23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս օրը ազեր-կոյունլուների համար սկսվեց վատ լուրերով…Իր 2000-ամյակը տոնող ՌԴ ամենահին Դերբենդ քաղաքը,որը գոյություն չունեցող «ադրբեջանցի» ազգը իր բնօրրան է նաև համարում,շատ ՎԱՏ անակնկալ է մատուցել Բաքվին…Ազերիական ԶԼՄ-ները վիրավորված հաղորդում են այն մասին,որ Բաքվի կողմից վերանորոգված Հեյդար Ալիևի անվան պողոտայի վրա գտնվող թիվ 6 դպրոցի պարսպին ամրացված՝ քաղաքը գովազդող պաստառներից մեկի վրա պատկերված է Դերբենդի շրջանի Նյուղդի գյուղի մոտ գտնվող ՀԱՅԿԱԿԱՆ սբ. Գրիգորիս եկեղեցին,որը կառուցվել է 337թ-ին…Ազերիները վիրավորված են…Նրանք չեն կարող հասկանալ անշնորհակալ դաղստանցիների այս ԱՐԱՐՔԸ…Ինչպե՛ս կարելի էր Բաքվի կողմից տրամադրված ԳՈՒՄԱՐՈՎ վերանորոգված փողոցի վրա «հայկական մոտիվներով» գովազդային պաստառ պատկերել…Ազերիները դժգոհելով նվնվում են,որ լավ կլիներ այդ ԵԿԵՂԵՑՈՒ տեղը Բաքուն պատկերող մի պաստառ ամրացնեին…Բայց դա էլ արդար չէր լինի, քանի որ Բաքուն էլ են հայերը կառուցել…Տարօրինակն այն է,որ մինչև այսօր ակ և կարա կոյունլուները սբ. Գրիգորիս եկեղեցին ներկայացնում էին որպես «քրիստոնյա» ադրբեջանցիների կողմից կառուցված եկեղեցի, իսկ հիմա պարզվում է, որ այն ՀԱՅԿԱԿԱՆ է…Պաշտոնական Բաքուն մինչև հիմա չի կողմնորոշվում,թե իրենք Ո՛Վ են…Իմ կարծիքով, նրանք «Ի՛ՆՉ» են և երբևիցե «ՈՎ» չեն դառնա…
Երկորդ «հարվածը» ազերիները ստացան հարազատ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՑ…Ադրբեջանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի նշանի և մարզիկների հագուստների վրա Ադրբեջանի քարտեզը պատկերված է կիսատ-պռատ՝առանց Նախիջևանի…Ազերիական կայքերն արդեն մեծ վայնասուն են դրել…Պետք է նշեմ,որ շատ գովելի է ԱԲՖ-ի այս քայլը…Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ,Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար և երկրի ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ օլիգարխներից՝ազգությամբ ՔՈՒՐԴ Քյամալեդին Հեյդարովը շատ լավ գիտի «Ադրբեջան» ապրանքանիշով ներկայացող պետության պատմությունը և շատ ճիշտ է արել,որ իր վերահսկողության տակ գտնվող բռնցքամարտիկների հագուստների վրայից Նախիջևանը «դուրս» է բերել այդ երկրի կազմից՝հաստատելով, որ դա ազերիական տարածք չէ..Շատ ուրախ կլինենք,եթե Ք.Հեյդարովը նաև Ադրբեջանի կազմից դուրս բերի Արցախը, Լեզգիստանը, Թալիշստանը և որպես իր հարազատ երկրի քարտեզ ներկայացնի ՌԴ-ի Ալթայի երկրամասի քարտեզը՝մանր որոճացող կճղակավորների «հայրենիքը»…Բայց սկզբի համար էլ վատ չէ…Կբավարարվենք դեռ Նախիջևանով…
Գագիկ Համբարյան
http://armday.com/
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումհակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմըխախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբերտրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց: Նշվածժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ,հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվհրթիռահրետանային կայանք: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալխախտումներից, օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդըձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ առաջապահստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներպատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբհայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրվածմարտական խնդիրը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ոստիկանությունից հայտնում են, որ Գյումրիում այսօր՝ օգոսոստի 31-ին, վաղ առավոտյան հայտնաբերել են 23-ամյա երիտասարդի դի:
Երիտասարդի դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օգոստոսի 27-ին՝ ժամը 17:00-ին, ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ձերժինսկու փողոցի թիվ 10 շենքի դիմաց վիճաբանություն է:
Ինչպես տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բաժին բերման է ենթարկել 1992 թ. ծնված Արման Գ.-ին, 1965 թ. ծնված Գագիկ Ժ.-ին, 1970 թ. ծնված Գագիկ Ա.-ին և 1973 թ. ծնված Շահեն Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ, Շահեն Գ.-ն, Արման Գ.-ն և Գագիկ Ժ.-ն փոխադարձ հարվածներ են հասցրել իրար` պատճառելով վնասվածքներ:
Կատարվում է հետաքննություն:
Օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Օրերս NewsBook կայքում մի հետաքրքիր միջադեպ էր ներկայացված, (որն այնուհետ տարածվել է այլ լրատվամիջոցներով) որտեղ բերվող հավաստի տեղեկությունները, հաշվի առնելով գործող անձերին, մի տեսակ կարծես՝ հեքիաթի ժանրից էին: Տեղեկություններ տրամադրող անձը լրատվամիջոցին պատմել է.
«Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Ավագանու անդամը նամակով տեղեկացրել է, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում և ճանապարհին կորում են»: Ըստ տեղեկության՝ Սուրեն Խաչատրյանն անմիջապես գալիս է Սիսիանի քաղաքապետարան ու քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին:
Քաղաքապետն էլ պարզ, մարդկային լեզվով բացատրում է, որ ավագանու անդամը նման իրավունք ունի և գրել է այն, ինչ իրականում կա: Սա զայրացնում է Սուրեն Խաչատրյանին՝ Լիսկային, ով սկսում է իրեն բնորոշ ոչ պատշաճ արտահայտություններով սրել իրավիճակը: Սակայն Լիսկան համապատասխան վերաբերմունքի է արժանանում Հակոբջանյանի կողմից, ինչն անակնկալի է բերում մարզպետին: Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչի արդյունքում՝ Լիսկային օգնության են հասնում վերջինիս դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը: Արդյունքում՝ չնայած անհավասար պայքարում, վնասվում է, սակայն վերջինս հիվանդանոց չի դիմում»: Սա մեզ մի փոքր զարմանալի թվաց. Սիսիանի քաղաքապետը այդքան համարձակություն ունե՞ր ամենազոր Լիսկայի հետ բռունցքներով խոսելու:
«Հայկական Վարկածը» փորձեց իր աղբյուրներից պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Պարզվում է՝ Սյունիքի մարզին կառավարության հատկացրած 300 միլիոն դրամից Սիսիանը ստացել է ընդամենը 30միլիոն, որը, կարծես թե, ամենաքիչն է մյուս բնակավայրերի համեմատ: Մարզպետը, հավանաբար, բավարարվել է նրանով, որ դեռևս նախորդ մարզպետի՝ Վահե Հակոբյանի օրոք հաստատված ծրագրով Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ ասֆալտապատվում են Սիսիանի որոշ ճանապարհներ և գումարի մեծ մասն ուղղել է այլ բնակավայրերի: Ավագանու անդամն իրոք նամակ է գրել:
Մարզպետը նամակից վրդովված Սիսիան քաղաքի կենտրոնում՝ պիոներ պալատի բակում, մարդկանց ներկայությամբ պատասխան է պահանջել Աղասի Հակոբջանյանից, ինչն էլ վերածվել է վեճի, եղել է բավականին կոշտ խոսակցություն, սակայն ոչ այդպիսի դրամատիկ ավարտով, ինչպես ներկայացրել է աղբյուրը: Լիսկան այն ֆիգուրը չէ, որի հետ հնարավոր է բռունցքներով խոսել, դա, կարծում ենք, մեկ անգամ չէ, որ նա ու նրա շրջապատն ապացուցել են: Իսկ Սիսիանի քաղաքպետն էլ չափազանց ճկուն է, որ նրան բռունցքներով հակաճառելու ռիսկի դիմեր:
Երեկ Սյունիքի մարզպետն ու Սիսիանի քաղաքապետը կրկին հանդիպել են: Սիսիան էր այցելել կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ասֆալտապատման ընթացքին ծանոթանալու: Հավանաբար լրատվամիջոցներում տարածվածը հերքելու նպատակով, բոլորի ներկայությամբ մարզպետն ու քաղաքապետը ջերմ բարևել են իրար: Ի լրումն դրա, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հրապարակավ հերքել է տեղեկությունները, թե իր և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի միջև ընդհարում է տեղի ունեցել:
Հ.Գ. Այս ամենը մարզում կատարվածի ու կատավողի համատեքստում հերթական միջադեպ է, սակայն վատ է, որ մեր չինովնիկները սուտը դարձրել են իրենց կենսակերպի անբաժանելի մասը և այդքան ազնվություն չունեն ասելու, թե՝ այո՛, եղել է խոսակցություն, այո՛, այն կոշտ է եղել, այո՛, դրանք կան ու կլինեն: Այո՛, քանի դեռ մարզպետերը Լիսկաներն են, իսկ քաղաքապետերը՝ հարմարվողները:
Այսօր՝ օգոստոսի 27-ի վաղ առավոտյան, Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Պտղնիի ձորից հրազենային վնասվածքով՝ Պտղնիի բնակիչ 34-ամյա Արսեն Ազիզյանին Միքայելյանի հիվանդանոց են տեղափոխվել, որն արդեն մահացած է եղել:
Դեպքի վայրում այս պահին աշխատում է օպերատիվ խումբը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Նախնական տվյալներով՝ 2015թ.-ի օգոստոսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ Գ.Գալոյանն իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է կնոջ՝ Գ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով հարվածել է վերջինիս կրծքավանդակի աջ հատվածին։ Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին կինը մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացած դանակը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, Գ.Գրիգորյանը ճանաչվել է տուժող:
Կատարվում են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ, հարցաքննվել վկաներ։
Գ.Գալոյանը ձերբակալվել է սպանության կասկածանքով եւ հարցաքննվել, որի ժամանակ մանրամասն ցուցմունք է տվել կատարված դեպքի վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է:
Վրաստանի Բաթումի քաղաքում հորդառատ անձրևների, քամու և 4-բալանոց փոթորկի հետևանքով քաղաքի փողեցները ջրի տակ են անցել: Թբիլիսիից և Քութայիսիից փրկարար բրիգադներ են ուղևորվում Բաթումի, բնակիչների մի մասը մնացել է առանց էլեկտրականության:
Աջարիայում վատ եղանակը տեւել է մի քանի ժամ: Ջրի տակ են հայտնվել Բաթումիի փողոցները, շենքերի առաջին հարկերը և երկաթգծի կայարանը:
Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակցի խոսքով, վերջին մի քանի ժամերին արձանագրվել է «շտապօգնության» 90 կանչ, մասնավորապես, փողոցում խցանված մեքենաներից ու ջրի տակ մնացած առաջին հարկերի բնակարաններից ու խանութներից:
Ծառայությունում լրագրողներին հայտնել են, որ Թբիլիսիից եւ Քութայիսիից փրկարար ծառայության մի քանի բրիգադներ են ուղեւորվում Բաթումի՝ հատուկ տեխնիկայով», հաղորդում է Sputnik-Գռուզիան:
Նմանատիպ իրավիճակ է Փոթիում, որտեղ ջուրը նույնպես լցվել է կենտրոնական փողոցները և ջրի տակ թողել շենքերի նկուղներն ու առաջին հարկերը: Կայծակի պատճառով քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության:
Ինչպես Բաթումիում, այնպես էլ Փոթիում, հիմա ուժեղ անձրև է տեղում:
https://www.youtube.com/watch?v=2Hsjhw-wb4Q
news.am
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնի հերթապահ խումբն ահազանգ է ստացել, որ Արբատ գյուղի տներից մեկում վիրավոր երեխա կա:
Բժիշկները, մեկնելով նշված գյուղի 7-րդ փողոցի թիվ 11 տուն, այնտեղից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխում վիրավոր, 5-ամյա Թամարա Բաբայանին: Ցավոք, երեխան ճանապարհին մահանում է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, երեխան տանը անզգուշաբար հեռուստացույցը գցել է իր վրա, ինչի հետևանքով էլ ստացել է վնասվածքներ:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.