23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Քոֆի Անանը հրաժարվել է ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդի պաշտոնից: Ավելի վաղ Նա պարտավորվել էր լուծելՍիրիայի հակամարտությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Անանը տեղեկացրել է ինձ, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլալ Արաբիին, որ ինքը չի երկարացնելու իր պաշտոնավարման ժամկետը, որը լրանում է 2012 թ. օգոստոսի 31-ին»,- հայտարարությունը մեջբերել է Պան Գի Մունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միջազգային փորձագետներն ու ազդեցիկ քաղաքական գործիչները, նախկինում արդեն պնդում էին, որ Անանի առաքելությունը Սիրիայում ձախողվել է: Քոֆի Անանը վերը նշված պաշտոնը զբաղեցնում էր այս տարվա փետրվարից: Նրա ղեկավարությամբ ստեղծվել էր խաղաղ կարգավորման ծրագիր, որին չէին հետևում հակամարտության ոչ ընդդիմությունը, ոչ էլ պաշտոնական Դամասկոսը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Անանի իրավահաջորդ է փնտրում:
«Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով իսպանական «Մունդո» թերթի կայքէջին, հայտնում է, որ Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսն այսօր երկրի զինված ուժերի գլխավոր շտաբ այցելության ժամանակ ընկել է և կոտրել քիթը: Դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ լրագրողները մոտենում էին իրեն:
Սակայն թագավորը չի լքել գլխավոր շտաբը և մասնակցել է շտաբի պետ Ֆերնանդո Գարսիա Սանչեսի գլխավորած նիստին: Նա ստիպված կլինի այսօր երեկոյան կոտրված քթով դիմավորել Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիին:
Իսպանական թագավորն արդեն երրորդ անգամ է նման իրավիճակներում հայտնվում: Նախորդ տարվա աշնանը նա Սուդանի, Բելգիայի, Մալայզիայի, Հնդկաստանի ու Կիպրոսի դեսպաններին հավատարմագրերը հանձնել էր կոտրված քթով ու աչքի տակ կապտուկով: Թագավորն այսպիսի պատասխան էր տվել լրագրողներին. «Ահա, թե ինչ է տեղի ունենում, երբ բախվում ես դռանը»:
Այս տարվա ապրիլին էլ նա վիրահատել էր ազդրոսկրը. Բոտսվանայում փղերի որսի ժամանակ թագավորը կոտրել էր ազդրոսկրը:
Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղն այցելել է Անի ` Հայաստանի պատմական մայրաքաղաքաներից մեկը։ Անին շրջելու ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են Կարսի քաղաքապետը, Կարսի նահանգապետը, Կարսից ընտրված պատգամավորներ և այլք։New
Անին շրջելուց հետո Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել է, թե բոլորը պետք է այցելեն Անի։ Տեղեկացնում է թուրքական Haberfx-ը:
«Մի մեծ պատմության, մշակույթի և քաղաքակրթության գանձարան, մի մեծ քաղաքակրթության պատմական արժեքների հետքերն այստեղ տեսանք։ Բոլորին կոչ եմ անում այցելել և տեսնել այս մշակույթն ու պատմությունը։ Այս պահին մեր մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից այստեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում»,-նշել է Բեքիր Բոզդաղը։
Ի դեպ, Թուրքիայի փոխվարչապետը ոչ մի բառ չի ասել Անիի՝ հայկական լինելու մասին։ Ավելին, Անիում ոչ մի ցուցանակի վրա չկա «հայ» կամ «Հայաստան» գրությունը։
Երեկ երեկոյան Սիրիայում անջատվել է Syriatel և MTN բջջային օպերատորները և քաղաքային հեռախոսակապը: Հետագայում անջատել է նաև ինտերնետ կապը: Այսպիսի ծայրահեղ քայլերի նպատակն է` զինյալ ընդիմադիրներին զրկել միմյանց հետ կապնվելու հնարավորությունից:
Հալեպում իրավիճակը շարունակում է գերլարված մնալ:
Երեկ համացանցում տեղադրվել է մի տեսանյութ, թե ինչպես Սիրիայի զինյալ ընդդիմադիրները մահապատժի էին ենթարկում Ասադի կողմնակիցներին:
BBC-ի փոխանցմամբ, Սիրիայի ազգային խորհուրդը հաստատել է տեսանյութի իսկությունը: Սիրիայի ընդդմադիր ազգային խորհուրդը համաձայնել է, որ տեղի է ունեցել դաժանություն, սակայն արդարացել է նման քայլը` դա համարելով իրենց կողմից վրեժխնդրություն, հակառակ կողմի իրականացրած տանջանքների և սպանությունների դիմաց:
Ինչպես տեղեկացնում է Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը, երեկ ահաբեկիչների դեմ գործողություններ են իրականացվել Հալեպի հյուսիսում: Բախումներ են եղել Դամասկոսում, Հոմսում, Դեյր էզ Զորում:
Թուրքական Vatan-ի հաղորդմամբ, Սպիտակ տան պաշտոնական կայքէջում տեղադրվել է 36 րոպե տևողությամբ տեսագրություն՝ ԱՄՆ նախագահ Օբամայի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հետ կապված հեռախոսազրույցի մասին։ Տեսագրության մեջ հեռախոսազրույցի ժամանակ Օբամայի ձեռքին մահակ կա: Այս դրվագը քննարկումների թեմա է դարձել թե ԱՄՆ-ում, թե Թուրքիայում։Լրագրողները դեպքի կապակցությամբ բազմաթիվ հարցեր են ուղղել.այդ մականը փատի՞ց էր, թե՞ ալյումինից, արդյոք Սիրիայի մասին զրուցելու ժամանակ Օբամայի ձեռքի մականը կապ ունի՞ ԱՄՆ արտաքին քաղաքականության նոր զարգացումների հետ։
Թուրքիայում այս լուսանկարը քննադատության առիթ է դարձել։ Սոցցանցերում շատերն են անդրադարձել այս թեմային: Օրինակ՝ Մուհարրեմ Ինջե անունով մի անձնավորություն Twitter-ում գրել է. «Օբաման մատով է կանչում Թուրքիայի ԱԳ նախարարին, իսկ վարչապետի հետ խոսում՝ փայտը ձեռքին»։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը զորքին ուղերձ է հղել, որում նշել է, թե Սիրիական բանակի և զինյալ ընդդիմության բախումների արդյունքից է կախված ինչպես երկրի ներկան, այնպես էլ ապագան: Նա իր շնորհակալությունն է հայտնել զինծառայողներին` «ահաբեկչական խմբավորումների» դեմ պայքարելու համար:
«Ես հավատում եմ ձեզ, մեր ժողովուրդը նույնպես հավատում է և կարծում է, որ դուք պահապանն եք մեր հասարակության արժեքների»,- ասել է Ասադը:
Բարձրաստիճան զինվորականների սպանությունից հետո սա Ասադի առաջին հայտարարությունն է:
BBC-ի փոխանցմամբ,, երեկ մարտեր են սկսվել Դամասկոսի երկու քրիստոնեական թաղամասերում, որտեղ մինչ այժմ բախումներ տեղի չէին ունեցել: Բաբ Թումա և Բաբ Շարքի թաղամասերում ընթացքած ռազմական գործողությունների ընթացքում առնվազն մեկ զինվոր է զոհվել:
Այս գիշերը բախումներ են եղել Ջարամանա քրիստոնեական թաղամասում, որտեղ հայեր են բնակվում, սակայն այստեղ էլ, ըստ նախնական տեղեկությունների նյութական և մարդկային վնասներ չեն գրանցվել:
Այն երկրները, որոնք հողային պահանջ ունեն Թուրքիայից՝ Հայաստանը, Հունաստանը, նաև Սիրիան, ըստ քաղաքագետ Լևոն Շիրինյանի, հայտնվել են սև ցուցակում, որի մեջ ներառվածները Թուրքիայում սեփականության մասին ընդունված նոր օրենքով, այդ երկրում չեն կարող սեփականություն ձեռք բերել:
«Ըստ էության, ուղղված է այն երեք ժողովուրդների դեմ, որոնց հայրենիքի վրա կառուցված է ներկայիս Թուրքիան: Այն ժողովուրդները, ումից հայրենիք են խլել, այս նոր ընդունած օրենքով, թուրքերը նրանց սեփականությունը վերադարձնելու հարցը փակում են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Շիրինյանը:
Հիշեցնենք, որ ըստ Թուրքիայում ընդունված նոր օրենքի, Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Նիգերիայի, Կուբայի ու Եմենի քաղաքացիներին արգելում է անշարժ գույք ձեռք բերել Թուրքիայում:
Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներին արգելվել է անշարժ գույք գնել Սև ծովի ափին, իսկ Հունաստանի քաղաքացիներին` ափամերձ ու սահմանամերձ տարածքներում:
Փոխարենը, անշարժ գույք կարող են ձեռք բերել Ադրբեջանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Պարսից ծոցի երկրների քաղաքացիները` առանց որևէ նախապայմանների:
Ասել է թե՝ Թուրքիան իր դռներն է բացում մուսուլմանների առջև, միևնույն ժամանակ.«Թուրքիան սրանով ներկայացնում է այն երկրների ցանկը, որոնք, ըստ նրա, ոչ դեմոկրատական պետություններ են և արդյունքում Հայաստանը բերում ու հավասարեցնում է այն ժողովուրդներին, որոնք, Արևմուտքի չափանիշներով, այսպես ասած, վտարված պետություններ են, օրինակ՝ Հյուսիսային Կորեան: Նույնը Սիրիան, այն դեպքում, երբ մինչև այս իրադարձությունները Սիրիան շատ ավելի ժողովրդավարական երկիր էր, քան Թուրքիան է»,- ասում է քաղաքագետը:
Նրա պարզաբանմամբ, նոր օրենքը Թուրքիայում ավելի վաղ ընդունված «Լքյալ գույքի մասին» օրենքի լրացումն է, որի համաձայն, անտեր մնացած սեփականությունն ազգայնացվում է:
Վերջերս Մոսկվա էր այցելել աշխարհահռչակ վերլուծաբան Ջոն Հարվին, որը հանդիսանում է Saxo Bank-ի արժույթների գլխավոր ստրատեգը: Նրա կանխատեսումների ու փաստարկների հետ հաշվի են նստում համաշխարհային արժութային շուկայի խոշոր խաղացողները:
Մոսկվայում փակ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Saxo Bank-ը 2012 թ երրորդ եռամսյակում, Ջոն Հարվին մանրակրկիտ վերլուծություն և առկա միտումների կանխատեսում է կատարել. «2012 թ. երրորդ եռամսյակի կանխատեսումները մենք անվանել ենք «Հերքում կամ փոփոխություն», հիմք ընդունելով պետական պարտքերի վիճակը: Այսօր մի հսկայական պետական պարտք ճնշում է ԱՄՆ-ին, Ճապոնիային և ԵՄ-ը, բայց տնտեսական փոփոխությունների անհրաժեշտության մասին մտածում է միայն Եվրոպան»: Saxo Bank –ի կանխատեսումներով, արդեն աշնանը Եվրոպան թերևս արմատական փոփոխությունների հարց կդնի ողջ տնտեսական քաղաքականության առջև:
«Պետական տնտեսական հազարամյա փորձը ցույց է տալիս, որ եթե ՀՆԱ-ի պետական պարտքը 99.9% — ից մեծ է, ապա երկիրը սնանկ է ճանաչվում, — ասում է Հարվին, – ինչու՞ են Միացյալ Նահանգները, Ճապոնիան և ԵՄ-ն շարունակում խաղը: Կենտրոնական բանկերի ղեկավարների քաղաքականությունն է` «Քանակական թոթափում: Այսօր այդ երկրների տնտեսությունը հայտնվել է զոմբիի կարգավիճակում, որին չի թույլատրվում մեռնել, թեև ակնհայտորեն առանց կառուցվածքային փոփոխությունների հնարավոր չէ կենդանի մնալ»:
«Իրավիճակը կփոխվի, երբ քաղաքական գործիչների և ընտրողների մեծ մասը կհասկանան փոփոխության անհրաժեշտությունը», — հայտարարել են Saxo Bank-ի վերլուծաբանը: Նրա կարծիքով Եվրոպայում ներկայիս ճգնաժամը ընթանում է երեք փուլային մոդելով: Դրանք են` մերժում, բողոք, փոփոխության անհրաժեշտություն:
Ճգնաժամի առաջին փուլը բոլորը համարում են ցիկլային, հետևաբար առաջնորդվում են այն սկզբունքով, որ «ինքն իրեն կանցնի»: Շեշտը դրվում է սպասելու ժամանակը մեղմելու վրա, ընդ որում խնդրի մասշտաբը մերժվում է:
Երբ հասարակությունը անհամբեր է դառնում, « լավ ժամանակների սպասելիս»`գալիս է մեղավորներ փնտրելու պահը: Քաղաքական գործիչները բարձրագոչ հայտարարություններ են անում, փորձում են կիրառել հնարավոր բոլոր միջոցները` խրախուսելու ժողովրդի համբերությունը: Սակայն ապարդյուն, իրավիճակը միայն վատթարանում է, և չի բացառվում, որ զայրացած ընտրողները կարող են դուրս գալ փողոց պահանջելու կառավարության հրաժարականը:
Սակայ,ն նույնիսկ դա չի փոխում իրավիճակը: Նոր ժամանակների քաղաքական գործիչներն ու հասարակությունը, կանգնած են անդունդի եզրին, ու ուզեն թե չուզեն ստիպված են բացել աչքերը և կայացնել հնից հրաժարվելու և նորը սկսելու դժվարին որոշումը:
«Փոփոխության մանդատն այն է, երբ հնի ավերակների վրա մեծամասնությունը ընդունում է նոր կանոններ, — ասում է Հարվին, — շատերը կորցնում են ամեն ինչ, գրեթե բոլորը զրկանքներ են կրում, բայց միևնույն ժամանակ ստեղծվում է նորը»:
Հարկ է, որ ԵՄ – ն անվճարունակ ճանաչի այնպիսի երկրների, ինչպիսին ասենք՝ Հունաստանը, Իսպանիան և նույնիսկ Իտալիան, որին կհետևի նույնիսկ որոշ երկրների ժամանակավոր ելք եվրոյի գոտուց, — ասում է Հարվին : Հակառակ դեպքում սպասվում է ԵՄ-ի քաոսային փլուզում, և նոր հարված գլոբալ տնտեսությանը:
“Չնայած ընդհանրացնելով, սակայն մենք կարող ենք ասել, որ մինչև այս տարեվերջ, շատ տնտեսություններ ստիպված են լինելու կատարել այդ ընտրությունը. Աշխարհն այսօր կանգնած է ընտրության առջև` կամ սարսափելի վերջ (հին տնտեսական կարգի), կամ քաոս`առանց վերջի».- ասել է վերլուծաբանը:
Ստեղծված իրավիճակում համաշխարհային շուկայում այս ընտրությունը բերել է անորոշության: Արդյունքում՝ վախեցած ներդրողներն այլևս ռիսկի դիմելու ցանկություն չունեն: Նրանք նույնիսկ պատրաստ են վճարել իրենց ֆինանսական անվտանգության համար և այժմ ամենահուսալի պետական պարտատոմսերը /օրինակ` սկանդինավյան երկրների/ արդեն հավասար են զրոյական եկամտաբերության: Շվեյցարական իշխանությունները սարսափած են նրանից, որ արտարժույթի պահուստները հասել են ՀՆԱ-ի 20 տոկոսին, շվեյցարական ֆրանկի աննախադեպ պահանջարկի շնորհիվ:
Այժմ նորվեգական, շվեդական և դանիական կրոնը, որի գոյության մասին մինչև վերջերս չգիտեին շատերը դարձել է խնայողությունների սիրված արժույթ: Աշխարհի լավագույն ընկերությունների ակցիաները իրապես գնահատված չեն: Այս վիճակը կարող են օգտագործել ներդրողները:
«Ընդհանուր առմամբ, աշխարհը տնտեսական առումով գնում է «ճապոնիզացման», — ասում է Հարվին: -Շատ երկրների կառավարություններ փորձում են վերակենդանացնել տնտեսությունը փող տպելու՝ վերը նշված «ճապոնիզացման» եղանակով, տոկոսադրույքներն իջեցնելով, այսպիսով ավելացնելով խոշոր պարտքերը: Ներդրողներն էլ այլևս չեն ցանկանում ստանալ արժեզրկվող թղթի կտորներ»:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությանը, ըստ փորձագետի վերլուծության, այնտեղ սպասվում է ճգնաժամային առավել ծանր վիճակ:
Նյութը վերցված է Наша Версия պարբերականից` կրճատումներով
Սիրիայի ազատ բանակի ամենաուժեղ թևը համարվող Լիվա ալ Թևհիթ խմբավորումը կարողացել է Հալեպ 300 հոգանոց ջոկատ մտցնել: Այս մասին հայտարարել է հենց խմբավորումը:
Խումբն օգնելու է արդեն շուրջ մեկ շաբաթ կառավարական զորքերի դեմ պայքարող ընդդիմադիր զինյալներին:
Թուրքական Haber 7 կայքի փոխանցմամբ, խումբը նախ նամազ է արել, ապա երդվել ու մտել Հալեպ:
Յուսուֆ Սաբահ էբու Սելմոն, որը խմբի ղեկավարներից է, տեղեկացրել է, որ իրենց նպատակը շարունակում է մնալ Ասադի տապալումը:
«Մենք այդ ուժն ունենք, սակայն վախենում ենք վնասել Հալեպի խաղաղ բնակչությանը, դրա համար մեր ողջ ուժը չենք ցուցադրում: Սակայն ամեն դեպքում մենք գրավելու ենք Հալեպը: Ասադի զինվորներին մաքրելու ենք այնտեղից: Նրա անկումից հետո քաղաքացիական և իսլամական պետություն ենք ձևավորելու»,-նշել է նա:
Երեկ գիշեր Հալեպում շարունակվել են ռազմական լայնածավալ գործողությունները: Ըստ ականատեսների` տանկերը և ռազմական ուղղաթիռները շարունակում են ռմբակոծել քաղաքի որոշ թաղամասեր:
Սիրիայի պետական լրատվամիջոցների խոսքով, կառավարական ուժերին հաջողվել է վերականգնել հսկողությունը Սալահեդդին թաղամասում, սակայն ընդդիմությունը շարունակում է պնդել, որ թաղամասի վերահսկողությունն իրենց ձեռքում է:
Սախուր թաղամասում նույնպես ընթանում են կատաղի մարտերը: Տեղեկություններ են տարածվել այն մասին, որ կառավարական զորքերը հերթական մեծ գործողությունն են նախապատրաստում` այս շրջանից զինյալ ընդդիմադիրներին «մաքրելու» համար:
«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայող, 1992 թ-ին ծնված Օրհան Գահրամանօղլու Աբբասովը զոհվել է ինքնաձիգից արձակված կրակոցից: Ըստ նախնական տվյալների` զինվորը մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են տեղեկությունը և նշել, որ կատարվում է հետաքննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.