23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սիրիայի Հեղափոխության գերագույն խորհուրդը հանդես գալով հայտարարությամբ, պաշտոնապես սպառնում է սիրիահայ համայնքին: Sham Times-ի փոխանցմամբ, ընդդիմադիրները հայերին սպառնում են մասնավորապես «աղետով ու ավերածություններով»: Սպառնալիքները համապատասխանում է իրականությանը. ընդդիմադիրների թիկունքում է կանգնած Թուրքիան, իսկ վերջինս հայերի վրա հարձակվելու կանաչ լույս է տվել նրանց:
Ըստ ընդդիկադիրների` «որոշ հայորդիների» մեղադրվում են «Ասադի ուժերի հետ գործակցելու, սպանությունների պատճառ դարձած գործողությունների մասնակցելու», «ռազմականապես սիրիական ռեժիմին սատարելու» մեջ:
«Այս ամենի վրա հիմնվելով՝ Սիրիական Հեղափոխության ղեկավարության գերագույն խորհուրդը այդ տարրերին նախազգուշացնում է այն հետևանքների մասին, որ կունենան այդ վտանգավոր գործողությունները և ռազմական սատարումը ռեժիմի զորքին»:
Ապստամբները հայտարարության մեջ խոստանում են հայտնաբերել «այդ տարրերին»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի կոչերին, կմասնակցի Չմիացած երկրների գագաթնաժողովին, որը կկայանա Իրանում հաջորդ շաբաթ: BBC-ի ռուսական ծառայության տեղեկացմամբ, Պան Գի Մունի ներակայացուցիչը ասել է, որ գլխավոր քարտուղարը կօգտագործի այս հնարավորությունը, որպեսզի հասցնի գագաթնաժողովի մասնակցիներին միջազգային անհանգստությունը Իրանի միջուկային ծրագրի և Սիրիայում ճգնաժամի հետ կապված:
Նշենք, որ շարժումը կմիավորի 120 երկիր, ինչպես նաև երկու տասնյակ դիտորդ պետություն, այդ թվում՝ Հարավային Կորեային: Ի սկզբանե այս շարժումը իրեն հակադրում էր Արևելքի և Արևմուտքի միջազգային բլոկերին:
Սիրիական ճգնաժամի ներկա տարողությունը կեդրոնացել է Հալեպ քաղաքի վրա: Հալեպի մարտերը, ըստ երեւույթին, իրենց ճակատագրականությամբ վճռորոշ դեր են ունենալու ոչ թե վարչակարգի պահպանման կամ տապալման առումով, այլ ամբողջ շրջանի հետագա գործընթացները արգելակելու կամ աշխուժացնելու ուղղությամբ: Խոսքը Միջին Արեւելքի Ստալինկրատին վերածված հայաշատ քաղաքի մասին է, որ իբրեւ ռազմական գործողությունների ընտրված վայր վերջերս միայն հայտնվեցավ բախումների կիզակետին : Ճակատագրորոշ մարտերի ժամանակը՝ Հալեպի ուղղությամբ սաստկացված բախումների ազդանշանով հասած համարվեցավ:
Ուրեմն Հալեպը հայտնվել է աշխարհաքաղաքական օրակարգեր ճշդող գերտերությունների ուշադրության կենտրոնին: Այս միջոցին է, որ Արեւմուտքը` գերմանական ռազմաարհեստագիտականությամբ հագեցած ռազմանավերով, գերարդիական միջոցներով հետախուզություն իրականացնելու հայտարարություն է կատարում, նույնքան հրապարակային ձեւով հայտարարելու համար, որ կառավարական ուժերի բոլոր շարժումներին հետեւելու աշխատանքներին արդյունքները տրամադրելու է բրիտանական եւ ամերիկյան համապատասխան կառույցներին:
Երկրագնդի գերբեւեռ` Միացյալ Նահանգների նախագահը չէր պահում, որ իր պետությունը վճռած է ռազմական միջամտություն իրագործել, այն պահին, երբ Սիրիայի վարչակարգը սկսի օգտագործել քիմիական զենքեր: Սպառնալիքը հիշեցնում է Իրաք ներխուժման պատրվակային հիմնավորումները: Մինչ, միջազգային ընտանիքի նոր բանագնացը կշեշտեր, թե ճիշդ չէ Սիրիայի նախագահին հրաժարականը պահանջելը` երեւութապես դժգոհ ձգելով իրեն լիազորության կոչող գերտերությունները:
Աշխարհաքաղաքական կեդրոնների միջեւ երեւցող սպառնալիք-վեթո լարված հարաբերակցությունների ամենաթեժ կետն է այսօր Հալեպը, ուր արձանագրվող մարտերը հարձակում-նահանջ գործողությունների ընդհանուր շղթայի մը մեջ գետնի վրա տեղաշարժերի առնչությամբ անորոշություն կստեղծեն: Մի կողմից խոսվում է հակակառավարական ուժերի առաջընթացին եւ նոր դիրքերի վերահսկողության, մյուս կողմից բանակային ուժերի վերադիրքավորումների եւ շրջանների վերստանձնման մասին:
Առանց այս անորոշության ալ, տարատեսակ էին արդեն լրատվություններն ու անոնց հետեւող նույնքան տարաբնույթ մեկնաբանությունները: Փորձենք կեդրոնանալ սակայն հայկական դաշտին վրա:
Հալեպի մարտերի ճակատագրականության տեսանելիությունը կպարտավորեցնե հայկական կողմից ակնկալելի գերսթափություն: Հալեպը Սիրիայի, չըսելու համար ամբողջ Միջին Արեւելքի ամենեն հայաշատ եւ հայատրոփ քաղաքն է: Մարտերը թակած են հայկական թաղամասերի դռները եւ հայկական եկեղեցիների, հաստատությունների եւ կեդրոնների անմիջականության են տեղի ունենում։ Բախումները, գեթ իբրեւ տեսություն, կտրուկ զարգացումների հետեւանքով կարող են ավարտվել հոգուտ այս կամ այն կողմի: Կարող են սակայն անորոշ ժամանակով երկար տեւել: Ահա նման բեմագրության (սենարիոյի) դեպքում է, որ ֆիզիքական անվտանգության խնդիրը ավելանում է ընկերային-տնտեսական եւ ապահովական սուր ճգնաժամին: Սիրիայից հասնող լուրերը կշարունակեն համոզիչ ձեւով ներկայացնել այն, որ սիրիահայությունը եւ այս դեպքում հալեպահայությունը ազգային, միութենական, հարանվանական, բարեսիրական մարմինների համակարգավորված եւ կառուցակարգված հակաճգնաժամային աշխատանքներ է իրականացնում: Հատկապես հայության, հայկական թաղամասերի եւ հայկական հաստատությունների մասին վավերական լուրեր ստանալու եւ տարածելու համար բացառապես պետք է հենվել այդ կառույցների կողմից շրջանառության մեջ դրված լուրերի վրա: Ճիշդ է, հաղորդակցության խափանված միջոցները չեն նպաստում ճգնաժամի մասին արագակշռույթ լրատվությունների հրապարակմանը: Այսուհանդերձ այս այն դեպքը չէ, որ լրատվական մրցավազքի հեւքով առանց հաշվարկելու եւ կշռադատելու՝ զգայացունց տեղեկություն հաղորդելու եւ առաջին հորիզոնականները գրավելու մոտեցումներ պետք է ցուցադրել:
Հալեպի մարտերը կարող են երկար տեւել: Մեր հակառակորդները անմիջականորեն առնչակից են ռազմական արձանագրվող իրադարձություններուն: Իրենց մոտ կա հստակ քարոզչական քաղաքականություն` Անկարայի շահերը գերադասելու, քրդական շարժումներին դեմ պատնեշներ կառուցելու, անվտանգության գոտիներ ստեղծելու, բարեսիրական գործունեությամբ հանդես գալու, մերթ կողմերի միջեւ կամրջումի դերեր ստանձնելու, մերթ ալ վարչակարգի հեռացման պահանջներով ներկայանալու:
Օրախնդրին աշխարհաքաղաքական տարողությունը, Հալեպի մարտերին ճակատագրորոշ ըլլալու տեսությունները, հակառակորդին ներգրավվածության չափը, հայկական թաղամասերի անմիջականությունը` բախումներին եւ ճգնաժամին երկարատեւության վարկածը, կընդգծեն ամեն իմաստով գերզգոնության վիճակի անհրաժեշտությունը:
Մինչ այդ զգացվում է հրամայական՝ հայկական բազմակողմ եւ ամբողջական ներգրավվածությամբ թեկուզ փակ խորհրդակցություններու եւ քննարկումներու: Աշխարհաքաղաքական երկարաժամկետ ծրագիրները խոսում են բաժանարար ծրագրերի, երկրների սահմանների վերագծումների, Մեծն Քյուրդիստանի ստեղծման եւ առ այդ Թուրքիայի անդամահատման հավանականությունների մասին:
Մինչ այժմ չէ հերքված թուրքական լրատվամիջոցների հաղորդած լուրը, թե նախարար Քլինթըն թուրք պաշտոնատարներին հիշեցուցած էր, որ Միացյալ Նահանգներ պարտական են հայերին դեպի Սեւ ծով ելք տրամադրելու առումով: Անկախ մեզանից շահագրգիռ ուժեր կարող են նման խնդիրներ վերարծարծել քաղաքական որեւէ պահի:
Վերադառնանք Հալեպի մարտերին կապվող ճակատագրականության եւ մտաբերենք միշտ, լուր հաղորդելու մրցավազքից, զգայացունց տեղեկություն փոխանցելու մղումներից եւ «պետք է»-ների մտային մարզանքներ կատարելուց առաջ (եւ դրանցից ավելի կարեւոր) հարցերին ծանրակշիռ բնույթին գիտակցելը եւ միշտ ու միշտ հայկական գործոնի հարաբերակցությամբ գործընթացների դիտարկումն ու մեկնաբանությունը: Մանավանդ հակառակորդի` Անկարայի հայտարարություններին եւ քայլերին շարժառիթները ճիշդ ընկալելու զգոնությամբ:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Օգոստոսի 20-ին, հեղեղի և կարկուտի պատճառով Արևելյան Վրաստանի 37 հազար բնակիչ զրկվել են էլեկտրականությունից:
«Վզգլյադի» փոխանցմամբ, բնակելի տների նկուղների և վարչական շինությունների հեղեղումով զգալի վնաս է հասցվել գյուղատնտեսական բերքին, քանդվել են տների տանիքները:
Ներքին գործերի զորամիավորումները և պահեստայինները աշխատում են արտակարգ ռեժիմով ` բնական աղետի հետևանքների վերացման ուղղությամբ:
2012 թվականի 7 ամիսների ընթացքում Վրաստան է այցել 2, 211 մլն մարդ, այս ցուցանիշը 2011թ-ի համեմատ 54% -ով աճել է: «Նովոստի-Գրուզիա» -ն՝ վկայակոչելով Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությանը, տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում Վրաստան է այցելել 920, 704 հազար օտարերկրացի Եվրոպայից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել 480, 758 հազար): ԱՊՀ երկրներից Վրաստան է ժամանել 1,187 մլն այցելու, ինչը 32%-ով ավելի է, քան նախորդ տարի: Իսկ ԱՄՆ-ից Վրաստան ժամանել 19, 315 հազ մարդ:
Ըստ վիճակագրության Ռուսաստանից Վրաստան է այցելել 237.950 հազար մարդ, ինչը 81% -ով ավել է, քան նախորդ տարի:
Վրաստան այցելած օտարերկրացիների թվով առաջատարը Թուրքիան է՝ 810, 698 հազ մարդ: Երկրորդ տեղում է Ադրբեջանը՝ 483, 317 հազ այցելու, երրորդ տեղում է Հայաստանը՝ 408, 109 հազ այցելու (ինչը 22%-ով ավել է նախորդ տարվա հետ համեմատ՝ 335,290 հազար):
ՄԱԿ-ի առաջին դիտորդներն սկսել են լքել Սիրիան, այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել միջազգային դիտորդների առաքելությունը Սիրիայում չերկարաձգել, հայտնում է Guardian-ը:
Սիրիայում հրադադարի պահպանմանն ուղղված դիտորդների ջանքերը փաստորեն չարդարացան և նրանց գործունեության ժամկետը օգոստոսի 19-ին պաշտոնապես կավարտվի:
Միջազգային դիտորդների առաքելությունը Սիրիա էր մեկնել ապրիլին: Սրանից հետո, համաձայն ՄԱԿ ԱԽ որոշման, Սիրիայում կազմակերպության ներկայությունը կսահմանափակվի Դամասկոսում համակարգող գրասենյակով:
Այսօր Լիբանանում 3 զինյալներ Բեյրութի միջազգային օդանավակայանի ճանապարհին առևանգել են Սիրիայի 3 քաղաքացիների։ Ինչպես տեղեկացնում է France press-ը, դեպքը տեղի է ունեցել լիբանանյան Ալ-Միկդադ շիա խմբավորման առաջնորդների կատարած այն հայտարարությունից հետո, որում ասվում էր, թե Լիբանանում դադարեցրել են Սիրիայի քաղաքացիների առևանգումը:
Ալ-Միկդադ խմբավորումը հաստատում է, որ գերի են վերցրել նաև Սիրիայի ազատ բանակի ավելի քան 20 անդամների ու Թուրքիայի ու Սաուդյան Արաբիայի մեկական քաղաքացու:
Այսօր Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանն Pussy Riot պանկ–ռոք խմբի անդամներ 24-ամյա Մարիա Ալյոխինային, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովային և 30-ամյա Եկատերինա Սամուցևիչին երկուական տարվա ազատազրկման է դատապարտել, ընդհանուր ռեժիմի գաղութում:
Դատավոր Մարինա Սիրովան մեղմացուցիչ հանգամանքներ է գտել երեք աղջիկների համար. հաշվի են առել նրանց բնակության վայրը, իսկ Տոլոկոննիկովան և Ալյոխինան մանկահասակ երեխաներ ունենալու փաստը:
Մինչ ընթանում էր դատավարությունը , դատարանի առաջ ոստիկանները ձերբակալել են Միացյալ քաղաքացիական ճակատի նախագահ Գարի Կասպարովը : Ձերբակալվելիս Գարի Կասպարովը կծել է ոստիկանության երկրորդ գնդի ենթասպային:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 21-ին խմբի երեք անդամները Քրիստոս Փրկչի տաճարում` խորանի առջև, երգել էին. «Աստվածամա’յր, վտարիր Պուտինին»: Օրեր անց` փետրվարի 26-ին, աղջիկների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ «Խուլիգանություն» հոդվածով, որը նախատեսում էր մինչև 7 տարվա ազատազրկում:
Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Լոնդոնում Ռուսաստանի հյուպատոսության բաժինը ենթարկվել է հարձակման մի խումբ անհայտ անձանց կողմից, ովքեր վանկարկել են Սիրիայի իշխանության դեմ ուղղված կարգախոսներ,շենքի վրա քարեր են նետել: Այդ մասին նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ, որին վկայակոչում է Rbc.ru-ն :
«Կոտրված են ապակիները, շենքին հասցվել է էական նյութական վնաս: Բարեբախտաբար, աշխատակիցներից որևէ մեկը չի տուժել»,- նշել են հյուպատոսությունում:
Դիվանագիտական ներկայացուցիչները նշել են, որ դեպքի վայր ժամանած բրիտանացի ոստիկանությունը չարտոնված հանրահավաքը չեզոքացնելու և հարձակվողներին ձերբակալելու համար որևէ միջոց չի ձեռնարկել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.