23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով, Հայաստանն ու Ադրբեջանն ի զորու են Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը գտնել. այդ մասին Բելառոսի նախագահն ասել է ԱՊՀ, Բալթիայի երկրների և Վրաստանի Գլխավոր խմբագրերի ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ նրա, այնտեղ ամայի գոտի ստեղծելը ձեռնտու չէ ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին. գրում է ԲԵԼՏԱ-ն:
Որևէ մեկին ձեռնտո՞ւ է այդ հակամարտությունը: Միգուցե ձեռնտու է «բաժանիր և տիրիր» քաղաքականության տեսանկյունից: Այդ պատճառով երկու նախագահները պետք է նստեն և խնդրին լուծում գտնեն: Իսկ լուծում կա», — նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակում հավաքված ցուցարարների վրա անհայտ անձինք կրակ են բացել,ինչի հետևանքով ինը մարդ է վիրավորվել, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ցուցարարները ոստիկանների վրա են շպրտել վառելիքով շշեր. նրանք պահանջում են իշխող ռեժիմի հրաժարականը:
Ձախակողմյանները, լիբերալները միավորվել են ցուցարարների հետ` բողոքելու ընդդեմ կիրակի օրը սպասվող սահմանադրության հանրաքվեի: Մուրսիի ռեժիմը կոչ է արել նախագահի և սահմանադրության կողմնակիցներին ևս դուրս գալ փողոց` պաշտպանելու իրենց նախագահին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մուրսիի կողմնակիցների և ցուցարարների միջև բախումների ժամանակ սպանվել է յոթ, վիրավորվել՝ շուրջ 100 մարդ:
Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայանալիք ամանորյա միջոցառուները չեղյալ են հայտարարվել. գումարը կտրամադրվի աղքատ ընտանիքների դպրոցական երեխաների համար դասագրքեր գնելու նպատակով. այս մասին տեղեկացրել է քաղաքի համայնքային մամլո ծառայությունը:
Նիկոսիայի քաղաքապետ Կոնստանտինոս Յորգաջիսն ասել է. «Հիմա ուրախությունների ժամանակը չէ: Երկրում առկա ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ է գործել և օգնել կարիքավորներին»:
Քաղաքապետը հայտարարել է, որ գումարը կբաշխվի մայրաքաղաքի տարրական դասարանների 320 դպրոցականների միջև և այդ գաղափարը նրան տվել են հենց դպրոցականները. այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը:
Այսօր Բաքվում ադրբեջանական ընդդիմադիր Հանրային պալատը բողոքի ակցիա է անցկացրել՝ նվիրված՝ Մարդու իրավունքների միջազգային օրվան ։
Բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 80 ակտիվիստ, սակայն ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձերբակալվածներն ընդամենը 29-ն են։
Ձերբակալվածների իրական ցուցակը դեռևս չի հրապարակվել։
Ադրբեջանական իշխանությունները թույլ չեն տվել ակցիան իրականացնել՝ հայտարարելով, թե Ադրբեջանում մարդու իրավունքները պաշտպանված են։
Եվրոպայում 24 մարդ է զոհվել վատ եղանակի պատճառով ։ Շվեյցարիայում դեկտեմբերի 9-ին ձնակույտի հոսքի հետևանքով 11 մարդ թաղվել է ձյան մեջ, ևս երկու զբոսաշրջիկ վնասվածք են ստացել։
Հանգստյան օրերին Չեխիայում, որտեղ գիշերը ջերմաստիճանը իջել է մինչև մինուս 27 աստիճանի, զոհվել է յոթ մարդ։
Ըստ Չեխիայի ոստիկանության տվյալների՝ մարդիկ մահացել են ցրտահարությունից. հինգ հոգի ցրտահարվել են Մորավիայում, իսկ երկուսը՝ Չեխիայի կենտրոնական մասում, ։
Առնվազն 6 մարդ մահացել են բալկանյան մի քանի երկրներում՝ Խորվաթիայում, Սերբիայում, Չերնոգորիայում ու Բոսնիա և Հերցեգովինայում. կան Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ, խստորեն դժվարացել է երթևեկությունը։ Ֆրանկֆուրտի օդանավակայանում դեկտեմբերի 9-ին հետաձգվել է ավելի քան 370 չվերթ, հայտնում է ՌԻԱ Նովոստին ։
Եթե դատարանը Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վերադարձնի վրացական քաղաքացիությունը, ապա Իվանիշվիլին կարող է զրկվել իր պաշտոնից:
Ըստ վրացական օրենքների, այն մարդը, որն ունի երկքաղաքացիություն, իրավունք չունի զբաղեցնելու բարձր պաշտոններ:
Հիշեցնենք, որ այժմ Իվանիշվիլին ունի ֆրանսիական անձնագիր:
«Համաձայն վրացական սահմանադրության, լինելով Ֆրանսիայի քաղաքացի, ես իրավունք ունեմ լինելու Վրաստանի վարչապետ: Սակայն, եթե դատարանը վերականգնի իմ վրացական քաղաքացիությունը, ես կկորցնեմ իմ պաշտոնը, քանի որ երկքաղաքացիությունը ինձ զրկում է բարձր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից», — ասել է Իվանիշվիլին:
Դուբլինում ընթացող ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտոuղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց. «Գոյություն ունի շարժում դեպի տարածաշրջանի խորհրդայնացում: Իհարկե, գործընթացը հենց այսպես չի կոչվում: Դրա անունը կարող է լինել «Մաքսային միություն» կամ «Եվրասիական միություն» եւ այլն: Մոլորության մեջ չընկնենք: Մենք գիտենք ինչն է նպատակը, եւ մենք փորձում ենք մշակել արդյունավետ ուղիներ, թե ինչպես դանդաղեցնել կամ կանխել այս գործընթացը»։
Դիվանագիտական հարթության վրա բավական կոշտ բնույթ ունեցող այս հայտարարությունը ուղիղ Ռուսաստանի դեմ է: Օգտագործված բառերը եւս նկատի չեն ունեցել որեւէ նրբանկատություն: Սեւով սպիտակի վրա հստակորեն Մոսկվան ամբաստանվո՛ւմ է խորհրդային կայսրություն վերահաստատելու փորձ կատարելու հանցանքով: Տակավին. ամբաստանությունը ունի այլ բաժիններ: Մոսկվան մոլորության մեջ ուզում է ներքաշել շահագրգիռ կողմերը եւ խաբկանքի քաղաքականություն կիրարկելով` մաքսային միություն կամ Եւրասիական միություն բառեզրերը շահարկելով խորքում կիրառել տարածաշրջանը ռուսականացնելու քաղաքականություն: Ըստ պետքարուղարի, այս բոլորի դիմաց ԱՄՆ-ը չի կարող ձեռնպահ մնալ. իմանալով նպատակը, ԱՄՆ-ը որոշել է կասեցնել կամ դանդաղեցնել Մոսկվայի ձեռնարկած գործընթացը:
Այսքան պարզ է հայտարարությունը եւ ուղղակի: Սառը պատերազմի ուրվականի վերադարձը նախանշող բնույթ ունի Հիլարի Քլինթոնի՝ առանց բառերը ծածմծմելու ասածը:
Բայց փորձենք դիտարկել հայտարարությանը նախորդած ժամանակահատվածում արձանագրված քաղաքական իրադրությունների պատկերը: Այսպես. նույն օրերին, ավելի ճիշտ Դուբլինի հավաքից քիչ առաջ Անկարայում տեղի էր ունենում Պուտին-Էրդողան հանդիպումը: Լրատվությունների մեծ մասը կենտրոնացել էր Սիրիայի խնդրի հանգուցալուծման հավանական բեմագրությունների վրա, կանխատեսելով, որ Սիրիան գրավել է երկու առաջնորդների բանակցությունների բովանդակության առյուծի բաժինը: Դա, իհարկե, կարող է համապատասխանել իրականությանը: Որոշ լրատվամիջոցներ տեղեկացված լինելով թե ենթադրելով՝ ակնարկել էին նայեվ հայկական խնդիրների քննարկումը:
Այս հանդիպումը, որին ներառվել էր Թուրքիայում Ռուսաստանի կողմից ատոմակայանի կառուցման ընդհանուր համաձայնությունը, բնականաբար չի կարելի աննկատ թողել շատ ու շատ պատճառներով, որոնք ուղղակի թե անուղղակի առնչվում են հայկական գործոնի հետ: Սիրիայի խնդիրը, ռուս-թուրքական հարաբերութհունները, անգամ Թուրքիայում Մոսկվայի կողմից ատոմակայանի կառուցումը կապ ունեն հայկական առնչություն ունեցող գործընթացների հետ: Բոլորն էլ կապված են Հայաստանի Հանրապետությունը շրջափակած Անկարայի հետ, որ օժանդակում է մեր երկիրը իր հերթին շրջափակած Ադրբեջանին եւ ապաշրջափակումները պայմանանավորում է Բաքվի կողմից առաջ քաշվող նախապայմաններով: Խնդիրը չի վերաբերում սոսկ քաղաքական դասական այն տեսությանը, որի համաձայն հայկական կողմը տուժում է ամեն անգամ, երբ ռուս-թուրքական մերձեցում է լինում:
Ճիշտ է, որ Անկարան Մոսկվային իբրեւ խաղաքարտ է մոտենում` ԱՄՆ-ին, Արեւմուտքին ու Եւրոպային ուղերձներ ու պատգամներ փոխանցելու համար: Ուղղակի ասելով` սպառնում է Եւրոպային, շրջադարձ կատարելու դեպի Եւրասիական Միություն, եթե այն շարունակի պատնեշներ կառուցել իր անդամակցության քաղաքականության դեմ: Ուղերձը հղված է նաեւ Վաշինգտոնին. փաստորեն, ԱՄՆ պետքարտուղարը շատ կոշտ հակազդեցություն է ունեցել այս առիթով:
Սակայն միաժամանակ նման ենթադրյալ մերձեցման ցուցադրություն շահարկում է նայեվ Մոսկվան: Հրատապ օրակարգը, անշուշտ ռուս-թուրքական հարաբերությունների գործընթացում Սիրիայի հանգույցն է, որի լուծման համար անմիջական բանալիները գտնվում են ինչպես Մոսկվայում, այնպես նայեվ Անկարայում:
Եւրասիան, ատոմակայանը, մաքսային միությունը եւ հայկական գործոնը մշուշապատում են ամենաթեժ օրակարգը: Այդ օրակարգի քննարկման բացահայտ արդյունքները դեռեւս պարզ չեն:
Պարզը այն է, որ Պուտին-Էրդողան հանդիպումից անմիջապես հետո, Վաշինգտոնն ու Մոսկվան համաձայնել են ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի հետ քննարկումներ անցկացնել եւ Ժնեվի համաձայնությունները օրակարգի վերածել: Մինչ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական բանբերը հերքում է, թե Սիրիայի բանակը քիմիական զենքեր է տեղաշարժի ենթարկել:
Տարածաշրջանի խորհրդայնացման եւ սառը պատերազմի ուրվականի վերադարձի հայտարարություններից հետո սկսվում է Սիրիայի օրակարգով Վաշինգտոն-Մոսկվա ուղղակի բանակցային փուլը:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Լոնդոնյան հիվանդանոցներից մեկի բուժքույրը, որը ավստրալական ռադիոընկերության կազմակերպած ծուղակն էր ընկել և Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլթոնի առողջական վիճակի մասին լուրեր էր տարածել, երեկ ինքնասպան է եղել. գրում է Sky news-ը:
Նշենք, որ օրեր առաջ բուժքույրը հեռախոսազանգ էր: Հեռախոսազանգի հեղինակները, ովքեր ավստրալական ռադիահաղորդավարներ էին, ներկայացել են որպես Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդ և նրա ամուսին արքայազն Ֆիլիպ: Նրան միացրել են այն հիվանդասենյակի հետ, ուր բուժում էր ստանում նրանց «թոռ» արքայազն Վիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը: Կեղծ թագուհուն Միդլթոնի առողջական վիճակի մասին տեղեկություն հաղորդած բուժքույրը մի քանի օր անց՝ դեկտեմբերի 7-ին, իր տանը մահացած է հայտնաբերվել:
Դաժան կատակը կազմակերպած 2Day FM հեռուստաընկերության ռադիոհաղորդավարներն ազատվել են աշխատանքից:
Երեկ գիշեր Վանի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում էթուրքական Haber 7 լրատվական կայքը :
էպիկենտրոնը եղել է Վանի Մոլլաքասըմ գյուղում, իսկ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.2 մագնիտուդ։
Տեղի բնակչությունը խուճապի է մատնվել, սակայն, բարեբախտաբար, ավերածություններ և զոհեր չեն գրանցվել:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.