29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ոչ մի հարցազրույց, ես լիազորված չեմ որևէ բան ասել, դրա համար ոչինչ չեմ կարող ասել»,- երեկ «Հայկական ժամանակ»-ին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, երբ փորձել են նրանից ճշտել, թե ինչ է մտածում ԲՀԿ-ն` իշխանություն-ընդդիմություն երկխոսության և իշխանական պատվիրակություն ձևավորելու հարցի վերաբերյալ:
«ՀԺ»-ի հարցին, թե ինչին է սպասում՝ Սաֆարյանը պատասխանել է. «Ոչինչ չունեմ ասելու, որովհետև ես այդ գործընթացի մասին որևէ հայտարարություն անելու լիազորություն չունեմ»: Նա ասել է, թե «ռուբիլնիկն անջատել է», և խոստովանել է միայն, որ առավոտյան ԲՀԿ խմբակցությունում ԱԺ արտահերթ նիստից առաջ քննարկում է եղել: Ինչ թեմայով՝ թերթի թղթակցին չի ասել, սակայն հավելել է, որ քաղաքական դաշտն ամռանն արձակուրդ է գնալու, և իր կարծիքով` ակտիվ գործընթացների կարելի է սպասել միայն աշնանը: Իսկ մինչ ԲՀԿ-ն համառորեն հրաժարվում է հրապարակային հայտարարություններ անել ընթացող ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, պարբերականի աղբյուրները պնդում են, որ սույն կուսակցությունն ակտիվորեն աշխատում է «տակից»՝ փորձելով մարդկանց ներգրավել իր շարքերը՝ պատրաստվելով ընտրությունների:
«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է, որ վերջին շրջանում հաճախ են լուրեր տարածվում այն մասին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է ընտրություններից առաջ դուրս գալ կոալիցիայից։ Վստահություն ներշնչող թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այդ լուրերը տարածում են Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի «երիտասարդ քաղտեխնոլոգները», իսկ նպատակն այն է, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» ժամանակ առ ժամանակ ստիպված լինի հերքել այդ լուրերը և հավաստիացնել, որ մինչև վերջ հավատարիմ է մնալու կոալիցիոն հուշագրին։ «Երիտասարդ քաղտեխնոլոգների» կարծիքով, այդ հնարքի օգնությամբ նրանք կարող են ԲՀԿ-ին զրկել մանևրելու հնարավորությունից։
Վարչապետը խփում է Քոչարյանի «գործի՞ն»
Ըստ «ՉԻ»-ի տեղեկությունների, ապահովագրական շուկայում շարունակվում է թեժ պայքարը «Ինգո» և «Նաիրի ինշուրանս» ընկերությունների միջև: Ավելին. թերթը պարզել է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն հովանավորում է «Ինգո» ընկերությունը, այլև դրա համասեփականատերերից մեկն է: Ներկայումս «Ինգո» ընկերությունը փորձում է շուկայից դուրս մղել «Նաիրի ինշուրանսին», որի սեփականատետերից մեկն էլ, նույն աղբյուրների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի որդին է:
«Ժամանակ»-ի տեղեկություններով, հունիսի 14-ին մետրոյի «Գարեգին Նժդեհ» հրապարակում սպանված Արման Ենգիբարյանը հետախուզման մեջ չէր եղել, հանցագործ չէր, այլ խոհարար էր` Խոհարարների ասոցիացիայի նախագահը: Որպես լավ խոհարարի` նրան հրավիրում էին հեռուստաընկերություններ` ցուցադրելու իր հմտությունները: Ըստ, թերթի, վերջին հաղորդման ժամանակ, ապրիլի 7-ին Արմանը մի ոսկե ձկնիկ էր նվիրել երգիչ Սոսո Պավլիաշվիլիին, իսկ սպանվելուց րոպեներ առաջ շատ հանգիստ խոսել էր կնոջ` Անժելայի հետ: Դա վերջին խոսակցությունն էր… Որովայնին և պարանոցին հասցված երկու կրակոցով ոստիկանները վերջ էին տվել Արմանի կյանքին` նրան ներկայացնելով «Ջրմուղի» աշխատակցի անվան տակ ներկայացած և ավազակային հարձակումների համար կասկածվող անձ, գրում է օրաթերթը:
«Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գրում է. «Երբ օլիգարխ պատգամավորները հազարից մեկ որոշում են գալ Ազգային ժողովի նիստի, և երբ նրանք խորհրդարանի միջանցքներում սկսում են խոսել, դա, իհարկե, լրագրողներիս համար մեծ տոն է…
Տիգրան Արզաքանցյանը (տվյալ դեպքում հենց ինքն է երեկ զվարճացրել լրագրողներին և ընթեցողներին) վայելում է իր ընտրողների վստահությունը։ Ոչ մի կասկած չունեմ, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններին՝ լինեն դրանք հերթական, թե արտահերթ, երկխոսության արդյունքում, թե առանց որևէ երկխոսության, նա միանգամայն արդար ձևով ստանալու է իր ընտրատարածքի ընտրողների ձայների ճնշող մեծամասնությունը։ Որովհետև այս 5 տարվա ընթացքում նա իր միլիոններից պարբերաբար ինչ-որ կոպեկներ շպրտել է այդ ընտրողներին։ Սոցիալական հոգսերի տակ կքած Գավառի բնակիչներին իրենց պատգամավորի մտավոր մակարդակը չի հետաքրքրում։ Նույն խորհրդարանական ընտրություններում նա մեծ նվիրումով աշխատելու է իշխող կուսակցության և գործող նախագահի համար՝ ովքեր էլ նրանք լինեն։ Նա և նրա նման մի քանի տասնյակ մարդիկ այդպես են վարվելու՝ բիզնեսում խնդիրներ չունենալու համար։ Ստացվում է, որ պարոն Արզաքանցյանը մի կողմից՝ միանգամայն «լեգիտիմ» պատգամավոր է, մյուս կողմից՝ օրենսդրական կամ քաղաքական գործունեության համար ոչ պիտանի։
Երբ ես ասում եմ, որ միակ խնդիրը արդար ընտրությունները չեն, շատերը դրա մեջ ինչ-որ հետին մտքեր են տեսնում։ Ցանկացած նախագահ իր օգտին է աշխատեցնելու իր օլիգարխներին կամ նույն այսօրվա օրիգարխներին, որոնք շատ արագ կկողմնորոշվեն։ Որևէ նախանշան չեմ տեսնում, որ «ժողովրդի ճնշմամբ» դա տեղի չունենա։ Ինչպե՞ս անել, որ ժողովուրդը օրիգարխներին պատգամավոր չընտրի։ Հարցը կարող եմ վերաձևակերպել. ինչպե՞ս անել, որ մեր երիտասարդները Սուրպերսաքո չլսեն»։
Որքան մոտենում է նախընտրական սեզոնը, այնքան կարևորվում է լրատվության դերը, գրում է «Հրապարակը» և կանխատեսում` եթե հեռուստաընկերություններում մինչ օրս ազատություն չկար, ապա սրանից հետո ուղղակի օդի պակաս է լինելու։ Լրատվական ծրագրերը, ըստ թերթի, ղեկավարելու են բացառապես հնազանդ և հավատարիմ մարդիկ, որոնք վայելում են հեռուստատեսությունների տերերի լիարժեք վստահությունը։ Հենց դա է պատճառը, որ մոտ 20 օր առաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կադրային փոփոխություններ է արել «Կենտրոն» հեռուստաընկերությունում։
Պետրոս Ղազարյանը թեև շարունակելու է վարել իր «Ուրվագիծը», սակայն նրա կապվածությունը նախագահի նստավայրին պատճառ է դարձել, որ նրան հեռացնեն լուրերի ծրագիրը ղեկավարելուց։ Նրա փոխարեն նշանակվել է Բաղդասար Մհերյանը, ով ժամանակին աշխատում էր «Հայլուրում», ապա` քաղաքաշինության նախարարի մամուլի խոսնակն էր։
Այս փոփոխությունը Պետրոս Ղազարյանը, թերթին հասած տեղեկություններով, ծանր է տարել և անգամ մի շաբաթ աշխատանքի չի գնացել։ Ստիպված են եղել «Ուրվագծի» որոշ հաղորդումներ կրկնել, որպեսզի նրա բացակայությունը չերևա։ Թերթի աղբյուրներն ասում են՝ Պետրոս Ղազարյանը որոշել է սեփական ինտերնետային կայքը ստեղծել և աշխատում է այդ ուղղությամբ։
«Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն մինչ այժմ չի հրապարակել անշարժ գույքի շուկայի վերաբերյալ 2011 թվականի որևէ ամսվա վերլուծության տվյալները: Ըստ թերթի, թեև կադաստրը որոշ տվյալներ տրամադրում է Ազգային վիճակագրական ծառայությանը, որն էլ հրապարակում է դրանք սոցիալ-տնտեսական վիճակի վերաբերյալ հրապարակումներում, սակայն այդ տվյալները չեն պարունակում համեմատություններ, ամբողջական չեն, դրանք ցույց չեն տալիս, թե օտարման գործարքները նախորդ տարվա համեմատ որքանով են աճել կամ նվազել: Արդեն 3 շաբաթ է, գրում է թերթը, ինչ կադաստրից տեղեկացնում են, թե «ֆայլի» հետ կապված խնդիր կա, այդ պատճառով չեն կարողանում հրապարակել տվյալները: Թերթը հեգնում է, թե մնում է ենթադրել, որ կամ կադաստրում «ֆայլերից» հասկացող մասնագետ չկա, և 6 ամիս շարունակ կադաստրը չի կարողանում գտնել նման մասնագետի, կամ էլ` անշարժ գույքի շուկայի վերաբերյալ տվյալները այնքան անմխիթար են, որ կադաստրը վախենում է դրանք հրապարակել:
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ շաբաթ օրը ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքից դուրս քեֆի էր հրավիրել նախկին քաղբանտարկյալներին` նշելու նրանց ազատությունը: Թերթին հասած տեղեկություններով` հավաքի ընթացքում քննարկվել է նաև ՀԱԿ-ին ուղղված Սերժ Սարգսյանի հայտարարությունն ընդդիմություն-իշխանություն երկխոսության վերաբերյալ:
Ըստ այդմ, թերթի տեղեկություններով, որոշվել է, որ քննարկումները դեռ կշարունակվեն, իսկ հայտարարության առթիվ իր տեսակետը ՀԱԿ-ը կհայտնի Սարգսյան-Ալիև կազանյան հանդիպումից հետո: «Հրապարակ»-ը նաև հիշեցնում է, որ հնարավոր է` Կազանի հանդիպման ժամանակ կողմերը համաձայնագիր ստորագրեն հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ:
«Շախմատային լեզվով ասած` Կոնգրեսի «շախը» չեզոքացվել է, արվել է հակառակ «շախ», և հիմա, բնականաբար, Կոնգրեսի առաջնորդը իր սերտ թիմակիցներով մտածում է «կոնտր» քայլի մասին: Թե մինչև ո՞ւր այս մտածումը կգնա, կարծում եմ` շատ արագ պարզ կդառնա, որովհետև հակառակ կողմը կհայտնվի ցայտնոտում (եթե արդեն չի հայտնվել), այնպես որ, կարծում եմ` այս խաղը դեռ երկար է տևելու»,- «Առավոտ»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ նախագահի պատասխանը ՀԱԿ-ին, ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, որպես բարի կամքի դրսևորում, մորատորիում է հայտարարել և որոշել այսուհետ չպատասխանել ադրբեջանական պատվիրակության անդամների հայտարարություններին։
«ՉԻ»-ն այսպես է արձագանքում այս լուրին. «Պարզ ասած՝ մերոնք խռովել են։ Երևի Դավիթ Հարությունյանը մոտեցել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարին ու ասել. «Ես քեզ հետ չեմ խոսում, մատներս բացի՛»։ Սա, իհարկե, փայլուն մարտավարություն է. սրանից հետո ադրբեջանցիներն ինչ ասես կխոսեն, մերոնք չեն պատասխանի, և բոլորը կհասկանան, որ ճիշտը մերոնք են։ Ի դեպ, նույն մարտավարությունը կարող է կիրառել նաև Սերժ Սարգսյանը՝ Ալիևի հետ բանակցություններում։ Կարող է պարզապես «չիջնել նրա մակարդակին» և չխոսել նրա հետ։ Այդպես նրա կեցվածքն ավելի վսեմ կլինի, համ էլ՝ ինչքան քիչ խոսի, այնքան քիչ ավել-պակաս բաներ կասի։
Միայն մի վերապահում. խոնարհաբար խնդրում ենք նույն մարտավարությունը չկիրառել նաև հայ-ադրբեջանական շփման գծում։ Եվ եթե այնտեղ հակառակորդը կրակի, ոչ մի դեպքում չի կարելի ասել «յա՛խք, այլանդակներ, մենք ձեզ հետ չենք խոսում» և պատասխան քայլերից հրաժարվել։ Նրանք բութ են, կարող է ճիշտ չհասկանան»։
Ըստ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների, այսօր ԱԺ արտահերթ նիստի գումարումից առաջ ԲՀԿ-ն ժողով է անելու, որի ժամանակ պետք է որոշվի, թե ինչ են պատասխանելու ԲՀԿ-ական պատգամավորները ընդդիմության և իշխանության միջև հնարավոր երկխոսության վերաբերյալ հարցերին:
Թերթը գրում է, որ ԲՀԿ-ն մինչ այժմ սույն թեմայով միայն ընդհանուր հայտարարություններ է արել` նշելով, թե ողջունում է երկխոսությունը` խուսափելով, սակայն, ավելի կոնկրետ հարցերի պատասխանելուց: Կուսակցության թերթի աղբյուրները հայտնում են նաև, որ «Բարգավաճ Հայաստան»-ը քննարկում է հունիսի 24-ին Կազանում կայանալիք ԼՂ հարցով Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից առաջ հայտարարությամբ հանդես գալու հարցը:
Ի դեպ, թերթին հայտնի է դարձել, որ նման հարց է քննարկում նաև ՀՅԴ-ն: Ըստ թերթի իշխանական աղբյուրների, նախօրեին որոշ ՀՅԴ-ականներ հավաքվել են Աշտարակի ձորում և շուրջ երեք ժամ քննարկել այդ հարցը: ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից կլինի՞ ի վերջո հայտարարություն, թե՞ ոչ, դեռ հայտնի չէ: «ՀԺ»-ն ենթադրում է, որ սույն ուժերը հրահանգի են սպասում Ռոբերտ Քոչարյանից:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.