21.03.2023 | 15:10

21.03.2023 | 14:10

21.03.2023 | 13:10

21.03.2023 | 11:10

21.03.2023 | 0:10

20.03.2023 | 15:10

20.03.2023 | 14:10

20.03.2023 | 13:10

20.03.2023 | 12:10

20.03.2023 | 11:10

18.03.2023 | 14:10

18.03.2023 | 13:10

18.03.2023 | 12:10

18.03.2023 | 11:10

17.03.2023 | 15:10

17.03.2023 | 14:10

17.03.2023 | 13:10

17.03.2023 | 12:10

17.03.2023 | 11:10

16.03.2023 | 15:10

16.03.2023 | 14:10

16.03.2023 | 13:10

16.03.2023 | 12:10

16.03.2023 | 11:10

15.03.2023 | 15:10

15.03.2023 | 14:10

15.03.2023 | 13:10

15.03.2023 | 12:10

15.03.2023 | 11:10

14.03.2023 | 15:10

14.03.2023 | 14:10

14.03.2023 | 12:10
Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է ...14.03.2023 | 12:10

14.03.2023 | 11:10

13.03.2023 | 14:10

13.03.2023 | 13:10

13.03.2023 | 11:10

11.03.2023 | 15:10

Ըստ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության հայտարարության՝ Ուսամա բեն Լադենը կապ է ունեցել մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի և հեղափոխությունների հետ:
«Արաբական աշխարհը ցնցած իրադարձությունները ջիհադի հետևանք են, որոնք իրականացվել են Շեյխի (Ուսամա բեն Լադենի) անմիջական մասնակցությամբ»,- հայտարարել է կազմակերպության անդամներից մեկը:
«Ցուրուգա» ատոմակայանում Japan Atomic Power Co (JAPC) ընկերության ներկայացուցիչները հայտնաբերել են ռադիոակտիվ գոլորշու արտահոսք:
Մայիսից սկսած տեղեկություններ էին պտտվում, որ այդ ատոմակայանում արձանագրվել են որոշ թերություններ: Շարքից դուրս էր եկել հովացման համակարգի փականներից մեկը, ինչի պատճառով դադարեցվել էր ռեակտորի աշխատանքը: Ի դեպ, ռեակտորի տարածքից ռադիոակտիվ գոլորշու արտահոսք դեռևս չի նկատվում:
«Թալիբան» շարժման գրոհայինները Կանադայի գերեվարված բնակչին ցուցադրող տեսահոլովակ են տարածել: Agence France-Presse գործակալության տեղեկացմամբ՝ տեսահոլովակը ցուցադրվել է CBC News հեռուստաալիքով:
Խոսքը 26-ամյա զբոսաշրջիկ Քոուլին Ռուտերֆորդի մասին է, ում առևանգման մասին հայտնի դարձավ 2011 թ. փետրվարին: «Թալիբան»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրան առևանգել են Աֆղանստանի կենտրոնական հատվածում գտնվող Հազնի գավառում:
Տեսահոլովակում Ռուտերֆորդը պատասխանում է ինչ-որ մեկի հարցերին, ում դեմքը չի երևում: Պատանդ երիտասարդը մասնավորապես ասում է, որ իր հետ լավ են վերաբերվել:
Բացի տեսահոլովակից, թալիբները նաև հայտարարություն են տարածել, ըստ որի՝ կանադացուն կդատապարտեն լրտեսության համար, եթե Կանադայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջները:
Օտարերկրյա դիվանագետները չեն բացառում, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին վիրավորվել կամ սպանվել է մայիսի 1-ին` ՆԱՏՕ-ի զորքերի ռմբակոծության հետևանքով: Հիշեցնենք, որ այդ ժամանակ սպանվեցին Քադաֆիի կրտսեր որդին՝ Սեյֆ ալ Արաբը և նրա երեք թոռները:
Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների, Քադաֆին նույնիսկ չի մասնակցել որդու և երեք թոռների հուղարկավորության արարողությանը։ Նրա փոխարեն արարողությանը մասնակցել է զոհվածի եղբայրը՝ Սեյֆ ալ Իսլամը։
La Stampa թերթի կարծիքով՝ անհավանական է, որ Քադաֆին փրկվեր, եթե ռմբակոծության պահին գտնվեր այդ նույն շենքում, որտեղ սպանվել են նրա հարազատները, քանի որ շենքը գրեթե հիմնահատակ փլվել է։
Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Լիբիայի ռազմական գործողությունները կավարտվեն 3-4 շաբաթվա ընթացքում:
Հռոմում հավաքված կոնտակտային խմբի անդամ երկրների ներկայացուցիչները այսоր Հռոմում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ հարկավոր է ուժեղացնել Քադաֆիի ռեժիմի նկատմամբ գործադրվող ճնշումները: Իտալիայի արտգործնախարարի կարծիքով՝ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո անհրաժեշտ է ամրացնել հակաահաբեկչական պաշտպանությունը: «Բեն Լադենի ոչնչացումը դեռևս չի նշանակում, որ ահաբեկություններ այլևս չեն լինելու: Մենք պետք է ուշադրությամբ հետևենք «Ալ Ղաիդա»-ին»,- ասել է Ֆրատինին:
Պակիստանում հարյուրավոր մարդիկ կազմակերպել են Ուսամա բեն Լադենին նվիրված ցույց:
Agence France-Presse գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարները հավաքվել են Պակիստանի արևմուտքում գտնվող Քվետա քաղաքում: Նրանք բեն Լադենին սատարող կարգախոսներ են բղավել, այրել են ամերիկյան դրոշը և կոչեր արել, որ Ամերիկայի դեմ տարվող սրբազան պատերազմը պետք է շարունակել:
Ցույցը կազմակերպել է «Ջեմիաթ Ուլեմա է Իսլամ» կուսակցությունը, որը աջակցում է թալիբներին: Ըստ կուսակցության ղեկավարներից մեկի՝ մահմեդականները միշտ հիշելու են Ուսամային, քանի որ նա արթնացրեց ողջ աշխարհի մահմեդականներին և մինչև կյանքի վերջը պայքարեց Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ:
Ցույցի կազմակերպիչների կարծիքով՝ բեն Լադենի սպանությունը ԱՄՆ-ի դեմ հայտարարված ահաբեկչական պատերազմի նոր ալիք կառաջացնի:
Արաբական հեղափոխությունները ներպաղեստինյան համաձայնության խթան հանդիսացան: Մի քանի օր առաջ պաղեստինյան երկու խմբավորումները` ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը, Եգիպտոսի միջնորդությամբ, համաձայնության եկան ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու շուրջ:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ Պաղեստինի ինքնավարությունը կորցրեց իր ամբողջականությունը. նախագահ Աբբասի ՖԱԹՀ շարժումը վերահսկում է Արևմտյան ափը, Իրանի և Սիրիայի կողմից հովանավորվող ծայրահեղական ՀԱՄԱՍ-ը` Գազայի հատվածը:
Պաղեստինցիները և նրանց միավորման ջատագովները հույս ունեն, ար այս համաձայնությունն էապես կօժանդակի Պաղեստինի միջազգային ճանաչման գործընթացին:
Իսրայելը դրան առարկում է` պնդելով, որ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական խմբավորում է և, բացի այդ, չի ճանաչում Իսրայել պետության գոյությունը: Թել Ավիվում պնդում են, որ ներպաղեստինյան համաձայնությունը վտանգում է կարգավորման գործընթացը, թեև մի շարք հրեա դիվանագետներ այլ կարծիքի են և ասում են, որ բանակցային գործընթացում Իսրայելը ստանալու է ռազմավարական առավելություն` Պաղեստինի ակնկալվող կոշտ դիրքորոշման համատեքստում:
Մյուս կողմից, ներպաղեստինյան համաձայնության բացակայությունն որակական առաջընթաց չապահովեց բանակցային գործընթացում: Թե Իսրայելի և թե միջնորդ երկրների մայրաքաղաքներում քաջ գիտակցում էին, որ իսրայելա-պաղեստինյան ցանկացած համաձայնություն չի ունենա անհրաժեշտ լեգիտիմություն, որովհետև միևնույն է` չի ընդունվելու Գազայի հատվածում, որը վերահսկվում է արմատական ծայրահեղականների կողմից:
Նույն պարադոքսն է նաև Պաղեստինի միջազգային ճանաչման հարցում: Իհարկե, ներպաղեստինյան համաձայնությունը հեշտացնում է Ինքնավարության ֆորմալ ճանաչման գործընթացը: Մյուս կողմից, աշխարհի շատ երկրների համար դժվար է ճանաչել անկախությունը մի երկրի, որի կառավարության մի զգալի մասը, եթե ոչ` մեծամասնությունը, զբաղեցնում են ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները:
Այնպես որ` բարդ ժամանակներ են սպասվում թե՛ իսրայելա-պաղեստինյան կարգավորման գործընթացին, թե՛ միջնորդ վեցնյակին:
ԱՄՆ-ի ներկայացուցիչներին Պակիստանի իշխանությունները թույլ չեն տվել մոտենալ Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամներին, որոնց ձերբակալել են ահաբեկչին սպանելուց անմիջապես հետո:
The Times թերթը գրում է, որ ձերբակալվել են բեն Լադենի երեք կանայք և երեխաները: Ահաբեկչի 12-ամյա դուստրը` Սաֆիան, պատմել է, որ տեսել է, թե ինչպես են սպանում իր հորը:
Բեն Լադենի կանանցից մեկը` 29-ամյա Աբդուլ ֆաթան, պատմել է, որ մյուս երկու կանանց հետ ապրել են 5 հարկանի առանձնատանը: Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ ԱՄՆ-ն իրավունք ունի տեղեկություններ ստանալու ահաբեկչի ընտանիքի անդամների հարցաքննության վերաբերյալ: Ենթադրվում է, որ հարցաքննությունից հետո նրանց ազատ կարձակեն:
ՌԴ Պետդումայի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ Բորիս Գռիզլովն այսօր հայտարարել է, որ խորհրդարանի վերին պալատի նախագահ Սերգեյ Միրոնովը պետք է հանձնի մանդատը:
Գռիզլովն ընդգծել է, որ Միրոնովը ներկայացնում է Սանկտ Պետերբուրգի օրենսդիր մարմինը, որտեղ գերակշիռ մեծամասնություն են կազմում «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավորները:
«Եթե նա թույլ է տալիս անհամաձայնություն ցուցաբերել ոչ թե իշխանության մարմնի հետ, այլ փաստացի հակադրում է իրեն և իր դիրքորոշումը քաղաքային իշխանություններին, ապա ճիշտ չի՞ լինի, որ հանձնի մանդատը: Թող փնտրի այնպիսի իշխանություն, որը պատրաստ է ներկայացնել»,- ասել է Գռիզլովը:
Միրոնովի նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխության պատճառն իր կուսակցության վերջին համագումարի ժամանակ իշխող կուսակցության նկատմամբ արտահայտած քննադատությունն է: Նա հայտարարել էր, որ մարտին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ իր ղեկավարած «Արդար Ռուսաստանը» չի աջակցելու «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուին:
Լիբիայի արտգործնախարարությունը քննադատել է միջազգային կոալիցիայի երկրների (կոնտակտային խմբի)` Մուամար Քադաֆիի գումարներն ապստամբների ֆինանսավորման նպատակով օգտագործելու որոշումը:
«Լիբիայի հարցով զբաղվող կոնտակտային խումբը տարօրինակ և կասկածելի հեղինակություն ունեցող կառույց է, որը չունի իրավական ուժ»,- հայտարարել է Լիբիայի արտգործնախարարի տեղակալ Հալեդ Քաիմը՝ ընդգծելով, որ Լիբիայի իշխանությունները թույլ չեն տալու հումանիտար օգնություն տեղափոխող նավերի մուտքը Միսուրատա քաղաքի նավահանգիստ:
«Տրիպոլին երբեք թույլ չի տա, որ այդ նավերով զինամթերք ներմուծեն և քաղաքից դուրս բերեն ահաբեկիչներին»,-ասել է արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ նախօրեին Հռոմում կայացավ կոնտակտային խմբի հերթական հանդիպումը: Խմբում ընդգրկված են Լիբիայի ռմբակոծություններն իրականացնող միջազգային կոալիցիայի անդամ երկրները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի մի շարք միջազգային կազմակերպություններ և Արաբական երկրների լիգան:
Հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջարկել է օգտագործել Մուամար Քադաֆիի սառեցված հաշիվների գումարները, որոնք գտնվում են ամերիկյան բանկերի հսկողության տակ: Հիշեցնենք, որ Վաշինգտոնը լիբիացի ապստամբներին արդեն 30 մլն դոլար է հատկացրել:
-
-
18.03.2023 | 01:10
Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան -
17.03.2023 | 11:10
Չեմ պատրաստվում մանդատս վայր դնել. Արսեն Թորոսյանը հերքեց նաև տեղեկությունը, թե Դատախազությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ԱԺ՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով -
16.03.2023 | 02:10
Ցուցադրական անհարգալից վերաբերմունք և դիվանագիտական սկանդալ բարեկամ Վրաստանի նկատմամբ -
15.03.2023 | 02:10
Ես երբևե որևէ միջանցքի մասին ոչինչ չեմ ասել, այլ ասել եմ ու կասեմ, որ Փաշինյանը հայ ժողովրդին դավաճանած անձ է. Մարգարիտա Սիմոնյան -
17.03.2023 | 01:10
Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ -
21.03.2023 | 03:10
Եթե Բաքուն փորձի ռազմական գործողություն սկսել հայ-իրանական սահմանին, Իրանն այլընտրանք չի ունենա, քան միջամտելը.իրանագետ -
15.03.2023 | 11:10
Ի՞նչ էր անում Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 23-ին․ նա հիփոթեքային պայմանագիր է կնքել. Փաշինյանի պնդման հետքերով. Civilnet -
21.03.2023 | 11:10
Բոլորին հայտնի է, որ 2020-ին հնարավորություն կար ավելի շուտ հասնել կրակի դադարեցմանը, բայց ես դա թողնում եմ պատմաբաններին -
18.03.2023 | 02:10
Իրավիճակը մեզ համար աղետալի է. Ռասմուսենի Հայաստան գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է -
20.03.2023 | 11:10
ՀՀ ղեկավարությունն ասում էր` «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», հիմա ասում է` «թույլ տվեք ապրենք 29 հազար կմ² տարածքում». Ալիև
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.