29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ռուս սենատորները պարբերաբար շփվում են իրենց հայ գործընկերների հետ ուղիղ, տեսաալիքներով և դեսպանատան միջոցով, հարաբերությունների սառեցման մասին խոսք չկա, РИА Новости-ին ասել է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։
Պատասխանելով գործակալության հարցին, թե կա՞ն երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի և Հայաստանի օրենսդիրների միջև՝ Կարասինը նշել է. «Իհարկե, կան շատ ակտիվ հարաբերություններ՝ և՛ ուղիղ, և՛ տեսաալիքներով, և՛ դեսպանատների միջոցով՝ կանոնավոր»։
Ի պատասխան ճշտող հարցին, թե խոսվե՞լ է արդյոք խորհրդարանականների միջև հարաբերությունների հնարավոր սառեցման մասին, ռուս սենատորն ընդգծել է, որ «մենք այս մասին չենք խոսում և չենք մտածում»։ «Մենք մտածում ենք (մեր) հարաբերություններն իմաստալից և ակտիվ դարձնելու մասին», — ասաց նա:
Միաժամանակ, Կարասինն ընդգծել է, որ Հայաստանի պատվիրակության՝ ՀԱՊԿ ԽՎ չգալու որոշումներն ընկալվում են «ափսոսանքի զգացումով»։
Միաժամանակ հաշվի է առնվում նաև Երևանի դիրքորոշումը, որ երկիրը մնում է ՀԱՊԿ անդամ, հավելել է նա։ «Բայց նման որոշումը, (ՀԱՊԿ ԽՎ չգալ-խմբ.) բնականաբար, ափսոսանքի զգացում է առաջացնում։ Մենք կցանկանայինք, որ նրանք մասնակցեին»,- եզրափակել է ռուս օրենսդիրը։
Ավելի վաղ, Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտարարել էր, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի այցին, ինչպես նաև 16-րդ լիագումար նիստին։
Ուկրաինացիների գրեթե կեսը (44%) Ռուսաստանի Դաշնություն հետ բանակցություններում կողմ է արտահայտվել փոխզիջմանը։ Այս կարծիքը հատկապես տարածված է Արեւելյան Ուկրաինայի բնակիչների շրջանում, գրում է ուկրաինական Strana.ua հրատարակությունը՝ վկայակոչելով Rating խմբի նոյեմբեր ամսվա հարցումը։
«Ուկրաինացիների կեսից մի փոքր պակասը (44%) հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում փոխզիջումների գնալու պատրաստակամության մասին։ Միաժամանակ, ուկրաինացիների 48%-ը կողմ է բանակցություններից հրաժարվելուն և ռազմական գործողությունները շարունակելուն»,- գրում է Strana.ua-ն։
Նշվում է, որ ռազմական գործողությունները շարունակելու կողմնակիցներն ավելի քիչ են՝ փետրվարից սկսած այդ ցուցանիշը նվազել է 12%-ով։
18-ից 35 տարեկան ուկրաինացիները (45%) բանակցություններում ամենաշատը կողմ են փոխզիջմանը։ Բանակցությունների ամենաշատ կողմնակիցները երկրի արևելքում են (51%)։ Երկրի արևմուտքում բնակվող ավագ սերունդը (46-50 տարեկան) կողմ է ռազմական գործողությունների շարունակմանը։
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ուկրաինայում մշակվում է բանակցությունների գաղափարը, ըստ որի՝ Կիևը կզիջի կորցրած տարածքները։ Դա պայմանավորված է հակահարձակման ձախողմամբ և արևմուտքի աջակցության կրճատմամբ։
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններն կայացել են 2022 թվականի մարտին։ Կողմերը չեն կարողացել համաձայնության գալ ԱՄՆ ճնշման պատճառով, վստահ է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, փոխանցում է RT-ն։
Այս պահին Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ երկխոսության նախադրյալներ չկան, հայտարարել են Կրեմլում։ Բացի այդ, շարունակում է գործել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագիրը Ռուսաստանի հետ երկխոսության օրենսդրական արգելքի մասին, հիշեցնում է MK.RU-ն։
Լիտվայի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) պատրաստել է այն երկրների ցանկը, որտեղ առաջարկվում է զինվորականներին արգելել ծառայությունից ազատ ժամանակ մեկնել։ Այս մասին հայտնում է LRT-ն։
Այսպես, ոչ բարեկամ երկրների ցանկում առաջարկվել է ներառել Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հարավային Օսիան, Աբխազիան, Չինաստանը, Մոլդովան և Մերձդնեստրը։
Համաձայն հրամանագրի՝ զինվորականները չեն կարողանա նաև մեկնել երկրներ, որտեղ Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս չայցելել կամ անհապաղ հեռանալ։ Բացի այդ, փաստաթուղթը պետք է սահմանի, թե բանակում ծառայող քաղաքացիներին ինչ դեպքերում կարող է տրվել այդ երկրներ այցելելու թույլտվություն։ Սպասվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի հունվարին։
Ադրբեջանը հայտարարել է Հադրութի Սբ. Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին։ Տեղեկությունը փոխանցում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։
«Ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում, հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաև եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան»,-նշվում է տեղեկատվության մեջ։
Ֆրանսիայի Սենատը խորհուրդ է տվել հնարավորինս արագ ուսումնասիրել CAESAR հրետանային համակարգերի մատակարարումը Հայաստան՝ հաշվի առնելով այս տեխնիկայի արդյունավետությունը և Nexter-ի նոր արտադրական հզորությունները 2024 թվականին։
Ֆրանսիայի Սենատի հաղորդագրության համաձայն, Հայաստանը վերջերս Thales-ից երեք GM200 ռադիտեղորոշիչ կայանների պատվեր է ստորագրել, և քննարկումներ են ընթանում MISTRAL 3 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ։
Սենատը նաև նշել է, որ ֆրանսիական «Arquus» ընկերության արտադրած «Bastion» տիպի 24 զրահամեքենա արդեն ուղարկվել է Հայաստան, որոնց պետք է միանան ևս 26 նույն տիպի մեքենաներ, որոնք հիմա արտադրվում են։
«Ֆրանսիայի իշխանությունները նախաձեռնել են Հայաստանին «պաշտպանական» զենք մատակարարել։ Պաշտպանական և հարձակողական զենքերի այս տարբերակումը իրականում այնքան էլ գործնական չէ, ինչպես ցույց տվեց Ուկրաինայի պատերազմը: Չկրկնենք նույն սխալները և չհետաձգենք այն սարքավորումների մատակարարումը, որոնք անհրաժեշտ կլինեին ի սկզբանե։ Այդ իսկ պատճառով մենք պետք է օպերատիվ արձագանքենք Հայաստանի իշխանությունների բոլոր խնդրանքներին, հատկապես՝ կապված նրանց հրետանու կարիքի հետ», – ասել են Ֆրանսիայի Սենատում:
Զենքի մատակարարման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել 2023 թվականի հոկտեմբերին Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստյեն Լեկորնյուի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպման ժամանակ։
Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ահաբեկչության մեջ մեղավորը Հայաստանը և միջազգային միջնորդներն են, ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»։
Ընդ որում, ըստ նրա, եկել է ժամանակն օգտվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հնարավորությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից հետո Արցախի բնակիչները՝ ավելի քան 100 հազար մարդ, ստիպված են եղել լքել Արցախը՝ չցանկանալով մնալ Հանրապետությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից սպառնալիքները։
ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը «Ինտերֆաքս»-ին ասել, է, որ օրինագիծը, որը Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների կողմից «լոյալության համաձայնագրի» ստորագրում է նախատեսում, գրեթե պատրաստ է, փաստաթղթի վրա աշխատում են ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովը, նախագահի աշխատակազմը, ՌԴ կառավարությունը և ՆԳՆ-ն՝ համատեղ:
«Հստակեցվում են՝ ինչ չափանիշներ պետք է ամրագրվեն «լոյալության համաձայնագրում»,- ասել է Կալաշնիկովը։
Նա մանրամասնել է, որ փաստաթղթով նախատեսվելու է, որ ՌԴ մուտք գործող օտարերկրացիները, ստորագրելով վերը նշված համաձայնագիրը, պարտավորվեն որոշ կանոններ պահպանել՝ չզբաղվել այնպիսի գործունեությամբ, որը կարող է խաթարել կամ միտված է ՌԴ ներքին և արտաքին քաղաքականությունը հեղինակազրկելուն, չաղավաղել Հայրենական Մեծ պատերազմի մասին պատմական փաստերը, ՌԴ-ում գտնվելու ընթացքում հավատարիմ մնալ Սահմանադրությամբ նախատեսված դրույթներին, վերաբերող, օրինակ՝ ամուսնության և ընտանիքի ինստիտուտին, համաձայն որի ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է։ Նախատեսված են նաև մի շարք այլ պարտավորություններ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցը դեռևս ներառված չէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այս պահին ոչ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով համապատասխան հարցին և շարունակել. «Բայց դուք գիտեք, որ դեկտեմբերի վերջին նախատեսվում է ամանորյա ավանդական միջոցառում (ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողով): Այն լինելու է աշխատանքային, աշխատանքային օրակարգով։ Եթե պարոն Փաշինյանը ժամանի այնտեղ, իսկ նրան բոլորի նման սպասում են, ուրեմն խոսելու մեծ հնարավորություն կլինի։ Եթե պետությունների ղեկավարները հարկ համարեն դա անել ավելի վաղ։ Դա իրենց որոշումը կլինի»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր.
«Կարծում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգ կգան, որտեղ տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպումը և կլինի ԵԱՏՄ-ի պաշտոնական հանդիպումը: Ի դեպ, այս պահին մեզնից հետո նախագահող է դառնում Հայաստանը, ուստի կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից էստաֆետը վերցնելու»։
Financial Times-ը գրում է, որ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան զինվորականների կողմից օգտագործվող քաղաքացիական ապրանքների, ինչպիսիք են միկրոչիպերն ու հեռադիտակային տեսարժան վայրերը, աճում է, ինչը անհանգստացնում է ԱՄՆ-ին և ԵՄ-ին, որոնք ցանկանում են կանխել նման ապրանքների մուտքը ՌԴ, գրում է Financial Times-ը:
Ռուս զինվորականների կողմից օգտագործվող 45 քաղաքացիական նյութերի Թուրքիա ներմուծման ավելացումը խաթարել է ԱՄՆ-ի և Եվրոպայի ջանքերը՝ սահմանափակելու Մոսկվայի կարողությունը զինելու իր զինված ուժերը՝ բարձրացնելով լարվածությունը Անկարայի և ՆԱՏՕ-ի իր գործընկերների միջև:
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներին Թուրքիան հաղորդել է 158 միլիոն դոլարի 45 «առաջնահերթ» ապրանքների արտահանման մասին Ռուսաստան և նախկին խորհրդային հանրապետություններ, որոնք կասկածվում են Մոսկվա մատակարարման ուղիների մեջ, ինչը շատ ավելին է, քան 2022 թվականին։
2015-2021 թվականներին նման ապրանքների միջին մատակարարումը կազմել է 28 մլն դոլար։
G7 երկրներից Թուրքիայից առաջնահերթ ապրանքների ներմուծումն այս տարի 2015-2021 թվականների նույն ժամանակահատվածների համեմատ աճել է ավելի քան 60%-ով և կազմել գրեթե 500 մլն դոլար։
Ապրանքների 45 կատեգորիաները, որոնք ներառում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են միկրոչիպերը, կապի սարքավորումները և մասերը, ներառյալ հրացանի շրջանակները, ենթակա են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ճապոնիայի և Մեծ Բրիտանիայի արտահանման հսկողությանը՝ նպատակ ունենալով կանխել դրանց ներմուծումը Ռուսաստան: Բայց ընկերությունները կարող են շրջանցել այս սահմանափակումները՝ օգտագործելով միջնորդ կառույցներ՝ իրենց վերջնական նպատակակետերը թաքցնելու համար:
ԱՄՆ գանձապետարանի ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը այս շաբաթ կայցելի Թուրքիա՝ քննարկելու «այն առևտրային և ֆինանսական գործունեությունը կանխելու եւ հետաքննելու ջանքերը, որոնք աջակցում են Ռուսաստանի ջանքերին Ուկրաինայի դեմ պատերազմում»:
«Որոշ երրորդ երկրների հետ, ինչպիսին Թուրքիան է, մենք ունենք ավելի թույլ կիրարկման դիրք, քան մենք կցանկանայինք», — FT-ին ասել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչի նախկին տեղակալ Էմիլի Քիլքրեյսը:
«Մենք իսկապես պետք է հենվենք այս երկրների վրա, որպեսզի կատարեն հարկադիր գործողություններ իրենց իրավասություններում, որպեսզի հասնենք այն կոնկրետ կազմակերպություններին, որոնք հեշտացնում են մատակարարումը», — ասել է նա:
Քիլքրեյսը հավելել է, որ եթե Թուրքիան փոփոխություններ չանի, «ԱՄՆ-ն և նրա գործընկերները ստիպված կլինեն հարկադրական գործողություններ ձեռնարկել»։
Հիշեցնենք, որ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ֆիննական HD-Parts ընկերությունը Ռուսաստան է արտահանել միլիոնավոր եվրո արժողությամբ բեռնատարների պահեստամասեր։
Եվրոպան մեծապես խարխլել է իր հեղինակությունը, և Ռուսաստանը «10 անգամ կմտածի», եթե հարաբերությունները վերականգնելու առաջարկներ արվեն, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Երբ նրանք սթափվեն կամ եթե նրանք սթափվեն, մենք 10 անգամ կմտածենք․ ծանրութեթև կանենք առաջարկները՝ թե որքանով են դրանք հսմապատասխանում մեր շահերին և որքանով են եվրոպացի գործընկերները հուսալի և պայմանավորվածությունները հարգող դարձել։ Նրանք բանակցություններ վարելու ունակությունը, իրենց հեղինակությունը շատ և շատ են խաթարել, բայց, միգուցե, ոչ վերջնականապես»,- ասել է Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ Ռուսաստանի համար ամենաառաջնային խնդիրն այսօր Եվրոպայի հետ հարաբերությունները վերականգնելը չէ։
«Կարծում եմ՝ այս փուլում մենք ընդհանրապես կարիք չունենք մտածելու, թե ինչպես վերականգնել հարաբերությունները Եվրոպայի հետ։ Այժմ Ռուսաստանը պետք է մտածի՝ ինչպես կախված չլինել եվրոպացի քաղաքական գործիչների գործողություններից, որոնք թելադրված են Վաշինգտոնի կողմից։ Մենք պետք է ապահովագրենք մեզ տնտեսության, անվտանգության, կյանքի բոլոր առանցքային ոլորտներում, որոնցից կախված է մեր երկրի ապագան»,- ասել է Լավրովը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.