29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի հակահիգիենիկ տեսք են ստանում ինտերնետային սոցիալական ցանցերը, մասնավորապես «Ֆեյսբուքը»: Այն դարձել է նախընտրական ամենակեղտոտ տեխնոլոգիաների յուրահատուկ փորձադաշտ: «Ֆեյսբուքի» միջոցով քաղաքական հակառակորդին վարկաբեկելը առկա էր և ԱԺ ընտրություններին, սակայն նման է, որ նախագահական ընտրություններում այդ կեղտոտ հնարքների ծավալը լինելու է աննախադեպ: Տեխնոլոգիան շատ պարզունակ է. Ա թեկնածուի թիմը Բ թեկնածուին վարկաբեկելու համար վարձում է մի քանի հոգու, որ ամբողջ օրը «Ֆեյսբուքից» դուրս չեն գալիս, նրանցից յուրաքանչյուրը ստեղծում է 100-200 կեղծ պրոֆիլներ (այսպես կոչված «ֆեյքեր»), ու վիրտուալ բանակը պատրաստ է: Դրա միջոցով արդեն կարելի է անել ինչ ասես` և տոննաներով կեղտոտ մեկնաբանություններ լցնել քաղաքական հակառակորդի հարցազրույցի տակ, և կեղծ սոցհարցում անցկացնել ռեյտինգի մասին` ստանալով ուզածդ թվերը… Եվ վերջապես կարելի է միանգամայն անպատիժ արտադրել բազմազան վարկաբեկիչ տեքստեր, որոնք հետո տեղափոխվում են լրատվական կայքեր, տպագիր մամուլ, նույնիսկ հասնում հեռուստաեթեր…
Բայց, անշուշտ, նույն «Ֆեյսբուքում» նաև բազում քչից-շատից նորմալ ձևով նախընտրական վիճակին անդրադարձողներ կան, և այժմ «պտույտ մը» կկատարենք նրանց գրառումներով, զի ինչպես գրում է հայտնի բլոգեր Տիգրան Քոչարյանը` «Փաստորեն Ֆեյքերը հելուինից են սերում, նույն այլանդակ ու դդմագլուխ կերպարներ են»:
Եվ այսպես, բազմիցս որոշում փոխող Րաֆֆի Հովհաննիսյանի մասին նույն Տիգրան Քոչարյանը գրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է նախագահական ընտրություններում իր թեկնածությունը առաջադրելու մասին: Վիվարոն խաղադրույք չի՞ ընդունում Րաֆֆիի փոշմանելու վրա»: Բայց «Վիվարոյի» պահը նկատել է և մեկ այլ Տիգրան` Աբրահամյան. «Իրենց որոշման մասին հայտարարություն չանողներն ու չկողմոնորոշվածները դա համարում են լոկ մարտավարական քայլ (չնայած նրանց անկեղծությանը քչերն են հավատում): Սակայն նրանք բավականին հաճախ մոռանում են մեկ այլ՝ ավելի կարևոր հանգամանքի մասին: Ընտրության գործընթացը կազինո կամ Vivaro այցելել չէ, որ «խաղից» առաջ երբ էլ մտնես հնարավոր կլինի խաղադրույք կատարել, քաղաքական ուժերը հաճախ մոռանում են, որ բուն քվեարկությունից բացի կա նախընտրական փուլ հասկացությունը…»: Այ հենց այդպիսի խոշորագույն ուժի` ԲՀԿ-ի պահվածքին է անդրադառնում «Ֆեյսբուքում» ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանը. «ԲՀԿ նիստերի մասին. Ժողովրդի հետ, ժողովրդի համար, ժողովրդից թաքուն ու գաղտնի»: Մենուա Հարությունյանն էլ հավելում է. «Ուղղակի անհասկանալի է, թե ինչ է նշանակում փակ նիստ, երբ քեզ 400 հազարի չափ մարդ ձայն է տվել և սպասում են քո դիրքորոշմանը»:
Դե, ՀԱԿ-ի երազանքը` ԲՀԿ-ին ընդդիմադիր կարգավիճակում տեսնելու, այնքան է ծամծմվել, որ ընթերցողին չենք ձանձրացնի դրանով: Պարզապես մեջ կբերենք, թե ընդդիմության մասին ինչ է մտածում ՀԱԿ ակտիվիստ «Նավակ Ճոճողը» (Վիլեն Գաբրիելյան). «Իսկ եթե մի պահ կողմ դնենք զգացմունքայինը և պատկերացնենք, որ ընդիմադիր դաշտը կոնսոլիդացվում է և հանդես է գալիս միասնական թեքնածուով, անկախ նրանից, թե որ ուժից ինքը կլինի: Դժվար թե լինի մի մարդ, որը կարա կասկածի տակ դնի այդ թեքնածուի հաղթանակ տանելու մեծ հավանականությունը: Եվ այդ պարագայում հասարակությունը շատ մեծ դեր է ստանձնելու»: Անշուշտ, երազելը վնաս չի, բայց ավաղ, գեղեցիկ երազանքի վրա սառը ջուր է լցնում Հրանտ Տէր-Աբրահամեանը. «Ի դեպ մի քաղաքական-լեզվական փաստ: Վաղուց եմ նկատել /դեռ 98 թվից/, որ հենց մեկը իշխանամետ դիրքերից անցնում է ընդդիմություն, հաջորդ իսկ օրը սկսում է խոսել «ա լյա 95 թվի Արշակ Սադոյան»՝ «թալանչիներ, բորենիներ, կեղեքիչներ» եւ այլն: Սա յուրահատուկ ծես է: Երեւի մարդկանց թվում է, որ իսկական ընդդիմաիրը պիտի պարտադիր հենց էդ լեզվով խոսի, որ հաստատի իր «իսկական» լինելը»: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ երազանքի դագաղի մեջ վերջին մեխն է խփում. «Նախընտրկան շրջանում գալիս է գունավոր ակնոցներ հագնելու ժամանակը: Իշխանական և իշխանամետ կուսակցությունների անդամներին բաժանվում են վարդագույն, իսկ ընդդիմադիրներին՝ սև գույնի ակնոցներ: Եվ սա օրինաչափություն է, որն, ի դեպ, մի հետաքրքիր յուրահատկություն ունի: Այն թույլ է տալիս բացահայտել մրցապայքարի ֆավորիտին, քանի որ սևավորվողները «դավաճանորեն» բացահայտում են պարտվողի իրենց հոգեբանությունը»:
Դաժան է, դաժան… Բայ, օրինակ մեկ ուրիշ փորձագետ` Մովսես Դեմիրճյանը, շատ բարձր է գնահատում հայ ընտրողին. «Եթե ընդդիմությունն իր ռազմավարական նպատակին հասնելու համար որպես գլխավոր մարտավարություն ընտրի վատ ապագայով, ազգի կործանմամբ կամ, նույն շարքից, պետականության կորստով ահաբեկելը և սպառնալը, ապա տպավորիչ ոչ մի արդյունքի չի հասնի: Ընտրողներն այդ ամենի մասին առանց ընդդիմության էլ մտածում են և իրենց խնդիրները յուրովի լուծում: Մարդկանց ոչ թե գուշակություններ և կանխատեսումներ, այլ հեռանկարներ են անհրաժեշտ: Ընդդիմությունը մրցունակ և գրավիչ է դառնում, երբ հեռանկար է մարմնավորում կամ խորհրդանշում»:
Ու հետաքրքիր է, որ այս թոհուբոհում ԱՄՆ ընտրություններն էլ հիշող կա, և ըստ Տիգրան Քոչարյանի. «Վաղը Ամերկայում կամ Օբաման ա հաղթելու, կամ էլ մեր մոտ Օսկանյանը»: Դե հա էլի, եթե մորմոն Ռոմնին հաղթի, մորմոն Հանթսմանը «կթռփոշանա», Օսկանյանի համար էլ մի գուցե լույս բացվի… Չնայած Արա Ղազարյանն էլ արձանագրում է. «Վաղը ԱՄՆ ում նախագահական ընտրություններ է… Տխուր, տախտկալի, անկապ օր ա սպասվում…
աքշններ չեն լինելու, միմյանց հայհոյողներ չկան, քվեաթերթիկներ չեն լցնելու, իրար մռութ չեն ջարդելու, հինգ հազարով ձայն չեն առնելու… օֆ եսիմ է… այ, սենց տխուր էլ ապրում ենք»:
Բայց, հարգելի ընթերցող, շատ մի մտածիր ընտրությունների մասին: Իզուր չէ, որ այս թոհուբոհում Ալվինա Բաբայանը նույն «Ֆեյսբուքում» մեջբերում է փիլիսոփա Օշոյի մտքերից. «Կյանքը միշտ նոր է, իսկ միտքը` միշտ հին: Կյանքը երբեք հին չի լինում, իսկ միտքը` երբեք նոր: Այդ պատճառով էլ նրանք երբեք չեն հանդիպում և չեն կարող հանդիպել: Միտքը հետ է շարժվում, իսկ կյանքը` առաջ: Այդ պատճառով էլ մարդիկ, որոնք միայն մտքով են սնվում, այնքան հիմար են գործում, որ երբ գիտակցում են այն ամենը, ինչ արել են իրենց, նրանք արդեն չեն հավատում, որ կարող էին այդքան հիմար լինել, այդքան անմիտ»:
Դե ինչ, հիմար ու անմիտ լինելը վերապահենք քաղաքական գործիչներին`որպես բացառիկ մենաշնորհ: Իսկ մենք պարզապես ապրենք. ի՞նչ տարբերություն, թե ով կընտրվի կամ չի ընտրվի նախագահ, չէ՞ որ համարյա թե բոլորը, կոպիտ ասած, նույն զիբիլն են:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այն, որ Սերժ Սարգսյանը շնորհավորեց Թուրքիայի նախագահ Գյուլին Հանրապետության օրվա կապակցությամբ` այդ օրից 4 օր շուտ, այն էլ` Սյունիքի նորաբաց գերժամանակակից զորամասից, Թուրքիայի գլխին դառավ «թուղթուգիր»:
Տասնյակ հազարավոր մարդիկ հոկտեմբերի 29-ի առավոտյան հավաքվել էին Անկարայի պատմական կենտրոնի Ուլուս հրապարակում`մասնակցելու ընդդիմության` Հանրապետության օրվան նվիրված հանրահավաքին, որի անցկացումն իշխանությունները չէին արտոնել: Հանրահավաքը դաժանաբար ցրվեց ոստիկանական ուժերի կողմից…
Նման բան` որ Հանրապետության տոնի ազիզ օրով ծեծուջարդով հանրահավաք ցրեն, եղել է մեկ էլ Վրաստանում, քանի որ Սահակաշվիլին կատաղել էր ընդդիմադիրների վրա: Թե ինչ եկավ հետո Միշիկոյի գլխին`միլլիարդատեր Բիձինայի տեսքով, ականատես ենք բոլորս. խրոխտ հեղափոխական Սահակաշվիլին մեկ օրում բիձայացավ, ավելի ճիշտ` «բիձինացավ»: Ու Հայաստանում էլ ծլեց կարգախոս` քանի որ, «թունիսվելը» չստացվեց, եկեք «բիձինվենք»: Ու գնացին վերլուծականները` Ծառուկյանի և Իվանիշվիլու զուգահեռներով:
Ոչ ոքի մտքով չանցավ, որ ի տարբերություն Իվանիշվիլու, Ծառուկյանին ոչ ոք չի զրկել քաղաքացիությունից, ի տարբերություն Իվանիշվիլու, Ծառուկյանի կապիտալները ստեղծվել են երկրի ներսում, և վերջապես ի տարբերություն Իվանիշվիլու, Ծառուկյանը հեղափոխական ելույթներով հանդես չի գալիս և ընդհանրապես ԲՀԿ-ն իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտնելու է վերջին պահին:
Իսկ հեղափոխական ելույթների փոխարեն հնչեց բանավեճ`արդյո՞ք կոալիցիոն հուշագիրը, որով ԲՀԿ-ն պարտավորվել է սատարել Սերժ Սարգսյանին, նման է Սևրի պայմանագրին, թե՞ ոչ: Այդ «ցեցը» գցեց Նաիրա Զոհրաբյանը, և դա հանգուցալուծվեց «Նաիրայան պատերազմով»` Զոհրաբյան և Կարապետյան Նաիրաների փոխադարձ որակումներով… Էլ «անգլուխ ձիավոր», էլ «կամելիազարդ տիկին», էլ գող փիսո, էլ քաչալ շուն`լավ է գոնե բանը չհասավ մազեր փետրելուն …
Բայց նման է, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն արդեն հիմնականում պայմանավորվել են: Համենայնդեպս, Արմեն Աշոտյանը գրում է. « ՀՀԿ-ն իր նախընտրական համագումարի օրը որոշել է` դեկտեմբերի 15: Գիտի, թե ով է լինելու իր թեկնածուն` Սերժ Սարգսյանը: Մինչ համագումարը քաղաքական քննարկումների գլխավոր թեման ՀՀԿ-ի համար, իմ կարծիքով, պետք է լինի հետևյալ հարցադրումը. ինչպես գնալ ընտրությունների:
Նախընտրական ռազմավարության տեսանկյունից կա երկու տարբերակ: Առաջինը` ընտրությունների գնալ կուռ, հնարավորինս միատարր թիմով, հաղթելու համար հավելայլ ջանքեր գործադրել, որոշ դժվարություններ հաղթահարել, բայց ավելի հեշտ աշխատել հետագայում` չստանձնելով քաղաքական պարտավորություններ այլոց հանդեպ: Եվ երկրորդ տարբերակը` ձևավորել ավելի լայն քաղաքական ճակատ, հաղթել մի քիչ ավելի հեշտ, սակայն հետո աշխատել ավելի դժվար, որովհետև ստիպված ես լինելու դաշնակիցների քաղաքական շահեր հաշվի առնել:
Երկու տարբերակների մեջ էլ հանգուցային, վճռորոշ էտապը հաղթելն է»:
Նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասածից ստացվում է, որ ՀՀԿ-ն պիտի մտածի` որպես դաշնակից վերցնե՞լ ԲՀԿ-ին ու առավելևս ՕԵԿ-ին, թե՞ հրաժարվել նրանցից ու դրդել սեփական թեկնածուներով հանդես գալու: Կամ, կոպիտ ասած, նախընտրական խաղում հաշվի առնե՞լ Ռոբերտ Քոչարյանի և Արթուր Բաղդասարյանի շահերը, թե՞ երկուսին էլ զոռով սարքել ընդդիմություն:
Իսկ ընդդիմության մեջ գտնվող Լևոն Տեր-Պետրոսյանի գործերը բարդ են… Լևոն Զուրաբյանը իրեն չխնայելով` հայտարարում է, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միասին կարող են Սերժ Սարգսյանի հախից գալ, բայց ականջ դնող չկա: ՀՀԿ-ում արդեն բացահայտ խնդում են Լևոն Տեր-Պետրոսյանի «քաղաքական վերլուծության» վրա, ԲՀԿ-ում լավագույն դեպքում «կուլտուրական ցրում» են, իսկ օրինակ Նաիրա Զոհրաբյանն էլ ծաղրում է`գոնե սկզբում սովորեք 4 հոգով 5 պաշտոնական կարծիքի փոխարեն մեկ կարծիք ունենալ…
«Ժառանգությունն» էլ լրիվ անժառանգ վիճակում մնաց: Այս արտահայտությունը, թերևս տեղին է Ժառանգություն կուսակցության համար, քանզի վերջին խմորումները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ նրա ԱԺ խմբակցությունը խորհրդարան է մտել, ոչ թե ժառանգությունով, այլ տարբեր կուսակցությունների զամբյուղով: Այսօր միայն Զարուհի Փոստանջյանն է «Ժառանգության» դեմքը մնացել, մնացյալները ոչ մի կապ չունեն ոչ այս կուսակցության գաղափարների, ոչ էլ գործունեության հետ: Նախկինում, երբ խմբակցությունում էին Լարիսա Ալավերդյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, մարդիկ փոքր-ինչ հանգիստ էին, որ մի երկու ակտիվ պատգամավոր կա, որ կուսակցությունը դեմք ուներ, փոքրիշատե գաղափարներ ու համակիրներ կային: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ օրս էլ չէր հասկացել, որ իրական դեմքերին նորերով փոխելով չէ, որ հարցեր են լուծվում: Վերջինս իր ամերիկյան իմիջով փորձեց ամերիկյան քայլ կատարել, մոռանալով, որ Հայստանում է, ու այստեղ ամերիկյան օյինբազությունը չի անցնում:
Այսօր «Ժառանգությունը» մասնատված, ապակողմնորոշված մի մարմին է: «Ազատ դեմոկրատներն» այդպես էլ չդարձան Րաֆֆի Հովհաննիսյանի համար հենարան, և այդպես էլ չկարողացան միասին սարեր շրջել: «Ժառանգության» կազմը մնաց Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանն ու Ռուբեն Հակոբյանը: Հակոբյանը նախկին դաշնակցական է, եղել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խոսնակը, «Լույս աշխարհ» ամերիկյան կայքն էլ ակնարկում է, որ գործակալ է: Թևան Պողոսյանն էլ անկուսակցական է, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) նախագահն է, այսինքն «ժառանգության» հետ կրկին օրգանական կապ չկա:
Մանրամասնենք. Թևան Պողոսյանը ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի որդին է, որին 1999թ. հեռացրին պաշտոնից «ԼՂՀ-ի նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատասենյակում լսող-լրտեսող սարքեր տեղադրելու» մեղադրանքով: Այդ թվերին Թևանը գտնվում էր Վաշինգտոնում և ՀՀ դեսպանությունում ներկայացնում էր չճանաչված ԼՂՀ-ն: Հետո հայտնվեց համապատասխան «միջազգային կառույցներում», իսկ այնտեղից թռիչք դեպի «Ժառանգություն»:
Եվ այս ամենի ֆոնի տակ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է դառնալ «Ժառնագության» թեկնածուն, մի կուսակցության, որից գրեթե բան չի մնացել: Հետաքրքրիր է` ի՞նչ հույսով է Հովհաննիսյանը դնելու իր թեկնածությունը նախագահական ընտրություններին: Ինչպե ՞ս կարող է նա հուսալ քվեներ, եթե նույնիսկ իր իսկ կուսակցության ներսում կատարվող խմորումները չի կարողանում կարգավորել: Իր թեկնածության առաջադրումն ասես երազանք լիներ, որին նա այդքան տարի փափագում էր, և որը վերջապես կիրականանա… իր իսկ ստեղծած կուսակցության խայտառակվելու և լուսանցք մտնելու գնով:
Ինչևէ, եթե չկա գաղափար` չկա նաև պայքար, այսօր հենց այս խնդրի առաջ են կանգնած «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, նաև, ինչու չէ,` ԲՀԿ-ն: Այսինքն`անայլընտրանք ընտրարշավ է լինելու` կանխորոշված ելքով, ուր հրապարակային պայքարի փոխարեն լինելու են ճղճիմ ինտրիգներ և կեղտոտ լրատվական օպերացիաներ… չկա նախկին էնտուզիազմը:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մեր քաղաքական դաշտում արդեն շատ-շատերը, պատկերավոր ասած, «յուղ են վառում»: Րաֆֆի Հովհաննիսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը ճիշտ ու ճիշտ նոր բաժանված ամուսինների պես իրար են անպատվում, ՀԱԿ-ից մարդ գլուխ չի հանում, թե ի վերջո ինքնուրո՞ւյն են գնալու ընտրությունների, թե կցվելու են ԲՀԿ-ին, Գալուստ Սահակյանն արժանացել է Անի Քոչարի թունդ անեծքին, քանի որ ասում է, որ ԱԺ-ում հաշմանդամներին թեքահարթակներով ապահովելու փող չկա, ամբողջ Երևանն էլ քննարկում է իր քաղաքապետի և Վոլոչկովայի ֆոտոսեսիան…
Մինչդեռ «իշխանափոխված» Վրաստանը կրկնում է Հայաստանի` 1998-ի ճանապարհը: «Голос России» ռադիոկայանը հաղորդեց՝ Վրաստանի նորընտիր խորհրդարանը բացի այն, որ շատ սառն է ընդունել Սահակաշվիլու հայտնվելը խորհրդարանում, նաև իր անդրանիկ նիստում խորհրդարանական հանձնաժողով է ստեղծել «Սահակաշվիլու ռեժիմի կատարած հանցագործությունների բացահայտման» նպատակով: Իսկ 1998-ին Հայաստանում ստեղծվել էր Քաղաքական խորհուրդ` Ռոբերտ Քոչարյանին կից, Լևոն Տեր-Պետրոսյանի ռեժիմին քաղաքական և իրավական գնահատական տալու համար: Եթե մեզանում Վանո Սիրադեղյանը փախավ երկրից, վրացիների մոտ էլ փախավ Դմիտրի Շաշկինը: Վստահաբար, Սահակաշվիլուն էլ նույն ձևի հանգիստ կթողնեն, ինչպես մեզանում հանգիստ էին թողել Տեր-Պետրոսյանին: Ժամանակին` Ելցինի հրաժարականից հետո, մեր ռուս բարեկամները կատակով սպառնում էին` ՌԴ քրեական օրենսգրքում մտցնել «Երկիրն անսթափ ղեկավարելու մասին» հոդված… Կատակը կատակ, բայց մեզ հայտնի է, թե ինչպիսի վնասներ հասցրեց Ռուսաստանին «Ելցինի ռեժիմ» կոչեցյալը, բայց հիմա մարդը արձաններ ունի…
Իհարկե, մեր, ռուսների, վրացոց սրտերը կհովանային, եթե դատվեին Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Ելցինի, Սահակաշվիլու ռեժիմները, բայց հետխորհրդային տարածքում տենդենցն այն է, որ չեն դատվում ու չեն դատվելու: Միգուցե բարին դա է` ցնցումներից, շառից, փորձանքից հետո… Ու ինչպես եղել էր ԽՍՀՄ քանդելու դեպքում, նախկին վարչակարգերին չդատելու դեպքում էլ մենք` հայերս, առաջնեկ դուրս եկանք:
Դեռ 1990-91 թվականներին ոչ ոք չդատեց մեր նախկին կոմունիստ ղեկավարներին, և՛ գլխանց, և՛ մինչև հիմա ոչ ոք չի անում այնպիսի տխմարություն, ինչպիսին է ԿԳԲ-ի նախկին ագենտների բացահայտումը: Իսկ 1998-ին Սպարապետը հայտարարեց, որ վերջ` սա վերջին արտահերթ ընտրությունն է մեր երկրի: Տեր-Պետրոսյանի վարչակարգին էլ Քաղաքական խորհուրդը, ուր գերիշխում էին Լևոնի երեսից տուժած դաշնակները, տվեց շատ մեղմ գնահատական`առանց իրավական գնահատականի:
2008-ի իշխանության փոխանցման ժամանակ էլ Տեր-Պետրոսյանն արեց իշխանությունը զոռով խլելու անհաջող փորձ, սակայն գործնականում նրան ներեցին, հետը երկխոսեցին, իսկ երբ այս ԱԺ ընտրություններից առաջ, Վանոյի խոսքով ասած, «ղալաթ» արեց և երդվեց ԲՀԿ-ի արևով, նույնիսկ օգնեցին դուրս չթռնել ԱԺ-ից ու խմբակցություն ունենալ…
Ինքնին Լևոնի սերն առ ԲՀԿ տարօրինակ երանգ ուներ և ունի, քանի որ նշանակում է կամա թե ակամա խաղալ Քոչարյանի օգտին: Ու ստացվում է, որ ՀՀ երեք նախագահների «եռանկյունում» թեև իրար դեմ ինտրիգներ լարելն անպակաս է, բայց լավ էլ իրար «պասեր» տալով խաղում են: Եթե Տեր-Պետրոսյանը «պաս» է տալիս Քոչարյանին, ապա Քոչարյան-Սարգսյան հարթությունում հաստատ հակասություններն ավելի քիչ են… Կարճ ասած, ՀՀ երեք նախագահների միջև պայթյունավտանգ ոչինչ չի կատարվում, և այդ «եռանկյունուց ձերբազատվելու»` Ժիրայր Սէֆիլյանի և այլոց գաղափարները 2013-ի ընտրություններին հաստատ անիրագործելի են… Րաֆֆի Հովհաննիսյանով կամ էկզոտիկ էպոսագետով հաստատ նույնիսկ փոքր տեղաշարժ չի ստացվի:
Ի դեպ, ՀՀ բոլոր երեք նախագահներին արժվորելու և էքս-նախագահների ուժերը պետականաշինությունում օգտագործելու գաղափարը գնալով թափ է հավաքում: Առաջինը դա դեռ 2010-ին հնչեցրել էր գեներալ-քաղաքագետ Հայկ Քոթանջյանը, այնուհետ այդ միտքը պարբերաբար հնչել է, այժմ էլ սկսում է դառնալ ակտիվ երիտասարդների սեփականություն: Ահա, մասնավորապես, ինչ է գրում երիտասարդ բլոգեր Սմբատ Ղահրամանյանը. «Որքան պետությունը, ժողովուրդը հավատա, զորակցի իր երկրի ղեկավարին՝ ով էլ լինի այդ պաշտոնում, այդքան այդ երկիրը ավելի կծաղկի ու կբարգավաճի, կհզորանա ու հաջողություններ կգրանցի… Գուցե ինձ հետ համաձայն չլինեն շատերը, բայց երկրի ղեկավարին ես դասում եմ պետության եռագույնի, զինանշանի, պետական հիմներգի կողքին, այո, սա է իմ գիտակցությունը, սա է իմ խորին համոզմունքը: ՀՀ երեք նախագահներն էլ մեր խորհրդանիշներն են և իրավունք չունենք որևէ մեկին վիրավորելու` անկախ ամեն տեսակ հանգամանքներից ու պատճառներից: Ես հարգում եմ ՀՀ երեք նախագահներին էլ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն էլ մի շատ կարևոր ու ծանր շրջան`ղեկավարելով Հայաստանը, կարողացել են դուրս գալ պատվով և հաջողություններ գրանցել: ՀՀ նախագահին հարգելով`մենք յուրաքանչյուրս հարգում ենք`ինքներս մեզ, մեր երկիրը»:
Դե ինչ, 2013-ի ընտրություններից հետո երևի լրիվ բյուրեղանա այդ գաղափարը ու առաջին և երկրորդ նախագահներն իրենց տեղն ու դերը ստանան: Իսկ չորրորդ նախագահ կունենանք 2018-ին, և հիմիկվանից պետք է մտածել` ով է լինելու այդ որակապես նոր նախագահը:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Մեր ընթերցողը հաստատ արդեն հասցրել է հոգնել ու ձանձրանալ Վարդան Օսկանյանի թեմայից: Բայց արդյո՞ք իրականում դա այդքան կարևոր և ճակատագրական թեմա է: Իհարկե ոչ, այդպիսի կարևորություն այն ստացել է նաև մեր գործընկերների`լրագրողների ջանքերով:
Այսօր մեր մասնագիտական տոնն է` հայկական մամուլի օրը: 218 տարի առաջ Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսավ հայկական առաջին տպագիր լրագիրը` «Ազդարարը», և հայն էլ յուրացրեց այն մասնագիտությունը, որ հաճախ կատակով կոչում են «երկրորդ հնագույն»:
Ու հետաքրքիր է, որ պաշտոնատար անձանցից մեր մասնագիտական տոնի մասին նախևառաջ հիշեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլոր լրատվամիջոցների աշխատակիցներին՝ մաղթում եմ հաջողություն, հաստատակամություն, բարեկեցություն և լավատեսություն»: Հովիկ Աբրահամյանը թերևս այն պաշտոնյան է, որը ժամանակին շատ է հայտնվել մամուլի թիրախում, հիմա կարծես քչից-շատից լեզու է գտել մեր գործընկերների հետ, և ընդհանուր առմամբ իր մաղթանքում բավականին ճիշտ է արտացոլել այն, ինչ պետք է լրագրողին: Հաջողություն`լրագրողը շատ է նման զինվորի, իսկ ցանկացած զինվորին, լինի նա խանդավառ կամավոր, թե նյութապաշտ վարձկան, միշտ էլ պետք է հաջողությունը: Հատատակամություն` առանց դրա չես կորզի ամենաթանկ կապիտալը` ինֆորմացիան, և այն չես հասցնի ընթերցողին: Բարեկեցություն` դե բոլորս մարդ ենք, թեև շատերի համար գրողուցավ ենք, ու ոչինչ մարդկային մեզ խորթ չէ: Եվ լավատեսություն` բավականին դժվար է լավատես մնալ, սիրել աշխարհը և մարդկանց, երբ հիմնականում շփվում ես ոչ թե վեհության, այլ տականքության դրսևորումների հետ… Բայց դիմանում ենք, շարունակում ենք մեր առաքելությունը` լավ թե վատ:
Բայց այսօր, շնորհավորելով իրար, և բաժակը բաժակի զարկելով, նաև հիշենք, թե ինչ էր ասել մեր առաքելության մասին մեծն Նժդեհը. «Նրա պարտականությունն է — խտացած ճշմարտություններ տալ ժողովուրդին: Նպատակը — այս ճշմարտություններով լուսավորել ժողովրդին դեպի ապագան:
Չունի՞ մամուլն այս կոչումը` ավելորդ մակաբույծ է դա եւ զուր տեղը ժողովուրդները կերակրում են զայն իրենց հաշվին:
Դժբախտաբար, որոշ բացառությամբ, այսպիսին է` մերը, հայկականը: Լրագրություն եւ ո՛չ մամուլ — այս նշանակում է, թե մենք դեռեւս տհաս ենք, թե չենք կարողանում մեր կյանքի ներքին կնճիռները գտնել, լուսաբանել զանոնք եւ մեր միտքն զբաղեցնում ենք արտաքին եղելություններով, լուրերով: Մեզ համար դեռ այն է հետաքրքիրը, ինչ մեզնից դուրս է կատարվում կամ միայն արտաքուստ առնչություն ունի մեզ հետ: Այս մտայնությունը իշխել է մեր լրագրության մեջ համարյայ իր սկզբնավորության օրից:
Փրկությունը դրսից է — այս բավական է, որ լրագրությունը խանդավառվի արտաքին բարենպաստ նշաններով, մի դիվանագետի կարեկից ժպիտով, մի անվանի եւրոպացու հայասեր արտահայտությունով, մի միսիոնարական ընկերության հայանվեր ջանքերով, մի խաղաղասիրական վեհաժողովի հայանպաստ բանաձեւով, մի պարլամենտական գործիչի զգացված ճառով… Լրագրություն, որի որոշ օրգանները արտաքին ույժերի հանդեպ ներող են, քծնող, խնկարկող, իսկ ներքուստ` պառակտիչ, անհանդուրժող եւ ամբարտավան: Լրագրություն, որի որոշ օրգանները ղեկավարվում են փողոցի առաքինություններով կամ տարփողելով մեծ ժողովուրդների ույժն ու հմայքը, վատաբար արհամարհում են սեփականը: Լրագրություն` որ բորբոքում է թայֆայական կրքերը եւ ընդունակ չէ մի տարրական ճշմարտություն ըմբռնելու. այն է, թե ժողովրդի ինքնապաշտպանությունը մի գործ է, որի մեջ ամեն հոսանքի եւ ուղղության մարդիկ միակամ պիտ լինեն»:
Փաստորեն, Նժդեհից հետո տասնամյակներ անցան: Ոչինչ չփոխվեց: Ու թեև արդեն 21 տարի անկախ պետություն ենք, թեև հաղթել ենք պատերազմում, բայց մինչև հիմա չունենք «մամուլ, վերջապես, որ ազատվի օտարահակ մտայնությունից և արիություն քարոզի, որ խլյակների փոխարեն հերոսական ժողովուրդի մասին խոսի և այդ այդպես , մինչև որ հայությունը` խրոխտաբար կանգնած իր բարձրավանդակի վրա ապացուցե աշխարհին, թե ինքը արի է — տեր իր հայրենիքին եւ ճակատագրին»:
Իսկ մենք, չնչին բացառությամբ մինչև հիմա տեր չենք կանգնում մեր հաղթանակին, մեր ընթերցողին հպարտության ու ինքնավստահության փոխարեն տագնապ, անզորություն ու վհատություն ենք ներարկում: Ու երբեմն կատարում ենք մեր երկրի ու ազգի գլխին կռռացող ագռավի դեր, ցինիկաբար ծաղրում ու տրորում ենք ամեն ինչ, նույնիսկ ակնհայտ լավի մեջ վատն ենք փնտրում:
Բայց չէ՞ որ այդպիսին չենք մենք, երբ շփվում ենք ոչ թե ընթերցողի, այլ իրար հետ: Իսկ միգուցե ընթերցողի՞ն էլ վերջապես ասենք, որ ինքն ավելի լավն է ու վեհը, քան կարծում է, որ իր շրջապատն ավելի լավն է, քան կարծում է, որ մենք ավելի լավն ենք, քան կարծում ենք… Որ բոլորս պատկանում ենք մի հնագույն Ազգի, որի երակներում Արարչի հրեղեն արյունն է հոսում, ու այդ Ազգը վեհ առաքելություն ունի այս մոլորակում:
Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
«Այլևս որևէ ընտրության չեմ մասկանցելու: Հայաստանում ընտրություններ չկա ու չի էլ կարող լինել, ամեն անգամ տեղամաս գնալով, ինձ եմ ծաղրում, օգտագործվում և կեղտոտ խաղի մասնակիցը դառնում:
Գազանը ընտրությունից ընտրություն մեզ է լափում, իսկ մենք շարունակաբար նրա երախը մտնելու փորձեր ենք անում` ընտրությունից ընտրություն: Ես այսօրվանից ընդունում եմ գազանաբար պայքարելու խաղի կանոները, միայն փողոցում, միայն միասնաբար պետք է ծնկի բերել ու ցաքուցրիվ անել սրբապիղծների որջը: Կամ հեղափոխություն, կամ կործանում»,-այս գրառումը պատկանում է սկանդալային բլոգեր, ՀԱԿ պատանի ակտիվիստ Գուրգեն Ասատրյանին, որը հայտնի է նրանով, որ վերջին բառերով անպատվել էր Կոմանդոսին` Լևոն Տեր-Պետրոսյանի մասին ոչ այնքան լավ արտահայտվելու համար:
Դե եթե հեղափոխության վերջին գեներացիայի խանդավառ ներկայացուցիչն է հուսալքության գիրկն ընկել, ուրեմն հեղափոխության գործերը «բուրդ» են:
16 տարի առաջ ամբողջ իշխանությունը պատկանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին: Դեռ պատկանում էր… Որովհետև 16 տարի առաջ հենց այս օրը ժողովուրդն ալեկոծվում էր Բաղրամյան պողոտայում, խորտակել էր Ազգային ժողովի դարպասը և ներխուժել խորհրդարան: Դա առաջին հուժկու հարվածն էր, որը սասանեց 1990 թվականի «թավշյա» հեղափոխությամբ ծնված հեղափոխական իշխանությունը: Իսկ այսօր դրա վերջին մնացորդները արտահերթ նիստ են անցկացնում խղճուկ 6 հոգանոց խորհրդարանական խմբակցությունով…
Իսկ 16 տարի առաջ Վազգեն Մանուկյանին ընդամենը վճռականությունը չհերիքեց վերցնելու փողոցում գցած իշխանությունը: Բայց երևի բարին հենց դա էր, զի նա էլ է հեղափոխությամբ ծնված գործիչ: Եվ հիմա թոշակն է վայելում Հանրային խորհրդի նախագահի դեկորատիվ պաշտոնում:
Եվ ընդամենը 1 տարի անց Լևոնի հեղափոխական իշխանությանը պալատներից քշելու եկան Արցախի ազատագրական պատերազմի առաջնորդները` Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը: Հայաստանը կատարեց իր արժեհամակարգի ընտրությունը իշխանության մակարդակով և, մերժելով լիբերալ գլոբալիստական հեղափոխական վերնախավին, արդեն ընդմիշտ հաստատեց «պատերազմի կուսակցության» գերակայությունը: Միանգամայն բնական ընտրություն` իր Արարչատուր բնօրրանի 90 տոկոսն օտարի լծից ազատագրելու խնդիր ունեցող ազգը կարող է ունենալ միայն ու միայն պատերազմական առաջնորդներ…
Անշուշտ, հեղափոխությունն այդքան հեշտ չէր հանձնվի, ու պատահական չէր, որ ՀՀ նախագահի փոփոխության պահին` 10 տարի անց, ռևանշի փորձ արվեց: Բավականին ծանր ցնցում էր`10 զոհ Երևանի փոխոցներում, գումարած դրան`ակտիվացան մինչ այդ տարբեր անկյուններում տազ արած հեղափոխական մտածողության կրողները, թվով շուրջ 350 հազար մարդ:
2007-ի սեպտեմբերի 21-ին բազմամարդ սրահում հեղափոխության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիսավորապես ազդարարեց իր վերադարձը քաղաքականություն: Սակայն 5 տարի անց նույն սեպտեմբերի 21-ին արդեն ընդամենը փոքրիկ հանրահավաք էր Սարյանի արձանի մոտ, և հեղափոխական առաջնորդն իր ճառում բառ իսկ չասաց հեղափոխության կամ նախագահական ընտրությունների մասին: Հեղափոխությունը պրծավ: Այն խժռեց իր իսկ զավակներին…
Սակայն հարց է ծագում` իսկ ո՞ւր պիտի կորեն 350 հազար ղզղնած հեղափոխական քվեները: Դրա պատասխանը չուշացրեց Ահարոն Ադիբեկյանը: Շատերի աչքի գրող սոցիոլոգը, որին թեև պիտակում են «Սուտիբեկյան», բայց հետո նրա հնչեցրած թվերը իրականություն են դառնում: Եվ ահա գծվեց ընդդիմադիր առաջնորդների շարք. Գագիկ Ծառուկյան` 30 տոկոս, Ռոբերտ Քոչարյան` 10 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյան`8 տոկոս, Լևոն Տեր-Պետրոսյան` 4 տոկոս:
Այսինքն` Գագիկ Ծառուկյանը նշանակված է գլխավոր ընդդիմադիր, որը պետք է հավաքի հեղափոխական քվեների մեծ մասը և դրանք տանի ոչ մի տեղ, պատկերավոր ասած` ընտրություններից հետո դրանք լցնի կոյուղի…
Այդ հզոր օլիգարխը կկատարի՞ արդյոք այդպիսի գործառույթ… Ռսի ասած` «А куда он денется?», քանզի լծակների պակաս չկա: Մամուլը լեցուն է տեղեկություններով, որ ԱԺ Վերահսկիչ պալատի զեկուցից և ՀՀ նախագահի զայրալից ելութից հետո քննիչները շատ բան են գտել այն նախարարություններում, որոնք ժամանակին պատկանում էին ԲՀԿ-ին: Գումարած դրան`ի հայտ է եկել հետևյալ արտահոսքը. «Ըստ ԱԺ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրների` հնարավոր է, որ առաջիկա քառօրյայում ԱԺ-ն քննարկի ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությունը` Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ԱԱԾ-ի կողմից հարուցված փողերի լվացման գործում որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Սա չի նշանակում, թե Օսկանյանը ձերբակալվելու է, այս փուլում ուզում են միայն անձեռնմխելիությունից զրկել, որ որպես «մեղադրյալ» գնա-գա ԱԱԾ` մնալով պատգամավոր: Իշխանությունները, փաստորեն, այս եւ մնացած «հարակից» հարցերը փորձում են լուծել փուլային տարբերակով` չայրելով բոլոր կամուրջները»:
Դե ինչ, այդպես էլ քաղաքական գործիչ դառնալու անընդունակ պրիմիտիվ օլիգարխը (որն ինքը հեղափոխության ծնունդ է), ծարավ ծովից հետ է բերելու հեղափոխական զանգվածին, որը դրանից հետո վերջնականապես հոգեբանորեն կոտրվելու է: Ճիշտն ասած`չենք էլ ափսոսում այդ տեսակին, քանզի այն վարակված է «երկիրը երկիր չի» գարշելի մտածողությամբ և իր ծոցից ծնում է այն արարածներին, որոնք ներկով եկեղեցու պատերին իրենց անուններն են «հավերժացնում», միզում են շքամուտքերում և մեկ օրում պոկում են Ֆրունզե Մկրտչյանի` նոր տեղադրած արձանի մատը: Արարածներ, որ արժանի չեն ազատության և իրավունքների, արժանի չեն մարդկային վերաբերմունքի…
Ահա և վերջ, ինչպես կասեր Արթուր Մեսչյանը…
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն Վահանյանը
Առաջինը «կլիզման» քաղաքական կատեգորիա դարձրեց Ռոբերտ Քոչարյանը` իրեն բնորոշ ցինիզմով դեռ 1998-ին պատմելով արքայի փորկապության և արքայի փոխարեն կլիզմա ստացած չոբանի մասին անեկդոտը: Սակայն իրական «կլիզմա» բաժին հասավ հարազատ կառավարությանը վարչապետ Տիգրան Սարգսյանով հանդերձ արդեն Սերժ Սարգսյանի ձեռամբ: Եվ տերթոդիկյան դպրոցի` ճիպոտի տակ պառկել պատրաստվող մեղավոր աշակերտների պես ամբողջ հանրապետության աչքի առաջ գլուխները կախել էին մեր <հերոսները>…
Հետաքրքիր պահն այն է, որ կառավարությունը չի բոլորել իր 100 օրը, սակայն նույնիսկ առաջին անգամ նախարար դարձած Գագիկ Բեգլարյանին «կլիզմա» բաժին հասավ: Անշուշտ, վարչապետին ու նախարարներին «կլիզմելը» տրամաբանորեն տեղավորվում է նախագահական ընտրարշավի տեխնոլոգիական սխեմայի մեջ, սակայն այն, որ չպահպանվեց «100 օրվա կանոնը», հաստատ իր լուրջ ներքին դրդապատճառն ունի: Հաստատ երկրի նախագահի մոտ առկա էր շտապելու պատճառը:
Որպես կատալիզատոր, անշուշտ, ծառայել էր Վարդան Այվազյանի նկատմամբ Նյու-Յորքի դատարանի սկանդալային վճիռը: Ոչ այն պատճառով, որ Այվազյանը «քըխ» է, թե «պուպուշ», այլ որովհետև այդ դատական ակտը Հայաստանի նկատմամբ ամերիկյան ճնշման գործիք է:
Այսինքն`ակնհայտ աշխարհաքաղաքական միջամտություն է առկա ՀՀ ներքին գործընթացներին: Ու այստեղ արդեն առաջ է գալիս վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցը: Ամերիկացիներն արդեն չեն վստահում նրան, քանի որ ընդունել է Եվրասիական միության «կրոնը», ռուսները դեռ չեն վստահում, քանի որ դեռ չեն մոռացել նրա թունդ ամերիկամետ երբեմնի կողմնորոշումը: Եթե չլիներ ռուս-ամերիկյան կատաղի մրցակցության պահը, ապա Տիգրան Սարգսյանը կունենար բոլոր շանսերը` մնալ վարչապետ նաև նախագահական ընտրություններից հետո: Դե, ցանկացած պարագայում ակնհայտ է, որ եթե չեղավ ֆորսմաժորային իրավիճակ, ապա Սերժ Սարգսյանը վերընտրվելու է, ու առանցքային է դառնում ապագա վարչապետի հարցը:
Իր հրապարակային վաղաժամ «կլիզմայով» ՀՀ նախագահը պատասխանեց Արևմուտքի քայլերին`և՛ Վարդան Այվազյանի դատավճռին, և՛ «ճ» կլասի ֆրանսիական պարբերականի միջոցով շրջանառության մեջ դրված նյութին, համաձայն որի, եթե Սերժ Սարգսյանը վերընտրվի, ապա Հայաստանն ապագա չունի, և՛ Իրանի հետ կապերը խոչընդոտելու ԱՄՆ-ի փորձերին:
«Կլիզման» մեսիջ էր, որ հարկ եղած դեպքում ակնթարթորեն կառավարությունից դուրս կթռնի Տիգրան Սարգսյանի թիմը, ու ՀՀ գործադիրից կմաքրվեն ամերիկյան ազդեցության բոլոր հետքերը:
Սակայն Տիգրան Սարգսյանի թիմը բոլոր դեպքերում (եթե չեղավ արտակարգ իրավիճակ) կմնա մինչև նախագահական ընտրությունները, քանզի դա գործիք է, որի միջոցով մշտապես ճնշման տակ է պահվում Ռոբերտ Քոչարյանի ֆինանսատնտեսական գերհզոր կլանը: Իզուր չէ, որ Տիգրան Սարգսյանը Քոչարյանի աչքի գրողն է, և ԲՀԿ-ի քոչարյանական պատգամավորները բզբզում են վարչապետի հրաժարականի հարցը…
Նախագահական «կլիզմայի» կարևոր բաղադրիչ էր և Աղվան Գառնիկիչը, որին հանձնարարվեց «խոշոր ձկներ» բռնել հատկապես պետգնումների ոլորտում: Ու պարզ է, որ պետգնումների արտոնյալ «չալաղաջից» առաջին հերթին կկտրեն հենց քոչարյանական կլանի ներկայացուցիչներին, ու կկտրեն հենց գլխավոր դատախազի ձեռքով, որպեսզի Գառնիկիչի մտքով չանցնի խաղեր տալ Քոչարյանի հետ:
Սակայն վերադառնանք վարչապետի խնդրին: Եթե ռուս-ամերիկյան հակամարտության շրջանակում նախագահը անհրաժեշտություն զգա ազատվել Տիգրան Սարգսյանից, ապա կգա, անկասկած, «ռուսամետ» վարչապետ: Բայց դա հաստատ չի լինի Ռոբերտ Քոչարյանը: Սեդրակիչը միայն մի դեպքում կարող է նշանակվել վարչապետ` եթե Հայաստանն անմիջապես ներքաշվի պատերազմի մեջ: Քոչարյանը հրաշալի պատերազմական վարչապետ է, սակայն խաղաղ պայմաններում նրան իշխանություն ունենալը հակացուցված է, քանզի դա ինքնաբերաբար կհանգեցնի թունդ ատելության իշխանության նկատմամբ:
Համ էլ կարծես ինքը` Սեդրակիչը, գոռոզամտությունից ելնելով այլևս չի դիտարկում իր վարչապետության տարբերակը: Բայց նրա առաջադրումը միայն մի դեպքում իմաստ կունենա` եթե նա ստանա ռուսների անվերապահ աջակցությունը: Դա հնարավոր է միայն մի դեպքում` եթե դեկտեմբերին ՀՀ նախագահը, ասենք, Արևմուտքի ճնշման ներքո, հրաժարվի Եվրասիական միության նախագծին մասնակցելուց: Այդ դեպքում կգա Քոչարյանի աստեղային ժամը, սակայն դրա հավանականությունը առանձնապես մեծ չէ…
Հենց այդ անորոշությունների պատճառով ԲՀԿ-ն մինչև վերջին պահը ձգձգելու է նախագահական ընտրությունների նկատմամբ վերջնական դիրքորոշում արտահայտելը: Կմտնի՞ Քոչարյանը նախագահական մրցավազքի մեջ` կսատարեն նրան, չի՞ մտնի`կա՛մ հնարավորինս թանկ կծախեն իրենց աջակցությունը Սերժ Սարգսյանին, կա՛մ հանդես կգան քվազիընդդիմության դերում, որպեսզի փոշեկուլի պես քաշեն բոլոր բողոքավոր իսանների քվեները ու կոտրած տաշտակի մոտ թողնենք ամերիկյան շահերն ապահովող ընդդիմադիրներին…
Իսկ տարբեր պաշտոնյաներին «մեծ կլիզմա» դնելու ավանդույթը շարունակվելու է: Ընդհուպ մինչև քվեարկության պահը:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Այսօր սեպտեմբերի 11-ն է` 11 ամյակն այն օրվա, երբ Նյու-Յորքում պայթեցվեցին 11 թիվը հիշեցնող երկվորյակ-աշտարակները: Շարունակությունը տեսանելի էր` Բեն Լադենի ուրվականը հետապնդելու պատրվակով ԱՄՆ-ը տակնուվրա արեց Մերձավոր Արևելքը, այնուհետ` Աֆղանստանը: Հետո արդեն եղան սկանդալային հետաքննություններ, որոնց տվյալներով, այդ հրեշավոր ահաբեկչությանը խառն էր ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների մատը:
Համենայն դեպս, 11 տարիների հեռավորությունից պարզ երևում է` «9/11» կոչված ահաբեկչությունը պատրվակ էր ռազմական լայնածավալ միջամտությունների համար: Ի դեպ, նորագույն պատմության մեջ «կեղծ դրոշի ներքո հարվածների» (false-flag attack) տեխնոլոգիան ամենևին նորություն չէ: Ի՞նչ է դա իրենից ներկայացնում`ռազմական տեսանկյունից հզոր տերությունը իր շահերից ելնելով (բացառված չէ`նաև իր իսկ տարածքում) բեմադրում է հզոր ռազմական կամ ահաբեկչական գրոհ, այնուհետ մեղքը բարդում է կանխորոշված օտարերկրյա պետության վրա և պատերազմ սանձազերծում նրա դեմ:
ԱՄՆ պատմություն մեջ քանիցս դա տեղի է ունեցել. 1898թ. Կուբայի ափերի մոտ «Մեյն» նավի խորտակումը առիթ տվեց ԱՄՆ-ին պատերազմ սկսել Իսպանիայի դեմ, 1915-ին «Լուզիթանիա» նավի խորտակումը առիթ դարձավ, որպեսզի ԱՄՆ-ը մասնակցի Առաջին աշխարհամարտին, Պերլ-Հարբոր ռազմահենակետի վրա հարձակումից սկսվեց ԱՄՆ-ի ներքաշումը Երկրորդ Աշխարհամարտի մեջ, և այլն…
Դառնալով մեր տարածաշրջանին`վերջերս Սիրիայում տեղի ունեցողը աշխարհին հեռուստաեթերով ներկայացվում է աղավաղված, աղճատված բեմադրության տեսքով, և կադրերի մեծ մասը պատրաստվում է Քաթարում գտնվող տաղավարում: Սեպտեմբերի 5-ից էլ խափանվել է Սիրիայի պետական հեռուստատեսության հեռարձակումն, ու իրականությունը կարող են դիտել միայն նրանք, ովքեր հետևում են ռուսական կամ պարսկական ալիքների ռեպորտաժներին:
Նախապատրաստվում է պատրվակ` Սիրիայում և Իրանում ռազմական միջամտության համար: Հատկապես փնտրվում է պատրվակ Իրանի դեմ որևէ բան ձեռնարկելու համար, քանզի ատոմային ռումբ ստեղծելու աշխատանքների մասին պատումները այլևս առանձնապես գործունակ չեն… Ու հիմա համացանցում հայտնվել է ոմն պայծառատեսի կանխատեսում, թե սեպտեմբերի երկրորդ կեսին Բաքվում փլվելու կամ պայթեցվելու է հռչակավոր Կույսի աշտարակը, և դրանից հետո սկսվելու է տարածաշրջանային գլոբալ պատերազմ…
Սակայն առանց պայծառատեսների էլ պատերազմ հրահրելու նախանշաններն երևում են: Թեկուզ նույն Ռամիլ Սաֆարովի խայտառակ արտահանձնումը… Սաֆարովին Ադրբեջան վերադարձնելուց անմիջապես հետո բավականին ուշագրավ հայտարարություններ հնչեցին Ադրբեջանում: Զորօրինակ, ճանաչված քաղաքագետ Իլդար Մամեդովը հայտարարեց. «ԱՄՆ-ը հրաշալի կերպով տեղեկացված էր Ադրբեջանի և Հունգարիայի կառավարությունների գործարքի մասին, և ասել, թե սպա Ռամիլ Սաֆարովի ազատ արձակվելը նորություն էր Վաշինգտոնի համար, միամտություն կլիներ»: Ավելին` քաղաքագետն այն համոզմունքին է, որ «Հունգարիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, առանց Վաշինգտոնի համաձայնության չէր գնա այդպիսի գործարքի»:
Իսկ ահա Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ հայատյաց Հեյդար Ջեմալը նաև պնդում է, որ Սաֆարովի շուրջ այս սկանդալային պատմությունը կապված է Սիրիայի առնչությամբ ՌԴ-ի և Արևմուտքի միջև հակասության հետ.«Ակնհայտ է, որ հունգարացիները հենց այնպես, սեփական նախաձեռնությամբ ազատ չէին արձակի դատապարտված ադրբեջանցուն… Նախաձեռնությունն Օբամայինն է: Քանի որ Վաշինգտոնը նման գործերում երբեք ձեռքերը ցույց չի տա, առաջ են գալիս միջնորդները: Թուրքիան և Հունգարիան ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամներ են, այլ նաև բարեկամություն են անում պանթուրքիզմի հողի վրա: Իսրայելը լուրջ լոբբի ունի Բուդապեշտում և շահեր Բաքվում…»:
Եվ ինչպե՞ս ստացվեց, որ ադրբեջանահունգարական գործարքի մասին ՀՀ նախագահի հայտարարությունից հազիվ հաշված ժամեր անց առաջինը կոշտ արձագանքեցին հենց ԱՄՆ-ից: Բավականին տարօրինակ էր, որ այն դեպքում, երբ տարբեր երկրներից, միջազգային կառույցներից առնվազն երկու-երեք օր պահանջվեց իրավիճակը գնահատելու և Սաֆարովին ազատ արձակելու փաստին գոնե նախնական կերպով արձագանքելու համար, ամերիկյան արձագանքը, միանգամից պետքարտուղարի և նախագահի մակարդակով, այդքան կայծակնային էր: Այն աստիճան, որ Սերժ Սարգսյանի` դեսպանների հետ ունեցած հանդիպումից հետո, եթե հաշվի ենք առնում ժամային տարբերությունը, ապա հաշված գիշերային (հաշվի առնելով ժամագոտիների տարբերությունը) ժամերի ընթացքում Օբամայի աշխատակազմը հասցրեց հավաքել ամբողջական տեղեկատվությունն ու նախագահի անունից կոշտ հաղորդագրություն տարածել: Դա, անշուշտ, վկայում է այն մասին, որ իրոք այնտեղ վաղօրոք տեղյակ էին, թե ինչ է կատարվելու:
Այնուհետ սկսվեցին «մտահոգություններ» խաղաղության պահպանման վերաբերյալ, որոնցից պատերազմի վերսկման հոտ էր փչում: Ե՛վ դրսից, և՛ ներսից (ամենաամերիկամետ գործիչների շուրթերով) ՀՀ իշխանություններին դրդում էին դադարեցնել արցախյան բանակցությունները և ճանաչել ԼՂՀ անկախությունը:
Իշխանությունը կուտը չկերավ, չգնաց ստատուս-քվոն սեփական ձեռքերով զգացմունքային ալիքի վրա քանդելու: Եվ ահա Վլադիվոստոկի բարձր գագաթնաժողովի կուլուարներում տիկին Քլինթոնը իր ռուս գործընկեր Լավրովին հայտնում է, որ թերևս անիմաստ է մտածել բանակցային նոր առաջարկների մասին Սաֆարովի խայտառակ հերոսացմանը հաջորդած իրավիճակի ֆոնի վրա: Մեր ձեռքերով չստացվեց, հիմա փորձում են ուղղակիորե՞ն խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները…
Օբյեկտիվորեն Արևմուտքին անհրաժեշտ է հրահրել նոր հայ-ադրբեջանական պատերազմ, որպեսզի շղթայական ռեակցիայով պայթի ամբողջ Կովկասն ու այնուհետ`Մերձավոր Արևելքը: Այսպես կոչված «Հարավային Ադրբեջանում» կազմ ու պատրաստ են թուրքալեզու անջատականները, այդտեղ խռովություն սկսելու ծրագիրը Վաշինգտոնը չի էլ թաքցնում, և Իրանից տարածք պոկելու հեռանկարով է գայթակղում Բաքվին` համաձայնություն տալու Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայմանը:
Եվ եթե Բաքվում ինչ-որ խոշոր ահաբեկչություն լինի, ապա Ադրբեջանը դա կբարդի հայերի վրա, իսկ ԱՄՆ-ն` պարսիկների: Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի մուտքի պատրվակը պատրաստ կլինի… Եվ իզուր չէ, որ Հայաստանում սեպտեմբերի 15-ին սկսվող ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունների սցենարը, ըստ որոշ ռուս փորձագետների, Հայաստանի ու միաժամանակ Իրանի դեմ ագրեսիայի կասեցմանն է վերաբերում:
Ինչևէ, հուսանք, որ այնուամենայնիվ ՀՀ անկախության 21-ամյակը ոչնչով չի մթագնվի: Համենայն դեպս, մեր երկրում ներքին անկայունությունը բացառված է, և դա ամենակարևորն է: Ավելին`ճակատագրական հարցերով ԱԺ-ում ընդամենը մեկ «դեմ» քվեարկող պատգամավոր կա:
Վարկածները մշակեց Արսեն Վահանյանը
Քաղաքականությամբ հետաքրքրվողների հիմնական զվարճանքը հիմա Գյումրվա կատակներ հիշեցնող Գյումրվա քաղաքապետի պաշտոնի շուրջ եռացող կրքերն են: Անշուշտ, լավ է, որ Գյումրին վերջապես ազատվում է Վարդանիկի կրիմինալ կառավարումից, ու միաժամանակ էլ ԲՀԿ-ն առաջ է քաշում որպես թեկնածու ոչ թե կրիմինալ Մարտունիկին, այլ «պիվիստ» և ճակատի գիրը ժամանակ առ ժամանակ թարմացնող Սամվել Բալասանյանին: Ճիշտ է, նա էլ բարի պտուղ չէ, բայց գոնե քրեական կենսագրություն ու «գժի թուղթ» չունի:
Բայց միաժամանակ բավականին զզվելի է Վարդանիկի և Բուռնաշի հրապարակային լեզվակռիվը, իրար վրա «սամակատներ» գլորելը… բայց դա էլ կանցնի: Դե, ձեռքի հետ էլ գրեթե աննկատ անցավ, որ Ստեփանավանն էլ պրծնում է Քոթո մականունով քաղաքապետից: Ու այդպիսի «սյուրպրիզներ» դեռ կլինեն: Իսկ ԲՀԿ-ի փոխմարզպետների և փոխնախարարների հրաժարականները թերևս «չենջ» են ՀՀԿ-ի հետ. ՀՀԿ-ն չի խանգարում ԲՀԿ-ին վերցնել մի շարք համայնքների ղեկավարումը, ձեռի հետ նաև ազատվելով որոշ այնպիսի կադրերից, որոնք «խայտառակել ռեսպուբլիկա», իսկ միջին օղակի քվոթաները հանձնվում են ՀՀԿ-ին: Ու ընդհանրապես բանը գնում է դեպի ՀՀԿ — ԲՀԿ հարաբերությունների ջերմացում, և ի վերջո Սերժ Սարգսյանը կհասնի նրան, որ ԲՀԿ-ն լավ էլ կպաշտպանի իր թեկնածությունը:
Սակայն դա թողնենք մի կողմ: Ինչքան էլ զարմանալի լինի, սերիալների դեմ առաջին ցույցը եղավ, բայց քանի որ բողոքողները գրանտակեր ֆեմինիստուհիներն էին, ամեն ինչ զավեշտի վերածվեց: Փոխանակ հարց բարձրացնեն, որ սերիալների մակարդակը ընդհանրապես վերանայեն, եթե չեն ստացել գեղարվեստական որակը գնահատող լիազոր մարմնի հավանությունը, մեյդան հանեցին պաստառներ, թե «Դժվար ապրուստ» սերիալի այս կամ այն հերոսը ինչպես պետք է իրեն պահի… ծիծաղելի է պարզապես. «Ֆելիքս-ծեծելով մորը չեն մեծարում, Սոնա-Բռնությունը հանդուրժող մոր կերպարը ընտանիքին նվիրվածության նշան չէ, Ալբերտ-Ծեծող ամուսինը լավ հայր չի կարող լինել, Գոռ-Դրական կերպարը բռնարար չի լինում», և այլն: Չմեռանք, այդ ցույցի շնորհիվ սերիալի հերոսների անուններն էլ իմացանք: Բա սրանց բողոքի բովանդակային մասը. «Ներկայումս հայաստանյան հեռուստաընկերությունների եթերը մեծամասամբ ողողված է կանանց նկատմամբ բռնության ընգծված դրսևորումներ պարունակող սերիալներով: Եթե կարծում եք, որ ժամանակն է եկել վերջ տալու հեռուստասերիալներում կանանց նկատմամբ բռնության տեսարաններին, սեքսիստական արտահայտություններին, խտրական վերաբերմունքին, կանանց մշտական լացին ու ընկճվածությանը, ապա միացեք մեզ՝ ստորագրելով ներքոհիշյալի տակ. ԵՍ ԴԵՄ ԵՄ, որ եթերով հեռարձակվեն կանանց նկատմամբ բռնության մշակույթ քարոզող սերիալներ: Որպես ՀՀ քաղաքացիներ՝ մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ դադարեցնել կանանց նկատմամբ բռնության պրոպագանդան եթերով»:
Չհասկացանք, «սեքսիստական արտահայտություններ»` դա ինչ է, նոր հայհոյանքո՞վ հարստացավ ոսկեղենիկ հայոց լեզուն: Հասկացանք, որ դեմ եք, որ եթերում կանայք ճնշված երևան, բայց կո՞ղմ եք, որ սերիալերում տղամարդիկ առավելապես որպես ցինիկ հանցագործ տականքներ հանդես գան: Թե՞ տղամարդիկ ձեզ համար գոյություն չունեն…
Բայց Գյումրվա կրքերի, ֆեմինիզմի հակասերիալային տարբերակի ու օլիմպիական խաղերի արանքում բոլորը մոռացան 29 տարի առաջ սխրանք գործած հերոսներին, ովքեր կոչվում են «Լիսաբոնյան հնգյակ»: 1983թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում հինգ ազատամարտիկներ` Վաչե Դաղլյանը` 19 տարեկան, Սեդրակ Աճեմյանը` 19 տարեկան, Սիմոն Յահնիյանը` 21 տարեկան, Արա Քրդլյանը` 19 տարեկան և Սարգիս Աբրահամյանը` 20 տարեկան, հարձակվեցին թուրքական դեսպանատան վրա: Շենքը գրավված մնաց մոտ 3 ժամ, որից հետո լսվեցին ուժեղ պայթյուններ: Որոշ ժամանակ անց գտան հայ հերոս երիտասարդների ածխացած դիակները: Հանուն Հայրենիքի կյանքը գիտակցաբար զոհած երիտասարդների կատարած գործողությունը ցնծեց աշխարհը, ու հենց Լիսաբոնի գործողությունը մեռյալ կետից պոկեց և շեշտակի արագացրեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Լավ, ինչո՞ւ հերոսական հնգյակին գրեթե չհիշեցին: Չէ՞ որ նրանց հասակակից զինվորներն այսօր սահմանին կանգնած թուրք դիվերսանտ են վնասազերծում, ինչո՞ւ երիտասարդությանը չեք ոգևորում` փառավոր կերպով ներկայացնելով ինչպես այսօրվա հերոս զինվորներին, այնպես էլ Լիսաբոնի սխրանքը գործած տղաներին: Դաշնակցություն, ո՞ւր ես կորել, չէ՞ որ կարծես թե Լիսաբոնի 5 հերոսներին համարում եք հենց դաշնակցական հերոս, նույնիսկ ձեր բանակումների ժամանակ երգում են երգ «Լիզբոնի տղոց» մասին: Այդ հերոսական կերպարները միայն «ներկուսակցական օգտագործմա՞ն» համար են, ինչո՞ւ չեք փառավորում աշխարհով մեկ… Թե՞ վախենում եք, որ ՀՅԴ-ի երբեմնի մարտական թև համարվող «Հայ հեղափոխական բանակ»-ը, որի մարտիկն էին տղերքը, հանկարծ ամերիկացիք կորակեն «տեռորիստական», ու ձեզ հետ այդ հերոս հնգյակի նույնացումը կխանգարի ինչ-որ ճղճիմ, մանրիկ քաղաքական խաղերին…
Լիսաբոնյան հնգյակի նահատակության 29-ամյակին ինքս ինձ հարց տվեցի. այսօրվա հայ երիտասարդները ի զորո՞ւ են կրկնելու այդպիսի սխրանք, եթե հարկ եղավ: Պատասխանս միանշանակ դրական է: Բայց ինչո՞ւ այսօրվա երիտասարդը պետք է այդ հերոս տղերքի մասին իմանա բացառապես իր հասակակիցների կողմից «Յութուբ»-ի հղումները սոցիալական ցանցերով փոխանցելու շնորհիվ: Իսկ պետական մարմիններն ու կուսակցություննե՞րը, գեներալ Մանվելի ԵԿՄ-ն ինչի՞ համար են:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Սիրելի ընթերցող, երևի հոգնել ես քաղաքական անցուդարձից, այն էլ` այս շոգին, երբ բացի «մուտիլովկաներից» ուրիշ ոչինչ չկա: Եղած-չեղածն էլ ընդամենը Գյումրվա ընտրություններին ընդառաջ մանրիկ խաղերն են: Դե, Վարդանիկի գործերը լավ չեն, ԲՀԿ-ն էլ որոշել է գարեջրի արքա Սամվել Բալասանյանին առաջադրել քաղաքապետ: Հանրապետականներն էլ դեմ չեն «պիվիստի» տարբերակին, ինչը կատաղեցրեց Վարդանիկին, և վերջիս սպառնաց, որ հրապարակելու է ՀՀԿ շարքերը ընդունվելու Բալասանյանի դիմումը … Ստացվում է, որ էդ մարդու ճակատը գրատախտակից քիչ է տարբերվում` երեկ, իր իսկ խոսքով, ճակատին ՕԵԿ էր գրված, այսօր` ԲՀԿ, վաղն էլ երևի ՀՀԿ կգրվի, եթե պետք գա…
Բայց հանգիստ թողնենք հայրաքաղաքում եռացող կրքերը: Մանավանդ որ «գզրոցներում» ունեմ զվարճալի կրիմինալ պատմություն հարևան, բայց թշնամի Ադրբեջանից, որը ոչնչով չի զիջում Գյումրվա հումորներին:
Եվ այսպես, ապ ջան (կամ քուրո ջան)… նավթով հարուստ Ադրբեջանում ի հայտ է եկել ակտիվ նախաձեռնող քաղաքացիների` ոսկեբեր հանքավայրերի յուրացման պիոներների մի ամբողջ շարք: Ոսկու տենդով առաջինը հիվանդացան Ղահրաման Ագամալիևը, Մահիր Մուստաֆաևը, Ռաշիդ Ջաբիևը, Հասան Ղուրբանովը և Քյազիմ Քյազիմովը: Շատ հնարավոր է, որ վերոհիշյալ անձիք ամենևին էլ առաջինները չէին այդ շահութաբեր բիզնեսում, սակայն հենց այս խեղճերի բախտը չբերեց. նրանք առաջինը հայտնվեցին օրինապահ մարմինների տեսադաշտում: Երևի շահութահարկերը չմուծելու համար:
Պետք է նշել, որ Ղահրամանն ու գործընկերները հսկայական գիտելիքներ ցուցաբերեցին ազնիվ մետաղի նկատմամբ առանձնահատուկ հակում դրսևորելու ցեղակիցների մենթալիտետի և մտածելակերպի հարցերում: Հատկապես բերանում: Ում բախտ է վիճակվել հանդիպել արևաշող Ադրբեջանի բնակիչներին, մեզ լավ կհասկանա` այս հանրապետությունում սիրում են «արևի կտորներից» պահել իրենց բերանում, որպես ընտրյալների խմբին անդամակցության նշան: Որոշ, հատուկ «ընտրյալ» ադրբեջանցիներ, նույնիսկ, ոսկով էին պատում իրենց 2 կամ 3 տարեկան երեխաների կաթնատամները, ի նախանձ այն անհաջողակների, ովքեր այդ ազնիվ և թանկարժեք մետաղը տեսնում էին միայն ոսկերչական խանութների ցուցափեղկերում:
Ղահրամանն ու ընկերությունը, ադրբեջանական մենթալիտետի յուրահատկությունների մեջ խորը թափանցելով, հաշվարկեցին, որ մեկ ադրբեջանցուն հասնում է միջինը 2,65 ոսկե ատամնաշապիկ: Ընդ որում նրանք հաշվի էին առել նաև այն հանգամանքը, որ ադրբեջանցի ատամնագործ վարպետները նույնպես ադրբեջանական արգանդից են սերված, ինչի պատճառով հայրենակիցների բերանի խոռոչում ոսկե ատամնաշապիկներն ունենում են ավելի ցածր հարգ, քան նկարագրված է գովազդում: Այնուամենայնիվ, համարելով բիզնեսի նոր ձևը շահութաբեր, նրանք ներդրեցին իրենց սեփական միջոցները`գնելով բրիչներ, բահեր, հարթաշուրթեր և այլ գործիքներ:
Ադրբեջանական բիզնեսի պիոներները զինվելով անհրաժեշտ տեխնիկայով և սպասելով, որ մութն ընկնի, շարժվեցին ազնիվ մետաղ պեղելու… Ադրբեջանի փառապանծ մայրաքաղաքի նշանավոր Մեհտիաբադի գերեզմանոցում: 2007 թվականի այդ հունվարյան սառնաշունչ գիշերը նրանց հաջողվեց քանդել ընդամենը չորս գերեզման: Գերեզմանների հողը սառած էր, և «հանքափորներն» էլ դեռ այնքան փորձ չունեին: Այս անգամ հաջողությունը նրանցից երես էր թեքել:
Պատմությանը չի հաջողվել բացահայտել այդ ժամանակավոր անահաջողության պատճառը. կամ մեռելներն ապրած տարիներին չէին պատկանել ընտրյալների շարքին, կամ էլ նրանց հարազատներն էին թաղման արարողության ժամանակ ունելիներով լավ աշխատել: Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, առաջին չորս դագաղները «դատարկ» էին:
Հետո, սակայն. գործերն ավելի զվարճալի դարձան: Ազնիվ մետաղ որոնողները աշխատում էին ինչպես Մեհտիաբադի, այնպես էլ Յասամալի և Բաքվի այլ գերեզմանոցներում: «Հանքավայրեր» Բաքվում շատ կան: «Հանածո» ոսկին նրանց սպասում էր գրեթե ամեն գիշեր: Ժամանակին նավթադոլարների բաժանման գործընթացից զրկված այս մարդկանց համար սկսվեցին երջանիկ օրեր: Եվ այդպես շարունակվեց մինչ այն օրը, երբ նրանցից մեկը, հարբած վիճակում, բերանից թռցրեց հայտնաբերված ոսկեբեր զանգվածի մասին: Հայտնվեցին մրցակից ֆիրմաներ, որոնք էլ Ղահրամանի մասին «կաթացրեցին» օրինապահ կամ հարկային ծառայություններին: Արդյունքում, հինգ տարի անկարիք կյանք ապահովող Ղահրամանի ֆիրման փակվեց` հուրախություն իր մրցակիցների:
Հիմա ադրբեջանական ոսկե հանքավայրերում աշխատում են այլ մարդիկ: Ոչ պակաս ձեռներեց, բայց ավելի քիչ հնարամիտ: Նրանք աշխատում են առանց ստեղծագործական ճարտարամտության և գիտական մոտեցման: Պատճառը` հարազատ ժողովրդի մենթալիտետին Ղահրամանից պակաս ծանոթ լինելն է: Դրանից ելնելով էլ ցանկանում եմ նրանց խորհուրդ տալ, որ իրենց հետ նաև քերիչներ վերցնեն: Երբ հերթական մեռած թրքուհու բերանում ոսկի չգտնեք, փորձեք կրծքավանդակը քերել: Նրանք ամբողջ կայնքում իրենց կրծքին գառան դմակ են քսել, որպես կուշտ, ունևոր կյանքի ապացույց: Քերեք, տղանե՜ր, գուցե ձեզ էլ յուղ բաժին հասնի, թող և առանց հացի, գոնե գերեզմաններից դատարկ ձեքերով տուն չեք դառնա:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
Հարսնաքարի ողբերգությանը նվիրված կոլաժում լուսանկարիչ Սամվել Սևադան ընդամենը մեկ բառ է գրել` «Մի սպանանիր»: Դա սոսկ աստվածաշնչյան պատվիրանի արտացոլում չէ: Դա մեր իրականության հրամայականն է` հայի կյանքի ընդհատումն ընդունելի է միայն կռվի դաշտում: Ու խոսքը միայն ծայրահեղ լպիրշացած օլիգարխիկ թիկնապահներին, ավելի ճիշտ` անթասիբ «շեստյորկեքին» չի վերաբերվում: Ամուսինը սպանեց կնոջը, եղբայրը` եղբորը, զավակը` ծնողին… Քրեական քրոնիկոնը լեցուն է նման դեպքերով: Պարզապես «Հարսնաքարը» արժանացավ հանրային ուշադրության և վրդովմունքի ալիքին, քանզի հայոց բանակի սպան զոհվեց զրոյական հանրային և ազգային արժեք ունեցող թափոնի ձեռքով: Անթույլատրելի, աններելի շռայլություն`սպան միայն մարտում կարող է զոհվել, բազում թշնամիներին նեղը գցելու պայմաններում, ի կատար ածելով մարտական առաջադրանքը:
Մեր թանկարժեք ռեսուրսը իրոք շատ չէ` Արցախով ու Ջավախքով հանդերձ 4 միլիոնից քիչ բնիկ հայրենաբնակներ, գումարած մի 6 միլիոն սփյուռք, գումարած 50 միլիոն անձինք, ովքեր սփռված են աշխարհով մեկ, հայկական գենի կրող են, բայց իրենք իրենց որպես հայ չեն ընկալում: Այսինքն` եթե անգամ փայլուն կերպով իրագործենք մեր ռեսուրսի մոբիլիզացիան ու նույնիսկ հասնենք բոլոր թաքուն հայերի գիտակցության արթնացմանը, ունենք շատ սահմանափակ մարդկային ռեսուրս` առավել քան գլոբալ, քաղաքակրթական մարտահրավերներին դեմ-հանդիման: Այսինքն`իրավունք չունենք թույլ տալ ճղճիմ պատճառներով սպանություններ: Իրավունք չունենք նաև այնպիսի ամոթալի բանի, ինչպիսին է երկու մականունավոր թափթփուկների կռիվը Կոտայքի մարզի երթուղային գծերի համար պետական նշանակության քաղաքականացված հարցի վերածելու: Շատ-շատ բանի իրավունք չունենք, բայց անում ենք…
Իսկ ի՞նչ է կատարվում աշխարհում: Միջազգային կառույցների մակարդակով իդիոտիզմը ստանում է օրենքի կարգավիճակ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հոմոսեքսուալիզմը հանում է հիվանդությունների ցուցակից, փոխարենը այդ ցուցակում ընդգրկում է ՍԵՐԸ… Այսինքն` աշխարհի բժիշկներին հրամայված է սեռական ցանկացած այլանդակություն համարել նորմալ, իսկ սիրահարներին համարել խելագար: Այսինքն` հազարամյակներ շարունակ պոետները խելագարությանը, հիվանդությանն էին ձոնում իրենց գլուխգործոցները…
Դա սոսկ աբսուրդի հաստատում չէ: Դա հարված է բոլոր բնական ազգերի հիմնաքարերին: Այսինքն, հայեր, այս կիրակի տոնելով Վարդավառը, որ նվիրված է սիրո դիցուհուն, և ջրելով իրար, դուք տուրք եք տալիս խելագառությանը: Մինչդդեռ ըստ մեր դիցաբանության` զորության հուրը սիրով են վառում: Առանց Վահագնի զորության սերն անպտուղ և անիմաստ է, իսկ առանց Աստղիկի սիրո զորությաունը դառնում է ոչ թե արարող, այլ ավերող: Այսինքն`սերը հիվանդություն հռչակելով, օրենքից դուրս է դրվում ցանկացած արարող զորություն, և տեղ է տրվում միայն ավերմանը: «Այո, դու հրեղեն էիր: Բայց հուրը սիրով է բոցավառվում: Քո հուրը մարեց հենց այստեղ այն ժամանակ, երբ քո մեջ մեռավ սերը, և գոռոզությունն ու փառասիրությունը հանգցրին քո հուրը»,-ահա այսիսի պատասխանի է արժանանում սերը դրժած ու այնուհետ հմայքը կորցրած Լիլիթը մեր դիցաբանությունում:
Մեր զորության հուրը հանգցնողները մեզ ներարկում են անհագ նյութապաշտություն, մանրիկ ու ճղճիմ կրքեր, որ հանգեցնում են սպանությունների` հարյուր դրամի, մարզահագուստի, ծուռ հայցքի, ավտոմեքենայի ազդանշանի համար… Մի սպանանիր` վերաբերում է նախ և առաջ սիրուն: Եթե չսպանես քո սերը, որ քո զորության հուրն է վառում, եթե չսպանես քո սերը, որ քեզ արարման է մղում, եթե չսապես քո սերը քո եղբոր հանդեպ, ապա եղբորդ էլ չես սպանի հաստատ: Մի սպանանիր քո սերը, զի քեզ հսկայական զորություն է պետք: Առասպելական Արմագեդոնի հովիտը, ուր շուտով պիտի բախվի Բարին ու Չարը, սահմաններիցդ 700 մղոնից էլ քիչ հեռավորության վրա է: Եվ քոնն է պարտականությունը` այդ բախումից հետո կրկին քո հրաշք երկրում վերսկսել մարդկային քաղաքակրթության վերածնունդը…
Իսկ աշխարհում շատ բան է գլորվում դեպի կորստի անդունդ… Միջազգային մակարդակով քննարկվում է մերկապարը օլիմպիական մարզաձև ճանաչելու հարցը… երևի Օլիմպոս լեռանը բնակվող հույն հին աստվածվերին շուտով հոգեբուժարան տանենք, երևի շիրիմներում շուռ գան օլիմպիական խաղերի հիմք դրած արքաները, նաև բռնցքամարտի չեմպիոն մեր Վարազդատ արքան: Նույնիսկ սեր դավանող քրիստոնեական աշխարհում հոգեբուժական երևույթներ են կատարվում` Հռոմի պապը, այսինքն` 2 միլիարդ կաթոլիկների հոգևոր առաջնորդը, մուսուլմանական մահիկը ավելի նախընտրելի է հռչակում, քան առաքելական խաչը… Ամերիկացիներն էլ, իրենց 33 նահանգներում օրինականացնելով այնպիսի հոգևոր վիժվածքը, ինչպիսին քրիսլամն է` քրիստոնեության և իսլամի խառնուրդից ծնված խառնածին մուտանտը, որ նախատեսում է արգելել խաչը որպես խորհրդանիշ, պատրաստվում են Մեծ Մերձավոր Արևելքի մեծ կռիվների ժամանակ դա ներմուծել իրենց սվինների ծայրերին` ոչնչացնելով և քրիստոնեությունը, և իսլամը…
Մեր աստվածամարդ տեսակին պատմության ընթացքում հերթական անգամ մեծ փորձություն և մեծն առաքելություն է սպասվում:
Ու Վարդավառի սիրո վարդաջրին ներքին ատելության ցեխաջուր չխառնենք` ահա այն նվազագույնը, ինչ պարտավոր ենք անել… Այլապես կկորչի նաև մայոր Վահե Ավետյանի արյունը, նաև բոլոր նրանց արյունը, ովքեր ննջում են Եռաբլուրում:
Շաբաթվա Վարկածները մշակեց Արսեն ՎԱՀԱՆՅԱՆԸ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.