23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն մի հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ը PKK-ի դեմ պայքարում Թուրքիային ցանկացած ոլորտում աջակցել է։
Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ Ռիկարդոնեն նշել է, թե դեռ շարունակվում է Թուրքիային տրամադրվել հետախուզական տվյալներ՝ շեշտելով, որ առաջիկայում ամերիկյան կողմը Թուրքիային կտրամադրի Աֆղանստանում ծովային հետեւակի կողմից օգտագործված 3 Super Kobra տիպի ռազմական ուղղաթիռներ։
Անդրադառնալով թուրք-իսրայելական լարված հարաբերություններին, Ռիկարդոնեն նշել է, թե ԱՄՆ-ը միջնորդ չի հանդիսանում, սակայն ցանկանում է, որ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական երկխոսությունը շարունակվի։
Իտալիայի Կալաբրիա տարածաշրջանի Չերկիարա դի Կալաբրիայի քաղաքային խորհուրդը, սեպտեմբերի 24-ին, ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ միաձայն որոշումներ էին կայացրել Իտալիայի հետեւյալ քաղաքային խորհուրդները` Սան Ջորջոյի (Պադովայի նահանգ), Բոլանոյի (Սպեցիայի նահանգ), Սերմիդեի (Մանտովայի նահանգ) եւ Դորգալիի (Նուորոյի նահանգ), Իզոլա դել Լիրի (Ֆրոսինոնե նահանգ):
Այսպիսով, Իտալիայում Ցեղասպանությունը ճանաչած նահանգների /4/ եւ քաղաքների /59/ ընդհանուր թիվը հասավ 63-ի:
Սեպտեմբերի 30–ին Եմենի անվտանգության ուժերը սպանել են Անվար ալ Ավլակիին, որին, ամերիկյան Հետաքննությունների դաշնային բյուրոն համարում է «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի (ոչնչացվեց այս տարվա մայիսին) իրավահաջորդը։
Ըստ ռուսական Gazeta.ru կայքի` Ալ Ավլակիի հետ միաժամանակ ոչնչացվել են մի քանի այլ ահաբեկիչներ։
Ավլակին կասկածվում է մի շարք ահաբեկչությունների մեջ։
Մոլդովական լրատվամիջոցների տեղեկացմամբ` պաշտպանության նախարար Վիտալի Մարինուցան, չհամաձայնվելով Ադրբեջանում Մոլդովայի դեսպանի հետ, հայտարարել է, որ Հայաստանին զենք վաճառելն օրինակն էր և ճիշտ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում Մոլդովայի դեսպան Իգոր Բոդյուն օրեր առաջ ասել էր, թե «պաշտոնական Կիշնևը հետաքննում է Հայաստանին զենքի գաղտնի վաճառքի փաստը»,– ասել էր դեսպանը՝ նշելով, որ Հայաստանին զենքը վաճառելը «սխալ» էր ու պիտի չազդի Մոլդովա-Ադրբեջան հարաբերությունների վրա: Ադրբեջանական ԶԼՄ–ները, իրենց հերթին, տեղեկացրել էին, որ Մոլդովայի նախագահ Մարիան Լուպուի հրամանով աշխատանքից ազատվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Դոմինիչը։ Ավելի վաղ մամուլը հայտնել էր, որ Մոլդովան Հայաստանին վաճառել է «60 տոննա ժամկետանց սպառազինություն»։ Այս տեղեկությունը հաստատում է Մոլդովայի պաշտպանության նախարարը, մինչդեռ հայկական կողմը հերքում է այն:
Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին առաջիկա օրերին պաշտոնական այցով Հայաստան կժամանի։ Ինչպես հաղորդում է Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթը, Բըրին այսօր պաշտոնական այցով Իրանի մայրաքաղաք Թեհրան է ուղևորվել, որից անմիջապես հետո Հայաստան է այցելելու։
Պարբերկանը ընդգծում է, որ Հայաստան կատարած այցի շրջանակում Բըրին հանդիպելու է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Լիբանանի խորհրդարանի նախագահը հայաստանցի իր գործընկերոջ հետ քննարկելու է երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև ելույթ է ունենալու ՀՀ Ազգային ժողովում, որում անդրադառնալու է Լիբանան–Հայաստան երկկողմանի հարաբերություններին։
Բըրրիին ուղեկցող պատվիրակության կազմում է նաև լիբանանա– հայաստանյան բարեկամության խորհրդարանական հանձնախմբի անդամ, պատգամավոր Արթուր Նազարյանը։
Վկայակոչելով Reuters գործակալությանը` ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին.
«Թուրքիան կարող է խզել Ռուսաստանի հետ կնքված գազային պայմանագրերը, եթե Ռուսաստանը զգալիորեն չէժանացնի ածխաջրածինների գինը»:
Թուրքիան տարեկան Ռուսաստանից գնում է 30 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կազմում է նրա սպառած գազի 64 տոկոսը։
Reuters գործակալությանը օգոստոսի վերջին տված հարցազրույցի ժամանակ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ռուսաստանը պետք է նվազեցնեն Թուրքիային հատկացվող գազի գինը. ««Ռուսական «Գազպրոմ»-ը, փոխանակ նվազեցնի մեզ մատակարարվող գազի գինը, վերջին 29 ամիսների ընթացքում 39 տոկոսով բարձրացրել է այն։ Մենք ցանկանում ենք մինչև սեպտեմբերի վերջը ստորագրել Ադրբեջանի հետ նոր գազային համաձայնագիրը»:
Ինտերպոլը Կադաֆիի որդու` 38-ամյա Սաադի Կադաֆիի ձերբակալման թույլտվություն է տվել: Այս մասին հայտնում է vesti.ru-ն:
Ինտերպոլի ղեկավարը հայտարարել է, որ որոշումը կայացվել է լիբիական իշխանությունների հարցման հիման վրա: Նա հիշեցրել է, որ Սաադի Կադաֆին «ղեկավարել է զինվորական ստորաբաժանումներից մեկը, որի նպատակն է եղել ճնշել քաղաքացիների ելույթները»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, նա պատկանում է այն անձանց թվին, որոնց հաշիվները սառեցվել էին այս տարվա մարտին:
Միջազգային ոստիկանությունը հորդորել է Լիբիայի հարևան քաղաքներին աջակցել հետախուզմանը: Ներկա պահին Սաադի Կադաֆին գտնվում է Նիգերում: Ավելի վաղ Նիգերի ղեկավարությունը հրաժարվել էր գնդապետի որդուն հանձնել Անցումային ազգային խորհրդին:
Այժմ նրանք նշում են, որ եթե իրենց իշխանությունների նկատմամբ միջազգային հետապնդում սկսվի, Նիգերը կիրականացնի իր ստանձնած պարտավորությունները և կարտահանձնի Կադաֆիին:
Մուսուլման տղամարդը Բրյուսելում ծեծի է ենթարկել ոստիկանին, որը պահանջել է նրա կնոջից հանել դեմքն ամբողջովին ծածկող փարանջան՝ կնոջ անձը պարզելու համար։
Միջադեպը տեղի է ունեցել Բրյուսելի Սեն–Ժոզե շրջանում, որտեղ ոստիկանական շքախումբը փողոցում կանգնեցրել է տղամարդուն ու նրան ուղեկցող կնոջը, որի դեմքը ծածկում էր մուսուլմանական ավանդական հագուստը։
Ի պատասխան փարանջան հանելու պահանջին՝ մուսուլման տղամարդը հարձակվել է ոստիկաններից մեկի վրա և մարմնական վնասվածքներ հասցրել նրան, իսկ մյուսներին սպառնացել է սպանել, եթե վերջինները բռնի կերպով իր կնոջն ստիպեն ցույց տալ դեմքը։
«Կատաղած» տղամարդը ձերբակալվել է, և այժմ նրան կառաջադրվի մեղադրանք՝ ոստիկանի նկատմամբ ուժ կիրառելու համար, իսկ նրա կինն ստիպված կլինի փարանջա կրելու համար տուգանք վճարել։
Հիշեցնենք, որ Բելգիայում այս տարվա հուլիսի 23–ին ուժի մեջ էր մտել հասարակական վայրերում դեմքը ամբողջովին ծածկող մուսուլմանական ավանդական հագուստ կրել արգելող օրենքը, որը խախտելու դեպքում սահմանված է 137,5 եվրո տուգանք և մինչև 7 օր կալանավորում։
Ըստ թուրքական Doğan լրատվական գործակալության՝ Ստամբուլի ոստիկանությունը տեղի բարերից մեկում իրականացրած գործողության արդյունքում ձերբակալել է 22 մարդու։
Նրանցից 15-ը կանայք են և կասկածվում են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ։ Մնացած 7 –ը տղամարդիկ, որոնք էլ իրենց հերթին կասկածվում են կավատությամբ զբաղվելու մեջ։
Ձերբակալվածների թվում կան Ուկրաինայի, Բելառուսի ու Հայաստանի քաղաքացիներ։
Իրանի Գլխավոր դատախազ Հոջաթալիսլամ Հոլամ Հոսեյն Մոհսենի-Էջայը հանդես է եկել Իրանի ֆինանսական պատմության մեջ ամենախոշոր բանկային մեքենայության աղաղակող բացահայտմամբ։
Հանցավոր գործողության մեջ ներգրավված են եղել 7 պետական և մասնավոր բանկեր։ Մասնակիցներին հաջողվել է առևանգել ավելի քան 2,8 մլրդ դոլարի պետական միջոցներ։ Պետական վարկեր ստանալու համար կեղծվել են ֆինանսական փաստաթղթեր, իսկ սեփականաշնորհվող պետական ընկերությունները ձեռք են բերվել փոխանձերի միջոցով։
Դատախազը հայտնել է 22 բանկիրների ձերբակալության, ինչպես նաև այն մասին, որ «միջոցներ են ձեռնարկվում երկրից չարագործների փախուստը կանխելու համար»։
Մինչ այդ Թեհրանի իշխանությունների առաջնորդներից մեկը՝ Քազըմ Սեդեկին ասել էր, որ «հանցագործության բոլոր մասնակիցները խստորեն կպատժվեն՝ անկախ նրանց զբաղեցրած պաշտոնից կամ սոցիալական կարգավիճակից», գրում է MIGnews-ը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.