29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Աշխատանքային այցով Դավոսում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը։ Նա անդրադարձել է Հայաստանում ԶԼՄ-ների գործունեությանն ու մամուլի ազատությանը:
«Գիտեք՝ ես իրականում լրագրող եմ, թերթի գլխավոր խմբագիր և նախկին քաղբանտարկյալ։ Բայց այժմ կարող եմ ասել, որ Հայաստանում լրատվությունն այսօր ավելի ազատ է, քան երբևէ։ Այդուհանդերձ, ոչ բոլոր լրագրողներն են համաձայն ինձ հետ, որովհետև կարծում են, որ չափազանցություն է այն միտքը, որ Հայաստանում լրատվությունը լիովին ազատ է, սակայն ես կարող եմ պնդել դա։ Եվ գիտեք՝ կարծում եմ նորմալ է, որ լրատվության և կառավարության կապը պետք է որոշակիորեն լարված լինի, որովհետև տեսնում ենք, որ այժմ ամբողջ աշխարհում ցածր վստահություն կա կառավարության կարողությունների հանդեպ, և դա կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ այժմ հասարակության բոլոր անդամներն ավելի շատ բան գիտեն բարձրաստիճան պաշտոնյաների մասին, քան նախկինում։Որովհետև ամեն մանրուք կարող է ազդել մարդկանց հավատքի վրա՝ քաղաքական գործիչների, նախարարների հանդեպ և այլն, և այլն»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ միայն կառավարությունների լիակատար թափանցիկությունը կբարձրացնի կառավարության նկատմամբ վստահության մակարդակը:
Նույն քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Շարմա Օլին, The Financial Times ամսագրի խմբագրի տեղակալ և գլխավոր տնտեսական մեկնաբան Մարտին Վոլֆը, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 20-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի մի շարք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ այլ պետությունների ղեկավարների, միջազգային կազմակերպությունների, բիզնես ընկերությունների ներկայացուցիչների հետ: Դավոսում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի նաև Համաշխարհային տնտեսական առաջնորդների ոչ պաշտոնական հավաքին (IGWEL) և Համաշխարհային քաղաքացիական ֆորումին: Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ մասնակցել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:
Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Վեհափառ Տեր,
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Պետական կառավարման համակարգի հարգելի ներկայացուցիչներ,
Հիմնական հարցը, որ ծագում է 2018-2019 սահմանագծին՝ հետեւյալն է. արդյոք կարող ենք անել այն, ինչի մասին խոսում ենք: Այս հարցն, իհարկե, ունի մեկ պատասխան, այն դրական է, բայց այդ պատասխանին զուգահեռ գոյություն ունեն պայմաններ: Այո, կարող ենք, եթե մենք կարողանանք հավատալ մեր ուժին, իսկ որպեսզի կարողանանք հավատալ մեր ուժին՝ անհրաժեշտ է, որպեսզի կարողանանք հավատալ մեր առաքելությանը: Մեր կառավարությունն առաքելության կառավարություն է, որը պիտի կատարի իր առաքելությունը, որովհետեւ այն ձեւակերպված է մեր ժողովրդի անցյալի եւ ապագայի նկատմամբ ունեցած հավատի եւ վստահության վրա:
Այդ առաքելությունը ձեւակերպված է այն ընկալման վրա, որ չի կարող ժողովուրդը, որն անցել է հազարամյա աղետների միջով, պարտվել, որովհետեւ եթե այն լիներ պարտվող ժողովուրդ, ապա այդ պարտությունը վաղուց հասած պիտի լիներ: Հետեւաբար, հայ ժողովուրդը հաղթող է եւ հայ ժողովուրդը 2018 թվականին դա ապացուցեց:
Մենք պետք է հասկանանք, որ բոլոր այն խնդիրները, առաջադրանքները, որոնք ձեւակերպում ենք՝ մեզ առաջադրում է մեր ժողովուրդը: Դրանք բոլորը լուծելի են եւ մենք պարտավոր ենք լուծել այդ խնդիրները այն հենքի վրա, որ բոլորս պետք է արձանագրենք եւ հասկանանք՝ այդ խնդիրների լուծումը գտնվում է այստեղ եւ այստեղ (խմբ. ուղեղում եւ սրտում): Եթե մենք կարողանանք հետեւել այս բանաձեւին՝ միանշանակ մեր առջեւ դրված բոլոր խնդիրները կլուծենք:
Եվ անցած 8 ամիսներն ապացուցել են, որ ունենք բավարար կամք, բավարար հետեւողականություն, բավարար ուժ, ժողովրդական բավարար աջակցություն եւ բավարար հետեւողականություն այդ խնդիրները լուծելու համար:
Ես ցանկանում եմ բոլոր ներկաներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարած աշխատանքի համար, եվ ուզում եմ շնորհավորել համատեղ աշխատանքի համար: Ճիշտ է, չեմ կարող ասել, որ մենք արել ենք այն ամենը, ինչ կցանկանայինք արդեն հասցրած լինել, բայց ես նաեւ չեմ կարող չասել, որ այդ ընթացքում մենք արել ենք ամենակարեւորը՝ ապացուցել ենք, որ ի վիճակի ենք լուծել մեր առջեւ դրված խնդիրները, անկախ նրանից, թե այդ խնդիրների լուծումը ում որքան է հավանական թվում:
Շնորհավորում եմ բոլորիս 2018 եւ 2019 թվականների կապակցությամբ: Համոզված եմ, որ ինչպես 2018 թվականը, այնպես էլ 2019-ը լինելու է հաղթանակների տարի, բայց դրանք պետք է լինեն շատ ավելի մեծ, շատ ավելի ընդգրկուն եւ շատ ավելի ռազմավարական հաղթանակներ: Շնորհավորում եմ բոլորիդ ընտանիքների Նոր տարին, բոլոր գերատեսչությունների աշխատողների Նոր տարին եւ մաղթում եմ մեզ հաջողություններ՝ աշխատանքում ու անձնական կյանքում: Շնորհակալ եմ»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վեց անդամ պետությունների հինգ անդամներ պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում: Միայն Երևանը չի հայտնել իր դիրքորոշումը:
Հայաստանը ՀԱՊԿ վեց անդամ երկրներից միակն է, որը դեռևս չի համաձայնվել դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակմանը: Բելառուս ներկայացուցչի թեկնածությունը ներկա պահին հաստատել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ռուսաստանը: Զասի թեկնածությունը հաստատել են հինգ երկրի նախագահները:
Կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը «Коммерсантъ»-ին պարզաբանել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ նրա անձնական հանդիպումներով: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-20-ը նման հանդիպումներ են կայացել Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի:
Վլադիմիր Զայնետդինովը հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրահանգով նախապատրաստել է կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱԽ որոշումների նախագծերը Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: «Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին դիտարկման համար»,- ասել է Զայնետդինովը:
«Коммерсантъ»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակը մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, նշելով, որ Երևանը ելնում է այն հանգամանքից, որ այդ «հարցը վերջնական լուծում չի ստացել»: Դեկտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ստանիսլավ Զասի հետ հանդիպումը նպատակահարմար չի համարում: Նրա խոսքերով, բանակցությունները շարունակվում են:
«Коммерсантъ»-ը տեղեկացնում է նաև, որ, հնարավոր է, բոլոր հարցերի պատասխանները տրվեն դեկտեմբերի 27-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում:
«Կարծում եմ, որ դեկտեմբերի 27-ին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, պարզ կլինի: Ցանկալի է նոր տարին դրական սկսել: Հուսով ենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կլուծվի: Փոխզիջում է պետք: Հույսներս դնում ենք հայկական կողմի իմաստության վրա և հույս ունենք, որ հաշվի կառնվի հինգ նախագահի դիրքորոշումը: Երբ կազմակերպության անդամ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջումների գնալ», – ասել է գործակալության աղբյուրը:
Դեկտեմբերի 24-ին Հայաստանում արձանագրվել է կարմրուկի լաբորատոր հաստատված բերովի դեպք: Հիվանդը ժամանել է Ռուսաստանից՝ արդեն արտահայտված կլինիկական երևույթներով: Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից:
«Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Կարմրուկն իր բարձր վարակելիությամբ տարբերվում է մյուս կառավարելի վարակներից: Մեկ հիվանդը վարակում է մինչև 18 կոնտակտավորի: Կարմրուկի բարդությունները զարգանում են հիվանդության հիմնական ախտանիշներին զուգընթաց (ինտոքսիկացիա, կատառալ երևույթներ, ցան), հիվանդության ծաղկման շրջանում հասնում են բուռն արտահայտվածության և հետզհետե թուլանում։ Երեխաների մոտ կարմրուկի ամենահաճախ հանդիպող բարդությունները համարվում են թոքաբորբերը: Նյարդաբանական բարդությունները բնորոշ են ավելի բարձր տարիքային խմբերին, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։ Մնացորդային երևույթները դրսևորվում են պարեզներով, հիշողության և ինտելեկտի խանգարումներով, էպիլեպտանման նոպաներով։
Կարմրուկի ավելի ծանր բարդություններից են էնցեֆալիտները՝ գլխուղեղի բորբոքումները, հեպատիտները, ենթաստամոքսային գեղձի բորբոքումները, արյունազեղումները, տրոմբոցիտոպենիկ ծիրանացանը, սրտամկանի բորբոքումները, եղջերաթաղանթի բորբոքումները:
Ծայրահեղ ծանր, մահվան ելքով ավարտվող բարդություններից է ենթասուր սկլերոզային պանենցեֆալիտը, սա կարմրուկային էնցեֆալիտի դանդաղ ընթացող ձևն է, որն ավելի հաճախ հանդիպում է այն երեխաների մոտ, ովքեր կարմրուկով հիվանդացել են մինչև 2 տարեկանը և մի քանի ամիս հետո բերում է հիվանդի մահվան:
Կարմրուկի բռնկումները կանխելու համար անհրաժեշտ է ապահովել պատվաստումներում ընդգրկվածության և կոլեկտիվ իմունիտետի բարձր մակարդակ: Առնվազն երկու դեղաչափ պատվաստում ստացած անձանց մոտ ձևավորվում է 97-98% իմունիտետ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում: Պատվաստումների ցուցանիշների նվազման դեպքում կարմրուկի բռնկումները կայծակնային են: Վերջինիս վառ ապացույցն է Ուկրաինան, որտեղ միայն 2018 թվականի ընթացքում արձանագրվել է 50 000 հիվանդության դեպք, որոնցից 16-ը՝ մահվան ելքով: Հիշե´ք, պատվաստումը միակ կանխարգելիչ միջոցն է հիվանդությունից զերծ մնալու համար»,- ասվում է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարության մեջ:
Հրապարակվել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:
Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:
Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝
1. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
2. Առողջապահության նախարարություն
3. Արդարադատության նախարարություն
4. Արտակարգ իրավիճակների նախարարություն
5. Արտաքին գործերի նախարարություն
6. Բնապահպանության նախարարություն
7.Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
8. Պաշտպանության նախարարություն
9.Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
10.Բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
11.Տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
12.Ֆինանսների նախարարություն
Նախագծի համաձայն՝ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Մշակույթի, կրթության եւ գիտության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն:
Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը: Այն կոչվելու է տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն:
Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարությանը եւ կոչվելու է բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերական նախարարություն:
Սփյուռքի նախարարության գործունեությունը դադարեցվում է, իսկ կանոնադրության ուժը կորցրած է ճանաչվում:
Հ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաալիքի Global Leadership Series հաղորդաշարին, որի ընթացքում անդրադարձ է եղել թավշյա հեղափոխությանը, փոփոխություններին։ Արմեն Սարգսյանը հավատացած է, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է։ Նրա խոսքով՝ նախկին նախագահ, այնուհետև վարչապետ Սերժ Սարգսյանը նույնպես ներդրում է ունեցել այդ հարցում՝ ընտրելով հրաժարականի ուղին:
21-րդ դարում, երբ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում, մարդիկ սպասում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ փոփոխությունների՝ շատ ավելի ազատ հասարակություն, ավելի մեծ արդարություն հասարակությունում, կոռուպցիայի բացակայություն կամ պայքար կոռուպցիայի դեմ։ Այնուհետև պետք է զարգանա ժողովրդավարությունը, և իհարկե, շատ կարևոր է, որ տնտեսությունը սկսի ավելի լավ զարգանալ, որպեսզի բարելավվի մարդկանց վիճակը։ Դրան հասնելու ճանապարհը կրկին նույնն է՝ մարդիկ։ Նրանք պետք է հավատան, որ իրենք լուծման մի մասն են, կամ հենց իրենք են լուծումը»,-նշել է Արմեն Սարգսյանը։
Արցախում առաջին անգամ իրականացվել է լապարասկոպիկ հիստերէկտոմիա (արգանդի հեռացում) լիմֆոդիսեկցիայով (ավշային հանգույցների հեռացում) վիրահատություն:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի ուռուցքաբանական դիսպանսերի գինեկոլոգ-ուռուցքաբան Զորայր Բաղդասարյանը՝ նշելով, որ վիրահատության ժամանակ հեռացվել են նաև պահակային(sentinel lymph node (SLN)) ավշային հանգույցները։
«Վիրահատությունն անցել է բարեհաջող: Այն ցուցադրվում էր օնլայն և այն կրում էր ուսուցողական բնույթ: Վիրաբույժ ՀՀ «Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտեմ Ստեփանյանը վիրահատության ընթացքում բացատրություններ է տվել և պատասխանել բժիշկների հարցերին: Այսպիսով, Արցախի օնկոգինեկոլոգիան զարգացման ևս մեկ առաջընթաց քայլ կատարեց: Այսուհետ արդեն մենք կսկսենք տեղում կատարել պահակային ավշային հանգույցների (SLN) բիոպսիա»,-ասել է Զ. Բաղդասարյանը և նման կարևոր համագործակցության համար հատուկ շնորհակալություն հայտնել «Եվրոպական օնկոգինեկոլոգիական ասոցիացիա»-ի (ESGO) կողմից ճանաչված աշխարհահռչակ վիրաբույժ Արտեմ Ստեփանյանին:
Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը զգուշության կոչ է արել տոնական օրերին մեր երկիր այցելող իր քաղաքացիներին: Այս մասին ասված է ՀՀ ոստիկանության պարզաբանման մեջ:
«Հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քրեածին իրավիճակը անհանգստության տեղիք չի տալիս, անվտանգ է ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ զբոսաշրջիկների համար եւ գտնվում է ոստիկանության մշտական վերահսկողության ներքո:
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվտանգ են գնահատել Հայաստանն ու մայրաքաղաք Երեւանը, եւ ոստիկանությունն ու մյուս իրավապահ մարմինները ունեն բոլոր հնարավորություններն ու միջոցները եւ անում են ամեն ինչ` այդ գնահատականը հաստատելու ու հասարակական անվտանգության լիարժեք պահպանման համար, իսկ հատկապես տոնական օրերին ոստիկանությունը պարտադիր անցնում է ուժեղացված ծառայության»,- ասված է ոստիկանության պարզաբանման մեջ:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել` կոչ անելով Հայաստանում գտնվող իր քաղաքացիներին զգոնություն դրսեւորել արձակուրդների շրջանի նախաշեմին։
Ինչպես նշվում է հայտարարությունում, «տոնական օրերին Հայաստանում ավանդաբար աճում է հանցավորության մակարդակը»։ Ընդ որում` ամերիկացի դիվանագետներն իրենց երկրի քաղաքացիներին զգուշացնում են բավական կոնկրետ բաների մասին։ Եվ, ուշադրությո’ւն, ոչ միայն գրպանային եւ բնակարանային գողությունների մասին, որոնք միգուցե տոնական օրերին իսկապես ավելի հաճախ են տեղի ունենում։
Ամերիկյան դեսպանատան ուղերձում խոսում են միջազգային ահաբեկչական կազմակերպությունների եւ մարդկանց մասին, որոնք համակված են Եվրոպայում ծայրահեղական գաղափարախոսությամբ։ Թե ինչ կապ կարող են նրանք ունենալ Հայաստանի հետ, հաղորդագրության մեջ չի նշվում:
Դեսպանատան հայտարարության մի հատվածի բառացի թարգմանությունն այսպես է հնչում. «Ծայրահեղականների ուշադրության կենտրոնում սովորաբար գտնվում են առեւտրի կենտրոնները, օդանավակայանները, ակումբները, ռեստորանները, աղոթելու համար տարածքները, տրանսպորտային հանգույցները, որտեղ լինում են զբոսաշրջիկներ»։
Հայտարարությանն արձագանքել էր նաեւ Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը՝ նշելով, որ անհասկանալի է, թե «ինչու է ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացնում հանցագործության մասին մի երկրում, որտեղ հանցավորության մակարդակն ամենացածրերից մեկն է, եւ որը մոլորակի ամենաանվտանգ վայրերից է ճանապարհորդների համար (ըստ ԱՄՆ Պետդեպի տվյալների)»:
«Առավել անհասկանալի է, թե ինչու է մեր դեսպանությունը Հայաստանում գտնվող ամերիկացիներին կոչ անում զգոն լինել՝ անդրազգային ահաբեկչական կազմակերպություններից եւ անհատներից եկող վտանգի պատճառով, որը որեւէ ներկայություն կամ նախադեպ չի ունեցել Հայաստանում»,- ասվում է ԱՆԿԱ-ի արձագանքում:
Չեխիայի ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու ձերբակալությունից:
Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Չեխիայի ոստիկանության խոսնակ Յան Դանեկը նշել է, որ Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է Չեխիայի մայրաքաղաքի Պրահա-5 թաղամասի բնակարաններից մեկում:
«Ձերբակալությունն իրականացվել է ոստիկանական հատուկ գործողությամբ, քանի որ կասկածներ են եղել, որ վերջինս զինված է», – ասել է Դանեկը՝ ավելացնելով, որ Սարգսյանը կմնա նախնական կալանքի տակ, մինչև դատարանը որոշում կկայացնի նրան Հայաստանին արտահանձնելու հարցով:
Դեկտեմբերի 7-ին Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել են ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին:
Հայտնաբերման պահին նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով: Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ էքստրադիցիայի գործընթացը կազմակերպելու նպատակով:
Հիշեցնենք, որ հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում:
«Ոստիկանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ չկան չբացահայտվող հանցագործություններ, չկան չհայտնաբերվող հետախուզվողներ, երբ գերխնդիրը արդարադատության իրականացումն է, և գործում է պրոֆեսիոնալ ու հետևողական ոստիկանական համակարգ»,- ասված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
ԿԸՀ-ն ներկայացրեց 2010 ընտրատեղամասերում քվեների ամփոփման նախնական պատկերը:
Խորհրդարան են անցնում «Իմ քայլը»-ը՝ 70,43%-ով, ԲՀԿ-ն 8,27%-ով ու «Լուսավոր Հայաստան»-ը՝ 6,37%-ով:
ՀՀԿ-ն 4,70%-ով դուրս է մնում ԱԺ-ից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.