30.05.2023 | 15:10

30.05.2023 | 14:10

30.05.2023 | 13:10

30.05.2023 | 12:10

30.05.2023 | 11:10

29.05.2023 | 14:10

29.05.2023 | 13:10

29.05.2023 | 12:00

29.05.2023 | 11:10

27.05.2023 | 15:10

27.05.2023 | 14:10

27.05.2023 | 13:10

27.05.2023 | 12:10

27.05.2023 | 11:19

26.05.2023 | 14:10

26.05.2023 | 12:10

26.05.2023 | 11:10

25.05.2023 | 15:10

25.05.2023 | 14:10

25.05.2023 | 13:10

25.05.2023 | 12:10

25.05.2023 | 11:10

24.05.2023 | 15:10

24.05.2023 | 14:10

24.05.2023 | 13:10

24.05.2023 | 12:10

24.05.2023 | 11:10

23.05.2023 | 15:10

23.05.2023 | 14:10

23.05.2023 | 13:10

23.05.2023 | 12:10

23.05.2023 | 11:10

22.05.2023 | 15:10

22.05.2023 | 14:10

22.05.2023 | 13:10

22.05.2023 | 12:10

22.05.2023 | 11:10

20.05.2023 | 15:10

20.05.2023 | 14:10

Ռուսաստանը նպատակահարմար չի գտնում արձագանքել տարբեր անձերի եւ քաղաքական ուժերի «բղավոցներին»։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում քվեարկությունը մեկնաբանելու խնդրանքին, որի ընթացքում ադրբեջանական պատվիրակության երկու անդամներ՝ Էրքին Գադիրլին եւ Քոնուլ Նուրուլլաեւան կողմ են քվեարկել ՌԴ-ի եւ Բելառուսի քայլերը դատապարտող եւ Ուկրաինայի հարցով տրիբունալ ստեղծելու ԵԽԽՎ բանաձեւին։
«Պատկերացնո՞ւմ եք, թե քանի անձ կամ քաղաքական ուժ է վարժվում քաղաքական հռետորաբանության մեջ։ Յուրաքանչյուրին պետք է պատասխանե՞նք։ Ի՞նչ է, մենք պետք է պատասխանե՞նք յուրաքանչյուր բղավոցի կամ հառաչոցի»,-նշել է նա։
Նրա խոսքով՝ եթե պատասխանեն ամեն ելույթի, ապա դրա համար ուժ չի մնա։
Ադրբեջանի կառավարությունը ծրագրում է մոտ ապագայում տարհանել Թեհրանում դեսպանատան աշխատակիցներին, հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
«Ցանկացած պետություն պատասխանատու է իր երկրում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման համար»,- ասել է նա։
Նրա խոսքով, ներկայումս աշխատանքներ են տարվում դեսպանատան անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, նախատեսվում է աշխատակիցների տարհանում։
«Վերջին ամիսներին իրանական ԶԼՄ-ներում լայնածավալ հակաադրբեջանական քարոզչություն է իրականացվում, ինչը հարձակման խթան է հանդիսացել։ Ադրբեջանը միշտ էլ Իրանի հետ բարիդրացիության կողմնակից է եղել, բայց նման սադրանքները բացասական ազդեցություն են ունենում», — թուրքական TRT-ի հետ զրույցում նշել է Հաջիզադեն:
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 8.30-ին Թեհրանում զինված հարձակում է տեղի ունեցել Ադրբեջանի դեսպանատան վրա։ Միջադեպի հետեւանքով մահացել է անվտանգության պետը, վիրավորվել են նրա երկու գործընկերները։ Իրանի ոստիկանությունը հայտարարել է դիվանագիտական ներկայացուցչության վրա հարձակման մեջ կասկածվողի ձերբակալության մասին։
Իլհամ Ալիևը դատապարտել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան դեմ իրականացված «ահաբեկչությունը», պահանջել է վաղաժամ հետաքննել և պատժել մեղավորներին։
Հայաստանի սահմանամերձ տարածքներում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական առճակատման։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն։
Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին՝ երկու տարի ժամկետով։
«Եվրամիության ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն մոտ ապագայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի հավակնոտ է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի համախմբման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք «ավելացված արժեք» չենք տեսնում ԵՄ «փորձագետների» վերահսկողությունից հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունում։
Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք կհամաձայնեցնեին Ադրբեջանի հետ իրենց առաքելության աշխատանքի պայմանները, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում, որը վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ Մոլորեցնող չպետք է լինի հայտարարությունը, թե ԵՄ առաքելությունը քաղաքացիական բնույթ ունի։ Այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», — ասվում է ՌԴ նախարարության հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ «Հայաստանում ամեն գնով ոտք դնելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերի սահմանափակելու Եվրամիության փորձերը կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը՝ վերադառնալու տարածաշրջանի խաղաղ զարգացման ջանքերին»։
ՌԴ ԱԳՆ-ն համոզված է, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը։
Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»,- նշել են գերատեսչությունում։
«Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց ՀԱՊԿ-ի առաքելության ուղղությամբ աշխատանքն իր տրամաբանական ավարտին հասցնելու, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շարունակեն շահագրգռված լինել ՀԱՊԿ-ի ներուժն օգտագործելու հարցում, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների նոյեմբերին կնքված եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ալիեւի վարչակազմին։
Ալիեւը փորձել է հավաստիացնել դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի ոչ մի շրջափակում չկա։ «Վերջին ժամանակներս Հայաստանն անհիմն պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի տարածքում Լաչին-Խանքենդի ճանապարհի իբր փակման մասին, այդ մեղադրանքները բացարձակ սուտ են եւ անհեթեթ»,-ասել է Ալիեւը՝ հավելելով, որ «վերոհիշյալ ճանապարհով ապահովվում է քաղաքացիական նշանակության բեռների եւ քաղաքացիական անձանց փոխադրումը ռուս խաղաղապահների եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի գծով»։ Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-ից «այդ ճանապարհով երկու ուղղություններով էլ ապահովվել է շուրջ 1000 տրանսպորտային միջոցների երթեւեկություն»։
«Ալիեւը նաեւ կարեւորել է ադրբեջանական տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ, օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման դադարեցումը եւ Ադրբեջանի կողմից այդ հանքավայրերի մշտական մոնիթորինգի ապահովումը»,-մեջբերում են ԶԼՄ-ները:
Մեծամորի ատոմակայանի գործունեությունը պետք է անհապաղ դադարեցվի՝ Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի նման աղետից խուսափելու համար, իսկ ռադիոակտիվ թափոնները պետք է վերցվեն միջազգային խիստ վերահսկողության տակ. ասել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան։
Նշենք, որ Հայաստանում գործող միակ ատոմակայանը գործում է 1977 թվականից և ապահովում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի 45%-ը։ Երևանը Ռոսատոմի օգնությամբ երկրորդ էներգաբլոկի արդիականացումն ավարտել է 2021 թվականին և մտադիր է երկարաձգել դրա շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը, ինչպես նաև աստիճանաբար ներդնել նոր էներգաբլոկներ։
Մեծամորի ատոմակայանի փակման մասին խոսում են նաև հարևան Թուրքիայի պատգամավորները և այլ քաղաքական գործիչներ` նշելով, որ իբր Իգդիրի շրջանի բնակչության կյանքի վրա ազդեցություն է թողնում, սակայն BBC-ի թուրքական ծառայությունը ամիսներ առաջ ռեպորտաժ էր հրապարակել, որն ապացուցում է, որ Մեծամորի ատոմակայանի արտանետումները որևէ վնաս չեն հասցնում մի քանի կիլոմետր հեռու գտնվող թուրքական շրջաններին:
Ադրբեջանը վերջին շրջանում պարբերաբար մեղադրում է հայերին` էկոլոգիական աղետ ստեղծելու մեջ, բայց, ի հեճուկս ադրբեջանական պսեվդոէկոլոգների վայնասուններին, այսօր տեղեկություն է տարածվել, որ Բաքվի Սաբունչու թաղամասի բնակիչները թունավորումներ են ստանում աղբից և մազութից: Ադրբեջանցի լրագրողներից մեկը դեպքի վայրից ռեպորտաժ է պատրաստել «Սաբունչուի կյանքը թունավորում են մազութով և աղբով» վերնագրով, որտեղ նշում է, որ Բաքվի մերձակայքում գտնվող բնակավայրում հազարավոր բնակիչների մոտ վաղուց արդեն ձևավորվել է այն զգացողությունը, որ իրենց տները գտնվում են գործող նավթահանքերի կենտրոնում, որն աղբանոցի է վերածվել։ Մոտակայքում գտնվում է չորս հեկտար զբաղեցնող մազութի լճակ, որտեղ բնակիչները աղբ ու կենցաղային թափոններ են թափում:
ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչության ղեկավար Յաշար Ալիեւի նամակը, որը հասցեագրված է կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, տարածվել է որպես Գլխավոր ասամբլեայի եւ անվտանգության խորհրդի փաստաթուղթ: Այս մասին հայտնում է Ազերթաջը՝ հրապարակելով նամակի բովանդակությունը։
Նամակում թվարկված են ԶԼՄ-ներում պարբերաբար շրջանառվող ադրբեջանական «ապացույցները», որոնք հիմնված են շինծու նյութերի վրա։ Հետաքրքիրն այն է, որ ադրբեջանցի պաշտոնյան առաջին պատերազմում որպես անհետ կորած նշել է 3890 թիվը՝ այդպիսով հերքելով գրեթե 5 հազար անհետ կորածների թիվը, որին պարբերաբար հղում են կատարում Ադրբեջանում։ Ադրբեջանցի պաշտոնյան «ՄԱԿ-ի ուշադրությանն է ներկայացրել հայերի վայրագությունների փաստերը»՝ որպես «ապացույց» նշելով իբր հայտնաբերված գերեզմանները։ Հիշեցնենք, որ գերեզմանները խորհրդավոր կերպով «գտնվել են» նույն ժամին եւ պահին, երբ այնտեղ հայտնվել են Լեռնային Ղարաբաղի տարածքները գրաված ադրբեջանցի զինվորները։ Ավելորդ է ասել, որ ոչ մի փորձաքննություն չի իրականացվել, ամենայն հավանականությամբ, պարզապես այն պատճառով, որ փորձաքննության ենթարկելու բան չկար, եւ բոլոր «ապացույցները» ոչ այլ ինչ են, քան անհիմն պնդումներ։
«Միայն 2022 թվականին Հայաստանը Ադրբեջանին է փոխանցել 106 մարդու խառը մնացորդներով 67 պարկ»,-ասել է Ալիեւը։ Մինչդեռ, ավելի վաղ հայկական կողմը հայտարարել էր Բաքվին 108 մարդու աճյուն հանձնելու մասին, եւ նման «անճշտություններն» աններելի են ադրբեջանցի պաշտոնյայի համար:
Եվ, ինչպես սպասվում էր, Ալիեւը ոչ մի խոսք չի ասել խոշտանգված հայերի, ադրբեջանական գերության մեջ մնացած հայերի, Ադրբեջանում պահվող տասնյակ հայերի մասին, որոնց ներկայությունը Բաքուն հրաժարվում է ճանաչել։ Նույն կերպ ադրբեջանցի պաշտոնյան «մոռացել է» պատմել ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինվորների գնդակահարության բազմաթիվ փաստերի մասին, ինչպես, օրինակ 2022 թվականի սեպտեմբերին։
Արեւմուտքը Ռուսաստանի դեմ գործնականորեն իրական պատերազմ է մղում, որին նրանք վաղուց էին պատրաստվում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՀ արտգործնախարար Նալեդի Պանդորի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ մենք խոսում ենք այն մասին, թե ինչ է կատարվում այնտեղ՝ Ուկրաինայում, մենք խոսում ենք այն մասին, որ այս պատերազմն այլեւս հիբրիդային չէ, այլ գրեթե իրական, որը Արեւմուտքը երկար ժամանակ նախապատրաստում էր Ռուսաստանի դեմ՝ ձգտելով ոչնչացնել ռուսական ամեն ինչ՝ լեզվից մինչեւ մշակույթ, որը դարեր շարունակ եղել է Ուկրաինայում եւ արգելելով մարդկանց խոսել իրենց մայրենի լեզվով»,- պարզաբանել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։
Նա ընդգծել է, որ Մոսկվան չի հրաժարվում բանակցություններից, սակայն որքան երկար է Արեւմուտքը ձեռնպահ մնում դրանցից, այնքան ավելի դժվար կլինի հակամարտության լուծում գտնելը։
Ինչպես հիշեցրել է Լավրովը, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի եւ Սպիտակ տան ներկայացուցիչները բացահայտ հայտարարում են, որ Ուկրաինայի համար դեռ վաղ է բանակցություններ սկսելը, այլ «այս իրավիճակում անհրաժեշտ է ավելին նվաճել»։
Նրա խոսքով, այլ երկրներին սպառնալով, որպեսզի նրանք չաշխատեն Ռուսաստանի հետ՝ ԱՄՆ-ն արդեն անցնում է բոլոր կարմիր գծերը։ «Այն ճնշումը, որը ԱՄՆ-ն գործադրում է աֆրիկյան երկրների վրա, դա ոչ միայն նրանց, այլեւ ասիական, լատինաամերիկյան երկրների վրա է ազդում, նրանք անընդհատ հրապարակավ հայտարարում են, որ Ռուսաստանի հետ համագործակցողները կզղջան դրա համար, սպառնում են մեծ պետություններին, որոնք հազարամյա քաղաքակրթություններ են… Սպառնալով եւ ճնշում գործադրելով՝ ԱՄՆ-ն եւ բրիտանացիները նույնպես, անցնում են բոլոր կարմիր գծերը»,- ասել է նախարարը։
Ուկրաինայում և Եվրոպայում նացիստների դեմ պատերազմը նոր Հայրենական պատերազմ է, և հաղթանակն այդ պատերազում Ռուսաստանինն է լինելու, Տելեգրամի իր էջում գրել է ՌԴ անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը։
Նա այսպես մեկնաբանել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետևյալ հայտարարությունը․ «Ռուսաստանը սովոր է մինչև վերջ պայքարել, սովոր է գրեթե պարտվել, հետո բաց թողածը լրացնել։ Նա դա արել է Նապոլեոնի հետ կռվում, արել է Հիտլերի հետ կռվում։ Աբսուրդ է մտածելը, որ Ռուսաստանը պարտվել է պատերազմն Ուկրաինայում»։ Բորելն այս հայտարարության համատեքստում էլ ավելի կարևոր է համարել Ուկրաինային Արևմուտքի կողմից ռազմական օգնություն տրամադրելը։
«Ապրի, այնումենայնիվ, այդ Բորելը։ Հիշել է, որ մեր երկիրը հաղթել է Նապոլեոնին ու Հիտլերին։ Նկատի ունեցեք, որ նա անձամբ է այդ համեմատությունը տարել։ Համապատասխանաբար, «ուկրանացիստները» և Արևմտյան Եվրոպան Ռուսաստանի հետ կռվի մեջ մտածների անմիջական ժառանգորդներն են։ Նշանակում է՝ նրանց հետ պատերազմը նոր Հայրենական պատերազմ է, և հաղթանակն էլ մերը կլինի, ինչպես 1812-ին և 1945-ին»,-ի պատասխան Բորելի՝ հայտարարել է Մեդվեդևը։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովին և սադրանք է որակել Australian Open մրցաշարում թենիսիստի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության։ Այս մասին գրում է rsport.ria.ru կայքը։
Հիշեցնենք, որ Խաչանովը մրցաշարի ընթացքում իր աջակցությունն է հայտնել Արցախին։ Australian Open-ի 1/8 եզրափակչում հաղթանակից հետո նա գրություն էր թողել տեսախցիկին․ «Շարունակեք հավատալ մինչև վերջ։ Ուժեղ մնա՛, Արցախ» (Keep believing all the way until the end! Artsakh Stay Strong)։ Մինչ այդ՝ երրորդ շրջանի խաղում հաղթելուց հետո, գրել էր. «Ուժեղ մնա՛, Արցախ» (Artsakh stay strong!!!)։
ATF -ն դատապարտել է տեղի ունեցածը և ռուս թենիսիստի գործողությունները համարել «անընդունելի սադրանք՝ ուղղված Ադրբեջանի դեմ»։ Ազգային ֆեդերացիան պաշտոնական բողոք է ուղարկել ITF-ին։
«Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է այս միջադեպը և նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար խնդրում է պատժել թենիսիստին (Խաչանովին) և ավելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար»,- ասվում է հայտարարությունում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նպատակ չունի «Թայֆուն» բալիստիկ հրթիռով հարվածել Աթենքին, հաղորդում է Anadolu-ն:
Թուրքիան 2022 թվականի հոկտեմբերին Սեւ ծովի վրա փորձարկել է երկրում արտադրված փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը։ Այն անցել է 561 կիլոմետր եւ ընկել Սինոպ նավահանգստի ափի մոտ։ Էրդողանը հայտնել է, որ հրթիռի հեռահարությունը կհասնի 1000 կմ-ի։
«Այսօր Հունաստանում քննարկում են Աթենքի ուղղությամբ թուրքական «Թայֆուն» հրթիռների հարվածի հավանականությունը։ Մենք նման նպատակներ չունենք։ Գլխավորն այս հարցում այն է, որ հույները մտածված գործեն»,-հայտարարել է Էրդողանը։
«Մի՞թե Հունաստանում կարծում են, որ Թուրքիան անտեսելու է սպառազինության տեղակայումը կղզիներում, որոնք, համաձայն միջազգային պայմանավորվածությունների, «ապառազմականացված գոտիներ են»»,-ասել է նա։
Թուրքիայի նախագահը՝ հղում անելով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի արտահայտություններին Անկարայի հասցեին, կոչ է արել «սխալ քայլեր» չանել։
«Իմացե՛ք, եթե սխալ քայլ եք անում մեր երկրի նկատմամբ, ապա արձագանքը չի ուշանա։ Անսանձ թուրքերը կանցնեն գործի»,-սպառնացել է Էրդողանը։
-
-
25.05.2023 | 01:10
Հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը կվճարվի բացառապես անկանխիկ եղանակով -
26.05.2023 | 12:10
Իրանը և Հայաստանն Արաքս-Մեղրի համատեղ ազատ տնտեսական գոտի կստեղծեն. Իրանցի պաշտոնյա -
29.05.2023 | 01:10
Չավուշօղլուն Քըլըչդարօղլուին մեղադրել է Հայաստանին հաճոյանալու փորձի մեջ -
24.05.2023 | 11:10
Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա է մեր ժողովրդի կամքը․ Արցախի նախագահի ուղերձը -
29.05.2023 | 11:10
Մենք հավատում ենք, որ նրանք քայլ կանեն, որ ապրեն Ադրբեջանի դրոշի տակ. Ալիևը՝ արցախահայության մասին -
26.05.2023 | 01:10
Ուկրաինան կարող է անհետանալ հատուկ գործողության ավարտից հետո․ Դմիտրի Մեդվեդև -
29.05.2023 | 12:00
Ալիև․ Մենք լիովին վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը -
26.05.2023 | 02:10
ԵԱՏՄ նիստում Փաշինյանը երկու հարց էր ուզում լուծել. Նահապետյան -
29.05.2023 | 02:10
Միհրան Պողոսյանը թմրանյութի գործով 6 փաստ է հրապարակել -
24.05.2023 | 12:10
Սթափվի´ր, հա´յ ժողովուրդ, քանի դեռ չի կորսվել փրկության վերջին հնարավորությունը․ Սամվել Բաբայանի կուսակցությունն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.