29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Եվ այսպես, մինչ ընտրության օրը մնաց մեկ շաբաթ: Ու ամեն ոք փորձում է ձև գտնել իր վարկանիշը բարձրացնելու և ուրիշներինը իջեցնելու համար: Որոշակի պարզություն մտցնում են մեկ շաբաթ ընդմիջումով արված Գելլափի հարցումները: Ճիշտ է, ոմանք ասում են, որ այդ Գելլափը իսկական Գելլափ չի, քանի որ հայերն են վազվզում անկետա լրացնելու, բայց դա նույնն է, ինչ ասես, որ Հայաստանում արտադրած կոկա-կոլան իսկական կոկա-կոլա չի: Բայց չէ՞ որ կոկա-կոլան անգամ Աֆրիկայում է կոկա-կոլա: Այսինքն` նույն զիբիլն է, որը մետաղներ է քայքայում (էլ ուր մնաց ստամոքսը), ու հավասարապես հրաշալիորեն պիտանի է ավտոմեքենայի «ռադիատոր» և զուգարանակոնք մաքրելուն ինչպես Ամերիկայում, այնպես էլ Աֆրիկայում ու նույնիսկ Հայաստանում:
Սակայն մի քիչ շեղվենք շունուԳելլափի թեմայից և անդրադառնանք թվագիտությանը: Արդեն հայտնի է, թե քվեաթերթիկում`որ կուսակցությունը, որ համարի տակ է: Գագիկ Ծառուկյանը կարող է շատ գոհ լինել` ԲՀԿ-ն քվեաթերթիկում 1 համարի տակ է, ինչը լրիվ համապատասխանում է ՀՀԿ-ին թիվ 1 մրցակից լինելու փաստին: «Ժառանգությունը» երկրորդն է, ու լրիվ համապատասխանում է «Ազատ դեմոկրատների» հետ զույգվելու իրողությանը: ՀԱԿ-ին հասել է թիվ 3-ը և, ինչպես ցույց կտանք ստորև, նրանց բավարարում է ոսկե միջինը: Դաշնակները կարող են ուրախանալ իրենց 4-րդ համարի պատճառով, զի ՀՀ խորհրդարանի 1918թ ընտրությունների քվեաթերթիկում նույնպես 4-րդն էին, բայց վայ իրենց, եթե հանկարծ 4 տոկոս հավաքեցին: Թիվ 5-ը բաժին է հասել ՀԴԿ-ին, և իրոք նրանք պետք է հնգապատկեն ջանքերը, որպեսզի մայիսի 6-ին խայտառակ չլինեն: Կոմունիստների թիվ 6-ը համապատասխան է նրանց` Ռուսաստանի «վեցնոց» լինելու կարգավիճակին, զի ռուսը ոչ փող է տալիս, ոչ էլ բարեխոսում ռազմավարական դաշնակցի իշխանության հետ` Կոմկուսին մի կերպ ականջներից քաշելով ԱԺ մտցնելու համար: Իշխող ՀՀԿ-ին բաժին է հասել հաջողության խորհրդանիշ 7-ը, որն, ի դեպ, նաև Սերժ Սարգսյանի սիրելի թիվն է: «Միավորված հայեր»-ին հասած թիվ 8-ը խորհրդանշում է կայունությունը, և թերևս նրանց նույնքան կայուն երաշխավորված է իրենց զրո ամբողջ տոկոսը… Դե, իսկ 9-րդ համարի տակ գտնվող ՕԵԿ-ը իրոք ամբողջ երկիրը ծածկել է դդմի մուրաբայի իններորդ ալիքով: Այսինքն` թեև համարակալումն այբբենական կարգով է, թվերը լավ էլ բռնում են քվե հայցող կուսակցությունների հետ…
Ընտրություններում ինչը կարելի է համարյա 100 տոկոս կանխորոշված համարել` դա մեծամասնական ընտրատարածքով ընտրվողներն են: Բավական է, որ տեղյակ մարդը թերթի թեկնածուների ցուցակները, ու կարող է ասել, թե ով որտեղ կընտրվի: Չծանրաբեռնելով ընթերցողին ընտրատարածքների մանրամասներին, ընդամենը կանխատեսենք, որ մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ն ունենալու է 29 մանդատ, ԲՀԿ-ն` 5, ՕԵԿ-ը` 1, ՀՅԴ-ն` 1, ՀԱԿ-ը` 2, ու 3 մանդատ էլ բաժին են հասնելու անկուսակցականներին: Սակայն համամասնական ընտրակարգով հետաքրքիր դինամիկա է առկա` ըստ նույն, ոմանց աչքի գրող Գելլափի:
Եվ այսպես, մեկ շաբաթվա տարբերությամբ արված «շունուԳելլափային» հարցումները ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն 5 տոկոսով բարելավել է իր ցուցանիշը, ԲՀԿ-ն 2 տոկոսով հետ է ընկել, հետ են ընկել նաև ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, իսկ «Ժառանգությունը» մի փոքր առաջ է եկել և ստացել 4 տոկոսի ցուցանիշը: Դե, իսկ անվիճելի աուտսայդերների վրա ժամանակ էլ չենք ծախսի…
Եվ այպես, ըստ գելլափային թվերի, ՀՀԿ-ի բաժինը 39 տոկոսն է, ԲՀԿ-ինը` 26, ՀԱԿ-ինը`7 (նախկինում` 9), ՕԵԿ-ինը` 5 (նախկինում`6), ՀՅԴ-ինը մնացել է անփոփոխ 5 տոկոսը, իսկ «Ժառանգությունն» արդեն ձգում է 4 տոկոսի: Ու այդ բոլոր փոփոխությունները ունեն իրենց պատճառները:
Այսպես, ՀՀԿ-ի լրացուցիչ +5-ը միանշանակ բաժին է ընկնում ընտրարշավն անձամբ գլխավորող Սերժ Սարգսյանի գործոնին, քանզի ավելի ու ավելի շատ համայնքներ կարողանում են տեսնել «ժիվոյ պրեզիդենտ» ու նույնիսկ շոշափել նրան, գումարած դրան ՀՀԿ-ի առաջին դեմքն ու նրան ուղեկցող անձինք ոչ ոքի չեն անպատվում հանդիպումների ու հանրահավաքների ժամանակ: Ինչ վերաբերում է վարկանիշ կորցնողներին, ապա ԲՀԿ-ն ոչ թե շահեց Ծառուկյանի`իշխանական կուսակցության առաջնորդին վայել, և Օսկանյանի` ընդդիմադիր կեցվածքից, այլ կորցրեց: Մարդիկ, նույնիսկ ԲՀԿ-ի ներսում, սկսեցին ապակողմնորոշվել ու շփոթվել. ԲՀԿ-ն իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր կուսակցություն է: Ամենաբացասական դերը խաղաց Օսկանյանի` Լիբիայի, Թունիսի, Եգիպտոսի և Եմենի հեղափոխությունները որպես դրական օրինակ ներկայացնելը` հայերը մինչև կոկորդը կուշտ են հեղափոխական ցնցումներով, նոր «մարտի 1» հաստատ չեն ուզում, գումարած դրան, մարդիկ վախենում են սեփականության նոր վերաձևումից…
Ու հենց «հեղափոխական ալլերգիայով» է թերևս պայմանավորված ՀԱԿ-ի ցուցանիշի անկումը 2 տոկոսով, իսկ ինչ վերաբերում է ՕԵԿ-ի կորստին, ապա ԱԽՔ բառով ամեն ինչ ասված է, ու թերևս մուրաբայի նոր օվկիանոսն էլ չի փրկի: Բայց դեռ մի բան էլ ՕԵԿ-ի բախտը բերել է, որ բոլորը զբաղված են ՀՀԿ-ի դեմ կռվելով, ու ախքիկների մասին մոռացել են…
Դե, իսկ «Ժառանգությանը» մեկ լրացուցիչ տոկոս բաժին հասավ, քանզի այդ կուսակցությունը համեմատաբար զուսպ է վարում քարոզարշավը: Գումարած դրան` իսկական նվեր էր այն, որ բացահայտվեց օսկանյանական «կիբերպատերազմական» մեքենայի` Րաֆֆի Հովհաննիսյանի և Խաչատուր Քոքոբելյանի դեմ ապատեղեկատվության տարածումը, որ Լոնդոնում իբր անձամբ գաղտնի հանդիպել են թուրքերի հետ: Ճիշտ է, ոչ ոք «չֆայմեց» հիշել, որ Լոնդոնի հետ կապ պահողները ոչ թե Րաֆֆին ու Քոքոբելյանն են, այլ Ստեփան Սաֆարյանը, բայց դա թող մնա «Ժառանգության» հակառակորդների խղճին: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական խղճին ծանրացավ այն, որ վերին աստիճանի հեշտ ապաշնորհ վարվեց երկնքից ընկած «նվերի»` կեղտոտ տեխնոլոգիայի արգասիք ապատեղեկատվության լրիվ բացահայտման հետ, որը արել էին քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող մի քանի բլոգերներ: Ուրիշը դրա հաշվին արդեն «5 տոկոսանոց տղա» դառնալու հարցը կլուծեր, բայց ոչ Րաֆֆին, մանավանդ որ հակառակ կողմը նունպես «Ամերիկայեն» սնվող է…
Սակայն փորձենք ամփոփել: ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն ԱԺ չմտնելու ռիսկի սահմանագծին են, իսկ «Ժառանգությունը» ԱԺ մտնելու շանս է կարծես ստացել: ՀՀԿ-ն դժգոհելու բան չունի, ԲՀԿ-ն մտածելու ու վերանայելու տեղեր ունի: Ու այս պայմաններում կարծես թե հասունանում է սև PR-ի անխուսափելի նոր ուժգին ալիքը:
Փորձեմ հիմնավորել: Ինչքան շատ լինեն ԱԺ «մազի վրա» չանցած ուժերը, այնքան կավելանան երկու առաջատարների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի, «բոնուսային» մանդատները. ՀՀԿ-ին`ավելի շատ, ԲՀԿ-ին` ավելի քիչ: Հետևաբար, ՀՀԿ-ն առաջնահերթ «սկացնելու» է ՀԱԿ-ին ու դաշնակներին, ԲՀԿ-ն` ՕԵԿ-ին, իսկ երկուսը միաժամանակ` «Ժառանգությանը»: Բացի այդ, անխուսափելիորեն փորձ կարվի մասսայական հարված հասցնել ՀՀԿ-ի վարկանիշին, և ըստ «Առավոտ» թերթի տեղեկատվության, կառավարության դեմ մամուլում հակաքարոզչություն իրականացնելու վրա որոշ` իշխանությունից ոչ հեռու շրջանակները (իմա` Ռոբերտ Քոչարյանի մտերիմները) մտադիր են ծախսել 300 հազար դոլար:
Սակայն կարևորը քարոզչական կրակոցները չեն: Որոշակի ստորջրյա խութեր պարունակում են «միասնական շտաբի» անդամ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի որոշակի քայլերը: Այսպես, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն իրենց պատգամավորներով եկան Գագիկ Հարությունյանի դուռը` պահանջելով հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենսգրքի այն դրույթը, որն արգելում է հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները: Պարզ է, որ դա իրավական հետևանք ունենալ չի կարող` անգամ եթե ՍԴ-ն հրատապ բավարարի դիմումը, ԱԺ-ն չի հասցնի հավաքվել և օրենք փոխել: Այսինքն` այդ ամենը լոկ «շուխուռ անելու» միջոց է, ու ոչ ավելին: Հաջորդը` ԲՀԿ-ն հայտնեց, որ բոլոր ընտրատեղամասեր տեսախցիկներ է բերելու: Դա ընտրությունների թափանցիկությունն ապահովող միջոց կլիներ, եթե դրանք բոլորը միացվեին ինտերնետային հատուկ ցանցին, ու յուրաքանչյուր ոք կարողանար օնլայն դիտել, թե ինչ է կատարվում ցանկացած տեղամասում (ինչպես դա եղավ ռուսական ընտրություններին): Սակայն այդպիսի ցանց չկա, իսկ 35-40 հազար ժամ տեսագրություն ուսումնասիրելը սիզիփոսյան աշխատանք է: Բայց պարզ է նաև, որ որ Ծառուկյանը (կամ Քոչարյանը) այդպիսի ծախս հենց այնպես չեն անի…
Ուրեմն ի՞նչը նկարահանելու համար են այդ գրեթե 2000 տեսախցիկները… Եթե ուշադրություն դարձնենք, որ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի մի շարք ներկայացուցիչներ արդեն հրապարակավ հայտարարություններ են արել, որ ընտրությունների օրը «սամասուդ» են անելու «ընտրակեղծարարներին», ապա ակամա մտածում ես, որ տեսախցիկները ընտրատեղամասերում բախումները նկարելու և այդ տեսանյութերը հեռուստաեթեր լցնելու համար են, որպեսզի մայիսի 7-ին անհանգստացած ու գրգռված ժողովուրդը լցվի փողոց…
ՇունուԳելլափի բաժին դառնաք բոլորդ, ինչ ուզում եք` արեք, սակայն դրան չհասցնեք:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Պարզվում է, որ իմ նախորդ հրապարակումը ռեկորդային քանակով ընթերցող է ունեցել: Եվ նման է, որ դա պայմանավորված է ոչ թե քաղաքագիտական վերլուծությամբ, այլ Հայաստանի տեղեկատվական դաշտում ընթացող կիբերպատերազմի մասին տեղեկություններով: Նշեմ, որ հենց նախորդ նյութիցս հետո կոտրեցին մեր կայքը: Ենթադրվում էր, որ դա պայմանավորված էր կոնկրետ անուններ հիշատակող հրապարակումներով, ու ըստ մեր վարկածի, կայք կոտրելու պատվերը տվել էին կամ թմրառևտրով զբաղվողները, կամ կիբերհանցագործները:
Երկրորդ վարկածը կարծես ավելի արժանահավատ է: Ի դեպ, մեր կայքը երկրորդ անգամ կոտրեցին նաև ապրիլի 20-ին, ու ճիշտն ասած ցանկություն չկա դա դուրս գրելու թուրքերի ու ադրբեջանցիներ վրա: Զի նախընտրական շրջանում մեր հայրենի կուսակցությունների մի մասը գործադրում է հնարքներ, որ վայել կլինեին թուրքին…
Հիշեցնեմ, որ նախորդ նյութում նկարագրել էի նաև ընտրարշավի վիրտուալ հատվածում եռացող կրքերը: Նաև հիշատակել էի, թե սոցիալական ցանցերում ով է գլխավորում ՀՀԿ-ին մեկուսացնել ձգտող ուժերի դեմ համացանցում կիբերպատերազմ մղող խումբը: Հնչել էր ԲՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին հանրապետական, իսկ այժմ առ Վարդան Օսկանյան ջերմ սիրով լցված 30-ամյա Հայկ Ակարմազյանի անունը: Թեև մենք չէինք պնդում տեղեկատվության իսկությունը, բայց մեր կայքի դեմ կրկնակի կիբերհարձակումները հիմք են տալիս կարծելու, որ դիպչել էինք «տասնոցին» ու հարուցել կիբերպատերազմի «նարնջագույն» ճակատի գեներալների զայրույթը…
Ինչևէ, հիշեցնեմ, որ «կիբերճակատի» երկու սենսացիա էի հիշատակել: Մեկը օլիգարխ Գարեգին Նուշիկյանի ֆեյսբուքյան էջի ոչնչացումն էր, մյուսը` «Օդնոկլասնիկի» սոցցանցի հայկական խոշորագույն, շուրջ 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի արգելափակումը:
Պարզվեց, որ Ֆեյսբուքի հայկական հատվածի կեսի չափն ունեցող այդ խմբի հետ սերտորեն առնչվում է լրատվական դաշտի մեր գործընկերներից մեկը. խմբի ադմինիստրատորն է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը: Հենց նրանից էլ ճշտեցինք նախընտրական կիբերպատերազմին վերաբերող որոշ նրբություններ. «Մեր խումբն անհետացավ ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը: Բնականաբար, սկսեցինք գործողություններ երկու ուղղությամբ: Մի կողմից` ես դիմեցի սոցցանցի ռուս ադմինիստրացիային` խումբն արգելափակումից հանելու հարցով, մյուս կողմից` անմիջապես ստեղծեցինք խմբի կրկնօրինակը, ուր արդեն հավաքվել է շուրջ 10 հազար մասնակից: Պարզվել է, որ արգելափակվել է իմ պրոֆիլը` կանոնները պարբերաբար խախտելու մեղադրանքով, ու ավտոմատիկաբար արգելափակվել է նաև խումբը: Ըստ ամենայնի, հարյուրավոր կամ հազարավոր նույնաբովանդակ կեղծ բողոքներ են հղվել կեղծ պրոֆիլների միջոցով: Այդ ձեռագիրը հայկական խոշորագույն խմբերի դեմ սովորաբար կիրառում են թուրքերն ու ազերիները, սակայն, դատելով Ձեր նախորդ հրապարակումից, այս անգամ նախընտրական դրդապատճառներերով այդ հնարքը կիրառել են մեր իսկ հայրենակիցները»: Հ. Գալաջյանը նշեց նաև, որ արդեն իսկ օպերատիվ ճանապարհով պարզվել են կիբերհանցագործության երկու ակտիվ մասնակիցներ` Վանաձորի բնակիչ, քաղաքի հայ-ռուսական ձեռնարկություններից մեկում աշխատող Արբակ Առաքելյանը, և ՌԴ Վլադիվոստոկ քաղաքի բնակիչ Գրիշա Ստեփանյանը, ու ի դեպ, Առաքելյանն անզգուշաբար գլուխ է գովացել իր հանցագործության վերաբերյալ, և նրա համացանցային զրույցների էկրանի պատկերը («սքրինշոթը») պահպանված է: Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանի` որպես կազմակերպիչ մասնակցելուն, ապա մեր գործընկերը նշեց. «Նրա կողմից համացանցային քվեարկությունը 700 կեղծ էջերի միջոցով հօգուտ ԲՀԿ-ի կեղծելը ինքնին խոսուն փաստ է: Կեղծ պրոֆիլները սովորաբար ստեղծվում են առաջին հերթին զանգվածային կեղծ բողոքներով անցանկալի էջն արգելափակելու նպատակով, և նոր միայն` լրացուցիչ նպատակներով… Իսկ ապացույցներ հայթայթելը ոչ թե իմ, այլ ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան բաժնի խնդիրն է: Նշեմ միայն, որ կիբերհանցագործության մասնակից Արբակ Առաքելյանը սպառնացել է, որ կոչնչացվեն այն բոլոր խմբերը, որոնք կխոչընդոտեն հօգուտ իշխանափոխության ազատ քարոզչության իրականացումը, խտրականություն կդրսևորեն կրոնական և սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Մեր խումբը, լինելով ազգային-պահպանողական, հանուն ազգային միասնության պահպանման ոչնչով չէր միջամտում ընտրարշավին, մենք ընդամենն արգելում էինք պետական հեղաշրջման քարոզչությունը և աղանդավորության և սեռական անսահմանափակ ազատության պաշտպանությունը: Սակայն պարզվեց, որ հակապետական դավադրություն ծրագրած շրջանակները` Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, անընդունելի են համարել քաղաքականապես չեզոք 100 հազարանոց խմբի գոյությունը, ու մեզ վրա քսի են տվել կիբերհանցագործների ոհմակին»:
Ի դեպ, պարզվում է, որ լրատվական կայքերից ոչ միայն «Հայական վարկած»-ն է ենթարկվել գրոհների: Վերջերս ստեղծվել է www.pozor.am լրատվական կայքը, որը կոշտ քարոզչություն է իրագործում ընդդեմ հակաիշխանական դաշինքի ուժերի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի: Համաձայն կայքի լրատվության, կայքի գործարկման հենց առաջին օրը` ապրիլի 13-ին, այն ենթարկվեց շատ հզոր գրոհի միանգամից 3000 համակարգիչներից, և գրոհները կրկնվեցի 2 անգամ նաև հաջորդ օրը: Կայքի պնդումով, ամեն մի հակերական օպերացիայի համար կիբերհանցագործների խմբին վճարվում է 10 հազարական դոլար, և իրենք իրենց ապահովագրել են` տեղափոխվելով ավելի ապահով սերվերի վրա (բայց ի՞նչ ապահովության մասին է խոսքը DDOS գրոհների պարագայում, երբ միակ փրկությունը ինտերնետ-կանալի ավելի բարձր թողունակությունն է): Ու հետաքրքիր է, որ ապրիլի 15-ից հետո գրոհները դադարեցին…
Դա տարօրինակ է այն պարագայում, որ ԲՀԿ առաջնորդը բազմիցս ապահովել է նույնիսկ իր մականունի չհիշատակումն անգամ տարբեր հակաօրինական մեթոդներով (կատակում են, որ նա երկու անգամ է հարվածում, առաջինը` գլխին, երկրորդը` դագաղի կափարիչին…): Բայց, ինչպես հաջողվեց մեզ իմանալ վստահելի աղբյուրից, կիբերհարձակումները կասեցվել են, քանի որ (բնականաբար, ոչ առանց նյութականի), նոր քարոզչամիջոցի տերերը լեզու են գտել հենց հարձակվող խմբի հետ, ու ավելին` հենց այդ խումբը ստանձնել է սև PR իրականացնող քարոզչամիջոցի անվտանգության ապահովման պարտավորությունը…
Այսպիսով, ստացվում է, որ Պոլիտեխնիկի երիտասարդ շնորհաշատ դասախոսը, որ 2007-ին հավատավոր ՀՀԿ-ական էր, իսկ հիմա ոչ պակաս հավատավոր ԲՀԿ-ական է, իր համար ենթադրաբար ստեղծել է եկամտաբեր ոլորտ`կիբերհարձակումների խումբ: Ու, բնականաբար, ԱԺ քարոզարշավը պատվերների առավելագույն քանակ ունենալու ժամանակն է, չնայած խորհրդարանի մանդատների համար մեծ ճակատամարտից հետո սկսվելու է նաև տևական կռիվը նախագահական ընտրությունների ճակատում: Դե, Ռոբերտ Քոչարյանը պարզ ասել էր, որ մտադիր չի հավերժ մնալ «ամենաերիտասարդ թոշակառու», ոչ երիտասարդ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ ծարավ է ռևանշի… Հա, ի դեպ, ուշագրավ է, որ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը բացվեց քաղաքական գործիչ դարձած, ծագումով արցախցի մեր գործընկեր Գայանե Առուստամյանի ելույթով այն մասին, որ նժդեհականությունը որպես այդպիսին ֆաշիստական և ռասիստական ուսմունք է… Եվ հետաքրքրական է, որ մեր մյուս գործըկերոջ հիշատակած բացահայտ կիբերհանցագործ Արբակ Առաքելյանն իր «գլուխգովոցի» ընթացքում ոչնչացման ենթակա էր հռչակել «ռասիստական» խմբերը, որոնց «ռասիզմը» վատ վերաբերմունքն է աղանդներին, և իշխանափոխության ձգտողներին:
Ինչևէ, հուսանք, որ կատաղի անհանդուժող պայքարը կամփոփվի ինտերնետի տարածքում, մեր փառապանծ ոստիկանությունն էլ թույլ չի տա, որ ծավալվի ու ծաղկի քաղաքական (իսկ ապագայում նաև` տնտեսական) կիբերհանցագործությունների սև շուկան:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ուրբաթ 13-ը գալովի էր որոշ քաղաքական ուժերի ու գործիչների վրա: Օրինակ, լայն քննարկման առարկա դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի նոր նախապայմանը, թե որ դեպքում «Ժառանգությունը» կմասնակցի «Ընտրությունների վերահսկման միացյալ հանրային շտաբի» աշխատանքներին: Ոչ ավել, ոչ պակաս, նա հայտարարեց, որ կմասնակցի, եթե ԲՀԿ-ն դուրս գա կոալիցիայից: Բնականաբար, դրա վրա ԲՀԿ-ում բոլորը փրփրել են, քանի որ շատերին ձեռնտու է այն վիճակը, որ մի կողմից Վարդան Օսկանյանը և Հմայակ Հովհաննիսյանը ընդդիմադիր ճառեր ասեն և ԲՀԿ-ի համար ընդդիմադիր իմիջ ստեղծեն, մյուս կողմից` պահպանվեն ռեալ իշխանական լծակները: Այսինքն` որ քվեներ բերվեն և՛ բողոքավոր մասսայից, և՛ նրանցից, ում համար Ծառուկյանն Աստված ու թագավոր է դառնում «տուկի թելի», անվճար բուժսպասարկումների և սոցիալական ոլորտի «երկնքից ընկնող» ձրի ծառայությունների շնորհիվ:
Իսկ ԲՀԿ-ի գործադիր լծակները շատ տպավորիչ են: Առողջապահության, սոցապի և քաղաքաշինության նախարարությունների գծով տնօրինվում է պետբյուջեի շուրջ 35 տոկոսը, էլ չենք խոսում նաև մարզպետների առկայության մասին… Ու բնականաբար, Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջը`հրաժարվել այդպիսի ռեսուրսից, չի կարող ԲՀԿ-ում ընկալվել այլ կերպ, քան սուպերլկտիություն: Բայց նախորդ նախապայմաններն էլ շատ տհաճ էին: Օրինակ, շտաբի կազմում բարեգործության անվան տակ ընտրակաշառքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն ակնհայտորեն խփում էր հատկապես ԲՀԿ-ին, քանզի ՀՀԿ-ն, օրինակ, բարեգործական հիմնադրամների փոխարեն ավելի շուտ վարչական ռեսուրսն է նախընտրում, իսկ ԱԽՔ-ի կուսակիցները մուրաբաներից ու բջջային քարտերից այն կողմ ոչ մի նորություն մոգոնել չեն կարողանում:
ԲՀԿ-ի համար տհաճ էր նաև «Ժառանգության» այն պահանջը, որ միասնական շտաբի հռչակագիրը ստորագրեն չորս քաղաքական ուժերի առաջին դեմքերը: Պարզ է, որ եթե Արմեն Ռուստամյանն ինքն է ՀՅԴ-ում առաջին դեմքի կարգավիճակը տնօրինողը, իսկ Լևոն Զուրաբյանը պատրաստակամություն էր հայտնում բերել Լևոն Տեր-Պետրոսյանի ստորագրությունը, ապա Վարդան Օսկանյանը ոչ մի կերպ չի կարող բերել Ծառուկյանի ստորագրությունը: Չէ՞ որ ԲՀԿ առաջնորդին ձեռնտու չէ իրեն հստակ ներկայացնել որպես ընդդիմադիր` հարկային կա, ոստիկանություն կա իր չորկող Վովա Գասպարյանով, գումարած դրան Ծառուկյանը հրապարակավ հարկադրված է սահմանազատվել Օսկանյանի` «Կոալիցիան ձևական է» բանաձևից «Բա ես ձևական մա՞րդ եմ» պնդումով, վրադիր էլ, ըստ մամուլում առկա տեղեկությունների, կոալիցիոն հուշագրով նշած համամասնությունների պահպանման սկզբունքի շրջանակներում շատ տեղերում ԲՀԿ-ի շտաբերը գլխավորում են ՀՀԿ-ական պաշտոնյաները… Ճիշտ է, դեռևս չի հասել նրան, որ ԲՀԿ-ից ուղիղ տեքստով պահանջեն կամ Օսկանյանի գլուխը (դե մարդու թիկունքին Ռոբերտ Քոչարյան ու Ամերիկա կան), կամ իշխանական լծակների հանձնումը, բայց Րաֆֆու շուրթերով համապատասխան մեսիջը փոխանցվում է: Թեև «Ժառանգությունն» էլ է ամերիկյան պրոյեկտ, բայց դե ԱՄՆ-ն հեռու է, «ավազակապետությունը»` մոտիկ, համ էլ «նաղդ» երաշխավորված 5 տոկոսը ավելի նախընտրելի է, քան «նիսյա» խորհրդարանական կամ գունավոր հեղաշրջման և ՀՀԿ-ի մեկուսացման վառվռուն ու գայթակղիչ հեռանկարը, որը կամ կլինի, կամ ոչ…
Սակայն վերադառնանք ուրբաթ 13-ին: Այդ օրվա հետ կապված սնահավատությանն ի կատարում տեղեկատվական կայքերով, «Ֆեյսբուքով» և այլ սոցիալական ցանցերով բոլ-բոլ պտտվեց տեսանյութը, թե ինչպես նախընտրական հանդիպման ժամանակ Ծառուկյանի բաճկոնի տակից մի պահ երևաց ոսկեզօծ ատրճանակը: Եվ մարգարե պետք չէ լինել կանխատեսելու համար, որ դեռ շատ է ծամծմվելու «ատրճանակագեյթ»-ի սկանդալը` արդեն իսկ շատերը հիշեցնում են օրենքի այն կետը, որ արգելված է հրապարակային միջոցառումներին ներկա գտնվել զենքով:
Բայց ԲՀԿ-ի հետ կապված նաև ուրիշ մի պատմություն է լույս աշխարհ գալիս, այս անգամ` լրիվ համացանցային: Շուրջ երկու շաբաթ առաջ «Ֆեյսբուքում» սկանդալ պայթեց, որ ինտերնետային հարցմանը օգտագործվել են կեղծ օգտատերերի շուրջ 700 ֆեյսբուքյան էջեր, որոնք ապահովեցին ԲՀԿ-ի համար առավել քան 60 տոկոս քվեների ցուցանիշ, անգամ դրանց ցանկը հրապարակվեց… Ու «Ֆեյսբուքով» սկսեցին լուրեր շրջել, որ այդ «ինտերնետ-սխրագործության» հեղինակը ոչ այլ ոք է, քան ԲՀԿ քաղխորհրդի անդամ, 30-ամյա Հայկ Ակարմազյանն է: Նույնիսկ ոմն Արամ Սաթյան իր բլոգում ապրիլի 8-ին ուղղակիորեն դրանում մեղադրեց Ակարմազյանին…
Մոտավորապես նույն ժամանակում և՛ «Ֆեյսբուքում», և՛ «Օդնոկլասնիկում», և՛ այլ սոցիալական ցանցրում սկսվեց ինչպես առանձին օգտատերերի էջերի, այնպես էլ իշխանամետ կամ իշխանության նկատմամբ ոչ բացասաբար տրամադրված խմբերի իսկական կոտորած: Սենսացիա էին «Ֆեյսբուքում» Նուշիկյանի էջի և «Օդնոկլասնիկում» 100 հազար մասնակից ունեցող «Հայոց ազգային իրավունքներ» խմբի ոչնչացումը, նաև սպառնալիքներ տարածվեցին, որ կոչնչացվեն բոլոր այն խոշոր խմբերը, որոնք կշարունակեն ճնշել ընդդիմադիր ելույթներ ունեցողներին: Ու այդ զանգվածային համակարգչահենության առնչությամբ կրկին քննարկման առարկա դարձան Հայկ Ակարմազյանին վերագրվող ԲՀԿ-ական 700 կեղծ օգտատերերի պրոֆիլները: Թե ինչու`նույնպես պարզ է. որևէ խումբ կամ էջ սովորաբար արգելափակվում է «Ֆեյսբուքի» կամ այլ սոցիալական ցանցի կենտրոնական ադմինիստրացիային հղած հազարավոր բողոքներով` կեղծ օգտատերերի ցանցի օգտագործումով: Ճիշտ է, բացահայտված 700 «ֆեյք» պրոֆիլներն այդ գործի համար քիչ են, պետք է շուրջ 10 անգամ ավելին, սակայն եթե 700-ը բացահայտվել են, ապա կարելի է պատկերացնել, թե դեռ ինչքան չբացահայտվածներ կան…
Ինչ վերաբերում է Հայկ Ակարմազյանին, ու «Ֆեյսբուքահայության» մի մասը հակված է մեղադրել համակարգչային զեղծարարության և կիբերհանցագործությունների կազմակերպման մեջ, ապա դա երիտասարդ կարիերիստի տիպիկ կերպար է: Սկզբում եղել է ՀՀԿ անդամ, հետո (2008-ին) դարձել է ԲՀԿ-ական ու արագ առաջադիմել է: Ճարտարագիտական համալսարանում եղել է ուսխորհրդի նախագահ, դարձել է ռեկտորի օգնական, այժմ էլ դասավանդում է: Միաժամանակ մի շարք հասարակական կազմակերպություններում ղեկավար դիրքեր ունի, մասնավորապես`Խաղաղության հայկական ֆոնդի պոխնախագահն է: Վերջերս էլ, ասում են, բավականին սերտ կապեր ունի Վարդան Օսկանյանի «Սիվիլիթաս» հիմնադրամի հետ: Իսկ «Ֆեյսբուքում» համարվում է ամենապրոֆեսիոնալ դեմքերից մեկը, ու անշուշտ պիտանի է տեղեկատվական կռիվներ վարելու համար:
Ինչևէ, վիրտուալ տարածքում ոչ պակաս հետաքրքիր պայքար է, քան ռեալ կյանքում: Չէ՞ որ համարյա ամբողջ երիտասարդությունն այնտեղ է, և ամեն քվեն կարևոր է…
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
ՕԵԿ-ի բախտը չի բերում: Մեկ նրանց ապաշնորհ ֆունկցիոներները որոշում են գյուղերից մեկում ընտրողների սիրտը շահել «քելեխի արաղով»` հարուցելով գյուղացիների վրդովմունքը, մեկ Հեղինե Բիշարյանը բերնից թռցնում է «ի դեմս Արթուր Բաղդասարյանի՝ ՕԵԿ–ում կանայք շատ են», ու այդ լեզվի սայթակման վրա մի շաբաթ է, ամբողջ երկիրն է հռհռում… Հիմա էլ ապրիլի 7-ի տոն օրով հրավիրված նախընտրական հանրահավաքի ժամանակ ինչ-որ մեկը սխալ կոճակ սեղմեց, և ելույթ ունեցողի խոսափողն անջատվեց, փոխարենը միացավ ծափերի ձայնագրությունն, ու շատ անհարմար բան ստացվեց: ԱԽՔ պիտակը քիչ էր, հիմա էլ դառել են իսկական Ձախորդ Փանոս…
Գումարած դրան, «ընտրությունների վերահսկման հանրային շտաբ» ձևավորելու ժամանակ ՕԵԿ-ին «մոռացան» հրավիրել, ինչը հիմք տվեց Գալուստ Սահակյանին հեռանալ Քաղաքագետների միության տարածքից… Հենց այդ նախաձեռնության շուրջ էլ, որ տեղավորվում է «կոնսենսուս մինուս ՀՀԿ» տրամաբանության շրջանակում, ահագին երևույթներ ի հայտ եկան, որոնք հայկական «շուստրիության» վառ դրսևորումներ են:
Զորօրինակ, Խաչիկ Գալստյանը հայտարարում է, որ նախաձեռնությունը ԲՀԿ — ինը չի, Քաղաքագետների միությանն է, մինչդեռ Հմայակ Հովհաննիսյանը ԲՀԿ-ի ցուցակում 9-րդն է. դա մոտավորապես նույնն է, որ աղվեսն ասի` ես չեմ, պոչս է: Մյուս «շուստրիությունը» հիմնականում կապակցվում է Օսկանյանի հետ: Օսկանյանը «քլնգում» է կառավարությանը, հայտարարում, որ կոալիցիան ձևական է, որ ԲՀԿ-ն պատասխանատու չէ կոալիցիայի գործողությունների համար առհասարակ: Ու մի կողմից ԲՀԿ-ի գործիչները չեն մեկնաբանում Օսկանյանի և Հմայակի ասածները, ձգտելով դրա հաշվին ստեղծել ընդդիմություն լինելու պատրանք, մյուս կողմից «ձևական կոալիցիայի» ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները չեն շտապում վայր դնել «ձևական» լիազորությունները, ու լավ էլ աշխատացնում են իրենց ձեռքում եղած վարչական ռեսուրսը հօգուտ ԲՀԿ-ի: Դե, կոալիցիայի համար «անպատասխանատու» լինելու նորամուծությունն ընդհանրապես նման է պոռնոաստղ Ելենա Բերկովայի` վիրահատական ճանապարհով ձեռք բերած «յուղը վրեն» կուսությանը, զի ինչպես կարող է խմբակցություն, նախարարներ, մարզպետներ ու այլ պաշտոնյաներ ունեցող ուժը պատասխանատու չլինել կառավարության գործունեության համար:
Մյուս «շուստրիությունը» հետևյալն է. ընտրողները խանդավառվում են «բարի և ուժեղ» Գագիկ Ծառուկյանի բարեգործություններով, սակայն նրանց չեն տեղեկացնում, որ նրանք քվե են տալիս ոչ միայն Ծառուկյանին ու վերջինիս թիմին, այլև Ռոբերտ Քոչարյանի կողմից ԲՀԿ բերած ու արտոնյալ վիճակ ստացած Վարդան Օսկանյանին և Հմայակ Հովհաննիսյանին: Համ էլ այդ երկուսի արտոնյալ վիճակն է շատ տարօրինակ` եթե ԲՀԿ-ի գործիչները Ծառուկյանի հետ չհամաձայնեցված մեկ բառ հանկարծ թռցնեին, դրանից հետո ահագին ժամանակ կակազելով էին խոսում, իսկ այս երկուսն ասում և անում են ինչ կամենում են (կամ ինչ հրահանգ ստանում են, բայց ոչ Ծառուկյանից), և նրանց վրա չի տարածվում առավել քան կոշտ «առյուծային» ներկուսակցական կարգապահությունը: Եվ արդյունքում կարող է ստացվել, որ այս երկուսի (իսկ իրականում` ստվերում մնացած Ռոբերտ Քոչարյանի) արկածախնրությունների համար ամբողջ կուժն ու կուլան կարող է կոտրվել Ծառուկյանի գլխին: Համ էլ Օսկանյանի անձն այնպիսի դիսսոնանսի մեջ է մտնում ռուսասեր և Լուկաշենկոյին բարեկամ ԲՀԿ-ի կերպարի հետ, որ էլ դու սուս… Ախր Օսկանյանից արևմտամետ մեկ էլ Օսկանյանն է:
Ու դա էլ է «շուստրիության» պահ. Օսկանյանի դեմքով ստանալ օրը մեջ մեր ըտրությունների մեջ քիթը խոթող ամերիկացիների բարեհաճությունը, բայց միաժամանակ Ծառուկյանի դեմքով ունենալ ռուսների լավ վերաբերմունքը:
Մի ուրիշ պահ էլ. «Ընդդիմադիրոտ» «միասնական շտաբի» միայն ընդդիմադիր անդամ կուսակցությունները դիմել են պետական մարմիններին` հրապարակելու այն քաղաքացիների ցանկը, որոնք ընտրողների ցուցակում են, բայց մշտապես բացակայում են երկրից: Ստորագրողների մեջ ԲՀԿ-ն չկա: Հարց է ծագում, էլ ի՞նչ «միասնական շտաբ», եթե մեջների հզորագույն մասնակիցը մի կողմ է քաշվել այդպիսի հարցում: Ոստիկանությունն էլ այդ հարցում յուրահատուկ «շուստրի» դիրքորոշում ունի` ընտրողների ցուցակները բաց են, բարի եղեք ինքներդ ահազանգել, թե ո՞ր մի քաղաքացին մշտապես դրսում է, բայց հյուպատոսարան չի այցելել և հաշվառումից դուրս չի եկել: Դե, ռսի ասած, «и комар носа не подточит», չոր օրենքի տեսակետից ոստիկանները պարտավոր էլ չեն սեփական նախաձեռնությամբ մաքրել ցուցակները: Այ, ուրիշ հարց, եթե որևէ մեկին հաջողվի ապացուցել, որ բացակայողների փոխարեն քվեարկում են, բայց Ծառուկյանի խոսքով ասած` «այդ մասին հաջորդ դասին»:
Սակայն այդ «շուստրիության» պատմությունները կարող են հետաքրքիր շարունակություն ունենալ: Կարող է գալ պահը, երբ ԲՀԿ-ին պարզապես կզրկեն վարչաֆինանսական լծակներից օգտվելու հնարավորությունից: Օրինակ, հենց ընտրակաշառքների դեմ պայքարը կարող է հանգիստ կոտրվել ԲՀԿ-ի «բարեգործների» գլխին: Դե, իսկ ընդդիմադիր ընտրազանգվածի հաշվին հեռու չես գնա, համ էլ հեչ բացառված չի, որ վաղուց արդեն դուրսգրված համարվող կոմունիստներին օգնեն հավաքել ընդդիմադիր քվեներ և հաղթահարել 5 տոկոսի շեմը, իսկ ասենք ՀԱԿ-ը, կամ ավելի հավանական է`«Ժառանգությունը», մնա «բորդյուրին»:
Խոշոր հաշվով, ամեն ինչ էլ հնարավոր է այս նախընտրական արևի տակ: Միայն մի բան ակնհայտ է` պետության մեքենայի դեմ իրոք «խաղ չկա», լինի դա ավտորիտար երկրում, թե ժողովրդավարական: Համ էլ բոլորը, այդ թվում և հայրենի կառավարությունը, վաղուց դասեր են քաղել ինչպես «գունավոր հեղափոխություններից», այնպես էլ «արաբական գարուններից», ու խոշոր հաշվով նաև հեղափոխականորեն տրամադրված զանգված չկա: Չէ՞ որ հայերը «շուստրի» են, և ամեն ոք գերադասում է, որ իր հարևանը, այլ ոչ թե ինքը մասնակցի փողոցային «մարտերին»: Ու դրանից է գալիս, որ «շիրա տվողները» մի քանի անգամ ավելի շատ են, քան իրական հեղափոխականները:
Ինչևէ, այս հրաշք գարունքով կան շատ ավելի հետաքրքիր և հաճելի բաներ, քան մեր կյանքում մեծ հաշվով ոչինչ չփոխող ինչ-որ ընտրություններ: Առողջ եղեք, և վայելեք գարունը:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մի քանի օրից կսկսվի պաշտոնական քարոզարշավը: Բոլորը գիտեն, թե ինչ վերջաբան դա կունենա, բայց… ձևեր են թափում: Բոլորը գիտեն, որ ՀՀԿ-ն անխուսափելիորեն վերցնելու է 50 տոկոս և ավելին: Բոլորը գիտեն, որ ԲՀԿ-ի «ընդդիմադիր» վազքը մինչև հարկայինաոստիկանական մարագն է: Բոլորը գիտեն, որ ԱԽՔ-ի կուսակցությունը իրականում 5 տոկոսը չի անցնելու, պակասը դրանց շպրտելու են ողորմության պես և պայման են դնելու` այլևս ոչինչ չուզելու…
Բոլորը գիտեն, որ ՀԱԿ-ը ոչ մի «ավազակապետության կազմաքանդում» չի անելու, ու ԱԺ հասած սակավաթիվ երջանիկները իրար հերթ չեն տալու` բացատրելով, որ իրենց ներկայությունը խորհրդարանում անխուսափելիորեն ապահովելու է իրենց հաղթանակը նախագահական ընտրություններում… Բոլորը գիտեն, որ «Ժառանգության», «Ազատ դեմոկրատների» և «քաղաքացիական հասարակության» անխախտ դաշինքի 5 տոկոսի համար խնդրվելու են ամերիկացիք` ճիշտ այնպես, ինչպես 2007-ին… Բոլորը գիտեն, որ դաշնակներին թողնելու են գալ խորհրդարան, որպեսզի Սփյուռքը չնեղանա…
Բոլորն ամեն ինչ գիտեն, բայց բոլորը միասին ու առանձին — առանձին աբսուրդի թատրոն են խաղում:
Վարդան Օսկանյանը դեմքի խելոք արտահայտությամբ ասում է, թե ԲՀԿ-ի` կոալիցիայում գտնվելը ձևական է և միշտ էլ ձևական էր, նրա կուսակիցներն էլ ձայնակցում են, որ մինչև վերջ պայքարելու են ընտրակեղծիքի դեմ: Պայքարողներիս նայեք` դո՞ւք չէիք, որ 2007-ին մասնակցում էիք քվեներ դզել-փչելու բոլոր գործընթացներին, դո՞ւք չէիք «տուկի թել» բաժանում, դո՞ւք չեք, որ արդեն եհովականների պես զահլահան արիք, գնալով բնակարանից բնակարան, ձեռի հետ էլ նյութական բարիք խոստանալով: Թե՞ ձեր բաժանած ընտրակաշառքը հալալ ա, իսկ ասենք, ախքիկների բաժանած դդմի ջեմը կամ հանրապետական թեկնածուների տվածը` հարամ… Ձևակա՞ն էիք կոալիցիայի մեջ. Այսինքն, ձեր նախարարներն ու մարզպետները ձև՞ են անում, որ կառավարում են, պարոն Քուշկյանի գերատեսչության հիվանդանոցներում ձև՞ են անում, որ բուժում են, վիրտուալ դեղե՞ր են տալիս, վիրաբույժների դրած կարերը վիրտուա՞լ, ձևակա՞ն են…
Չնայած վիրտուալի պակաս էլ չկա: ՀԱԿ-ի հանրահավաքին մի խումբ երիտասարդներ հպարտորեն կրում էին «Ֆեյսբուքի» դրոշը: Երևի թե որոշել են, որ եթե 2008-ին իրենց չօգնեց Ազատության հրապարակում ծածավող «Մոգեն-Դավիդ»-ը, իսկ հետո` Եվրամիության դրոշի աստղաբույլը, այս անգամ գոնե «Ֆեյսբուքի» մեկ միլիարդ օգտատերերի փոշի՞ն մի թեթև կնստի վրեքները … Բայց վիրտուալ տարածքում էլ գործերը փայլուն չեն: ՀԱԿ-ի հանրահավաքը ինտերնետային ուղիղ հեռարձակումով դիտում էին 1400-1500 հոգի, իսկ Մաշտոցի այգում կրպակների չհաջողված «քաղաքացիական ապամոնտաժումը»` 4500 — 5000 հոգի: Այսինքն` կրպակների հարցը երեք անգամ ավելի հետաքրքիր է, քան իշխանափոխությունը:
Չնայած «ապամոնտաժողներն» էլ իսան չեն: Այնպիսի հանդիսավորությամբ խոստացան (իսկ նրանց մի մասը հանրահայտ մարդիկ են), որ այս պահին կամ կրպակները պիտի ապամոնտաժված լինեին, կամ իրենք` ձերբակալված: Բայց չկա ոչ մեկը, ոչ մյուսը, ամեն ինչ արվեց հայավարի և քաղաքապետարանի ու ոստիկանության, և այդ քաղաքացիական գլուխգովանների կողմից… Ինչքան ենք սիրում թատերական ներկայացում սարքել ամեն ինչից:
Բայց մի կողմ թողնենք նախընտրական թատրոնները: Ավելի ֆունդամենտալ հարցեր կան, որոնց մի մասը գոյացել է մեր հայրենակիցների` ամեն ինչ աբսուրդի թատրոնի վերածելու հակումից:
Այսօր հայը հանդուժում է, որ հայ եկեղեցում աղանդավորը քաշքշի հայ քահանային:
Այսօր հայը հային է ատում ու ոչնչացնում:
Այսօր հայուհին երազում է ամուսնանալ բարեկեցիկ օտարերկրացու հետ, նունիսկ` մուսուլմանի:
Այսօր հայուհին վախենում է երեխա ծնել: Այսօր որբանոցները բերնեբերան լցված են լքված երեխաներով, իսկ ծերանոցները` լքված ծնողներով:
Հայ տղամարդը հանդուրժում է, որ հայ կինը թուրքիաներում ու դուբայներում մարմնավաճառությամբ զբաղվի: Հայուհիները հոժար կամքով մեկնում են մուսուլմանական երկրներ` մարմին վաճառելու:
Հայ գիտնականները մազապուրծի պես փախչում են արտերկիր:
Հայերը վստահում են ում ասես, բայց ոչ իրար:
Հայերը չգիտեն սեփական պատմությունը:
Հայերը ծույլ են, փնթի և «քցող»:
Հայերը արցունքն աչքին լսում են ամենակեղտոտ մուղամախառը ռաբիզը:
Հայերը հանդուրժելի են համարում «որտեղ հայ, այնտեղ վայ» և «երկիրը երկիր չի» պիղծ բանաձևերը:
Հայերը ցեխի հետ են խառնում սեփական հաղթական բանակի անունը:
Հայերը տարբեր պղծագրությունները համարում են հայ գրականություն, իսկ պղծագիրներին` հայ գրող:
Հայերը այլևս գիրք չեն կարդում, իսկ խոսակցական լեզուն հարմարեցնում են պետքարանահոտ սերիալների գարշելի բառապաշարին:
Հայերը հանդուրժում են ամեն մի սրբապղծություն և պղծողներին շանսատակ չեն անում:
Դեռ երկար կարելի է թվարկել, և հարց է ծագում` արդյո՞ք մեռած ենք որպես ազգ: Ու դեռ դժգոհում ենք մեր իշխանության չինովնիկների, կուսակցությունների ընտրացուցակի որակից, փաստում ենք, որ և իշխանությունն է զիբիլ, և ընդդիմությունը: Բա մե՞նք ինչ ենք, մենք սրանցից էլ վատն ենք: Այ երբ գոնե մի քիչ կինքնամաքրվենք, գոնե մի քիչ ինքներս մեզ կհարգենք, այն ժամանակ կունենանք և կարգին իշխանական ու ընդդիմադիր կուսակցություններ, և չկեղծված ընտրություններ, և բարեկեցիկ կյանք, և բոշայի պես օտար ափերում հարամ հաց չենք որոնի…
Իսկ մինչ այդ վայելենք ամենայն հայոց աբսուրդի թատրոնը:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Վերջապես կարծես հստակություն եղավ կուսակցությունների համամասնական ցուցակների հարցում: Մուտիլովկաները պրծան, զի ամեն ինչ վերջնական է, ներման -բեկման ենթակա չէ… Միայն մեծամասնական ընտրատարածքներում է, որ հնարավոր է որոշակի սակարկություն` ով մնա, ով հանի թեկնածությունը:
Իսկ հետաքրքիր պահեր եղան. Օրինակ՝ Ճոյտը փորձեց հասնել նրան, որ գեներալ Սեյրանին չգրանցեն, բայց չստացվեց: Իսկ 7-րդ ընտրատարածքում հետաքրքիր եռյակ է կազմվել:Նիկոլը, Րաֆֆին և Լֆիկը, բայց այդ ամենը` հեչ, կարևորը Սամվել Ալեքսանյանը տանուլ տվեց իր գրազը, որ ուրիշ մարդ չի առաջադրվի իր տարածքում: Մյուս հետաքրքիր պահը Գագիկ Ջհանգիրյանի` մեծամասնականով չառաջադրվելն է` միգուցե վախեցավ, որ իրոք ցուցադրաբար իր գլխին կկոտրեն այն բոլոր ընտրակեղծարարական հնարքները, որ նա 1995-ին որպես «նաու-հաու» մտցրեց ՀՀ քաղաքական կյանք ու ապականեց ընտրության ինստիտուտը:
Սակայն վերադառնանք համամասնականին: Հիմա եկել է «ընտրացուցակային աբիժնիկների» պահը: Այդպիսինները կան գործնականում բոլոր կուսակցություններում, պարզապես ոմանք արտահայտվում են, ոմանք` ոչ: ԱԽՔ-ին մինչև ուղնուծուծը հավատարիմ Սուսաննա Աբրահամյանն, օրինակ, ցուցադրաբար լքեց և ՕԵԿ-ի խոսնակի պաշտոնը, և ՕԵԿ-ը, իսկ այ, Արարատ Զուրաբյանը «Ժառանգությունից» և «Ազատ դեմոկրատներից իր նեղացածությունն արտահայտեց ընդամենը մի կողմ քաշվելով: Այդ երկու կուսակցությունների պարագայում կռվախձորի դերում 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Թևան Պողոսյանն էր, բայց մեծ կռիվ — ղալմաղալից հետո ցուցակը մնաց անփոփոխ… Դե, ԱՄՆ դեսպանատուն կա, բան կա… Իսկ ՀԱԿ-ի պարագայում նեղացածների ձայնը շատ բարձր կհչի պաշտոնական քարոզչության շրջանում, երբ ՀԱԿ-ի դուռը շրխկացնելով փակելը ավելի արդյունավետ կլինի:
ԲՀԿ-ում «քցվածների» պարագան մի քիչ ուրիշ է` այնտեղ ցուցակ չմտան լրատվական դաշտի հետ առնչվող Պետրոս Ղազարյանը, Անդրանիկ Թևանյանը և Երվանդ Բոզոյանը, գումարած պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Վերջինս առայժմ զուսպ է, իսկ ինչ վերաբերում է առաջին երեքին, ապա Պետրոս Ղազարյանը սկզբում հայտարարեց, որ հեռուստաընկերությունն ավելի կարգին տեղ է համարում, քան ԱԺ-ն, իսկ հետո «Ֆեյսբուքում» կատակով կազմեց «աբիժնիկների» ցուցակը, ուր մտցրեց նաև սեփական անունը: Իսկ Թևանյանն ու Բոզոյանը, մինչ այդ լրատվական նյութերում ԲՀԿ-ն կրծքով պաշտպանելուց սահուն անցում են կատարում դեպի ԲՀԿ-ի քննադատությունը… Ինչևէ, լրատվական ոլորտին առնչվող մարդկանց հետ նախընտրական շրջանում կատակ անելն այնքան էլ անշառ բան չէ:
Ամենից հանդարտ վիճակը թերևս ՀՀԿ-ում է, ուր ոչ ոք ցուցակի հարցով դեմարշներ չի անում, զի բոլոր դեպքերում, անգամ ցածր տեղ գրավելու դեպքում միևնույն է, դա նշանակում է շարունակել մնալ իշխող կուսակցության նոմենկլատուրայում, կամ ինչպես կբնորոշեր քաղաքագետ Հրանտ Միքաելյանը` «գահնամակում»: Իսկ այդտեղ լինելը միշտ էլ պոտենցիալ հնարավորություն է առաջադիմելու գործադիր ոլորտում, ՀՀԿ-ն հո ընդդիմադիր կուսակցություն չի, ուր ոչ անցողիկ տեղը նշանակում է քաղաքականապես մնալ «բորդյուրին», ոչ էլ նույնիսկ կոալիցիոն «կրտսեր գործընկեր» ԲՀԿ-ն է, ուր ցածր տեղը առանձնապես պոտենցիալ շանսեր չի խոստանում, ու առավել ևս ԱԽՔ-ի կուսակցությունը չի, որին զզվելով ականջներից քաշելու են — հասցնեն 5 տոկոսի…
ՀՅԴ-ի դեպքում, անշուշտ, գործում է «յեղափոխական» կարգապահ գաղտնապահությունը, բայց դա չի նշանակում, որ ներսում կրքերը չեն եռում: Զորօրինակ, այնպիսի փորձառու քաղաքական գործիչներն, ինչպիսիք են Հրայր Կարապետյանը, Դավիթ Լոքյանը, Արթուր Աղաբեկյանը չեն կարող ներսից չեռալ այն հանգամանքից ելնելով, որ իրենք դուրս մնացին, իսկ «նեկրոլոգ գրող» Արտյուշա Շահբազյանը հայտնվեց երրորդ հորիզոնականում: Ճիշտ է, պաշտոնաես առաջ քաշվեց թեզ, որ այդպիսի դեմքերը լինելու են «պատվավոր վստահված անձ», բայց մարդիկ հո կարող են թերանալ վստահված անձի իրենց պարտականություններում ու դրանով ցույց տալ բարձր տեղերի տեր կուսակիցներին, թե որտեղ են ձմեռում ընտրապայքարից լրիվ դուրս մնացած ՌԱԿ-երը…
Հա, հետաքրքիր դրվագներ կան և ցուցակներից դուրս: Այսպես, վերջերս ուր ուղևորվեց ՀՀ նախագահը, նրա «պոչից» անմիջապես ոչ պաշտոնական այցերով ուղևորվեց Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար որոշելով, որ աշխարհի քարտեզի վրա բացի Մոսկվայից ու Սինգապուրից ուրիշ տեղեր չկան… միգուցե երկրորդ նախագահը ինչ — ինչ քայլեր է անում, իսկ միգուցե փորձում է ինչ-որ բանի շուրջ սակարկել: Չէ՞ որ այն էմիսարները, որոնց միջոցով նա լարվածություն է ստեղծում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև` Վարդան Օսկանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը, բավականին խոցելի անցյալ ունեն…
Իսկ ընդդիմադիր, ավելի ստույգ` քաղաքացիական հատվածում, բավականին հետաքրքիր կրքեր բորբոքվեցին: Այսպես, անխոնջ բնապահպան Մարիամ Սուխուդյանը «Ֆեյսբուքում» զետեղեց նկար, ուր կողք — կողքի են Մաշտոցի այգու բուտիկները և մի տրասվեստիտի կերպար, մակագրելով դա` «Ո՛չ բուտիկներին և պուպսիկներին»: Ու սկսվեց վեճ, կռիվ-ղալմաղալ, թե արդյո՞ք իսկական բնապահպանն իրավունք ունի անհանդուրժող լինել միասեռականների նկատմամբ:
Լավ, ասենք մեր «բնապահպանները» որոշեցին Երևանի այգիները մաքրել «բուդկեքից» ու հակահիգիենիկ կերպարներից, սակայն կա՞ մեկը, որ երկրի քաղաքական դաշտը կմաքրի բառիս բուն և փոխաբերական իմաստով «պուպսիկներից»: Թե՞ ազգովի փող հավաքենք ու այդ նպատակի համար «գրանտ» հատկացնենք:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ձնաբքային մարտ ամսին բաժին հասան նախընտրական համագումարների քաղաքական մրրիկները: Այդ շրջանը կավարտվի մարտի 22-ին, երբ ավարտվում է համամասնական ընտրացուցակների և մեծամասնական թեկնածուների ներկայացման ժամկետը: Հուսանք, որ մարտ ամսվա եղանակային «գժություններն» էլ կավարտվեն… չնայած ավելի լավ է խելառ եղանակ, քան փողոցում «խելագարված ամբոխների տարերքը:
Ինչևէ… Սկսենք իշխող կուսակցությունից` ՀՀԿ-ից: Այդ կուսակցության` «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը միանգամից դարձավ հարձակումների թիրախ: Միանգամից լիքը մարդ սկսեցին գոռալ` «Չենք հավատում», սակայն ավելի էականը ՀՀԿ-ի առաջադրումներն են: Մեծամասնականով` 33 թեկնածուների առաջադրում: Այսինքն`ՀՀԿ-ն ձգտում է այդ ուղղությամբ ավելացնել սեփական ներկայությունն ԱԺ-ում: Ու որոշ օդիոզ օլիգարխիկ դեմքեր այդ 33-ի մեջ չկան: Ովքեր էլ որ կան` փաստ չի, որ հետո ՀՀ նախագահից հրամանք չեն ստանա վայր դնել մանդատները: Կհրաժարվեն, ճարներն ինչ… Դե, իսկ համամասնականում թերևս օլիգարխներ ընդհանրապես չլինեն, կամ շատ քիչ լինեն: Իսկ նախարարաց դասում անկուսակցականներ գործնականում չմնացին, ընդգրկվեցին ՀՀԿ շարքերում: Թերևս մարդկանց պարզ բացատրվեց, որ կամ ընդունում են «կրոնը», կամ… Այսինքն` պայքարը, խաղի կանոնները դառնում են առավել կոշտ ու ավտորիտար:
ԲՀԿ-ին փաստորեն բաժինք մնաց 8 ընտրատարածք: Բայց ԲՀԿ-ն մտադիր է թեկնածուներ դնել շատ ընտրատարածքներում, որոնց դերը կլինի ոչ թե ՀՀԿ-ի թեկնածուներին հաղթելը (նման պատրանքներ դժվար թե ունենան), այլ համամասնական ցուցակի համար քվեներ բերելը: Ով շատ բերեց` կվայելի իր փայ մանդատը, քիչ քվե բերողների`մանդատից հրաժարվելու նախօրոք կազմված դիմումներում էլ ամսաթիվը կդրվի, և գուդբայ, խորհրդարան… Իսկ ՀՀԿ-ի կողմից «չգրավված» 8 ընտրատարածքներում էլ ԲՀԿ-ն «կխժռի» ՕԵԿ-ի թեկնածուներին, ու ԱԽՔ-ի կուսակցությունը թերևս մնա բացառապես համամասնական ցուցակի` մի կերպ ստացած 5 տոկոսի հույսին:
Ինչ վերաբերում է ԲՀԿ մարտավարության մյուս տարրերին, ապա դրանք գործնականում ակնհայտ դառան համագումարին: Նախ`հրավիրյալների կազմը բաղկացած էր բացառապես խորհրդարանական կուսակցություններից: Դրանով միանգամից մի քանի նապաստակ խփվեց. նախ`որ շրջանցվեց Ռոբերտ Քոչարյանին հրավիրելու և նրա անունը ԲՀԿ-ի հետ կապելու հարցը, երկրորդը`հնարավոր եղավ հրավիրել «Ժառանգությանը» և չհրավիրել ՀԱԿ-ին: Այսինքն`առանց ՀՀԿ-ի հետ անհարմար վիճակներ ստեղծելու, համագումարին տրվեց «ընդդիմադիրոտ» երանգ…
Ելույթներով էլ ապահովվեց «կրկնակի ձեռնտու» պահը: Գագիկ Ծառուկյանը, պատկերավոր ասած, «բարի քննիչի» դերում էր. «Գալիք խորհրդարանական ընտրությունները պետք է անցնեն ազատ և արդար: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս ընտրությունները լուրջ մարտահրավեր են մեր երկրի համար։ Մեզ պետք է ոչ թե թշնամանքի, այլ սթափ մրցակցության մթնոլորտ: Թշնամանքով երբեք որեւէ խնդիր չի լուծվել եւ չի լուծվելու: Մեկ բան հստակ է՝ արդար մրցակցության, արդար ընտրությունների անցկացման շուրջ պետք է համախմբվի ողջ քաղաքական դաշտը, հասարակությունը»: Ավելին, նույնիսկ հակաօլիգարխիկ շեշտադրում էլ եղավ. «Ես կրկին հատկապես ուզում եմ շեշտել փոքր ու միջին ձեռներեցին: Եթե խոշոր գործարարը կարող է ինչ-որ մի ժամանակ շահույթ չունենալ, անգամ աշխատել վնասով, ապա փոքր եւ միջին ձեռներեցի համար սա դառնում է լինել-չլինելու խնդիր»: Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի «կոմիսար» Վարդան Օսկանյանը հանդես եկավ «չար քննիչի» դերում, ու նրա ելույթը բավականին սուր ընդդիմադիր էր: Ու կանխատեսելի է, որ ամբողջ ընտրարշավի ընթացքում պահպանվելու է դերերի բաժանումը Ծառուկյանի և Օսկանյանի միջև: Որ համ ընդդիմադիր տպավորություն ստեղծեն, համ ժամանակից շուտ թունդ չլարվեն ՀՀԿ-ի հետ:
Այդ դերաբաժանումը և չհստակեցումը, սակայն, անվերջ չի տևի: Եթե փորձը ցույց տա, որ ձայն հավաքելը ստույգ արդյունավետ է, ապա ԲՀԿ-ն արդեն քվեարկության շեմին կասի «գուդբայ» կոալիցիոն հուշագրին, և Օսկանյանի ընդդիմադիր կեցվածքը կդառնա ամբողջ ԲՀԿ-ի գիծը… Իսկ մայիսի 6-ից հետո էլ պարզ կլինի, թե ինչ վարքագիծ ընտրվի: Եթե մանդատների քանակը բավարար չլինի, կրկին կոալիցիան կվերակենդանանա: Իսկ եթե հանկարծ քվեները շատ եղան, ապա միգուցե փորձ արվի կազմել ուրիշ կոալիցիա` առանց ՀՀԿ-ի, և Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, հրաժեշտ կտա «ամենաերիտասարդ թոշակառուի» կարգավիճակին, և դա կբերի չափազանց սուր պայքարի նախագահական ընտրություններում: Այսինքն`ԲՀԿ-ի քվեներից կախված է նախագահական ընտրությունների բնույթն ու ընթացքը:
Իսկ ումից ռեալ առանձնապես բան կախված չէ`դա ընդդիմությունից: Դաշնակները սեփական վարկանիշը բարձրացնելու համար կոկորդ պատռելով խոսում են իշխանափոխությունից, իսկ ՀԱԿ-ում այդ թեման կարծես թե ժամանակավորապես հետին պլան է մղվել, քանզի համամասնական ցուցակի թեմայի շուրջ նորանոր սկանդալներ և նեղացածներ են ավելանում… զորօրինակ` Սոս Գիմիշյանն արդեն ՀՀՇ-ի «քըխ» լինելուց է խոսում:
Իսկ «Ազատ դեմոկրատները» իրենց համագումարով փաստորեն փորձեցին ձևավորել քաղաքակիրթ, ոչ փողոցային ընդդիմության իմիջ` «Ժառանգության» հետ մեկտեղ: Նրանք պարզ ըմբռնել են, որ ծայրահեղ ընդդիմության ժամանակներն անցել են, ինչի վկայությունն է նաև այն, որ քաղաքացիական «մինի» բողոքներին (օրինակ` Մաշտոցի պուրակի պիկետին) իշխանությունը սկսել է ավելի լուրջ վերաբերվել, քան «հակաավազակապետական» հանրահավաքներին: Բայց պարզ չէ` «Ազատ դեմոկրատներ» — «Ժառանգություն» ալյանսը կկարողանա՞ն խորհրդարան անցնել, թե՞…
Ինչևէ, քաղաքական նախընտրական իրավիճակում ամեն ինչ պարզ է ու թափանցիկ, պարոնայք երդվյալ ատենակալներ: Ահավոր փոթորիկներ չեն սպասվում, բայց վայ նրանց, ովքեր հանկարծ սեփական ուժերը գերագնահատեցին: Դա վերաբերում է անխտիր բոլորին:
Շաբաթվա Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր ընտրությունների օր է: Առանց կատակի: Եւ վերաբերում է հայերիս: Բայց Հայաստանում չէ, այլ Աբխազիայում, ուր տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ են ապրում: Շիկահեր և կապուտաչյա մարտաշունչ համշենահայեր, ում բարբառը չափազանց դժվար է հասկանալ: 35 խորհրդարանական աթոռներից մի քանիսի վրա հավակնում են նաև մեր հայրենակիցները: Իրավունք ունեն միանշանակ, քանզի Բաղրամյանի անվան հայկական դիվիզիան վրացական բանակի ահուսարսափն էր: Միգուցե, եթե այդ դիվիզիան չլիներ, Աբխազիան անկախություն չկարողանար նվաճել…
Ինչևէ, ինչքան էլ մեր «խելոք» հայրենակիցների մի մասը էշ — էշ դուս տա, թե «երկիրը երկիր չի», այնուամենայնիվ Հարավային Կովկասի միակ հաղթանակած ազգն ենք: Ադրբեջանը պարտվեց Արցախյան պատերազմում և արդեն 16 տարի դառնաղետ ողբում է «տարածքի 20 տոկոսի» կորուստը: Հիմա էլ թեև ունի մեր պետական բյուջեն գերազազանցող ռազմական բյուջե, բայց և բրիտանական ռազմական փորձագետները, և անգամ թուրքի բոլոր տեսակներին համակրող Սաբինա Ֆրեյզերը Ադրբեջանին զգուշացնում են, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելու դեպքում անխուսափելիորեն կպարտվի: Դե, սրանց գնահատականը մեզ համար նորություն չէ, մերոնք դա վաղուց գիտեն, բացառությամբ որոշ «պանիկյոր» գործիչների, որ 1992-ից կռռում են «անխուսափելի պարտության» մասին: Ճիշտ է, սրանց կռռոցի պարագայում չկա չարիք առանց բարիքի` պարզվում է, ռուս զինվորականները նաև հաշվարկել են այն տարբերակը, թե ինչպես պիտի գործեն ու խեղճացնեն դեպի ՆԱՏՕ գնացող Ադրբեջանին, եթե հանկարծ մերոնք չկարողանան պատշաճ դիմադրություն ցույց տալ… Բայց դե կոնկրետ այդ դեպքում ռուսներին հերթ չի հասնի, այնպես որ թող կենտրոնանան իրենց աչքի գրող Վրաստանի վրա:
Վրաստանի պարագայում էլ մենք էլի հաղթող ենք: Այդ երկիրը կորցրել է Աբխազիա և Հարավային Օսիա: Աբխազիայի պարագայում նշեցինք մեր հաղթական դիվիզիայի դերը, իսկ Հարավային Օսիային բառիս բուն իմաստով փրկել են ռուսները: Բախտները չբերեց, որ այդտեղ բավարար քանակով հայ չկար` դիվիզիա կազմելու համար: Սակայն Ջավախքում և մեկ, և ավելի դիվիզիաների համար բավարար ռեսուրս կա, այնպես որ այդտեղ էլ սպառնալիքի պես մշտապես կախված ենք մեր պարծենկոտ ու մեծամիտ, թիֆլիսեցիների ասած` տուտուց հարևանի գլխին:
Ինչևէ, Կովկասի միակ հաղթանակած ազգը այժմ պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին: Հիմա էլ լինելու է կառավարող կուսակցության` ՀՀԿ-ի համագումարը: Որը կանխորոշելու է ընտրությունների ելքը:
Արդեն 3 տարի է, որ ժամանակ առ ժամանակ հնչում են ձայներ, թե Հայաստանում միակուսակցական համակարգ է կառուցվում, որ վերադառնում ենք ԽՍՀՄ-ի օրերին, երբ այլընտրանք չկա: Հիմա էլ ընդդիմությունը փորձում է հռչակել «կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափ, ՀԱԿ-ի գործիչները խոսում են ընտրությունների վերահսկման այնպիսի մեխանիզմ ձևավորելու մասին, որը «թույլ կտա մեկուսացնել ՀՀԿ-ին»:
Ընդդեմ ՀՀԿ-ի տարատեսակ ծրագրերի, ալյանսների, «կոնսենսուսների» պակաս չկա, ինչը ոչ այլ ինչ է, քան ՀՀ նախագախի անվիճելի հզորության վերաբերյալ խոստովանություն: Առավելագույնը, ինչի մասին կարող են երազել բոլորը միասին` որ ՀՀԿ-ն ընտրություններում 50 տոկոսից ավել քվե չստանա: Եվ դատողություններն ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի և այլնի կիրառման մասին ընդամենը վատ սրտի մխիթարանք են` նույն Հրազդանի ընտրություններին հայոց բովանդակ ընդդիմությունը ԲՀԿ-ի «տակից» աջակցությունով հանդերձ հայթայթեցին զրո ապացույց… Բռնված չես` գող չես, և դա նաև ընտրողների քվեներին է վերաբերում: Այնպես որ ԲՀԿ-ի բոլոր «ինքնուրույն» խաղերն էլ ընդամենը մեկ բանի են ուղղված` որ ընրություններից հետո ՀՀԿ-ն հանկարծ չհայտարարի, որ կառավարություն կազմելու հարցում ոչ մեկի հետ կոալիցիա կազմելու կարիք չունի: Այսինքն` որ իրենց «բորդյուրին» չթողնեն: Չնայած, կարծես թե ոչ ԲՀԿ-ն ցանկություն ունի դառնալ «կիսաընդդիմություն», թեև փորձում է այդպիսի տպավորություն ստեղծել, ոչ էլ ՀՀԿ-ն ձգտում է ուժեր վատնել ԲՀԿ-ին ոչնչացնելու վրա: Նրանց միջև առկա «հանրային համաձայնության» վկայությունը թերևս այն է, որ իր քավոր Ծառուկյանին իզութոզով ծախած Պալաչ մականունով անձնավորությանը ՀՀԿ գործադիր մարմինը համագումարի նախօրեին խիստ նկատողություն հայտարարեց Աբովյանը ԲՀԿ-աթափ անելու քայլերի համար:
Եվ այպես, ՀՀԿ համագումարին պատասխան կունենանք ընտրությունների ընթացքի և արդյուքի մասին: Չնայած ընդհանուր պատկերը պարզ է, բայց պարզ կդառնան որոշ դետալներ: Օրինակ, ովքեր են այն հատուկենտ օլիգարխները, որ չեն ընկնի համամասնական ու մեծամասնական ցուցակի օլիգարխաթափման «պլանի» տակ` թեև բոլորը տալիս են Նեմեց Ռուբոյի ու Լֆիկ Սամոյի անունները, այնուամենայնիվ, դեռևս փաստ չի, որ նրանց «ֆուկ» չեն անի… Մյուս հարցը`հին հանրապետականներից քանիսը զոհ կգնան «թարմացմանը» և «սերնդափոխությանը», ինչ դիրք կունենան Տիգրան Սարգսյանը և Հովիկ Աբրահամյանը, ինչպիսին է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հարաբերությունների ֆոնը: Եվ վերջապես` ինչքա՞ն տոկոս ոսկորի պես կնետեն ախքիկների` այլևս լրիվ սպառված կուսակցությանը, ՀԱկ-ին թույլ կտա՞ն անցնել խորհրդարան, թե՞ ամերիկացիները լրիվ գոհ ու շնորհակալ կլինեն, եթե ՀԱԿ-ի հաշվին ԱԺ անցկացվի «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատների» դաշինքը, որը թեև թույլիկ է, բայց ՀԱԿ-ից ավելի ցիվիլ ու «եվրաչափանիշային» տեսք ունի:
Կարճ ասած, խոշոր հաշվով ոչինչ չի փոխվել հայոց քաղաքական երկնքի տակ: ՀՀԿ-ն է որոշիչ և վերջ, ու ոչինչ նոր չէ ՀՀԿ-ի արևի տակ: Հրաժեշտ ենք տվել հեղափոխական անսպասելի փոփոխությունների դարաշրջանին, և հիմա ամեն ինչ կանխատեսելի է համագումարից համագումար` ճիշտ այնպես, ինչպես հին, բարի խորհրդային ժամանակներում:
Վարկածները մշակեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Գարնան բացվելուն պես երկիրը ականատես եղավ ոչ միայն Ազատության հրապարակում ՀԱԿ-ի կողմից միտինգային սեզոնի բացմանը, այլև առանձնահատուկ ցինիզմով կատարված օլիգարխիկ կամայականությանը: Մեկ էլ հայտնաբերվեց, որ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն) հասցրել է քանդել Մաշտոցի պողոտայի փակ շուկայի ամբողջ հետնամասը: Ակնթարթորեն տարածվեցին բարբարոսության լուսանկարները, ինտերնետի հայկական հատվածը սկսեց եռալ… Մի քանի տարի առաջ ամբողջ հին Երևանը բուլդոզերի տակ տալուց հետո սա առաջին դեպքն էր, որ պետության կողմից պահպանվող շենքը, այն էլ` այդպիսի շենքը, ոտնձգության ենթարկվեց:
Սակայն Մաշտոցի պուրակի դասերն իզուր չեն անցել: Եթե հանուն մի քանի ծառ փրկելու ու մի քանի «բուծիկ» գազոնների մնացորդների մեջ խցկելու պատճառով երիտասարդական շուրջօրյա պիկետ գոյացավ, այդքան կրքեր եռացին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ շարունակություն կունենար փակ շուկայի հարցը: Առավելևս, որ երևանցիները Լֆիկ Սամոյին, մեղմ ասած, չեն համակրում: Բայց այս անգամ իշխանության արձագանքը եղավ շատ օպերատիվ. Երևանի քաղաքապետարանը դադարեցրեց ապամոնտաժումը, խախտման արձանագրություն կազմեց և հսկողություն սահմանեց, չսպասելով, մինչև այդ տարածքում կհայտնվի երիտասարդական հերթական պիկետը: Այսինքն` քաղաքացիների փոքր խմբի կողմից կոնկրետ խնդիր բարձրացնելու ձևը ցույց տվեց իր ակնհայտ արդյունավետությունը:
Ճիշտ է, մեծ դեր են ունեցել իրադրային պահերը: Այսպես, պարզ է, որ ՀՀԿ-ի համար կարևոր է միշտ առավելագույն ընդդիմադիր ընտրաքվեներով աչքի ընկնող մայրաքաղաքում սեփական բարձր ցուցանիշն ապահովելու համար աչքի լույսի պես պահպանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի դրական իմիջը: Եվ խոշոր հաշվով հանուն մայրաքաղաքի քվեների մեկ կամ նույնիսկ մի քանի օլիգարխի շահին դիպչելն այնքան էլ մեծ գին չէ… Բայց անկախ դրդապատճառից, այնուամենայնիվ նախադեպ է ստեղծվում: Ու եթե մի ամիս առաջ անհնար էր պատկերացնել, որ կարող է ինչ-որ հարցով օլիգարխի խաթրը կոտրվի, ապա այս գիժ գարնանային ամսին դա դառնում է իրականություն: Իհարկե, այդ նույն օլիգարխը հույս ունի, որ ընտրություններից հետո տեղը կհանի, բայց դե հասարակությունն էլ սկսում է սովորել, որ հարց է բարձրացնում ու լուծում ստանում:
Սակայն վերադառնանք Ազատության հրապարակ, որտեղից և սկսել ենք: ՀԱԿ-ի հանրահավաքում ակնկալած վարկանիշային «ճեղքումը» չստացվեց: Գումարած դրան, համամասնական ցուցակի շուրջ տարաձայնությունների հաղթահարման միայն մեկ տարբերակ է գտնվել` որ ցուցակը միանձնյա կազմելու է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ համեստ արդյունքները ոգևորեցին արևմտամետ ազատական հատվածում ՀԱԿ-ի մրցակիցներին` «Ժառանգությանը» և «Ազատ դեմոկրատներին»: Թեև «Ժառանգության» համագումարում չի որոշվել ընտրություններին մասնակցելու ձևաչափը, այնուամենայնիվ Արարատ Զուրաբյանը տեղեկացրել է, որ մի քանի օրից «Ազատ դեմոկրատների» համագումարին է հռչակվելու երկու կուսակցությունների դաշինքը, և իրենք հույս ունեն հաղթահարելու 7 տոկոսի պատնեշը: Դա կարևոր դետալ է`եթե առաջ ենթադրվում էր, որ ընտրություններին կմասնակցի կամ «Ժառանգությունը», կամ «Ազատ դեմոկրատները», բայց ցուցակը կլինի միասնական, որպեսզի լուծվի 5 տոկոսի հարցը, ապա հիմա խնդիր է դրվում ստանալ 7 տոկոսից ոչ պակաս: Բնականաբար, ընտրազանգվածը հայթայթվելու է տեղատվության մեջ գտնվող ՀԱԿ-ի հաշվին…
Մարտիմեկյան հանրահավաքի համեստությունը քիչ էր, հիմա էլ մի ուրիշ «պատուհաս» է գալիս «Հայոց արծիվների» նախագահ, սպորտի և երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանի տեսքով: Սույն գործիչը որոշել է կիրակի օրով հենց Ազատության հրապարակում անցկացնել «Հայոց արծիվների» համագումարը` 12 հազար մասնակիցներով, հարյուրավոր դրոշներով ու պաստառներով: Դե, թամաշա անողներ էլ հաստատ կգումարվեն… ու կստացվի, որ ՀՀԿ-ին աջակցող առաջին հանրահավաքը ավելի հզոր է լինելու, քան ընդդիմադիրների համանման ցանկացած միջոցառում: Եվ դա`ընտրարշավը պաշտոնապես դեռ չսկսած: Բա հետո՞ ինչ կլինի, երբ բոլոր վարչական ռեսուրսները լրիվ թափով աշխատեն:
Դե, դաշնակներն էլ ընկան լեզուն կարճացնող անհարմար իրավիճակի մեջ: Վովա Գասպարյանի անձնական մասնակցությամբ ՀՅԴ անդամ Արշավիր Կարապետյանի մոտ անցկացված խուզարկությամբ հայտնաբերված հսկայական զինապահեստը տպավորիչ էր: Ու ի՞նչ ասի Վահան Հովհաննիսյանը, որ լավ լինի. «Գտնվել է իրեն պատկանող տարածքում, չի նշանակում պատկանում է իրեն, այսինքն այն ինչ իրեն պատկանող տարածքում էր, պարտադիր իրենը չէ: Ես Արշավիր Կարապետյանի ու այդ զենքի կապը չեմ տեսնում, որովհետև դրա ոչ մի ապացույց գոյություն չունի, իսկ թե քննությունն ինչ ցույց կտա, միայն այդ ժամանակ մենք կկարողանանք եզրակացություններ անել»: Դե հա, ՀՅԴ-ի ու Արշավիր Կարապետյանի հետ այդ զենքերը նույնքան կապ չունեն, որքան ընտրակաշառքը`իշխող կուսակցության քվեների հետ, թե ինչ ցույց կտա քննությունը, երևի թե կախված է դաշնակների նախընտրական վարքագծից: Այսինքն` նրանից, թե ինչքանով կկարողանան հրաժարվել «Կոնսենսուս մինուս ՀՀԿ» ձևաչափի գայթակղությունից… Թե չէ ինչի էր նման` ԱԺ-ի մուտքի մոտ ողջագուրվում էին 1995-ին իրենց բանտ տարած գործիչների հետ: Բայց հիմա էլ օդում զգացվեց նոր հնարավոր «Դրո» գործի հոտը, ուստի մնում է բավարարվել սեփական «ստանդարտ» ընտրաքվեներով և չերազել այլոց հետ միասին արկածախնդիր ծրագրով փորձել ստանալ ավելին… Մանավանդ, որ «Կոնսենսուս մինուս ՀՀԿ»-ից ակնհայտորեն սուսուփուս նահանջեց ԲՀԿ-ն, ԲՀԿ-ի երկրորդ համար Վարդան Օսկանյանն էլ հրապարակավ ուրացավ Ռոբերտ Քոչարյանին, միաժամանակ նաև քոռուփոշման թողնելով »Սիվիլիթաս» հիմնադրամում հավաքված խանդավառ արևմտագրանտասեր և արևմտագրանտակեր հանրությանը… Կարճ ասած, և կոալիցիայում, և ընդդիմադիր դաշտում ավելի գերիշխող է դառնում «Каждый сам за себя» «Մաուգլի» մուլտից հայտնի սկզբունքը: Դե, ոմանք, միգուցե շատերը, գիժ մարտ ամսին կփորձեն խելառության միջոցով բարձրացնել սեփական շանսերը, բայց դրա վախճանն է ակնհայտ` կամ զսպաշապիկ, կամ «խելոքանալը»:
Բայց գարնանային խելառությունը մեր երկրից կարծես արտահանվել է Ադրբեջան: Սույն թշնամական երկրի «ավազակապետությունը» հանկարծ որոշել է ռսի հաշվին հարստանալ, ու Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալման գինը բարձրցրել է միանգամից 43 անգամ… Պատասխանն էլ չուշացավ` հենց մարտի 1-ին Ղուբա քաղաքում բռնկվեց լեզգիների ապստամբությունը, բարեհաջող վառեցին նահանգապետի տունը: Այսինքն`150 հազար բնակչություն ունեցող այդ գավառական քաղաքում եղան ավելի ծավալուն անկարգություններ, քան եղել էին Երևանում 2008-ի մարտի 1-ին: Գումարած դրան` պարսիկներին հեչ համոզիչ չթվացին Բաքվի հավաստիացումները, թե Իսրայելից գնած հսկայաքանակ սպառազինությունը Արցախի դեմ է, այլ ոչ թե Իրանի, ուստի Թեհրանի էմիսարները ավելի ու ավելի շատ են հրահրելու իսլամիստական տարբեր շարժումներ, հատկապես պարսկաբնակ Թալիշստանում: Մանավանդ, որ բաց շրջանառության մեջ հայտնվել է ԱՄՆ-ի գծած սցենարներից մեկը` Ադրբեջանին Արցախի կորուստը փոխհատուցել Իրանի հյուսիսային թուրքաբնակ շրջանների հաշվին… Գումարած դրան էլ, նույն Արևմուտքը ավելի ու ավելի է մտմտում, որ Սիրիայի ներքին գործերին ռազմական միջամտությունն անի Թուրքիայի զինված ուժերի ձեռքով…
Ինչևէ, եթե այս գարուն տարածաշրջանը չկորի պատերազմի բոցերի մեջ, մենք մեր խելառ քաղաքական դաշտից ու ոչ պակաս խելառ ընտրություններից հաստատ առանց ցնցումների գլուխ կհանենք:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մարտի 1-ը 2008-ից ի վեր մեր գիտակցության մեջ միշտ կապակցվում է ողբերգության հետ, և արդեն մոռացել ենք, որ գարնան առաջին օրն է… Բայց ժամանակն է հաղթահարել այդ բարդույթը, և հուսանք, որ մայիսի 6-ի ընտրությունները կլինեն այնպիսին, որ հետայսու կբացառվեն արյունոտ ամսաթվերը տարվա ցանկացած եղանակին:
Գարնան առաջին օրը նաև միանգամայն խաղաղ քաղաքական նախընտրական իրադարձություն կլինի. վերջապես ՀԱԿ-ի հանրահավաք կտեսնենք` արդեն հասցրել ենք կարոտել և Լևոնին, և Նիկոլին, և մյուսներին… Համ էլ այդ օրով ՀԱԿ-ը վերջապես բավարարելու է կարոտակեզ հայ ժողովրդի հետաքրքրությունը և հրապարակելու է իր բազմաչարչար համամասնական ցուցակը` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, ՕԵԿ-ից ու դաշնակներից շուտ: Ճիշտ է, նախանձ դաշնակներն առաջ են ընկել ու ամսի 28-ին հանրահավաք են անում, բայց ինչևէ…
Իսկ մարտն իրոք գիժ ամիս է, և այդ գժության շունչն արդեն զգացվում է: Եռակի գժության ականատես եղանք` երբ սատանիստը 3 ժամ տևող հացադուլ արեց, ու… ամբողջ ֆեյսբուքը խառնեց իրար: Իսկական «ֆասբուք» դառավ` սատանիստները ծակուծուկերից դուրս եկան ու «ֆաս» եղան բոլոր նրանց վրա, ովքեր համարձակվել են իրենց «հացադուլավոր» կոլեգա Բայանդուր Պողոսյանին թթու խոսք ասել… Փաստորեն ոմանց համար հարմար առիթ եղավ համ սատանիզմը «փիառ» անելու, և դա այն դեպքում, որ մինչ այդ սատանիստները միշտ «վանդակում» էին, համ սատանիզմի մուրը քսել երիտասարդ բնապահպանների վրա հենց այն պահին, երբ Մաշտոցի պուրակի հարցում քաղաքապետարանը սկսեց զիջումների գնալ: Իսկ որ բնապահպանների պահանջները քայլ առ քայլ կատարվելու են, երևում է թեկուզ այն հանգամանքից, որ բոլոր ժամանակների իշխանություններին ջերմ սիրով սիրող Մերուժան Տեր-Գուլանյանը հանկարծ սկսեց բնապահպանական ճառերով հանդես գալ…
Դե ինչ, չնայած բնապահպան երիտասարդների հաշվին ինչ շունուշանգյալ ասես փորձեցին քաղաքական «ռեյծինգներ» վաստակել, այնուամենայնիվ փաստ է` կառուցողական քաղաքացիական շարժումների բարձր արդյունավետությունն այլևս կասկած չի հարուցում: Մարդիկ կոնկրետ հարց բարձրացրին, և այն մասամբ լուծում ստացավ: Ճիշտ է, բնապահպանները դեռևս չեն հավատում, որ փաստացի հաղթել են, բայց դրանից նրանց գրանցած արդյունքը չի դադարում արդյունք լինելուց: Համ էլ սատանիստների հարցով էլ չկա չարիք առանց բարիքի` նրանք բացահայտվեցին ինտերնետում, և այլևս հանգիստ կարելի է ցուցակագրել սևերին…
Մի ուրիշ «գժական» երևույթ էլ գրանցվեց Ռոբերտ Քոչարյանի հարցում: ԲՀԿ-ն ու Վարդան Օսկանյանը հանկարծ սկսեցին ուրանալ Քոչարյանին, և «սիվիլիթասակիր» Օսկանյանը հանկարծ հայտարարեց, որ Քոչարյանը ոչ իր, ոչ էլ ԲՀԿ-ի կարիքը չունի… Ինչպիսի՜ ինքնանվաստացում:
Նախընտրական գործընթացում էլ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ուրախացրեց արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին` այսուհետ նրանք ոչ թե դեսպանատուն կամ հյուպատոսարան պիտի հասնեն քվեարկելու համար, այլ սեփական հիմնարկից քվեարկելու են էլեկտրոնային տարբերակով: Անշուշտ, դա շատ հարմար է, սակայն Հայաստանի պայմաններում իսկական գժություն է` սատանան գիտի, թե ինչպես պիտի ապահովագրվենք հնարավոր զեղծարարություններից:
Մի հաճելի բան ևս`մեր երգիչները հրաժարվում են Բաքվի Եվրատեսիլից: Բայց մի՞ թե անպայման պետք է թշնամու դիպուկահարի կրակոցից զինվոր զոհվեր, որպեսզի այդպիսի պարզ տրամաբանական որոշում ընդունեին: Էլի հայի հետին խելքն է… Բացի այդ ինչու պետք է բանը հասներ երգիչների հրաժարվելուն. պետությունը պետք է հրաժարվեր ի սկզբանե: Գումարած դրան, իրավացի է Գագիկ Գինոսյանը, որ ոչ միայն Բաքվի, այլև ցանկացած տեղում անցկացվող Եվրատեսիլից է պետք հրաժարվել. «Քաղաքականացված և անհասկանալի ճաշակ սերմանող մրցույթները չպիտի պրոպագանդվեն մեր երկրում, հատկապես պետական հեռուստաընկերություններով։ Եվ Կոմիտասյան հանճար ծնած ազգը իրավունք չունի իրեն թույլ տալ եվրոպական մշակութային աղբամանից օգտվելու շռայլությունը»:
Գժական հայտարարության հեղինակ դարձավ և Ախթալայի քաղաքապետ Խաչիկյանը` այն Խաչիկյանի եղբայրը, որը «խայտառակել ռեսպուբլիկան». ըստ նրա, Ախթալայում խնդիրներ չկան: Բայց ախր ո՞նց չկան, եթե հենց Ախթալայում օլիգարխ Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծության որջ էր ստեղծել:
… Գարնան առաջին օրվան նախորդող «գժությունների» շարքը կարելի է շարունակել, բայց կարևորն այն է, որ դեռ գիժ մարտը չսկսած այդքան գժություններ արդեն ի հայտ եկան: Կարելի է պատկերացնել, թե բուն մարտին ինչ դոզաներով նախընտրական ախմախություններ են դուրս տալու մեր քաղաքական գործիչները: Հուսանք, որ գոնե ժողովուրդը ի պատասխան դրանց գժություններ չի անի…
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.