23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք չէինք, որ հրաժարվեցինք Ղարաբաղից, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցմանը ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները:
«Հայաստանում Ղարաբաղի հետ կապված պարզ գործընթացներ չեն ընթանում։ Սա բոլորս հասկանում ենք։ Մենք չէինք, որ հրաժարվեցինք Ղարաբաղից, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նրանք դա իրականում արել են սեփական նախաձեռնությամբ, իսկ մեզ առանձնապես չեն տեղեկացրել, որ պատրաստվում են նման որոշման։ Սա պարզապես փաստի հաստատում է, քանի որ դրանում կան և դրական, և բացասական կողմեր: Դե, դա տեղի ունեցավ, և ներքաղաքական գործընթացները բարդ են»,- ասել է Պուտինը։
Ադրբեջանցի մարդասպան Հուսեյն Ախունդովին Ադրբեջանում դիմավորել են որպես հերոսի։ Այս մասին գրել է հետաքննաղ լրագրող Լինդսի Սնելը X սոցցանցի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակմանը։
«Հուսեյն Ախունդովին, ով Հայաստանի սահմանը հատել էր և սպանել հայ քաղաքացիական անձի, ապա իր զոհի հեռախոսում տեսագրել «հայերի արյուն թափելու» մասին տեսագրությունը, Ադրբեջանում դիմավորել են ինչպես հերոսի»,-գրել է նա։
Նա իր գրառմանը կից տեսանյութ է հրապարակել, որտեղ Հուսեյն Ախունդովին շրջապատել են տասնյակ լրագրողներ, և նա ասում է, որ իրեն լավ է զգում, ուրախ է, որ վերադարձել է հայրենիք։
Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովին ՀՀ-ում քրեական օրենսգրքի միանգամից 7 հոդվածներ է մեղսագրվել՝ զենքով ապօրինի հատել է սահմանը, անարգել շրջել Սյունիքի գյուղերով, սպառնացել Սիսիանի բնակչուհուն, ի վերջո՝ սպանել Զանգեզուրի կոմբինատի անվտանգության աշխատակից 56-ամյա Հայրապետ Մելիքսեթյանին։
Ախունդովը նախ 20 տարվա ազատազրկման էր դատապարտվել, ապա դատավճիռը փոխվել էր ցմահ ազատազրկման։
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Ստամբուլի բնակարանային ֆոնդի լայնածավալ վերանորոգման մասին, որը նախատեսված է 2024 թվականին։ Երկրի էկոլոգիայի և քաղաքաշինության նախարարության ղեկավար Մեհմեթ Օզհասեքին ընդգծել է, որ նոր բնակարանները կհամապատասխանեն սեյսմակայուն բոլոր չափանիշներին՝ ուժեղ երկրաշարժերին դիմակայելու համար։ Այս մասին թուրք նախարարը հայտարարել է TV100-ին տված հարցազրույցում։
Սեյսմոլոգները բազմիցս զգուշացրել են Ստամբուլի տարածքում 7 բալից բարձր ուժգնությամբ հզոր երկրաշարժի վտանգի մասին։ Նման երկրաշարժի դեպքում կանխատեսվում է մոտ 90 հազար շենքի փլուզում և 260 հազար բնակելի շենքի վնասում, ինչը կարող է անօթևան թողնել շուրջ 4,5 միլիոն քաղաքացու։
«Չեմ ուզում ոչ մեկին վախեցնել, բայց պետք է ասել ճշմարտությունը. Ստամբուլում հնարավոր ուժեղ երկրաշարժը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ողջ Թուրքիայի համար: Ստամբուլում կա մոտ 6 միլիոն տուն, մոտ 600 հազարում բնակվելը համարվում է ռիսկային, ուստի մեզ անհրաժեշտ է վերաբնակեցման ծրագիր»,- ասել է Օզհասեքին:
Նա խոստացել է 10 օրվա ընթացքում հաստատման ներկայացնել նախագծի ծրագիրը, որպեսզի հաջորդ տարվա սկզբին կառավարությունը սկսի դրա իրականացումը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի հերոսների օրվա կապակցությամբ Կրեմլում պարգևատրման մասնակիցների հետ զրույցում վրդովմունք է հայտնել Կիևի իշխանությունների՝ ռուսներին Ուկրաինայում ոչ բնիկ ազգ ճանաչելու որոշման առնչությամբ։ Համապատասխան կադրերը հրապարակել է լրագրող Պավել Զարուբինը Telegram-ի իր ալիքում, հայտնում է «Московский Комсомолец»-ը։
Խոսելով Ուկրաինայում պատերազմ սկսելու պատճառների մասին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Մոսկվան նման բան չէր ձեռնարկի, եթե Կիևի իշխանությունները չսկսեին «ոչնչացնել Ռուսաստանը պատմական տարածքներում, մարդկանց վտարել այնտեղից և ռուսներին հայտարարել ոչ բնիկ ազգ»։
«Լրիվ ցնորվել են, լրիվ ապուշացել»,- հուզախառն ասել է Պուտինը՝ հավելելով, որ, ժողովրդական լեզվով ասած, «լրիվ են հաբռգել»:
Ստամբուլի շրջանում ցանկացած պահի հզոր երկրաշարժի հավանականությունը 47% է: Սա չափազանց բարձր ռիսկային ցուցանիշ է, ասել է թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը։
«Մարմարա ծովի շրջանում, որտեղով անցնում է տեկտոնական խզվածքի գիծը և որտեղ գտնվում է Ստամբուլը, ցանկացած պահի ուժեղ երկրաշարժի հավանականությունը շատ մեծ է։ Ստամբուլի համար այդ ռիսկը 47% է գնահատվում, ինչը չափազանց բարձր ցուցանիշ է»,- Haber Global-ի եթերում ասել է սեյսմոլոգը։
Նրա գնահատմամբ՝ եթե տեկտոնական սալերի տեղաշարժ տեղի ունենա Մարմարա ծովի Կումբուրգազի տարածքում, ապա երկրաշարժի ուժգնությունը 7,2 մագնիտուդ կլինի, եթե դա տեղի ունենա Արքայազնների կղզիների շրջանում, ապա երկրաշարժի ուժգնությունը 7 մագնիտուդ կլինի, իսկ եթե սալերի տեղաշարժը միաժամանակյա լինի, ապա 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի կունենա։
Նշենք, որ սեյսմոլոգները բազմիցս ահազանգել են Ստամբուլում ու դրա շրջակայքում երկրաշարժի մեծ հավանականության մասին։ Նրանց հաշվարկներով՝ 7 և ավելի բալ երկրաշարժի դեպքում 90 000 շենք ու շինություն միանգամից կփլուզվեն, իսկ 260 000-ը կվնասվեն և բնակության համար պիտանի չեն լինի։ Կացարանով ապահովման հարցի առջև կկանգնի 4,5 միլիոն բնակիչ։
Թուրքիայի նախագահը սադրանք է անվանել Ֆրանսիայի կողմից Հայաստան զրահափոխադրիչներ ուղարկելը: Նա այս մասին ասել է Հունաստանից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում գտնվող լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Էրդողանն ասել է.«Ֆրանսիան պետք է իմանա, որ դրանով ոչ թե օգնում է, այլ վնասում է Հայաստանին»։
«Ֆրանսիան նախկինում մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։ Ո՞րն էր արդյունքը։ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է: Նրա աշխատանքն ավարտված է, արդյունք չկա, բայց այսօր Ֆրանսիան կրկին սադրում է Հայաստանին։ Ի՞նչ է տալու զրահափոխադրիչներ ուղարկելը, ոչինչ։ Որովհետև հիմա կա Ադրբեջան, որը վերջ է տվել «իր տարածքների օկուպացմանը» (չակերտները՝ Tert.am)։ Ղարաբաղում արդյունքը մեր աչքի առաջ է: Ի՞նչ է տալու այս մարտական մեքենաների ուղարկումը։ Նախկինում Հայաստան ուղարկված տանկերը ու հրացաններն ընկել են Ադրբեջանի ձեռքը։ Նրանք ուղղակի խաբում են Հայաստանին: Հայաստանի իշխանությունները պետք է դասեր քաղեն իրենց վերջին փորձից և չենթարկվեն այս սադրանքներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ «Հայաստանի շահերից է բխում օգտվել խաղաղության հաստատման հնարավորությունից և չընկնել այն երկրների թակարդը, որոնք ապակողմնորոշում են նրան»։
Էրդողանի խոսքով՝ «Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները Հայաստանի համար լավագույն տարբերակն են»։ Նրա կարծիքով՝ «երկրները, որոնք զինում են Հայաստանը, շուտով նրան կթողնեն մենակ»։
Բրյանսկի գիմնազիայում կրակոցներ են հնչել դասաենյակներից մեկում, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ողբերգական դեպքը տեղի է ունեցել կենսաբանության ուսուցչուհու՝ Օֆելյա Մկրտչյանի դասաժամին։
26-ամյա ուսուցչուհին իրենով ծածկել է երեխաներին, ինչի պատճառով էլ վիրավորվել է։ Այս մասին Info24-ի թղթակցի հետ զրույցում ասել է գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովը։
Հինգշաբթի հայտնի է դարձել Բրյանսկի հինգերորդ գիմնազիայում տեղի ունեցած հրաձգության մասին։ Ութերորդ դասարանցի աշակերտուհին դասի է եկել որսորդական հրացանով և կրակ բացել՝ սպանելով դասընկերներից մեկին, իսկ հետո ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնում է Metro-ն, հարձակման ժամանակ կենսաբանության ուսուցչուհի Օֆելյա Էդվարդովնան իրեն հերոսաբար է պահել։
«Հրաձգությունը տեղի է ունեցել նրա դասին: Նա երեխաներին պաշտպանել է իր մարմնով, ինչի պատճառով էլ վիրավորվել է: Նա հիանալի ուսուցիչ է, նա միշտ ամեն ինչ անում է երեխաների համար, նա շատ երիտասարդ է, նա նոր է եկել՝ երեք-չորս տարի առաջ: Նա բոլորի հերոսուհին է»,- պատմել է գիմնազիայի աշակերտուհիներից մեկը։
Ադրբեջանում տեղի է ունեցել ձերբակալված Գագիկ Աշոտի Ոսկանյանի քրեական գործով դատաքննությունը:
APA-ն հայտնում է, որ այսօր Սաբունչու շրջանային դատարանում Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլլա Մամեդովի նախագահությամբ տեղի ունեցած դատավարության ժամանակ նիստից հետո ընթերցվել է վճիռը։
Դատարանը Գագիկ Աշոտի Ոսկանյանին դատապարտել է 18 տարվա ազատազրկման։
Ադրբեջանական կողմը նրան որպես դիվերսանտ է ներկայացնում. օգոստոսի 16-ին Բաքուն հայտարարել է, թե Քելբաջարի ուղղությամբ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել՝ հրազեն կիրառելով իրենց հաջողվել է կասեցնել այն ու ձերբակալել Ոսկանյանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր մեղադրանքն ու բացարձակ սուտ որակել։
Ավելի վաղ, սակայն, երբ ադրբեջանական կողմն այս միջադեպի վերաբերյալ դեռ ոչինչ չէր հաղորդել, պաշտպանական գերատեսչությունը հայտարարել էր, թե նախնական տվյալներով՝ Ոսկանյանն ինքնակամ է թողել մարտական դիրքը։
Հայկական կողմն ամռանը տեղեկացրել է, որ քննում են հայ պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածն ու բոլոր հանգամանքները։
Հաջորդող 4 ամիսների ընթացքում, սակայն, հայկական կողմը ոչ մի լրացուցիչ պարզաբանումներ չի ներկայացրել։ Պետական մարմիններն առայժմ չեն պարզաբանում, թե ի վերջո ինչպես է Ոսկանյանը միայնակ հայտնվել ադրբեջանական կողմում։
Այսօր մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արևմուտքը կարողանում խաբել, բայց ես իսկապես չեմ ուզում, որ հայաստանցիները նորից խաբվեն իրենց, այսպես ասած, արևմտյան ընկերների կողմից։ Այդ մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը գնահատում ՝ այլ երկրներում ռուսական պաշտպանական համագործակցության այլընտրանք փնտրելու Հայաստանի որոշմանը։
«Այսօր մենք բազմաթիվ օրինակներ բերեցինք, թե ինչպես է Արևմուտքը կարողանում խաբել, բայց ես իսկապես չեմ ուզում, որ հայաստանցիները նորից խաբվեն իրենց արևմտյան ընկերների կողմից։
Բանն այն է, որ մենք արդեն խոսել ենք այս մասին։ Ինչ վերաբերում է Ֆրանսիային և այս «Բաստիոն» զրահամեքենաներին, ապա այն լիկվիդ չէ։ Այն ակնհայտ է նույնիսկ հատուկ ռազմական գործողության համատեքստում (Ուկրաինայում) ծավալվող իրավիճակից։ Այս մասին ես մանրամասն մեկնաբանեցի նոյեմբերի 22-ի ճեպազրույցում։ Եթե, ի դեպ, շատ լրատվամիջոցներ, որոնք, ցավոք սրտի, առնչություն ունեն Հայաստանի գործող իշխանությունների հետ, խեղաթյուրված չներկայացնեին այս տեղեկատվությունը և հակալրագրողական գործունեությամբ չզբաղվեին, այլ հնարավորություն տային իրենց երկրի ժողովրդին ծանոթանալ մեջբերումներին և ուղիղ խոսք, երևի ավելի պարզ կլիներ, որ իրոք, հերթական անգամ, ցավոք սրտի, հայաստանցիներին հերթական անգամ արևմուտքից կեղծիք է մատուցվում:
Ինչու՞ կեղծ: Որովհետև տարբեր երկրներում արտադրված ռազմական տեխնիկայի այս սոլյանկան երբեք չի նպաստել պաշտպանունակության բարձրացմանը և այն ակնհայտ է»,-նշեց նա։
Բոլոր խնդիրները գործընկերային մթնոլորտում լուծելու անհրաժեշտության մասին Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությանը վերաբերյալ Զախարովան ասաց, որ Ռուսաստանը կարող է միայն ողջունել դա։
«Նման վերաբերմունք ունի նաև Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը»,- հավելել է նա։
Եթե Հայաստանը կարողանա լավ հարևան դառնալ, ապա կկարողանա պահպանել իր ինքնիշխանությունը, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը Հայաստանի իշխանության վարած արտաքին քաղաքականությունը քաոսային է որակել, նշել է նաև, թե խաղաղության հասնելու համար ՀՀ իշխանությունը կամք պետք է ունենա։
«Հայաստանի կառավարությունը քաոսային կերպով մի ծայրահեղությունից դեպի մյուս ծայրահեղությունն է շարժվում։ Նրանք կարծում են, թե կարող են փրկվել, բայց չի ստացվի։ Նրանք պարզապես մեկ ուրիշ «ավագ եղբայր» ձեռք կբերեն։ Իսկ այդ նոր «ավագ եղբայրն» ավելի լա՞վն է լինելու նախորդից։ Անկեղծ լինենք, այդպես չի լինի։ Նորը հեռու է, այնքան էլ մոտ չէ տարածաշրջանին, այնքան էլ կապված չէ «կրտսեր եղբոր» հետ և իր քաղաքական շահերը, իսկ գուցեև՝ անձնական հավակնություններն ու գաղափարներն է առաջ տանում։
Հայաստանը նվազագույնը գոնե իր կամքը պետք է արտահայտի։ Սա է խաղաղության համար անհրաժեշտ առաջին պայմանը»,- ասել է Ալիևը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.