23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

PKK-ն (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) Թուրքիայի Թունջելի (Դերսիմ) նահանգում օգոստոսի 12-ի երեկոյան առևանգել է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության Թունեջլիից ընտրված պատգամավոր Հուսեյն Այգունին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, Թունջելիի Օվաջըքի շրջանից թուրք պատգամավորը Aksam թերթի լրագրողի և ևս մեկ հոգու հետ մեքենայով վերադարձել է Թունջելի: Այդ ընթացքում PKK-ի զինյալները ավտոճանապարհին մեքենաներին կանգնեցրել և մեքենայից իջեցրել են պատգամավորին և իրենց հետ տարել լեռները: Իսկ մեքենայի մյուս երկու ուղևորներին բաց են թողել:
Թուրքիան ցնցվել է PKK-ի կողմից թուրք պատգամավոր առևանգման լուրը լսելով: Թուրքիայի հարավ-արևելքում PKK-ի աննախադեպ հարձակումներից ուշքի չեկած թուրքական մամուլն ահազանգում է նոր հարվածի մասին:
Օգոստոսի 13-ի առավոտից Իրանում գրանցվել է ստորգետնյա 4 ցնցում: Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, առաջին ցնցումը գրանցվել է Երևանի ժամանակով ժամը 06:19-ին` Թավրիզ քաղաքի շրջակայքում` 20 կմ խորության վրա:
4,6 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է Թավրիզի շրջակայքում ` ժամը 08:19-ին:
Հետագայում ժամը 12:59:25-ից մինչև 12:59:55 ընկած ժամանակահատվածում գրանցվել է ևս 2 ցնցում` 4.1 և 4.2 մագնիտուդ ուժգնությամբ:
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ու Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում պայմանավորվել են Սիրիայում ճգնաժամի հարցով աշխատանքային խումբ ստեղծել, որը կզբաղվի երկրում հնարավոր տարբեր սցենարների վերլուծությամբ, այդ թվում` եթե կառավարական զորքը քիմիական զենք օգտագործի իր հակառակորդների դեմ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» ` հղում տալով «Ասոշիեյթիդ պրես»-ին:
«Հակամարտության ողջ ընթացքում մենք եղել ենք միմյանց հետ մշտական կապի մեջ, սակայն այժմ մեզ անհրաժեշտ է խորանալ նման օպերացիոն պլանավորման դետալների մեջ: Այն պետք է տարվի երկու երկրների կառավարությունների կողմից»,- ընդգծել է Քլինթոնը:
«Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմամբ, Քլինթոնը նշել է, որ ներկայում ԱՄՆ-ի ու Թուրքիայի նպատակը պետք է լինի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի մոտալուտ ավարտը:
«Օպերացիոն պլանավորումը պետք է մոտեցնի արյունահեղության ու Ասադի ռեժիմի ավարտը: Սա մեր ռազմավարական նպատակն է»,- ասել է Քլինթոնը:
Քլինթոնն այն կարծիքն է հայտնել, որ Սիրիան կարող է թաքստոց դառնալ Քրդստանի աշխատավորական կուսակցության մարտիկների համար:
Արևմուտքն ու մի շարք երկրներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգնությամբ ցանկանում են, որ Բաշար Ասադը հեռանա: Նրանց կարծիքով, դա վերջ կդնի արյունահեղությանը: Իսկ Ռուսաստանն ու Չինաստանը գտնում են, որ միջամտելով Սիրիայի ներքին գործերին` արտաքին ուժերն ավելի կսրեն իրավիճակը:
Հալեպում շարունակվում են կառավարական զորքերի և ընդդիմության բախումները:
Բաաբեթ ալ Քասաբ թաղամասում ընդդիմության զինված հարձակման արդյունքում վնասվել է հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսարանի շենքը: Հղում անելով SANA գործակալությանը` տեղեկացնում է Xinhua-ն:
Գործակալության փոխանցմամաբ` Կառավարական զորքերի և զինված ընդդիմության բախումները շարունակվել են օգոստոսի 11-ին` Հալեպի հյուսիսում և Դամասկոսի ծայրամասերում:
Իսրայելցի դիվանագետը դժգոհ է Բաքվի կոմունալ ծառայություններից, տեղեկացնում է vesti.az-ը:
Vesti.az-ը գրել է. «Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչ և քաղաքական հարցերով խորհրդական Էնդի Դեյվիդը Ամերիկյան հայտնի jweekly.com պորտալին հարցազրույց է տվել և պատմել Բաքվում իր տպավորությունների մասին. «Երբ ես կնոջս հետ հասա Բաքու, հասկացա, որ դիվանագետի կյանքը ոչ միշտ է հրապուրիչ: Առանց որևէ նախազգուշացման կարող են անջատել էկեկտրաէներգիան: Դուք կարող եք առավոտյան արթնանալ և իմանալ, որ ջուրը կտրել են: Իսկ ձմռանը Բաքվում ապրելն իսկական փորձություն է: Գիշերը կարող են հանկարծ անջատել ջեռուցումը և դու ստիպված ես փաթաթվել ամեն ինչով, որ մի կերպ տաքանաս»:
Ադրբեջանական պարբերականի խոսքով, վերջին շրջանում օտարերկրացի զբոսաշրջիկների կողմից Բաքվի քաղաքային իշխանությունների հասցեին կշտամբանքները սովորական են դարձել:
«Մեր կոմունալ ծառայությունների համար քննադատությունները (և տեղին) որևէ նշանակություն չունեն: Իսկ հիմա պատկերացրեք, որ եթե անգամ օտարերկրացի զբոսաշրջիկներն են շոկի մեջ ընկնում, ապա ինչպիսին է մեր` Բաքվի բնակիչներիս վիճակը: Իսկ գուցե մեր կումունալ ծառայություններն իրեց առջև մեզ կոփելու խնդի՞ր են դրել` հոգու խորքում ասելով. «Էհ, դուք մեզ չեք հասկանա: Սակայն ապագայում (իսկ մենք մտադիր չենք ձեր սոցիալական վիճակը բարելավել), երբ դուք սպարտացի դառնաք, շնորհակալություն կասեք»:
Սակայն մի նրբություն ևս կա, որը կարող է օգնել կոմունալ ծառայություններին: Մտածել տարբերակ, թե հայերն են իսրայելցի դիվանագետի նկատմամբ սսդրանք իրականացրել` անջատելով նրա գազը, ջուրն ու լույսը: Այդ ժամանակ բոլորը նրանց կհավատան: Չէ՞ որ հայերը դժգոհ են Ադրբեջանի և Իսրայելի հարաբերությունների սերտացումից, ահա և որոշել են այդ ձևով արտահայտել դա: Իսկ եթե ավելի լուրջ` ապա ժամանակն է ամաչելու: Ոչ, ոչ Բաքվի բնակիչների առջև, մենք զոմբիի նման հարմարվել ենք դրանք: Սակայն ձեզ մի խայտառակեք օտարերկրացիների առջև և մտածեք ձեր իմիջի մասին: Սական այդ ինչի՞ մասին ենք խոսում: Ամոթն ու մեր կոմունալ ծառայություննե՞րը: Ծիծաղս եկավ»:
Ֆիլիպիններում ջրհեղեղների hետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել, առնվազն 7 մարդ անհետ կորած է համարվում: Ջրհեղեղների պատճառը` հորդառատ անձրևներն են, որոնք չեն դադարում երկրում: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, առավելապես տուժել է երկրի մայրաքաղաք Մանիլան. քաղաքի 80 տոկոսը հեղեղումների գոտում է: Ջրի բարձրությունը տեղ-տեղ հասնում է 1,5 մետրի:
Փախստականների ճամբարներում արդեն 300 000 մարդ է ապաստանել:
Նախնական տվյալներոով՝ տարերային աղետի զոհ են դարձել մոտ 2 մլն մարդ :
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այսօր երկրի նոր վարչապետ նշանակելու մասին որոշում է ստորագրել
Սիրիայի պետական հեռուստաընկերության փոխանցմամբ, վարչապետ է նշանակվել առողջապահության գործող նախարար Ուաել Նադեր ալ Հալքին:
Նշենք, որ Սիրիայի նախկին վարչապետ Ռիադ Հիջաբը, որը պաշտոնում նշանակվել էր հունիս ամսին, վերջերս, միանալով ընդդիմությանը, հեռացել էր երկրից: Այժմ նա ընտանիքի անդամների հետ գտնվում է Հորդանանում:
Լուրերն այն մասին, թե նրա հետ ևս երկու նախարարների են փախել, այդպես էլ չհաստատվեցին:
Այս գիշեր Սիրիայի Քեսաբ հայաբնակ շրջանի Դյուզաղաջ գյուղի բնակչությունը հայտնվել էր ծանր վիճակում: Ընդդիմության կողմը հարձակվել է հայկական գյուղին մերձակա Ֆրընլըխ զինվորական հենակետի վրա, մինչդեռ սիրիական կառավարական ուժերը հիմնականում հարավում էին:
Դյուզաղաջի գյուղում բնակվում է 45 ընտանիք, որոնցից 20-ը հայեր են:
Հայերի կարողացել են դիմադրություն ցույց տալ, այդ ընթացքում կառավարական ուժերը հասել են օգնության, հետ մղել ապստամբներին և դիրքավորվել թուրք-սիրիական սահմանի երկայնքով:
Մարտերի ընթացքում 3 զինվոր և մեկ քաղաքացիական անձ է զոհվել, վերջինս ալաուի մուսուլման էր, որը շատ լավ գիտեր հայերեն: Զոհերի թվում հայեր չկան:
Սիրիական ճգնաժամի ներկա հանգրվանին Իրանի բացահայտ ներգրավումը մի պահ երեւութապես երկրորդ փլան հղեց ռուսական դերակատարության գործոնը, երբ մանավանդ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդի նախագահ եւ գերագույն հոգեւոր պետի ներկայացուցիչ Սայիտ Ժալիլի Դամասկոսում հայտարարեց, որ Իրան պիտի չարտոնե դիմադրության առանցքին քանդումը, որուն մի մասն է Սիրիան:
Թեհրանի անունով հայտարարություն կատարելու լիազորություն ունեցող բարձրաստիճան պաշտոնատարի վճռակամությունը այստեղ ակներեւ է: Հայտարարությունը ունի իր հիմնավորումը: Խնդիրները, որոնք տեղի են ունենում Սիրիայում, միայն սիրիական տարողություն չունեն, դիմադրության առանցքը քանդելու են միտված եւ առ այդ ուղղված են Ռուսաստան-Իրան-Սիրիա առանցքին դեմ: Հայտարարության առիթը թեեւ իրանցի 48 առեւանգյալների խնդիրն է, այսուհանդերձ հստակ է ուղերձը, որ հակամարտությունները աշխարհաքաղաքական տարողունակություն ունեն: Եւ այս դեպքում Իրան ի՛րենն է սեպում Սիրիայի ներկա դերակատարության պահպանման խնդիրը:
Այս ամբողջը իբրեւ ռազմաքաղաքական գործընթաց հստակ էր արդեն: Կարեւորը այս դեպքում պաշտոնական Թեհրանի հստակացումն է, բարձրաձայնումը եւ դիրքերից չզիջելու պատրաստակամության եւ զորակցության շեշտակի հայտարարությունը: Ի տարբերություն` պաշտոնական Մոսկվայի, որ արտաքին զինվորական միջամտություններ ապահովելու միջազգային որոշումներ կանխարգիլող իր վեթոյի իրավունքով համեմատաբար ավելի զուսպ եւ առերեւույթ ավելի դիվանագիտական բնույթի հայտարարություններ էր կատարում: Թեեւ այստեղ պետք չէ մոռանալ, որ ուղղակի Թեհրանին դեմ ոտնձգություն կատարված է առեւանգյալների հարցով:
Իրանցի առեւանգյալների հարցը անշուշտ կապվում է լիբանանցի առեւանգյալների թղթածրարին: Մինչ Թեհրանի պաշտոնական ամբաստանությունը իր քաղաքացիների առեւանգման առնչությամբ կուղղվեր Վաշինկթընին եւ Սիրիայի հակաիշխանական ուժերին, Սիրիայում առեւանգված լիբանանցիների թղթածրարին հետեւող պատասխանատու շեյխ Ապպաս Զղեյպ իր ամբաստանության սլաքները ուղղակի ուղղեց դեպի Քաթար եւ հատկապես Թուրքիա: Կարեւոր մի հավելումով . առեւանգյալ լիբանանցիների հարցի չլուծման դեպքում, իրենց կողմից համապատասխան «հյուրընկալության» պիտի արժանանան լիբանանաբնակ թուրքեր:
Անկարային ուղղված միակ սպառնալիքը չէր այն, ինչ որ կհնչեր Բեյրութից: Թեհրանի զինվորական պատասխանատուների սպառնալիքները նման չէին երկու երկրների արտգործ նախարարների միջնորդական առաքելություններ ապահովելու միտող երկխոսության բովանդակությանը: Իրանի զինված ուժերի սպայակույտի պետ զորավար Հասան Ֆիրուզ Ապատին հայտարարած էր, որ Սիրիայից հետո հերթը Թուրքիային է: Զորավարը Թուրքիան պատասխանատու կնկատեր Սիրիայի իրադարձություններին (իմա՛ նաեւ իրանցիների առեւանգմանը): Վարչապետ Էրտողանի պատասխանը չէր ուշանար. «Թուրքիան աջակցած է Իրանին այն ժամանակ, երբ բազմաթիվ երկրների կողմից ճնշումի ենթարկված էր այն»: Թուրքական այս հիշեցումը իրանյան սպառնալիքին դիմաց մեղմ է համարվում: Սիրիա-Իրաք-Թուրքիա քրդական հավանական միավորումի մղձավանջը առաջնային խնդրի նշանակություն ունի Անկարայի համար, որ նոր ճակատ դիմագրավելու իրականությունից փախուստ տալու խուսանավում է կատարում պարզապես: Խուսանավումը չի փրկի Թուրքիայի կացությունը սակայն: Թուրքական զորքերի սիրիական տարածք հերթական մուտք գործելը այս անգամ չի վրիպել իրանյան շրջանակների ուշադրությունից: Առաջին անգամը չէր, որ թուրքական զորքեր երեւում են 1921-ին թուրք-ֆրանսիական համաձայնությամբ սիրիական հողերի վրա թուրքական տարածք համարված Ճարապլուսում: Այս անգամ իրանյան լրատվամիջոցներ փութացին հաղորդելու, որ Թուրքիան ներխուժած է սիրիական տարածք:
Ամբաստանվող կողմերը հետզհետե հստակ են, որոնց նկատմամբ նաեւ հակակշիռ քայլեր առնելու հայտարարություններ են կատարվում: Անկարայի կիրառած բազմակի խաղերն ու խուսանավումները հետզհետե նեղ անկյուններում են հայտնվում: Սիրիայի, քրդերի եւ Իրանի հետ դիմագրավված թղթածրարները հարեվանների հետ զերո խնդիրներ ունենալու վարքագծի ձախողությունն են ընդգծում։
Այլ ուղղության վրա արձանագրված մի զարգացում այս բոլորի հետ ուղղակի-անուղղակի է է կապվում։ Բաքուն նոր է, որ հայտարարում, թե իր դեսպանության աշխատանքները դադրեցնում է Դամասկոսում։Նման մի որոշում անպայման համադրված է ավագ եղբոր հետ, որ հավանաբար օրին, երբ փակում էր իր դեսպանությունը Սիրիայում, թելադրած էր կրտսեր եղբոր սպասել եւ չաճապարել: Ադրբեջանական դեսպանությունը հիմա փակելը մտածել է տալիս, որ որոշումը կապ ունի իրանյան ուղղակի միջամտության հետ, եթե մտաբերենք նաեւ Բաքու-Թեհրան հարաբերությունների առնվազն ոչ սերտ -եթե ոչ լարված- բնույթը:
Տարածաշրջանային հարցերի նկատմամբ Անկարայի բազմակի խաղերը հանգած են բազմակի խնդիրներու: Դեպքերի ընթացքին դոմինոյական տեսությունը չի բացառում իր խաղին ներառել անվտանգության գոտիներ որոնող Թուրքիան:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Վրաստանն այսօր միացել է Սիրիայի դեմ Եվրոպական Միության գործող պատժամիջոցներին. տեղեկացնում է ԵՄ պաշտոնական կայքը:
Նշենք, որ ԵՄ 27 երկրների արտգործնախարարներ սահմանել էին Սիրիայի դեմ 17 կետից բաղկացած պատժամիջոցների փաթեթ, որով ֆիզիկական և իրավաբանական անձանց լայն շրջանակի մուտքը ԵՄ արգելվել էր, ինչպես նաև նրանց ակտիվները սառեցվել էին: Այդ ցուցակում էին հայտնվել սիրիական 52 ընկերություն և 155 քաղաքացի: Էմբարգո էր սահմանվել նաև Սիրիային զենք վաճառելու վրա:
Այսօր պատժամիջոցներին միացել են նաև Խորվաթիան, Մակեդոնիան, Իսլանդիան, Սերբիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը և Մոլդովան:
Քեթրին Էշթոնը, որը ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր հանձնակատարն է, շնորհակալություն է հայտնել Վրաստանին և մյուս երկրներին` պատժամիջոցները սատարելու համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.