23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հուլիսի 26-ին հայկական կողմն անցած և գերի ընկած ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը չի ցանկանում հայրենիք վերադառնալ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Այս պահին Ադրբեջանի Զինված ուժերում 4 ամիս ծառայած ադրբեջանցի զինծառայող Ֆիրուզ Ֆարաջևը գտնվում է հայկական կողմում: Նա երրորդ երկրի հանձնվելու ցանկություն է հայտնել, քանի որ չի ցանկանում վերադառնալ հայրենիք», — տեղեկացրել է Հովհաննիսյանը և ավելացրել, որ այս հարցով արդեն իսկ Կարմիր խաչի հետ բանակցություններ են տարվում:
Հայաստանի Հանրապետության նախագահի այցը Լիբանան որոշ դիտարկումների առիթ է տալիս բնականաբար: Նախ, այցը տեղի է ունենում տարածաշրջանային մակարդակի վրա ճգնաժամային պայմանների եւ տեղական առումով քաղաքական բեւեռացած համապատկերի մեջ։ Այդ առումով էլ նախագահի ելույթների բովանդակային շեշտադրումները հաճախ արծարծում էին տագնապին վերաբերող սկզբունքային տեսական մոտեցումներ` հատկապես խաղաղության վերահաստատման առաջադրանքը գերակշռելով: Խաղաղության առաջադրման սկզբունքը հեզասահ ոստումով կապվեց նաեւ Կովկասում խաղաղություն հաստատելու առաջնահերթությանը, ընդգծելու համար Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը խաղաղության հաստատման համար ընթացող բանակցություններին: Միջին Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջաններում առաջադրելի խաղաղության հաստատման առաջնահերթության ընդգծումը անհրաժեշտ ուղերձ էր պաշտոնական Բեյրութի ներկայացուցիչներին ուղղված, նկատի ունենալով նաեւ Իսլամական վեհաժողովներին մասնակցող լիբանանցի պաշտոնատարների կրավորականությունը` Բաքվի առաջադրած ամենահակահայ բանաձեւի նախագծերի նկատմամբ:
Այցը իբրեւ խթանող գործոն կարեւոր էր նաեւ Երեւան-Բեյրութ միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Դժվար արդարանալի անաշխուժ վիճակ է տիրում այսօր միջպետական հարաբերությունների գործընթացոմ: Երկու տասնյակից ավել երկկողմ պայմանագրերի մեծամասնությունը մնացել է թղթի վրա եւ երկու պետությունների միջեւ գոյություն ունեցող համաձայնությունները կյանքի կոչելու մղումները բացակա են փաստորեն: Այստեղ խնդիրը հայկական կողմի համար կրկնակի նշանակություն ունի, երբ մանավանդ նկատի ենք առնում հակառակորդի գերաշխուժ քաղաքականությունը այս ուղղությամբ: Լիբանանը հստակ աշխատանքային թիրախ է Անկարայի համար, որ հյուսիսից մինչեւ հարավ, անցնելով Բեյրութից բազմաթիվ ոլորտներում թափանցման հսկայածավալ ծրագրերի իրականացման գործնական քայլերի է դիմել: Մեր առավելությունը այս դեպքում կամրջի դեր կատարելու հանգամանք վայելող կազմակերպ համայնքի գոյությունն է, որ պետական նախաձեռնությունների հաջողության համար հիմնական գրավականն է: Անկարան փաստորեն զուրկ է կարեւոր այս երաշխիքից:
Նախագահ Սարգսյանի այցելության առիթով այն երկու նորագույն պայմանագրերը, որոնք կնքվեցին հեռահար բնույթով ռազմավարական նշանակություն կունենա՛ն, եթե նախկինների ճակատագրին չմատնվեն: Փոխադարձ մուտքի արտոնագրերի դրության ջնջումը կնպաստի ոչ միայն լիբանանահայ համայնք-հայրենիք կապերի սերտացմանը, այլ հիմնականում լիբանանյան եւ հայաստանյան հասարակությունների միջեւ կապերի զարգացմանը: Համաձայնագիրը առանձին չի կարող շարժել այս թղթածրարը, եթե համապատասխան կառույցներ եւ ծառայություններ չաշխատեն ոչ միայն զբոսաշրջությունը, այլ նաեւ տնտեսությունը գրավիչ դարձնելու եւ այդ բոլորի համար ներդրումային իրավական դաշտը կայացած ներկայացնելու համար:
Բարձրագույն կրթության համար վկայականների փոխճանաչման համաձայնագիրը լիբանանահայ ուսանողության հայացքները կարող է առաջնորդել դեպի հայրենիք, այնտեղ մասնագիտանալու համար: Դեռևս վաղ է խոսել լիբանանցի ուսանողի մասին, որ կարող է Երեւանի ամերիկյան եւ ֆրանսիական համալսարաններում շարունակել իր մասնագիտությունը: Բարձրագույն կրթական համակարգի ներկայացումը, տարբեր համալսարանների մասին լիբանանցի ուսանող խավի իրազեկումը նախապայմանային բնույթի աշխատանքներ են, որոնք պետք է ձեռնարկել այդ համաձայնագրերը իմաստավորելու համար:
Իսկ այս աշխատանքը անշուշտ զուտ կրթական բնույթ չունի, մանավանդ երբ նկատի առնենք, թե կրթական ոլորտում Անկարան ի՛նչ տեսակի քաղաքականություն է փորձում իրականացնել մայրիների երկրում:
Քաղաքական հակակշիռ քայլերի այս ընդհանուր պարունակում պետք է դիտարկել նախագահ Սարգսյանի այցը Լիբանանի նահատակաց հուշարձան եւ հարգանքի տուրքի մատուցումը Օսմանյան Թուրքիայի ջարդարար քաղաքականության զոհ դարձած լիբանանցի զոհերի հիշատակին: Չմոռանանք. Լիբանանը միակ արաբական պետությունն է, որ իր խորհրդարանով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Եւ այստեղ Նահատակաց հուշարձան այցելության քաղաքական ուղերձը պարզ է:
Հասկանալի է, որ իր գործընկերոջ հրավերին ընդառաջ, փոխադարձ պաշտոնական այցելություն էր նախագահ Սարգսյանի ժամանումը Բեյրութ. եւ իբրեւ այդպիսին ներազգային մակարդակի վրա օրակարգեր, հանդիպումներ եւ նիստեր նախատեսված չէին: Թեեւ համայնքի հոգեւոր եւ կրթական հաստատությունների շրջագայությունը առիթ եղավ անդրադառնալու հայության եւ հայրենիքին վերաբերող հրատապ խնդիրներին: Լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպում-ճաշի ընթացքում իր ելույթում նախագահ Սարգսյանը կարևորեց լիբանանահայ գաղութի յուրահատկությունները, ազգային դիմագիծը, կենսունակ ու կազմակերպ համայնք լինելու հանգամանքը: Անդրադառնալով Երեւան-Անկարա արձանագրությունների ճակատագրին, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր տարբերակնեը սեղանի վրա են այսօր, ընդհուպ մինչեւ ստորագրությունների հետ կանչումը Երեւանի կողմից: Առաջին անգամ լինելով նման մի ակնարկ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարի կողմից հնչեց Սփյուռքի մայրաքաղաքից: Ֆուտբոլային դիվանագիտությունը մեկնարկեց Մոսկվայից: Ստորագրությունների հետ կանչելու հնարավորությունը հնչեց Բեյրութից: Այս երեւույթը նաեւ լիբանանահայ համայնքի ներկայացրած համահայկական կարեւորության մասն է կազմում:
Նախագահի բեյրության այցի կարեւորագույն ուղերձն էր սա։ Հնչած` Լիբանանից, ուղղված` հայկական աշխարհին:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն, տեղեկացնում են նախագահական գրասենյակի մամուլի ծառայությունից:
Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:
ՀՀ նախագահի հետ հանդիպմանն անդրադարձ կլինի երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության օրակարգին, տարածաշրջանային հիմնախնդիրներին:
Սերժ Սարգսյանը և Ժոզե Մանուել Բարոզոն բանակցությունների արդյունքներով դեկտեմբերի 1-ին հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների գագաթնաժողովին, հանդիպում կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Իրաքում ահաբեկչություն տեղի է ունեցել՝ ուղղված երկրի շիական բնակչության դեմ,որը խլել է ավելի քան 23 մարդու կյանք, ևս 84 իրաքցի վիրավորվել է. գրում է Hürriyet Daily News-ը:
Բաղդադի հարավում գտնվող Հիլլայում մի խումբ ուխտագնաց շիաներ պայթել են ճանապարհին տեղակայված նռնակների վրա: Գործի դրված 2 նռնակի պայթյունի հետևանքով զոհվել է 18, վիրավորվել՝ 71 ուխտագնաց:
Իսկ Քերբելայում պայթել է մեքենայում տեղակայված ռումբը: Ահաբեկչության արդյունքում զոհվել է 5 մարդ, վիրավորվել՝ 13-ը:
Թուրքիայի Մուլղա նահանգի Բոդրումի շրջանի Թուրգութրեիսի քաղաքապետ Բիլալ Ադըգյուզելը և քաղաքային խորհրդի անդամները Facebook-ի քաղաքապետարանի էջում հայտարարություն են տեղադրել, որում մասնավորապես ասված է, որ լքում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը. հայտնում է թուրքական Milliyet-ը։
«Մենք չեն ուզում լինել շրջանի ղեկավարության անհաջող և անհավասարակշիռ գործողությունների մասնակիցը»,-նշել են նրան:
Մահացել է հանրահայտ պրոդյուսեր Մարթին Ռիչարդսը։ Մահվան պատճառը լյարդի քաղցկեղից առաջացած բարդությունն է. գրում է Lenta.ru – ն՝ հղում անելով The New York Times – ին։
80-ամյա պրոդյուսերը հայտնի է որպես բրոդվեյան մյուզիքլների պրոդյուսեր. 8 «Թոնի» մրցանակակիր՝«Սուինի Թոդի» , «Տարօրինակ մարդկանց վանդակների» (6 «Թոնի») և այլն։ Ռիչարդսին համաշխարհային ճանաչման է արժանացրել «Չիկագո» երաժշտական ֆիլմը, որի պրոդյուսերն է եղել (1975թ.) ։
1978 թվականին Ռիչարդսն ամուսնանում է Մերի Լի Ջոնսոնի՝ Johnson & Johnson ընկերության հիմնադրի թոռնուհու հետ։ 1990-ին կնոջ մահից հետո պրոդյուսերը մեծ ժառանգություն է ստանում:
Ժառանգության մեծ մասը Մարթին Ռիչարդսը տրամադրեց մի քանի բարեգործական կազմակերպություն հիմնելուն։
Իրան. Քաղաքական շաբաթւայ տեսութիւն
Անցեալ շաբաթավերջին իսկ, երբ այս սիւնակում էլ անդրադարձել էինք, հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին հրահանգեց, որ նախատեսւած՝ «նախագահի հարցապնդման» չարչրկւած հարցը հանւի Իսլ. խորհրդարանի օրակարգից եւ «բաւարարւել մինչ այդ առնւած քայլերով՝ թէ՛ խորհրդարանի, եւ թէ՛ կառավարութեան կողմից, որոնք իրենց հերթին ընդունելի եւ ողջունելի էին, հրաժարւել «իմփիջմենտի» գործընթացից, որպէսզի ներքին ու մանաւանդ արտաքին չարաշահումները կանխւեն…», քանզի, ըստ այաթ. Խամենէիի՝ հարկաւոր չէ ներիշխանական վիճայարոյց խնդիրներին հասարակական սուր հնչեղութիւն հաղորդելով՝ ընդառաջ գնալ նախագահական ընտրութիւններին…:
Ընթացիկ շաբաթւան եւս քաղաքական-հասարակական կրքերը քիչ թէ շատ ուղղւած էին նոյն նախագահական ընտրութիւններում հաւանական թեկնածուների ի յայտ գալուն: Բնականաբար, խօսակցութիւններն նախ՝ Ահմադինեժադին համախոհ յետնորդի թւացեալ անունների մասին են, որոնք պէտք է իբր շարունակեն անցած 8-ամեայ քաղաքական կուրսը, եւ ապա՝ նոյն ճամբարից, բայց ոչ-համախոհ թեկնածուների անուններ են բարձրաձայնւում, որոնք լինելով հանդերձ նոյն պահպանողական-արմատական հոսանքից, բայց չափաւոր քաղաքական գործչի համբաւ են վայելում: Ինչպէս ասում են, դեռ այս խմորը շատ է ջուր տանելու, ուստի՝ անընդհատ կրկնւող անուններից խուսափելով՝ սպասենք մինչեւ ներհոսանքային, ներխմբակցային յստակեցումներ, որոնք այսպէս թէ այնպէս՝ ցայժմ վերջնական ձեւաւորման չեն յանգել:
Սա՝ պահպանողականների կողմից, իսկ միւս կողմից, այսինքն՝ բարեկարգչականների ճամբարում, հետաքրքիր կերպով նկատելի է հրապարակային աշխուժութիւն՝ մանաւանդ մամլոյ շրջանակներում, որտեղ գրեթէ ամենօրեայ ներկայութիւն են ու իրենց տեսակէտ-դիրքորոշումներն են բարձրաձայնում թէ՛ նախագահական ընտրութիւնների, եւ թէ՛ առաւել եւս՝ դրանց նախաքարոզչական ու նախաընտրապայքարային մեխանիզմների մասին, անշուշտ, դեռեւս խուսափելով կոնկրետ թեկնածուի անւան վրայ կենտրոնանալուց…: Նրանք այսպէս ասած՝ գտնւում են հասարակական-քաղաքական արձագանգները եւ տրամադրութիւնները շօշափելու փուլում, որով էլ մրցակից ճամբարի՝ պահպանողականների հաշւարկները խիստ խոցելի են դարձնում՝ նախագահական ընտրութիւններին ընդառաջ՝ մարտավարական քայլերի կիրառման առումով:
***
Արտաքին քաղաքականութեան ասպարէզում անցնող շաբաթը եւս Իրանի դիւանագիտական կորպուսի գերաշխուժութեամբ նշանաւորւեց: Այսպէս՝ Պարսից ծոցում եւ Օման ծովում իրանական նաւատորմի ամիսներից ի վեր զգալի ներկայութեան հանգամանքին ի տես՝ ԱՄՆ ծովուժի ռազմա-օդային սահմանախախտ պարբերական թռիչքներ են իրականացւել, որոնց դէմ ՄԱԿ-ում Իրանի մնայուն ներկայացուցիչ Խազային բողոքի նամակով դիմել է գլխ. քարտուղար Բան Կի Մունին: Նամակում վերջնիցս պահանջւել է զգուշացնել ԱՄՆ կառավարութեանը՝ միջազգային օրէնքների խախտման եւ նմանօրինակ գրգռիչ ու վտանգաւոր քայլերի բացասական հետեւանքների պատասխանատւութեան մասին:
Իսրայէլա-պաղեստինեան վերջին հակամարտութեան խնդրով եւս Իրանի Իսլ. Հանրապետութիւնը իր յստակ ու մնայուն դիրքորոշմամբ՝ ապացուցեց, որ տարածաշրջանային իրադարձութիւնների հարցերում պահպանում է ծանրակշիռ դերակատարութիւնը, որի հետ հաշւի չնստելը մեղմ ասած՝ միամտութիւն կը լինէր: Նման իրականութեան դէմ-յանդիման կանգնեցին շրջանի այնպիսի երկրներ, որոնք իբր Իրանի շրջանային նոյն դերակատարութիւնն նսեմացնելու մտօք՝ փորձեցին աւելիով պաղեստինամէտ երեւալ: Հանգամանք, որի հակառակն ապացուցւեց, երբ Թուրքիան «կոկորդիլոսային արցունքի» այլեւս սպառւած մարտավարութիւնն ի գործ դրեց կամ երբ Ս. Արաբիայի նման ու արբանեակային մի քանի էմիրանիստ երկրներ նոյն Գազայի սպանդի նկատմամբ որդեգրեցին դատապարտելի չէզոք ու լռակեաց պահւածքը:
Տարածաշրջանային ակտիւ դերակատարութեան նշանակալի քայլ էր նաեւ ԻԻՀ-ի խորհրդարանի խօսնակ Ալի Լարիջանիի Թուրքիա կարճատեւ այցը (Սիրիա եւ Լիբանան այցից յետոյ), որտեղ իր թուրք պաշտօնակից Չիչէքին եւ ապա վարչապետ Էրդողանին (ի դէպ՝ վերջիններս նկատելիօրէն անժպիտ դէմքերով դիմաւորեցին Լարիջանիին) զգուշացրեց սիրիական սահմանին ՆԱՏՕ-ի «Պատրիոտ» հրթիռների տեղակայման կապակցութեամբ: Աւելին՝ Իսլ. խորհրդարանի նախագահը մէկ անգամ եւս վերահաստատեց իր երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ սիրիական տագնապի վերաբերեալ, այն է՝ արտաքին միջամտութիւնների բացառումն ու այսպէս ասած՝ ապստամբ ուժերին ռազմական արտաքին օժանդակութիւն ցուցաբերելը, որում ինչ խօսք՝ գլխաւոր դեր է ստանձնել նոյնինքն Թուրքիան:
Եւ ի վերջոյ, յատկանշական էր այն, որ իրանա-թուրքական դիւանագիտական յարաբերութիւնների ֆոնին այս եւ առհասարակ վերջին շրջանում նկատւող սառնութիւնը երեւի բերեց նրան, որ կրկին անգամ յետաձգւի Իրան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳ նախարարների ձեւաչափով նախատեսւած եռակողմ հանդիպումը:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ
ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կառավարության նիստից հետո հաստատել է իր մտադրությունը, այն է՝ կրճատել նախագահ Սաակաշվիլիին հատկացվող բյուջետային ֆինանսավորումը. հայտնում է Взгляд-ը:
«Նախագին հատկացվող ֆինանսավորման կրճատման, Թբիլիսիում ընթացող անհասկանալի շինարարությունների դադարեցման հաշվին մենք կարող ենք այնքան տնտեսել, որ կարողանանք լրջորեն օգնել սոցիալական ոլորտին»,-նշել է վարչապետը:
Նրա տեղեկացմամբ, նախագահի ծախսերը երկրի համար օրական արժենում են150.000 լարի՝ 90 հազար դոլար:
Նշենք, որ Վրաստանի կառավարությունը հրաժարվել էր վճարել նախագահի ինքնաթիռի ծախսերը և կրճատել էր նախագահական պալատի լուսավորման ծախսերը։
Ինչպես տեղեկացնում է azerisport.com-ը, շախմատի 2016 թվականի օլիմպիադայի և 2015-ի Գավաթի խաղարկության կազմակերպիչ երկիր Ադրբեջանը կապահովի հայ մարզիկների անվտանգությունը.
«Իհարկե, Հայաստանի հավաքականը կարող է գալ այստեղ: Նրանք արդեն ստացել են բոլոր անհրաժեշտ երաշխիքները: Ոչ մի խնդիր չկա: Հայ մարզիկներն արդեն մասնակցել են Բաքվի մրցաշարերին: Հայաստանը երաշխավորեց մեր մարզիկների անվտանգությունը պետական մակարդակով, մենք նույնպես նման երաշխիք կտանք հայերին»,-նշել է Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռագիմովը:
ԱՄՆ-ի քաղաքացիություն ունեցող 24 իսրայելցիներ ԱՄՆ-ի պետքատուղար Հիլարի Քլինթոնի, ԱՄՆ-ի ԱԳՆ-ի, ինչպես նաև USAID-ի՝ Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության դեմ հայց են ներկայացրել ամերիկյան դատարան:
Ըստ հայցվորների, Քլինթոնի գործողությունները հանգեցրել են նրան, որ ամերիկացի հարկատուների փողերն անցել են ահաբեկչական ՀԱՄԱՍ շարժման տնօրինության տակ:
Հայցի տեքստում ասված է, որ Պետդեպարտամենտը խախտել է 2006թ. հակաահաբեկչական ակտը. պատասխանող կողմը նպաստել և արագացրել է Պաղեստինյան ինքնավարության ֆինանսավորումը՝ առանց պահպանելու դաշնային օրենքով նախատեսված սահմանափակող կանոնները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.