Ադրբեջանական ապատեղակատվությունը այս անգամ հոգևոր ոլորտում արձանագրել է կարճատև առավելություն։
Ադրբեջանական ANS PRESS գործակալությունը տարածել էր Թբիլիսիում Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպման ժամանակ վրաց պատրիարքի հետևյալ հայտարարությունը.
«Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Ամենևին ոչ, մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունը միևնույն է կվերականգնվի: Ինչպես Աբխազիան և Հարավային Օսիան ի սկզբանե եղել են Վրաստանի հողերը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել է և կպատկանի Ադրբեջանին: Կովկասի մահմեդականների հոգևոր առաջնորդի այցը Վրաստան` վրաց և ադրբեջանցի ժողովուրդների բարեկամության դրսևորումն է»:
Եթե մի պահ անտեսենք լրատվության աղբյուրը, ապա ընթերցողի մոտ կարող է որոշ հակվածություն առաջանալ տեղեկությունը հավաստի նկատելու ուղղությամբ։ Վրաստանի իշխանությունների հետևողական քաղաքականությունը վիրահայության նկատմամբ ընդհանրապես և հատկապես ջավախահայության, նման հայտարարությունը կարող է նախատեսելի համարել տալ։ Առավել ևս, Վրաստանի հոգևոր առաջնորդի պահվածքը և այս դեպքում մինչ այժմ Հայաստանյայց եկեղեցու գրանցման մերժումը պաշտոնական թէ հոգևոր Թբիլիսիի կողմից կազմում են նախադրյալներ, որոնք նմանատիպ հայտարարություն վրաց հոգևոր բարձրագույն պաշտոնատարի կողմից անակնկալի չեն մատնում հետևողին։ Չմոռանանք անշուշտ՝ Ադրբեջան-Վրաստան ռազմավարական գործընկերության փաստը։
Այս հանգամանքները անպայման ուշադրությամբ նկատի են առնվել ադրբեջանական ապատեղեկատվական մեքենայի կողմից։ Այս նախադրեալների հիման վրա կայացել է նաև քաղաքական շահարկելի զուգահեռներ՝ հակամարտության թղթածրարների։ Աբխազիան և Հարավային Օսիան նմանացվել են Լեռնային Ղարաբաղի հետ. Իսկ այս բոլորը պարզապես օգտագործելի թեմաներ են գծելու համար հիմնական քաղաքական զուգահեռը՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականությունների գերադասման սկզբունքը։ Վրաց հոգևոր առաջնորդի բերանով պաշտոնական Բաքուն է խոսողը։ Պարզապես զեղչենք մի բաժին և ստացվում է հետևյալը.-« Ես երբեք չեմ համաձայնի այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք մեր հողերը: Մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունը այդ տարածքների նկատմամբ: Սակայն արդարությունը միևնույն է կվերականգնվի»: Վրաց և ադրբեջանցի հոգևոր առաջնորդների հանդիպումն ու Աբխազիայի կամ Հարավային Օսիայի նշումները պարզապես մյուս բաժինը ընդգծելու համար են։
Խնդիրը մեր դեպքում այն էր, որ հայկական լրատվամիջոցներից շատերն ակամա (հուսա՛նք՝ ակամա) անտեսել էին լրատվության աղբյուրը։ Դրա ադրբեջանական պատկանելիությունը մի պահ սպասել պիտի տար հայկական լրատվամիջոցի պատասխանատուին նախքան վրաց հոգևոր առաջնորդի հայտարարությունը շրջանառության մէջ դնելը։ Փաստորէն, ապատեղակատվությունը հարվածել էր որոշակի թիրախների։ Հայկական լրատվադաշտի որոշ ներկայացուցիչներ առանց վերապահության լուրը թողարկել էին։
Շատ չանցած, վրաց պատրիարքարանը հերքել է լուրը։
«Վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդ Իլյա 2-ին վերագրվող Լեռնային Ղարաբաղի մասին հայտարարությունները կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում»: Այս մասին տեղեկացրել էր Վրաց պատրիարքարանը:
Եվս մէկ կարևոր հանգամանք։ Գուցէ այս հերքումը տեղի չունենար, եթե նույնիսկ վրաց հոգևոր առաջնորդը նման հայտարարություն կատարած լիներ, եթէ ներվրացական որոշ զարգացումներ չարձանագրվեին վերջին շրջանում։ Խոսքը վերաբերում է խորհրդարանական վերջին ընտրություններին և իշխանափոխության հստակ ենթահողի ձևավորման ինչպէս նաև որոշակիորէն չափի մէջ նկատվող ռուս-վրացական մերձեցման նախադրյալները։ Վարկ վայելող վերլուծական կենտրոնները խոսում են Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթգծի վերագործարկման բանակցությունների մասին, որը մինչև ծայրագույն արևելք տնտեսական նոր ուղիներ բացելու նախանշային հեռանկարներ է ուրվագծում առնչված երկրների համար։
Բայց այդքան հեռուները չգնանք և պարզապես մտաբերենք, որ Վրաստանի նախագահը հատուկ հայտարարությամբ այս տարի շնորհավորեց վիրահայության Սուրբ Ծնունդը, իսկ վարչապետը անձամբ ներկա գտնվեց Թբիլիսիի հայոց եկեղեցու Սուրբ Ծննդյան պատարագին։ Երկուսն էլ շեշտում էին Վրաստանը բաղկացնող ազգաբնակչությունների համակեցության անհրաժեշտությունը և այդ առաջադրանքի իրականացման համար հայության նկատառելի դերակատարությունը։
Ադրբեջանական ապատեղեկատվությունը հավանաբար երկաթգծից մինչև շնորհավորանքներ երկարող հանգամանքները ևս նկատի էր առել և ըստ այդմ էլ հակազդել։
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր
- 14:10Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
- 14:10Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և Գրանադայի սկզբունքները աղավաղելու ցանկացած փորձ
- 13:10Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
- 14:10Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին
- 15:10Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատրաստ լինելու մասին
- 15:10Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկրաինական ԶՈւ
- 12:10«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաինայի դրոշով մարդկանց լուսանկարներ
- 12:10«Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- 14:10Ահաբեկչությունից տուժածները դիմել են Ռուսաստանի քննչական կոմիտե՝ պահանջելով քրեական գործ հարուցել «Կրոկուս Սիթի Հոլլի» ադրբեջանցի սեփականատերերի նկատմամբ
- 12:10Ադրբեջանը հույս է դնում Թուրքիայից օգնության վրա
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.