23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանական ապատեղակատվությունը այս անգամ հոգևոր ոլորտում արձանագրել է կարճատև առավելություն։
Ադրբեջանական ANS PRESS գործակալությունը տարածել էր Թբիլիսիում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ վրաց պատրիարքի հետևյալ հայտարարությունը.
«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Ամենևին ոչ, մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունը միևնույն է կվերականգնվի: Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան ի սկզբանե եղել են Վրաստանի հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին: Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի այցը Վրաստան` վրաց և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության դրսևորումն է»:
Եթե մի պահ անտեսենք լրատվության աղբյուրը, ապա ընթերցողի մոտ կարող է որոշ հակվածություն առաջանալ տեղեկությունը հավաստի նկատելու ուղղությամբ։ Վրաստանի իշխանությունների հետևողական քաղաքականությունը վիրահայության նկատմամբ ընդհանրապես և հատկապես ջավախահայության, նման հայտարարությունը կարող է նախատեսելի համարել տալ։ Առավել ևս, Վրաստանի հոգևոր առաջնորդի պահվածքը և այս դեպքում մինչ այժմ Հայաստանյայց եկեղեցու գրանցման մերժումը պաշտոնական թէ հոգևոր Թբիլիսիի կողմից կազմում են նախադրյալներ, որոնք նմանատիպ հայտարարություն վրաց հոգևոր բարձրագույն պաշտոնատարի կողմից անակնկալի չեն մատնում հետևողին։ Չմոռանանք անշուշտ՝ Ադրբեջան-Վրաստան ռազմավարական գործընկերության փաստը։
Այս հանգամանքները անպայման ուշադրությամբ նկատի են առնվել ադրբեջանական ապատեղեկատվական մեքենայի կողմից։ Այս նախադրեալների հիման վրա կայացել է նաև քաղաքական շահարկելի զուգահեռներ՝ հակամարտության թղթածրարների։ Աբխազիան և Հարավային Օսիան նմանացվել են Լեռնային Ղարաբաղի հետ. Իսկ այս բոլորը պարզապես օգտագործելի թեմաներ են գծելու համար հիմնական քաղաքական զուգահեռը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունների գերադասման սկզբունքը։ Վրաց հոգևոր առաջնորդի բերանով պաշտոնական Բաքուն է խոսողը։ Պարզապես զեղչենք մի բաժին և ստացվում է հետևյալը.-« Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունը միևնույն է կվերականգնվի»: Վրաց և ադրբեջանցի հոգևոր առաջնորդների հանդիպումն ու Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նշումները պարզապես մյուս բաժինը ընդգծելու համար են։
Խնդիրը մեր դեպքում այն էր, որ հայկական լրատվամիջոցներից շատերն ակամա (հուսա՛նք՝ ակամա) անտեսել էին լրատվության աղբյուրը։ Դրա ադրբեջանական պատկանելիությունը մի պահ սպասել պիտի տար հայկական լրատվամիջոցի պատասխանատուին նախքան վրաց հոգևոր առաջնորդի հայտարարությունը շրջանառության մէջ դնելը։ Փաստորէն, ապատեղակատվությունը հարվածել էր որոշակի թիրախների։ Հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչներ առանց վերապահության լուրը թողարկել էին։
Շատ չանցած, վրաց պատրիարքարանը հերքել է լուրը։
«Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա 2-ին վերագրվող Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում»: Այս մասին տեղեկացրել էր Վրաց պատրիարքարանը:
Եվս մէկ կարևոր հանգամանք։ Գուցէ այս հերքումը տեղի չունենար, եթե նույնիսկ վրաց հոգևոր առաջնորդը նման հայտարարություն կատարած լիներ, եթէ ներվրացական որոշ զարգացումներ չարձանագրվեին վերջին շրջանում։ Խոսքը վերաբերում է խորհրդարանական վերջին ընտրություններին և իշխանափոխության հստակ ենթահողի ձևավորման ինչպէս նաև որոշակիորէն չափի մէջ նկատվող ռուս-վրացական մերձեցման նախադրյալները։ Վարկ վայելող վերլուծական կենտրոնները խոսում են Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկման բանակցությունների մասին, որը մինչև ծայրագույն արևելք տնտեսական նոր ուղիներ բացելու նախանշային հեռանկարներ է ուրվագծում առնչված երկրների համար։
Բայց այդքան հեռուները չգնանք և պարզապես մտաբերենք, որ Վրաստանի նախագահը հատուկ հայտարարությամբ այս տարի շնորհավորեց վիրահայության Սուրբ Ծնունդը, իսկ վարչապետը անձամբ ներկա գտնվեց Թբիլիսիի հայոց եկեղեցու Սուրբ Ծննդյան պատարագին։ Երկուսն էլ շեշտում էին Վրաստանը բաղկացնող ազգաբնակչությունների համակեցության անհրաժեշտությունը և այդ առաջադրանքի իրականացման համար հայության նկատառելի դերակատարությունը։
Ադրբեջանական ապատեղեկատվությունը հավանաբար երկաթգծից մինչև շնորհավորանքներ երկարող հանգամանքները ևս նկատի էր առել և ըստ այդմ էլ հակազդել։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
Պերմ-Եկատերինբուրգ մայրուղու վրա՝ Կիլասովո գյուղի մոտակայքում, բեռնատարը բախվել է Huyndai և ВАЗ-2110 մակնիշի ավտոմեքենաներին. բախման հետևանքով 4 հայ քաղաքացի է զոհվել. հայտնում է «Комсомольская правда»-ն՝ հղում անելով «Новости Кунгурского края» թերթին:
ВАЗ-2110 ավտոմեքենայում գտնվել է ՀՀ 7 քաղաքացի, որոնցից չորսը (35-ամյա և 58-ամյա երկու տղամարդ, 21-ամյա և 58-ամյա երկու կին) տեղում մահացել են:
Hyundai Accent-ի 57-ամյա վարորդը ևս զոհվել է:
Ավտովթարի հանգամանքները պարզվում են:
Երկուշաբթի օրը, ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլիթոնն ապաքինվելուց հետո կվերադառնա աշխատանքի . տեղեկացնում է РИА-Новости-ն`վկայակոչելով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը:
«Պետքարտուղարը հանդիպումներ կունենա իր տեղակալների հետ Պետդեպարտամենտում։ Դրանք կսկսվեն տեղի ժամանակով 09.15-ին»,- ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Այսօր Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում Չեխիայից ժամանած Ту-204 օդանավը, որը պատկանում է Red Wings ավիաընկերությանը, ընկել է վայրէջքի ժամանակ, այնուհետև այրվել, սակայն հաջողվել է արագ մարել կրակը. տեղեկացնում է BBC-ն:
Նախնական տեղեկություններով օդանավում 12 մարդ է եղել: Россия-24-ի փոխանցմամբ, զոհվել է 3 մարդ:
«Վնուկովո» օդանավակայանը փակ է, դադարեցված է նաև Կիևյան ավտոմայրուղով երթևեկությունը:
Թբիլիսիում 6 տարեկան երեխան ընկել է 9-րդ հարկից և միայն թեթև քերծվածքներ է ստացել. երեխայի կյանքը փրկել են սպիտակեղենի պարաններն ու դոշակը. հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:
Երեխային 6-րդ հարկում կանգնեցրել են սպիտակեղենի պարանները, ապա բակում աճող բարձրահասակ եղևնին, իսկ ամենավերջում երեխան ընկել է բակում փռված հարևանի դոշակի վրա:
Տղային անմիջապես տեղափոխվել Իաշվիլիի մանկական հիվանդանոց:
6-ամյա Նիկոլոզ Գաչավան լրագրողներին պատմել է, որ աթոռի վրա կանգնած պատուհանից դուրս էր նայում, երբ աթոռի ոտքը սայթաքել է և ինքը վայր է ընկել պատուհանից:
Սիրիական բանակից երկու գեներալներ հանձնվել են Թուրքիային. այս մասին հայտնում է Associated press գործակալությունը` վկայակոչելով թուրքական աղբյուրներին:
Թեև գեներալների անունները չեն նշվում, սակայն հայտնի է, որ գեներալները հանձնվել են այն բանից հետո, երբ ընդդիմադիր ուժերը գրավել են Մանաղ ռազմական օդային ճամբարը:
Հիշեցնենք, որ մինչ այդ Թուրքիային էր հանձնվել նաև Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավար գեներալ-մայոր Աբդել Ազիզ Ղասեմ ալ Շալալը:
Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեն հայտնել է, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով Հայաստան կայցելի 2013թ. հունվարի 17-ին. գրում է Newsgeorgia-ն::
Փանջիկիձենի խոսքով, Իվանիշվիլին գարնանը մտադիր է այցելել ԱՄՆ, որի հետ եկող տարի Վրաստանը շարունակելու է իր ակտիվ համագործակցությունը Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական համագործակցության Կանոնադրության շրջանակներում
Թուրքիայի օդուժը F-16 տիպի կործանիչներով ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գտնվող է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ճամբարները. հայտնում է Միլլիյեթ-ը:
Թուրքական բանակի գործողությունները Հյուսիսային Իրաքում հիմնականում օդային բնույթ են կրում: Թուրքիայի՝ քրդական ինքնավարության համար պայքարող Քրդական աշխատավորական կուսակցության հետ հակամարտությունը 25 տարի է, ինչ շարունակվում է. այն ավելի քան 40 հազար մարդու կյանք է խլել: Այսօր տեղի ունեցած ռմբակոծության ժամանակ ինտենսիվ հարվածներ են հասցվել Զափ և Քանդիլ շրջաններում գտնվող ճամբարներին։
Սիրիայի հետ սահմանագծին գտնվող Ղազիզյնթափ քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հարավում, սկսվել են ԱՄՆ-ի կողմից տրամադրված Patriot տիպի 2 զենիթահրթիռային համակարգի տեղակայման աշխատանքները:
Դեռ նոյեմբերի վերջին Թուքիան պաշտոնապես դիմել էր ՆԱՏՕ-ին հրթիռներ տեղակայելու խնդրանքով: Այդ մասին հայտնում է ИТАР-ТАСC-ը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի իր աղբյուրներին: Թուրքական իշխանությունները հայտնել էին, որ հրթիռներն իրենց անհրաժեշտ են Սիրիայի կողմից արձակվող օդային հարվածներից պաշտպանվելու համար: ՆԱՏՕ-ն նոյեմբերի 21-ին տվեց իր համաձայնությունը:Իսկ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Անկարային մատակարարվելու է 6 Patriot՝ 2-ական՝ ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից և Գերմանիայից: Ռուսաստանը, Սիրիան և Իրանը հանդես եկան Թուրքիայի քննադատությամբ, հայտարարելով, որ զենիթա-հրթիռային համակարգի տեղակայումը հանգեցնում է տարածաշրջանում լարվածության ծավալմանը:
Թէպէտ Իրանի շուրջ քաղաքական խմորումները աւելիով արտաքին ճակատի վրայ մարտահրաւէրները դիմագրաւելու շարունակական հոլովոյթ են ապրում, բայցեւայնպէս՝ ներքաղաքական անցուդարձերն էլ ակնյայտ են դարձնում մինչ նախագահական ընտրութիւնների ու դրանցից բխող զարգացումների հաւանական հանգուցալուծումները:
Հետաքրքիր է եւ միեւնոյն ժամանակ զարմանքի տեղիք է տալիս գործող նախագահ Ահմադինեժադի յամառութիւնը՝
ա-Իր ցանկալի յետնորդին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշայիին անընդհատ գովազդելու- հովանաւորելու ու նրան յաղթող թեկնածու համարելու հարցում, որն նոյնիսկ պախարակւում է նոյնինքն Ահմադինեժադի «գաղափարական կնքահայր» համարւող այաթօլլահ Մեսբահ Եազդիի կողմից…
բ- Իր արդէն իսկ երկիրը անդունդի եզրին հասցրած «տնտեսական քաղաքականութեան» շարունակման հարցում, որն ամենօրեայ բախման է հանդիպում Օրէնսդիրի եւ նրանում խօսնակ Լարիջանիի գլխաւորութեամբ մեծամասնական ֆրակցիա համարւող խմբակցութեան պատգամաւորների կողմից: Իսկ սրա թարմագոյն օրինակը՝ դա նախագահի տնտեսական ձախողւած խաղաքարտ՝ սուբսիդաւորման քաղաքականութիւնը հէնց օրերս տապալելու մտօք խորհրդարանի կեցւածքն էր, որով արգելակւեց նոյն քաղաքականութեան շարունակման երկրորդ փուլի նախագիծը, որի մասին նախագահը ռադիօ-հեռուստատեսային հերթական ասուլիսում այնքա՜ն համոզւածութեամբ ու հպարտութեամբ էր խօսում…: «Առկայ սղաճն ու թանկացումները վերահսկէ՛ք ու մոռացէ՛ք սուբսիդաւորման 2-րդ փուլի գործադրման մասին…»,- հակադարձում ու բարձրաձայնում էին օրէնսդիրները:
Նախագահական ընտրութիւններին ընդառաջ՝ կանխարգելիչ քայլ կատարեց թեկնածուների արժանաւորութիւնը հաստատող Սահմանադրական օրէնքի Պահապան խորհրդի քարտուղար Ահմադ Ջաննաթին, երբ օրերս յայտարարեց, որ «նախորդ ընտրութիւնների խժդժութիւնների ընթացքում սադրիչ-դաւադիրներին չդատապարտող քաղաքական գործիչները թող չմտածեն թեկնածու դառնալու մասին…»: Իսկ այսպիսի յայտարարութեան հասցէատէրերը, ըստ քաղաքական շրջանակների, ոչ այլ ոք էին, քան՝ նախկին նախագահ Խաթամին եւ ներկայիս Համակարգի նպատակայարմարութիւնը ճշտորոշող ժողովի պետ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին եւ այս վերջիններիս համախոհները, այսինքն՝ բարեկարգչական հոսանքի նախկին ու ներկայ դէմքերը, որոնցից մի քանիսի նախագահական թեկնածութեան մասին խօսքեր են շրջանառւում… Մասնաւորապէս, ծանրակշիռ հեղինակութեան տէր Ռաֆսանջանիի դէմ ամիսներից ի վեր «վարկաբեկման» գործընթաց էր գնում, որի ցայտուն օրինակը իր իսկ որդու՝ Մեհդի Հաշեմիի ազատազրկումն էր, անմիջապէս Լոնդոնից Թեհրան վերադառնալիս (այժմ նրան պայմանական ազատութիւն է շնորհւել): Իսկ Մեհդի Հաշեմիի ամբաստանութիւնը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ՝ 2009-ի նախագահական ընտրութիւններում համակարգի անվտանգութիւնը խաթարող անթոյլատրելի արարքների ու քայլերի դիմելը:
Ինչեւէ, պահպանողական-ծայրայեղական հոսանքի ներկայացուցիչները, որոնք նաեւ նախագահամէտ կեցւածքներով են զատորոշւում նոյն քաղաքական հոսանքի աւելի չափաւոր ներկայացուցիչներից, անդրդւելի են մնում թէ՛ Խաթամիի, եւ թէ՛ առաւել եւս Ռաֆսանջանիի նկատմամբ, մինչ այն աստիճան, որ որոշ քաղաքական շրջանակներ «Հաշեմիներին հայհոյելը անուն ու հաց վաստակելու հետ համազօր» են բնութագրում…:
Այս ամէնը, սակայն, չի խանգարել բարեկարգչական ճամբարում զուսպ կեցւածքներով յայտնի եւ կարեւորը՝ չափաւոր պահւածքի տէր 1-2 դէմքերի ի յայտ գալը՝ առաջիկայ նախագահական ընտրութիւններին՝ որպէս հաւանական թեկնածութեան յաւակնորդների: Զորօրինակ՝ նոյն Խաթամիի առաջին օգնական, փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արէֆը կամ նոյն Խաթամիի արդիւնաբերութեան ու հանքերի նախարար Էսհաղ Ջահանգիրին փաստօրէն յայտ են ներկայացնում հէնց որպէս բարեկարգչական հոսանքի առաւել «ոչ-խոցելի» դէմքերի՝ 2013-ի գարնան նախագահական ընտրութիւններին ընդառաջ:
Միւս կողմից նախագահական ընտրութիւնների «պահպանողական-արմատական-չափաւոր» միասնական թեկնածուի ճշտորոշման ու նրա շուրջ համախմբման աշխուժութիւն նկատւեց անցնող օրերին: Նախաձեռնողը հանդիսացաւ պահպանողական, Օրէնսդիր-Գործադիր երկարատեւ տարաձայնութիւնների ընթացքում մշտապէս նախագահամէտ կեցւածք որդեգրած, երբեմնի Իսլ. խորհրդարանի խօսնակ, իսկ վերջին քառամեակում նոյն պաշտօնի համար Լարիջանիին երիցս զիջած ու պարտւած Հադդադ Ադէլը, որը երկու տարբեր տրամաչափի պահպանողականների՝ նախկին արտգործնախարար եւ հոգեւոր առաջնորդի՝ արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Վելայաթիի եւ ներկայիս Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ղալիբաֆի հետ կազմել էր 2+1 կոչւող թեկնածուական մի ճակատ, որից էլ պէտք է բխէր միասնական թեկնածուն: Սոյն նախաձեռնութիւնը, սակայն, շատ արագ տապալւեց, նոյն պահպանողական կոտորակւած թեւերի առանց այդ էլ իրարամերժ դիրքորոշումների պատճառով: Չի բացառւում, սակայն, որ առանձնաբար Ղալիբաֆը եւ մասամբ՝ Վելայաթին անհատական թեկնածութեան վարկածով փորձեն պահպանել իրենց ներկայութիւնը՝ ընտրական գործընթացներում:
Այսպէս թէ՛ այնպէս՝ պետական-քաղաքական վերնախաւում տիրական է այն կարծիքը, ըստ որի՝ անհրաժեշտ է մրցակցային ընտրութիւնների ապահովումը՝ թէ՛ ժողովրդի ներգրաււածութիւնը երաշխաւորելու, եւ թէ՛ արտաքին քարոզչական չարաշահումները նւազագոյնին հասցնելու համար:
* * *
Արտաքին քաղաքական ոլորտում Իրանը միաժամանակ դիմագրաւում է տարբեր ճակատներում՝ քաղաքական, քարոզչական, տնտեսական յարձակումները՝ կիրառւած Արեւմուտքի կողմից: Եթէ ոչ-տնտեսական, բայց քաղաքական թէ՛ դիւանագիտական հարթութիւններում ԻԻՀ-ն ադեկւատ պատասխան-քայլերը չի ուշացնում՝ կառչած մնալով պետական ու ազգային ընդհանուր շահերից բխող սկզբունքներին, որոնք միշտ էլ գերակայ են համարւել ԻԻՀ ղեկավարների կողմից:
Թէ՛ Իրանի ատոմական խաղաղասիրական տեխնոլոգիայի գծով տարիներից ի վեր Արեւմուտքի երկակի դիրքորոշումներին, եւ թէ՛ տնտեսական շրջափակումները շրջանցելու ծանրակշիռ իրողութեանը դիմակայելու հանգամանքները առաջին հայեացքից Իրանի համար անյաղթահարելի լինելու տպաւորութիւն են թողնում, յատկապէս Միջին ու Մերձ. Արեւելքի եւ մասնաւորապէս սիրիական ճգնաժամերի առկայութեան դէպքում ու դրանցում ԻԻՀ-ի դերակատարումը ի նկատի ունենալով: Սակայն, միեւնոյն՝ պետական համընդհանուր մտածողութեան եւ համապատասխան գրագէտ ու հետեւողական դիւանագիտութեամբ՝ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը, ինչպէս անցնող 33 տարիներին, ապացուցել է, որ ի զօրու է յաղթահարել նմանատիպ մարտահրաւէրները:
Յատկանշական իրադարձութիւն էր նաեւ այն, որ անցնող շաբաթասկզբում նախատեսւած նախագահ Ահմադինեժադի Թուրքիա այցը բեկանւեց հէնց իրանական կողմի որոշմամբ:
Հաշւի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջերս եւս բեկանւել էր Իրան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳՆ-ի մակարդակով եռակողմ հերթական հանդիպումը, ապա պարզ է դառնում ԻԻՀ-ի խիստ վերապահութիւնն ու դժգոհանքը՝ Թուրքիայի տարածաշրջանային եւ յատկապէս սիրիական տագնապում ցուցաբերւող քաղաքականութիւնից, որի վերաբերեալ Իրանի պետական-դիւանագիտական եւ քաղաքական ու զինւորական գրեթէ բոլոր բարձրաստիճան շրջանակների կողմից տարբեր առիթներով բարձրաձայնւեց: Դժգոհանքի մեծագոյն առիթը, սակայն, հանդիսացաւ թուրք-սիրիական սահմանում ՆԱՏՕ-ի «Պատրիոտ» հրթիռների զենիթային համակարգի տեղակայումը, որը ոչ միայն Իրանի, այլեւ Ռուսաստանի կարծիքով՝ աւելիով հակաիրան նպատակ է հետապնդում, քան՝ Սիրիայից պաշտպանւելու միտում… իսկ սրանում Իրանը մեղքի մեծ բաժին է վերապահում Թուրքիային՝ դրանից բխող բոլոր հետեւանքներից վերջնիս զգուշացնելով:
«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ
ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.