23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիան», այսօր Վրաստանի խորհրդարանը կհաստատի կառավարության նոր կազմը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկուշաբթի օրը խորհրդարան էր ներկայացրել կառավարության նոր կազմը վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիան: Խորհրդարանում «Վրացական երազանք»-ը ունի 85 մանդատ, իսկ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ունի 65 մանդատ:
Ավստրալիայի ամենախոշոր` Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը: Այս մասին հայտնել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը:
Միաձայն ընդունված բանաձևով նահանգի օրենսդիր մարմինը նաև կոչ է արել Ավստրալիայի իշխանություններին` պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել Ավստրալիայի հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի և նրա քաղաքացիների հետ:
«Լեռնային Ղարաբաղի հարցը եղել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի առաջնահերթությունը։ Այսօրվա արդյունքը հաղթանակ է բոլոր նրանց համար, ովքեր շարունակում են ճնշված լինել դաժան ռեժիմից»,- ասել է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանը։
Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակի պատվավոր նախագահ Գրեգ Սողոմոնյանն իր հերթին նշել է. «Նահանգի խորհրդարանը եղել և շարունակում է լինել հույսի փարոս՝ մարդու իրավունքների պահպանման հարցում։ Մենք շնորհակալ ենք Օրենսդիր խորհրդի բոլոր անդամներին՝ մարդու հիմնարար իրավունքներից ինքնորոշման իրավունքին սատարելու համար»։
Արեւելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական եւ հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ եւ վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների եւ ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ:
Լրատվական այս թոհուբոհում հայկական շրջանակներից անվերջ Բեյրութ հասնող հարցադրումները կկենտրոնանան սիրիական մոդելի լիբանանականացման հավանականության վրա: Եւ այդպիսի մտավախությունը շարունակվում է ահագնանալ, հասնելու համար այնտեղ թե` լիբանանահայությունը նոր արտահոսքի եզրագծին առջեւ է կանգնած, ինչ որ առհասարակ միջին արեւելյան հայկական գաղութների ճակատագրի ճշտորոշման տեսակետից վճռական փուլ է ենթադրում:
Նախ պետք է հիշել, որ վերջին ցնցող պայթյունին անմիջապես հաջորդած ապահովական բռնկումների առիթով գերտերությունները իրենց արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հստակ դարձրին, որ ներլիբանանյան կայունությունը պետք չէ խնդրո առարկա դարձնել: Այս չի ենթադրում անշուշտ, որ գերտերությունների կողմից կիրառելի քաղաքականությունը համահունչ է եւ հարազատ` կատարված հայտարարություններին: Այնուամենայնիվ նախանշում է, որ գեթ այս հանգրվանին աշխարհաքաղաքական ուժերի օրակարգային կիզակետը հարեւան Սիրիան է եւ նույնածավալ գործողություններ որոշ ժամանակի համար չպիտի տեղափոխվեն Լիբանան: Այլապես, հյուսիսային Լիբանանում արձանագրված սահմանափակ բնռկումները շատ արագ պիտի տարածվեին ամբողջ երկրում:
Պայթունավտանգ կարգավիճակը միշտ էլ ուղեկցել է լիբանանյան կացությանը, երբ մանավանդ բազմակողմանիորեն համոզիչ է դարձել, որ մայրիների երկիրը օտար ուժերի համար քաղաքական բաց տարրալուծարան է` փորձարկումներ կատարելու, առեւտուր անելու, հաշիվներ մաքրելու, թափանցելու եւ…ապահովական կացություններ ստեղծելու:
Համալիբանանյան ընդհանուր գիտակցության բացակայությունը` շիկացումներից հեռու մնալու, կոճակի սեղմումներով չղեկավարվելու, լարվածությունը չեզոքացնելու, հարցերը պետական համապատասխան ատյաններում երկխոսության միջոցով քննարկելու, ավելի կդյուրացնեն արտաքին կենտրոնների հեռակառավարման այս համակարգի արդյունավետ աշխատանքը:
Լիբանանահայ գործոնի ավանդական ընտրանքը` բեւեռացումների մաս չկազմելու եւ համալիբանանյան շահերը գերադասելու, միջհամայնքային համակեցության համար համայնքների իրողական ներկայացվածությունը հարգելու եւ համագործակցելու, այսօր եւս ինքն իրեն գերակա ուղղություն իբրեւ զգալի է դարձնում շատ սուր կերպով:Մանավանդ, որ եթե ոչ անմիջական հանգրվանին, այսուհանդերձ բաժանարար աշխարհաքաղաքական ալիքները միջերկրական այս ծովափը եւս հարվածելու նշաններ են ցույց տալիս` իսլամական երկու մեծ համայնքները իրար հակադրելու ճանապարհով չբացահայտված ծրագրեր իրականացնելու համար:
Արաբական գարնանային հովերի առաջացրած ալիքների հետ առնչություն ունենան դրանք թե ոչ, վտանգի անընդհատ սպառնալիքի շեշտումը այս օրերին կապվում է ռմբահարումներով քաղաքական թիրախներ հարվածելու եւ նրանց իբրեւ հետեւանք նոր իրավիճակներ հրամցնելու վերջին արարքին, որ շատ արագ լիբանանյան սահմաններից դուրս եկավ, ստացավ շրջանային-միջազգային տարողություն եւ արժանացավ աշխարահաքաղաքական կարեւորագույն կենտրոնների անմիջական արձագանքումներին:
Պարզ է, որ լիբանանյան բռնկումները կմնան սահմանափակ եւ չեն կլանի երկիրը: Հայտնապես զսպիչ գործոնները դեր ունեն այստեղ: Ըստ երեւույթին համալիբանանյան բռնկման ազդանշանը տրված չէ: Լիբանանյան երկարատեւ տագնապի փորձառությունը հուշում է, որ ինչպես զսպիչ, այնպես էլ հրահրիչ գործոններն ու հանգամանքները արտալիբանանյան կենտրոններից կախյալ են:
Դամոկլյան այս սուրը պիտի շարունակի ճոճվել լիբանանյան երկնակամարի վրա այնքան ժամանակ, որ հեռակառավարումը մերժելու համալիբանանյան կամքը չի կայանում եւ այդպիսով տեղի կտա արտալիբանանյան կենտրոնների անարգել եւ ազատ գործունեությանը` Բեյրութի քաղաքական բաց հրապարակի վրա:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր
Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ, վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ քաղաքականությունից հեռանալու է մեկուկես տարի հետո, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ավելի վաղ ես հայտարարել էի, որ քաղաքականության մեջ լինելու եմ 2-3 տարի։ Արդեն մեկ տարի է ես զբաղվում եմ քաղաքականությամբ։ Խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո ես կարող եմ ավելի կոնկրետ ասել, որ մտադիր եմ թողնել քաղաքական դաշտը մեկուկես տարի հետո, սակայն մտադիր չեմ լքել երկիրը»,-ասել է Իվանիշվիլին։
Վերջինիս խոսքով, իր հեռանալուց հետո ինքը թողնելու է այնպիսի թիմ, որն ի կատար է ածելու նախընտրական շրջանում տված բոլոր խոստումները և «Վրացական երազանք»-ի ծրագիրը։
«Քաղաքականությունից հեռանալով՝ ես չեմ հրաժարվում պատասխանատվությունից և իմ տված խոստումներից։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ լինելու եմ քաղաքացիական հատվածի ակտիվ անդամներից մեկը»,-հայտարարել է նա։
1947 թվականի հոկտեմբերի 31-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան N 168 բանաձևվ հոկտեմբերի 24-ը, ՄԱԿ-ի կանոնադրության միամյակի օրը, հռչակեց Միավորված ազգերի կազմակերպության օր` համաշխարհային հանրությանը ՄԱԿ-ի նպատակների ու ձեռքբերումների մասին տեղեկացնելու համար։
ՄԱԿ-ի ընդունած առաջին փաստաթղթերից է 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ 1971 թվականի դեկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի մի այլ բանաձևով ընդգծվում էր, որ հոկտեմբերի 24-ը պետք է միջազգային տոն դառնա և ոչ աշխատանքային օր լինի ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներում։ Այսօրվա դրությամբ ՄԱԿ-ին անդամակցում է 192 երկիր։
Հոկտեմբերի 24-ը ՄԱԿ-ի շաբաթվա մաս է կազմում, որը անց է կացվում հոկտեմբերի 20-26-ը:
Ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ աշխարհի ցանկացած անկյունում ՄԱԿ-ը հանդիսանում է «հույսի մարմնավորում»: ՄԱԿ-ը յուրաքանչյուր մարդու սրտում և գիտակցության մեջ ապրում է որպես կազմակերպություն՝ ունակ վերջ դնելու բռնությանը, արմատավորելու հանդուրժողականություն, աջակցելու զարգացմանը ու ապահովելու հավասարություն, պաշտպանելու մարդու իրավունքներն ու կրճատելու աղքատության մասշտաբները:
Հայաստան կատարած իմ վերջին ուղևորության ընթացքում, լրագրողները հաճախ էին ինձ հարցնում, թե Միացյալ Նահանգների նախագահի ո՞ր թեկնածուին եմ ձայն տալու նոյեմբերի 6-ի ընտրություններում: Իմ պատասխանը հստակ էր և միանշանակ՝ ես քվե չեմ տալու ո՛չ նախագահ Օբամային, և ո՛չ էլ նահանգապետ Ռոմնիին: Վերադառնալով Միացյալ Նահանգներ, ես ուրախությամբ իմացա, որ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը միևնույն որոշումն էր կայացրել՝ հավանություն չտալով թեկնածուներից և ոչ մեկին:
Դժվար չէր նման որոշում կայացնել, քանի որ երկու թեկնածուներն էլ հայերին հուսախափ էին արել. նախագահը հավատարիմ չէր մնացել իր խոսքերին հայկական և ոչ հայկական շատ հարցերի վերաբերյալ, իսկ նրա մրցակիցը որևէ հետաքրքրություն չէր ցուցաբերել ամերիկահայ համայնքի և նրա հարցերի շուրջ:
Ահա նախագահ Օբամայի` հայկական հարցերի վերաբերյալ դրժած խոստումների երկար ցանկը.
1. 2008 թվականի նախագահական քարոզարշավի ընթացքում նա բազմիցս էր խոստացել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ ընտրություներից հետո խախտեց իր խոստումը:
2. Բացի այդ, Օբամայի վարչակազմը ընդդիմացավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Կոնգրեսի բանաձևի ընդունմանը:
3. Նախագահ Օբաման զգալիորեն կրճատեց Հայաստանի և Արցախի համար նախատեսված արտաքին օգնության գումարը: Ավելին, նրա վարչակազմը չծախսեց Կոնգրեսի կողմից Արցախին հատկացված օգնության ամբողջական գումարը:
4. Նա ճնշում գործադրեց Հայաստանի վրա՝ 2009 թվականին Թուրքիայի հետ տխրահռչակ Արձանագրությունները ստորագրելու համար:
5. Նախագահ Օբաման չստիպեց Թուրքիային վերացնել վերջինիս կողմից Հայաստանի շրջափակումը:
6. Նա ձայն չհանեց Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանի և Արցախի դեմ պատերազմի բազում սպառնալիքների առնչությամբ և անտեսեց Արցախի ինքնորոշմանը սատարելու իր նախընտրական խոստումը:
7. 2010 թվականի դեկտեմբերի վերջին, շրջանցելով Միացյալ Նահանգների սենատորների կողմից դրված «կասեցումը», նախագահ Օբաման միակողմանիորեն Մեթյու Բրայզային Ադրբեջանում դեսպան նշանակեց: Ամերիկահայ համայնքի ճնշող մեծամասնությունը դեմ էր Բրայզայի թեկնածությանը:
8. Նախագահ Օբաման խախտելով մի այլ խոստում՝ չհաջողացրեց Հայաստանի հետ առևտրի խթանումը:
9. Նա և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չարձագանքեցին ամերիկահայ ղեկավարների հետ հանդիպելու նրանց բազմաթիվ խնդրանքներին` իրենց մտահոգությունները ներկայացնելու համար:
Ամերիկահայերը կարիք չունեն աղաչելու, որպեսզի նախագահ Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նման հայտարարություն արել էր 1981թվականի ապրիլի 22-ի իր նախագահական Հռչակագրում: Չճանաչելով Հայոց ցեղասպանությունը, նախագահ Օբաման պարզապես կորցրեց իր իսկ վստահելիությունը: 2008 թվականին ամերիկահայերի մեծ մասը հավատում էր նրան. 2012-ին նրան այլևս չեն հավատում: Ինչպես հայտնի ասացվածքում է ասվում՝ «մեկ անգամ ինձ խաբես՝ ամոթ քեզ, երկրորդ անգամ ինձ խաբես՝ ամոթ ինձ»:
Նրանք, ովքեր կարծում են, որ այսպիսի գնահատականը չափազանց սուր է և խիստ կենտրոնացված զուտ հայկական հարցերի վրա, պետք է տեղյակ լինեն, որ համաձայն politifact.com կայքի՝ նախագահ Օբաման չի կատարել նաև իր մյուս 86 խոստումները ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ:
Նահանգապետ Ռոմնիի կապերն ամերիկահայերի հետ ավելի լավ վիճակում չեն: Նա խուսափել է համայնքի հետ որևէ շփումից՝ փորձ չանելով անգամ ստանալ նրանց աջակցությունն ու ձայները: Խնդիրն այն է, որ եթե հիմա, երբ ամեն մի ձայն խիստ անհրաժեշտ է նրան ընտրվելու համար, նա այսպիսի անտարբերություն է ցուցաբերում, ապա ընտրություններից հետո, անկասկած, նա ոչ մի ուշադրություն չի դարձնի հայերի և նրանց խնդիրների վրա:
Ակնհայտորեն անխոհեմ է, որ նախագահի երկու թեկնածուներն էլ չեն ձգտել ստանալ ամերիկահայ ընտրողների աջակցությունը կարևորագույն նահանգներում, այն ժամանակ, երբ մրցավազքն այնքան թեժ է, որ նույնիսկ փոքր քանակությամբ ձայները կարող են ճակատագրական լինել: Սակայն երկու թեկնածուների համար էլ դեռ ուշ չէ բանակցել ամերիկահայ համայնքի ղեկավարության հետ և անդրադառնալ նրանց խնդիրներին: Սա չի կարող դյուրին խոսակցություն լինել, քանի որ գործնականորեն անհնար է վստահել նախագահ Օբամայի նոր խոստումներին. նրա միակ արժանահավատ գործունեությունը կարող է լինել հայկական մի կարևոր հարցի վերաբերյալ դրական քայլ կատարելը մինչև նոյեմբերի 6-ը: Մյուս կողմից, նահանգապետ Ռոմնին ավելի ծանր կացության մեջ է, քանի որ լինելով թեկնածու, նա կարող է միայն խոստումներ տալ, որոնք լրջորեն չեն ընդունվի այս ուշացած պահին:
Ամերիկահայ համայնքը պետք է մի նոր ընտրական ռազմավարություն որդեգրի, որպեսզի խուսափի կեղծ խոստումներից կրկին խաբվելուց: Միայն այն թեկնածուները, որոնք կատարել են իրենց նախընտրական խոստումները առաջին պաշտոնավարման ընթացքում, պետք է աջակցություն ստանան վերընտրվելու համար: Հայանպաստ կարևոր ձեռքբերումներ չունեցող կամ նոր թեկնածուների խոստումները պետք է պարզապես անտեսել:
Ի վերջո, նախագահի քվեարկությանը չմասնակցելը չի նշանակում խաղից դուրս մնալ ընտրությունների ժամանակ: Միացյալ Նահանգների Սենատի 100 անդամների մեկ երրորդը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները վերընտրության թեկնածու են: Ամերիկահայ ընտրողները պետք է սատարեն իրենց հարցերին թիկունք կանգնած թեկնածուներին՝ նրանց վերընտրելով, և պետք է պատժեն իրենց հակառակորդներին՝ նրանց հեռացնելով պաշտոնից: Խնդրում եմ հաշվի առնել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի վարկանիշները Կոնգրեսի բոլոր թեկնածուների համար www.anca.org կայքում:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
ԵԱՀԿ-ին լրջորեն մտահոգել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում իրավիճակի վատթարացումը և շփման գծում տիրող իրավիճակը, այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, բոլորն անհանգստացած են առաջընթացի բացակայությամբ և տեղերում իրավիճակի վատթարացմամբ. միայն այս տարի սպանվել է 28 մարդ: Ես անձամբ կիսում եմ այդ անհանգստությունը»,-նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել Մինսկի խմբի և նրա համանախագահների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ջանքերը:
«Սակայն ոչ մի միջազգային ջանք չի կարող գործուն լինել, եթե երկու կողմերը չունեն քաղաքական կամք՝ բանակցությունների ճանապարհով խաղաղ համաձայնության հասնելու համար: Ես այս մասին ընդգծել եմ Նյու Յորքում երկու երկրների ԱԳ նախարարների հետ վերջերս ունեցած իմ հանդիպումների ժամանակ: Ապագային միտված կողմնորոշումը միակ միջոցն է լարվածությունը կանխելու և տարածաշրջանի երկար սպասված անվտանգությունն ապահովելու համար»,-ընդգծել է Լամբերտո Զանիերը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր համընդհանուր ամնիստիա է հայտարարել, այս մասին հայտնում է Российская Газета-ն:
Ամնիստիայի մեջ մտնում են մինչ այս պահը Սիրիայում կատարված բոլոր տեսակի հանցագործությունները` բացի ահաբեկչական հանցագործություններից:
Կալիֆորնիա նահանգի «Pasadena Civic Auditorium»-ում նոյեմբերի 11-ին տեղի կունենա բարեգործական համերգ, որին կմասնակցեն Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ռուբեն Հախվերդյանը, Լիլիթ Պիպոյանը, Արմեն Մովսիսյանը, «Element Band»-ը, «Dirty Diamond»-ը, Ադիս Արմանդյանը և Միքայել Ավետիսյանը։ Համերգը կազմակերպել է «Արտիստները երեխաների համար» կազմակերպությունը, որի նպատակը շռայլ նվիրատվությունների շնորհիվ սիրիահայերին հրատապ օգնություն ցուցաբերելն է։
Հոկտեմբերի 22-ին Մեքսիկա այցելությամբ մեկնարկել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը լատինաամերիկյան երկրներ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։
Մեխիկոյում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել իր գործընկերոջ` արտաքին հարաբերությունների քարտուղար Պատրիսիա Էսպինոսայի հետ: Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին Մեքսիկայի արտաքին հարաբերությունների քարտուղարը նշել է, որ իր երկիրը Հայաստանը դիտարկում է որպես բարեկամ երկիր և ցանկանում է ընդլայնել փոխգործակցությունը և ԱԳ նախարարի այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու և պայմանավորվածություններ ձեռք բերելու այդ ուղղությամբ:
Շնորհակալություն հայտնելով Մեխիկո այցելելու հրավերի համար, նախարար Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ իր այցն ու դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները պարարտ հող կստեղծեն տարբեր բնագավառներում համագործակցությունը խթանելու համար:
Հայաստանի և Մեքսիկայի արտաքին գործերի նախարարները վերահաստատել են սեպտեմբերի վերջին Նյու-Յորքում կայացած իրենց հանդիպման ընթացքում արտահայտած պատրաստակամությունը գործուն քայլեր ձեռնարկելու երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի վրա բարձրացնելու վերաբերյալ, այդ առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու մասին:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Մեխիկոյում ՀՀ դեսպանատան բացումը մեծապես կնպաստի հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության և մշակութային փոխանակումների ակտիվացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարը տարակուսանք է հայտնել անցյալ տարի Մեքսիկայի նախորդ գումարման խորհրդարանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իրականությունը խեղաթյուրող բանաձևերի ընդունման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ բանաձևերը կոպտորեն հակասում են միջազգային հանրության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ղեկավարների կողմից, վնաս են հասցնում կարգավորման գործընթացին և տարածաշրջանային անվտանգությանը, բացասաբար են ազդում նաև հայ-մեքսիկական հարաբերությունների վրա:
Արտգործնախարարը նաև ընդգծել է, որ կիսում է մեքսիկացի մարդու իրավունքների պաշտպանների տեսակետը, որ Մեխիկոյում այսպես կոչված՝ «Խոջալուի հուշարձանի» տեղադրումը վիրավորանք է ցեղասպանությունների զոհերի հիշատակի հանդեպ, համամիտ է նաև ոչ միայն Մեքսիկայում, այլև նաև աշխարհով մեկ հնչած արձագանքներին՝ Մեքսիկայի մայրաքաղաքում Ադրբեջանի նախկին նախագահի արձանի տեղադրման կապակցությամբ: Նախարար Պատրիսիա Էսպինոսան բացատրություններ և պարզաբանումներ տվեց այս կապակցությամբ՝ նշելով, որ այդ ամենը բացասական արձագանք է ստացել Մեքսիկայի հանրային կարծիքի կողմից:
Նախարար Նալբանդյանն իր մեքսիկացի գործընկերոջը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացը՝ ընդգծելով, որ չնայած Հայաստանի և ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգային հանրության, հարցի խաղաղ լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերի, Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական, սադրիչ և տարրական բանականությանը հակասող քայլերով ամեն ինչ անում է բանակցությունները փակուղի մտցնելու և տապալելու համար:
Այս ենթատեքստում Պատրիսիա Էսպինոսան վերահաստատել է Մեքսիկայի կառավարության լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացված առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնահարցը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ:
Բանակցությունների օրակարգում են եղել նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացմանն առնչվող հարցերը:
Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Պատրիսիա Էսպինոսան ստորագրել են «Արտգործնախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ հուշագիրը»:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպելով Մեքսիկայի Սենատի անդամներին, նշել է, որ այս տարի նշվում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսաներորդ տարեդարձը, սակայն ամեն ինչ չէ, որ արվել է հարաբերությունները զարգացնելու համար, եղել են նաև քայլեր, որոնք վնաս են հասցրել հարաբերություններին: «Վնաս հասցրած քայլեր ասելով, ես ի նկատի ունեմ Մեքսիկայի նախորդ գումարման Սենատում և Պատգամավորների պալատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևերը, որոնք հակասում են միջազգային հանրության դիրքորոշումներին և խրախուսում Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքն ու ագրեսիվ քայլերը», -ասել է նախարար Նալբանդյանը:
Իրենց հերթին սենատորները, արտահայտելով Սենատի պաշտոնական տեսակետն ընդգծեցին, որ հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցություններն են և իրենք կոչ են անում հակամարտության բոլոր կողմերին քայլեր ձեռնարկել շուտափույթ խաղաղության հաստատման նպատակով, ինչը ելնում է տարածաշրջանի և այնտեղ բնակվող ժողովուրդների շահերից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.