23.09.2023 | 14:10

23.09.2023 | 13:10

23.09.2023 | 12:10

23.09.2023 | 11:10

22.09.2023 | 15:10

22.09.2023 | 14:10

22.09.2023 | 13:10

22.09.2023 | 12:10

22.09.2023 | 11:10

21.09.2023 | 15:10

21.09.2023 | 14:10

21.09.2023 | 13:10

21.09.2023 | 12:10

21.09.2023 | 11:10

20.09.2023 | 15:10

20.09.2023 | 14:10

20.09.2023 | 13:10

20.09.2023 | 12:10

20.09.2023 | 11:10

19.09.2023 | 15:10

19.09.2023 | 14:22

19.09.2023 | 14:10

19.09.2023 | 13:10

19.09.2023 | 12:10

19.09.2023 | 11:10

18.09.2023 | 14:10

18.09.2023 | 13:10

18.09.2023 | 12:10

18.09.2023 | 11:10

16.09.2023 | 14:10

16.09.2023 | 12:10

15.09.2023 | 15:10

15.09.2023 | 14:10

15.09.2023 | 13:10

15.09.2023 | 12:10

15.09.2023 | 11:10

14.09.2023 | 15:10

14.09.2023 | 14:10

Ռուբեն Վարդանյանը չի կարող Բաքվի համար բանակցային կողմ լինել։ Այս մասին, ինչպես գրում է interfax.az-ը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն առաջին իսկ օրվանից հայտնել է «Ղարաբաղի հայ բնակչության հետ խոսելու իր պատրաստակամության մասին»։
«Բայց այդ մարդը (Ռուբեն Վարդանյանը — խմբ․), ով դրսից է եկել Ղարաբաղ կամ ուղարկվել է՝ խաղալով ուրիշի խաղեր, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել։ Նրա թիկունքին կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյան նախագիծը» չի աշխատի»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։
ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ բանաձևով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգությունը պահպանելուն:
Բանաձևը ողջունում է ԵՄ աջակցությունը ականազերծման մարդասիրական ջանքերին, շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրները պիտի լուծվեն՝ ապահովելով տևական խաղաղություն տարածաշրջանում։
Արման Եղոյանը նաև ներկայացրել է քննարկումներից մեկի ժամանակ իր ելույթը.
«Հարգելի գործընկերներ, վախենամ, որ ևս մեկ անգամ պետք է անհանգստացնեմ ձեզ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսակցությունով ու հիմա բացատրեմ, թե ինչու: Ձեզնից շատերը բողոքում են, որ ամեն անգամ գալիս և տեսնում են հայերի և ադրբեջանցիների վեճը։ Մեր ընկեր Ռասան ասում է՝ «Ե՞րբ կգա այն օրը, երբ այս ամենը կավարտվի»: Ես կարող եմ պատասխանել, թե երբ կգա այդ օրը. երբ այս վիճաբանության պատճառ դարձած հարցերը կա՛մ լուծվեն, կա՛մ հասցեագրվեն:
Բերեմ օրինակ. հենց հիմա՝ այս օրերին, 33 հաստատված հայ ռազմագերի (կամ ոմանք կարող են ասել կալանավորներ կամ պատանդներ), 33 ՀՀ քաղաքացի կալանավորված են Բաքվում և սա հստակ սահմանված է Եվրախորհրդարանի բանաձևերում: Որպեսզի հասնենք այն օրվան, երբ մենք կնստենք մեկ սեղանի շուրջ և կքննարկենք մեր հարաբերությունների կարգավորումը, առաջարկում եմ ձեզ՝ Եվրախորհրդարանի անդամներին, ընդմիջման ժամանակ մոտենալ այստեղ գտնվող ադրբեջանցի գործընկերներին և հարցնել՝ «հարգելի գործընկերներ ինչու՞ չեք վերադարձնում 33 հայ ռազմագերիներին». խնդրում եմ լսեք նրանց պատասխանը: Ավելին՝ այն բանաձևից, որը մենք վաղը ընդունելու ենք, նրանք ջնջել են այն տողը, որով խորհրդարանական վեհաժողովը նրանց կոչ է անելու վերադարձնել հայ ռազմագերիներին կամ կալանավորներին: Կրկին հարցրեք վաղվա մեր քվեարկության վերաբերյալ, թե արդյոք սա այդքան մեծ խնդիր է այն մարդկանց համար, որոնք ամբողջ օրը խոսում են խաղաղության մասին։
Նրանք խոսում են խաղաղության մասին, իսկ ես ձեզ՝ հարգելի Եվրախորհրդարան, պետք է տամ տեղեկատվություն. դուք տեղյա՞կ եք, որ հարցերից մեկը, որի շուրջ մենք չենք կարողանում համաձայնության գալ, խաղաղության միջազգային երաշխավորի մեխանիզմի ինստիտուտն է: Ադրբեջանը դեմ է նման մեխանիզմ սահմանելու մեր առաջարկին. դա կարող է լինել ցանկացած մեխանիզմ, բայց մենք առաջարկում ենք, որ լինի՛ այդ մեխանիզմը: Որպես այդպիսին՝ միջազգային երաշխավոր հասկացությանն Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, նրանք չեն ցանկանում որևէ միջազգային մեխանիզմ, որը կվերահսկի համաձայնագրի իրականացումը: Նրանք ուզում են բոլորիդ հեռու պահել մեր հարաբերություններից: Նրանք ուզում են՝ դուք մեզ թողնեք միայնակ, որ հաշվեհարդար տեսնեն մեզ հետ, սա է իրենց ուզածը: Մի՛ շփոթվեք իրենց գեղեցիկ խոսքերից: Համեմատենք այն իրավիճակի հետ, երբ մենք խոսեցինք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, ինչո՞ւ մենք ձեզ խնդրեցինք իրականացնել այդ առաքելությունը, որովհետև մենք ունեինք դրա կարիքը: Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, որովհետև դա իրենց պետք չէ, պարզ է, չէ՞:
Եվս մեկ անգամ, խնդրում եմ ձեզ, ընդմիջման ժամանակ մոտեցեք ձեր ադրբեջանցի գործընկերներին և հարցրեք, թե ինչու են նրանք դեմ ԵՄ 100 քաղաքացիական դիտորդներին Հայաստանի սահմանին, եթե նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, ինչո՞ւ պետք է դեմ լինեն այդ առաքելությանը:
Վերջապես, նրանք խոսում են Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների մասին և ասում են, որ հայերը կօգտվեն նույն իրավունքներից և արտոնություններից, որոնցից օգտվում են Ադրբեջանի քաղաքացիները: Ներեցեք ինձ, իսկ ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն Ադրբեջանի քաղաքացիները. խոսքի ազատությա՞ն իրավունք, նախագահ ընտրելո՞ւ իրավունք, հավաքների՞ իրավունք: Նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիներն են զրկված այդ իրավունքներից, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը երաշխավորել դա այլազգիների համար:
Հարգելի գործընկերներ, ես ձեզ հորդորում եմ լուծել կոնֆլիկտներ առաջացնող հարցերը և ոչ թե պարզապես ասել՝ ցանկանում եմ, երազում եմ, որ մի օր սա կավարտվի: Կոնֆլիկտները կավարտվեն խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանց վրա աչք փակելու պարագայում»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ էր կառուցողական երկխոսության Արևմուտքի հետ, սակայն ի պատասխան ստացել է անորոշ կամ երեսպաշտ արձագանք։
«Նրանք են սկսել պատերազմը, իսկ մենք ուժ ենք կիրառում այն դադարեցնելու համար»,- ասել է պետության ղեկավարը։
«2021 թվականի դեկտեմբերին մենք պաշտոնապես ուղարկեցինք ՆԱՏՕ-ին անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը, բայց ստացանք ուղիղ մերժում բոլոր կետերով։ Հետո վերջապես պարզ դարձավ, որ հրաժարվել են ագրեսիայի համար։ Սպառնալիքն օրեցօր մեծանում էր», -ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձին հայտարարել է, որ նրանք, ովքեր բռնել են երկրի դավաճանության ճանապարհը, պատասխանատվության կենթարկվեն օրենքով։
Միաժամանակ նա ընդգծել է, որ իշխանությունները մտադիր չեն «վհուկների որս» կազմակերպել։
«Ով գնում է ուղիղ դավաճանության ճանապարհով, կատարում է ահաբեկչական և այլ հանցագործություններ, պատասխանատվության կենթարկվի օրենքով։ Բայց մենք երբեք չենք նմանվի Կիևի ռեժիմին և արևմտյան վերնախավերին, որոնք զբաղվում են վհուկների որսով»,- ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը նշել է, որ իշխանությունները «հաշիվներ չեն մաքրի» նրանց հետ, ովքեր «հրաժարվել են հայրենիքից», բայց «դա կմնա նրանց խղճի վրա»։
Միևնույն ժամանակ, ըստ Պուտինի, Ուկրաինայում հակամարտությունը հրահրելու և զոհերի համար պատասխանատվությունը կրում են Արևմուտքը և «Կիևի ռեժիմը»:
Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժերը կարող են հանգեցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ակտիվացմանն այդ շրջաններում։ Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալությանն ասել է Հորդանանի բանակի պաշտոնաթող գեներալ Աուդա ալ-Շուդեյֆաթը։
«Երկրաշարժը վնասել է մեծ տարածքներ Թուրքիայում և Սիրիայում: Հետևելով լրատվամիջոցներում տարածված նորություններին՝ հայտնաբերվում են ԻՊ շարժումներ, որոնք շատ տարածված են այս տարածքներում: Նրանք ազատորեն տեղաշարժվում են՝ հաշվի առնելով այն, որ աշխարհը զբաղված է երկրաշարժերի հետևանքներով ու պատերազմներով»,- ասել է Աշ-Շուդեյֆաթը։
Պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 20-ին Կիևում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնում է CNN-ը։
«Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական արշավը ձախողվում է. նա կորցրել է սկզբանե գրաված տարածքների կեսը և մեծ մարդկային կորուստներ է կրում։
«Ռուսական տնտեսությունը անկում է ապրում, այն մեկուսացված է և դժվարությունների է բախվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նախկինում Ուկրաինան թույլ էր, իսկ Արևմուտքը մասնատված էր, ասել է Բայդենը, և Պուտինը հույսը դրել է դրա վրա։
«Նա (Պուտինը – խմբ.) կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա, չեմ կարծում, որ հիմա այդպես է կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ խոստացել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չհայտարարված այցով ժամանել է Կիև։
Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելու մի քանի հարթակ կա, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Դրանցից մեկը, այսպես կոչված, բրյուսելյան ձևաչափն է. Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը գործընթացին։ Այսօր եռակողմ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր քարտուղար Բլինկենը, մենք քննարկեցինք նաև Բրյուսելի գործընթացը՝ որպես եռակողմ ձևաչափ։ Եվ կարծում եմ, կա ընդհանուր ըմբռնում, որ սա միայն եռակողմ ձևաչափ է՝ ներառյալ ԵՄ-ն, Ադրբեջանը և Հայաստանը»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում։
Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի առնչությամբ նա ասել է.«Մինսկի խումբն արդեն «թոշակի է գնացել և իրականում գոյություն չունի» (չակերտները՝ Tert.am), միգուցե այն կա միայն թղթի վրա, Մինսկի խմբի նախկին համանախագահները, որոնք 28 տարվա աշխատանքի ընթացքում «ոչ մի արդյունք չեն տվել» (չակերտները՝ Tert.am), դեռևս որոշակի լծակներ ունեն իրավիճակի վրա։ Ուստի մենք ունենք հարթակ, որը կազմակերպել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, այժմ՝ Եվրամիությունը»։
Թուրքիայում գնալով ավելի է խորանում անվստահությունը պետական մարմինների նկատմամբ, գնալով ավելի են մարդիկ սկսում բարձրաձայնել իրենց անձնական պատմությունները, որոնք առնչություն ունեն երկրաշրժի , դրա հետևանքի և անուշադրության հետ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։ «Ստամբուլի երկու թաղամասերում՝ Ենիքափիում և Քարթալում, երկրաշարժից հետո բացվել էր օգնությունների հավաքագրման, փաթեթավորման կենտրոններ։
Հատկանշական է, որ պաշտոնապես հայտարարվում է, որ այս երկու կենտրոններում կիսով չափ կրճատվել է կամավորների թիվը, ինչպես նաև օգնություն բերողների թիվը։
Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն ստիպված իր թվիթերում գրել է, որ օգնության կարիք ունեն։ Նա դիմելով համաքաղաքցիներին գրել է․
«Խնդրում եմ, եկեք շարունակենք մեր համերաշխությունը։ Մենք սպասում ենք ձեզ Ենիքափիի և Քարթալի մեր լոգիստիկ կենտրոններում՝ շտապ բուժօգնության պարագաների և ծանրոցների, հատկապես երկարաժամկետ սննդի , հիգիենայի պարագաների պատրաստման համար»։
Բնակչության շրջանում ակտիվ շրջանառվում են լուրեր, որ երկրաշարժի գոտու համար նախատեսված օգնությունների մեծ մասը հայտնվում է խանութներում վաճառքի։ Թուրքերը իրենց սոցցանցերում քննարկում են օգնությունը տեղ չհասնելու դեպքերը, հրապարակում են անգամ լուսանկրաներ խանութներից, որտեղ ենթադրաբար վաճառում են օգնության համար նախատեսված ապրանքները»,-գրել է նա։
Թուրքիայի հարավում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժերը դարձել են «ՆԱՏՕ-ի հիմնադրումից ի վեր դաշինքի տարածքում ամենամահաբեր բնական աղետը», հինգշաբթի հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հաղորդում է Anadolu-ն։
Սթոլթենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի այցը «կոչված է ցույց տալու ՆԱՏՕ-ի համերաշխությունը վաղեմի անդամ Թուրքիայի հետ փետրվարի 6-ին տեղի ունեցած կրկնակի երկրաշարժից հետո, որը խլեց ավելի քան 36 000 մարդու կյանք»։
«ՆԱՏՕ-ի Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգող կենտրոնը հենց սկզբից համակարգել է ՆԱՏՕ-ի օգնությունը։ ՆԱՏՕ-ի խորհուրդը նաեւ որոշում է կայացրել ձմեռային պայմանների համար հարմար կոնտեյներներ եւ վրաններ ուղարկել մեր երկիր»,-ասել է Չավուշօղլուն։
Նա նշել է, որ Սթոլթենբերգին կընդունի նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, այնուհետեւ Սթոլթենբերգը կուղեւորվի երկրաշարժից տուժած Հաթայի շրջան, որտեղ կհանդիպի երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Աքարը եւ Սթոլթենբերգը կքննարկեն տեղակայման նյութերը, որոնք ՆԱՏՕ-ն կտրամադրի երկրաշարժի զոհերին, եւ կայցելեն այդ օբյեկտների պատրաստման վայր:
Հենց արևմտյան երկրներն են խաթարել հայ-ադրբեջանական կարգավորման ուղղությամբ ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն «աղբանոց ուղարկելով»: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Այսպես է նա մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որն իր հերթին մեղադրում էր Ռուսաստանին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված ջանքերը խաթարելու մեջ։
«Եթե որևէ մեկը խաթարել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա արել են իրենք՝ արևմտյան երկրները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել այն բանից հետո, երբ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները մտացածին պատրվակով 2022 թ.-ի փետրվարին դադարեցրին փոխգործակցությունը ռուս գործընկերոջ հետ», — ասել է Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ այդ գործողությունների բացատրությունն այդպես էլ չի տրվել:
«Դա հաշվի առնելով՝ մենք կենտրոնացել ենք եռակողմ ձևաչափերի շրջանակներում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնվելով ամենաբարձր մակարդակով համապատասխան համաձայնագրերի վրա, ինչի մասին բազմիցս խոսել ենք», — ասել է նա:
Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի միջնորդությանը, ապա, ըստ Զախարովայի, ՌԴ ԱԳՆ-ն չի տեսնում, որ «այն հագեցած լինի իրական քայլերով և որևէ ավելացված արժեք ունենա»։
Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ կալանավորել է 78 մարդու, որոնք մեղադրվում են սոցցանցերում անցած շաբաթ տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ «սադրիչ գրառումներ տարածելու» միջոցով վախ եւ խուճապ առաջացնելու մեջ։
Ոստիկանությունից հայտնել են նաեւ, որ նրանցից 20-ը գտնվում են նախնական կալանքի տակ, հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի անվտանգության գլխավոր վարչությունը հայտնել է, որ պարզել է 613 անձի ինքնությունը, որոնք մեղադրվում էին սադրիչ գրառումներ հրապարակելու մեջ, իսկ 293-ի նկատմամբ հարուցվել է դատական գործ։ Գլխավոր դատախազը կարգադրել է կալանավորել 78 մարդու։
Վարչությունը հավելել է, որ 46 կայք փակվել է «ֆիշինգային ծրագրեր» գործարկելու համար, որոնք փորձել են գողանալ երկրաշարժից տուժածների համար նախատեսված նվիրատվությունները, եւ սոցիալական ցանցերի 15 էջեր, որոնք ներկայացել են որպես պաշտոնական հաստատություններ, նույնպես փակվել են։
-
-
21.09.2023 | 11:10
Երաշխիքներ ենք ստացել, որ Ղարաբաղում հայկական զինված ուժերը զինաթափվելու են, լքելու են դիրքերը, ամբողջ զինտեխնիկան կտեղափոխվի Ադրբեջան. Հաջիև -
19.09.2023 | 01:10
Իրավիճակը բարդ է. Զելենսկին՝ ուկրաինական հակահարձակման մասին -
22.09.2023 | 11:10
Արցախում կատարյալ քաոս է, մարդիկ իրենց երեխաներին կորցրել են, լուր չունեն․ «Հրապարակ» -
23.09.2023 | 12:10
Ադրբեջանը հայտնում է զենքերը ինքնակամ վայր դրած հայ զինվորների ազատ արձակման մասին -
20.09.2023 | 02:10
«Հակաահաբեկչական միջոցառումները» կշարունակվեն մինչև հայկական ուժերի ամբողջական հանձնվելը. Ադրբեջանի ՊՆ -
22.09.2023 | 02:10
Ղարաբաղում առանձին բшնակային խմբեր և սպաներ հայտարարել են, որ չեն ընդունելու մեր պայմանները և շարունակելու են դիմադրությունը. որոշ փոքր խմբեր գնում են անտառ -
19.09.2023 | 02:10
Չենք կարող մեր լռությամբ թույլ տալ, որ կատարվի մի բան, որի համար մարդկությունը դարեր շարունակ ամաչելու է. Արոնյանը՝ Արցախում իրավիճակի մասին -
18.09.2023 | 12:10
Ստեփանակերտ. Արցախում ճանապարհները բաց չեն, խոսքը միայն մարդասիրական օգնությամբ երկու բեռնատարների անցման մասին է -
22.09.2023 | 12:10
Ադրբեջանցիները Telegram ալիքներով հայերի լուսանկարներ են տարածում բռնաբարության և սպանության սպառնալիքներով -
22.09.2023 | 01:10
Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների եւ օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.