23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերի մոտակայքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի տատանումները զգացվել են նույնիսկ մայրաքաղաք Տոկիոյում:
Երկրաշարժի պատճառով առաջացել է մեկ մետր բարձրությամբ ալիք ունեցող ցունամի, որն ուրբաթ օրը հասել էր Միյագի պրեֆեկտուրայի Իշոնոմակի շրջանի ափերին՝ նույն տարածաշրջան, որը 2011 թվականի մարտ ամսին մեծ վնասներ էր գրել այն ժամանակ հարված հասցրած հզոր ցունամիից:
Ճապոնիայի ափերի մոտակայքում 7,3 հզորությամբ երկրաշարժից վնասվածքների մասին դեռևս որևէ հաղորդագրություն չի եղել: Ճապոնիայի իշխանությունները հանել են ցուցամիի վտանգի մասին նախազգուշացումը:
Անցյալ տարի տեղի ունեցած 9,0 ուժգնությամբ երկրաշարժի և հետագայում ափերին հարված հասցված ցունամիի պատճառով զոհվել կամ անհայտ կորած է ճանաչվել մոտ 20 հազար մարդ: Տարերային աղետը դարձել էր «Ֆուկուշիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառը:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության համաձայն, երկրաշարժը տեղի է ունեցել Ճապոնիայի Քամայիշի քաղաքի ափերից դեպի հարավ-արևելք 245 կիլոմետր հեռավորության, Խաղաղ օվկիանոսի հատակից 36 կիլոմետր խորության վրա:
«Ամերիկայի ձայն»
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, Ուկրաինայի միավորված ընդդիմությունը՝ «Батькивщина»-ն, 2015 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում միաձայն առաջադրել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի թեկնածությունը:
Տիմոշենկոյի թեկնածության առաջադրման վերաբերյալ որոշումն ընդունվել է «Батькивщина»-ի՝ Կիևում ընթացող ընդլայնված համաժողովի շրջանակներում։ Նախկին վարչապետի թեկնածությունն առաջարկել է Արսենի Յացենյուկը. դրան կողմ են արտահայտվել համաժողովի բոլոր մասնակիցները։
Հիշեցնենք, որ Տիմոշենկոն 2011թ.-ին դատապարտվել է 7 տարվա ազատարկման՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով։
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թուրքական Sabah պարբերականին տված հարցազրույցում անդարադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին:
Դավութօղլուն կրկին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապել է Ղարաբաղի խնդրի հետ և նշել, որ Ղարաբաղի խնդրի մասին վերջերս խոսել է Ստամբուլում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ :
«Եկող 2013 թվականի գարնանը Հայաստանում, իսկ աշնանն էլ՝ Ադրբեջանում ընտրություններ են։ Ընտրություններից առաջ դժվարություններ կան առաջընթաց ապահվելու հարցում։ Երկրներում այդ պահին հոգեբանական մթնոլորտն էլ հարմար չէ։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը ևԱդրբեջանը Ղարաբաղի հարցում արդյունքներ ստանան.դա թույլ կտա Թուրքիային գործել»,-ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Սիրիայի կառավարական բանակը հինգշաբթի օրը հետ է մղել զինյալներին Դարայա և Աքրաբա բնակավայրերից՝ արգելելով ապստամբներին գնդակոծել Դամասկոսի բնակելի թաղամասերը և դեպի օդանավակայան տանող ավտոճանապարհները. այս մասին հայտնում է Al Watan-ը:
Գործողություններ են տարվում երկրի հարավ-արևմտյան հատվածի բերքատու հողերի շրջաններում, որտեղ կարող էին թաքնվել ապստամբները:
Հարձակումն առաջ է գնում նաև այլ ուղղություններով, մասնավորապես՝ Բեյթ-Սիհեմ-Դիյաբիյա-Էլ Հոջեյրա, ինչպես նաև Դումա և Էրբին քաղաքների մոտակայքում:
Ըստ ռազմական աղբյուրների՝ մի քանի թաղամասերում շրջափակվել և ոչնչացվել են Ալ Քաիդայի զինյալների խոշոր խմբավորումներ, տասնյակ ապստամբներ սպանվել են:
Ինչպես հաղորդում է Maghreb Arab Press-ը, Հալեպում Մարոկկոյի պատվավոր հյուպատոս Մուհամեդ Ալա ադ Դին Քիյալին սպանվել է զինված մարդկանց կողմից: Հանցագործները կրակել են դիվանագետի վրա, երբ վերջինս իր մի խումբ ընկերների հետ դուրս էր հյուրանոցից:
Հարձակման արդյունքում, բացի պատվավոր հյուպատոսից, սպանվել է վերջինիս կողքին գտնվող ևս մեկ մարդ. հայտնում է ИТАР-ТАСС-ը: Նշենք, որ Քիյալին ուներ Սիրիայի քաղաքացիություն և 2001 թվականից աշխատում էր որպես Հալեպում Մարոկկոյի պատվավոր հյուպատոս:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով AP-ին, Իրանի արևելքում դեկտեմբերի 5-ի երեկոյան 5,6 մագնիտուդ հզորությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կայեն բնակավայրից 42 կմ դեպի հարավ-արեւելք, հիպոկենտրոնը գտնվել է 5,4 կմ խորությունում, հայտնում է rbc-ն:
Ստորերկրյա ցնցումների մագնիտուդը կազմել է 5,5, էպիկենտրոնը գտնվել է Զոհան գյուղում՝ Հարավային Խորասան նահանգի մայրաքաղաք Բիրջենդից 110 կմ հեռու։
Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ, հինգ մարդ զոհվել, տասը վիրավորվել են։ Fars-ը գրում է, որ երկրաշարժը Բիրջենդում խուճապ է առաջացրել, բնակիչները տներից դուրս են վազել։
Չինաստանի կարեգործական գործարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ. հիմնական մասը երիտասարդ կանայք են եղել:
Պարզվել է, որ հրդեհը կազմակերպել էր գործարանի 26-ամյա աշխատողը, որն այրել է գործարանը, քանի որ իրեն հասանելիք 476 դոլար աշխատավարձ չէին վճարում. հայտնում է Риа Новости-ն՝ վկայակոչելով չինական Սինհուա գործակալությանը:
Լյու ազգանունը կրող կասկածյալը ձերբակալվել է և խոստովանել կատարած հանցագործությունը: Նրա խոսքերով՝ այդ քայլին իրեն դրդել են ղեկավարության հետ ունեցած իր տարաձայնությունները:
Չինաստանում մահացել է աշխարհի ամենաբարձրահասակ կինը՝ 40-ամյա Յաո Դեֆենը. գրում է UK News-ը։
Դեֆենը տառապել է գիգանտիզմով, ինչի հետևանքով ունեցել է 2.36 մ հասակ և 200 կգ քաշ։ Իր արտաքինի շնորհիվ նա ընդգրկվել է դպրոցի բասկետբոլի թիմում և խաղերից մեկի ժամանակ ուշագնաց եղել։ Բուժզննման արդյունքում պարզվել է, որ նրա հիպոֆիզում (լորձնային գեղձ) ուռուցք կա, որը չափից ավելի աճի հորմոն է արտադրում։
Ուռուցքը հեռացվել է 2006թ.-ին, և նրա աճը դադարել է։ Սակայն 1 տարի անց ուռուցքը կրկին աճել է, և այս անգամ նրա ընտանիքը միջոցներ չի ունեցել 2-րդ վիրահատությունն անելու համար։
Ամերիկյան տիեզերական գործակալությունը` NASA-ն պատրաստվում է նոր մարսագնաց ստեղծել, որը կօգնի շարունակել գործող «Կյուրիօսիտի» սարքի աշխատանքը:
«Նեզավիսիմայա գազետա»-ի փոխանցմամբ, NASA-ն հայտարարել է, որ ցանկանում է օգտագործել նոր սարքի մեջ հին սարքավորման բոլոր դրական ֆունկցիաները:
Փորձագետների կարծիքով, նոր մարսագնացի ծրագրի իրականացման վրա կծախսվի 1,5 միլիարդ դոլար:
Ինչպես հայտնում է SANA լրատվականը, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձանային Ալ-Ուաֆիդին ճամբարում առնվազն 8 աշակերտ է զոհվել:
Ըստ գործակալության՝ նրանք զոհվել են իրենց դպրոցի վրա արկերի ընկնելու հետևանքով։ Ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների՝ Սիրիայում հակամարտությունից ի վեր ավելի քան 30.000 մարդ է զոհվել։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.