23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության Արմավիրի մարզային կառույցի ղեկավար Դավիթ Կիրակոսյանը երկու շաբաթ առաջ կալանավորվել է մաքսանենգ ճանապարհով (ծանրոցով) Հայաստան թմրանյութ ներկրելու մեղադրանքով, գրում է թերթը: Հանցագործությունը բացահայտել են ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները:
ՊԵԿ-ից «ՀԺ»-ի թղթակցին հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 2-ին, իսկ Կիրակոսյանը կալանավորվել է մայիսի 12-ին: Արմավիրի «արծիվը» մեղադրվում է Սուբոտեքս տեսակի թմրամիջոց պարունակող 210 հատ դեղահաբ ներկրելու համար, որը նրան ուղարկվել է ծանրոցով` Ֆրանսիայից: Թերթը հիշեցնում է, որ «Հայոց արծիվներ»-ը ստեղծվել է 2010 թվականին, որի նախագահն է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Դաշնակցությունը պատրաստվում է այսօր` օրվա երկրորդ կեսից կազմաքանդել իշխանական համակարգը: Ընդ որում` նրանք խոստանում են դա անել հենց նույն իշխանությունների ձեռքերով, գրում է «Ժամանակ»-ը:
Բանն այն է, հիշեցնում է թերթը, որ այսօր խորհրդարանում պետք է քննարկվի ՀՅԴ խմբակցության` կառավարությանը ներկայացրած հարցապնդումը, իսկ արդյունքում ՀՅԴ-ն պատրաստվում է անվստահություն հայտնել կառավարությանը, ընդ որում` դա անել հենց խորհրդարանական մեծամասնության միջոցով: Ի դեպ, ՀՅԴ-ն արդեն պատրաստել է կառավարությանն անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծը, և հիմա մնում է, որ ներկայացվի խորհրդարանին…
Թերթին հասած տեղեկություններով` Արևմուտքը Հայաստանի իշխանության առաջ հստակ պահանջ է դրել, որ ՀՀ հաջորդ խորհրդարանում չպետք է լինեն քրեական տարրերի հետ այս կամ այն կերպ ասոցացվող պատգամավորներ, որոնք բիզնես կապերով կամ այլ կերպ սերտաճած են կրիմինալի հետ:
Այս ցանկությունը, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, ձևակերպվել է ժամանակ առաջ և պարբերաբար հիշեցվում է ՀՀ բարձր իշխանության հետ հանդիպումների ժամանակ: Հակառակ պարագայում Արևմուտքը կարող է կասկածի տակ առնել ընտրությունների արդար ընթացքը: Ի դեպ, ՀՀ իշխանությունն այս առթիվ լուրջ խնդրի առաջ է, քանի որ կրիմինալի հետ ասոցացվող խորհրդարանականների պակաս իշխող ՀՀԿ-ում չկա: ԲՀԿ-ում նույնպես կան քրեական անցյալ ունեցող և այժմ նրանց հետ ասոցացվող պատգամավորներ, գրում է թերթը:
Երեկ Ազգային ժողովը ընդունել է մի կարևոր օրինագիծ, գրում է «Առավոտ»-ը: Խոսքը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին է, որոնցով խստացվում է պայքարը որսագողերի դեմ: Ըստ թերթի, առայսօր գործող օրենքը չէր տալիս նախատեսված արդյունքը, և որսագողությունը շարունակվում էր: Նոր ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում` որսագողը, բռնվելով առաջին անգամ, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով: Եթե դրանից հետո էլ նա համարձակվի որսագողությամբ զբաղվել և կրկին բռնվի` կտուգանվի արդեն նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով: Էլ ավելի «աներեսները», որոնք կբռնվեն արդեն երրորդ անգամ` կտուգանվեն նվազագույն աշխատավարձի 100-ապատիկից մինչև 150-ապատիկի չափով, իսկ դրանից էլ չխրատվողները` հետո արդեն 150-ապատկից մինչև 200-ապատիկի չափով: Այս պարագայում որսագողերին, թերևս, ավելի ձեռնտու կլինի հետևել ՀՀ 2-րդ նախագահի օրինակին և գնելով թույլատրություն և տոմս` մեկնել որսի Տանզանիա, հեգնում է «Առավոտ»-ը:
2011 թվականի մայիսի 6-ին «Ժամանակ»-ը տեղեկացրել էր, որ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) «Գայդ» մականունով թիկնապահին: Թերթին երեկ հաջողվել է պարզել, որ անցյալ շաբաթավերջին ԱԱԾ աշխատակիցները Երևանում հայտնաբերել են Արմեն Սարգսյանի կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված Bentley և Mercedes G class ավտոմեքենաներ։ Ընդ որում, հետաքրքրական է, գրում է թերթը, որ Bentley ավտոմեքենան պատկանում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Ղազարյանի հորեղբոր որդուն՝ Էդիկ Ղազարյանին:
ԱԱԾ աշխատակիցները պարզել են, որ ավտոմեքենաները ոչ միայն մաքսանենգ ճանապարհով են հասցվել Հայաստան, այլև գողացված են եղել Եվրոպայի տարբեր երկրներում, տեղեկացնում է թերթը։
«ՉԻ»-ն օրերս տեղեկացրել էր, որ 2011 թվականի մարտի 1-ից լրացել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Էդվարդ Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը: Թերթը նշել էր, որ շուրջ երկու ամիս և ավելի է, ինչ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր, նաև՝ Էդվարդ Ղազարյանը թոշակային տարիքում է: «ՉԻ»-ի հրապարակումից մի քանի օր անց, Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով, կադրային փոփոխություն կատարվեց ոստիկանությունում: Ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից ` թոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեկ այլ հրամանով Էդվարդ Ղազարյանը նշանակվեց ոստիկանապետի խորհրդական:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Ղազարյանն այլևս ոստիկանապետի խորհրդական է ընդամենը փաստաթղթային ձևակերպումներով: Իրականում Ալիկ Սարգսյանը հանձնարարել է, որպեսզի վերջինս շարունակի կոորդինացնել ՀՀ ոստիկանության շտաբի աշխատանքները: Ասել է թե` Ղազարյանը շարունակում է մնալ ՀՀ ոստիկանության շտաբի պետ: Հնարավոր է՝ իրավիճակը փոխվի, եթե այս պաշտոնում նշանակվի ոստիկանության համակարգում ազդեցություն ունեցող կադրերից մեկը, գրում է թերթը: Ոստիկանապետի մոտ այս պաշտոնի համար լոբբիստական աշխատանքները մեկնարկված են: Այս թեմայի շրջանակներում համառորեն շրջում է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի անունը:
«Հրապարակ»-ի հավաստի տեղեկություններով, փոխվել է Հյուսիսային պողոտայի դեռևս չբնակեցված բնակելի շենքի սեփականատերը: Այս շենքը, որը հարում է Աբովյան փողոցին, պատկանում էր Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին: Ըստ թերթի, վերջերս նա ֆինանսական խնդիրներ ունի և այս շենքը, որը ոչ մի կերպ չի կարողանում ավարտել, վաճառել է «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանին: Թեև չի բացառվում, որ սա ընդամենը ինչ-որ պարտքի դիմաց է փոխանցվել, գրում է թերթը:
Դարբինյանը որոշել է «սինդրիկի վերջը տալ»
Հավանաբար, հետևելով Երևանի քաղաքապետի վարակիչ օրինակին, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը երեկ քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ դժգոհել է քաղաքում տնկվող ծաղիկների սորտից և հանձնարարել այսուհետ ոչ թե ծաղիկները ցանել, այլ սածիլներով տնկել, գրում է «Հրապարակը»։ Մյուս դժգոհությունը վերաբերել է փողոցային առևտրին. քաղաքապետը հանձնարարել է անհապաղ «սինդրիկի վերջը տալ»։ Խոսքը հայտնի բույսի վաճառքի մասին է, որը շատ լոռեցիների ապրուստի միակ միջոցն է դարձել, պարզաբանում է թերթը։
«Հայկական ժամանակ» օրաթերթի առաջին էջում լուսանկար է հրապարակվել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռոբերտ Զաքարյանը քվեարկում իր կուսակից պատգամավոր Վահագն Մախսուդյանի փոխարեն։ Զաքարյանը Մախսուդյանի փոխարեն երեկ քվեարկել է մի քանի անգամ։ Սա ոչ առաջին ու ոչ էլ, բնականաբար, վերջին նման դեպքն է, գրումէ թերթը և նկատում, որ խորհրդարանի նոր տեխնիկան տեղադրելուց հետո ԱԺ ղեկավարությունը, մասնավորապես՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, լրագրողներին վստահեցնում էր, թե նոր համակարգով պատգամավորները զրկվում են մեկը մյուսի փոխարեն քվեարկելու հնարավորությունից։ «Բացի այն, որ քարտերը կոդավորված են, և այլ պատգամավորի մոնիտոր դրանով հնարավոր չէ միացնել, նաև քվեարկության վրա է բավական ժամանակ ծախսվելու, և նրանք չեն հասցնելու մեկը մյուսի փոխարեն քվեարկել»,- բացատրում էր Գեղամ Ղարիբջանյանը՝ նշելով նաև, որ դրա համար կա մեկ այլ խոչընդոտ՝ լրագրողները վերևից հսկելու են քվեարկության ընթացքը:
Ըստ «Ժամանակ»-ի ունեցած հավաստի տեղեկությունների` Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին առաջարկվել է առաջադրվել ԱԺ առաջիկա ընտրություններում որպես պատգամավորության թեկնածու։ «Նախկին քաղաքապետը, ով մերժում էր վերջին շրջանում նրան առաջարկված բոլոր պետական պաշտոնները, կարծես հակված է համաձայնել մաս կազմել ՀՀԿ համամասնական ցուցակին։
Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ Գագիկ Բեգլարյանին արված առաջարկը պայմանավորված է քրեական աշխարհում նրա ունեցած կապերով եւ բարձր հեղինակությամբ, որոնք քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո մնացել են բարձիթողի վիճակում։ Ազգային ժողովի ընտրություններում քրեական աշխարհի «ներուժն» ի նպաստ Հանրապետական կուսակցության օգտագործելուն ուղղված այս քայլով ՀՀԿ-ն այսպիսով չեզոքացնում է քրեական աշխարհում ոչ պակաս հեղինակություն ունեցող մեկ այլ քաղաքական կուսակցության` Բարգավաճ Հայաստանի հնարավորությունները, որն ի դեպ, արդեն հայտարարել է, որ ԱԺ ընտրություններին առանձին է մասնակցելու»,-գրում է թերթը։
«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Երեւանի թաղապետները ծանր դեպրեսիայի մեջ են հայտնվել, քանի որ նրանց շրջանում լուրեր են տարածվել, թե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է իրենց հեռացնել աշխատանքից եւ նոր թաղապետներ նշանակել բացառապես իր մերձավոր շրջապատից։ Թաղապետներն այս օրերին զբաղված են իրենց ապագան կարգավորելու գործով. նրանցից շատերը նպատակ ունեն առաջիկա ընտրություններին իրենց համայնքներից առաջադրվել մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորի թեկնածուներ։
«Մեր տեղեկություններով, Երեւանի երեք համայնքների ղեկավարներ միայն նման ծրագրեր չունեն՝ այն էլ այն պատճառով, որ այդ ընտրատարածքներում առաջադրվելու են ընկեր-բարեկամները։ Մասնավորապես պատգամավոր դառնալու մտադրություն չի հայտնել Էրեբունու թաղապետ Արմեն Հարությունյանը (Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի ազգականը ), Կենտրոնի թաղապետ Սուրեն Գյանջումյանը եւ Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը (Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին)»,-տեղեկացնում է պարբերականը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.