23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Այդ մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ոչ թե ճիշտ այլ ճշտագույն ճանապարհի վրա ենք»,-երթի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը՝ մեկնաբանելով ադրբեջանական փորձագիտական շրջանում շրջանառվող կարծիքը, թե Ադրբեջանը պետք է հատուկ նշանակության ուժեր ուղարկի Հայաստան՝ Սրբազան սարժման դեմ։
Նա հայտնեց, որ Փաշինյանին աջակցության այդ կոչերը Սրբազան շարժմանը հետ չեն պահելու պայքարից։
Բագրատ Սրբազանն արձագանքեց իշխանական քարոզչամեքենայի տարածած այն հայտարարությանը, թե շարժումը ցանկանում է քաղաքացիների արյունը հեղել։
«Ես միշտ ասել եմ, որ իրենք թող հայելի դնեն և տեսնեն, թե իրենք միշտ ինչպիսի արյուն են հեղել և ում արյունն են հղում թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր, թե՛ բարոյական։ Արյունն էլ, ամեն ինչն էլ իրենց վրա է և այս ամբոջը դրա վկայությունն է»,-հայտարարեց Սրբազանը։
Պատասխանելով իրեն ոստիկանական օպերատիվ ծառայությունների ուժեղացված հետևելու մասին հարցին՝ Սրբազանն ասաց, որ նախորդ օրը օպերատիվ ծառայողներից ոչ ոք չի եղել իր շրջակայքում։
«Գիշերը մի հոգի փախել է, այսօր առավոտյան մեկ հոգու բացահայտել ենք։ Տղան եկել, ասել է, որ ուղղակի ծառայություն է իրականացնում։ Օրհնություն է խնմդրել, օրհնել եմ, բայց նաև ասել, որ եթե չեն կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում, այդ հալածանքը միշտ լինելու է և պետք է ծառայեն պետությանը, ոչ թե անձին»։
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում:
Նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը:
«Իմ կարծիքով՝ մենք պետք է արձանագրենք, որ ՀՀ քաղաքացու համար ազատությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է արդարություն, անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Մենք չենք էլ նկատել, որ մեր պետության գոյության ընթացքում այն, ինչ մենք անվանել ենք անվտանգություն, բավականին վտանգավոր է եղել: Անունը դրել ենք անվտանգություն, բայց այդ անվտանգության ապահովումը՝ մեր ընկալմամբ, փորձել ենք իրականացնել նորանոր վտանգներ գեներացնելու ճանապարհով»,–ասաց վարչապետը:
Նա կարևորեց արձանագրել, որ անվտանգությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է խաղաղություն: Խաղաղությունն է, որ կարող է ապահովել անվտանգություն:
«Անվտանգության այն կոնցեպտը, որը մենք մինչև այժմ իրականացրել ենք, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում»,–ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա նույնպես իրական Հայաստանի և ոչ իրական Հայաստանի հայեցակարգերի միջև ընկած ճեղքումն է:
Բարեկեցությունը, ըստ նրա, ևս բավարար չէ:
«Ի՞նչ է նշանակում բարեկեցություն. եթե շատ սաղմնային մակարդակում նայենք, մարդն ունի շոր, սնունդ, աթոռ, որոշակի նյութական կարիքներ ապահովելու և բավարարելու հնարավորություն: Դա մեզ պե՞տք է բավարարի: Ոչ, ես կարծում եմ, որ չպետք է բավարարի: Այդ բոլոր պայմաններն ապահովելով՝ մարդը կարող է լինել ոչ երջանիկ: Հետևաբար, բարեկեցությունն այլևս բավարար չէ, որովհետև հարկավոր է երջանկություն»,–նշեց նա:
Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության տոնի առիթով։
Մայիսյան հերոսամարտերի պատմական իրադարձությունները անկյունաքարային նշանակություն ունեցան հայոց պետականության վերականգնման՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և մեր ազգային կյանքի վերազարթոնքի գործում։ Հայոց Ցեղասպանության սոսկալի ողբերգությունը վերապրած մեր ժողովուրդը կենաց ու մահու պայքարի ելավ և կերտեց իր փառապանծ հաղթանակները։
Այս օրերին, երբ անվտանգային լրջագույն սպառնալիքների և գոյաբանական հիմնախնդիրների առջև ենք, հրամայական է, որ միասնական, աննկուն ու հաստատակամ լինենք՝ ընդդեմ մեր ազգային կյանքը փոթորկող ներքին և արտաքին մարտահրավերների։
Սիրելիներ, Հանրապետության տոնի առիթով Հայրապետիս մաղթանքն է, որ հանուն հայրենական մեր կյանքում խաղաղության հաստատման և արժանապատիվ գոյընթացի, նպատակասլաց հանձնառությամբ և առ հայրենին սիրով ձեռնամուխ լինենք մեզ պատուհասած աղետների ու փորձությունների հաղթահարմանը և հզոր ու անվտանգ մեր պետության կերտմանը։ Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը, որպեսզի միասնականության հուսառատ ու զորեղ ոգով հաստատենք մեր կյանքում ապահովություն և խաղաղություն։
Աղոթում ենք, որ Երկնավոր Տերը պահապան և օգնական լինի մեր ժողովրդին՝ ամուր պահելու աստվածապարգև մեր ազատությունն ու անկախ պետականությունը և համազգային ներուժով շեն ու բարօր դարձնելու մեր նվիրական հայրենիքը։
Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում Թուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի ազգային պաշտպանության հանձնաժողովների նախագահների 1-ին հանդիպմանը, հայտնում է Anadolu-ն։
Այսպես է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել 4 հայկական գյուղերի հանձնումը Ադրբեջանին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, նա ասաց, որ Ադրբեջանը «ճանապարհ հարթեց տարածաշրջանում կայուն խաղաղության համար՝ վերջ դնելով Ղարաբաղի օկուպացմանը, որը տևեց գրեթե երեք տասնամյակ»։
Ֆիդանը դրական քայլ է անվանել «Հայաստանի կողմից օկուպացված չորս գյուղերի վերադարձը Ադրբեջանին», ինչպես նաև Ալմաթիում ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի բանակցությունները։
Նա ընդգծել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին այս գործընթացում։ Ֆիդանը նաեւ վստահություն է հայտնել, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը դրական արդյունքներ կունենա ոչ միայն երկու երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար։
Մայիսի 20-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է դիմել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 57-ամյա Լեո Նիկոլյանը և մատնացույց է արել մի քաղաքացու, ով, ըստ իր հայտարարության, ցանկացել է իր սայլակի մեջ տեղադրված պոլիէթիլենային տոպրակից գումար գողանալ, հաղորդում է Shamshyan.com-ը:
Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերները հայտնաբերել են Լ. Նիկոլյանի կողմից ներկայացված քաղաքացուն, և տեղափոխել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Այդ քաղաքացին Երևան-Փարիզ չվերթի ուղևոր, ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Սերոժ Մեսրոպյանն է: Լ. Նիկոլյանը ֆրանսահայ լրագրող է, ով «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի օր է՝ հացադուլ է հայտարարել ու նրա մուտքը Հայաստան արգելված է:
Իրանում համակարգի մեջ իրականում ոչ մի լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել, եթե ցանկանում էին ապակայունացնել իրավիճակը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց պ.գ.թ. , «Ապրի» վերլուծական կենտրոնի գիտաշխատող, «Հայկական նախագծի» համահիմնադիր, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը:
«Իրանում կա հստակ Սահմանադրություն ու հոգևոր առաջնորդ ու այսպիսի քայլերով ոչ մի բանի չեն հասնի»,- նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ օրակարգում դրած է Իսրայել-Սաուդյան Արաբիա հարաբերությունների բարելավումն է և հարցն այստեղ Պաղեստին պետության մեջ է, որն Իսրայելը չի ցանկանում ընդունել: ԱՄՆ-ն փորձում է իր դաշնակիցներին կապել իրար հետ ու Սաուդյան Արաբիան կդառնա դե յուրե ԱՄՆ-ի դաշնակիցն արդեն ու ուժային բալանսը Մերձավոր Արևելքում կտրուկ կփոխի տարածաշրջանը:
«Իրանում շահագրգռված չեն սկսել պատերազմ իրենց սահմանների մոտ: Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին: Ալիևն այդքան էլ գիժ չէ, որ ընդունի Իսրայելի աջակցությունը վերացնելու Իրանի ղեկավարությանը: Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելու հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր, բայց օգտագործել են Ադրբեջանի ենթակառուցվածքը, տարածքը»,- ընգծեց Սերգեյ Մելքոնյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ Իրանը մտնում է նախընտրական փուլ հուլիսին, իսկ ԵՄ-ն ընտրությունների է հունիս ամսին ու այս հունիս-հուլիս ժամանակահատվածը Ադրբեջանը կարող է օգտագործել և ուժ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նոր զիջումների գնա Հայաստանը:
«Գաղտնի բանակցությունների ժամանակ, որը Իրանը հաստատել է՝ Իրան-ԱՄՆ ֆորմատով քննարկում էին Մերձավոր Արևելքի անվտանգային համակարգը: ԱՄՆ-ն շահագրգռված չէ լինել լայնածավալ պատերազմում Իրանի դեմ, որպեսզի ինչ-որ Բենիամին Նեթանյահու մնա իշխանության»,- շեշտեց նա:
Սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին:
Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ համար սկզբունքային էր, որ Սահմանազատման գործըթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծենք, այլ նախկինում Ալմաթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրենք:
Սրա համար նախ մենք հղում էինք անում Ալմաթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա արձանագրվեց: Հիմա նաև մենք քարտեզների հղումը ունենք, և դրանք Խորհրդային միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են:
Մենք որդեգրել ենք սկզբունք, որ սահմանը անցնում է այնեղով, որտեղով անցնում է: Սա նույնպես չափազանց կարևոր սկզբունք է, որովհետև եթե մենք գնայինք այն տրամաբանությամբ, որ այս կզբունքից շեղվելով պետք է նոր սահմանագիծ ստեղծենք, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների հարատև աղբյուր:
Այս սկզբունքով մենք էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք»,- ասել է նա:
Վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում շատ բան է տեղի ունեցել՝ խորապես ցնցելով ապաշնորհ, անփորձ, պարտվող և մոլորեցնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը պետք է հրաժարական տված լիներ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, այն օրը, երբ ստորագրեց Ադրբեջանի հետ կապիտուլյացիայի համաձայնագիրը:
Փաշինյանը իշխանության եկավ շահագործելով ժողովրդի դյուրահավատությունը և նրա վրդովմունքը նախկին ղեկավարների նկատմամբ: Նա հայտարարեց, որ խաղաղություն կբերի Հայաստանին, նրանց զավակներն այլևս չեն զոհվի պատերազմներում, նրանք կապրեն բարեկեցության մեջ՝ բարձր վարձատրվող աշխատանքով, չի լինի կոռուպցիա և միլիոնավոր այլ կեղծիքներ, որոնցով մոլորեցրեց հանրությանը։
Իր նորահայտ իշխանությունից արբեցած՝ Փաշինյանը ամբողջովին խելագարվեց: 2018 թվականին, երբ նա և իր հետևորդների ամբոխը շրջապատեցին խորհրդարանի շենքը, նա ամբարտավանորեն հայտարարեց, որ կամ ինքը կդառնա վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Սա ինքնահռչակված ժողովրդավար առաջնորդի հայտարարությունն է, որը դարձավ բռնապետ:
2021 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Փաշինյանը մուրճը ձեռքին կանգնեց բեմի վրա՝ խոստանալով ջարդել իր քաղաքական հակառակորդների գլուխները: Նա նաև սպառնաց իր հայ մրցակիցներին «ծեփել պատերին և փռել ասֆալտին»: Սա է նրա կոպիտ պատկերացումը ժողովրդավարության մասին։
2018 թվականին Փաշինյանը իր հետևորդների բազմությանն ասաց, որ ինքը կլքի պաշտոնը, երբ ժողովուրդը պահանջի իր հրաժարականը: Այդ ժամանակից ի վեր նա անտեսել է իր հրաժարականի բոլոր պահանջները՝ կառչած մնալով իր իշխանական աթոռից: Նրա հրաժարականը պահանջող բազմաթիվ ցույցերից մեկի ժամանակ, երբ լրագրողը հարցրեց, թե արդյոք նա կպահպանի իր խոստումը և հրաժարական կտա, նա ամբարտավանորեն պատասխանեց. «սա ժողովուրդը չէ»՝ ակնարկելով, որ «ժողովուրդ» է համարում միայն իրեն սատարողներին։
Թեև Փաշինյանի կողմնակիցները կեղծորեն պնդում են, որ նա ընտրվել է վարչապետ, փաստն այն է, որ նա չի ընտրվել, քանի որ վարչապետի պաշտոնը ընտրովի պաշտոն չէ: Նա ընտրվել է իր խորհրդարանական մեծամասնության կողմից, որը բաղկացած է նույնքան ապաշնորհ և անփորձ երիտասարդ տղամարդկանցից ու կանանցից:
Փաշինյանը չի հանդուրժում այլախոհներին: Եթե Հայաստանում ապրող որևէ մեկը համարձակվում է քննադատել նրան, վարչապետն իր լավ կերակրված ոստիկանական ջոկատին հրամայում է քննադատին պառկեցնել գետնին, ծեծել ու ձերբակալել։ Նրա գլխավոր դաշնակիցը, խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, փողոցում թքել է հայ մարդու երեսին, միայն այն պատճառով, որ նա քննադատել է իրեն: Իսկ եթե սփյուռքահայը չի համաձայնում Փաշինյանի հետ, ապա նրան թույլ չեն տա մուտք գործել Հայաստան՝ Երևանի օդանավակայան ժամանելուց հետո: Փաշինյանի օրոք Հայաստանը դարձել է բռնապետություն, որը ղեկավարվում է մեկ մարդու քմահաճույքով:
Այժմ գալիս է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որը դեմ է Փաշինյանի կամայական որոշմանը՝ չորս հայկական սահմանամերձ գյուղերը հանձնելու Ադրբեջանին առանց հանրաքվեի և խորհրդարանի հավանության։
Արքեպիսկոպոսն անմիջապես ենթարկվեց Փաշինյանի և նրա մանկլավիկների, այդ թվում՝ ֆեյսբուքի հազարավոր կեղծ հետևորդների կատաղի հարձակումներին, որոնք վարձատրվում են զրպարտելու համար յուրաքանչյուրին, ով համարձակվում է քննադատել վարչապետին:
Փաշինյանն արքեպիսկոպոսին և նրա կողմնակիցներին անվանեց «նարկոբարոններ» և «արտերկրից ուղարկված օտարերկրյա գործակալներ»՝ առանց որևէ ապացույցի: Շատ տգեղ է, երբ կառավարության ղեկավարը փողոցային լեզվով է խոսում՝ իր քաղաքական հակառակորդներին նսեմացնելու համար։ Յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է քննադատել Փաշինյանին, անմիջապես պիտակավորվում է որպես «Կրեմլի գործակալ», որին հազարավոր դոլարներ են վճարում «երկիրը քայքայելու համար»: Ինչո՞ւ պետք է ինչ-որ մեկին վարձատրեն Հայաստանը քայքայելու համար, երբ Փաշինյանն ինքն անձամբ արդեն քայքայում է երկիրը:
Իրադարձությունների տարօրինակ շրջադարձով, արքեպիսկոպոսը կրկնեց նույն մարտավարությունը, որով Փաշինյանը եկավ իշխանության՝ 2018 թվականին երթով Գյումրից գալով դեպի Երևան: Այսպիսով, Սրբազանը Փաշինյանին տալիս է իր սեփական դեղամիջոցի չափաբաժինը: Միակ տարբերությունն այն է, որ Փաշինյանը իշխանության գալու համար խախտեց բազմաթիվ օրենքներ՝ ջարդելով Հայաստանի ռադիոտան դռները, իր հետևորդներով շրջապատելով դատարանը՝ դատավորներին արգելելով մուտք գործել շենք, և արգելափակելով խորհրդարանի մուտքերը:
Արքեպիսկոպոսը ունի առավելություններ ու թերություններ: Սրբազանը հոգևորական է, որի զենքը ճշմարտությունն ու բարոյականությունն են: Նա քարոզում է խաղաղություն, սեր և ոչ բռնություն: Անցած վեց տարիների ընթացքում տարբեր ընդդիմադիր խմբավորումների բոլոր փորձերը Փաշինյանին փողոցային բողոքի ցույցերով տապալելու համար ձախողվել են: Արքեպիսկոպոսը միակ մարդն է, որը ձեռք է բերել մեծ թվով հայերի վստահությունը, որոնք խանդավառորեն միացել են նրա երթին Տավուշից դեպի Երևան: Ավելի քան 100 հազար հայեր հեղեղեցին քաղաքի գլխավոր հրապարակը՝ լսելու նրա ուղերձը:
Մայիսի 9-ին, երբ Սրբազանը ժամանեց Երևան, նա հայտարարեց, որ Փաշինյանին մեկ ժամ է տալիս հրաժարականի համար: Երբ ժամն անցավ և հրաժարական չտվեց, արքեպիսկոպոսը չցանկացավ գնալ հաջորդ քայլին՝ կոչ անել իր 100 հազար հետևորդներին գրոհել շենքը և տապալել վարչապետին: Փոխարենը, Սրբազանը հայտարարեց ամբողջ երկրում մի շարք քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսելու մասին:
Այժմ Սրբազանը խորհրդակցում է ընդդիմության տարբեր առաջնորդների հետ՝ հաջորդ քայլերը քննարկելու համար: Եթե և երբ Փաշինյանը հրաժարական տա կամ ենթարկվի իմփիչմենթի, որոնք երկուսն էլ անհավանական սցենարներ են, արքեպիսկոպոսը ասաց, որ կկազմակերպվի անցումային կառավարություն, որը հետագայում կանցկացնի խորհրդարանական ընտրություններ՝ նոր վարչապետ ընտրելու համար: Մնում է տեսնել, թե արդյոք կհաջողվի Սրբազանի խաղաղ ծրագրերով տապալել Փաշինյանին:
Փաշինյանից ազատվելու լավագույն պատճառը այն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները եռանդուն կերպով գովաբանել են Փաշինյանին իր բազմիցս և անվերջ զիջումների համար: Հայտնի ադրբեջանցի վերլուծաբան Ալի Հաջիզադեն նույնիսկ առաջարկել է ադրբեջանական և թուրքական զորքեր ուղարկել Երևան՝ Փաշինյանի կառավարությանն աջակցելու համար․․․
Բոլոր հայրենասեր հայերը, մի կողմ թողնելով իրենց ներքին տարաձայնությունները, պետք է կոալիցիա կազմեն անցումային կառավարություն ստեղծելու համար, որը կանցկացնի հաջորդ ընտրությունները: Պետք է հանրային ճնշում գործադրվի Փաշինյանի վրա, որպեսզի նա հնարավորինս շուտ հրաժարական տա, քանի դեռ երկիրը չի դադարել գոյություն ունենալ ներքին և արտաքին թշնամիների հարձակումների պատճառով: Սա կարող է լինել Հայաստանի փրկության վերջին հնարավորությունը:
Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում անցկացված «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» (“From the frontline: Armenia’s defence of democracy”) թեմայով քննարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կցանկանար, որպեսզի Հայաստանը 2024 թվականին անդամակցի Եվրամիությանը։ Այս մասին գրում է «Արմենպրես»-ը։
Քննարկման մոդերատորը Փաշինյանին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը։
«Ո՞ր թվականին, ա′յս»,- ասել է վարչապետ Փաշինյանը։
Նա իր ելույթում նաև կարծիք է հայտնել, որ այժմ ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն։
Ըստ Փաշինյանի, չնայած բոլոր մարտահրավերներին՝ Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենաձգտող ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է:
«Իմ կառավարությունը ստանձնեց դրա համար իր պատասխանատվության բաժինը: Վերջերս մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ադրբեջանի հետ՝ սկսել մեր միջպետական սահմանների սահմանազատումը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Դա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք ուղղակի պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն՝ դառնում են պետական սահմաններ: Սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև։ Դա տեղի ունեցավ Պրահայում»,- ասել է նա՝ հավելելով, որ այժմ ժամանակն այդ համաձայնությունները ներառել և արտացոլել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն:
Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, մասնավորապես նշել է․ Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը: Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձություն սկզբունքներին»։
Նա հայտնել է, որ հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման ժամանակ, որին օժանդակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և արտացոլված են հանդիպման արդյունքում նախագահ Միշելի կողմից արված հրապարակային հայտարարության մեջ։
«Մենք պատրաստ ենք շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, մենք ապրում ենք ժողովրդավարության մեջ»,- ասել է Ն. Փաշինյանը։
Ես անկեղծորեն շնորհակալ եմ պարոն Օսկանյանին, բայց ես ոչ հավակնությունն ունեմ, ոչ էլ ցանկությունը, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է: Այսպես արձագանքեց Բագրատ սրբազանը նախկին արտգործնախարար Վարդանի Օսկանյանի այն հայտարարությանը, որ պետք է շարժման վարչապետի թեկնածուն լինի հենց սրբազանը:
Իսկ եթե շարժման մասնակիցների մեծ մասը պնդի հարցին պատասխանելով նշեց. «Ընթացքը կորոշի: Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ: Մարդկային ջանքերն, այո, կարևոր են, բայց, ի վերջո, աստվածային տնօրինությունն ու նախախնամությունն է մեզ ուղղորդողը: Ես այդ ճանապարհին եմ հավատում, ամբողջ կյանքս այդպես է եղել: Ոչ մի բանի չեմ միջամտել»:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ակցիաներին միջազգային լրատվամիջոցների արձագանքին` Բագրատ սրբազանը նշեց, որ կա մեծ հետաքրքրություն: «Մարդկանց դրսում համոզել են, որ Հայաստանում ժողովուրդը մեռած է: Այդպես են ներկայացրել, հենց այդ ձևով: Ոչ մի սեղանի վրա Հայաստան պետությունն ասելիք չունի` ոչ օրակարգ, ոչ նպատակ, ոչ ծրագիր` ոչինչ չունի: Իրեն ասում են»,- հայտարարեց սրբազանը` ավելացնելով, որ «երբ այս մարդիկ մեկնեն` կունենա ասելիք»:
Ընթացքը կորոշի: Անկեղծ եմ ասում, Աստծո կամոք է ամեն ինչ տեղի ունենում, մեր տիրոջ կամքով էլ թող գնա ամեն ինչ: Մարդկային ջանքերն, այո, կարևոր են, բայց, ի վերջո, աստվածային տնօրինությունն ու նախախնամությունն է մեզ ուղղորդողը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.