23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը զուգահեռներ է անցկացրել` անդրադառնալով Ռուսաստանի վերջին ներքաղաքական զարգացումներին: Ըստ պարբերականի, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ նախագահական ընտություններին, կվարվեն այնպես, ինչպես ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Ասել է թե` 2015թվականին ամենահավանական վարկածը այն է, ինչ այսօր տեղի է ունենում Ռուսաստանում. Էրդողանն ու Գյուլը կփոխեն տեղերը :
«Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2014թ., և գաղտնիք չէ, որ Էրդողանը ցանկանում է ժողովրդի քվեով ընտրված առաջին նախագահը դառնալ։ Դրա համար Էրդողանը պետք է 1 տարի առաջ վայր դնի մանդատը, որից հետո կկարողանա առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Եվ մինչև 2015թ. Թուրքիան կմնա առանց վարչապետ։ Այդ ընթացքում սպասվում է, որ իշխող կուսակցությունը կգլխավորի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն»,– գրում է թուրքական պարբերականը:
Ռուսաստանի Դաշնությունում սկանդալ է հասունացել, երբ նախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տնտեսության արդիականացման և տեխնոլոգիական զարգացման հանձնաժողովի նիստի ժամանակ ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինին առաջարկել է օրվա ընթացքում հրաժարական տալ։
Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Մեդվեդևի դիրքորոշումը պայմանավորված է Կուդրինի այն հայտարարությամբ, թե` «ինքն իրեն չի տեսնում Մեդվեդևի ղեկավարած կառավարությունում»:
Կուդրինը, ի պատասխան նախագահի ասել է, թե հրաժարական տալուց առաջ ինքը կխորհրդակցի վարչապետ Պուտինի հետ. «Ես իրոք տարաձայնություններ ունեմ Ձեզ հետ, բայց ես Ձեր առաջարկի առնչությամբ որոշում կընդունեմ վարչապետի հետ խորհրդակցելուց հետո»:
Այս միջադեպը եղել է , այն բանից հետո, երբ Սեպտեմբերի 24–ին, Մոսկվայում անցկացվող «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե համաձայն է իր թեկնածությունն առաջադրել 2012թ. նախագահական ընտրություններին, հույս հայտնելով, որ նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում Ռուսաստանի կառավարությունը կղեկավարի Մեդվեդևը։
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին «Հատուկ ռեպորտաժ» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքն ազգությամբ հայ չէ, եւ անգամ Վրաստանի ղեկավարի մայրն է զարմացած, որ «ոչ ոք չի խոսում» իր ոչ հայկական ծագման մասին։
«Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչները եկել էին ինձ հետ հարցազրույց անելու։ Նրանք ինձ ասացին, որ գիտեն իմ հայկական ծագման մասին եւ ավելացրեցին, որ վախենում են՝ ինձ մոտ այդ առումով բարդույթներ ի հայտ գան։ Ես նրանց պատասխանեցի. ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինել։ Միակ խնդիրն այն է, որ ես հայ չեմ»,- հայտարարել է Սահակաշվիլին։
«Հեռուստատեսությամբ եւս մեկ հաղորդում է եղել, խորհրդային տարիների մի մնացուկ տեղից վեր թռավ եւ ասաց, որ Սահակաշվիլին հայ է։ Ինձ զանգահարեց մայրս եւ ասաց. ինչո՞ւ ոչ ոք այնտեղ չասաց, որ դու հայ չես։ Մենք էթնիկ բոլոր խմբերի խառնուրդ ենք, մեծ քաղաքակրթությամբ երկիր»,- ընդգծել է Վրաստանի նախագահը։
Մեկնաբանելով Վրաստանում «Կրոնների մասին» օրենքի ընդունման փաստը՝ Սահակաշվիլին հայտարարել է, որ այն կընդունվեր, եթե նույնիսկ փողոց 100 հազար մարդ դուրս գար։ Նախագահի խոսքով, 8 տարի առաջ, երբ նախատեսվում էր այս օրենքի ընդունումը, Թբիլիսիի փողոցներ 100 մարդ էր դուրս եկել եւ բողոքի ակցիա անցկացրել։ Այն ժամանակվա իշխանություններն օրինագծի քննարկումը հետաձգել էին։ Ինչպես նշել է Սահակաշվիլին, խորհրդային վարչակազմին ձեռնտու չէր կրոնական հանդուրժողականությունը, հայտնում է «Գրուզիա online»-ը։
Ըստ թուրքական պարբերականի Անկարան Երևանին ուղղված ժեստ է կատարել հայ–թուրքական Արձանագրություններն վերադարձնելով խորհրդարան:
Բան այն է, որ Թուրքիայի նախարարների խորհուրդը վերականգնել է շաբաթներ առաջ Թուրքիայի նոր գումարման խորհրդարանում անվավեր ճանաչված Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին Արձանագրությունները:
Հիշեցնենք, որ Հայ-թուրքական Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում:Սակայն համաձայն թուրքական խորհրդարանի կանոնակարգ-օրենքի, բոլոր այն օրինագծերը, որոնք չեն հաստատվում և կյանքի չեն կոչվում նախորդ գումարման խորհրդարանի կողմից, նոր գումարման խորհրդարանում անվավեր են ճանաչվում: Սակայն Նախարարների խորհուրդն ու պատգամավորներն օժտված են անվավեր ճանաչված օրինագծերը կրկին օրակարգ բերելու լիազորությամբ:
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարի ժամանակ վարչապետ Վլադիմիր Պուտինին առաջարկել է առաջադրվել 2012թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններին։
Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, Մեդվեդևը հույս է հայտնել, որ համագումարը կպաշտպանի իր որոշումը։
Ավելի վաղ Մեդվեդևը համաձայնել էր Պետդումային ընտրություններում «Եդինայա Ռոսիայի» ցուցակը գլխավորելու Պուտինի առաջարկին։ ՌԴ նախագահն իր որոշումը բացատրել է նրանով, որ գլխավորելով «Եդինայա Ռոսիայի» ցուցակը, ինքը կկարողանա կենտրոնանալ կուսակցական գործունեության վրա։
Ռուսաստանի նախագահը նաև ընդգծել է, որ նախագահական ընտրություններից հետո ինքը պատրաստ է աշխատել ՌԴ կառավարությունում։
Մեդվեդևի ելույթն ուղիղ եթերով հեռարձակել է ռուսական Россия 24 հեռուստաալիքը։ Հողորդվում է, որ Մեդվեդևի հայտարարությունն այն մասին, թե տանդեմից որ մեկն է մասնակցելու գալիք նախագահական ընտրություններին, ծափողջուններով է ընդունվել։
Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ բրիտանական New Statesman պարբերականը կազմել է աշխարհի 50 ազդեցիկ անձանց ցանկը։ Առաջատար եռյակում են ընդգրկվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար, գեներալ Դևիդ Պետրեուսը և Չինաստանի մարդու իրավունքների պաշտպան Այ Վեյվեյը։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը՝ 11-րդ։ Բրիտանական պարբերականը, հիշեցնելով, որ Էրդողանը երեք անգամ անընդմեջ դարձել է Թուրքիայի վարչապետ, նշել է, որ նա Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքից հետո ամենաուժեղ թուրք առաջնորդն է։
Բրիտանական պարբերականն ընդգծել է նաև Էրդողանի կառավարման ժամանակաշրջանում Թուրքիայի տնտեսական հաջողությունները։
Հիշեցնենք, որ New Statesman պարբերականը հիմնադրվել է 1913 թվականին, Լոնդոնում։
Ըստ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ի`Բրիտանական «New Statesman» շաբաթաթերթը կազմել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որում ներառված է 50 անձի անուն:
Այս տարվա ամենաազդեցիկ մարդ է ճանաչվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` եվրամիության տարածքում տնտեսական ճգնաժամի հաղթահարման գործում ընդունված որոշումների համար, բացի դրանից` նրանից է կախված լինելու համաշխարհային տնտեսության իրադարձությունների ընթացքը։ Մերկելը 2008–ին զբաղեցնում էր 8–րդ, իսկ 2009–ին 12–րդ տեղը։
«New Statesman»–ի ցանկում երկրորդը ամերիկացի նախկին գեներալ Դեվիդ Պետրեուսն է, ով, թողնելով Աֆղանստանում կոալիցիոն զորքերի գլխավոր հրամանատարի պաշտոնը, դարձավ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար։
Երրորդը չինացի նկարիչ ու այլախոհ Այ Վեյվեյն է։ Նա հանդես է գալիս իր հայրենիքում մարդու իրավունքների խախտումների դեմ։ Վեյցեյը ձերբակալվել էր այս տարվա ապրիլին, հարկերից խուսափելու մեղադրանքով, սակայն բաց էր թողնվել հունիսի վերջին, իրեն մեղավոր ճանաչելուց հետո։
Բրիտանական պարբերականի ցանկի առաջին ութնյակում է նաև Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման,Մեծ Բրիտանիայի, Իսրայելի ու Թուրքիայի վարչապետեր Դեվիդ Քեմերոնը, Բենյամին Նեթանյահուն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ըստ «Ջիհան» գործակալություն հաղորդման` ՄԱԿ–ի ամբիոնից Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է այն համոզմունքը,որ Ադրբեջանական հողերի օկուպացիային պետք է վերջ դրվի։
Թուրքիայի վարչապետը ելույթով հանդես է եկել ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում։ Ելույթի ընթացքում Էրդողանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
«Բոլորիս բարոյական և քաղաքական պատասխանատվությունն է լուծումներ գտնել միջազգային խնդիրների համար… Ադրբեջանական հողերի տարիներ շարունակվող օկուպացիային պետք է վերջ դրվի։ Ղարաբաղյան հիմնախնդրի չլուծվածությունն անընդունելի է»,– ասել է Էրդողանը։
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Բադամբար շրջանում Սեպտեմբերի 21-ի ուշ երեկոյան, բողոքի ակցիա է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական մամուլը:
Բողոքի ակցիային մասնակցել են մոտ 3 հազար մարդ: Նրանք հարձակվել են Զարիֆա Ալիեւայի անունը կրող այգու մոտ հավաքվող պոռնիկների վրա, պահանջել են փակել այգու սրճարանները, որոնք պոռնկական ծառայությունների մատուցման վայր են դարձրել: «Մինչեւ առավոտ մեր աչքի առաջ պոռնիկներն են կանգնում: Այստեղով մեր քույերն ու մայրերն են անցնում, իսկ նրանք շարունակ հայհոյում են»,- բողոքել են ցուցարարները:
Ակցիայից մեկ ժամ հետո ոստիկանները միջամտել եւ ցրել են ցույցը:
Հ.Գ. Մեր ակտիվիստները, մասնավորապես «Չենք լռելու» ակցիայի նախաձեռնողները, տեսնես ինչու են լռում, երբ Երևանի կենտրոնում`ֆայլաբազարում ժամը 7-ից սկսած պոռնիկների խումբը բացահայտ աշխատանքի է դուրս գալիս: Չէ՞ որ այդտեղով էլ մեր մայրերն ու քույրերն են անցնում:
Վրաստանի մայրաքաղաքում սեպտեմբերի 20-ին մեկնարկել է հանդիսավոր միջոցառումների շարքը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին:
Այն սկսվել է Թբիլիսիի կոնսերվատորիայի շենքում կազմակերպված «Լուսանկարչական էտյուդներ Հայաստանից» ցուցահանդեսով, որին ներկայացված են եղեկ ճանաչված լուսանկարիչներ Յուրի Մեչիտովի, Մայա Դեիսաձեի, Յուրի Ակուլյանի, Վալերի Ունանյանցի և Ազատ Մանուկյանի` վերջին տարիների ընթացքում Հայաստանում արված լուսանկարները: Ցուցահանդեսը բացել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը:
Ցուցահանդեսից հետո կոնսերվատորիայի մեծ դահլիճում կայացել է Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ և նշել, որ Հայաստանը ոչ միայն ավելի քան երեք միլիոն հայաստանցիների, այլև միլիոնավոր աշխարհասփյուռ հայերի հայրենիքն է:
Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ներկաներին փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի շնորհավորանքի խոսքը հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
Այնուհետև Հայաստանի դեսպանը հրապարակել է Վրաստանի հայ համայնքի վաստակաշատ ներկայացուցիչների անունները, ովքեր պարգևատրվել են ՀՀ մշակույթի, սփյուռքի, կրթության և գիտության նախարարությունների մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով, ինչպես նաև Վրաստանում ՀՀ դեսպանության պատվոգրերով և շնորհակալագրերով:
Առաջին օրվա տոնական միջոցառումների շարքն ավարտվել է համերգով, որի ժամանակ Թբիլիսիի հանրաճանաչ երգիչների և համույթների կատարմամբ հնչել են ՀՀ օրհներգը, հայկական հայրենասիրական և ժողովրդական երգեր:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.