23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Արևմտյան լրատվամիջոցները ստիպում են պաշտոնական Երևանի ներկայացուցիչներին պատասխանել սադրիչ հարցերի։ Մենք գիտենք, որ այդ հարցերը միտված են վնաս հասցնելու Մոսկվայի և Երևանի միջև բազմակողմ հարաբերություններին։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով «WSJ»-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի դեմ արտահայտած տեսակետները:
«Ցավոք, նման սադրանքներն աշխատում են հայկական ներկա իրողություններում։ Նրանք մեզ հաճախ սադրիչ հարցեր են տալիս։ Սակայն մենք նախընտրում ենք պատասխանել, որ «Հայաստանի հետ առկա բոլոր հարցերը մենք լուծում ենք երկկողմ խողովակներով»», — ընդգծել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նշել է, որ հայտնի հարցազրույցում փորձ է արվել նսեմացնել Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների նշանակությունը: «Հարցազրույցում նսեմացվում է մեր զինծառայողների եւ սահմանապահների դերը Հայաստանի եւ նրա քաղաքացիների անվտանգության ապահովման գործում, ափսոսանք է հայտնվում ՀԱՊԿ-ի եւ խաղաղապահների արդյունավետության կապակցությամբ:
Հիշենք փաստերը։ Փաստեր կան։ Հայաստանի տնտեսության սրընթաց աճը 2022 թվականին կազմել է 12,6 տոկոս, իսկ բնակչության բարեկեցության բարձրացումը հնարավոր է դարձել Ռուսաստանի հետ սերտ առևտրատնտեսական կապերի և Եվրասիական տնտեսական միությանը երկրի անդամակցության շնորհիվ։ 2022 թվականին դեպի ԵՄ երկրներ Հայաստանի արտահանման ծավալներն աճել են 1,6 մլրդ դոլարով, ինչը 3 անգամ գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը ։
Ռուսաստանը Հայաստանի տնտեսության հիմնական ներդրողն է։ Ռուսաստանը ներկայացնում է երկրում օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը։ Հայաստանում գործում են ռուսական կապիտալով ավելի քան 4500 ընկերություններ, որոնք հանրապետության խոշորագույն հարկատուների և գործատուների շարքում են: 90-ականներից ի վեր Հայաստանի համար անհրաժեշտ էր Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և մեր սահմանապահների ներկայությունը՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակը և հարևանների հետ Հայաստանի չկարգավորված հարաբերությունները: Հայաստանում ռուսական ռազմաբազան կանոնավոր վարժանքներ է անցկացնում մարտական պատրաստության բարձրացման նպատակով: Մեր սահմանապահները կանխում են հայ-թուրքական սահմանի ապօրինի հատումը, մաքսանենգությունը հայ-իրանական սահմանին։
2020 թվականի դեկտեմբերից իրականացվում է հայ-ադրբեջանական սահմանի մոնիտորինգ։ Բոլոր միջոցներն իրականացվում են հայկական կողմի հետ համատեղ՝ Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Ինչ վերաբերում է Ղարաբաղում ռուս խաղաղապահներին, ապա եթե նրանք այնտեղ չլինեին՝ 2020 թվականի աշնանն իրավիճակը տարածաշրջանում կզարգանար Երևանի համար ավելի դրամատիկ սցենարով, մասնավորապես այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունը հրապարակավ ճանաչեց Ղարաբաղի պատկանելությունը Ադրբեջանին․․․»,- ընդգծել Է Զախարովան։
Ֆրանսիան՝ Եվրոպայում ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկիրը, հասկացրել է, որ չի պատրաստվում մի կողմ քաշվել. գրել է Politico պարբերականը՝ անդրադառնալով Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք վաճառելուն։
Ըստ հրապարակման՝ Ֆրանսիան Հայաստանին վաճառում է այնպիսի ռազմական տեխնիկա, ինչպիսին հակաօդային պաշտպանության համակարգերն են, քանի որ կան մտավախություններ, որ Ադրբեջանը ԼՂ-ի գրավումից հետո, երբ ավելի քան 100 000 էթնիկ հայեր լքեցին իրենց տները, կարող է շարունակել հարձակումը նաև հարևան տարածքի վրա։
Politico-ն հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախազգուշացումը, որ Ադրբեջանը կարող է ծրագրել ներխուժել Հայաստան, որ Ադրբեջանի հայացքն այժմ ուղղված է «Զանգեզուրի միջանցքին», ցամաքային հատվածին, որն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով: «Վտանգն այն է, որ Բաքվի ուժերի մեկ այլ քայլ կարող է ավելի լայն հակամարտություն բորբոքել Հարավային Կովկասում. մի տարածք, որտեղ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը՝ բոլորն ունեն հիմնական ռազմավարական շահերը», — գրում է պարբերականը:
Հրապարակվել է Իրանի, Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Թեհրանում կայացած «3+3» ձևաչափով հանդիպման արդյունքում, որին, սակայն, հրաժարվել է մասնակցել Վրաստանը։
Ինչպես հայտնում է Իրանի արտգործնախարարությունը, պաշտոնյանները 9 կետից բաղկացած հայտարարություն են ընդունել։
1.Հաշվի առնելով երկրների միջև փոխադարձ շահերի և բարիդրացիության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ նախարարներն ընդգծել են վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, անձեռնմխելիության և ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքների կամ ուժի կիրառման արգելման կարևորությունը և ՄԱԿ-ի կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա մարդու իրավունքները հարգելու կարևորությունը։
2.Արտահայտելով իրենց տեսակետները միջազգային տարբեր խնդիրների վերաբերյալ՝ քննարկվել են տարածաշրջանի առավել կարևոր խնդիրները և ընդգծվել այնպիսի հարթակների կարևորությունը, ինչպիսին է «3+3» խորհրդակցական տարածաշրջանային հարթակը՝ տարածաշրջանի երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության հաստատման հնարավորություններ ընձեռելու գործում:
3.Ընդգծվել է տնտեսական համագործակցության դրական ազդեցությունը փոխվստահության, ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանի կայունության ամրապնդման վրա։
4.Կարևորվել է մշակութային համագործակցությունը, մարդկանց միջև շփումները և համատեղ ծրագրերը կրթության, գիտության, զբոսաշրջության, մշակույթի և սպորտի ոլորտներում:
5.Տարածաշրջանի կայուն խաղաղության և տնտեսական զարգացման ամրապնդման նպատակով երկրները կամրապնդեն երկկողմ և բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը:
6.Նախարարները ողջունում են տարածաշրջանի բոլոր երկրների միջև հարաբերությունների կարգավորման և զարգացման շարունակական գործընթացները:
7.Դրական գնահատելով հանդիպման արդյունքները՝ նրանք հաստատել են, որ այս հարթակը բաց է Վրաստանի իրավահավասար մասնակցության համար։
8.Նախարարները մտքեր են փոխանակել նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը։
9.Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և ՌԴ արտգործնախարարները շնորհակալություն են հայտնել Իրանի արտգործնախարարին ընդունելության և այս հանդիպումն անցկացնելու համար:
Նախարարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։
Հիշեցնենք` այսօր Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի) հանդիպում է կայացել։ Ձևաչափը նախատեսում էր Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի մասնակցությունը, սակայն Թբիլիսին հայտարարեց, որ չի մասնակցի նախաձեռնությանը։
Առաջին հանդիպումը (կրկին առանց Վրաստանի) կայացել էր 2021 թվականի դեկտեմբերին Մոսկվայում, բայց ոչ թե նախարարների, այլ փոխարտգործնախարարների մակարդակով։
Թեհրանի հանդիպումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համար առաջին հնարավորությունն էր՝ քննարկելու վերջին զարգացումները։
Գազայի հատվածում բժիշկները ստիպված են դեղերի սղության պատճառով առանց անզգայացման վիրահատություններ կատարել։
«Վիրահատությունները կատարվում են առանց ցավազրկողների և մորֆինի ճիշտ չափաբաժնի», — նշել է Երուսաղեմում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային մարդասիրական կազմակերպության առաքելության ղեկավար Լեո Կանսը՝ հաղորդում է CNN-ը:
Նրա խոսքով՝ վիրավորների թվում մեծ թվով երեխաներ կան։ Հիվանդներից մեկը եղել է տասը տարեկան երեխա, ով ունեցել մարմնի 60%-ի այրվածքներ, սակայն ցավազրկող չի եղել, որ օգնեն նրան։
Բացի այդ, ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ Գազայի հատվածի բոլոր հիվանդանոցներում վառելիքը սպառվել է: Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գնդակոծության և վառելիքի պակասի պատճառով, ընդհանուր առմամբ, շարքից դուրս է եկել 12 հիվանդանոց և 32 բժշկական կենտրոն։
Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը տարածաշրջան կատարած այցի շրջանակներում Բաքվում հանդիպել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչների հետ։
Հիշենք, որ սա հապճեպ ձևավորված հասարակական կազմակերպություն է, որը կոչված է «ապացուցելու» ադրբեջանական կողմի կեղծ հայտարարությունները Հայաստանից ադրբեջանցիների զանգվածային արտաքսման մասին։ Հետագայում գաղափարը նպատակ է հետապնդում «հիմնավորել» Ադրբեջանի տարածքային հավակնությունները Սյունիքի և Վայոց Ձորի, իսկ մաքսիմում ծրագրի համաձայն՝ Հայաստանի ողջ տարածքի նկատմամբ։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ «Դունյա Միյատովիչին զեկուցել են Հայաստանից ադրբեջանցիների բռնի վտարման մասին, ընդգծվել է, որ միջազգային հանրությունը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի մարդու իրավունքների այս ոտնահարման հետ կապված»։ Դ. Միյատովիչը «նշել է փախստականների, այդ թվում՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի կարևորությունը՝ նշելով, որ այդ խնդրի լուծումը քաղաքական կամք է պահանջում»։
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն ասել է, որ Փարիզը և Երևանը կիրակի օրը կկնքեն համաձայնագրեր ֆրանսիական զենք գնելու վերաբերյալ, խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցների մասին է։ Այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Parisien պարբերականին, որին էլ հարցազրույց է տվել Լըկորնյուն։
«Հայաստանը պետք է հնարավորություն ունենա պաշտպանել իր քաղաքացիական բնակչությանը և ապահովել իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը՝ պայմանագիր ստորագրելով, որը թույլ կտա Հայաստանին ապահովել իր օդային տարածքի պաշտպանությունը»,- ասել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան էր հայտարարել, որ Ֆրանսիան Հայաստանի հետ պայմանագիր կկնքի, որով ռազմական տեխնիկա կտրամադրվի Հայաստանին։
Եթե Վրաստանն ու Մոլդովան սկսեին ազատագրել իրենց տարածքները Ռուսաստանի Դաշնությունից, երբ Ուկրաինայում պատերազմ է, ապա մենք միասին կկարողանայինք շատ ավելի արագ լուծել ագրեսորի կողմից գրավված տարածքների վերադարձի հարցը։
Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հեռուստամարաթոնի եթերում:
«Իմ դիրքորոշումը եղել է դեռ փետրվարի վերջից-մարտի սկզբից, երբ մեզ մոտ սկսվեց ագրեսիան, և ես ասել եմ ՝ եթե վրացիներն ու Մոլդովան սկսեին ազատագրել իրենց տարածքները ռուս օկուպանտներից, մենք այդ ժամանակ շատ ավելի արագ կլուծեինք այդ հարցը։
Բայց դա իրենց կառավարությունների որոշումն է, դա այդ երկրների որոշումն է ։ Նրանք կարծում են, որ մեր օգնությամբ, այսինքն, երբ մենք հաղթենք ռուսներին, նրանք շատ արագ կազատագրեն իրենց տարածքները», — նշել է ԱԱՊԽ քարտուղարը։
Նա հավելեց, որ Ղարաբաղում տիրող իրավիճակը ցույց տվեց ռուսների՝ գործընկեր լինելու, իրենց խոսքերի համար պատասխանատու լինելու լիակատար անկարողությունը, քանի որ նրանք երաշխավորեցին հայերին մի շարք հարցեր։
Հիշեցնենք, որ Ալեքսեյ Դանիլովը ժամանակին հայտարարել էր, որ Արցախում լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ։
Ճապոնացի հետազոտողները ենթադրում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանրային ելույթների համար օգտագործում է մի քանի նմանակի: Նրանք այս եզրակացությանն են հանգել՝ հիմնվելով արհեստական բանականության միջոցով մանրամասն վերլուծության վրա:
Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանց հետազոտությունը հիմնված է արհեստական բանականության՝ ուժեղացված դեմքի ճանաչման, ձայնի համեմատության և մարմնի շարժումների ուսումնասիրության վրա: Հետազոտության արդյունքների համաձայն՝ կան մի քանի «պուտիններ», որոնցից յուրաքանչյուրն ունի իր յուրահատուկ ձայնն ու շարժուձևը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ ՌԴ նախագահի` նմանակներ օգտագործելու վերաբերյալ պնդումները նոր չեն և հնչել են ինչպես ռուսական աղբյուրների, այնպես էլ Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի կողմից, սակայն Կրեմլը դա հերքել է:
Ճապոնացի հետազոտողների պնդմամբ՝ «իրական Պուտինը» ներկա է եղել մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի օրվա այս տարվա շքերթին:
Ընդ որում, դեմքի ճանաչման բարդ տեխնոլոգիան պարզել է, որ Կարմիր հրապարակում եղած Պուտինի և տասն ամիս առաջ Ղրիմի կամուրջ այցելած Պուտինի միջև համապատասխանումը ընդամենը 53 տոկոս է:
«Դեմքի ճանաչման մասնագետները շատ դեպքերում սա կհամարեն «անհամապատասխանություն», ինչը մեզ հանգեցնում է այն ենթադրության, որ դա կարող է նմանակ լինել», — ասվում է հետազոտողների զեկույցում:
Նրանք նաև համեմատել են Կարմիր հրապարակում եղած Պուտինին և մարտին Մարիուպոլ այցելած Պուտինին՝ պարզելով, որ «այս երկուսի» միջև դեմքի ճանաչման տեխնոլոգիան միայն 40 տոկոս նմանություն է գտել:
Միևնույն ժամանակ, Ղրիմի կամրջի վրա գտնվող Պուտինի և Մարիուպոլում գտնվող Պուտինի միջև եղել է ընդամենը 18 տոկոս նմանություն:
Մասնագետները նաև ձայնային վերլուծություն են անցկացրել Ճապոնիայի Ձայնային հաղորդակցության ինստիտուտի լաբորատորիայում, որը քրեական հետախուզման գծով սերտորեն համագործակցում է ոստիկանության հետ: Ձայնի կենսաչափական այս վերլուծությունը կենտրոնացել է ՌԴ նախագահի կողմից տարբեր վայրերում արտասանած «սպասիբո» (շնորհակալություն) բառի վրա:
Հետազոտողները կարծում են, որ տարբեր առիթներին Պուտինի հնչած ձայնը զգալի տարբերություններ ունի:
Փորձագետ Մուցուտոշի Մուրաոկայի խոսքով՝ ձայները մակերեսորեն նման են, սակայն վերլուծության գրաֆիկները ցույց են տալիս, որ դրանք կտրուկ տարբեր են:
«Այս պահին մենք պետք է նշենք, որ այս երկու ձայների՝ տարբեր մարդկանց պատկանելու հավանականությունը մեծ է», — եզրակացրել է նա:
Մարմնի շարժման վերլուծությունը՝ արհեստական բանականության ամենաթարմ տեխնոլոգիայի կիրառմամբ, նույնպես հանգեցնում է այն եզրակացության, որ Պուտինը հավանաբար օգտագործում է նմանակների, ենթադրում է ճապոնական վերլուծությունը:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին դուր չեն եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախազգուշացումները Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հակամարտության քաղաքացիական զոհերի մասին։
«Ես ավելի քան զայրանում եմ, երբ լսում եմ, որ Ռուսաստանի նախագահն ամենուրեք նախազգուշացնում է, որ զինված բախումներում կարող են խաղաղ զոհեր լինել։ Իրականում ավելի ցինիկ բան չկա, քան դա»,- ասել է Շոլցը Գերմանիայի խորհրդարանում, տեղեկացրել է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը պետք է համատեղ շարունակի ֆինանսապես աջակցել Ուկրաինային ապագայում, բայց լրացուցիչ միջոցների օգտագործումը լուծում չէ երկարաժամկետ հեռանկարի համար։ «Մենք հստակ դիրքորոշում ունենք. օգնել Ուկրաինային, մենք պետք է համատեղ օգնություն տրամադրենք՝ որպես եվրոպացիներ»,- ասել է Շոլցը։
«Այս դժվար ժամանակներում մեր տեղն Իսրայելի կողքին է»,- ասել է նա։ «Իսրայելը իրեն պաշտպանելու լիակատար իրավունք ունի, բայց Իսրայելում մեր բարեկամների հետ խոսակցություններում մենք հասկացրել ենք, որ հումանիտար օգնությունը եւս ընդհանուր պատկերի մի մասն է»,- ասել է նա։
Կանցլերը հայտարարել է, որ անհրաժեշտ է անել ամեն բան, որպեսզի տարածաշրջանային էսկալացիան չխորանա, եւ որ Իրանի եւ «Հեզբոլլահի» ներգրավումը պատերազմին «սխալ կլիներ»։
Նրա խոսքով՝ Եվրոպական խորհուրդը «միասնական» է Իսրայելին աջակցության հարցում։
Հոկտեմբերի 18-ին Միացյալ Նահանգները վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա և բռնությունը խաղաղ բնակիչների նկատմամբ՝ հայտարարելով, որ այն չի պարունակում Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքի մասինձևակերպումներ, գրում է The Hill-ը։
«Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդմամբ, ԱՄՆ-ն, 15 անդամից բաղկացած Անվտանգության խորհրդի միակ անդամն էր, որը դեմ է քվեարկել բանաձևին, 12 երկիր կողմ է քվեարկել, ևս երկու երկիր ձեռնպահ է մնացել:
Առաջարկվող բանաձևը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա և բռնությունը խաղաղ բնակչության նկատմամբ և կոչ է անում «մարդասիրական դադար» անել, որպեսզի օգնությունը հասնի Գազայի հատվածում բնակվող խաղաղ բնակիչներին:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.