29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Տեր Տիգրան քահանա Բադիրյանը գրում է.
«Ցավոք, ունկնդիր եղա Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա նորից անդրադարձավ Հայ Եկեղեցուն: Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի անցել և Սուրբ Գիրքը ընկալում է աղանդավորական մեկնություններով` իր օրինակով ևս մեկ անգամ հաստատելով այս առարկայի գերանհրաժեշտությունը հասարակության բարոյակրթման գործում։
Կարծում եմ` Վեհափառ Հայրապետի խոսքից ակնհայտ էր, որ Եկեղեցին որևէ խնդիր չունի կառավարության հետ, կառավարությունն է փորձում խնդիրներ ունենալ Եկեղեցու հետ.
1. Կեղծ ու պոպուլիստական հոգևորություն քարոզելով։
2. Այլոց զրպարտելով սեփական ապիկարությունն ու ձախողումները քողարկելու համար։
3. Ձևը բովանդակությունից գերադասելով։
4. Ատելով ճշմարտությունը։
5. Կուռք դարձնելով սուտը։
6. Անձապաշտություն քարոզելով։
7. Հայհոյանքը, բռնությունը իր իսկ գործողություններով ու պահելաձևով խրախուսելով։
8. Այլոց վաստակը սեփականելով։
9. Մոլորեցնելով։
10. Անպատասխանտվությամբ։
11. Քինախնդրությամբ։
12. Ծուլությամբ։
13. Ագահությամբ…
Այս շարքը շատ երկար կարելի է շարունակել, սակայն ցավոք աչքեր ունեն բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում»։
Արցախի Հանրապետության ամբողջ բջջային կապն ու համացանցը, տևական ժամանակ է աշխատում են խափանումներով։ Որոշ համայնքներում բնակչությունը ամբողջությամբ զրկված է կապի հասանելիությունից։ Այս մասին Facebook–ի իր էջում ահազանգում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Բազմաթիվ ահազանգեր ստանալով` պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրություն է իրականացրել և պարզաբանումներ ստացել ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից։
«Հավաքագրված փաստերը վկայում են, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունը Արցախի տարածքում խլացվում է ադրբեջանցիների կողմից` հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»,– հայտնում է ՄԻՊ–ը։
Նրա խոսքով` Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ` Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով:
Պաշտպանը հայտնում է, որ ստացված բոլոր փաստերը ներակայացվել են ռուս խաղաղապահներին։
R
Շատերն են պատմելու պատերազմի 44 օրերի մասին, եւ բոլոր հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան «Ռեքվիեմ» շարքի երկրորդ մասում ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
«Իսկ հիմա պատերազմի 44 օրվա մասին, որոնք սխրանքի, հայրենասիրության, անձնազոհության, բայց նաեւ լկտի ստի եւ դավաճանության 44 օրեր էին։ Այդ 44 օրվա ընթացքում մենք ապացուցեցինք, որ կարող ենք կռվել, բայց նաեւ ապացուցեցինք, որ կարող ենք կուրորեն հավատալ մի մարդու, որը 2,5 տարի խաբելուց բացի ոչինչ չի արել։ Ես այսօր, երբ պատմեմ պատերազմի 44 օրվա մասին, չեմ անդրադառնալու ռազմական գործողությունների իրարամերժ ու քաոտիկ շարժումներին, ես չեմ պատմելու, թե ինչպես Աննա Հակոբյանի կոնկրետ հրահանգներով, կոնկրետ ջարդեր են իրականացվել կոնկրետ գնդերում, ինչպես են հանձնվել գյուղեր։ Ես դա չեմ անելու, որպեսզի էլ ավելի չցավեցնեմ այն ծնողներին, որոնք խելագարված դեռ որոնում են իրենց զավակներին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես եւ ով հանձնեց Շուշին, ես նույնիսկ չեմ պատմելու, թե ինչպես նոյեմբերի 4-ին, գիշերվա ժամը 4-ին դուք փախցրեցիք ձեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետեւ ամսի 4-ին, ժամը 6-ին Շուշին արդեն հայկական քաղաք չէր։
Շուշին ընկավ ամսի 5-ի վաղ առավոտյան։ Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավել Լելե Թեփե բարձունքը, որ ցույց տան, թե իրենք վերադարձնում են այն, ինչը, իրենց ասելով, Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի, ուզում ա՝ 6 հազար մարդ մորթվի, մենք, մեկ ա, պետք ա էդ Լելե Թեփեն հետ բերենք»։ Ես չեմ պատմելու, վստահ եմ, որ պատմելու են ականատեսները։ Մենք տեսնում ենք, որ պրոցեսը գնում է, գեներալ Մովսես Հակոբյանն արդեն պատմում է։ Շատերն են պատմելու, եւ այդ հարցերի պատասխանները լինելու են պետական դավաճանության քրեական գործի հատորների մեջ։ Եվ ինձանից շատ ավելի գիտակ մարդիկ են պատմելու ռազմական գործողությունների մասին։ Ես չեմ պատմելու, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը, երբ Ռուսաստանից սկսեց գալ աներեւակայելի քանակի զենք ու զինամթերք, այն զինատեսակները, որ կարող էին փակել երկինքը, չէր թողնում, որ այդ զենքը Հայաստանից հասնի Արցախ։ Դրանց ցուցակները կան։
Ես չեմ պատմելու, որ Նիկոլ Փաշինյանը հատուկ, հետեւողական ձեւով զորքը սոված թողեց։ Ես չեմ պատմելու գողությունների մասին, որոնք եղել են այդ ընթացքում։ Ես չեմ պատմելու զինատեսակների մասին, որոնք պայթում էին մեր տղաների ձեռքերում, որովհետեւ ինչ-որ մեկը փող էր աշխատել։ Այդ ամենի մասին, վստահ եմ, կպատմեն շատերը», ասել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանը։
Հայաստանում ավելի շատ երեխաներ ծնվում են քաղաքներում, քան գյուղերում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նրա խոսքով՝ պատճառները շատ են, իրենք իրավիճակի բարելավման համար քայլեր են ձեռնարկում:
«Մեզ մոտ այսօր ծնելիության գումարային միջին գործակիցը կազմում է 15.5 տոկոսից մի փոքր ավելի, աշխարհում այդ ցուցանիշը գյուղում ավելի բարձր է լինում, քան քաղաքում, գյուղն ունի այն պոտենցիալը, որտեղ ծնվում են ավելի շատ երեխաներ, մեզ մոտ տրամագծորեն հակառակն է, գյուղերում ծնելիության գումարային միջին գործակիցը զգալիորեն զիջում է քաղաքին: Սա մտահոգիչ է: Ժողովրդագրության վրա ազդում են բազմապիսի գործոններ, միանշանակ գնահատականներ տալ և ասել, թե որն է հիմնական պատճառը, հնարավոր չէ, բայց պատճառները մենք բոլորս գիտենք ու կարող ենք թվարկել. առաջինը դա արտագաղթն է և ներքին միգրացիան, գյուղական բնակավայրերում ավելի քիչ երիտասարդություն է սկսում բնակվել, նրանք ձգտում են քաղաքներ, որը բերում է նրան, որ ծնունակ կանանց կամ աղջիկների թիվը պակասում է, մյուս կարևորագույն պատճառը սոցիալ-տնտեսական իրավիճակն է գյուղերում: Այն, ինչ ազդել է Հայաստանի իրողության վրա, ավելի խորն ազդել է գյուղական բնակավայրերի վրա»,- ասում է նա:
Այս խնդրի լուծման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծրագիր է մշակել, ըստ որի՝ երեխայի խնամքի միանվագ նպաստ գյուղում ապրող ծնողը կստանա, անգամ, եթե երեխա ունենալուց առաջ չի աշխատել:
«Մեր բոլոր տեսակի ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները շատ ավելի բացասական կամ խնդրահարույց են գյուղական համայնքներում, դրա համար, հաշվի առնելով բյուջետային սահմանափակումները, որոշում է կայացվել գյուղական բնակավայրերում ապրող ընտանիքներին նշանակել և վճարել խնամքի նպաստ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը , անկախ նրանից, թե այդ ընտանիքի որևէ անդամ ստանո՞ւմ է խնամքի նպաստը՝ որպես վարձու աշխատող, թե՞ ոչ: Առայժմ խոսքը գնում է միայն գյուղական համայնքներում չաշխատողների մասին, ծրագրի ընդլայնում չի նախատեսվում»,- ասում է Սաիյանը:
Մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար տրամադրվող գումարը ևս ավելացել է: Նախկին 18.000-ի փոխարեն՝ երեխայի խնամքի համար կտրվի 25.500 դրամ:
«2020թ. հուլիսի 1-ից կավելանա նաև մինչև երկու տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը, այժմ տրվող 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ»,- ասաց Սմբատ Սաիյանը:
Ըստ նախարարի տեղակալի՝ ժողովրդագրական ցուցանիշների վրա ազդում է նաև բնակարանային խնդիրը: Դրա համար 3 ծրագիր ունեն:
«Հայաստանում նախատեսվում է իրականացնել բնակարանային ապահովության երեք ծրագիր: Նախատեսվում է, որ, եթե ընտանիքում կա 2 երեխա, ապա մարզում բնակարան ձեռք բերելու համար պետությունն ընտանիքին կաջակցի բնակարանի արժեքի 5 տոկոսի չափով, բայց ընտանիքում եղող երեխաների թվի հետ կապված՝ այն կարող է աճել մինչև 2 մլն դրամ:
Երիտասարդ ընտանիքների համար հիպոթեքով բնակարանի ձեռք բերման համար խնդիր է կանխավճարը, մենք որոշում ենք ընդունել, որ պետությունը կապահովագրի այդ գումարը, շահառուն հետագայում կվճարի այդ գումարը, բայց, այսպես ասենք, առանց տոկոսների, պետությունը տվյալ ժամանակահատվածի համար կապահովագրի գումարը, ինչը կնշանակի, որ ընտանիքը այդ գումարն արդեն վճարել է: Երրորդը, եթե արդեն ունեն հիպոթեքային վարկեր, և ընտանիքում երեխա է ծնվում, ֆինանսական ռիսկն ավելանում է, հատկապես, եթե կինն աշխատող է, սա նշանակում է՝ լրացուցիչ ծախսեր և լրացուցիչ եկամտի կրճատում, պետությունը՝ կախված նրանից, թե ո՞ր երեխան է, որպես շնորհ՝ որոշակի տոկոս կվճարի: Եթե խոսքը գնում է առաջին և երկրորդ երեխաների մասին, ապա վարկի մնացորդի 5 տոկոսի մարում կլինի քաղաքներում և 10 տոկոսի մարում՝ գյուղական բնակավայրերում, երրորդ և չորրորդ երեխան ունենալու դեպքում խոսք կարող է գնալ մարզերում՝ մինչև 50 տոկոսի, Երևանում՝ 25 տոկոսի մարման մասին»,- ասում է փոխնախարարը:
Ավելի վաղ հայտնել էին նաև, որ 2020 թ. պետբյուջեով ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար նախատեսված է լրացուցիչ 5.3 մլրդ դրամ:
«Արդեն հայտնի է, որ առաջին և երկրորդ երեխաների ծննդյան նպաստը սահմանվելու է 300.000 դրամ՝ նախկին 50 և 150 հազար դրամների փոխարեն: Փաստացի շուրջ 6 անգամ ավելանում է առաջին երեխային տրվող նպաստը և կրկնակի ավելանում է երկրորդինը: Երրորդ և չորրորդ երեխայի պարագայում տրվող նպաստի չափը կմնա նույնը՝ 1 մլն դրամ, դրանից հետո արդեն՝ 1.5 մլն դրամ: Սրա համար նախատեսված է լրացուցիչ 3.8 մլրդ դրամ, 2020-ի հուլիսի 1-ից հետո ծնված երեխաների նպաստը արդեն կտրվի այս կարգով»,- ասում է նա:
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը: Այս մասին տեղեկացնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ,
Այսօրվա նիստը ուզում եմ սկսել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նախորդ նիստի արդյունքներն ամփոփելով։ Նախորդ նիստի ընթացքում մենք անդրադարձանք ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված շատ կարևոր և գործնական քայլերի։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ նշել, որ կառավարությունը վճռական է տրամադրված երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում։ Հետևաբար, նախորդ նիստի քննարկման արդյունքներով կարող ենք ազդարարել, որ 2020 թվականից սկսած մեկնարկելու ենք ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
Այսպիսով, 2020 թվականից.
1. Վեց անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ։
2. Երկու անգամ բարձրացնելու ենք երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից այն հասցնելով մինչև 300 հազար դրամ։ Արդյունքում ծնողները կկարողանան հոգալ երեխայի ծննդյան հետ կապված նախնական միանվագ ծախսերը։
3. Շուրջ 41 տոկոսով բարձրացնելու ենք աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը՝ 18 000 դրամից այն հասցնելով 25 500 դրամի։
4. Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ ենք մտցնելու. մինչև երեխայի երկու տարեկան լրանալը մայրերին ամսական վճարվելու է 25 500 դրամ:
5. Աշխատանք ենք տանելու «մանկապարտեզի հերթ» կոչված արատավոր երևույթը փուլային եղանակով վերացնելու ուղղությամբ։ Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում ունենալու ենք երկարօրյա խնամքի և ուսման ծառայությունների ընդլայնում, մասնավորապես՝ համավճարի տարբերակով կազմակերպելու ենք խնամք ժամը 08:30-ից մինչև 19:00-ն: Արդյունքում աշխատող ծնողը հնարավորություն պետք է ունենա իր բնակավայրին կամ աշխատատեղին մոտ նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իր երեխայի խնամքը կազմակերպել:
6. Ամենակարևոր դրույթներից մեկը, իհարկե, երիտասարդ ու երեխա ունեցող ընտանիքների բնակարանային կարիքները բավարարելու ծրագրերն են և 2020 թվականը մեկնարկելու ենք հավակնոտ ծրագրերով, որոնց շրջանակներում երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը տրամադրելու է և՛ միանվագ դրամական աջակցություն, և՛ կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում: Նախնական ծրագրի բյուջեն կկազմի մոտավորապես 500 մլն. դրամ, բայց սկզբի համար, կարծում եմ, սա ավելի քան բավարար կլինի: Զուգահեռաբար աշխատանքներ կտարվեն մարզային բնակավայրերում նպատակային բնակարանաշինական ծրագրերով, որով Քաղաքաշինության կոմիտեն արդեն զբաղվում է։
Ես կուզենային նաև հավելել, որ այս ծրագրերն ընդամենը սկիզբն են և մենք պետք է 2021թ.-ից մի նոր ազգային գաղափարախոսության վերաբերյալ քննարկում ունենանք, այսինքն քննարկումն ունենանք նախօրոք, բայց 2021թ.-ից մեզ համար միջին նորման ընտանիքում պետք է լինի 3 երեխան: Եվ մեր բոլոր ծրագրերը պետք է ուղղված լինեն նրան, որ 2021թ.-ից Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական յուրաքանչյուր ընտանիք ունենա ցանկություն և հնարավորություն ունենալու նվազագույնը երեք երեխա»:
Թուրքիայի օդանավակայաններից դեպի Նախիջևանի օդանավակայան կատարվող թռիչքների համար այլևս չի օգտագործվի Հայաստանի կամ Իրանի օդային տարածքները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի օդային տարածքների շահագործման գլխավոր վարչության պետ Հուսեյին Քեսքինը: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Վերջինիս խոսքով՝ օգոստոսի 15-ից սկսած թռիչքները կիրականացվեն Թուրքիայի տարածքի այն նեղ միջանցքի օդային տարածքով, որը կապում է Թուրքիան Նախիջևանի հետ և սահմանի մոտ ունի ընդամենը 13 կմ լայնություն:
Ըստ Քեսքինի՝ արդեն ավարտվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային գործակալության հետ տարված աշխատանքները՝ ուղղված օդային միջանցքի բացմանը դեպի Նախիջևան ուղիղ թռիչքների համար:
Վերջին վեց ամսվա ընթացքում առաջնագծում լարվածություն չի եղել, հիմնականում եղել են դիպուկահարների կրակոցներ, այս պահին էլ ոչ մի լարվածություն չկա, հանգիստ է։ Այս մասին ԳՇ–ի կողմից կազմակերպած՝ մարտական դիրքեր այցելած լրագրողների հետ զրույցում ասաց ՊԲ N միավորման հրամանատար Կարեն Շաքարյանը՝ անդրադառնալով սահմնանային վիճակին։
Նրա խոսքով՝ 2016 թվականի ապրիլից հետո նշված ուղությամբ ինժիներական աշխատանքներ են կատարվել․ «Եթե համեմատական կարգով նշենք, 2016 թվականից առ այսօր, կարելի է ասել, ամբողջ առաջնագծով՝ բոլոր ուղղություններով, այնպիսի աշխատանքներ են իրականացվել, որ ապահովեն անձնակազմի տեղաշարժվելը եւ այն մարտական խնդիրները, որը մեր առջեւ դրված են՝ կարողանանք ծածուկ մոտենալ առաջնագծին, այն ստորաբաժանումները, որոնք պետք է ծավալվեն, դուրս բերվեն ծավալման բնագծեր եւ իրենց խնդիրներն անվտանգ, առանց որեւէ չոչընդոտի իրականացնեն։ Սպառազինության, ռազմական տեխնիկայի, զինամթերքի հետ կապված այս պահի դրությամբ միավորման ենթակա բոլոր զորամասերն ապահովված են 100%-ով, ոչ մի խնդիր չունենք»։
Նորակոչիկները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին իրենց ծառայության մասին․ «10 օր է՝ ինչ զորակոչվել եմ բանակ։ Տպավորությունները լավ են, օրվա կարգացուցակը շատ խիտ է, օրերը շատ լավ են անցնում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ տղա պարտավոր է ծառայել, հետո գնա շարունակի իր ուսումը, աշխատանքը»։ Մեկ այլ զինվոր նշեց, որ սկզբում անսովոր էր, բայց քիչ-քիչ ընտելացավ․«Լավ տեղ ենք ծառայում՝ բնության գրկում, անձնակազմն էլ շատ լավն է։ Հայ տղայի պարտքն ենք կատարում»։
«Ծառայությանն արդեն հարմարվել եմ որոշ չափով։ Մարտական դիրքեր դեռ չենք այցելել, պետք է սովորենք եւ հանձնենք քննություններ։ Քաղաքացիական կյանքում լրիվ տարբեր է, այնտեղ ունես հարազատներ, քեզ մոտ ընկերներ, իսկ այստեղ նոր ես գալիս, միայնակ ես ու պետք է ադապտացվես այս կյանքին, ձեռք բերես նոր ընկերներ, պետք է հաղթահարես նաեւ կարոտը»,– պատամեց նորակչիկը։
Վրաստանում լարված իրավիճակի կապակցությամբ Հայաստանում մտահոգություններ են առաջացել արտաքին հաղորդակցությունների առումով: Հարցն ըստ էության երկու կողմ ունի՝ գործող հաղորդակցությունը Վերին Լարսով, եւ դրան այլընտրանքային ճանապարհները:
Վրաստանն ու Ռուսաստանը մի քանի տարի բանակցում են Օսիայով ու Աբխազիայով ճանապարհների բացման հնարավորության շուրջ: Սակայն Վրաստանում հակառուսական այս ելույթներից հետո այդ հնարավորությունը կարելի է փակված համարել երկարաժամկետ կտրվածքով:
Ինչ վերաբերում է գործող հաղորդակցություններին, պետք է նշել, որ վերջին շրջանում Վրաստանում փորձ արվեց սահմանափակել հայկական բեռնափոխադրումների, մասնավորապես բեռնատարներով ցորենի տեղափոխման ծավալները: Առայժմ սահմանափակումներ չկան, սակայն դրա վերաբերյալ մտահոգությունները հայկական փորձագիտական շրջանակներում չեն դադարում:
Պետք է նշել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Վրաստանը դիտարկում են որպես հարթակ Հայաստանի շրջափակումն ուժեղացնելու համար: Ադրբեջանական հետախուզական ծառայությունները ակտիվ աշխատում են Վրաստանում, օգտագործելով նաեւ տնտեսական ազդեցության լծակները:
Հայաստանի համար խնդիրներ կարող են առաջանալ նաեւ Իրանի ուղղությամբ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների ծայրահեղ լարվածության պայմաններում: Եթե այդ լարումը հանգեցնի ռազմական բախման, որի հնարավորությունը սակայն փորձագետները շատ բարձր չեն գնահատում, ապա հնարավոր է խնդիրներ առաջանան նաեւ Հայաստանի երկրորդ ճանապարհի հարցում: Ժամանակին, ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը խոսել էր հայ-իրանական սահմանի փակման հնարավորության մասին:
Արդյոք բանը կհասնի ռազմական բախման: Պետք է նշել, որ Նախիջեւանում թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղղված են ոչ այնքան Հայաստանի դեմ, որքան կապվում են իրանական ուղղությամբ հնարավոր զարգացումների հետ:
Ինչ կարող է անել Հայաստանը, եթե իրադարձությունները զարգանան ամենաբացասական սցենարներով: Նման իրավիճակներում պետք է քննարկվեն «էքստերիտորիալ ճանապարհների» հնարավորությունները, ռազմա-քաղաքական ու դիվանագիտական խողովակներով:
Ադրբեջանական մարտական ինքնաթիռի ոչնչացման փորձի մասին ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը եւ ադրբեջանցի գործիչների բուռն երկեւակայության արդյունքն է»,- հայտարարել է Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊՆ-ը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական կողմի սադրանքի փորձի հետ: Ադրբեջանական կողմի պահվածքն այսօր մեկնաբանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը:
Այսօր ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ, հենվելով իրենց պաշտպանական գերատեսչության մամլո ծառայության կողմից տրամադրված հաղորդագրության վրա, տեղեկություն են տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետեր (8 արկ):
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ լրատվության բաժնից:
«Բացի դրանից առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:
ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա»,- ասված է Արցախի ՊԲ հաղորդագրության մեջ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.