18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...Մարտի 21-ին մահացած ՌԴ նախկին պատգամավոր Մարինա Սալյեի ֆեյսբուքյան էջում, այսօր մի գրություն է հայտնվել, որին կցված է եղել քաղաքական գործչի անձնական արխիվի 245 փաստաթուղթ:
Սալյեն 20 տարի առաջ հետաքննություն էր սկսել Լենինգրադի քաղաքապետարանում կատարված գողությունների փաստերով, ինչին, նրա կարծիքով մեղսակից է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Այդ ժամանակ Պուտինը ղեկավարել է Պետերբուրգի վարչակազմի արտաքին կապերի հանձնաժողովը, հայտնում է «Կոմմերսանտ»-ը:
Հրապարակված փաստաթղթերը ներկայացնում են Սալյեի նամակագրությունը Լենինգրադի քաղաքային խորհրդի պատգամավորների, Սմոլնիի պաշտոնյաների և Սպիտակ տան հետ:
Նամակագրությունում մասնավորապես Սալյեն պահանջում է պաշտոնից հեռացնել Պուտինին և պատասխանել, թե ուր և ում են վաճառվել օգտակար հանածոները, ինչ գնով և ուր են գնացել հասույթները:
Սալյեյի մեղադրանքի իմաստը կայանում էր նրանում, որ հումքը հարյուրավոր երկներից է ցածր գնով վաճառվել, բացի այդ ստացված գումարները չեն ուղղվել քաղաքային բյուջե:
Սալյեի կողմից կազմած կոռուպցիայի մասին զեկույցը ուղարկվել էր դատախազություն և նախագահի վարչակազմի հսկողության վարչություն, սակայն անհրաժեշտ հետաքննություն այդպես էլ չէր սկսվել:
«Կին ընտրողների լիգա» հասարակական կազմակերպության համակարգող Տատյանա Դորուտինան հաստատել է, որ Facebook-ում հայտնված փաստաթղթերն իսկապես պատկանում են Մարինա Սալյեյին:
«Իրականում, այնտեղ հսկայական քանակի ուղղումներ են եղել և այդ փաստաթղթերը մեկ անգամ չէ, որ ստուգվել են, դրա համար էլ ոչ մի նոր բան այնտեղ չկա: Փաստաթղթերում նշված տեղեկությունները բավական հին են և մեկ անգամ չէ, որ հակառակն է ապացուցվել», — ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Tert.am
Յուրաքանչյուր անցնող օրվա հետ բացահայտվում են Թուրքիայի վատ վարքագիծը քողարկելու Օբամայի վարչակազմի ամոթալի նոր դավադրությունները:
Նորագույն խայտառակությունը կապված է ԱՄՆ պետդեպարտամենտի` Աշխարհում կրոնի ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի զեկույցի բովանդակությունը փոխելու քողարկված փորձի հետ: Զեկույցում Թուրքիայի կառավարությունը դատապարտվում էր քրիստոնյա փոքրամասնությունների կրոնական իրավունքները ոտնահարելու համար: Հանձնաժողովը ԱՄՆ Կոնգրեսի կողմից հիմնադրված անկախ, երկկուսակցական, դաշնային մարմին է, որը կարող է «առաջարկություններ անել կրոնական ազատության պաշտպանության վերաբերյալ` զերծ մնալով արտաքին քաղաքականության նկատառումներից», Հանձնաժողովի անդամներից մեկի համաձայն:
Մարտի 20-ին Հանձնաժողովը հրապարակեց մեծածավալ զեկույց, որում մանրամասնորեն նկարագրվում են «թուրքական կառավարության կողմից կրոնի կամ հավատքի ազատության նկատմամբ կիրառվող շարունակական և արտասովոր սահմանափակումները, որոնք բացասական են անդրադառնում Թուրքիայի բոլոր կրոնական համայնքների վրա և հատկապես սպառնում են երկրի ոչ մուսուլմանական կրոնական փոքրամասնություններին»:
Զեկույցում առաջարկվում էր, որ ԱՄՆ Կառավարությունը Թուրքիային համարի կրոնական ազատությունը ոտնահարող 16 վատագույն պետություններից մեկը՝ Բուրմայի, Չինաստանի, Եգիպտոսի, Էրիտրեայի, Իրանի, Իրաքի, Նիգերիայի, Հյուսիսային Կորեայի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Վիետնամի հետ միասին:
Հանձնաժողովի առաջարկությամբ` Թուրքիան կտրուկ զիջեց իր տեղը «վերահսկվող երկրների ցուցակից» և մտավ 16 «հատուկ մտահոգության առարկա երկրների» սև ցուցակի մեջ:
Ինչպես և ակնկալվում էր, թուրք պաշտոնատարները դիմեցին իրենց սովորական անարգական քարոզարշավին` ժխտելով Հանձնաժողովի հրապարակած արդյունքները: Առավել անհանգստացնող էին ԱՄՆ պետդեպարտամենտում թուրքասերների նենգ գործողությունները: Հանձնաժողովի ինն անդամներից մեկը` Նինա Շեան հրապարակել էր մի ահազանգող հոդված, որտեղ բացահայտում էր այն ծածուկ ճնշումները, որոնք Օբամայի վարչակազմը գործադրում էր Հանձնաժողովի վրա` Թուրքիայի դատապարտումը մեղմացնելու համար:
Տիկին Շեան Ամերիկայի խոշորագույն «Նեշնլ Ռեվյու» պարբերաթերթի իր հոդվածում հայտնեց, որ Պետքարտուղարի Մարդու իրավունքների հարցերով օգնական Մայքլ Պոսները, Օբամայի կողմից նշանակված հանձնաժողովի մեկ անդամի կողմից տեղեկանալով, որ Հանձնաժողովը 5 կողմ և 4 դեմ ձայներով որոշել է իր տարեկան զեկույցում Թուրքիային ընդգրկել սև ցուցակում, ստիպել է հանձնաժողովի մեկ այլ անդամին փոխել իր դիրքորոշումը հօգուտ Թուրքիայի: Մինչ այդ, զեկույցն արդեն հրապարակվել էր և շատ ուշ էր փոխել Հանձնաժողովի առաջարկությունը, որտեղ Թուրքիան նշվում էր որպես կրոնական ազատության հիմնական ոտնահարող։ Ինչպես և պահանջվում էր, զեկույցը ներկայացվել է նախագահ Օբամային, ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնին և ԱՄՆ կոնգրեսի ղեկավարներին։
Հետագայում պարզվեց, որ Քրքլենդ, Վաշինգտոնում Northwest համալսարանի նախագահ Դոն Արգուն հանձնաժողովի այն անդամն էր, ում ստիպել էին փոխել Թուրքիայի մասին իր դիրքորոշումը։ Հետաքրքիր է, որ զեկույցը հրապարակելուց երկու օր հետո Շեայի, Արգուի և հանձնաժողովի երեք այլ անդամների պաշտոնավարման ժամկետն ավարտվեց։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, կտրուկ արձագանքելով Հանձնաժողովի կողմից Թուրքիայի քննադատությանը, հայտարարեց զեկույցն «առոչինչ»։ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամիկ Թանը բնութագրեց զեկույցը որպես «քաղաքական դրդապատճառներով թելադրված»: Հանձնաժողովի նախագահ Լեոնարդ Լեոն ուշադրություն չդարձրեց Թուրքիայի բողոքներին։ «Ինձ չի հետաքրքրում, թե ինչ է մտածում [Թուրքիայի] արտաքին գործերի նախարարը, քանի որ այս զեկույցը նրա համար չէ, այն ԱՄՆ պետական դեպարտամենտի համար է», ասաց Լեոն Թուրքիայի «Զեման» թերթին։
Ցավոք սրտի, ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակը, EurasiaNet.org–ին տված իր հարցազրույցում, շարունակեց քողարկել Թուրքիայի վատ վարքագիծը` նշելով, որ «ԱՄՆ դեպարտամենտը չի սատարում Թուրքիայի «հատուկ մտահոգության առարկա երկրների սև ցուցակի» մեջ ներառումը, թեև կարծում է, որ կրոնական ազատությունը խթանելու հարցում Թուրքիան դեռ անելիքներ ունի»:
Հանձնաժողովի զեկույցը ներառում էր լուրջ մեղադրանքների մի երկար ցանկ, որով մեղադրվում էր Թուրքիայի կառավարությունը՝
* «խիստ կանոնակարգեր» կիրառելու, «կրոնական խմբերի լիիրավ իրավական կարգավիճակը մերժելու [և] բոլոր կրոնական համայնքների կրոնական ազատության իրավունքները խախտելու համար»,
* «փոքրամասնությունների կրոնական համայնքների գործերին միջամտելու, հասարակական խտրականության և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պատահական բռնությունների, կրոնական հանդերձանքի հարցում սահմանափակումներ մտցնելու և Թուրքիայի հասարակությունում ու մամուլում անտիսեմիտիզմի համար»,
*«ոչ մուսուլմանական համայնքներին հոգևորականներ կրթելու, կրոնական կրթություն առաջարկելու և պաշտամունքի վայրեր ունենալու ու պահպանելու իրավունքները մերժելու համար»,
—«Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների համայնքների կենսունակությանն ու գոյատևմանը սպառնացող» երկարաժամկետ քաղաքականություն վարելու համար,
* «հունական, հայկական և սիրիական ուղղափառ եկեղեցիների, հռոմեական կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ու հրեական համայնքի, ինչպես նաև Սուննի մուսուլմանական համայնքի և երկրի ամենամեծ փոքրամասնության` Ալևիների կրոնական ազատությունը սահմանափակելու համար»։
Զեկույցում հանգմանալից նկարագրվում են հայկական համայնքի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, ներառյալ նոր հոգևորականների պատրաստման Թուրքիայի կառավարության կողմից արգելումը և նրա միջամտությունը «Հայկական Պատրիարքության կրոնական առաջնորդության ընտրության գործընթացում»։
Հանձնաժողովն առաջարկել է, որ ԱՄՆ կառավարությունը ստիպի Թուրքիային «վերացնել Թուրքիայի քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը, որը սահմանափակում է մտքի և խոսքի ազատությունը և բացասական ազդեցություն ունի կրոնի կամ հավատքի վրա»։ Զեկույցը նաև ընդունում է, որ «նույնիսկ 100 տարի առաջ տեղի ունեցած քրիստոնյաների ցեղասպանության վերաբերյալ քննարկում բացելը Թուրքիայում քրեորեն հետապնդվում է»։
Զավեշտալի է, որ Հարավային Կորեայում մարտի 26–ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպումից հետո նախագահ Օբաման հայտնեց մամուլին. «Ես շնորհավորեցի վարչապետին Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելուն ուղղված նրա ջանքերի համար»։
Ամոթալի է, որ ԱՄՆ անսկզբունք պաշտոնատարները վերաբերվում են գերատեսչության տքնաջան հետազոտությանը և հիմնավորված առաջարկություններին նման արհամարհական ձևով։
Հարութ Սասունյան
«Կալիֆորինիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը, Հնդկաստանի մաոիստ ապստամբների կողմից ականի պայթեցման հետևանքով առնվազն 15 ոստիկան է զոհվել,
Դեպքը տեղի է ունեցել Մահարաշտրա նահանգում:
Մի քանի հեռուստակայանների հաղորդմամբ, սա վերջին տարիների ընթացքում ապստամբների ամենախոշոր հարձակումն է
Ինչպես տեղեկացնում է թուրքական Zaman-ը, Սեուլում ընթացող ատոմային անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Հանդիպման թեման եղել է Սիրիայի խնդիրը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր:
Հանդիպմանը Թուրքիայի կողմից մասնակցել են արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը, «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը:
Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը և պատվիրակության այլ անդամներ:
Ինչպես տեղեկացնում է odditycentral.com կայքը Ճապոնիայի Օկինավա կղզին համարվում է աշխարհի «ամենաառողջ» վայրը: Այստեղ բնակվում են 100 տարեկանից բարձր 457 անձինք: Կանանց կյանքի միջին տևողությունը 86 տարի է, իսկ տղամարդկանցը` 78:
Օկինավայի բնակիչների լավ առողջության գրավական է հանդիսանում նրանց սննդակարգն ու վերաբերմունքը կյանքի նկատմամբ:
Բնակիչներից շատերը նշում են, որ իրենց երկարակեցության գաղտնիքն իրենց աշխատասիրության մեջ է: Տարեց մարդկանցից շատերն օրական աշխատում են մինչև 11 ժամ:
Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հարավային Կորեայի մայրաքաղաքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես փոխանցում է թուրքական Milliyet-ը Էրդողանը նշել է, թե ԱՄՆ նախագահի հետ խոսել են Սիրիային, Իրանին, Իրաքին, Կիպրոսին վերաբերող թեմաների շուրջ:
Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը:
«Օբամային հիշեցրեցի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև եղած խնդիրները ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի է չի կարողանում լուծել: Եվ քանի որ այս հարցը փակուղի է մտել, խորհուրդ տվեցի, որ մենք մենք ադրբեջանցիների հետ խոսենք, իսկ Մինսկի խմբի երկրները` Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը, Հայաստանին փորձեք համոզել, որ այս խնդիրը լուծենք», — լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է Էրդողանը:
Իսկ թուրքական Sabah-ի փոխանցմամբ, Էրդողանը Օմաբային է ներկայացրել իրենց դժգոհությունը Սենատում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևի մասին:
«Օբամային ասել եմ` որ մենք հոգնել ենք: Ամեն ապրիլին նույն խնդիրն է առաջանում, հանրապետականներն են գալիս` նույն հարցն է, դեմոկրատներն են գալիս` նույն հարցն է: Ես ցույց տվեցի նաև մեր կատարած քայլերը, Ախթամարի եկեղեցու օրինակը ցույց տվեցի», — ասել է Էրդողանը:
Թուրքիայի վարչապետը Օբամային կոչ է արել սենատորներին, խորհրդարանականներին և քաղաքական գործիչներին «պատմաբանների տեղ չդնել»:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Art Newspaper թերթի անցկացրած հետազոտության համաձայն աշխարհի խոշորագույն թանգարաններից մեկը՝ Լուվրը, անցյալ տարի ամենաշատ այցելուներն է ունեցել: , ինչը մոտ 5 տոկոսով ավելի է, քան անցյալ տարի: Երկրորդ տեղում Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն է, եռյակը եզրափակում է Լոնդոնի Բրիտանական թանգարանը:
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Լուվր (Փարիզ)
2. Մետրոպոլիտեն (Նյու Յորք)
3. Բրիտանական թանգարան (Լոնդոն)
4. Ազգային պատկերասրահ (Լոնդոն)
5. «Թեյդ Մոդեն» (Լոնդոն)
6. Ազգային պատկերասրահ (Վաշինգտոն)
7. Ազգային պալատ (Տայբեյ)
8. Պոմպիդու կենտրոն (Փարիզ)
9. Կորեայի ազգային թանգարան (Սեուլ)
10. դ՛Օրսէ թանգարան (Փարիզ)
Հարցումը ցույց է տվել, որ չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, թանգարաններում այցելուների թիվն աճել է:
Ինչպես հաղորդում է Daily News Los Angeles թերթը,Գլենդելի ոստիկանության կողմից սպանվել է 30-ամյա Գառնիկ Կիրակոսյանը, երբ գողություն կատարելուց հետո փախուստի է դիմել: Նա չորեքշաբթի Գլենդելում մտել է ծխախոտի խանութ, կրակել վաճառողի ոտքին և թալանել խանութը: Այնուհետև Կիրակոսյանը փախչելով ոստիկանությունից առևանգել է մի կնոջ Mercedes մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության տվյալներով՝ մեքենան բախվել է պատին, որից հետո հանցագործը դուրս է եկել և վազել: Ոստիկանության կանգնելու հրամանին չենթարկվելուց հետո իրավապահները կրակել են նրա վրա և սպանել:
Պարզվել է, որ Կիրակոսյանը 2002թ. հուլիսին մեկ անգամ արդեն ձերբակալվել էր նույնպիսի գողություն կատարելու համար: Դրա համար նա բանտում անցկացրել է մինչև 2005թ. հոկտեմբերը, որից հետո պայմանական ազատ է արձակվել:
Եվս մեկ անգամ Կիրակոսյանը ձերբակալվել էր 2011թ. հունվարին՝ անօրինական զենք պահելու և դրա վաճառքով զբաղվելու, թմրանյութ պահելու համար: Վերջին անգամ նա ձերբակալվել է փետրվարի 2-ին, սակայն հենց նույն օրն ազատ է արձակվել 50 հազար դոլար գրավի դիմաց:
Ինչպես տեղեկացնում է News.com.au կայքը Լոս Անջելեսի Ուեսթ Հոլիվուդի Լոնդոն հյուրանոցում տեղի ունեցած մասնավոր միջոցառման ժամանակ, կարմիր գորգով քայլելիս Քիմ Քարդաշյանի վրա ալյուր են նետել:
Ալյուրը նետած կինը ձերբակալվել է: Դեպքի վայր են ժամանել փրկարար ծառայության աշխատակիցները:
Քարդաշյանին ուղեկցել են առանձին սենյակ, որտեղ նա փոխել է հագուստը:
«Սա հավանաբար կյանքումս պատահած ամենաանսպասելի և տարօրինակ բանն էր», — ասել է Քարդաշյանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, ԱՄՆ պետաարտուղար Հիլարի Քլինթոնը կմասնակցի ապրիլի 1-ին Ստամբուլում տեղի ունենալիք «Սիրիայի բարեկամների» համաժողովին: Քլինթոնի` ստամբուլյան համաժողովի մասնակցության մասին հայտարարել է ԱՄՆ Սպիտակ տան խոսնակ Վիկտորիա Նուլենդը` շեշտելով, որ իրենք ակնկալում են, որ համաժողովին ՄԱԿ-ը ևս կներկայացվի:
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 02:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.