29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երևանում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Երևանի գլխավոր դիզայները զեկուցել է, նկարազարդված 76 կամարանցումների մասին, որոնցից 60-ի աշխատանքները կատարվել են ընթացիկ տարում, նշելով, որ ձևավորված կամարանցումներում կատարվել են մեքենաների կանգառումն արգելող համապատասխան գծանշման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկություն ներկայացնել բոլոր այն կամարցումների վերաբերյալ, որտեղ հնարավոր է նկարազարդում իրականացնել, և մինչև տարեվերջ ավարտին հասցնել կամարանցումների գեղարվեստական ձևավորման ծրագիրը:
Վարչական շրջաններ-համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ընթացքին անդրադառնալով` կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ արդեն վերանորոգվել է 807 շքամուտք: Զեկուցվել է նաև, որ որոշ համատիրություններ, նախատեսված ծրագրից բացի, իրենց նախաձեռնությամբ ձեռնարկել են լրացուցիչ աշխատանքներ` շքամուտքերի վերանորոգման աշխատանքների ուղղությամբ:
Նախորդ շաբաթվանից մեկնարկել են մայրաքաղաքի սանիտարական մաքրման աշխատանքների շաբաթօրյակները: Զեկուցվել է, որ սահմանվել է ժամակացույց վարչական շրջանների բակային տարածքներում շաբաթօրյակների կազմակերպման համար: Քաղաքապետը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել նաև համատիրություններին:
Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև ամենօրյա հսկողություն իրականացնել և հնարավորին սեղմ ժամկետում ավարատել բազմաբնակարն շենքերի պատերին և հենասյուներին փակցված հայտարարությունների մաքրումն ու արտաքին պատշաճ տեսքի ապահովումը: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում սահմանազատված վայրերում հայտարարությունների ցուցատախտակների տեղադրումն ապահովելու ուղղությամբ:
Շարունակվում է հսկողությունը շինհրապարակներից դուրս եկող մեքենաների անվադողերի լվացումը ապահովելու, ինչպես նաև բետոնախառնիչ ու հարակից մարզերից Երևան մտնող մեքենաների կողմից փողոցների աղտոտումը կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ հայտնաբերված իրավախախտումների մասով կազմվել են վարչական արձանագրություններ:
Ընթացքի մեջ են վերգետնյա 7 նոր անցումների կառուցման աշխատանքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ զուգահեռաբար նորոգման աշխատանքներ են տարվում անցումների սալահատակները ասֆալտբետոնե ծածկույթով փոխարինելու համար` հնարավոր սառցակալումների և հալոցքների ժամանակ ավելորդ անհարմարություններից խուսափելու նպատակով:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցների, այգիների ու պուրակների ցայտաղբյուրների վերանորոգման ու վերագործարկման աշխատանքներին զուգահեռ ընթացքի մեջ են նաև բակային տարածքներում գտնվող, սակայն չգործող ցայտաղբյուրների վերանորոգումը: Մի շարք ցայտաղբյուրներ արդեն վերագործարկվել և հանձնվել են բնակիչներին:
Շարունակվում է ամենօրյա հսկողություն իրականացվել հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Նախորդ երկու ամիսների ընթացքում տեխնիկապես անբավարար վիճակում գտնվելու պատճաով երթուղիներից դուրս են բերվել մի շարք մեքենաներ: Տրասնպորտի վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը: Հունիս-հուլիս ամիսներին կայացել է 38 միկրոավտոբուսային երթուղիների մրցույթ, որի արդյունքում հաղթել է 24 երթուղի:
Անդրադառնալով թափառող կենդանիների խնդրին և բնակչության կողմից բարձրացված դժգոհություններին ու անհանգստություններին` քաղաքապետը հանձնարարել է ուժեղացնել շուրջօրյա համակարգված աշխատանքը և ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցառումները ապահովելու համար բնակչության անվտանգությունը:
Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետը զեկուցել է, որ շաբաթ և կիրակի օրերին մայրաքաղաքի այգիներում շարունակաբար կազմակերպվում են մարզաառողջարարական միջոցառումներ, որոնց շրջանակում մի շարք մարզաձևերի առաջնություններն արդեն ավարտվել են:
Այս եզրաքարերն ընկած են Երևանում,Վարդան Մամիկոնյանի արձանի հարևանությամբ գտնվող կանգառում՝ մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկի հարևանությամբ: Պատկերը եզակի չէ և մայրաքաղաքի կենտրոնում նմանատիպ երևույթ կարելի է հանդիպել ամենուրեք:
Հետաքրքիր է, արդյո՞ք Երևանի բարեկարգ տեսքի համար պատասխանատու կառույցը՝ Բարեկարգման վարչությունը, չի կարող գոնե կենտրոնական փողոցների մայթերը ժամանակ առ ժամանակ ուշադրության արժանացնել:
Համոզված ենք, որ սրտացավ վերաբերմունքի դեպքում մայթերը կարգի բերելը՝ մեկ -երկու եզրաքար ուղղելը, ոչ ծախսատար, ոչ էլ ժամանակատար գործ է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը շարունակում է կապի մեջ մնալ Սիրիայի հայ համայնքի հոգևոր պատասխանատուների հետ և հետևել նրանց աշխատանքներին, այդ մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական ծառայությունը:
Տեղեկանալով որոշ ընտանիքների տնտեսական դժվարությունների մասին, վեհափառը գումար է հատկացրել Ազգային Առաջնորդարանին` սննդի և այլ անհրաժեշտ կարիքների համար:
Նա կարևորել է Սիրիայի հայ համայնքի գործնականապես նեցուկ կանգնելու անհրաժեշտությունը:
«Միջին Արևելքի գաղութների կենսունակ ու կազմակերպ պահպանումը առաջնահերթություն է` ելնելով մեր ազգի ընդհանրական ու գերագույն շահերից: Լիբանանի հայությունը լիբանանյան ահավոր պատերազմի օրերին, շնորհիվ հավաքական կամքի, հավատի ու միասնականության, կանգուն մնաց: Նույնը պետք է կատարի նաև Սիրիայի հայությունը: Այժմ զգացական հայտարարություններ անելու ժամանակը չէ: Պետք է զորավիգ դառնալ Սիրիայի հայությանը, որպեսզի նա կարողանա հաղթահարել դժվարությունները»,- ասել է Վեհափառը:
Կաթողիկոսարանի մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ Արամ Ա-ն հանձնարարել է Կիլիկիան Կաթողիկոսության թեմերին` նյութական աջակցություն ապահովել Սիրիայի ազգային վարժարանների համար:
Ս.թ. հուլիսի 27-ին տեղի ունեցավ ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ,
որի օրակարգում ընդգրկված էր երկու հարց` հեռուստաեթերի նոր
քաղաքականության մշակման և Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցերը:
Հեռուստաեթերին վերաբերող հարցի քննարկման ժամանակ ՀԽ անդամ Հովիկ
Մուսայելյանը, որը Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության
մշակման գործընթացը համակարգող խմբի անդամներից մեկն է, ներկայացրեց 10
կետից բաղկացած առաջարկների փաթեթ, որում ի մի են բերված Հանրային
խորհրդում խնդրի վերաբերյալ վերջին մեկ ամսվա ընթացքում բարձրացված
առաջարկները՝ ներկայացված Հանրային խորհրդի հանձնաժողովների ու
ենթահանձնաժողովների, ՀՀ Նախագահին նամակով դիմելու նախաձեռնության
անդամների և ՀՀ ստեղծագործական միությունների կողմից:
Առաջիկա օրերին Հանրային խորհրդում տեղի կունենա քննարկում
հեռուստաընկերությունների ղեկավարների հետ, որի ընթացքում կներկայացվեն
նաև այդ առաջարկները: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց, որ
հեռուստաեթերի խնդիրների վերաբերյալ սեպտեմբեր ամսին հանրային
քննարկումներն ակտիվորեն կշարունակվեն, որի արդյունքում կձևավորվի
փաստաթուղթ և կներկայացվի Հանրապետության ղեկավարին:
Օրակարգի երկրորդ` Հանրային խորհրդի մասին օրենքի մշակման հարցի
քննարկման ժամանակ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հանձնարարականով
ստեղծվեց աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկվեցին ՀԽ անդամներ Արմեն
Տեր-Տաճատյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վազգեն Սաֆարյանը, Գրիգոր
Բադիրյանը և Հանրային խորհրդի գրասենյակի ղեկավար Հակոբ Բարխուդարյանը:
Քննարկվեցին Հանրային խորհրդի նպատակներին, սկզբունքերին,
գործառույթներին և կառուցվածքին առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր Faceboօk սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի երեկ հնչեցրած այն հայտարարությանը, թե Արցախում ընդդիմությունը կարող է մասնատել ԼՂՀ փոքր համայնքը:
Ներկայացնում ենք Վիտալի Բալասանյանի պատասխանն ամբողջությամբ.
«Իր անսկզբունքայնությամբ և ապատեղեկատվությամբ ևս մեկ անգամ ինձ զարմացրեց Ահարոն Ադիբեկյանը: Մինչ քարոզարշավը սկսելը, ես, Ստեփանակերտում պատահաբար հանդիպելով Ադիբեկյանին, խնդրել էի լինել ազնիվ, և ճիշտ մոտենալ Արցախին: Սակայն այս մարդու մոտ նյութապաշտությունը ավելի մեծ արժեք է, ինչն արտահայտվեց արցախյան կուսակցություններից մեկի պատվերով թվեր նկարելու և իմ մասին ապատեղեկատվություն տարածելու տեսքով: Ինձ համար, հատկապես, ցնցող էր, որ Ադիբեկյանն իրեն թույլ է տալիս «ԼՂՀ փոքր համայնք» ադրբեջանական ձևակերպումը:
Միևնույն ժամանակ ծիծաղելի են Ադիբեկյանի մոտեցումներն Արցախում ընդդիմության դերի վերաբերյալ: Դա ավելի շուտ հիշեցնում է ավտորիտար ռեժիմների փաստաբանների ծիծաղելի փաստարկները, ինչը խիստ վտանգավոր է Արցախի ապագայի համար:
Արցախի ժողովուրդը միշտ էլ եղել է միաբան Արցախի հարցի շուրջ, և եթե Աստված մի արասցե, պատերազմ սկսի, նորից նույն ժողովուրդը միահամուռ ուժերով կպաշտպանի իր երկիրը՝ Արցախը, համայնք տեսնել ցանկացողներից: Անընդունելի է, երբ այդ նույն ժողովրդի ճակատագրի մասին տարիներ շարունակ բանակցություններ են վարվում և այդ նույն ժողովուրդը անտեղյակ է դրանից: Հենց սրան հակազդելու համար է պետք ընդդիմությունը կամ իշխանությունների այլընտրանքը: Արցախի ժողովուրդը այսօր և այսուհետ պետք է լինի ըմբոստ` հանուն իր իրավունքների պաշտպանության և արդյունավետ պետության ստեղծման:
Մեջբերում իմ ելույթից, որն Ադիբեկյանի կողմից ապակողմնորոշիչ մեկնաբանման էր արժանացել. «Ես խոստանում եմ ձեզ, որ լինելու եմ բոլորիդ նախագահը, և որևէ մեկն իր արած ընտրության կամ քաղաքական հայացքների համար չի հետապնդվելու: Իմ առաջին քայլը ընտրությունների պատճառով թիմերի բաժանված ժողովրդին միավորելը և արարիչ աշխատանքի մղելն է լինելու»:
Ինչ վերաբերում է ՊՆ արտագնա կոլեգիայի նիստի արձանագրություններին, որոնց հրապարակումը, ըստ Ադիբեկյանի, ինձ ցմահ կվարկաբեկի, խնդրում եմ Ադիբեկյանին և նրան վճարողներին հրապարակել այդ արձանագրությունները: Եթե ոչ, ապա Արցախի մասին ադրբեջանական մոտեցումները կիսող Ադիբեկյանին ստիպված եմ խղճուկ զրպարտիչ համարել»:
Մայրաքաղաքում շարունակվում է ասֆալտապատումը: Քաղաքապետարանից դժվարացան կոնկրետ փողոցներ նշել. դրանք շատ են՝ համարյա ողջ քաղաքն ասֆալտապատվում է :
Ակնհայտ է, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեծ ցանկություն ունի և անում է հնարավորինը Երևանը բարեկարգ ու գեղեցիկ դարձնելու համար, սակայն, նրա ղեկավարած գերատեսչությունները` ի դեմս Բարեկարգման վարչության, չեն կարողանում ապահովել բավարար մակարդակ, և հավասար պայմաններ ստեղծել կոնկրետ այս դեպքում՝ ասֆալտապատող ընկերություների աշխատանքը կազմակերպելիս:
Ի՞նչ է նշանակում այս խառնաշփոթը. մի տեղ աշխատում են փողոցը փակ, մի տեղ բաց, երթևեկությունն անընդհատ խցանվում է ու անտանելի շոգին մարդկանց համար լրացուցիչ դժվարություններ առաջացնում: Այնքան գործ չեն անում, ինչքան որ տեխնիկա են շարել փողոցներում: Ճանապարհային ոստիկաններն էլ ինչպես միշտ անհետացել են, երբ կոնկրետ գործ կա անելու: Ամեն բան թողնված է ասֆալտապատողների հայեցողությանը: Տպավորությունն այնպիսինն է, թե աշխատանքի կազմակերպումն ու վերահսկումը Բարեկարգման վարչությունում կարծես այնքան էլ լավ չեն պատկերացնում, ու երբ Երևանի քաղաքապետը ցանկանում է իրոք լավ գործ ցույց տալ, ստացվում է ինչպես միշտ՝ պրոֆեսիոնալ մոտեցման բացակայության պատճառով, արդյունքը բավարար չի լինում:
ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում կատարած հերթական գրառումով անդրադարձել է Լոնդոնում այսօր մեկնարկող Օլիմպիական խաղերին՝ իր անդրադարձը կատարելով Սիրիայում ընթացող պատերազմական գործողությունների տեսանկյունից: Օսկանյանը գրել է.
«Այսօր Լոնդոնում մեկնարկում են օլիմպիական խաղերը: Հայաստանից 25 մարզիկ է մասնակցելու: Ես նրանց բոլորին հաջողություն եմ մաղթում և ցանկանում, որ մեդալներով վերադառնան:
Իմ մտքում «Հայաստան» և «օլիմպիադա» բառերը միշտ կապվում են Ալբերտ Ազարյանի անվան հետ: Դա գալիս է իմ մանկությունից․ 1960թ., երբ ես դպրոցական էի Հալեպում, հիշողությանս մեջ դաջվեց այդ անունը՝ որպես հպարտության և ոգեշնչման աղբյուր: Միգուցե ոչ միայն նրա համար, որ Ազարյանը սովորական ոսկե մեդալակիր չէր, այլև իր մարզաձևում նորարարության՝ Ազարյանական խաչի հեղինակը:
Ես չեմ պատկերացնում, թե ինչ տրամադրությամբ պետք է դիտեմ օլիմպիական խաղերի բացումը այսօր երեկոյան, երբ իմ ծննդավայր Հալեպի և սիրելի համայնքի գլխին սև ամպեր են կուտակվել, երբ հակամարտող կողմերը պատրաստվում են ճակատագրական բախման, որը կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև մեր հայրենակիցների վրա:
Ինձ համար խիստ զարմանալի է, որ որևէ միջազգային կազմակերպություն, առաջին հերթին՝ ՄԱԿ-ը, կամ որևէ երկիր հանդես չեկավ արդեն դարերով ընդունված օլիմպիական զինադադարի գաղափարով: Ես կարծում եմ, որ սա լավ հնարավորություն կարող էր լինել Սիրիայում հակամարտող երկու կողմերին զինադադար պարտադրել և այս երկու շաբաթվա խաղերի ընթացքում փորձել հասնել հարցի դիվանագիտական այնպիսի կարգավորման, որը կբավարարեր և՛ ընդդիմության, և՛ իշխանությունների ընդհանրական պահանջները:
Սիրիայում այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իշխանություններն այնքան ուժեղ չեն, որ կարողանան վերացնել ընդդիմությանը և այնքան թույլ չեն, որ իրենց վերացնեն: Սա նշանակում է, որ հակամարտությունը դեռ երկար կարող է շարունակվել և հյուծել երկիրը:
Միգուցե որպես շահագրգիռ կողմ Հայաստանը առաջարկեր այդ օլիմպիական զինադադարի գաղափարը: Կարծում եմ՝ դեռ ուշ չէ…»:
Կառավարման փորձագետ, «Սարդարապատ» շարժման անդամ Հարություն Մեսրոբյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Սփյուռքի նախարարությունը փոխանակ այսօր զբաղվի, որոնք օրհասական վտանգի առաջ են, «Արի տուն»-ի տաշի-տուշիների մեջ է:
«Ինչի՞ համար է ստեղծված Սփյուռքի նախարարությունը: Հենց նման իրավիճակներում հայությանը օգնելու համար: Սփյուռքի նախարարը պետք է օր ու գիշեր լիներ նրանց կողքին և փորձեր հարց լուծել»,- նկատել է նա:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, եկել է հայ քաղաքական մտքի սթափեցման պահը:
«Մեր ժողովուրդը անտեր վիճակում է և պետք է այս հարցը լուծել: Սիրիայի քաղաքացի հայերը ունեն տեղ մեր երկրում: Մենք այն բարդույթից պետք է դուրս գանք, թե մենք փոքր պետություն ենք և ի՞նչ կարող ենք անել: Ժամանակն է եկել, որ մենք մեզ տեր կանգնենք»,-նշել է նա:
Ըստ շարժման անդամ Գարեգին Չուգասզյանի, պետք է ՀՀ իշխանությունները Սիրիայից հայության արտագաղթը ուղղորդեն դեպի Հայաստան:
«Հարկավոր է կարճաժամկետից մինչև երկարաժամկետ ծրագիր մշակել: Եթե իրադարձությունները շատ ավելի վատ ուղղով ընթանան, ի՞նչ պետք է անենք: Պետք է դրա համար էլ ծրագիր ունենալ: Այսինքն` պետք է մշակել տարբեր սցենարներ»,-ասել է նա:
Հարություն Մեսրոպյանն էլ հավելեց, որ եթե այս իշխանությունը չի կարողանում նման հարցեր լուծել, ուրեմն թող հրաժարվի իր դիրքից:
Սփյուռքի նախարարությունը սիրիահայության հարցերով զբաղվելու փոխարեն, «Արի տուն»-ի տաշի-տուշիների մեջ է. «Սարդարապատ»
Կառավարման փորձագետ, «Սարդարապատ» շարժման անդամ Հարություն Մեսրոբյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ, հայտարարել է, որ Սփյուռքի նախարարությունը փոխանակ այսօր զբաղվի, որոնք օրհասական վտանգի առաջ են, «Արի տուն»-ի տաշի-տուշիների մեջ է:
«Ինչի՞ համար է ստեղծված Սփյուռքի նախարարությունը: Հենց նման իրավիճակներում հայությանը օգնելու համար: Սփյուռքի նախարարը պետք է օր ու գիշեր լիներ նրանց կողքին և փորձեր հարց լուծել»,- նկատել է նա:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքով, եկել է հայ քաղաքական մտքի սթափեցման պահը:
«Մեր ժողովուրդը անտեր վիճակում է և պետք է այս հարցը լուծել: Սիրիայի քաղաքացի հայերը ունեն տեղ մեր երկրում: Մենք այն բարդույթից պետք է դուրս գանք, թե մենք փոքր պետություն ենք և ի՞նչ կարող ենք անել: Ժամանակն է եկել, որ մենք մեզ տեր կանգնենք»,-նշել է նա:
Ըստ շարժման անդամ Գարեգին Չուգասզյանի, պետք է ՀՀ իշխանությունները Սիրիայից հայության արտագաղթը ուղղորդեն դեպի Հայաստան:
«Հարկավոր է կարճաժամկետից մինչև երկարաժամկետ ծրագիր մշակել: Եթե իրադարձությունները շատ ավելի վատ ուղղով ընթանան, ի՞նչ պետք է անենք: Պետք է դրա համար էլ ծրագիր ունենալ: Այսինքն` պետք է մշակել տարբեր սցենարներ»,-ասել է նա:
Հարություն Մեսրոպյանն էլ հավելեց, որ եթե այս իշխանությունը չի կարողանում նման հարցեր լուծել, ուրեմն թող հրաժարվի իր դիրքից:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ հանդիսացող փոխնախարարներն ու փոխմարզպետները հրաժարվել են իրենց պաշտոններից:
Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է.
«2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական որոշում կայացրեց չմասնակցել կոալիցիոն կառավարության ձևավորմանը: Հավատարիմ մնալով մեր կուսակցության քաղաքական որոշմանը, մենք հայտարարում ենք այսօր ներկայացրած մեր հրաժարականների մասին:
Ընտրություններից հետո որոշ ժամանակահատված մեր պաշտոնավարումը բացառապես մեկ նպատակ էր հետապնդում՝ չվտանգել և տրամաբանական ավարտին հասցնել ընթացիկ ծրագրերը: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր նախարարներին, մարզպետներին համատեղ աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություններ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»:
Հայտարարությունը ստորագրել են ԱԻ փոխնախարար Ռոմիկ Տիգրանյանը, ՏԿ փոխնախարար Ռուբեն Սինոյանը, Գյուղատնտեսության փոխնախարար Վարդան Կարապետյանը, Լոռիի փոխմարզպետ Էդիկ Կարախանյանը և Արագածոտնի փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը:
«Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ամեն կերպ խրախուսելու է հայրենակիցների հայրենադարձությունը: Բայց այդ ծրագիրը չի նախատեսում միայն ֆիզիկական հայրենադարձություն: Հայը պետք է իր հայրենիք վերադառնա ոչ միայն մարմնով, այլեւ` հոգով, սրտով եւ մտքով»,- PanARMENIAN.Net- ին երեք տարի առաջ տված հարցազրույցում հայտնել էր սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը : «Մեր առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք բոլորս պետք է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ նրանք հայ են: Հենց այդ պատճառով էլ մենք այդպես խրախուսում ենք «Արի տուն» ծրագրի իրագործումը: Այդ ծրագրով մենք պլանավորում ենք իրականացնել սփյուռքի հայ երիտասարդության հայրենադարձը, եթե թեկուզ մի անգամ երիտասարդ հայը հայրենիք գա, նա կցանկանա հավերժ այստեղ մնալ եւ իր ներդրումն ունենալ իր երկրի զարգացման մեջ»:
2010թ. դեկտեմբերի 9-ին տարածված մի այլ հաղորդագրություն.
«Սփյուռքի նախարարությունը որոշել է խրախուսել հայրենադարձությունը, բայց ոչ զանգվածաբար: Հայաստանի սփյուռքի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել հայրենադարձության մասին հայեցակարգը, որով նախատեսում է խրախուսել սփյուռքահայերի վերադարձը պատմական հայրենիք:
Հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը եւ այդ գործընթացի կանոնակարգումը: Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, որոնք ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանում, լինեն դրանք անհատներ կամ ընտանիքներ: Նրանց հնարավորություն կտրվի պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել: Հնարավոր է նաեւ սոցիալական աջակցության տրամադրում, զբաղվածության հարցի լուծում»:
Գոյություն ունեն զանազան ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս այն երիտասարդներին, ովքեր ունեն հայկական արմատներ (որոշ ծրագրերում կարող են եւ չունենալ, բայց այդ դեպքում նրանք գալիս են սեփական միջոցներով), գալ Հայաստան ու տարբեր ՀԿ-ներում ու նմանատիպ կառույցներում, դպրոցներում որպես կամավորականներ աշխատանք տանեն, ասենք՝ թրենինգներ, դասախոսություններ, դասընթացներ, քաղաքն են մաքրում, մի խոսքով՝ ինչով կարողանում են «իրենց ներդրումն են ունենում իրենց երկրի զարգացման մեջ»: Այդ ծրագրերը վճարում են նրանց ճանապարհածախսը եւ հոգում որոշ դեպքերում նաեւ կացարանի ու սննդի մասին, բայց հիմնականում նրանք գոյատեւում ես սեփական միջոցներով:
Երիտասարդները ծանոթանում են Հայաստանին, նրանցից շատերն առաջին անգամ են գալիս Հայրենիք, շփվում տեղացիների հետ, ակտիվ մասնակցում այստեղի իրավապաշտպանական ակցիաներին, մի խոսքով՝ անցնում են իրենց կամավորությունն ու վերադառնում ով որտեղից եկել է:
Այս հինգ տարվա ընթացքում, որ ապրում եմ Երեւանում, շատ այդպիսի կամավորականներ եմ հանդիպել: Վերջերս էլ նկատել եմ մի օրինաչափություն. կամովորականությունը կարող է դառնալ քրոնիկ, այսինքն՝ մի անգամ գալով Հայաստան երիտասարդները զանազան ճանապարհներ են փնտրում Հայաստան վերադառնալու, նրանց դուր է գալիս այստեղի կյանքը, փոքր տարածությունները, մարդկային անմիջականությունը, այն ամենը ինչ կորսվել է մեծ քաղաքակրթության մեջ:
Նրանցից շատերն իմ ընկերներն են՝ Մելանին Կանադայից, Մելինեն Ֆրանսիայից, Միլենան ԱՄՆ-ից ու էլի շատ կան, ուղղակի նրանց եմ ընտրել հարցերս տալու համար՝ ինչո՞ւ են նրանք ուզում մնալ Հայաստանում եւ ի՞նչն է դա բարդացնում ու երբեմն դարձնում անհնարին:
Մելանին ու Մելինեն տեղի հայերենը վատ գիտեն, ու չնայած նրան, որ շատ լավ տիրապետում են անգլերենին եւ ֆրանսերենին, միեւնույն է, արեւելահայերենի մակարդակը չի բավարարում ասենք՝ թարգմանչի աշխատանք գտնելու համար:
Մելանին կամավորական է եղել Կանանց Ռեսուրսային Կենտրոնում, մեկնել է Շուշիի կանանց օգնելու, 6 ամիս այստեղ մնալուց հետո վերադարձել է Կանադա ու աշխատում է այնտեղ, որպեսզի փող հավաքի ու գա, ասում է՝ «Հայաստանի համար մի լավ բան անեմ», արդեն բավականին հավաքել է, մարտին կգա: Մելանին ասում է. «Կանադան հարուստ երկիր է, բարեկեցիկ, բայց կյանքը ապահով է ու ձանձրալի այդ ապահովության մեջ, մարդիկ քիչ են շփվում, միայն ակումբներ ու դիսկոտեկներ են հաճախում, չկա Հայաստանի պես, որ հյուր գնաս հաճախ: Մարդիկ Հայաստանում ավելի ջերմ են, նրանք իրական բողոք ունեն, իսկ Կանադայում՝ ոչ: Ես իմ Կանադայի ընկերներից շատերին ամիսներով չեմ տեսնում, ու ընկերությունն էլ այլ տիպի է, մի տեսակ անհոգի: Հայաստանն ուրիշ է, սիրում եմ ավելի շատ քան Կանադան, կուզեմ ապրել Հայաստան, գործ լիներ մենակ»:
Մելինեն Ֆրանսիայից է, բանասիրություն եւ բեմարվեստ է ուսումնասիրել Ֆրանսիայում, Հայաստանում է արդեն մեկ տարուց ավել, հայերեն էր եկել սովորելու, ուզում է ավելի երկար մնալ: Ասում է. «Էստեղ ու Ֆրանսիայում կան նույն խնդիրները, նաեւ՝ տարբեր են: Ես ավելի լավ եմ հասկանում Ֆրանսիայի խնդիրները, որովհետեւ այնտեղ եմ մեծացել, բայց այստեղի պրոբլեմները՝ մարդու իրավունքների հետ կապված, ինձ ոգեշնչում են պայքարել այդ ամենը շտկելու համար, ու ես կուզեմ մնալ Հայաստանում, որպեսզի ինչ-որ բան փոխեմ դեպի լավը, լինի դա արվեստում, թե հասարակարգում»: Իր սեփական թատրոնն է բեմադրում Մելինեն տարբեր տեղերում, տանը աշակերտներ է պարապում, բայց, միեւնույն է, առանց ծնողների օգնության չի կարող գոյատեւել այստեղ: «Էստեղ մարդիկ ավելի մարդամոտ են, հեշտ են գնում կոնտակտի, հեշտ են շփվում: Օրինակ, թատրոնի համար, երբ մարդիկ եմ փնտրում, շատ հեշտ համաձայնվում են համագործակցել: Նաեւ կան շատ «դատարկ» տեղեր, հենց այդ նույն թատրոնի մեջ, ուր ես կարող եմ գործել», ասում է Մելինեն:
Միլենան ԱՄՆ-ից է, ծնվել է Հայաստանում, 10 տարեկանում ընտանիքի հետ արտագաղթել են ԱՄՆ, քոլեջում ուսումնասիրել է իրավունք ու ստեղծագործական գրականություն, եկել է «Դեպի Հայք» ծրագրով հոկտեմբերին, ուզում է մնալ Հայաստանում որքան հնարավոր է երկար ժամանակ:
«Ամերիկայում ես կորցնում եմ իմ լեզուն, ես զգում եմ, որ աստիճանաբար անգլերենն ինձ համար դառնում է առաջնային, ու դա ինձ անհանգստացնում է: Քանի որ ես ապրում եմ մեծ մեգապոլիսում՝ Նյու Յորքում, ուր կյանքը շատ արագ է ընթանում, երբեմն կորում եմ այդ եռուզեռի մեջ: Այստեղ ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, չնայած լինում է եւ հակառակը, բայց ես ուզում եմ փորձել այլ կերպ ապրել: Ես չեմ ուզում «գժանոցում» ապրել: Ինչպես առաջ սովետի քարոզչամեքենան էր մատուցում մնացած աշխարհը իր քաղաքացիներին, այնպես էլ այսօր դա անում է ԱՄՆ կառավարությունը, երբ դու չգիտես թե իրականում ի՞նչ է կատարվում աշխարհում, չես տեսնում ռեալ պատկերը: Ես ուզում եմ ճանաչել Հայաստանը, որտեղից ինձ տարել են ծնողներս, միայն թե, լավ կլիներ ստանալ ինչ-որ պետական աջակցություն, գոնե աշխատանքի հարցով օգնեին, ես կմնայի հաստատ»,- ասում է Միլենան:
Հիմա ո՞նց հասկանալ. Սփյուռքի Նախարարությունը զանազան «հայեցակարգեր» է մոգոնում «հայրենադարձությունը խրախուսելու համար», իսկ երբ երիտասարդները իրենք իրենց ոտով գալիս են Հայաստան ու ուզում են մնալ այստեղ, ոչ մի առաջարկ չի անում: Նրանց բերող կազմակերպություններն են սեփական նախաձեռնությամբ թափուր աշխատանքային տեղերի մասին տեղեկատվություն տարածում կամավորականների շրջանում, ոմանք այդ կերպ հնարավորություն են ստացել աշխատանք գտնելու ու մնալու Հայաստանում: Բայց այդ ամենը պետք է լինի պետական մակարդակով, պետք չէ հայտնագործել հեծանիվ, եթե այն արդեն կա: Պետք չեն «հայեցակարգեր հայրենադարձությունը խրախուսելու համար», ընդամենը պետք է այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն մնալու ու նպաստելու մեր երկրի բարգավաճմանը, մանավանդ՝ մարդու իրավուքների ամրապնդման հարցում, քանի որ նրանք ավելի քաղաքակիթ երկրներում են մեծացել ու ունեն ավելի մեծ արդարության պահանջ: Իսկ գուցե՞ հենց այդ ազատամտությունն ու իրենց իրավունքների գիտակցումն է, որ հեչ ձեռք չի տալիս մեր իշխանավորներին, գուցե՞ վախենում են, որ հանկարծ Հայաստանը կպարարտեցվի ուսյալ ու բանիմաց, իրենց արժանապատվություն ու իրավունքները գնահատող ու պաշտպանող երիտասարդներով, ու ոնց կլինի, մեկ էլ ու հանկարծ նրանց այլախոհութունը կսասանի ավազակապետությունը:
Երբ լինում են ընտրություններ՝ նախագահական հիմնականում, ես չեմ գնում քվեարկության, որովհետեւ չկա իմ թեկնածուն: Իսկ իմ թեկնածուն հավանաբար պետք է լինի նրանցից՝ նա եվրոպական կամ ամերիկյան կրթություն է ստացել, կամ ծնվել ու մեծացել է այնտեղ, կամ վաղ հասակում արտագաղթել, նրա ուղեղը մաքուր է տեղի ներքաղաքական խաղերից, նրա արժեքները համամարդկային են, նա սիրում է Հայաստանը, նա ուզում է, որ հայերը լավ ապրեն, նա գալիս է Հայաստանը փրկելու:
Սփյուռքի Նախարարության Աստծու տվածի վրա թքելու տեմպերով իմ թեկնածուն դեռ շուտ չի հայտնվի, ուրեմն՝ ձայնս էլի կկեղծեն, ու հայրենադարձությունն իրապես խրախուսելու փոխարեն բոլոր կանայք իրենց աղջիկներին կկոչեն Անի, իսկ տղաներին՝ Վան: Հա ու մեկ էլ անհեթեթ ու անօգուտ հազարավոր դոլարանոց սեմինարներ կանցկացնեն «Կնոջ դերը Սփյուռքի ամրապնդման գործում»: Իսկ էդ երիտասարդները՝ ի՞նչ կա որ, ջահել են, թող գնան փող աշխատեն, գան ստեղ նայեն սարերին ու ծախսեն էդ փողը:
Լուսինե Վայաչյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.