29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Առավոտն» իր խմբագրականում կրկին անդրադարձել է արտագաղթի խնդրին. «Ինձ թվում է՝ մեր իշխանությունը մի տեսակ կրավորական է արձագանքում արտագաղթի մասին ահազանգերին: Որքան էլ որևէ պաշտոնական հայտարարության նկատմամբ թերահավատ լինենք, մեզ որոշ չափով կհանգստացներ, եթե կառավարությունը ասեր՝ «սուտ է, որ այս տարվա աոաջին 4 ամիսների ընթացքում Հայաստանը լքել է ավելի քան 47 հազար մարդ»: Կամ՝ «չափազանցություն է, որ մեր բնակչության 40 տոկոսից ավելին իր ապագան չի տեսնում Հայաստանում»: Քանի որ նման հերքումներ չեն հնչում, պետք է ենթադրել, որ այդ տագնապալի թվերը ճիշտ են:
Հայաստանից գնում են նաև նրանք, ովքեր ստեղծում են բիզնես միջավայրը և, հետևաբար՝ աշխատատեղեր վերոհիշյալ խմբի համար, ինչպես նաև մտավորականները, որոնց գոյությունն այստեղ կոչված է ապացուցելու, որ մենք «բոսյակների» և «չարչիների» երկիր չենք: Որքան էլ վերջին գործոնը երկրորդական թվա, իրականում շատ կարևոր է. նույնիսկ «ամենահասարակ» հայի համար միևնույնը չէ՝ նա ապրում է Վիկտոր Համբարձումյանի կամ Տիգրան Մանսուրյանի՞, թե՞ օլիգարխ դարձած նախկին համբալների երկրում: Երբ հարցնում ես այս «պասիոնար» մարդկանց՝ ինչու՞ են գնում, պատասխանը մեկն է՝ դեմ ենք առել պատին»:
Դա «անհասկացողության պատը» չի, դա կոռուպցիայի, բյուրոկրատիզմի և թայֆայականության պատն է: Յուրաքանչյուր կոմպոզիտոր, որի գործերն այստեղ չեն հնչում, որքան էլ բարվոք լինի նրա կենցաղը, ի վերջո՝ կգնա երկրից: Ցանկացած գործարար, որը հնարավորություն չունի այստեղ ներդրումներ անելու և շահույթ ստանալու (դա էլ իր «ստեղծագործական աշխատանքն» է), նույնիսկ միլիոնատեր լինելով, կլքի Հայաստանը»:
Պարբերականն իր վերլուծականում անդրադարձել է ԿԸՀ անդամների թեկնածուներին, որոնց մեջ է նաև ԿԸՀ նախկին նախագահ Գարեգին Ազարյանը. «Եթե նախկինում գոնե ԿԸՀ-ում կար ընդդիմադիր «Ժառանգության» կամ թեկուզ Դաշնակցության ներկայացուցիչ, ապա ներկայիս ԿԸՀ-ում արդեն կարելի է ասել, որ նույնիսկ այդ երկուսը, գոնե մեկն էլ չի լինելու, կամ եթե լինելու է, ապա արդեն ոչ թե քաղաքական ընդդիմախոսության կրող, այլ պարզապես դերասանական արվեստի ներկայացուցիչ, որին միգուցե ԿԸՀ-ում կվերապահվի, այսպես ասած, անկախի, անաչառի, ընդդիմադիր կեցվածք ունեցողի դեր: Բայց այն, որ նոր ԿԸՀ-ն իր որակներով ոչ միայն չի տարբերվելու նախկինից, այլ նաև ըստ էության է՛լ ավելի կառավարելի է լինելու նախկինի համեմատ, ակնհայտ է:
Եվ այդ դեգրադացիան թերևս արժե, որ արձանագրեն նաև այն եվրադիտորդները կամ եվրափորձագետները, ում հետ միասին և ում հավանությամբ իշխող կոալիցիան Ընտրական օրենսգիրք է բարեփոխել և իբր քայլ առաջ արել դեպի արդար և թափանցիկ, դեպի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ: Իրականում բոլորի համար ակնհայտ է ու տեսանելի, եթե կա, իհարկե, տեսնելու ցանկություն, որ Հայաստանի իշխանությունն իր այս մի ժեստով իսկ, ԿԸՀ ձևավորման այս գործընթացով իսկ վկայեց, որ բացարձակապես պատրաստ չէ ընտրական համակարգում արձանագրել շրջադարձային փոփոխություններ, և առավելագույնը, որ կարող է խոսք լինել, դա հերթական քայլառաջն է, որն իրականում քայլ է դեպի անդունդ, որովհետև այնտեղ չհայտնվելու համար Հայաստանին ցատկ է պետք, ոչ թե քայլ»…
Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետը հայտարարել է, թե զբոսաշրջության ոլորտի տարեկան աճով Հայաստանը տարածաշրջանային առաջատարն է, հայաստանյան գներն էլ միանգամայն մրցունակ են։
«ՉԻ»-ն այս առիթով գրում է. «Զավեշտն այն է, որ սույն պաշտոնյան իրեն նեղություն չի տվել հարևան երկրների վերաբերյալ թվեր հրապարակել, մինչդեռ, օրինակ, հայտնի է, որ Վրաստանը միայն Հայաստանից ավելի շատ զբոսաշրջիկ է ընդունում, քան Հայաստանը՝ ամբողջ աշխարհից։ Բայց դա էական չէ։ Կարևորը՝ առաջատար ենք։
Ինչ վերաբերում է հայաստանյան գների մրցունակ լինելուն (ականատեսները պնդում են, որ պաշտոնյան այդ հայտարարությունն արել է միանգամայն սթափ վիճակում), ապա այդ հարցում նա թերևս իրավացի է։ Եթե, իհարկե, միայն գներն ենք համեմատում և ոչ թե դրա դիմաց առաջարկվող ծառայությունները։ Սևանի ափին տեղադրած ժանգոտ «դոմիկն», օրինակ, գնային առումով միանգամայն մրցունակ է Միջերկրական ծովափի հինգ աստղանի հյուրանոցի համեմատ, դեռ մի բան էլ գուցե մի 5-10 տոկոսով էժան լինի, իսկ «բեսեդկաների» գներն ամբողջ 20 տոկոսով ցածր են օվկիանոսային զբոսանավերի վարձակալման գներից։ Այնպես որ՝ մրցունակությունն էն խոսքը չի»։
Թերթի տեղեկություններով, առաջիկա ընտրություններին ընդառաջ բավական փոփոխություններ է կրելու ընտրատարածքի քարտեզը:
Ժամանակին ընտրատարածքները ձևել են ըստ կոնկրետ անձանց, որպեսզի ոմանց զրկեն Ազգային ժողով մտնելու հնարավորությունից, կամ հակառակը` ոմանց համար հատուկ հեշտացնեն ԱԺ մտնելը: Ասենք, Էրեբունի համայնքը բաժանվել է երեք ընտրատարածքի, որի մի մասը միացած է Շենգավիթ համայնքին, մյուսը` Նորագավիթին: Հիմա, փաստորեն, ուզում են կրկին վերաձևել քարտեզը` հիմք ընդունելով յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրողների 30-32 հազարանոց բանակը: «Հրապարակ»-ի տեղեկություններով, Էրեբունու մի համայնքում առաջադրվելու է Մհեր Սեդրակյանը, մյուսում` Էդուարդ Մադաթյանի որդին, որն ավագանու անդամ է: Իսկ Մադաթյանը հավանաբար կմտնի կուսակցական ցուցակ: Քանի որ նրանք խնամիներ են, որոշել են միմյանց դեմ չդնել թեկնածությունները և Էրեբունին հավասար կիսել են իրար մեջ: Ըստ թերթի` Մհեր Սեդրակյանի առաջադրումը համաձայնեցված է ՀՀ նախագահի հետ:
Թերթի ունեցած հավաստի տեղեկություններով, Ռուսաստանը թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազը: Հազար խորանարդ մետր գազը, ըստ «ՀԺ»-ի, Ռուսաստանն այժմ Հայաստանին է վաճառում 210 դոլարով` նախկին 180 դոլարի փոխարեն: Այս տեղեկատվության վերաբերյալ թերթը «Հայռուսգազարդից» պաշտոնական հաստատում չի ստացել:
Թերթը գրում է, որ մաքսային ծառայությունը գազի ներկրման հետ կապված ձևակերպումները առնվազն հուլիս ամսվա համար իրականացնելու է նոր գնով: Ինչ վերաբերում է բնակչությանը մատակարարվող գազի սակագնին, ապա, թերթի տեղեկություններով, չի փոխվելու: «Հայռուսգազարդն» ընդամենը փոքրացնելու է իր կողմից ստացվող գազի գնի և սպառողներին վաճառվող գազի գնի տարբերությունը:
Հունվարին «Առավոտ» օրաթերթը տեղեկացրել էր, որ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն այս տարի կիրականացվի հունիսի 19 — հոկտեմբերի 9 հատվածում` 10 փուլով: Ըստ թերթի, երկու շաբաթով հայաստանցիների ընտանիքներում կհյուրընկալվեն սփյուռքահայ աղջիկներ և տղաներ, որոնց կարիքների մեծ մասը հոգում է պետությունը, որոշ ծախսեր` սնունդ և այլն, հյուրընկալ ընտանիքը:
Երեկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Բարով եք եկել հայրենիք» մաղթանքով ընդունել է «Արի տուն» այս տարվա երրորդ` երեխաների թվով ամենամեծ փուլի մասնակիցներին: Թերթի տեղեկություններով` այս փուլում «տուն» է եկել 93 երեխա 16 երկրից` Շվեդիա, Կիպրոս, Ռուսաստան, Բելառուս, Ֆրանսիա, Իսպանիա, Վրաստան, Թուրքիա, Բելգիա և այլն, շուտով նրանց կմիանա արգենտինահայերի մոտ 30 հոգանոց մի խումբ: Թերթի կարծիքով` ուշագրավ է, որ այս 30 հայերի հետ Հայաստան են գալու 14 արգենտինացիներ, որոնք, սակայն, իրենք են հոգալու իրենց ծախսերը, բայց մասնակցելու են «Արի տուն»-ի երեխաների համար կազմակերպվող ծրագրերին ու միջոցառումներին..
Ըստ «Ժամանակ»-ի տեղեկությունների՝ «Նաիրիտ» գործարանի «նոր» գործադիր ղեկավարությունը (Հովհաննես Հախինյանի տնօրինությամբ) կնքել է 8000 տոննա մետաղի ջարդոնի արտահանման պայմանագիր: Թերթը գրում է, որ սա երկրորդ խմբաքանակն է, երբ մետաղի ջարդոնի անվան տակ վաճառվում են գործարանի արտադրական հիմնական միջոցները, նաև հիշեցնում է, որ վերջերս «Նաիրիտ» գործարանի ղեկավարության կազմում որոշ փոփոխություններ տեղի ունեցան. գործադիր տնօրեն Վահան Մելքոնյանը հրաժարական տվեց պաշտոնից և դարձավ գործարանի տնօրենների խորհրդի նախագահ, իսկ նրա տեղակալ Հովհաննես Հախինյանը դարձավ տնօրեն։
Հայաստանյան պաշտոնյաների բնակարանների կողոպտիչների գրոհը շարունակվում է: «Հրապարակ»-ին հասած տեղեկություններով`անհայտ գողերը վերջերս թալանել են ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի բնակարանը և մինչ այժմ չեն հայտնաբերվել:
Ըստ թերթի աղբյուրների` տարել են մոտ 46 հազար դոլար արժողության ոսկյա զարդեր»: «Հրապարակ»-ը հիշեցնում է, որ օրեր առաջ ավազակային հարձակման էր ենթարկվել Աջափնյակի նախկին թաղապետ, իսկ դրանից առաջ Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը, և կրկին գողերը չեն հայտնաբերվել:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Հայաստանն այլևս երբեք չի կարող ամերիկյան «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայից ֆինանսական աջակցություն ստանալ, եթե չվերականգնի կոռուպցիայի և կառավարման մասով Արդարացի կառավարման ցուցիչները: Թերթը գրում է, որ այդպիսի եզրակացության կարելի է հանգել ի պատասխան «ՀԺ«-ի թղթակցի հարցման՝ ՀՀ-ում ԱՍՆ դեսպանությունից ստացված պատասխանից, որում մասնավորապես ասվում է. «ՀՄԿ-ն գործընկերություն է անում լավ կառավարում, ազատ տնտեսություն ունեցող երկրների հետ, որոնք ներդրումներ են կատարում իրենց ժողովրդի մեջ։ ՀՄԿ ծրագրերին տվյալ երկրի համապատասխանությունը որոշվում է` հիմնվելով ՀՄԿ ցուցանիշների կատարման վրա: Դա գնահատվում է ամեն տարվա նոյեմբերին: ՀՄԿ-ի խորհրդի 2011-ի հունվարին տեղի ունեցած նիստում ՀՀ-ին երկրորդ ծրագիր տրամադրելու թեման չի քննարկվել՝ հաշվի առնելով ՀՀ-ում ՀՄԿ-ի Արդարացի կառավարման ցուցանիշի կատարումը կոռուպցիայի և կառավարման մասով»:
Օրաթերթը գրում է, որ ԱՄՆ դեսպանատան աղբյուրները հաստատել են վերը բերված եզրակացության ճշմարտացիությունը. «ՀՀ-ն նոր ֆինանսավորում ստանալու համար ՀՄԿ-ին կարող է դիմել մինչև նոյեմբեր, այսինքն՝ վերը նշված ցուցանիշները պետք է բարձրանան մինչ այդ»:
Օրաթերթի տեղեկություններով` օրերս Հովհաննես Շահինյանին հեռացրել են Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ՀՀԿ ղեկավարի պաշտոնից:
Այս պահին դեռևս նրա փոխարեն որևէ մեկին չեն նշանակել, սակայն, ըստ «ՉԻ»-ի, Արաբկիրում խոսակցություններ են պտտվում, որ Հովհաննես Շահինյանին փոխարինելու է իր տեղակալը` ՀՀԿ-ական Արմեն Մարտոյանը: Ի դեպ, տեսակետ կա, գրում է թերթը, որ Շահինյանին հեռացրել են այն պարզ պատճառով, որ վերջինիս անունը կապվում է Հովհաննես Թամամյանի հետ, իսկ Թամամյանը Շահինյանի մասով չի լռել, ասել է բաներ, որոնց հրապարակումը բացասական հետևանք կունենա ՀՀԿ-ի նախընտրական` առանց դրա էլ ցածր վարկանիշի վրա
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.