30.05.2023 | 15:10

30.05.2023 | 14:10

30.05.2023 | 13:10

30.05.2023 | 12:10

30.05.2023 | 11:10

29.05.2023 | 14:10

29.05.2023 | 13:10

29.05.2023 | 12:00

29.05.2023 | 11:10

27.05.2023 | 15:10

27.05.2023 | 14:10

27.05.2023 | 13:10

27.05.2023 | 12:10

27.05.2023 | 11:19

26.05.2023 | 14:10

26.05.2023 | 12:10

26.05.2023 | 11:10

25.05.2023 | 15:10

25.05.2023 | 14:10

25.05.2023 | 13:10

25.05.2023 | 12:10

25.05.2023 | 11:10

24.05.2023 | 15:10

24.05.2023 | 14:10

24.05.2023 | 13:10

24.05.2023 | 12:10

24.05.2023 | 11:10

23.05.2023 | 15:10

23.05.2023 | 14:10

23.05.2023 | 13:10

23.05.2023 | 12:10

23.05.2023 | 11:10

22.05.2023 | 15:10

22.05.2023 | 14:10

22.05.2023 | 13:10

22.05.2023 | 12:10

22.05.2023 | 11:10

20.05.2023 | 15:10

20.05.2023 | 14:10

Ուսամա բեն Լադենի առաջին կնոջ` Նաջվայի մայրը, կաթվածահար է եղել իր փեսայի` թիվ մեկ ահաբեկչի սպանության մասին լուրը լսելուն պես: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է: Հիշեցնենք, որ Ուսամայի հետ Նաջվան ամուսնացել է 17 տարեկան հասակում և նրան 11 երեխա է պարգևել:
Associated Press-ի տեղեկացմամբ՝ Եվրամիությունը հաստատել է Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթը, որը նախատեսում է էմբարգո դնել Սիրիա մտնող զինամթերքի և սպառազինությունների վրա, որոնք կարող են օգտագործվել ցուցարարների և իշխանությունների բախումների ժամանակ։
Եվրամիությունը նաև արգելել է Սիրիայի 13 պաշտոնատար անձանց մուտքը ԵՄ տարածք, քանի որ նրանք պատասխանատու են խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման համար: Պաշտոնատար անձանց անունները կհրապարակվեն այսօր։
Ի դեպ, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը այդ ցուցակի մեջ ընդգրկված չէ։
Եվրամիության արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ պատժամիջոցների կիրառման հիմնական նպատակը հարկադրելն է, որ Սիրիայի կառավարությունը հրաժարվի քաղաքացիների դժգոհությունները բռնությամբ ճնշելու մեթոդից։
ԱՄՆ Միսիսիպի նահանգի հազարավոր բնակիչներ էվակուացվել են սպասվելիք ջրհեղեղի պատճառով: Ըստ մասնագետների, ջրի մակարդակը գետում կարող է հասնել վերջին տասնամյակի համար ռեկորդային ցուցանիշի՝ 4,3 մետրով գերազանցելով վարարման մակարդակը։
Այս պահին Մեմֆիս քաղաքի մոտ Միսիսիպիի լայնությունը հասել է 5 կմ-ի: Այս ցուցանիշը 6 անգամ գերազանցում է նորմային, և ջրի հոսքի արագությունն ավելացել է գրեթե 2 անգամ՝ հասնելով 20 կմ/ժամի։
Առաջիկա օրերին ջրի մակարդակը չի իջնի, քանի որ չեն դադարում հորդառատ անձրևները:
Հիշեցնենք, որ Միսիսիպի նահանգում ամենավարար ջրհեղեղը տեղի է ունեցել մոտ 80 տարի առաջ`ծածկելով ավել քան 70 հազար քառակուսի կիլոմետր տարածք, իսկ զոհվածների թիվը հասել էր 246-ի:
Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռըզա Գիլանին խորհրդարանի նիստում հերքել է ԱՄՆ իշխանությունների մեղադրանքը, ըստ որի՝ Պակիստանի բանակն ու հատուկ ծառայությունները թաքցրել են «Ալ Ղաիդայի» ղեկավարի գտնվելու վայրը:
Վարչապետը նաև քննադատել է ԱՄՆ իշխանություններին, քանի որ նրանք աշխարհի թիվ մեկ ահաբեկչին սպանել են առանց համաձայնեցնելու պաշտոնական Իսլամաբադի հետ:
Ի պատասխան այն բանի, որ Բեն Լադենի սպանության գործողությունները ամերիկացիներն իրականացրել են առանց Իսլամաբադին տեղյակ պահելու, Պակիստանի հետախուզությունը գաղտնազերծել է Պակիստանում ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության բաժանմունքի ղեկավարի անունը:
Associated Press գործակալության տվյալներով, Միացյալ Նահանգները մտադիր չէ հետ կանչել գաղտնազերծված գործակալին։ Դրանից բացի, պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ Բեն Լադենը օգնական է ունեցել Պակիստանում, քանի որ նա երկար ժամանակ թաքնվել է հենց այդ երկրի տարածքում:
Այսպիսով, երկու երկրների միջև բավականին լուրջ հակամարտություն է ծագել:
Այնուամենայնիվ, ստեղծված անհարմար իրավիճակը հարթելու համար Յուսուֆ Ռըզա Գիլանին հայտարարել է, որ Բեն Լադենի գործով հետախուզության ձախողումը վերաբերում է ոչ միայն Պակիստանի, այլ նաև ողջ աշխարհի հատուկ ծառայություններին։
ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը Պակիստանի հետ ։
Ըստ The Guardian բրիտանական թերթի, ՆԱՏՕ-ի ռազմանավերը չեն օգնել Աֆրիկայից Եվրոպա ընթացող նավի ուղևորներին:
Վերոնշյալ նավի ուղևորները սնունդ և խմելու ջուր չեն ունեցել: Թերթը գրում է, որ նավն օգնություն է խնդրել Միջերկրածովյան երկրներից և ՆԱՏՕ-ի զորամիավորումներից, սակայն նրանք օգնության չեն հասել:
Նավը Աֆրիկայից ծով է դուրս եկել դեռևս մարտ ամսին: Ողջ մնացած 9 փախստականներից մեկի խոսքով՝ իրենք ամեն առավոտ արթնացել և մի քանի անշունչ մարմին են հայտնաբերել նավի մեջ, որոնց ծովն են նետել 24 ժամ հետո:
Զոհված փախստականների թվում էին 47 եթովպիացի, 7 նիգերիացի, 7 էրիթրեացի, 6 գանացի և 5 սուդանցի: 72 ուղևորներից 20-ը կանայք են եղել, երկուսը` փոքրահասակ երեխաներ, որոնցից մեկը՝ ընդամենը մեկ տարեկան:
Ըստ «Ալ Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության հայտարարության՝ Ուսամա բեն Լադենը կապ է ունեցել մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի և հեղափոխությունների հետ:
«Արաբական աշխարհը ցնցած իրադարձությունները ջիհադի հետևանք են, որոնք իրականացվել են Շեյխի (Ուսամա բեն Լադենի) անմիջական մասնակցությամբ»,- հայտարարել է կազմակերպության անդամներից մեկը:
«Ցուրուգա» ատոմակայանում Japan Atomic Power Co (JAPC) ընկերության ներկայացուցիչները հայտնաբերել են ռադիոակտիվ գոլորշու արտահոսք:
Մայիսից սկսած տեղեկություններ էին պտտվում, որ այդ ատոմակայանում արձանագրվել են որոշ թերություններ: Շարքից դուրս էր եկել հովացման համակարգի փականներից մեկը, ինչի պատճառով դադարեցվել էր ռեակտորի աշխատանքը: Ի դեպ, ռեակտորի տարածքից ռադիոակտիվ գոլորշու արտահոսք դեռևս չի նկատվում:
«Թալիբան» շարժման գրոհայինները Կանադայի գերեվարված բնակչին ցուցադրող տեսահոլովակ են տարածել: Agence France-Presse գործակալության տեղեկացմամբ՝ տեսահոլովակը ցուցադրվել է CBC News հեռուստաալիքով:
Խոսքը 26-ամյա զբոսաշրջիկ Քոուլին Ռուտերֆորդի մասին է, ում առևանգման մասին հայտնի դարձավ 2011 թ. փետրվարին: «Թալիբան»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ նրան առևանգել են Աֆղանստանի կենտրոնական հատվածում գտնվող Հազնի գավառում:
Տեսահոլովակում Ռուտերֆորդը պատասխանում է ինչ-որ մեկի հարցերին, ում դեմքը չի երևում: Պատանդ երիտասարդը մասնավորապես ասում է, որ իր հետ լավ են վերաբերվել:
Բացի տեսահոլովակից, թալիբները նաև հայտարարություն են տարածել, ըստ որի՝ կանադացուն կդատապարտեն լրտեսության համար, եթե Կանադայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջները:
Օտարերկրյա դիվանագետները չեն բացառում, որ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին վիրավորվել կամ սպանվել է մայիսի 1-ին` ՆԱՏՕ-ի զորքերի ռմբակոծության հետևանքով: Հիշեցնենք, որ այդ ժամանակ սպանվեցին Քադաֆիի կրտսեր որդին՝ Սեյֆ ալ Արաբը և նրա երեք թոռները:
Ըստ որոշ լրատվամիջոցների տեղեկությունների, Քադաֆին նույնիսկ չի մասնակցել որդու և երեք թոռների հուղարկավորության արարողությանը։ Նրա փոխարեն արարողությանը մասնակցել է զոհվածի եղբայրը՝ Սեյֆ ալ Իսլամը։
La Stampa թերթի կարծիքով՝ անհավանական է, որ Քադաֆին փրկվեր, եթե ռմբակոծության պահին գտնվեր այդ նույն շենքում, որտեղ սպանվել են նրա հարազատները, քանի որ շենքը գրեթե հիմնահատակ փլվել է։
Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինին հայտարարել է, որ Լիբիայի ռազմական գործողությունները կավարտվեն 3-4 շաբաթվա ընթացքում:
Հռոմում հավաքված կոնտակտային խմբի անդամ երկրների ներկայացուցիչները այսоր Հռոմում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել են, որ հարկավոր է ուժեղացնել Քադաֆիի ռեժիմի նկատմամբ գործադրվող ճնշումները: Իտալիայի արտգործնախարարի կարծիքով՝ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո անհրաժեշտ է ամրացնել հակաահաբեկչական պաշտպանությունը: «Բեն Լադենի ոչնչացումը դեռևս չի նշանակում, որ ահաբեկություններ այլևս չեն լինելու: Մենք պետք է ուշադրությամբ հետևենք «Ալ Ղաիդա»-ին»,- ասել է Ֆրատինին:
-
-
25.05.2023 | 01:10
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով -
26.05.2023 | 12:10
Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա -
29.05.2023 | 01:10
Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ -
29.05.2023 | 11:10
Մենք հավատում ենք, որ նրանք քայլ կանեն, որ ապրեն Ադրբեջանի դրոշի տակ. Ալիևը՝ արցախահայության մասին -
26.05.2023 | 01:10
Ուկրաինան կարող է անհետանալ հատուկ գործողության ավարտից հետո․ Դմիտրի Մեդվեդև -
29.05.2023 | 12:00
Ալիև․ Մենք լիովին վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը -
26.05.2023 | 02:10
ԵԱՏՄ նիստում Փաշինյանը երկու հարց էր ուզում լուծել. Նահապետյան -
29.05.2023 | 02:10
Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել -
24.05.2023 | 11:10
Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա է մեր ժողովրդի կամքը․ Արցախի նախագահի ուղերձը -
24.05.2023 | 12:10
Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը․ Սամվել Բաբայանի կուսակցությունն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.