29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...
Հետաքրքիր ժամանակներ ենք ապրում: Նախընտրական մթնոլորտը այնքան է ազդել ոմանց վրա, որ անհավասարակշիռ ու անիմաստ բաներ են անում: Այսպես, ՀՌԱԿ ատենապետի անունից հայրենի կառավարությունը ֆաքս է ստացել, որ եթե իրեն չճանաչեն ՀՌԱԿ ատենապետ, ապա վարչապետի ստվերային տնտեսական խաղերի մասին շատ բան կպատմի: Մի ողջ մարզի ղեկավար մարդկանց աչքի առջև քացով կին է ծեծում ու դեռ պաշտոնավարում է: Մի վարորդ էլ հաջողացնում է ավտոմեքենայով հարվածել ՀՀ նախագահի նստավայրի դարպասին, ու ոմանք էլ ուզում են դրան քաղաքական աստառ տալ…. Կարճ ասած` մեր հայրենակիցների մի մասը մտել է հոգեկան շեղման գործընթացի մեջ:
Դե մթնոլորտն է այդպիսին: Ոչ մի պաշտոնյա չգիտի` վաղը պաշտոնավարելո՞ւ է, թե՞ ոչ: Ոչ մի օլիգարխ չգիտի` կմնա՞ որպես այդպիսին, թե՞ բոմժի կվերածվի: Ոչ մի քաղաքական գործիչ չգիտի` կհայտնվի՞ համամասնական ընտրացուցակի անցողիկ մասում. և դա վերաբերում է ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմադիրներին: Հա, հենց ընդդիմադիրներին: ՀԱԿ-ը կարծես սսկվել է ու հավանաբար կբավարարվի մանդատների այն քանակով, որը համապատասխանում է 7 տոկոսանոց մինիմումին, եթե իհարկե դա էլ շատ չհամարեն: Այսինքն` ՀԱԿ-ի 18 կուսակցությունների մեծ մասի քաղաքական ապագան զերոյացվում է…
Բայց խորհրդարանական ընդդիմության վիճակն էլ լավ չէ: Դաշնակներն ու «Ժառանգությունը» կարծես թե ուզում են միավորվել, սակայն առաջինները կողմ են Եվրասիական միություն մտնելուն, իսկ երկրորդերը` դեմ: Սակայն Հայաստանի` Եվրասիական միություն մտնելու հեռանկարը ավելի ստույգ փաստ է, քան անգամ Գալուստ Սահակյանի ապագա պատգամավորությունը: Ու այդ գծով ջրբաժան առաջացավ նաև կոալիցիայում:
Այսպես, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դրան միանշանակ կողմ են, իսկ ՕԵԿ-ը փորձում է դեմ գնալու խաղեր տալ: Դե եթե հիշենք, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը գլխավոր ախքիկին անգլիական շպիոն էր հանել, ապա պարզ է դառնում, թե ինչու է դա տեղի ունենում: Հո նախկին ստվերային կապերը չեն անհետացել կոալիցիայի մեջ լինելու և բարձր պաշտոն զբաղեցնելու զորությամբ…
Այնպես որ նախընտրական դասավորումը կարող է նոր և անսպասելի ելևէջներ ունենալ: Ու եթե հանկարծ «Ժառանգությունը» ոչ թե դաշնակների, այլ ՕԵԿ-ի հետ դաշինք կազմի, այնքան էլ զարմանալի չի լինի: Ի վերջո աշխարհաքաղաքական տրամաբանությունը զորավոր բան է: Իսկ դաշնակների` Եվրասիական միությունը սիրելը բխում է թերևս Տիգրան Սարգսյանի ասած «չկոտրած տաշտակի» հարցից: Սակայն Եվրասիական միության տրամաբանության բերումով «կոտրած տաշտակի» թեկնածու կարող է դառնալ և վարչապետը: Հո պատահական չէ՞ր, որ նրա «ձայնային խոտանով» և փաթ ընկած լեզվով տեսագրությունն այդքան լայն տարածում գտավ: Պատահական չէ նաև Հարություն Առաքելյանի ոչ այնքան ադեկվատ ֆաքսը… Ի վերջո, Տիգրան Սարգսյանը Արևմուտքի մարդ է համարվում, և միգուցե նրան պարզապես չհաջողվի «եվրասիական կրոն» ընդունել: Չէ՞ որ «Ժառանգության» պատգամավորների մեծ մասը հաստատ կուզենային այդ «կրոնի» շվաքի տակ իրենց մի կտոր մանդատի հարցը լուծել, սակայն հենց Աղվան Գառնիկիչի հայրենակից Արմեն Մարտիրոսյանին ստիպեցին ասել, որ Եվրասիական միությունը «քըխ» է, զի դա գալիս է Րաֆֆի Հովհաննիսյանեն և Ամերիկայեն…
Մյուս ստույգ փաստն այն է, որ Լիսկայի երգը երգված է: Նրանից արդեն երկրից չբացակայելու ստորագրություն են վերցրել, այսինքն` ՀՔԾ-ն խափանման միջոց է կիրառել, այլապես նա չէր սկսի հերքել իր` Ֆրանսիա մեկնելու ցանկությունը այդքան ջանադրաբար, որ երդում տար, թե Հայաստանից երբևէ հեռանալու ցանկություն չի ունեցել ու ահավոր հայրենասեր է: Աղվեսի` այսինքն Լիսկայի դունչը խաղողին (Ֆրանսիային) չի հասնում, դրանի՞ց է խակ: Ու, եթե արտակարգ իրավիճակային հոտառություն ունեցող Հմայակ Հովհաննիսյանը հայտարարում է, որ պետք է դատել ոչ միան մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, այլև այն պատգամավորներին, որ ծեծը տեսել են ու հրապարակավ սուտ են վկայել, ուրեմն իրոք մի բան կա… Գումարած դրան` Լիսկայի համար շատ վատ նշան է, որ ՀՀԿ վերջին «աշխատանքային նիստին» նրան ոչ թե առաջարկել են դիմում գրել, այլ որոշել են սպասել «նախաքննության արդյունքին» և «չմիջամտել» իրավապահների գործերին:
Ի դեպ, սխալված չենք լինի, եթե ասենք, որ Հայաստանի` Եվրասիական միության մեջ մտնելու հեռանկարն ուղղակի կապ ունի Լիսկայի գործի հետ: Պարզապես Լիսկայի նման տեղական ֆեոդալները ոչ մի կերպ չեն տեղավորվում ապագա միության ձևաչափի և վարչական կարգի մեջ, ուստի… Դե, մյուսների հերթն էլ է հասնելու, սկիզբն է միշտ զոռ: Ի վերջո, այդ խորամանկ սյունեցուն քեֆը լավացնելուց հետո անպայման «Մարիոտ» հասցնելը հո պատահականություն չէր…
Ինչևէ, որոշ արտաքին գործոններ էլ են վկայում հօգուտ Եվրասիական միության անխուսափելիության: Հո հենց այնպես չէ, որ «պարիտետի սիրահար» բրիտանական շպիոն Թոմաս դե Վաալը, որի մուտքը Ռուսաստան արգելված է, հանկարծ հայտարարում է, որ Ադրբեջանը Արցախի ու հարակից տարածքների երես երբեք չի տեսնի, ինչքան էլ միլիարդավոր դոլարներ ծախսի սպառազինության վրա: Եվ դեռ ինչքան «ոսկե սարերով» Արևմուտքը կփորձի գայթակղել Հայաստանին, միայն թե գոնե ուշացնենք մեր մուտքը Եվրասիական միություն, զի չմտնելու տարբերակները այլևս ֆանտաստիկայի ոլորտից են:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ամբողջ քաղաքական դաշտը զբաղված է դատարկ խնդրով` ով է հաջորդ պաշտոնանկը: Բոլորը դրանով են զբաղված, ու խոշոր հաշվով, բոլորի զահլան դրանից գնացել է: Բայց խոշոր հաշվով, դրանից բան չի փոխվելու: Բոլորս գիտնք, որ բոլոր դեպքերում ՀՀԿ-ն իր դիրքերը չի զիջելու անկախ ընտրական բոլոր ելքերից: Դա, ինչպես ասում են, մշտական միավոր է: Սակայն իրական հետաքրքիր գործընթացները գտնվում են իշխանական և ընդդիմադիր դաշտերից դուրս: Հետաքրքիր բան է կատարվում հարևան պետությունում` Թուրքիայում, ուր անկանխատեսելի ձևով տեղի է ունենում հայ ազգային ինքնության զարթոնքը:
Եվ այսպես` շարքային մի հարցազրույց: Հարցազրույց տվողը «Ակոս» թերթի համախմբագիր Բագրատ Էստուկյանն է: Մարդ, ով շատ լավ գիտի «թուրքական հասարակություն» կոչեցյալին ինտեգրվելու ձևերը:
Եվ ահա նա «Դելովոյ էքսպրես» թերթին տված հարցազրույցում անդրադառնում է այսպես կոչված «թաքուն հայերի» խնդրին` մեր այն հայրենակիցներին, որ հարկադրված են եղել իսլամ ընդունել, որպեսզի ողջ մնան:
Ըստ գլխավոր խմբագրի` դա մարտահրավեր է, որին դեռևս պատրաստ չենք: «Շատերը կամենում են վերադառնալ իրենց ակունքներին, սակայն մենք դեռևս պատրաստ չենք կողմնորոշվելու` ինչպես վերաբերվենք այդ մարդկանց»,- գրում է Բագրատ Էստուկյանը: Թաքուն հայերը գիտեն, որ իրենց նախնիները հայ են եղել, սակայն չեն տիրապետում հայոց լեզվին և քրիստոնյա չեն: Նրանք հիմնականում ապրում են արևելյան շրջաններում, բայց առավելապես հայտնի են Համշենի և Դերսիմի հայերը: Այդ երկու տարածաշրջաններում հայերը պահպանել են հայկական ինքնագիտակցությունը: Համշենցիները պահպանել են իրենց խոսակցական լեզուն, որ համապատասխանում է 300-400 տարի առաջ եղած խոսակցականին: Իսկ Դերսիմի հայերը կորցրել են լեզուն, սակայն պահպանել են ինքնությունը: Ենթադրելի է, որ թաքուն հայերը հարյուր հազարներ են կազմում: Բավականին հաճախ Ստամբուլի պատրիարքարան են դիմում թաքուն հայերը` կնքվելու խնդրանքով: Բայց ինչքան ես գիտեմ, պատրիարքարանը դրան պատրաստ չէ, կա մտածողության խնդիր: Մարդը գալիս և ասում է. «Իմ անունն Ահմեդ է, բայց պապս Կարապետ էր, իսկ տատս` Մարիամ: Ես կամենում եմ հայ դառնալ»: Ի պատասխան դրա առաջարկում են վերցնել քրիստոնեական գրականություն, կարդալ, հետո քննություն հանձնել և այլն: Ոչ ամեն ոք, առավել ևս գյուղացի, կգնա այդպիսի քայլի»,-նշում է Էստուկյանը:
Այսինքն` ծագումով հայ մարդիկ համարձակվում են մերժել իսլամը (այդ կրոնը ճանաչողները կվկայեն, թե ինչքան դժվար է հրաժարվել դրանից և ինչքան արիություն է պահանջում այդ), գավառական բնակավայրից հասնում են Պոլիս, ու իրենց առաջարկվում է աստվածաբանական քննություն հանձնել, նոր միայն միանալ Հայ առաքելական եկեղեցուն:
Ասա խնդրեմ, Առաքելական եկեղեցու հետևորդ ընթերցող. իսկ դու կարո՞ղ ես այդպիսի քննություն հանձնել: Ապա ինչո՞ւ են այդպիսի քննություն պահանջում քո եղբայրներից Պոլսո պատրիարքարանում: Աստվածաբաննե՞ր են ընդունում, թե՞ հասարակ հայ քրիստոնյաներ:
Հայ մարդուն խանգարում են Հայ առաքելական եկեղեցու հետևորդ դառնալ: Ամեն օր` բազում հայորդիների, ովքեր հստակ որոշել են, որ հայ են, ու ուզում են գրողի ծոցն ուղարկել իսլամը և դավաբանորեն նույնանալ հայ եկեղեցու հետ, ուզում են դառնալ հայ քրիստոնյա: Սակայն նրանց մերժում են, պայմաններ առաջադրում: Ինչո՞ւ: Մի՞թե այնքան եք վախենում թուրք իշխանությունից, որ պատրաստ եք ցանկացած կերպով խոչընդոտել վերահայացող մեր հայրենակիցներին …
Ձեզ, պարզապես ասելու բան չունեմ: Երևի ձեր նման սևազգեստների մասին էր ասում Ֆրիդրիխ Նիցշեն, որ դուք կյանքի ու ցանկացած առաջադիմության թշնամի եք: Հայերը գալիս են ձեզ մոտ հայ կնքվելու, իսկ դուք պատրվակ բերելով քրիստոնեական գրքերը, մերժում եք: Մարդիկ իսլամը մերժելու հոգեբանական սխրանքն են գործում, իսկ դուք զլանում եք նրանց ճանաչել Հայ առաքելական եկեղեցու հետևորդ: Ինչ ասեմ ձեզ` անիծյալ լինեք ձեր ստրկամտության մեջ, հանուն որի պատրաստ եք ապավինել ամենախավարամիտ կղերական գաղափարին: Դուք պատրաստ եք գերազանցել Եվրոպայի ինկվիզիտորներին, միայն թե համամիտ լինեք ձեր թուրք ստրկատերերի հետ:
Բայց գիտցեք` նա, ով հասել է Պոլսո ձեր դուռը, և ստացել է ձեր կեղծավոր մերժումը, միևնույն է, եկել է, որպես իր հայ լինելը գիտակցող հայ: Ու ձեր կեղծավոր մերժումով նրա հայությունը չեք կասեցնի. Նա այլևս հայ է մեկընդեմիշտ: Միգուցե համառի և հասնի Էջմիածին, միգուցե գերադասի նախնյաց հեթանոս հավատքը: Բայց նա այլևս հայ է` մեկընդմիշտ, ի տարբերություն ձեզ`թուրքահաճո թերմարդուն… Եթե իհարկե գիտակցում եք, որ ապրում եք թերմարդու կարգավիճակում:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Ավստրալիայի Կանբերա քաղաքում գտնվող պաշտպանության ուժերի ակադեմիայում կադետ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության են ենթարկվել: Նման եզրահանգում է արվում զեկույցում, որը պատրաստվել է Ավստրիալիայի զինված ուժերում կանանց նկատմամբ խտրականության դեպքերի հետ կապված սկանդալային դեպքերի հետաքննության արդյունքներով: Սակայն կանանց մեծ մասը, ինչպես նշվում է պաշտպանության նախարարի զեկույցում, դրական է արտահայտվել հաստատության մասին:
Այսինքն` Ավստրալիայի պես խաղաղ երկրի բանակում անգամ չի հաջողվել մտցնել «սեռերի հավասարության» արհեստական տեսական մոտեցումը: Նույնիսկ պատերազմից անչափ հեռու երկրի բանակում չաշխատեց «գենդերային հավասարություն» կոչեցյալը: Այդ երկրի բանակում թեև փորձ արվեց ներմուծել «տոլերանտության և հավասարության» սկզբունքը, սակայն բան չստացվեց, չնայած պաշտպանության նախարարը ձգտում էր ցուցադրաբար այդ սկզբունքները հաստատել: Ռազմական ակադեմիայի աղջիկները գոհ են մնացել, որ նույն հաստատության տղաները իրենց պահել են տղայի, այլ ոչ թե անսեռ միավորի պես: Այսինքն` անգամ Ավստրալիայի պես երկրում բանակը իրեն դրսևորեց որպես պահպանողական ավանդապահ միավոր: Բնականաբար, առավել ևս պատերազմը վերջերս ավարտած Հայաստանում բանակը պահպանողականության բուն է:
Եվ այդ պահպանողականությունը գալիս է մեր երկրի կյանքի բոլոր ոլորտները: Աղմկալի ամենօրյա պաշտոնափոխությունների շարանում մեր հանրությունը բավականին քիչ ուշադրություն է դարձրել նոր ոստիկանապետի անձի վրա, մինչդեռ դա արտացոլում է Հայաստանի զարգացման հիմնական վեկտորը:
Նոր ոստիկանապետը եկել է բանակից: Մինչ գլխավոր ռազմական ոստիկան լինելը նա ունեցել է պրոֆեսիոնալ «միլիցայի» կենսագրություն, սակայն դրանով ավարտվում են Վովա Գասպարյանի ռեալ առնչությունները ոստիկանական համակարգի հետ: Նա ուղնուծուծով բանակի ներկայացուցիչ է, քանզի իր կենսագրության մեծ մասը գրանցվել է ՊՆ-ում: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ ՀՀ նախագահը երկրի ոստիկանական համակարգը վստահեց հենց բանակայինի: Դա պատահականությո՞ւն է, թե՞…
Եթե դիտարկենք մեր պետական համակարգն ամբողջությամբ, ապա առավելագույնս կայացածը բանակն է: Դա բնական է, զի պատերազմող երկրում այլ կերպ չէր կարող լինել: Եվ Հայաստանում, բնականաբար, հանրության ամենաառողջ և պետականամետ խավը հենց սպաները պետք է լինեն: Եվ հենց սպայական ներկայացուցիչն է ուղնուծուծով մեր նոր ոստիկանապետը:
Տեղի է ունեցել որակական առումով եզակի երևույթ` ոստիկանապետ է դարձել մեկը, ով կապ չունի քաղաքացիական կյանքի կանոնների հետ: Վովա Գասպարյանն այն ոստիկանապետն է, որը առանց քաշվելու կձերբակալի ցանկացածին, այդ թվում` ցանկացած օլիգարխի: Այդ նշանակումով ՀՀ նախագահը կատարել է կարևորագույն քայլ` վերացրել է օլիգարխիկ խավի անձեռնմխելիությունը: Նախորդ ոստիկանապետերից և ոչ մեկը երբեք չէր համարձակվի ձերբակալել որևէ օլիգարխի, անգամ օլիգարխի թիկնապահի շանը դիպչելը դժվարագույն հոգեբանական խնդիր էր: Սակայն նոր ոստիկանապետն ունի բանակայինի ընկալումներ, ում համար քաղաքացիական կյանքի խաղի կանոնները ոչինչ են:
Այժմ արժի դիտարկել. դա եզակի՞ նշանակում է, թե՞ օրինաչափության սկիզբ է ազդարարում: Ուշագրավ է, որ Երևանում կատարված կադրային փոփոխություններին զուգահեռ կադրային փոփոխություններ տեղի ունեցան Ստեփանակերտում: Այդտեղի ազգանունների և պաշտոնների անունները ոչինչ չեն ասի ՀՀ քաղաքացուն, եթե նա արցախցի չէ, ուստի կբավարարվենք ընդամենը օրինաչափության մատնանշումով` բոլոր նոր չինովնիկները նշանակվել են ուժային կառույցների ներկայացուցիչներից: Այսինքն` բոլոր նորանշանակները սպայական խավի ներկայացուցիչներ են:
Կարծում ենք, որ Ստեփանակերտում պարզապես փորձարկվում է այն, ինչն այնուհետ համատարած կկիրառվի ամբողջ երկրում: 1998-ից ի վեր, երբ Ռոբերտ Քոչարյանը ընտրվեց ՀՀ նախագահ, Ստեփանակերտում փորձարկված կառավարման մեթոդները տեղափոխվում են Երևան: Իսկ ընտրություններին ընդառաջ այդ միտումն էլ ավելի կշեշտվի:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը խոստացել է եվրոպական կառույցներին անցկացնել լրիվ անթերի ընտրություններ: Բայց միաժամանակ անհրաժեշտություն կա ունենալ այդ ընտրությունների կանխորոշված արդյունքներ: Այդ երկու իրարամերժ պահանջների միաժամանակյա բավարարման հարուստ փորձ է կուտակվել Արցախում, ուր հազար աչքի առկայությունը երբեք չի արձանագրել ընտրությունների որևէ թերություն, բայց միաժամանակ ընտրությունների ելքը միշտ կանխորոշված է եղել: Այսինքն` վարչական ռեսուրսը կիրառվել է շատ հստակ, բայց միաժամանակ` շատ հմուտ: Հիմա էլ հրամայական է առաջացել` նույն փորձը կրկնել ամբողջ Հայաստանի մասշտաբով:
Այդ տրամաբանության շրջանակում միանգամայն հասկանալի են դառնում Հովիկ Աբրահամյանի և Միքայել Մինասյանի հրաժարականները: Երկուսն էլ կենտրոնանալու են բացառապես ընտրությունների վրա` որպես ՀՀԿ նախընտրական շտաբի առաջին և երկրորդ դեմք: Երկուսն էլ, թեև համարվելու են պաշտոն չունեցող, բայց ունենալու են փաստացի նույն լծակները, ինչ ունեին մինչ այդ: Հովիկ Աբրահամյանի ունեցած լծակներն ընդհանրապես կապ չունեն ԱԺ խոսնակի պաշտոնի հետ, դե իսկ Միքայել Մինասյանի իրական պաշտոնը ոչ թե ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնն է, այլ ՀՀ նախագահի փեսա լինելու հանգամանքը: Հիմա, երբ նա այլևս աշխատակազմի ղեկավարի տեղակալ չէ, իսկ Հովիկ Աբրահամյանը ամսի 20-ից վայր է դնելու պաշտոնական լիազորությունները, այլևս ոչ ոք չի կարողանալու ասել, թե ՀՀԿ նախընտրական շտաբը պետական լծակներ է կիրառում ընտրություններում հաղթելու համար, թեև և մեկը, և մյուսը չեն կորցնելու իրական իշխանության գեթ մեկ տոկոս:
Եվ դա էապես կնպաստի Սերժ Սարգսյանի առջև ծառացած խնդրի լուծմանը` 2012-ի մայիսին ՀՀԿ-ին ապահովել 2 անգամ ավել քվե, քան կստանա ԲՀԿ-ն, որին այժմ ՀՀ նախագահի դեմ դուրս գալու «գունավոր կտեր» են տալիս և ՀԱԿ-ը, և «Ժառանգությունը», և ՀՅԴ-ն: Նշյալ ուժերը փորձում են չափազանց ճարպիկ դուրս գալ` ուրիշների ձեռքերով և ուրիշների զոհողությունների գնով կռիվ անել իշխանության դեմ և, այդ ուժի բաժին թողնելով բոլոր պատիժները, այդ ուժի հաշվին դիվիդենտներ շահել: Սակայն ԲՀԿ առաջնորդը, չնայած մականունին, հակված չէ այդ «կտերը» ուտելու…
Ինչևէ, վերադառնանք Վովա Գասպարյանի հարցին: Նա թերևս ռազմական էլիտայի առաջին, բայց հաստատ ոչ վերջին ներկայացուցիչն է, ով ստանձնելու է առանցքային քաղաքացիական պաշտոն: Սերժ Սարգսյանը և մինչև ընտրությունները, և հատկապես ընտրություններից հետո էլի զինվորագրելու է զինվորականության վերնախավի ներկայացուցիչների: Զի միմիայն ռազմական էլիտայի ներկայացուցիչներն են, որ կարող են տրորելով անցնել օլիգարխիկ խաղի կանոնները, իսկ առանց դրա ոչ մի էական բարեփոխում երկրում հնարավոր չէ:
Շաբաթվա Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Անգլոսաքսոնական աշխարհը հոկտեմբերի վերջին տոնում է այսպես կոչված «Հելլոուինը», կամ «բոլոր սրբերի օրը»: Տոնում է սատանայական, վհուկային կամ այլ դժոխային հանդերձներով, զի հավատալիք կա, որ այդ օրը անդրաշխարն ու այսաշխարհը խառնվում են իրար և, ի դեպ, տոնի անունը ծագում է Hell բառից, որը նշանակում է դժոխք: Ու թեև մեր երկրում Հելլոուին տոնում են հիմնականում ամերիկյան բարքեր ընդօրինակած որոշ երիտասարդներ, և տոնը որպես այդպիսին մեր հանրությունը չի ընդունում, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքական դաշտում տեղի ունեցան իրադարձություններ, որոնցում հաստատ «սատանայի մատը» խառն է…
Շատերն իրենց հարց են տալիս` էս քաղաքապետը ինչո՞ւ հրաժարական տվեց: Հրաժարականից առաջ էլ քաղաքապետարանի դիմաց դրած մեծ երկնագույն փղի նկարը հայտնվեց Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջում… տեսնես այդ ո՞ւմ էր նուրբ ակնարկով «գալուբոյ» անվանում: Ու թեև հետո շրջանառության մեջ դրվեց այն վարկածը, որ երկնագույն փիղը խորհրդանշում է երկնագույն վառելիքը` այսինք գազը, որի հետ «Գազի Կարենը» առնչվել է ամբողջ կյանքում ու հիմա էլ է շարունակելու առնչվել, զի 300 հազար դրամ քաղաքապետական աշխատավարձը փոխարինելու է 150 հազարանոց աշխատավարձով, բայց դոլարով` «Գազպրոմի» վերնախավում, այնուամենայնիվ, մի բան էն չի: Մանավանդ, որ ինքը` արդեն նախկին քաղաքապետը, նշեց, որ դժվարությամբ է ընդունել հրաժարականի որոշումը, և դա ոչ միանշանակ ընկալվեց և իր ընտանիքի կողմից…
Բավականին ակտիվ խոսակցություններ կային, որ նա ինչ-ինչ շփումներ էր սկսել Ռոբերտ Քոչարյանի ճամբարի հետ, և այդ պատճառով էլ գերադասելի համարվեց գոնե առայժմ նրան փոխարինել ուղնուծուծով հանրապետական Տարոն Մարգարյանով, որպեսզի մայրաքաղաքում ընտրությունների ժամանակ տհաճ անակնկալներ չլինեն: Ճիշտ է, Կարապետյանը միշտ էլ մտերիմ է եղել Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն երևի սովորական մտերմությունից առավել ինչ-ինչ բաներ եղել էին: Իսկ դրանց ծագումնաբանությունը մեկն է`ՀՀԿ — ԲՀԿ հարաբերությունների վերջնական հստակության բացակայությունը, գումարած Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի հանգամանքը:
Հարկ է նշել, որ ըստ հանրապետականների, Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա գերազանցել է բոլոր սպասելիքները: Մինչ այդ Սանկտ-Պետերբուգում վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ այնուհետ Մոսկվայում` Սերժ Սարգսյանը հաստատել են, որ Հայաստանը մտադիր է մտնել Վլադիմիր Պուտինի առաջարկած Եվրասիական միություն: Ու հենց Եվրասիական միության հանգամանքն է քաղաքական հետնաբեմում ինդիկատոր համարվել` արդյո՞ք Ռուսաստանի փաստացի տիրակալ և ապագա նախագահ Պուտինը անվերապահ աջակցելու է ՀՀ նախագահին և ՀՀԿ-ին, թե՞ առավել «ռուսամետ» կհամարվի ԲՀԿ-ի թիմը և նրա թիկունքում ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանը…
Կարծես թե ամեն ինչ նաև այդ տրամաբանության շրջանակում ակնհայտ էր մոսկովյան այցից հետո. իհարկե, ՀՀ նախագահը, և իհարկե ՀՀԿ-ն…
Այսինքն` ամեն ինչ գնում էր նրան, որ ԲՀԿ-ն ինքնուրույն խաղի մեջ չի մտնում, ու ամեն ինչ մնում է կոալիցիոն հուշագրի շրջանակներում: Բայց հանկարծ վարչապետը հայտարարում է երկու բան` որ ով ՀՀԿ-ի հետ չլինի, կարժանանա «կոտրած տաշտակի», ու որ Հայաստանը թերևս մտադիր չէ ընդգրկվել Մաքսային միությունում, քանզի Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունի: Մինչդեռ հենց Մաքսային միությունն է Եվրասիական միության առանցքային բաղադրիչը… Ստացվում է, որ մի կողմից «կոտրած տաշտակի» մասին խոսքը կոալիցիոն գործընկերներին հղած ուղերձ էր` անհապաղ «ներկայանալ կզարան», մյուս կողմից` ռուսներին հղած ակնարկ, թե` միգուցե Եվրասիական միություն մտնելու հարցով փոշմանենք:
Պարզ է, որ ԲՀԿ-ն պիտի զայրանար: Այսպես, Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցել է. «Հարգարժան վարչապետի ասածին կարելի է արձագանքել աստվածաշնչյան խոսքերով` «զի քո է արքայություն եւ զորություն, եւ փառք հավիտյանս հավիտենից. ամեն»:
Նաիրա Զոհրաբյանն էլ ԱԺ ճեպազրույցին հայտարարեց, որ մտադիր էր պատասխանել վարչապետին, սակայն բավարարվում է վարչապետի խոսնակ Արամ Անանյանի հայտարարության հրապարակումով: Իսկ վարչապետի խոսնակի ասածի իմաստն այն էր, որ Տիգրան Սարգսյանը նկատի չուներ ԲՀԿ-ին և անգամ ԱԽՔ-ի կուսակցությանը:
Հարց է ծագում, թե ո՞ւմ էր հղած «կոտրած տաշտակը», ովքե՞ր պիտի աղերսեին` զտաշտակ մեր հանապազոր տուր մեզ արդյոք… Լևոն Տեր-Պետրոսյա՞նը, դաշնակնե՞րը, Րաֆֆի՞ն: Բայց նրանք առանց այդ էլ կարծես գլխանց «կոտրած տաշտակի» ասպետ են:
Ու ամենահետաքրքիրը` «իմաստնագույն» Գալուստ Գրիգորիչի հայտարարությունը. «Դա կուսակցության հայտարարություն չէ, դա կարծիք է, որը բխում է կուսակցության գաղափարախոսությունից, կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները»,-ասել է նա ու ընդգծել, որ համաձայն չի, որ վարչապետը նկատի է ունեցել այն, ինչը խոսակցությունների տեղիք է տվել: Եթե դրան գումարենք նաև այն, որ ԲՀԿ առաջնորդը և ԱԺ նախագանը ՀՀ նախագահի հետ քննարկել են «բացառապես տնտեսական հարցեր», ապա տրամաբանորեն ստացվում է, որ իրականում կանխվել է ներկոալիցիոն պայթյունը, որի համար թեև ռեալ հիմքեր չկային, բայց դրան «մազ էր մնում»: Ի դեպ, Գալուստ Սահակյանի պնդումը, որ « կուսակցության տեսակետը հայտնում են կուսակցության նախագահն ու նրա տեղակալները», հաստատ վերաբերում է նաև Մաքսային միության վերաբերյալ վարչապետական տեսակետին…
Դե ինչ, դա կամ լավ եփած ինտրիգ էր, կամ էլ «տրամադրությունները շոշափելու» ինչ-ինչ գործողություն: Այսինքն` Հելլոուինին լրիվ սազական «սատանայական բան»: Քաղաքապետ Կարեն Կարապետյանն էլ փաստորեն դրա «անիվի» տակ ընկավ, ու «մուֆթա տեղը քոթակ կերանք խնամիս ու ես»:
Հա, քիչ էր մնում մոռանայի ՀԱԿ-ի վերջին հանրահավաքը: Բոլոր հռետորները ժողովրդին ասում էին, որ սկսում են «ազատամարտ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ», Նիկոլն իր ձայնը գրեթե խզեց «Սերժիկ, հեռացի՛ր» վանկարկումներով, բայց վերջում եկավ Լևոնը ու հայտարարեց, որ եթե Սերժը հրաժարական չտա, պիտի պատրաստվեն ԱԺ հերթական ընտրություններին, որպեսզի ԱԺ մեծամասնություն վերցնեն և Սերժ Սարգսյանին իմպիչմենթ անեն: Երևի Հելլոուինն է մեղավոր:
ՇաբաթվաՎարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մինչ թիվ 1 համաշխարհային լուրին` գնդապետ Քադաֆիի մահվանն անցնելը, ավելորդ չենք համարում ներիշխանական թեմային` ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությանն անդրադառնալը: Թեման իրականում ոչ ևս է` երկու կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ այդպիսի հարց չի քննարկվել ու չի քննարկվելու: Եթե ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը հաստատել էր, որ կոալիցիայի հետագա ճակատագիրը ՀՀԿ գործադիր մարմնի քննարկման առարկա է, որը պիտի շարունակվեր այս հինգշաբթի, ապա հետո սկսեցին հերքել քննարկման փաստն իսկ:
Ի՞նչ է դա նշանակում` շատ հասարակ փաստ: Որ ԲՀԿ-ն որոշել է չհակադրվել ՀՀԿ-ին, և համատեղ որոշել են ասել, որ հակադրություն երբևէ չի էլ եղել: Որ ամեն ինչ կոալիցիոն հուշագրի շրջանակում է և դրանից դուրս երբեք չի էլ եղել: Դե հետո ինչ, որ երիտասարդ պատգամավոր Սահակյանը ինչ որ բաներ է ասել. նրան տևական ժամանակ չեն գտնի, հետո էլ կմոռացվի: Թե շատ համը դուրս գա` թատերականացված ձևով կզոհաբերեն, միաժամանակ ապահովելով անաղմուկ շահեկան առաջխաղացում գործադիր որևէ օղակում, ուր հրապարակավ երևալը քիչ է, իսկ ռեալ օգուտ ստանալը` շատ… Խոշոր հաշվով, այդպես էլ պիտի լիներ:
Եթե սկզբում աշխարհաքաղաքական հաշվարկն այն էր, որ Մոսկվայում ԲՀԿ-ի իրական տիրոջը` Ռոբերտ Քոչարյանին, կհամարեն ռուսամետ, իսկ Սերժ Սարգսյանին` չեզոք, ապա դա տապալվեց, հենց որ արևմտամետ համարվող Տիգրան Սարգսյանի շուրթերով «այո» ասվեց Պուտինի առաջարկած Եվրասիական միությանը: Հետագայում էլ կանխատեսելի է, որ «ամենառուսամետ» հայտարարությունները կհանձնարարվեն «Արևմուտքի մարդ» համարվող Վիգեն Սարգսյանին. ՀՀ նախագահը ի ցույց է հանում, որ համակարգի ներսում զրո դեր ունեն ազդեցիկ պաշտոնյաների քաղաքական ճաշակները: Դե բնական է, որ եթե համակարգային առումով որոշումներն ընդունվում են հայ-ռուսական անխախտ դաշինքի շրջանակներում, ապա Մոսկվան, իշխանության ամենավերին օղակները թողած, փնտրելիք չունի այլ օղակներում, լինեն դրանք իշխանամետ, թե ընդդիմադիր:
Նույնը տեղի է ունենում նաև Փարիզի և Վաշինգտոնի պարագայում: Ֆրանսիական կողմնորոշման խորհրդանիշ ԱԽՔ-ը վաղուց է քաղաքական զրո ամբողջի վերածված, Ռոբերտ Քոչարյանի ճամբարում էլ այդ ուղղության մասին հիշել չեն կարող, քանզի կենտրոնացել էին փակուղի մտած մոսկովյան ուղղության վրա: Ինչ վերաբերում է ամերիկյանին, ապա Վաշինգտոնի հիմնական «5-րդ շարասյունից», վաղուց են մնացել միայն կոտոշներն ու սմբակները, Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց իր չափազանց ցածր արդյունավետությունը և որպես ապագա նախագահացու, և որպես կուսակցապետ, իսկ «Ազատ դեմոկրատներին» դեռ մի քանի տարի ժամանակ և մի քանի պարկ փող է պետք` գործոն դառնալու համար:
Իսկ հիմա անցնենք Լիբիայի 42 տարվա առաջնորդ գնդապետ Քադաֆիի մահվանը: Մինչև վերջ զինվորականի, առաջնորդի և հայրենասերի պարտքը կատարած և մարտական իրավիճակում զենքը ձեռքին զոհված, հիրավի մեծ հարգանքի արժանի այդ գործիչը կարողացավ հսկայական դերակատարում ունենալ ինչպես «Մեծ Մերձավոր Արևելք» կոչվող տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Նա կարողացավ հիմնովին արգելակել «արաբական գարուն» անունը ստացած գունավոր հեղափոխությունների շարանը, և մեկ տարի դիմադրելով ամբողջ ՆԱՏՕ-ին` հետաձգեց անկարգությունների հրդեհի մոտենալը մեր երկրի սահմաններին: Դրա համար տրամաբանական է ասել` շնորհակալություն, գնդապետ… Նրա դիմադրության շնորհիվ մինչև հիմա կանգուն է Բաշար Ասադի ռեժիմը Սիրիայում, որը նաև դիմադրության դաս ստացավ, գումարած դրան` այդ ընթացքում ռուսները խելքի եկան, և ի տարբերություն Լիբիայի, էլ չեն հանձնի Սիրիայում առկա սեփական ռազմավարական շահերը: Քանզի Սիրիայում է բազավորված Միջերկրական ծովի նրանց վերջին ռազմածովային հենակետը:
Ռուս-ամերիկյան «պերեզագրուզկա» կոչվող աբսուրդին վերջ տալը նշանակում է նաև, որ նրանք չեն հանձնի և Կովկասի իրենց վերջին ռազմական հենարանը: Ավելին, կգնան բազում քաղաքական և տնտեսական քայլերի, միայն թե պահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում: Ու էլ խոսք չի կարող գնալ այն մասին, որ Արցախի հարցում մեր շահերի հաշվին առևտրով վտանգեն Կովկասում իրենց ներկայությունը որպես այդպիսին: Այնպես որ, կրկին գնդապետի արածը օբյեկտիվորեն մեզ օգուտ բերեց:
Համացանցի շնորհիվ նաև փչացվեց «ժողովրդավարության հաղթանակի» պատկեր մատուցելը «տեղեկատվական մատրիցայի» վիրտուալ իրականությանը սովոր արևմտյան սպառողական հանրույթին. այն տեսարանները, թե ինչպես են բորենիների պես հոշոտում Քադաֆիի մարմինը, մեղմ ասած, պիտանի չէր «դեմոկրատիայի բարձր իդեալների հաղթանակի» պատկեր ձևավորելուն: Գնդապետի «հարամ ալեյկում» բացականչությունները («սալամ ալեյկում»-ի ճշգրիտ հակապատկերը) լավ էլ հարամեցին ՆԱՏՕ-ի «գեղեցիկ հաղթանակը» անգամ անասնացած «քաղաքացիական հասարակությունների» աչքում: Ու նաև ակնհայտ է, որ նույն Լիբիայում կռիվները էլ ավելի սարսափելի քաղաքացիական բախումների տեսքով դեռ երկար են շարունակվելու ու պրոբլեմ ստեղծելու բոլորի համար: Անշուշտ, ՆԱՏՕ-ի օպերացիաների դադարեցումը` տեղեկատվական վակումի ուղեկցությամբ, նաև կնշանակեն նորանոր «դեմոկրատիայի պաշտպանության» գործողությունների ծավալում այլ երկրներում, ու այդ հրդեհն արդեն ավելի կմոտենա Հայաստանի սահմաններին, սակայն մեր երկրում, բարեբախտաբար, «արաբական գարուն» սարքելն այլևս ուշ է:
Որո՞նք են գնդապետ Քադաֆիի դասերը: Ինչպե՞ս նրան, ի տարբերություն այլ ավտորիտար առաջնորդների, հաջողվեց մեկ տարի դիմադրել միաժամանակ «գունավոր» տեխնոլոգիաներին և ՆԱՏՕ-ին: Այդ հարցերի պատասխանները կարևոր են նաև մեր երկրի համար:
Նախ` ֆեյսբուքային հեղափոխական ցանցային քարոզչությունը պակաս արդյունավետ եղավ, զի հսկայական նավթային պաշարներ և քիչ բնակչություն ունեցող Լիբիայում շատ բարձր կենսամակարդակ էր: 42 տարում ոչինչ չունեցող անապատականները սկսեցին ապրել բարեկեցության այնպիսի ստանդարտներով, որ միգուցե ամերիկացիներն էլ նախանձեին: Բայց միաժամանակ բարձր կենսամակարդակի առաջնայնությունը չար կատակ խաղաց Քադաֆիի գլխին. սպառազինության վրա քիչ փող ծախսելը խոցելի դարձրեց Լիբիան ՆԱՏՕ-ի հարվածների նկատմամբ: Դա հատկապես վերաբերում է հակաօդային պաշտպանության համակարգին: Բարեբախտաբար, Հայաստանը ոչինչ չի խնայում բանակի համար, և այդ դրվածքն անփոփոխ է 1992-ից ի վեր…
ԻՆչ վերաբերում է ցանցային հակապետական քարոզչությանը, ապա մերոնք հաջողությամբ կիրառեցին Իրանի փորձը: Հիշեցնեմ, որ 2009-ին սկզբում Իրանը փորձում էր պայքարել «գունավոր» քարոզչության դեմ, սահմանափակելով ինտերնետ հասանելիությունը: Բայց երբ ամերիկացիները տեխնիկապես հաղթահարեցին դա, Իրանի հատուկ ծառայություններն անցան հեղափոխական քարոզչությանը հակառակ տեղեկատվական հոսքով «խորտակելու» գործելակերպին, և դա տվեց փայլուն արդյունք: Իրանի փորձի ընդօրինակումը մեր երկրում 2010 թվականին և 2011-ի սկզբներին բերեց նրան, որ համացանցի հայկական հատվածում 80-85 տոկոսով գերիշխում է պետականամետությունը:
Սակայն սկսվեց երկխոսություն կոչեցյալը, կամ ավելի ճիշտ` սակարկությունների, «գյալաջիների» շրջանը: Դա այն աստիճանի հիասթափեցրեց և վանեց ՀԱԿ-ի` հեղափոխականորեն տրամադրված հանրային հենարանին, որ «գյալաջիի» ամեն հաջորդ փուլին իշխանությունը կարող էր ավելի ու ավելի քիչ բան առաջարկել ՀԱԿ-ին: Ու եթե Լևոն Տեր-Պետրոսյանի 350 հազարանոց հեղափոխական ընտրազանգվածը ՀԱԿ-ից լիովին հիասթափեցնելու համար պահանջվեց շուրջ 9 ամիս, ապա բանակում տեղի ունեցածի շուրջ բանակցողներին հիասթափեցնելու համար մեկ ամսվա «գյալաջիներն» էլ բավարար են: Իսկ հ/կ-ներին «երկխոսություններից» հրաժարվելը ավելի դժվար է, քան ՀԱԿ-ին. չէ՞ որ երկխոսությունը վիրտուալ «արևմտյան ժողովրդավարության» անկյունաքարն է…
Իսկ թե ինչու Հայաստանում չաշխատեց «Վիկիլիքսի» բացահայտումների գործիքը, որը բազում երկրներ ցնցեց` այդ մասին մի ուրիշ անգամ, կամ ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը` «հաջորդ դասին»:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Ադրբեջանի կեղծավոր ողբը Լեռնային Ղարաբաղի դեմ իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների վերաբերյալ նորություն չէ: Նորություն է լացակումած ագրեսիվությունից Ադրբեջանի ղեկավարության անցումն ագրեսիվ լացակումածությանը: Եւ սա օրինաչափ է, քանի որ Բաքուն պետք է բացատրություններ տա սեփական ժողովրդին, թե ուր են գնացել բոլոր ամբիոններից անընդհատ թմբկահարվող միլիարդները, որոնք իբր ուղղվում էին բանակի զինմանը եւ թե ինչու բանակցություններում ուժային շանտաժի քաղաքականությունը տապալվեց: Օրինաչափ է նաեւ այն, որ անհեռատեսորեն բոլորին, ամեն ինչ եւ ամենուրեք քննադատող Ադրբեջանի ժառանգական ռեժիմն այժմ գտնվում է փակուղում՝ դեմ առ դեմ սեփական ժողովրդի»,-հայտարարել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, մեկնաբանելով վերջին օրերին հաճախակիացած Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանի եւ Արցախի ռազմական հզորությամբ իրենց մտահոգվածության վերաբերյալ:
Ադրբեջանի այդ մտահոգվածությունն ուղղակի բխում է այն ամենից, ինչը մեր ժողովուրդը, աշխարհը ու նաև Ադրբեջանը տեսան մեր փառավոր զորահանդեսին: Պարզ է, որ այդ վիճակը չի բավարարում ոչ միայն Ադրբեջանին ու Թուրքիային, այլ նախևառաջ «Բրիթիշ Պետրոլեումին», զի ՆԱԲՈՒԿԿՕ-ն և էներգակիրները Ռուսաստանը շրջանցելով տարանցելու բոլոր նախագծերն անիրագործելի են, եթե մեկընդմիշտ չլուծվի Արցախի հարցը` մեզ համար ոչ շահեկան տարբերակով: Հետևաբար, Բրիտանիայի և ընդհանրապես անգլոսաքսերի հետ կապված գրանտակեր կազմակերպությունները երկու առանցքային անելիքներ ունեն` մի կողմից, հայերին ձիու դոզաներով ներարկել ամենագարշելի պացիֆիզմը, մյուս կողմից, ամեն կերպ թուլացնել մեր բանակը: Վանյանի տիպի տարբեր կերպարներին հայկական միջավայրում աշխատացնելը պրոբլեմատիկ է, զի այդպիսինները` իրենց օգնողներով հանդերձ, անմիջապես առաջացնում են հանրության գարշանքը, և հանրային պարսավանքի ենթարկվում են առհասարակ դրանց բարև տվողները: Պացիֆիզմ դավանող կրոնական աղանդների` եհովականների և այլոց, քանակական աճի ռեսուրսն էլ գրեթե սպառված է, հանրությունն էլ հաստատ խանդավառորեն կընդունի դրաց դեմ կիրառվող ցանկացած կոշտ միջոց, քանզի բոլորը զզվել են սրանց աներես հոգեորսությունից: Մնում է մեկ հիմնական ռեսուրս` հնարավորինս վարկաբեկել և թուլացնել բանակը:
Բանակային ուղղվածություն ունեցող տարատեսակ «իրավապաշտպանները», սակայն, զորահանդեսից հետո բավական ժամանակ սսկվել էին, հակաբանակային քարոզչությունից ձեռնպահ էր մնում և ՀԱԿ-ը, զի կարող էր դրանով ինքն իրեն միմիայն վարկաբեկել: Եվ դա մինչև այն պահը, երբ սեպտեմբերի 9-ին գրանցվեց հերթական ողբերգական դեպքը բանակում:
Իսկ 5 օրում 3 ինքնասպանության դեպքերի առիթը նրանք չէին կարող անհապաղ չօգտագործել. էլ ե՞րբ նման երկրորդ տարբերակը նրանց բաժին կհասնի: Ու սկսվեց. «Բանակն իրականում» «նախաձեռնությունը» տարածեց հայտարարություն, իբր զոհերի «ցուցակը աճում է ժամ առ ժամ», և «Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ և առողջ»: Բնականաբար, նույնիսկ ամենաիդեալական վիճակում գտնվող որևէ երկրի Գերագույն գլխավոր հրամանատար նման երաշխիք տալ չի կարող, կարող է երաշխավորել զոհերի քանակը մինիմումի հասցնելը…
Վերսկսեցին ցուցերը, ուր ներգրավում են որդեկորույս ծնողների` ինչքան կարող են, այդ թվում և 2000 թվականին որդի կորցրածներին: Սրանց փույթ չէ, որ մարդկային վիշտը քաղաքական նպատակներով օգտագործելը անբարոյականության գագաթնակետն է, չէ՞ որ նպատակն արդարացնում է միջոցները: Նաև փորձում են ֆեյսբուքով այդ ցույցերին ներգրավել նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիներին, ինչը սակայն առանձնապես չի ստացվում:
Եվ ահա ՀՀ նախագահի նստավայրի մոտ ցուցարարներին է մոտեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Վովա Գասպարյանի օգնականը՝ Վարդան Ղուկասյանը, ով երկխոսելու համար նրանց հրավիրել է ռազմական ոստիկանություն: Ցուցարարների խոսքով՝ սակայն, իրենք մերժել են այդ առաջարկը, քանի որ մինչ այդ Վ. Ղուկասյանն ասել է, թե բանակում զոհերի պատճառը լավ չդաստիարակված զինվորներն են:
Մեր մեջ ասած, ճիշտ է ասել: Բայց` կիսատ: Զի պատանիների հիմնական դաստիարակողն այսօր շատ դեպքերում հեռուստացույցն է` իր հեռուստասերիալներով, որոնց ազդեցությունը նույնիսկ կարող է ավելին լինել, քան ծնողի և դպրոցի ազդեցությունը: Իսկ հիմա զորակոչված և զորակոչվում է «Որոգայթ»-ի ու նման այլ տականքային հեռուստաարտադրանքների դաստիարակած սերունդը դրան գումարած նրանց ծնված տարիների թշվառությունը, դրան էլ ավելացրած այսօրվա, հատկապես Ղարաբաղում ծառայող կոնտիգենտի ընտանեկան սոցիալական վիճակն ու խեղճությունը:
Եվ «որոգայթային» քրեական կարծրատիպերը մուտք են գործում զորանոց ու մարտական դիրք: Իրենք իրենց թունդ «մաֆիոզներ» են երևակայում, և այդ «մաֆիաներ» խաղալը զենքի մատչելիության և խրամատի պարագայում` հրամանատարության ոչ զգոն աչքից հեռու լինելու պայմաններում երբեմն ողբերգական ավարտ է ունենում: Ու ի՞նչն որոշ դեպքերում ծառայում որպես «մաֆիոզ» թունդ «ռազբիրատների» առարկա` ամեն ինչ, խոժոռ հայացքից սկսած, 2000 դրամանոց փլեյերով վերջացրած: Հետաքրքիր դետալ` վերջին 3 դեպքերում զոհերից երկուսը խարբերդցի են, այսինքն` մի ոչ մեծ բնակավայրից են, ուր բոլորն իրար ճանաչում են: Եվս մեկ տիպիկ «սերիալային» դետալ` զոհերից մեկն ինքնասպանությունից առաջ ձախ ձեռքի ափին գրում է իրեն ստորացնողների անունները: Կայքերում նաև տեղեկություն եղավ, որ զոհերից մեկին ծառայակիցները ծեծել և ստորացրել են խրամատում միզելու համար, և պետք է հիշացնեմ, որ շաբաթներ առաջ «Եղնիկներ» զորամասում Աղասի Սարգսյանի` մահով ավարտված ծեծը սկսվել էր այն բանից հետո, երբ նա միզել էր դրա համար չնախատեսված տեղում… Այդ ի՞նչ փոխադարձ անարգանքի ծիսակարգեր են տարատեսակ «որոգայթ»-ներից զորակոչիկների հետ եկել բանակ…
Պաշտպանության նախարարը, զինդատախազը, օմբուդսմենը և այլոք իրենց ձեռնարկած և ձեռնարկելիք քայլերով կարող են ընդամենը թեթևացնել այդ հանրային հիվանդության դրսևորումները, բայց ոչ բուժել այն: Ոչ կանոնադրական հարաբերությունների համար նախատեսված պատիժները ԶՈՒ կարգապահական կանոնագրքից քրեական օրենսգիրք տեղափոխելը (ինչը պատրաստվում են անել), ընդամենը կպակասեցնի «Որոգայթ»-ի դաստիարակած պատանիների գործած վայրագությունների քանակը, բայց արմատախիլ չի անի «որոգայթային» վարքագծի կարծրատիպերը: Ու զազրելի գողական սերիալները քիչ էին, դրանց հավելվեց և «Բանակում» սերիալը, ուր և զինվորները, և սպաները ներկայացված են որպես կատարյալ օլիգոֆրեններ, և պատանիները նաև այդ ապուշագույն սերիալի վարքի «ստանդարտները» հետո նույնպես իրենց հետ բերում են զորանոց և մարտական դիրք:
Իսկ ՊՆ-ն չկարողացավ բանակը ծաղրող այդ սերիալը փակել տալ: Եվ պետության վերնախավում կարծես թքած ունեն, որ հեռուստաընկերությունները հանուն «ռեյծինգի» ամբողջ եթերը ողողել են մատաղ սերնդին բոլոր սրբություններից զուրկ տականքների վերածող արտադրանքով: Ելքը մեկն է (հիմա «ձեմոկռատիայի» և «արտահայտման ազատության» վարձու պաշտպանների վնգստոցը կգա)` խստագույն պետական գրաքննություն եթերի համար նախատեսված բոլոր ֆիլմերի, շոուների, ժամանցային հաղորդումների նկատմամբ: Նորմալ, խիղճը չծախած մարդկանցից կազմված գեղարվեստական խորհուրդներով կամ հանձնաժողովներով հանդերձ: Սա անհապաղ արդյունք չի ապահովի, բայց գոնե ապականությունից ու պղծումից կփրկի հաջորդ սերնդի հոգիները:
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Համայն հայության ուշադրության կենտրոնում Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղն էր: Եվ հաղթանակը` 4:1 հաշվով, այն էլ այն պայմաններում, երբ Էրդողանը խոստացել էր խոշոր պարգև ցանկացած թիմին, որը կհաղթի Հայաստանի մարզիկներին, եկավ փաստելու, որ մեր ազգը իր եռանդի բարձրակետին մոտ է: Դրա ավելի վաղ վկայությունն էր սեպտեմբերի 21-ի զորահանդեսը, որից հետո ակնթարթորեն սսկվեցին բոլոր նրանք, ովքեր զբաղված էին մեր բանակը վատաբանելով:
Բանակի հարցով ճշմարտության պահը եկավ զորահանդեսին, և ակնթարթորեն զրոյացվեց ամբողջ մշակված, բոլոր տեղեկատվական տեխնոլոգիաների կանոններով անցկացված հմուտ հակաբանակային արշավը: Կարիք չեղավ ժողովրդին երկար-բարակ բացատրելու, որ մեր բանակը Հարավային Կովկասի լավագույն բանակն է ու հակառակորդ Ադրբեջանի հսկայական ռազմական ծախսերի արդյունավետությունը չափազանց ցածր է, կարիք չեղավ բացատրելու, որ մեր բանակում հանցագործությունների մակարդակը ավելի ցածր է, քան միջինը երկրում, մինչդեռ սովորաբար պատկերը հակառակն է լինում… Բոլոր փաստարկներն ու հակափաստարկները ավելորդ դարձան, զի ժողովուդը պարզապես տեսավ և ԶԳԱՑ իր ծոցից ելած և իր զավակներով համալրված բանակի իրական զորությունը, և միանգամից պարզ դարձավ, որ խաղաղությունն ավելի հուսալի է պաշտպանված, քան կարելի էր պատկերացնել մինչ այդ: Խոսքերը պարզապես ավելորդ դարձան` ճշմարտությունը հասկանալու համար:
Ճշմարտության պահը գալիս է և մյուս հարցերով: Զորօրինակ` ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի: Զորահանդեսից հետո մեկ վայրկյանում հասկացան, որ բանակը սևացնելը իրենց ոչ թե դիվիդենտներ կբերի, այլ կվարկաբեկի, ու անցան բանակի փառաբանմանը: Այս հինգշաբթի էլ հասկացան, որ Մակեդոնիայի հետ ֆուտբոլային խաղը ժողովրդի համար ավելի կարևոր է, քան իրենց բոլոր հանրահավաքները` միասին վերցրած: Բայց մի հարցում շատ դաժան սխալվեցին` Վանուշ Խանամիրյանին հրաժեշտ տալու արարողության: Երբ մեծամտաբար մերժեցին Վանուշ Խանամիրյանի հոգեհանգստի օրը երեք ժամով հրապարակից վրանները հանելու խնդրանքը, դրանով կնքեցին սեփական քաղաքական և բարոյական մահկանացուն: Արարողության տեղափոխումը Ֆիլհարմոնիայի դահլիճ դարձավ նրանց պյուրոսյան հաղթանակը, զի ապացուցեցին, որ չունեն ոչ միայն բարոյականություն (ինչի բացակայությունը քաղաքական դաշտում հույժ տարածված է), այլ նաև խելք (այ դա արդեն քաղաքականությունում դաժանաբար է պատժվում): Եթե համաձայնվեին 3 ժամով վրանները հանելուն, ապա կշահեին ցանկացած տարբերակում. եթե 3 ժամ հետո վրանները նորից տեղադրվում են, ապա հանրությունը հարգանքով է լցվում ՀԱԿ-ի նկատմամբ, իսկ եթե ոստիկանությունը այլևս թույլ չի տալիս վրանները նորից տեղադրել` այդ հարգանքին գումարվում է նաև իշխանության նենգությունը պնդելու մասին իրավունքը` դրա բոլոր դիվիդենտներով հանդերձ: Անշուշտ, չի կարելի ասել, որ ՀԱԿ-ում դա չհասկացան: Հասկացան, բայց այլևս ուշ էր. նախաֆուտբոլային «մինի հանրահավաքի» ժամանակ կառավարական հանձնաժողովի և ոստիկանության հետ այդ հարցով բանակցած Արամ Մանուկյանը կմկմալով հայտարարեց, թե ինչքան մեծ է հարգանքը Վանուշ Խանամիրյանի հիշատակի նկատմամբ: Բայց այլևս ուշ էր, այլևս գործողության մեջ էր «էշին նստելը մի այիբ է, իջնելը` երկու» սկզբունքը: Ու այլևս ՀԱԿ-ի երեսին չեն ուզում նայել անգամ հակաիշխանական տրամադրվածություն ունեցող ազատական հայացքների տեր երիտասարդները…
Սակայն չի խանգարի անդրադառնալ և ՀԱԿ-ի «աչքի գրող» Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակտիվացման հարցին: Պատահական չէ, որ բոլոր իշխանությունների օրոք կոնյուկտուրային պատվերներ սպասարկած Ահարոն Ադիբեկյանը հանկարծ «դուխով» հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանն իր վարկանիշով զիջում է անգամ բեղերը սափրած Րաֆֆուն: Այդ ծեր աղվեսը պարզապես իր հոտառությամբ զգաց, որ Քոչարյանը իշխանության եկող չի, հետևաբար` իր այդ «բլթոցները» անպատիժ կմնան: Սակայն Ադիբեկյանը հանրությանը չասաց Ռոբերտ Քոչարյանի` թափով չվերադառնալու բուն պատճառը, որը բավականին պարզունակ է: Երկրորդ նախագահի հիմնական քաղաքական հենարանը ԲՀԿ-ն է, և բավականին քիչ վաստակ ունեցող մարդիկ կան, ովքեր կցանկանան անցնել ԲՀԿ առաջնորդի թրի տակով: Որովհետև զուտ անձի տեսակետից այլևս իրենք իրենց չեն հարգի: Այսինքն` ռեալ ԲՀԿ-ի շուրջ կարող են հավաքվել հիմնականում նրանք, ովքեր գնալու ուրիշ տեղ չունեն: Միգուցե դաշնակները (որոնք Եսայի քահանայի շնորհիվ վերջերս «վառվեցին» անգամ «Կյանքի խոսքի» հետ շփումներից չխորշելու գործի վրա), միգուցե ԱԽՔ-ի կուսակցությունը, որից ձգտում են ձերբազատվել հանրապետանները, գումարած այլ մարած քաղաքական օբլիգացիաները… Ու հենց դա շուտով կդառնա ճշմարտության պահը Քոչարյանի ճամբարի վերաբերյալ:
Իսկ ՀՀԿ-ին վերաբերող ճշմարտության պահը այն է լինելու, որ այդ կուսակցությունը շարունակելու է մնալ ուժեղագույնը, ինչքան էլ Ազատության հրապարակում կիլոներով ՀՀԿ անդամատոմսեր ցուցադրեն: Եվ շատերը անակնկալի են գալու` բացահայտելով, որ «փափուկ վարվող», ինքն իրեն Քոչարյանի պես «ուժեղ նախագահ» և «միակ տղամարդ» չհռչակող, փոխզիջումների մշտապես հակված Սերժ Սարգսյանը շարունակելու է մնալ թիվ 1 ֆիգուրը, որն արդարացնում է շախմատի ֆեդերացիայի նախագահի իր կոչումը…
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Եվ այսպես, մեկնարկեց ՀԱԿ-ի «մեկշաբաթյա անընդմեջ հանրահավաքը»: Մեկնարկեց իբր «ժողովրդի քվեարկությամբ»…
Չէ մի չէ` հենց մասնակիցները «ինքնաբուխ որոշեցին», միանգամից կախարդական փայտիկի շարժումով վրաններ հայտնվեցին:
Սակայն ՀԱԿ-ի հավաքած կոնտինգենտն էլ առանձնապես պայքարող պտուղ չի: Ճիշտ է, ուժերի ու բոլոր կազմակերպչական հնարավորությունների լարումով այս հանրահավաքին հավաքվեց նախորդի գրեթե կրկնակի քանակը, սակայն հենց սկսվեց անձրևը, մեծամասնությունն ակնթարթաբար անհետացան հրապարակից:
Պարզ է, որ մեկ շաբաթ Ազատության հրապարակը ՀԱԿ-ի ակտիվիստներին հանձնելը նշանակում է զգալիորեն շատացնել հոկտեմբերի 7-ի հանրահավաքի մասնակիցների քանակը: Բա որ հետո էլի՞ շարունակեն` իշխանության հեղինակությանը դա կհարվածի, ՀԱԿ-ի հեղինակությունն էլ կբարձրացնի, հետևաբար` նախընտրական «նեղ մաջալին» ՀԱԿ-ի լեզուն էլ կերկարի… Եվ իշխանությունն այժմ երկընտրանքի առաջ է`միջամտե՞լ, թե՞ սպասել: Միջամտելու դեպքում էլ` ե՞րբ: Որովհետև առանց դրա ՀԱԿ-ի ակտիվիստները չեն հեռանա հրապարակից: Չնայած`կհեռանան մի դեպքում. եթե ստանան համարժեք «ռեյտինգային» փոխհատուցում` զիջումների տեսքով: Իզուր չէ, որ Լևոն Զուրաբյանը անհապաղ կապ հաստատեց Գագիկ Մինասյանի հետ ու նրա միջոցով Դավիթ Հարությունյանին առաջարկեց վերսկսել «գյալաջիները»:
Դե ակնհայտ է, որ ՀԱԿ-ն արտահերթ ընտրություններ չի տեսնի: Իշխանությունն էլ մնացած բոլոր պահանջները հաճույքով կկատարի, բացի մեկից` Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը և ոստիկանության հետ կռիվ արած բոլոր երիտասարդների քրեական հետապնդման դադարեցումը: Շատ-շատ քննչական հատուկ ծառայությունը զուգահեռաբար քրգործ հարուցի մեկ-երկու` երիտասարդներին ավելորդ «թաթալոշներ» տված կարմիրբերետավորների դեմ, այն էլ` առանց իրական պատժի հեռանկարի… Տիգրան Առաքելյանի և մյուսների հարցը իշխանության համար սկզբունքային է. եթե նրանք անպատիժ մնան, ապա մի կողմից, դա իշխանության թուլության և ՀԱԿ-ի հզորության ապացույց կդիտարկվի, մյուս կողմից` կստեղծի նախադեպ, որ ՀԱԿ-ը կարող է առանց բացասական հետևանքի ուժային ակցիաների դիմել, ինչը անհամեմատ կմեծացնի իշխանության վրա ճնշում գործադրելու ռեսուրսը:
Սակայն ՀԱԿ-ին հրապարակից անմիջապես հեռացնելն էլ մի բան չի: Չէ՞ որ հենց հոկտեմբերի 7-ին ԵԽԽՎ-ն իր բանաձևով փակված է համարելու մարտի 1-ի էջը, իսկ ՀԱԿ-ի դեմ ուժ կիրառելը միգուցե դա հարցականի տակ դնի: Հնարավոր է, որ ուժ կիրառվի հոկտեմբերի 7-ից հետո, բայց այդ դեպքում էլ արդեն երաշխիք չկա, որ չի կրկնվի մարտիմեկյան տարբերակը, ինչը նախընտրական շրջանում բացարձակ անցանկալի է: Ինչևէ, հենց այս պահին ուժ կիրառելու մտադրություն իշխանության մոտ չկա, և դրա վկայությունը Է. Շարմազանովի մեկնաբանությունն է. «Մոտենում է նախընտրական աշունը եւ քաղաքական ուժերը փորձում են բարձրացնել պայքարի լարումը, որպեսզի գրավեն բողոքական ընտրազանգվածին: ՀԱԿ-ը գնում է այդ ճանապարհով: Դա քաղաքական պայքարի ձեւ է, որն, այդուհանդերձ, պետք է հստակ պատկերացնել: Ուստի մենք շատ ուրախ ենք, որ մեր ՀԱԿ-ի գործընկերները հայտարարել են կարգուկանոնը պահպանելու իրենց պատասխանատվության մասին: Քաղաքական պայքարի այդպիսի մեթոդները մեզ համար ընդունելի են, նաեւ այն պատճառով, որ այդ կերպ Կոնգրեսը հրաժարվեց իր նախապայմաններից: Ես մնում եմ իմ կարծիքին, որ ՀԱԿ-ում տեսան, որ իրենց հանրահավաքների մասնակիցների թիվը նվազում է, նրանք որոշեցին «տաքացնել» իրենց կողմնակիցներին»:
Սակայն այդ «ընդունելի ձևը» եթե շարունակվի այնքան, ինչքանի հերիքի ՀԱԿ-ի ֆինանսական ռեսուրսը Ազատության հրապարակում «վրանային ավան» պահելու համար, ապա դրա վերջը կլինի ՀԱԿ-ի 25-30 հոգանոց խմբակցությունը խորհրդարանում: Ուրեմն`այդ դեպքում պիտի կամ Ռոբերտ Քոչարյանին «ֆուկ» անեն և ԲՀԿ-ի հաշվին ԱԺ-ում ՀԱԿ-ի համար տեղ բացեն, կամ «ֆուկ» անեն դաշնակներին ու ընդհանրապես բոլորին, բացառությամբ ՀՀԿ-ի, Ռոբերտ Քոչարյանի ճամբարի (ԲՀԿ-ով որպես կորիզ) և ՀԱԿ-ի: Դաշնակներին «ֆուկ» անելու դեպքում էլ սփյուռքի հետ են պրոբլեմներ առաջանում…
Դասավորությունը, սակայն, որոշ չափով փոխում է Ռոբերտ Քոչարյանը: Պատահական չէ, որ նա մեծ քաղաքականություն վերադառնալու մասին իր հարցազրույցը հրապարակեց հենց այն օրը, երբ պետք է լիներ ՀԱԿ-ի «վճռական» հանրահավաքը: Համառոտակի հիշցնենք, թե ինչ է ասել ՀՀ երկրորդ նախագահը իր վերադարձի 3 գործոնների մասին.
«1. երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավվման բացակայությունը, եւ, որպես հետեւանք` փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճը,
2. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը;
3. իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը»:
Առաջին և երրորդ կետերը «նաղդ» են ու մշտական, իսկ «հասարակական պահանջարկ» ձևավորելու գործընթացը վաղուց է սկսվել և վերջերս ինտենսիվացել է: Գումարած դրան` Ռոբերտ Քոչարյանը ՀԱԿ-ի գիշերային մղձավանջն է: Եվ կոալիցիան կարող է չափավորել ՀԱԿ-ի ախորժակները, եթե հա ակնարկի, որ հակառակ դեպքում «բոբո» Քոչարյանը շատ շուտով կդառնա վարչապետ: Պարզ է, որ ՀԱԿ-ն էլ կուզենա ունենալ երաշխիքներ, որ իրեն ընտրությունների ժամանակ վերջնական չեն «քցի» ու գոնե մի քանի մանդատ կտան, բայց այդ հարցում պիտի հույսը դնի «ավազակապետերի» «ազնիվ խոսքի» վրա: Համաձայնեք, որ շատ թույլ երաշխիք է…
Ուստի, չպետք է բացառել, որ ՀԱԿ-ը կփորձի գնալ վա-բանկ, սակայն այդ դեպքում արդեն Քոչարյանի վերադարձը կդառնա իրոք անխուսափելի: Զի Սերժ Սարգսյանը կգերադասի ՀԱԿ-ի հարցի ուժային կոշտ փակումը (անհամեմատ ավելի բարդ պայմաններում, քան այսօր) Ռոբերտ Քոչարյանի ձեռքերով, վերջինիս նշանակելով վարչապետ, ինչին ռուսները միայն ծափ կտան:
Սակայն այդ դեպքում գրեթե կվերանա Հայաստանի` ամերիկյան և եվրոպական դաշտերում մանևրելու ռեսուրսը: Ու խորհրդարանական նախընտրական պատկերը կդառնա չափազանց որոշակի. «ՀՀԿ+» դաշինք` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «ԲՀԿ+» դաշինք Ռոբերտ Քոչարյանով հանդերձ, գումարած դաշնակներ` միգուցե իրենց «բիրիքով» կպցրած ռամկավարներով ու հնչակներով հանդերձ: Ու ընտրությունների արդյուքում էլ նույն դասավորությունը կլինի ԱԺ-ում:
Ընթերցողը, անշուշտ, կհարցնի. Ռոբերտ Քոչարյանին ժողովուրդը ձայն կտա՞: Այո, կտա, զի մեր ժողովուրդը սիրում է ուժեղներին և անտեսում թույլերին: Այնպես որ, Լևոն Տեր- Պետրոսյանին սպառնում է Վազգեն Մանուկյանի` 1996-ից հետո ունեցած ճակատագիրը: Նույնքան համեստ և անգամ ԱԺ անցնելու ոչ պիտանի տոկոսներով… Միգուցե անգամ այդ մեխանիզմը հիմա էլ աշխատի, և «շուրջօրյա հանրահավաքը» մեկ շաբաթ հետո պսակվի Լևոն Տեր-Պետրոսյանին լսելու եկածների չափազանց համեստ քանակով: Իսկ դա արդեն վտանգավոր է, զի հուսահատությունը կարող է ՀԱԿ-ին դրդել ծայրահեղության` դրանից բխող չափազանց հետևանքներով: Այնպես որ, չզարմանաք, եթե հանկարծ հոկտեմբերի 7-ի հանրահավաքին այդտեղ տեսնեք ձեր ծանոթ շարքային հանրապետականներին, որոնք մարդաքանակ են լրացնելու հենց ՀՀԿ-ի առաջադրանքով…
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Միանգամից ասեմ` ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին համարյա չեմ անդրադառնալու`այլևս հոգնել ենք թե, ես, թե, ընթերցողը: Բավական է նայել լուսանկարին. քաղաքապետարանի տեղադրած տեսախցիկը անկիրք ֆիքսել է հանրահավաքի մասնակիցների իրական քանակը, և երևում է, որ ոստիկանության հաղորդած թիվը` 5000 հոգի,լավ է հաշվված: Իմաստ չունի անդրադառնալ նաև հանրահավաքի առաջ քաշած պահանջներին` այդպիսի հանրահավաքի պահանջ կատարող իշխանությանը դժվար կլինի անվանել այլ կերպ, քան կամազուրկ փալաս:
Հանրահավաքի առնչությամբ իմաստ ունի հիշատակել երկու պահ` Լևոն Տեր-Պետրոսյանի տրտունջը ամերիկացիներից և ՀԱԿ-ի հրաժարումը հակաբանակային քարոզչություից:
«Հիմնադիրը» բոլ-բոլ դժգոհեց յանկիներից, թե ինչու սեփական շահից ելներով պաշտպանեցին «6-ից 11 տոկոս պակաս քվե» ստացած Սերժ Սարգսյանին` հույս ունենալով, որ հայ-թուրքական հաշտության հարթությունում կբավարարի իրենց ակնկալիքները: Մեկ էլ «մեսիջ» արեց նույն ամերիկացիներին` որ ի վերջո «գող ու ավազակ» Սերժ Սարգսյանը նրանց քցելու է, ու մինչ խելքի գան` ուշ կլինի: Սակայն դժվար թե այդ «մեսիջը» որևէ ռեալ արժեք ունենա. պարտված թույլիկներին չի սիրում ոչ միայն մեր ժողովուրդը (վկան` 1996-ին փաստացի առավել քան 55 տոկոս քվե ստացած Վազգեն Մանուկյանի հետագա տոկոսները), այլև դրսի ուժերը: Պրագմատիկ Ամերիկան իր հարկատուի փողը չի ծախսի արդյունք չապահովող մեկի վրա, գոնե այդ չափով հարգում է իր հարկատուին…
Ինչ վերաբերում է բանակին, ապա ամսի 21-ի շքերթից հետո ՀՀՇ-ի հին գելերը հասկացան, որ բանակ փնովելը կնվազեցնի առանց այդ էլ համեստ իրենց վարկանիշը: Զի մեր ժողովուրդը օժտված է ցինիկ պրագմատիզմով` իր մաշկին առավել մոտիկ է այն հանգամանքը, որ շքերթի ժամանակ հօդս ցնդեց Ադրբեջանի ռազմական առավելության առասպելը, հետևաբար` երկար տարիների խաղաղությունը երաշխավորված է, քան մի քանի տասնյակ` բանակում որդի կորցրած ծնողների տառապանքները, թեկուզև գրանտակերների փողերով առավել ազդու և զգացմունքային քարոզչական ֆորմատի հասցրած: Իսկ այն, որ մեր բանակը իրականում պատրաստվում է ռուսների հետ համատեղ մի քանի տարի անց բախվել առավել լուրջ թշնամու` Թուրքիայի հետ, և ՊՆ-ում հենց այդ խնդրի վրա են աշխատում, զանգվածին տեսանելի չէ, դա տեսնում են առայժմ միայն փորձագետները:
Թուրքիայի պարագայում կարծես թե երևում է, որ Էրդողանը գնում է վա-բանկ համայն աշխարհի իսլամի ղեկավար դառնալու իր արկածախնդրային ծրագրով: Հանուն դրա նա շարունակում է մինչև ծայրահեղություն իր հարաբերությունների սրումը Իսրայելի հետ, որի վերջն այն է լինելու, որ հրեական լոբբիստները կստիպեն ամերիկացիներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. պատահական չէ, որ Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանն այժմ անբարո է անվանում Իսրայելում մեր Ցեղասպանության չճանաչման ցանկացած պրագմատիկ հիմնավորում (իսկ մի քանի տարի առաջ հակված էր արդարացնել այդ պրագմատիզմը) և պատրաստ է հոշոտել ցանկացածին, ով կասկածում է, թե Հայաստանում հակասեմիտիզմի որևէ դրսևորում գոյություն ունի…
Պարզ երևում է, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի մասնակցությամբ խոշոր կատակլիզմներ են լինելու, ու դրա առնչությամբ որոշ ռուս քաղաքագետներ անգամ Արցախի հակամարտության կնճիռը բավականին թեթև բան են որակում: Ու թեև դա աղետներով հղի անորոշություններ է պարունակում իր մեջ, բայց միաժամանակ ունիկալ շանս է ստեղծում նաև կյանքի կոչելու մեր զսպանակված կորուստները հետ բերելու համար: Այսօր մեր և թուրքերի ուժերի հարաբերակցությունը բազմակի առավել մեր օգտին է, քան եղել էր 1918-ին` Սարդարապատից առաջ: Իսկ Թուրքիայի առաջ ծառացած է ծանր ներքին խնդիր` ի դեմս քրդական շարժումների, գումարած հակամարտությունը միջուկային զենք և անսպառ ֆինանսական աջակցություն ունեցող Իսրայելի հետ, և ռազմավարական նպատակային հակասությունները հզոր ներուժ ունեցող և էսօր-էգուց միջուկային զենքի տեր դարձող Իրանի հետ: Գումարած դրան` սեփական իշխանությունն ապահովելու նպատակով Էրդողանը արդեն ավարտին է հասցնում Թուրքիայի գեներալիտետի գլխատման գործընթացը… Կարճ ասած, առջևում ունիկալ շանսեր են սպասվում, բայց միաժամանակ նաև` չափազանց լուրջ վտանգներ և մարտահրավերներ:
Սակայն հանգիստ թողնենք Թուրքիային, որի հետ սահմանը հիմա պաշտպանում է այն ռուսական զորքը, որի` շքերթի ժամանակ հրապարակով անցնելն արժանացել էր որոշ շրջանակների, ՀԱԿ-ի, դաշնակների և «Ժառանգության» բացասական արձագանքի: Սակայն ֆեյսբուքային «հեղափոխական» հնարավորությունները սեպտեմբերի 21-ին բավականացրին ընդամենը 10-12 ցուցարար փողոց հանելուն: Այն էլ` խեղճերը միանգամից ոստիկանների բաժին դառան…
Հա, որ խոսքը գնաց ոստիկանության մասին, հնարավոր չէ չհիշատակել հռչակավոր բանդայի 13 անդամների ձերբակալության օպերացիան: Պարզից էլ պարզ է, որ օպերացիան պատրաստ էր ավելի վաղ, սակայն դրա իրագործումը հատուկ թողեցին ուրբաթ 23-ին` ձեռի հետ էլ ավելի «փոզմիշ» արեցին ՀԱԿ-ի հանրահավաքը: Համ էլ մի կարևոր պահ. օպերացիան տեղի ունեցավ այն օրը, երբ ՀՀ առաջին դեմքերից և ոչ մեկը երկրում չէր: Այսինքն, ի ցույց հանվեց այն, որ կարևորագույն ոստիկանական օպերացիան իրագործվում է առաջին դեմքերի բացակայության պայմաններում: Այն էլ ինչպիսի օպերացիա` որի ընթացքում էլ ինֆորմացիա շպրտեցին թե ձերբակալվում են նաև ազդեցիկ մարդկանց սիրասուն զավակները, կարծիք ստեղծելով, թե նրանք վստահ էին, որ անգամ բացահայտման դեպքում իրենց կներվեն հանուն զվարճության իրագործված հանդուգն ավազակային հարձակումները իրենց «կլասի» մարդկանց տների վրա… Իզուր չէր, որ ՀՔԾ ղեկավար Անդրանիկ Միրզոյանը, սեփական պրկված նյարդերին կուլ գնալով, հայհոյեց լրագրողներին, որոնք իրեն էին զանգահարել հենց «ոսկյա երիտասարդության»` բանդայի անդամ լինելու հանգամանքները ճշտելու համար:
Անշուշտ, մեծահարուստների տները կտրող բանդայի բացահայտումը դեռ ահագին ժամանակ կգրավի հանրության ուշադրությունն առավել, քան ցանկացած այլ բան: Եվ թույլ տվեք կանխատեսել` ոստիկանությունը «դոզավորված», կաթիլ առ կաթիլ, հանրությանը կտեղեկացնի բանդային այս կամ այն հետաքրքիր պերսոնաժի մասնակցության մասին: Վկան` Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի բազմանշանակ ակնարկները…
Վարկածները քննեց ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մեր ժողովրդի հիշողությունը բավականին կարճ է: Նա շատ արագ է մոռանում, թե ում էր համարում աչքի գրող, սուլում, մաղթում շուտափույթ հեռացում: Ընդամենը 10 տարի անց արդեն մոռացվում է ամենայն վատը և հիշվում եղած կամ չեղած լավը: Ու պետական այրը կարողանում է վերադառնալ մեծ քաղաքականություն, հաճախ` կարոտաբաղձության ալիքի գագաթին հեծած:
Մտովի վերադառնանք 1988 թվական: Ազատության հրապարակ: Ազգային անկասելի զարթոնքով ալեկոծ ժողովուրդ, որի ուզածը մի բան է` «ՄԻԱՑՈՒՄ»: Քաղաքացիական ազատություններ, ժողովրդավարություն, այլ թիթիզ բաներ` դրանք լոկ ժողովրդական հուժկու ալիքի փրփուրն են, բուն ալիքը Արցախի վերամիավորման համար է: Խոսափողին է մոտենում Կարեն Դեմիրճյանը: «Ղարաբաղը ջե՞բս ա, որ հանեմ տամ»,-պատմական ֆրազից հետո վրդովված սուլոցի ներքո նա հեռանում է, որպեսզի 10 տարի լռություն պահպանի:
Եվ 10 տարի անց, երբ բանակի ու ժողովրդի ճնշման ներքո հեռանում է «ՄԻԱՑՈՒՄ»-ի իդեալները տրորած Լևոն Տեր-Պետրոսյանը, Կարեն Դեմիրճյանին արդեն խանդավառորեն դիմավորում է նրան սուլած և վռնդած Ազատության հրապարակը: Բայց վերադարձն իշխանության, չի ստացվում:
Զուտ կարոտախտը բավարար չէր: 1988-ի զարթոնքի և հետագա հաղթական Ազատամարտի ալիքը անխուսափելիորեն պետք է իշխանության բերեր «ՄԻԱՑՈՒՄ»-ի թրծված առաջնորներից որևէ մեկին:
Անցավ ևս 10 տարի: Ժողովուրդը մոռացավ, թե ինչպիսի ատելությամբ էր քշել Լևոն Տեր-Պետրոսյանին: Ճիշտ է, նրան «ազգովի խնդրող» չեղավ, բայց այնուամենայնիվ 350 հազար մարդ քվե տվեց:
Անշուշտ, կար ատելություն օլիգարխիկ համակարգը կատարելության հասցրած Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, բայց ինչքան էլ պարադոքսալ հնչի, լևոնական ալիքի շարժիչ ուժը, այնուամենայնիվ, կարոտախտն էր:
Հիշենք, թե 1996-ին ինչի շուրջ էր գլուխը գովում առաջին նախագահը` որ իր իշխանության տարիներին Հայաստանում 11 հազար դղյակներ կառուցեցին: Այսինքն` 11 հազար ընտանիք Խորհրդային Հայաստանի ժառանգությունից լավ էլ յուղոտ կտորներ փախցրեցին: Դրա տասնապատիկն էլ հաստատ փախցրել էին առավել համեստ բաժիններ: Բնականաբար, նրանց մեծ մասը կարոտով հիշում էր այն ժամանակները, երբ «հարիֆները» Ազատամարտի խրամատներում արյուն էին թափում, իսկ իրենք «շուստրիաբար» թիկունքում մեծ կամ փոքր ունեցվածքի տեր էին դառնում: Դե, 100 հազար ընտանիքի քվեները հերիք էին 350 հազարի առյուծի բաժինը ձևավորելու համար…
Այսպիսով, և Կարեն Դեմիրճյանը, և Լևոն Տեր-Պետրոսյանը լայնորեն օգտվել են կարոտախտի տեխնոլոգիայից` մեծ քաղաքականություն վերադառնալու համար: Սակայն Ռոբերտ Քոչարյանը կարծես թե որոշել է գերազանցել նրանց:
Նա 10 տարու փոխարեն սպասեց ընդամենը 3 տարի, ու ՀՀ անկախության 20-ամյակի առիթը օգտագործելով, արդեն հիմիկվանից ձևավորում է իր իշխանավարման տարիների նկատմամբ կարոտախտի ալիք: Շատ ակտիվ, գործնականում ամեն օր: Նրա ոչ պաշտոնական կայքէջը լեցուն է «10 տարի, որ վերափոխեցին Հայաստանը» կարգախոսի ներքո գրված նյութերով: Անգամ ֆան-կլուբ ունի, ուր ընդգրկված են հիմնականում երիտասարդները: Քարոզչության սխեման բավականին պարզ է, բայց արդյունավետ. Պնդել և հիմնավորել, որ անկախության 20 տարվա ուղիղ կեսը իր ղեկավարության ներքո, Հայաստանի լավագույն տարիներն էին: Որ ինքն է երկիրը երկիր դարձնելու: Իր վերջին հարցազրույցում նա նաև պնդում է, որ հավասարը հավասարի պես շփվում էր գերտերությունների ղեկավարների հետ, որ վասալային հարաբերություններ չկային. «Պարզապես պետք չէ բարդութավորվել: Երկրի չափը չի նշանակում, որ նրա նախագահն անպայման ավելի խելացի է եւ արդյունավետ մյուս նախագահներից: Այո, նրանք, անկասկած, ավելի ազդեցիկ են երկրի քաղաքական կշռի շնորհիվ: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ նրանք քո պետերն են, եթե, իհարկե, դու ինքդ նրանց այդ կերպ չես ընկալում: Գլխավորը` կարողանալ կառուցել ճիշտ, ազնիվ գործընկերային փոխհարաբերություններ, հստակ ներկայացնել քո երկրի շահերը եւ ունենալ համոզիչ փաստարկային հիմք, եթե դու ինչ-որ բանի հետ համաձայն չես: Ինձ մոտ, օրինակ, շատ ջերմ հիշողություններ են մնացել Վլադիմիր Պուտինի, Ժակ Շիրակի եւ Բիլ Քլինթոնի հետ շփումից: Նրանցից ոչ ոք երբեք չի փորձել ընդգծել իր գերազանցությունը»:
Նա նաև ենթատեքստով ասում է, որ կարող է փայլուն հեռանկար ապահովել Հայաստանին. «Ավելի քան 50 տարի առաջ Սոմալին եւ Հարավային Կորեան ունեին ՀՆԱ-ի գրեթե նույն ցուցանիշը մեկ շնչի համար, իսկ այսօր այդ երկրները հնարավոր չէ անգամ համեմատել: Սոմալին պատառոտվում է տարաձայնություններից, բնակչությունը սովի է մատնված, իսկ Հարավային Կորեան դարձել է հզոր արդյունաբերական երկիր եւ համաշխարհային առաջատարներից է տնտեսության մի շարք ոլորտներում: Ահա թե ինչ է նշանակում արդյունավետ կառավարում, հեռանկարները տեսնելու ունակություն եւ զարգացման ճիշտ մոդելի ընտրություն: Համոզված եմ, որ Հայաստանը լուրջ ներուժ ունի Հարավային Կովկասի ամենաարդյունավետ երկիրը դառնալու համար: Թե ինչպե՞ս այն կօգտագործվի, ցույց կտա ժամանակը»:
Թե ինչպես է պատրաստվում Ռոբերտ Քոչարյանը, զուգակցելով կարոտախտի ստեղծման տեխնոլոգիան իր ունեցած տնտեսական և կադրային լծակների հետ, վերադառնալ մեծ քաղաքականություն, կերևա առաջիկա 2 ամիսներին: Միգուցե նա մասնակցի 2012-ի ընտրարշավին, ու այնուհետ հավակնի 2013-ին դառնալու երկրի նախագահ. Այդ դեպքում ԲՀԿ-ն մինչև վերջ «կոտոշ կտա» ընտրություններին առանձին մասնակցելու համար, և կոալիցիայի միասնական ընտրացուցակ չի լինի: Միգուցե նա լինի հենց կոալիցիոն ընտրացուցակի առանցքային դեմքը ու ընտրություններից հետո ստանձնի վարչապետությունը` 2018-ին նախագահական պալատ վերադառնալու հեռանկարով:
Սցենարի վերջնական տարբերակը հայտնի չէ: Սակայն կարելի է պնդել, որ կլինի այնպես, ինչպես միասին կորոշեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Ի վերջո պատերազմի բովով անցած 20 տարվա ընկերությունը նաև քաղաքական կատեգորիա է` ի հեճուկս տականքային ցինիզմով վարակված քաղաքական դասի կարծրատիպերի:
Շաբաթվա Վարկածները քննեց` ԱՐՍԵՆ ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.