23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է Hurriyet-ի հարցին՝ կապված ֆրանսիական պատմության նոր դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին նյութերի տեղադրմանը։ Նա նշել է, թե տեղյակ չէ ֆրանսիական դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին նյութերի ավելացմանը: Օլանդը պատասխանել է. «Ես նման հանձնարարական չեմ տվել: Գրքերում առկա փոփոխությունները համապատասխան հանձնաժողովի կողմից են իրականացվում»:
Լրագրողի հարցին, թե այդ դեպքում ո՞վ է եղել նախաձեռնողը, Օլանդը խոստացել է ճշտել և տեղեկացնել ավելի ուշ:
Նույն թեմայով Hurriyet-ի թղթակիցը խոսել է Անկարայում Ֆրանսիայի դեսպան Լորան Բիլիի հետ, որը ևս նշելով, թե դասագրքերով զբաղվում է Կրթության նախարարությունը՝ ավելացրել է, որ իրենք այդ հարցում չեն կարող միջամտել։ «Ֆրանսիայում ցեղասպանությունը օրենքով է ընդունվել և հանձնաժողովի կողմից այդ թեման դասագրքերում ընդգրկելը անակնկալ չէ»,-ասել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանը։
Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններին ուղղված օդային հարվածների հետևանքով, առնվազն 60 մարդ է զոհվել:
Reuters-ը` հղում կատարելով ընդդիմության հայտարարությանը, հայտնում է, որ այսօր գիշերը օդային հարձակումը տեղի է ունեցել Սիրիայի կառավարական ուժերի կողմից: Հարվածների են ենթարկվել հատկապես այն արվարձանները, որտեղ վերջին շրջանում հանգրվանել են ապստամբները:
Ըստ Reuters-ի` իր լրագրողը գրոհի շրջանում տեսել է, թե ինչպես է փլուզվում 6-հարկանի շենքը՝ ենթադրաբար ավիահարվածից:
Սիրիայի բանակի ռազմական ուղղաթիռներից հարյուրավոր թռուցիկներ են նետվել քաղաքի և դրա արվարձանների վրա,որոնք կոչ են անում ապստամբներին` կամ հանձնվել, կամ անխուսափելի մահվան դատապարտվել:
Washington Post-ի տեղեկացմամբ, թռուցիկների տարածման նպատակն է վերահսկողություն հաստատել ընդդիմության կողմն անցած շրջաններում : Թռուցիկներում ասված է, որ բանակը «մտադիր է մաքրել Սիրիայի յուրաքանչյուր սանտիմետրը» և որ «զինյալները» հանձնվելուց բացի միայն մեկ տարբերակ ունեն՝ մահ: Թռուցիկը ստորագրված է Սիրիայի ԶՈՒ գլխավոր հրամանատարության կողմից:
Նշենք, որ թռուցիկների տարածման միջոցով կոչ էր արվել նաև Հալեպի ապստամբներին:
Սոյն թւականի օգոստոսի 30-31-ին Թեհրանում կայանալու է «Չմիաւորւած» (Ոչ-յանձնառու) երկրների գագաթաժողովը՝ աւելի քան 100 անդամ-պատւիրակութիւնների մասնակցութեամբ: Մինչ այդ, ահա, երէկ ու այսօր կայացել են այսպէս ասած՝ նախապատրաստական-փորձագիտական նիստերը, իսկ վաղն ու յաջորդող օրը կայանալու է կրկին երկօրեայ, անդամ երկրների արտգործնախարարների կամ համապատասխան գերատեսչութիւնների ժողովը:
Այս նախնական նիստերը քննարկելու, նախանշելու են գագաթաժողովի հիմնական օրակարգերը՝ որոնք յստակ տեսքի գալով սոյն ժողովում, ամրագրւելու են կազմակերպութեան 16-րդ համաժողովի բուն փաստաթուղթ-հռչակագրում:
Այսպիսով՝ առաջին հերթին հիւրընկալ կազմակերպիչ երկրի՝ Իրանի հաշւին քաղաքական, ինչու ոչ նաեւ քարոզչական վարկ ու հեղինակութիւն է գրանցւելու՝ պատկառելի համաժողովի թէ՛ քանակական, թէ՛ որակական-բովանդակային ակնկալւող ձեռքբերումներին ի տես:
ՄԱԿ-ից յետոյ՝ քանակով ու աշխարհագրա-քաղաքական ծաւալով համաշխարհային երկրորդ կազմակերպութիւն համարւող «շարժումը» (այդպէս է կոչւում «Չմիաւորւած» (Ոչ-յանձնառու) երկրների կազմակերպութիւնը, որը 2-րդ համաշխարհայինի արդիւնքում ձեւաւորւած աշխարհի երկբեւեռ համակարգին (ԱՄՆ- Խորհրդային Միութիւն) իրեն հաշւետու եւ յանձնառու չհամարելով ու դեռ 1950-ականներին տեսականօրէն ձեւաւորւելով՝ հիմնադրւեց 1961 թւականին ի դէմս Նեհրուի (Հնդկաստան), Տիտոյի (Իւգոսլաւիա) եւ Աբդուլ Նասերի (Եգիպտոս), որոնք ձգտում էին անկախ ու ինքնիշխան երկրների համախմբման: Եւ թէպէտ այսօր այլեւս գոյութիւն չունի երկբեւեռ համակարգը, բայցեւայնպէս՝ «Շարժումը» հիմնադրման օրից իսկ որդեգրել է բազմաբեւեռ աշխարհի ձեւաւորման-կայացմանը միտող քաղաքականութիւն, որն էլ դեռեւս կիրառելի է համարւում այսպէս ասած միաբեւեռ ներկայիս աշխարհում:
Ինչպէս վերում նշւեց, համաժողովը, հիւրընկալ երկրի՝ Իրանի համար քաղաքական ու քարոզչական մեծ նշանակութիւն է ունենալու, իսկ պարզ է՝ դա նոյնինքն Իրանին քաղաքա-տնտեսական շրջափակման-պատժամիջոցների ենթարկած բլոկին՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ Արեւմուտքին, ձեռք չի տալիս, ուստիեւ հակաքարոզչութիւնները դառնում են անխուսափելի…: Զորօրինակ՝ արեւմտեան եւ առանձնապէս իսրայէլական հակաիրան քարոզչամեքենան «հիմնաւորելով» թէ՝ «բնաւ յարմար վայր չէ Իրանը՝ նման գագաթաժողովների համար», «յորդորում էր» համաժողովին ի պաշտօնէ հրաւիրւած ՄԱԿ-ի գլխ. քարտուղար Բան Կի Մունին, որպէսզի նա հրաժարւի Թեհրանեան համաժողովին մասնակցելուց. կամ նոյն լրատւացանցերը կանխատեսում էին, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուրսին չի մասնակցելու ժողովին, մինչդեռ պարզւում է, որ Բան Կի Մունը Թեհրան չայցելելու ոչ մի յայտարարութիւն չի արել, իսկ Մուրսին էլ հանդիսանալու է առաջին նախագահը, որն 33 տարի անց (Իրանի Իսլ. յեղափոխութիւնից յետոյ) «բարեկամական Իրան» է այցելելու:
Շուրջ 120 երկրների ներկայացուցիչ-պատւիրակներից բացի (նրանցից մօտ 30-ը նախագահի մակարդակով)՝ լինելու են նաեւ «յատուկ հրաւիրեալներ», որոնք թէպէտ «Շարժման» անդամ չեն, բայց որպէս շրջանային դերակատար կամ անդրշրջանային ազդեցիկ երկրներ (Թուրքիա, Ռուսաստան), հրաւիրւել են համաժողովին՝ դիտորդի կարգավիճակով: Ի դէպ, միեւնոյն կարգավիճակով, բայց նախագահի մակարդակով համաժողովին իր մասնակցութիւնն է բերելու Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութիւնը՝ ՀՀ նախագահի գլխաւորութեամբ:
Միմիայն այն հանգամանքը, որ Հնդկաստանի վարչապետը Թեհրան է այցելելու իր գլխաւորութեամբ 250-հոգանոց տնտեսական պատւիրակութեամբ, խօսում է այն մասին, որ համաժողովին կից ձեւակերպւելու են Իրանում առեւտրա-տնտեսական ներդրումների լայն աշխատանքներ, որոնք ինչ խօսք՝ անուղղակիօրէն շրջանցելու են արեւմտա-ԱՄՆ-ական «համաշխարհային» պատժամիջոցները, որոնք խորքում միտւած են Իրանին յաչս աշխարհի՝ մեկուսացւած-շրջափակւած ներկայացնել…:
Յատկանշական մի այլ իրողութիւն է նաեւ այն, որ «Շարժման» անդամ ստւարաթիւ երկրների հետ Իրանն ունի աւելի քան 40 միլիարդ դոլարին համարժէք ոչ-նաւթային առեւտրա-տնտեսական ներդրումային շրջանառութիւն, իսկ առեւտրային տւեալ ծաւալը բազմապատկւում է, յատկապէս այն պարագայում, երբ նկատենք, որ «Շարժման» դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների հետ (Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, Ղազախստան, Արգենտինա, Մեքսիկա, Հոլանդիա, Սերբիա, Ուկրայինա…) եւս Իրանը լայն առեւտրական գործարքներ է մշակում-կնքում: Իսկ այս խորհրդաժողովի ընթացքում պատեհ առիթներ են ստեղծւելու, որպէսզի արդիւնաբերական-տնտեսական փոխյարաբերութիւնների ծաւալն առաւել բարձր ցուցանիշերով օժտւի:
Միւս կողմից նկատի ունենալով միջազգային ու մասնաւորապէս տարածաշրջանային տնտեսական ու աշխարհագրա-քաղաքական ճգնաժամ-մարտահրաւէրների առկայութիւնը եւ այդ գործընթացների օրաւուր վտանգաւոր մասշտաբներ թեւակոխւելը, ուստի՝ «Շարժման» առջեւ ինքնըստինքեան նորովի ու համարժէք դերակատարման հեռանկարներ ուրւագծելու լայն հորիզոն է բացւում:
Այս ուղղութեամբ, ահաւասիկ, Իրանը սոյն համաժողովում, որը որպէս այդպիսին՝ խոշորագոյնն է իր քաղաքական պատմութեան մէջ, մտադիր է բարձրաձայնել տւեալ դերակատարման կարեւորութեան ու անհրաժեշտութեան մասին, որով, ինչպէս հէնց երէկ մեկնարկային ելոյթում յայտարարեց ԱԳ նախարարը՝ «Շարժումը պէտք է լրացնի այն անարդարանալի բացը, որը ցաւօք, այսօր արեւմտեան մեծապետական ուժերի քմահաճոյքի պատճառով՝ առգոյ է ՄԱԿ-ում եւ Անվտանգութեան խորհրդում»:
Իսկ այդ դերակատարումը, ըստ ԱԳ նախարարի, անհրաժեշտութիւն է՝ միջազգային ներկայիս բարդ յարաբերութիւններում ներգործունութեամբ հանդէս գալու համար:
Համաժողովը հիւրընկալող եւ «Շարժման» գալիք եռամեան նախագահող Իրանը, սակայն, նոր ու հիմնաւոր առաջարկներ է ներկայացնելու գագաթաժողովին, զորօրինակ՝
1- Անդամ երկրների միջեւ միջազգային բանկային, դրամական ու ֆինանսական համակարգի ստեղծում,
2- Միջազգային խաղաղարար ուժի ստեղծում՝ «Շարժման» անդամ երկրների մասնակցութեամբ,
եւ
3- Համաժողովի հռչակագրում հաստատւած նպատակների իրագործման համար համապատասխան գործադիր ինստիտուտների ստեղծում…:
Ինչեւէ, չմիաւորւած, ոչ-յանձնառուների «Շարժման» 16-րդ համաժողովը, գէթ խօսքերի ու յայտարարութիւնների եւ որ կարեւոր է՝ միջազգային քաղաքական նոր վերիվայրումների առումներով, կարծես թէ մտադիր է ի համեմատ իր նախորդ համաժողովների, աւելիով ներգործօն ու հաշւառելի միաւորի վերածւել՝ աշխարհագրա-քաղաքական ու տնտեսական օրըստօրէ բարդացւող պայմաններում, որոնք ինչ խօսք՝ շարունակւելու դէպքում աւելիով են առեղծւածային ու անկանխատեսելի իրավիճակների առջեւ կանգնեցնելու միջազգային եւ ինչու ոչ՝ համաշխարհային ընտանիքին:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Երեկ ` օգոստոսի 26-ին, Թեհրանում սկսվել են Չմիավորման շարժման 16-րդ գագաթաժողովի աշխատանքները: Գագաթնաժողովի հիմնական քննարկումները կընթանան Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Նիստը, որը բացել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, մասնակցել է 107 պատվիրակ:
Իրանի պաշտոնական Իրնա գործակալության տեղեկացմամբ, փորձագիտական մակարդակով քննարկումներին կհաջորդի անդամ-պետությունների վարչապետերի հանդիպումը՝ օգոստոսի 28-29-ին, և գագաթաժողովը կեզրափակի բարձր՝ ենթադրաբար նախագահների մակարդակով հանդիպումը՝ օգոստոսի 30-31-ին:
Նշենք, որ ԱՄՆ-ը կոչ էր արել պետությունների ղեկավարներին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին չմասնակցել Չմիավորման շարժման թեհրանյան գագաթաժողովին: Չնայած դրան՝ Բան Կի Մունը կմեկնի Թեհրան:
Ի դեպ, ըստ որոշ տվյալների՝ գագաթնաժողովին կմասնակցի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մոտավորապես 320 դիակ ( այդ թվում՝ կանանց ու երեխաների) է հայտնավերվել Դամասոկսի հարավ-արևմտյան Դարայա արվարձանի տներում և նկուղներում: Ընդդիմադիրները հարյուրավոր մարդկանց սպանդն իրականացնելու մեջ մեղադրում են նախագահ Բաշար ալ-Ասադի զորքին, հայտնում է Reuters-ը:
Սիրիացի ընդդիմադիր ակտիվիստները դեռևս օգոստոսի 25-ին, երբ խոսվում էր 150 զոհի մասին, համացանցում տարածել էին մի քանի տեսագրություն, որտեղ սավաններով փաթաթված արյունոտ մարմինների շարքեր են: Մահացածներից շատերը զինվորական տարիքի երիտասարդ տղամարդիկ են: Տեսանյութերից մեկում կան նաև գլխից խփված երեխաներ:
Ըստ Reuters-ի, զոհերի թիվը հաստատել անհնար է, քանի որ Սիրիայում ոչ պետական լրատվամիջոցների դեմ սահմանափակումներ են դրված: Այդուհանդերձ, օգոստոսի 26-ը ԶԼՄ-ներն արդեն որակել են Սիրիայի ճգնաժամի ամենաարյունալի օրը:
Հունաստանում հրդեհը տարածվել է Աթենքի հյուսիս-արևելյան Աթիդնե արվարձանով: Հրդեհման գոտին մայրաքաղաքից ընդամենը 30 կմ հեռավորության վրա է: Вести-ի փոխանցմամբ, ուղղաթիռները տոննաներով ջուր են լցնում վառվող անտառների վրա: Ցամաքում հրդեհների դեմ պայքարում են հրշեջները: Նրանց նաև կամավորականներ են օգնում. բոլոր ջանքերը սակայն ապարդյուն են:
Հունաստանում նման հրդեհներ հաճախ են լինում և շատ բնակիչներ անվտանգության նկատառումներով գերադասել են լքել իրենց տները: Փակվել են Աթիդնեի վարչական հիմնարկություններն ու խանութները:
Անտառային հրդեհը բռնկվել է այսօր առավոտյան:
ՄԱԿ-ի դիտորդների առաքելության ղեկավարը, հրադադարի ձեռքբերման գործընթացի տապալումից հետո, հեռացել է Դամասկոսից հարևան Լիբանան: Huffington Post-ի փոխանցմամբ, գեներալ լեյտենանտ Բաբաքար Գեյը Սիրիան լքելուց առաջ ոչ մի հայտարարություն չի արել:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, խախաղ կարգավորման հասնելու ջանքերին սատարելու համար, համաձայնել է Սիրիա ուղարկել փոքր թիմ: Այս ամիս իր առաքելությունից հրաժարվել էր նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Անանը: Նրան փոխարինել էր Աֆղանստանում և Իրաքում ՄԱԿ-ի նախկին ներկայացուցիչ Լախդար Բրահիմին:
ՄԱԿ-ի դիտորդական առաքելության ժամկետը Սիրիայում սպառվել էր դեռևս անցած կիրակի:
Թուրքիան կցանկանար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպումներ անցկացնեին և բանակցություններ վարեին Ստամբուլում, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ադրբեջանական Trend գործակալությունը՝ հղում անելով թուրքական Star թերթին, տեղեկացնում է, որ Ահմեդ Դավութօղլու խոսքով Թուրքիան տարածաշրջանի առաջատար երկիրն է դարձել` վարելով տարածաշրջանում առկա հակամարտությունները լուծելու քաղաքականություն ։
«Մենք կցանկանայինք, որ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի ունենային Թուրքիայում։ Կուզենայինք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նույնպես հանդիպումներ տեղի ունենային Ստամբուլում»,– ասել է նա։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երեք երկրներով՝ ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան։
Սիրիայի ընդդիմադիր Ազատ բանակի զինվորական խորհրդի նախագահ, գեներալ Մուսթաֆա Էլ Շեյխը հերքել է, որ Ազատ բանակը որևէ սպառնալից հայտարարություն է տարածել սիրիահայերի դեմ, ավելին, նա Սիրիայի գործող իշխանություններին մեղադրել է ապստամբների ստորագրությամբ կեղծ հայտարարություն տարածելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Էլ Արաբիա» հեռուստաալիքը:
Ըստ ընդդիմադիր գեներալի` վերջին օրերին Սիրիայի վարչակարգի գաղտնի ծառայությունները ցանկանում են լարվածություն առաջացնել որոշ համայնքների և ընդդիմության միջև: «Այդ նպատակով վարչակարգի սպասարկուները նման հայտարարություն տարածեցին՝ Հալեպի և այլ շրջաններում ապրող հայերի դեմ»,- նշել է սիրիացի ապստամբ գեներալը և հավելել, որ սիրիայի ժողովուրդը որևէ հարց չունի հայերի, այլ քրիստոնյաների, թուրքմենների և մյուս համայնքների հետ: «Մեր իսկական խնդիրը բռնատիրական վարչակարգի և ալևի համայնքի փոքր մասի հետ է»,- վստահեցրել է գեներալ Մուսթաֆա Էլ Շեյխը:
Գեներալի խոսքով, իրենք որևէ մտադրություն չունեն հարձակումներ գործել հայերի կամ Սիրիայի ժողովրդի այլ հատվածների դեմ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.