրությունում եղած ամերիկացի դիվանագետների ձայնագրություններ, գոյություն ունի ԱՄՆ-ի կողմից վավերացված հռչակագիր, մենք ունենք պատմության բավարար գիտելիօքներ, բայց մյուս կողմից հրաժարվում ենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Ամերիկայի հայկական համագումարի տվյալներով, 1990-ական թվականների կեսերին Հեֆերնն աշխատել է նախկին կոնգրեսական Դուգ Բիրեյթերի մոտ։ Իսկ նա հայտնի է հակահայ եւ Թուրքիայի հանդեպ համակրանք տածող գործիչի համարում ունի:
Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում մաքսավորները բերման են ենթարկել հայաստանցի երկու կնոջ, որոնց պայուսակներից առգրավվել է 200 հազար դոլար արժողությամբ խմիչք, ծխախոտ և սև խավիար:
Ըստ թուրքական մամուլի` Մոսկվայից ժամանած հայաստանցի Հ. Գ.-ն և Գ.Ժ.-ն Ստամբուլի օդանավակայանում մաքսավորները կանգնեցրել են կանանց և բացել տվել ուղեբեռները: Հանդիպելով մեծ քանակության խմիչքի` ծխախոտի և խավիարի՝ մաքսավորները բերման են ենթարկել կանանց:
Ֆրանսիական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆրանսիացի ուսուցիչներն այսօր զանգվածային գործադուլ են անցկացնում, որն ուղղված է աշխատատեղերի կրճատման դեմ, ցույցերը անցկացվում են Փարիզում և մյուս խոշոր քաղաքներում:
Դրա վերաբերյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի վաղը՝ Ֆրանսիայի նախարարների խորհուրդի ժամանակ:
Նրանք պահանջում են հստակեցումներ մտցնել 2012–ի բյուջեի նախագծում: Ըստ նախագծի` 14 հազար աշխատատեղ պիտի կրճատվի։ Գործադուլ են անում ոչ միայն պետական կրթական հաստատությունների աշխատակիցները: Առաջին անգամ նրանց են միացել նաև մասնավոր դպրոցների ուսուցիչները։
Արհմիությունների տվյալներով՝ գործադուլին մասնակցում է նախակրթական և տարրական կրթական համակարգի ուսուցիչների 53,8%-ը և միջնակարգ կրթական համակարգի ուսուցիչների 50 տոկոսը։
Շանհայի մետրոյում գնացքների բախում է տեղի ունեցել: Վիրավորվել է 204 մարդ:
Տեղեկությունների համաձայն, դեպքի վայրում աշխատում են փրկարարներ, հրշեջներ եւ շտապօգնության անձնակազմի անդամներ:
Իր երկարությամբ Շանհայի մետրոն ամենաերկարն է աշխարհում` 402 կիլոմետր: Օրական այդ մետրոյից օգտվում է ավելի քան 7 մլն մարդ: Ընդհանուր գործում է 12 գիծ և ևս 5-ը կառուցման փուլում են: Մետրոյում կիրառվում են գերմանական Siemens AG ընկերության վագոնները, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Թուրքիոյ նոր խորհրդարանի կազմութեամբ, երբ առկախ մնացած օրինագիծներն ու որոշումի նախագիծերը ըստ ընթացակարգի չեղեալ համարուեցան, աւելի ճիշդը՝ օրակարգէ դուրս բերուեցան, ազրպէյճանական լրատուամիջոցներն էին, որոնք չյաջողեցան պահել իրենց խանդավառութիւնը եւ «աւետեցին» հայ-թուրք արձանագրութիւններու չեղեալ համարումը։ Պարզ էր, որ 898 նախագիծերը, ըստ օրէնքի դուրս կու գային խորհրդարանի օրակարգէն. յատուկ առանձնացում չկար հայ-թուրք արձանագրութիւններուն պարագային։ Միշտ ըստ նոյն ընթացակարգին, կառավարութիւնը կամ պատգամաւորները կրնային վերստին օրակարգ դարձնել այդ օրինագիծերուն ամբողջութինը կամ անոնցմէ մաս մը։
Այժմ կը պատահի նախատեսուածը։ Թէեւ պէտք չէ բացարձակացնել , որ եղածը ընդհանուր ընթացակարգային երեւոյթ է եւ որեւէ ձեւով կարելի չէ կեդրոնանալ հայ-թուրք արձանագրութիւններու վաւերացման գործընթացի ապասառեցման նախադրեալներուն վրայ։
Չմոռնանք, որ Միացեալ նահանգներու արտաքին գործոց նախարարը Անգարայի մէջ իր ունեցած հանդիպումներուն ընթացքին արծարծելով թէ՛ ղարաբաղեան հիմնահարցը եւ թէ՛ հայ-թուրք յարաբերութիւնները, պահանջած էր աճապարել Երեւան-Անգարա յարաբերութիւններու բնականոնացման ուղղութեամբ, այս շրջածիրին մէջ՝ ըստ ոչ-պաշտօնական աղբիւրի, այսուհանդերձ մինչ այժմ չհերքուած տեղեկութիւններու համաձայն Անգարայի պաշտօնական վարչիներուն յիշեցնելով Թուրքիոյ եւ Միացեալ նահանգներու ունեցած «պարտք»ը Հայաստանին։ Օպամա-Էրտողան հանդիպումը եւս, անպայմանօրէն շրջանցած պէտք չէ ըլլայ հայ-թուրք յարաբերութիւններու խնդիրը. եւ եթէ պահենք պաշտօնական Ուաշինկթընի պահանջներու հետեւողականութիւնը, նախագահ Օպաման եւս միեւնոյն պահանջը պէտք է արծարծած ըլլայ Թուրքիոյ վարչապետին հետ իր ունեցած հանդիպումին ընթացքին։
Լրատուութիւններուն մէջ տակաւին յայտնի չէ, որ օրակարգ վերադարձուած օրինագիծերու ամբողջական թղթծրարի՞ն մասին է խօսքը, թէ՞ անոնցմէ մէկ մասին։ Յամենայնդէպս յստակ է, որ միայն հայ-թուրք յարաբերութիւններու արձանագրութիւնները չեն, որ յատուկ որոշումով վերադարձած են խորհրդարանի օրակարգ։
Տակաւին. Թղթածրարի կամ անոր մէկ մասին վերադարձը խորհրդարան չի նշանակեր, որ շուտով Թուրքիոյ խորհրդարանը պիտի ձեռնարկէ համապատասխան քննարկումի եւ անկէ անմիջապէս ետք վաւերացումի։ Պահ մը սակայն կեդրոնանանք հայ-թուրք յարձանագրութիւններուն վրայ, տեսնելու համար, որ սառեցնել-ապասառեցնելու թրքական խաղը ձգձգումի, առեւտուրի, հայկական կողմին եւ միջազգային հանրութեան հետ պարանաձգութիւններ սարքելու նոր դրսեւորմները կը կատարէ։
Հայաստանի հանրապետութեան անկախութեան վերանականգնման 20-ամեակի սփիւռքեան տօնակատարութիւններու շրջածիրին մէջ նախագահ Սարգսեան կը նշէր, որ Թուրքիան բացայայտեց իր դէմքը յաչս միջազգային հանրութեան։ Թուրքիոյ ինքնաբացայայտումը սակայն այնքան էական չի թուիր միջազգային հանրութեան կողմէ ճշդուելիք կեցուածքներուն համար։ Միջազգային հանրութիւնը անմիջականօրէն ներգրաւուած է այս գործընթացին, յաճախ պահանջներ կը ներկայացնէ, միացեալ նահանգներու ճամբով աճապարելու կոչեր կ՛ընէ, կը գիտակցի թէ ո՛վ եւ ինչո՛ւ նախապայմաններով կ՛արգելակէ յարաբերութիւններու բնականոնացմումը, այսուհանդերձ կը շարունակէ յորդորային քաղաքականութիւնը։
Պաշտօնական Երեւանը կ՛ուշանայ իր առնելիք քայլին մէջ։ Թրքական խաղը կը շարունակուի։ Երեւանը պէտք է անվաւեր յայտարարէ արձանագրութիւնները։Անյապաղ։
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
Ռուսաստանի ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինի պաշտոնանկությունից հետո, Սպիտակ տանը չեն բացառում, որ կառավարության այլ անդամներ ևս ստիպված կլինեն աշխատանքի այլ վայր փնտրել։
Rbcdaily–ի կառավարական աղբյուրները հայտնել են, որ առավել հավանական թեկնածուներ են այն նախարարները, որոնց դիրքերը թույլ են Պուտինի ներկա կառավարությունում։ Դրանք են գյուղատնտեսության նախարար Ելենա Սկռիննիկը, կրթության նախարար Անդրեյ Ֆուրսենկոն, արդյունաբերության ու առևտրի նախարար Վիկտոր Խրիստենկոն ու առաջին փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը։ Անհայտ է նաև ներքին գործերի նախարար Ռաշիդ Նուրգալիևի ապագան, մանավանդ, որ այս նախարարության բարեփոխումները նախաձեռնել է անձամբ նախագահ Մեդվեդևը։
Աղբյուրը շեշտել է, որ ներկա կառավարությունում անփոխարինելիներ չկան և «հազիվ թե Պուտինը պատրաստ չի զոհաբերել ինչ–որ անձանց»։
«Հարցն այստեղ ավելի շուտ վերաբերում է փոխադարձ ընդունելի թեկնածությունների ընտրությունն է, որոնք ընդունելի կլինեն ազդեցությունների բոլոր խմբերի համար», – ընդգծել է աղբյուրը։
Զուգահեռ, արդեն կանխատեսումներ են արվում ֆինանսների նախարարի թեկնածություն շուրջ։ Ամենահավանակը համարվում է նախագահ Մեդվեդևի տնտեսական գծով խորհրդատու Արկադի Դվորկովիչի թեկնածությունը, ով իրեն համարում է Կուդրինի աշակերտը։ Սակայն, նշվում է, որ վերջնական ընտրությունն անելու է Վլադիմիր Պուտինը, որի համար շատ կարևոր է Կուդրինի դիրքորոշումը, ով լուրջ հակասություններ ունի Դվորկովիչի հետ։
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ աշխատանքից ազատելու մասին, հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:
Նրա խոսքով, Մեդվեդեւը Կուդրինին պաշտոնանկ է արել կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի առաջարկով:
Նախագահն արձագանքել է Կուդրինի այն խոսքերին, թե իրեն չի տեսնում ապագա կառավարությունում, եթե այն գլխավորի Մեդվեդեւը:
Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը զուգահեռներ է անցկացրել` անդրադառնալով Ռուսաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին: Ըստ պարբերականի, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ նախագահական ընտություններին, կվարվեն այնպես, ինչպես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Ասել է թե` 2015թվականին ամենահավանական վարկածը այն է, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանում. Էրդողանն ու Գյուլը կփոխեն տեղերը :
«Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2014թ., և գաղտնիք չէ, որ Էրդողանը ցանկանում է ժողովրդի քվեով ընտրված առաջին նախագահը դառնալ։ Դրա համար Էրդողանը պետք է 1 տարի առաջ վայր դնի մանդատը, որից հետո կկարողանա առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Եվ մինչև 2015թ. Թուրքիան կմնա առանց վարչապետ։ Այդ ընթացքում սպասվում է, որ իշխող կուսակցությունը կգլխավորի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն»,– գրում է թուրքական պարբերականը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.