23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Աշխարհի վերջի մասին հերթական ցնդաբանության օրը մոտենում է: Այս անգամ էլ «հույս ունեն», որ օգոստոսի 23-ը կլինի այդպես էլ վրա չհասնող այդ օրը: Ցնդաբանություններն ունեն իրենց պահանջարկը, դրանք էլ մասամբ ուշադրություն շեղող գործոններ կարող են լինել, սակայն ավելի անարդյունավետ, քանի որ դրանց հավատացողներն ավելի քիչ են և ներկայացնում են համապատասխան ինտելեկտուալ ունակություններ ունեցողների շերտը:
Աշխարհի կտրվածքով՝ չգիտեմ, բայց կոնկրետ մեր երկրի անկման գործընթացը վաղուց արդեն մեկնարկել է և ամեն օր մենք դրա ականատեսն ենք: Երկրում առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև օրեցօր ավելանում են, ինչին զուգընթաց ավելանում են արտագաղթի ծավալները: Սակայն իշխանությունները իրավիճակը վերահսկելու և հանդարտեցնելու, մարդկանց ուղեղները լվանալու իրենց մեխանիզմներն ունեն, որոնց շրջանակներում օգտվում են համապատասխան մարդկանց ծառայություններից՝ նրանց միջոցով փոխանցելով համապատասխան մեսիջներ:
Օրինակ, մտքի տիտան Գալուստ Սահակյանը, որն ինքն իրենով արդեն իսկ գործուն տեխնոլոգիա է, այսօր հանրությանը ներկայացրել է իր մտքի հերթական գոհարը՝ Ilur.am-ին տված հարցազրույցում կրկին անգամ շեշտելով Ադրբեջանի այսօրվա ծանր վիճակը, նաև հիշեցնելով, որ Ադրբեջանը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ: Իսկ Հայաստանը ունի՞: Դե եթե ուրիշի ֆոնի վրա լավը երևալու և դրանով հասարակությանը բթացնելու խնդիր կա դրված, ապա ինչու՞ սահմանափակվել միայն Ադրբեջանով, կարելի է նաև համեմատվել այնպիսի լուրջ երկրների հետ, ինչպիսիք են Զիմբաբվեն, Ռուանդան, Սոմալին: Համոզված եմ, որ քիչ չեն նման երկրները, որոնց համեմատությամբ Հայաստանում ամեն ինչ այդքան էլ վատ չէ: Գալուստ Գրիգորիչն, իհարկե, այդ ամենը չի կարող չգիտակցել, պարզապես աշխատանք է, կատարում է:
Մյուս կողմից Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը՝ «Հայոց աշխարհ»-ին տված հարցազրույցում ասում է, որ արտագաղթի հետ կապված՝ լրատվամիջոցները ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը: Հարմար տարբերակ է՝ ամեն ինչ բարդել լրատվամիջոցների վրա, բայց մինչև ե՞րբ, չէ՞ որ խնդիրները գնալով խորանում են:
Իսկ մինչ խնդիրները խորանում են, թվեր նկարելու հարցում մեծ տաղանդ ունեցող սոցիալոգ Ահարոն Ադիբեկյանն էլ հերթական անգամ ձեռքի ՀՀԿ-ի գովքն է անում՝ «Իրավունք»-ին տված հարցազրույցում ասելով, թե՝ հասարակական տրանսպորտի գնի շուրջ ստեղծված աղմուկը չէր կարող անմիջապես ազդել ՀՀԿ-ի վրա, քանի որ այն ավելի շատ կապվում էր քաղաքապետի հեղինակության հետ: Ադիբեկյանը կրկին իր ռեպերտուարի մեջ է:
Նախ ինչպես նախկինում ՀՀՇ-ն, այսօր էլ, ՀՀԿ-ն ամենուր է և չկա նրանից դուրս որևէ ուժ, որ երկրում գործուն ազդեցություն ունի: Ուստի բնական է որ, ՀՀԿ-ի հետ կապվում է գրեթե ամեն ինչ և նույնիսկ այն գործընթացները, որոնք նրա հետ կարող են կապ չունենալ, հանրության կողմից կրկին վերագրվում են նրանց: Ինչ վերաբերվում է Տարոն Մարգարյանի հեղինակությանը, դժվար է հասկանալ, թե ինչ հեղինակության մասին է խոսքը: Տարոն Մարգարյանը Անդրանիկ Մարգարյանի որդին է և վերջ, և նրա հիմնական ձեռքբերումները կարելի է կապել միայն նշված հանգամանքի հետ:
Եվ այսպես ամեն օր, խոսում են բոլորը, լվանում մեր ուղեղները, կատակում աշխարհի վեջի մասին, մինչդեռ մեզ, իրոք, նոր սկիզբ է հարկավոր:
Կարեն Վարդանյան
Ինչպես նշվել էր ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2013թ. օգոստոսի 08-ի որոշմամբ արգելվել էր «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի կողմից «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրությունը, ինչպես նաև «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենին տրվել էր հանձնարարական՝ վերացնելու հայտնաբերված խախտումները:
Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են, և «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի փոխտնօրենի կողմից Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 15.08.2013 թվականի փորձարկման արձանագրությունը, որի համաձայն ընկերության արտադրանքը ճանաչվել է անվտանգ, Ծառայության պետի 2013թ. օգոստոսի 16-ի որոշմամբ վերացվել է «Քամած մածուն», «Մածուն 3.2%», «Կաթ պաստերացված», «Թան», «Կաթնաշոռ 2%», «Կաթնաշոռ 9%», «Թթվասեր» արտադրատեսակների արտադրության արգելանքը:
Շրջանառության մեջ է դրվել ևս մի նոր քաղաքական ուժի հնարավոր ձևավորման մասին վարկած, որի նախաձեռնողներից է Սասուն Միքայելյանը: Ըստ լրատվամիջոցների նա այդ մասին հայտարարել էր դեռևս ամիսներ առաջ՝ ՀԱԿ-ից դուրս գալուց հետո:
Շրջանառվող վարկածի համաձայն նորաստեղծ ուժի կազմում կլինեն տարբեր ուժերի ներկայացուցիչներ, նաև ՀԱԿ-ից անջատված մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, որն էլ հնարավոր է դառնա ուժի ղեկավար:
Տեղեկությունները ճշտելու նպատակով զանգահարեցինք Սասուն Միքայելյանին, սակայն վերջինս պատասխանեց, որ նույնիսկ տեղյակ էլ չէ, թե ինչ են խոսում կամ գրում իր մասին և ինքն էլ կուզեր կարդալ, ծանոթանալ:
Նոր քաղաքական ուժի ձևավորման մասին տեղեկությունները հավանական չհամարեց նաև «Ժառանգություն» կուսակցությունից Ստյոպա Սաֆարյանը: Սաֆարյանի կարծիքով՝ այսօր Հայաստանի քաղաքական դաշտում բոլոր տեսակի գաղափարախոսությունները ներկայացված են, հետևաբար նոր ուժի պահանջարկ ինքը չի տեսնում: Այլ հարց է, որ ներկայացված գաղափարախոսութույնները կրող ուժերից շատերն իրականում դարձել են գաղափարազուրկ: Այս առումով, ըստ Սաֆարյանի դաշտում կարող է վակում ստեղծվել: Սաֆարյանը նշեց, որ ամեն դեպքում ,Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից նոր քաղաքական ուժ ձևավորելու մասին ոչինչ չի լսել:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը թեև որևէ տեղեկություն չուներ վերընշվածի մասին, սակայն ընդհանուր առմամբ նոր ուժի ձևավորումը համարում է սպասելի: Ըստ Հովհաննիսյանի՝ այն բանից հետո, երբ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերից 3-ը հրաժարվեցին մասնակցել նախագահական ընտրություններին, նաև այն բանից հետո, երբ ՀԱԿ-ը վերածվեց կուսակցության և մի շարք գործիչներ հրաժարվեցին մասնակցել նոր ձևաչափին, միանգամայն տրամաբանական է, որ կլինեն նոր մտահաղացումներ և մի քանի ղեկավարներ կփորձեն ձևավորել նոր քաղաքական ուժ:
Հովհաննիսյանը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը նախկինում արդեն մարդկանց իր շուրջը համախմբելու փորձ արել էր՝ ներկայացնելով իր՝ «Քաղաքացիական պայմանագիրը»: Ըստ Հ.Հովհաննիսյանի՝ դա կարող էր փորձնական քայլ լինել, որով Փաշինյանը նախապես փորձել է ստուգել հասարակական տրամադրությունը:
Իսկ մարքսիստ Դավիթ Հակոբյանը գտնում է, որ Սասուն Միքայելյանը և Նիկոլ Փաշինյանն այսօր որպես ընդդիմադիր լիդերներ՝ պահանջարկ չունեն, քանի որ այսօր Հայաստանում գաղափարախոսական վակում է առաջացել ու խիստ կարիք կա նոր, աշխարհիկ գաղափարախոսության և նոր տնտեսական քաղաքականության, ինչը Հակոբյանի պնդմամբ չի կարելի ակնկալել վերոհիշյալ գործիչներից:
«Ես ուսուցչուհի եմ, օգտվում եմ սոցփաթեթներից: Իմ սոցփաթեթի գումարը 52 հազար դրամ է ՝ բացառապես առողջության և 80 հազար դրամ հանգստի, առողջության, վարկի և նմանատիպ ծախսերի համար: Այս տարի ես նախընտրեցի հանգիստը: Գնացի «Armane» տուրիստական կենտրոն: Ինձ ներկայացվեց ցուցակ, որում 80 հազ դրամի դիմաց գրված էր, թե որ հանգստյան վայրում 2 հոգով և քանի օր կարող ենք հանգստանալ: Ընտրեցի Աղվերանի «Կարին» հանգստյան տունը, և « Armane»-ից ինձ ասացին, որ 80 հազար դրամով կարող ենք 2 հոգով 3 օր օգտվել հանգստավայրի ծառայություններից: Սակայն դա դեռ առաջին ու փոքր խաբեությունն էր»,- Armversion.am-ի հետ զրույցում պատմում է ուսուցչուհի Իսկուհի Դալլաքյանը:
Տիկին Իսկուհին վստահել է «Armanen»-ին և չի մանրամասնել, թե որքան արժե «Կարին» հանգստյան տանը հաճախորդի մեկ օրվա հանգստյան վարձը, որի պատճառով, երբ հանգստյան տանը հասկացել է, թե իրեն խաբել են, արդեն ուշ է եղել:
Այսպես, ուսուցչուհին պարզել է, որ «Կարին»-ում մեկ անձը մեկ օրում վճարում է 9000 դրամ , հետևաբար 2 անձի համար պետք է վճարել 18 հազար:
Ստացվում է, որ 3 օր հանգստյան տանն անցկացնելու համար 2 անձը պետք է վճարեին ոչ թե 80, այլ 54 հազար դրամ: «Զանգահարեցի «Armane», և ինձ ասացին, որ իրենք այդպես են որոշել, ես պայմանագիրը ստորագրել եմ , իրենք այլևս ոչ մի օր չեն կարող ավելացնել»,- պատմում է տիկին Իսկուհին և նշում, որ հետո երբ հետ է եկել, գնացել է տուրիստական գործակալություն ՝պարզաբանում ստանալու համար:
Գործակալությունից ասել են՝ կճշտենք: « 3 օր ինձ տարան- բերեցին և 21- րդ դարում վերջապես 3 օր անց կարողացան ճշտել, որ ես, իրոք, ունեմ 80 հազար դրամ»,- ասում է ուսուցչուհին և տեղեկացնում, որ քանի որ բանկը միանվագ չի փոխանցում իր սոցփաթեթի 80 հազ դրամը, այլ յուրաքանչյուր ամիս, 11 հազար դրամ, ուստի ինքը բանկին կներկայացնի փաստաթուղթ, որ հանգստացել է 54 հազ-ի չափով, և 26 հազարը բանկն այլևս չի փոխանցի, այսինքն հարցը լուծվել է իր հետևողականության շնորհիվ:
«Փաստորեն եթե ես բողոք չներկայացնեի, ապա 26 հազար դրամը կյուրացներ տուրիստական գործակալությունը, որովհետև դժվար թե այդ գումարը փոխանցվեր հանգստյան տանը: Հիմա, փաստորեն, իմ խնդիրը լուծվել է, ուղղակի իմ աչքի առաջ բազմաթիվ մարդիկ խաբվեցին տուրիստական գործակալությանը, քանի որ նրանք ինձ նման միամտաբար չէին հարցրել, թե ինչ արժե այս կամ այն հանգստավայրում մեկ օր հանգստանալը»,- ասում է տիկին Իսկուհին:
Armversion.am— ը կապ հաստատեց նաև Աղվերանի «Կարին» հանգստյան տան հետ, որի տնօրեն Կարապետ Պողոսյանը նշեց, թե ուղևորներին տուրիստական ընկերությունը տալիս է ուղեգիր, որում միայն նշված է լինում, թե քանի օր պիտի ուղևորը մնա իրենց մոտ, սակայն դրա վրա նշված չի լինում, թե որքան գումար է վերջինս վճարել գործակալությանը: Մինչդեռ տիկին Իսկուհին մեզ հետ զրույցում նշել է, որ Կարին»-ում են նկատել, որ իր գումարը 80 հազար է, իսկ հանգստանալու համար գործակալությունը ընդամենը 3 օր է նշել ուղեգրի մեջ:
Ուստի պարոն Պողոսյանից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք իրենց հետաքրքիր չէ, թե տուրիստական գործակալությունը ճիշտ է ներկայացնում հաճախորդներին իրենց ծառայությունների գումարը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթե սխալ և ոչ մատչելի գներ ներկայացվեն, ապա հանգստյան տունը հաճախորդներ կկորցնի: Պարոն Պողոսյանը նշեց. «Մտավախություն չունենք, որովհետև, օրինակ, եթե մեզ մոտ հաճախորդը մնում է 3 օր, ապա մենք դա բազմապատկում ենք 9-ով, և դրա 10 տոկոսը ուղարկում տուրիստական գործակալությանը, ես գործակալության հետ ուրիշ գործ չունեմ»:
Իսկ առհասարակ պարոն Պողոսյանը գտնում է, որ սոցփաթեթներին իրենք իրենցով արդեն իսկ ավանտյուրա են, քանի որ միայն մեկ փաստաթուղթ ստորագրելու համար մարդը ստիպված է լինում նախ վճարել 1900 դրամ, ապա բանկին ևս 4000 դրամ՝ պայմանագիր կնքելու համար, իսկ եթե հաշվի առնենք, որ յուրաքնչյուր տարի սոցփաթեթով հանգստյան տներ են գնում մոտ 150 հազ մարդ, ապա ստացվում է, որ բանկը շահում է 250 մլն դրամ:
Լիանա Կարապետյան
Երեկ «Արզնի կաթ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, թե՝ Սննդի անվտանգության ծառայության կողմից կատարված իր որոշ ապրանքատեսակների փորձաքննությունը իրենց չի բավարարել: Ընկերությունն իր կողմից կրկնակի փորձաքննության է ուղարկել ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիա, և ստացվել է պատասխան, որը ժխտել է Սննդի անվտանգության ծառայությանը պատկանող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձաքննության արդյունքները:
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ տուժողն այս դեպքում սպառողն է՝ իր՝ ոչ լիարժեք ինֆորմացիա ստանալու արդյունքում, սակայն այստեղ հետաքրքիր է մի հանգամանք. երկու լաբորոտորիա, որ պետական կառույցի համարում ունեն, ասել է թե՝ կոչված են իրենց գործունեությամբ օգտակար լինել ՀՀ քաղաքացուն, նույն ապրանքը փորձաքննելիս՝ ստացել են տարբեր արդյունքներ:
Այս հանգամանքն, անշուշտ, պետք է մտածելու տեղիք տա պատկան մարմիններին, իսկ սպառողների շահերը պաշտպանելու կոչված կառույցներին դրդի պահանջելու առավել պատասխանատու վերաբերմունք հանրության նկատմամբ:
Հիշեցնենք, որ օրերս ՍԱԾ-ն տարածել էր հաղորդագրություն, թե՝ համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի 2013 թվականի օգոստոսի 5-ի արձանագրության՝ մի շարք ապրանքատեսակներ ցուցանիշներով չեն համապատասխանել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին:
Երեկ Արզնի կաթ ընկերությունը տարածել էր մեկ այլ հաղորդագրություն.
Համաձայն այդ որոշումների` «Արզնի կաթ» ընկերության փոխտնօրեն` Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ, վերը նշված արտադրատեսակները ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՓԲԸ-ի փորձարկման լաբորատորիայում E-01-Q-0013-2011 ենթարկվեցին արտադրանքի նմուշների փորձարկման:
Եզրակացությունը`նմ.1-7-ի փորձարկման արդյունքները համապատասխանում են ՀՀ Կառ. Որոշում 1925 –Ն աղ.4,կ.կ.4.1,4.6,4.8,4.10,4.15 –ի պահանջներին:
Իսկ այսօր ՍԱԾ-ն կրկին հաստատել է իր փորձաքննության արդյունքները:
Ստորև շարադրվածն իմ անձնական, սուբյեկտիվ կարծիքը չէ: Շարադրվածն առավելապես հոգեբական փաստեր և մեխանիզմներ են, որոնց հետ հաշվի չնստել հնարավոր չէ:
Մեր պատկերացումները մեր մասին: Ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ մեր ազգային ինքնության, ազգային հոգեկերտվածքի (մենթալիտետ) վերաբերյալ պատկերացումներում շատ հաճախ ենք հանդիպում որակումների, կարծիքների ու գնահատականների, որոնք առավելապես բացասական բնույթ են կրում («Հայերը միասնական չեն», «Հայերն օրինապաշտ չեն» և այլն և այլն): Հարկավոր է նկատի ունենալ, որ առօրյա գիտակցության մակարդակում այդ պատկերացումները միշտ էլ առավելապես ստերեոտիպ (կարծրատիպային) բնույթ են կրում և այս հանգամանքը բնութագրական է ոչ միայն հայերիս, այլև մարդկային ցանկացած հանրության համար:
Ստերեոտիպի բնորոշումը և դրա առաջացումը: Ստերեոտիպն այս կամ այն երևույթի վերաբերյալ լայնորեն տարածված, կայուն, մակերեսային և հաճախ միանգամայն սխալ պատկերացումն է: Ստերեոտիպ պատկերացումները հենց այնպես չեն ձևավորվում, դրանք ծնունդ են առնում մարդկանց (հանրույթի) կյանքում տեղի ունեցած իրադարձությունների ազդեցության արդյունքում` որպես այդ իրադարձություններին տրվող բնական հոգեբանական ռեակցիա (հակազդում): Երբեմն այս կամ այն հանրությանը որոշակի ստերեոտիպեր դիտավորյալ կերպով ներշնչվում են նաև դրսից` համապատասխան քարոզչության միջոցներով:
Ցեղասպանության տրավման և դրա ծնած ստերեոտիպերը: Ցեղասպանությունը կորստյան տրավմա է: Ցեղասպանությունն այնպիսի ահռելի տրավմա է, որն ախուսափելիորեն բարդույթներ է ծնում ոչ միայն ցեղասպանություն տեսածների, այլև նրանց սերունդների մոտ, քանի որ այդ սերունդների ներկայացուցիչներն իրենց նույնացնում են իրենց էթնոսի հետ: Ցանկացած հանրության մեջ այդ նույնացումը շատ խորն է և ազգային/էթնիակական ինքնագիտակցությունը անհատական ինքնագիտակցության ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Ցանկացած քիչ թե շատ նշանակալի կորստյանը հետևող բնական ռեակցիան դեպրեսիան է (ընկճախտ): Ինչպե՞ս է այն դրսևորվում: Դեպրեսիայի դրսևորումների մեջ կան հիմնական, առանցքային ախտանիշներ, որոնք կազմում են դեպրեսիայի միջուկը: Մնացած դրսևորումները խմբվում են այդ առանցքային ախտանիշների շուրջը` ինչպես խաղողի հատիկները ճութի ճյուղերի վրա: Որո՞նք են դեպրեսիայի ամենակարևոր դրսևորումները: Ցանկացած բռնությունների, ճնշումների ենթարկված մարդու մոտ անխուսափելիորեն տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ անկում: Այդ անկումը դրսևորվում է մեղավորության, անզորության, անարժանության, ոչ մի բանի պիտանի չլինելու, ինքն իրեն արհամարհելու, ատելու, դատապարտելու, մեղադրելու, միևնույն ժամանակ նաև վրեժի, բռնացողի հանդեպ ատելության չափազանց ինտենսիվ զգացումներով, շրջապատողներից կարեկցանք հայցելու և արդարությունը վերականգնելու սպասումներով, խնդրանքներով կամ պահանջներով: Իսկ երբ շրջապատողների (իմա` ցեղասպանություն իրականացնողների և միջազգային հանրության) վարքը չի համապատասխանում այդ սպասումներին, առաջ են գալիս հիասթափություններ, որոնք կարող են ուժեղացնել սեփական անզորության զգացումը, հուսահատությունը, լիովին իռացիոնալ բնույթ կրող ինքնախարազանումները: Տրավմային տրվող պատասխան հակազդումն ուղեկցվում է ագրեսիվ ապրումներով, ատելությամբ: Այդ ագրեսիան դրսևորվում է երկու ուղղություններով: Այն ուղղվում է մի կողմից բռնացողի, ագրեսորի դեմ, մյուս կողմից էլ` (ինչը շատ կարևոր է ու հատկանաշական) առավել մեծ չափով ուղղվում է հենց իր դեմ: Դեպրեսիան, հայտնի բնորոշմամբ, դեպի ներս ուղղված զայրույթ է, դեպի ներս ուղղված ագրեսիա: Դեպրեսիայի կարևորագույն դրսևորումը մտածողության խանգարումներն են: Մարդը միմիայն իրեն է մեղադրում իր կյանքում տեղի ունեցած բոլոր բացասական իրադարձությունների համար, ընդսմին այդպիսի գնահատումը լինում է կատարելապես իռացիոնալ և զուրկ որևէ տրամաբանական հիմնավորումներից: Բայց դեպրեսիայի վիճակում գտնվող մարդը չգիտի, որ իր մտածողությունը խանգարվել է և համոզված է լինում, որ իր այդ գնահատումները միանգամայն ճշմարիտ են և համապատասխանում են իրականությանը: Օրինակ. Երկրաշարժի ժամանակ երեխային կորցրած ծնողն իրեն էր մեղադրում երեխայի զոհվելու համար և դա պատճառաբանում էր այսպես. «Եթե ես նրան այդ օրը դպրոց չուղարկեի, ապա այդպես չէր լինի»: Բայց որտեղի՞ց նա կարող էր իմանալ, որ այդպիսի բան է լինելու:
Դեպրեսիան հանգեցնում է ընկալման ֆիլտրի (սև ակնոցի) առաջացմանը, որի արդյունքում մարդն իր կյանքից ընկալում է միմիայն բացասական, տհաճ իրադարձությունները, ապագայից որևէ դրական բան չի սպասում, ընկնում է հոռետեսության և հուսահատության գիրկը: Նա սկսում է առաջնորդվել ոչ թե իրականության փաստերով, այլ այդ փաստերը սկսում է հարմարեցնել իր խաթարված ընկալմանը, տարատեսակ «հիմնավորումներ» և «ապացույցներ» է բերում իր այդ ընկալումներն արդարացնելու համար:
Հետևանքները: Դեպրեսիայի ամենավտանգավոր դդրսևորումներից մեկն էլ այն է, որ ինքնագնահատականի կտրուկ անկումը հանգեցնում է իր մասին (տվյալ դեպքում` սեփական էթնոսի մասին) բացասական կայուն ստերեոտիպերի ձևավորմանը, արմատավորմանը և տարածմանը, իսկ տրվամայի հետևանքները չհաղթահարվելու դեպքում` նաև դրանց մշտական վերարտադրմանը: Տրավմային հաջորդող ժամանակաշրջաններում ցանկացած բացասական, տհաճ իրադարձություններ և երևույթներ ակտիվացնում են այս ստերեոտիպերը և դրանց ազդեցությունը:
Այսպիսով. դեպրեսիայի առանցքը կազմում են մտածողության խանգարումները, ընկալման լիակատար իռացիոնալությունը, ինքնամեղադրանքները (ամոթի, մեղավորության սուր, այրող զգացումները) և ինքնախարազանումները: Մարդիկ սկսում են իրենց մեղադրել ու դատապարտել այն բաների համար, որոնցում նրանք, օբյեկտիվորեն ոչ մի մեղք չունեն: Եվ սա լիովին համապատասխանում է նաև ցեղասպանության պարագային:
Մերօրյա ստերեոտիպերը: Դեպրեսիայի վերը շարադրված դրսևորումները ստանդարտ ռեակցիաներ են և ինչպես տեսնում ենք, այդ բոլոր ռեակցիաները մեզ մոտ դիտվում են ցեղասպանության համատեքստում և ազգային ինքնության վերաբերյալ պատկերացումներում: Գրեթե ամեն քայլափոխին կարելի է հանդիպել այսպիսի տեսակետների, իբր բացառապես միայն մենք ենք մեղավոր կատարվածի համար, քանի որ միասնական չենք եղել, քանի որ պարզապես թույլ ենք տվել, որ մեզ մորթեն, չենք պայքարել և այլն և այլն և այլն: Նույն դասին են պատկանում նաև «մենք շատ դավաճաններ ունեցող ազգ ենք», «մենք իրար պահող չենք, միասնական չենք» և սրանց նման ստերեոտիպերը: Ինչպես արդեն նշվեց, այսպիսի ստերեոտիպերի ազդեցության տակ գտնվող մարդիկ փորձում են անգամ հիմնավորել այդ իռացիոնալ ընկալումները` պատմական ինչ-ինչ իրադարձություններ կամ դրվագներ մատնանշելով, առանձին դեպքերի սուբյեկտիվ մեկնաբանումներն ընդհանրացնելով: Բայց նրանք իրենց դատողությունները կառուցում են առավելապես գեղարվեստական գրականությունից վերցված դրվագների, կամ էլ պատմական փաստերի սուբյեկտիվ ժամանակագրության, ինչ-որ մարդկանց սուբյեկտիվ դիտարկումների հիման վրա: Մինչդեռ իրականությունը և գեղարվեստական գրականությունը կամ պատմական իրադարձությունների սուբյեկտիվ ժամանակագրությունը բացարձակապես տարբեր բաներ են: Հավելեմ, որ դրական ձեռքբերումները, հաջողությունները չտեսնելու և արժեզրկելու հետ միասին դեպրեսիային բնորոշ է ևս մեկ մեխանիզմ. միմիայն բացասական երևույթները տեսնելը և դրանք անհիմն կերպով ընդհանրացնելու մեխանիզմը:
Եզրակացություն: Հարկավոր է չմոռնալ էթնիկական/ազգային բացասական ստերեոտիպերի երկրորդ աղբյուրի մասին ևս: Այն, որ այդ ստերեոտիպերը հաճախ մեզ ներշնչված են լինում նաև դրսից: Թեև ստերեոտիպերի ձևավորման մեջ, ըստ իս, այս աղբյուրը երկրորդային նշանակություն ունի: Բացասական ստերեոտիպերը կայուն են, հեշտությամբ տեղի չեն տալիս և դրանք հաղթահարելու համար համապատասխան ծրագրված քարոզչություն և քաղաքականություն պետք է վարվի: Հուսալը, թե ժամանակի ընթացքում այդ ստերեոտիպերն ավտոմատ կերպով կվերանան, իրատեսական չէ: Դրանք ավտոմատ կերպով չեն չքանա, այլ շարունակաբար կվերարտադրվեն, քանի դեռ տրավմայի հետևանքները վերացված չեն: Ցեղասպանության տրավմայի լավագույն բուժումն, ինչ խոսք, կլիներ ազգային և պետական մակարդակներում նորանոր նշանակալի հաջողությունների հասնելը, ձեռքբերումներ ունենալը: Դա կօգնի վերականգնելու խաթարված ինքնագնահատականը: Լիակատար բուժումը կլիներ պատմական արդարության վերականգնումը և համարժեք փոխհատուցում ստանալը: Բայց սա չափազանց դժվար խնդիր է, որի համար տևական ժամանակ և համազգային ջանքեր են պահանջվում: Հարցի լուծումը, բնականաբար, միայն մեզանից չի կախված: Բայց մենք պարտավոր ենք առավելագույն ջանքեր թափել այդ ուղղությամբ:
Բացասական ստերեոտիպերից ձերբազատվելը կարևոր խնդիր է, քանի որ հենց այս ստերեոտիպերն են մեծապես պայմանավորում մեր հավակնությունների մակարդակը, սեփական ուժերի ու հնարավորությունների նկատմամբ մեր հավատի և վստահության աստիճանը, և, ի թիվս այլ գործոնների, պայմանավորում մեր վարքն ու գործողությունները տեղական ու միջազգային մակարդակներում:
Ու թեև մինչ օրս ցեղասպանության սոցիալ-հոգեբանական որևէ լուրջ վերլուծություն չի իրականացվել, անչափ կարևոր է հասկանալը, թե ինչու և ինչպես են ձևավորվում ազգային/էթնիակական բացասական ստերեոտիպերը, որպեսզի սկսենք ձերբազատվել դրանցից:
Բարդույթներից ազատվելու ժամանակն է:
Հրաչյա Ամիրյան
Հոգեբան
Ի պատասխան մեր հարցի, թե ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի (Բուռնաշի) դեմ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի աշխատակից Լիանա Շահբազյանը փաստեր է ներկայացրել այն մասին, թե վերջինս սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ նրա փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան՝ պարտքերի պատճառով, «Հայկական Վարկածի» հետ զրույցում «Հրազդան հոլդինգ» ՓԲԸ-ի մամլո պատասխանատու Թամարա Սարգսյանն ասաց. «Այո, նա եղել է Աղաբաբյանի տնտեսուհին, պարտքով գումար է խնդրել, սակայն այդ կարգի սուտը կամ բարբաջանքը չեմ կարող մեկնաբանել, երևակայությունս չի բավարարում»:
Այսօր հաղորդագրություն է տարածվել, թե ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանի հաղորդման հիման վրա Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն։
Թամարա Սարգսյանն այս դիտարկման վերաբերյալ ասաց. «Պրն. Աղաբաբյանը գործերով բացակայում է երկրից: Վստահ եմ, որ իրավապահները կզբաղվեն և համապատասխան եզրակացություն ու մեկնաբանություններն իրենք կտան:
Ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ Լ.Շահբազյանը ոստիկանությունում հայտնել է, թե ԱԺ պատգամավոր, «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի հիմնադիր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան՝ ունեցած պարտքերի պատճառով:
Լ.Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար: Գումարը Շահբազյանն օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր: 2013թ. հունիսին ազատվել է աշխատանքից, քանի որ ստացած աշխատավարձով չի կարողացել վերադարձնել ունեցած պարտքերը, եւ խնդրել Աշոտ Աղաբաբյանին իրեն տրամադրել աշխատանքի վերաբերյալ տեղեկանք, որպեսզի կարողանա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բանկում գրավադնի և ստացած վարկի գումարով փակի պարտքերը: Տեղեկանքը չի տրամադրվել, փոխարենը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակում վերջինս առաջարկել է տալ Աշոտ Աղաբաբյանի անվամբ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում և ստացված վարկի գումարով կփակվի պարտքերը, որին դիմումատուն չի համաձայնել:
Խոսակցությանը միջամտել է Աշոտ Աղաբաբյանի փեսան` Վարդան Հարությունյանը, ով պահանջել է շուտափույթ վերադարձնել պարտքերը: Շահբազյանը գրել է նաև պարտավորագիր՝ Աշոտ Աղաբաբյանին 20.200 ԱՄՆ դոլար պարտք լինելու մասին` դրա մեջ ներառելով նաև ընկերության մյուս աշխատակիցներից վերցված գումարները: Մինչև պարտքերը վերադարձնելը, ըստ տիկնոջ, Գագիկ Ժամհարյանն ու Վարդան Հարությունյանը առաջարկել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան պահել իրենց մոտ, որին չի համաձայնել, ապա նաև նկատել է, որ սեղանի վրայից բացակայում է ավտոմեքենայի բանալին, իսկ Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո իր կայանած վայրում չի հայտնաբերել ավտոմեքենան:
Լ.Շահբազյանի ենթադրությամբ հնարավոր է այն առևանգել է իրենից առաջ աշխատասենյակից դուրս եկած Վարդան Հարությունյանը:
Լիանա Շահբազյանը ոստիկանությունում տված բացատրության ժամանակ նաև հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում և վախենում նշված սպառնալիքից:
Սուրիկ Խաչատրյանի որդու փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքել է այն լուրը, թե իր պաշտպանյալ Տիգրան Խաչատրյանը դեպքի ժամանակ եղել է թմրանյութի ազդեցության տակ, նշելով, թե դա բառերի մանիպուլյացիա է. «Եթե որևէ մեկը ինձ նման եզրակացություն ցույց տա, կհրաժարվեմ Տիգրան Խաչատրյանի պաշտպանությունից»,-հայտարարել է Ռուբեն Սահակյանը:
«Հայկական Վարկած»-ը փաստաբանի հայտարարության հետ կապված զրուցեց Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի հետ: Վերջինս չցանկացավ մեկնաբանել իր գործընկերոջ ասածները և նշեց, որ ի տարբերություն Ռուբեն Սահակյանի, ինքը կարող է հիմնավորել ,որ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ:
«Իմ կոլեգիայի ասածներն իրենից ճշտեք. ես մնում եմ իմ կարծիքին, որ Տիգրան Խաչատրյանը եղել է թմրանյութի ազդեցության տակ, իմ ասածն ունի հիմնավորում, իրենը՝ ոչ: Իմ ասածը հիմնավորվում է փորձաքննության արդյունքով»,-ընդգծեց փաստաբան Ալումյանը:
Թիվ 38 ընտրատարածքում արդեն իսկ թեժ կրքեր են բորբոքված. այստեղ շրջանառվում են մի շարք թեկնածուների անուններ՝ մասնավորապես Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եղբորորդու` Առնոլդ Հակոբյանի, «Դավիթբեկյան ուխտեր» ԵԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանի (նա հենց Լիսկայի նախընտրած թեկնածուն է, որի համար Լիսկան պայքարում է), ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մկրտչյանի, Խաչիկ Ասրյանի, ՀՅԴ-ից Արթուր Աթայանի անունները:
Սակայն «Հայկական Վարկած»-ի հավաստի տեղեկություններով, այս բոլոր թեկնածուներից նախապատվությունը տրվելու է Արմեն Կարապետյանին, որը 2002-08թթ եղել է Կապանի քաղաքապետ, 2011 թվականից Սյունիքի մարզպետի խորհրդական, իսկ նախկինում՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Սյունիք գազ» ԳԳՄՄ պետ:
ՊԵԿ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահ Սերժ Սարգսյանն իր գոհունակությունը հայտնեց Հարկային և մաքասային ոլորտի աշխատակիցներին՝ պետակամետ գործունեության և բյուջեի կատարողականի բարձր արդյունքների համար:
Իհարկե, նախագահը նաև նշեց, որ կա հարկային ստվեր և կոչ արեց աննահանջ ու խիստ պայքար մղել դրա դեմ:
Վերջերս, հանգստյան սեզոնին հաճախ եմ պտտվել երկրում և առնչվել եմ գազի լցակայաններում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ ֆինանսական գործունեությանը:
Նշեմ, որ բոլոր լցակայաններում աշխատակակիցներին բացի գազի գնի մուծման անդորրագիրը, առձեռն տրվում է միջինը 500 դրամ, որը ոչ մի տեղ չի գրանցվում և փաստորեն ստվերային եկամուտ է:
Իմ ունեցած հավաստի տվյալներով՝ այդ 500 դրամի 200 -ը անմիջապես գազ լցնող աշխատակիցներին է մնում, իսկ 300 դրամը՝ բազմապատկած անդորրագրերի քանակը տրվում է լցակայանի օրվա հերթապահ պետին:
Ստացվում է՝ միջինը գազի լցակայաններում ստվերային եկամուտը կազմում է մեկ միլիոն դրամ, որը տարվա կտրվածքով ստացվում է 365 միլիոն: Եթե դա բազմապատկում ենք Հայաստանում գործող բոլոր լցակայանների թվով, ապա պետական բյուջեն մուտք չի արվում տարեկան մոտավորապես 10 մլրդ դրամ: Նման խոշոր եկամուտ ստանալ թույլատրելի չէ հասարակ մահկանացուին ՝ճշմարտությանը բաց աչքերով նայենք, գազի լցակայանները ՀՀ-ում պատկանում են մարզպետներին, գործող գեներալներին ու խոշոր օլիգարխներին:
Հայաստանը, որը ֆինանսական միջոցների սուր կարիք ունի և որի թոշակառուներն ու սոցիալապես անապահով խավերն ապրում են աղքատության շեմի ամենացածր պայմաններում, չի կարող իրեն թույլ տալ նման միջոցների կորուստ, այն դեպքում, երբ այդ լցակայանների տերերն օրեցօր ավելի են հղփանում:
Ուստի հարց ենք ուղղում ՀՀ նախագահին. «Պարոն նախագահ, մի՞թե սա էլ է հեքիաթ,(Վերահսկիչ պալատի նախագահի բյուջեի թալանման հետ կապված հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանը ասել էր.«Հեքիաթ է») և համապատասխան մարմինները չգիտեն, որ լցակայան մտնող յուրաքանչյուր վարորդից պետական բյուջե հարկերի տեսքով մուտք չի արվում մոտավորապես հարյուր դրամ և այդ հարյուր դրամը մտնում է անարժան գանձագող մեծահարուստների գրպանը:
Ահա, թե ինչու թոշակառուները կոպեկներ են ստանում, աշխատավարձները չեն ապահովում քաղաքացու նվազագույն զամբյուղը, հաղթանակ կերտած ազատամարտիկներն սոցիալական լուրջ խնդիրների մեջ են, իսկ ՀՀ քաղաքացիները անդարձ լքում են իրենց երկիրը:
Երևի, սա՞ էլ է հեքիաթ, որին առնչվում են հարյուր-հազարավոր քաղաքացիներ, և որոնք այս իրականության ականատեսն են:
Արա Հարությունյան
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.