23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ժամանակ» թերթին հայտնի է դարձել, որ Լոռու արդեն նախկին մարզպետ Արամ Քոչարյանն այսօր գիշերը մեկնելու է Մոսկվա:
Թերթը հիշեցնում է, որ կառավարության որոշմամբ` Արամ Քոչարյանը ս.թ.օգոստոսի 12-ից, իր դիմումի համաձայն, ազատվել է ՀՀ Լոռու մարզպետի պաշտոնից: Թեև նրա մեկնելուց հետո պատճառաբանելու են, թե ողնաշարային խնդիրները բուժելու նպատակով է մեկնել Մոսկվա, բայց իրական պատճառը, ըստ թերթի, վիրավորանքն է: Նեղ շրջանակներում նա ասել է, որ հավանաբար մեկ ամսից կվերադառնա, սակայն, «Ժամանակ»-ի կարծիքով, իրականում հայտնի չէ՝ Հայաստան կվերադառնա՞, թե՞ ոչ:
«ՉԻ»-ի տեղեկություններով, վերջին շրջանում Երևանի մի քանի համայնքների ՀՀԿ գրասենյակներում կուսակցականների արտահոսք է սկսվել։ Ընդ որում, ըստ թերթի, ՀՀԿ-ից սկսել են հեռանալ այն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում ակտիվորեն ներգրավված են եղել ընտրակեղծարարության մեջ։
Թերթի տեղեկություններով, մասնավորապես Արաբկիրի և Ավան համայնքների ՀՀԿ կառույցները լքել են մի քանի տասնյակ հայտնի ընտրակեղծարարներ, որոնք իրենց այդ քայլը բացատրում են Սարգսյանից հիասթափությամբ, իսկ մասնավոր զրույցներում էլ այդ հիասթափությունն արտահայտում են իշխանությունների հասցեին արվող ոչ այնքան մեղմ արտահայտություններով։
«Հրապարակ»-ը պարզել է, որ Երևանի քաղաքապետարանի օրեր առաջ կայացրած որոշումը, թե մարզերից Երևան եկող երթուղային տաքսիներն ու ավտոբուսները, իբր «քաղաքի ծանրաբեռնված երթևեկությունը թեթևացնելու» նպատակով, այսուհետ չեն հասնի Երևանի կենտրոն, ոչ բոլոր գծատերերն են «բանի տեղ դրել»: Մասնավորապես, թերթի տեղեկություններով, Մասիսին հարակից մի քանի գյուղերը սպասարկող Երևան-Անդրանիկավան երթուղու մեծ ավտոբուսները, որի գծատերը Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախագահ Մանվել Գրիգորյանն է, երեկ ողջ օրը շարունակել է նախկին երթուղիով աշխատել՝ հասնելով մինչև «Այրարատ» կինոթատրոնի տարածք։ Ավտոբուսի վարորդներից մի քանիսն էլ թերթի թղթակցի հետ զրույցում ասել են, որ ոչ մի խոչընդոտ չի եղել, և իրավապահ մարմինները ոչ եկել, ոչ էլ զգուշացրել են այդտեղ չկայանելու մասին, ինչպես դա անում էին նախօրեին մյուս երթուղագծերի միկրոավտոբուսների և ավտոբուսների դեպքում։
Հատուկ քննչական ծառայությունը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությամբ: Այս տեղեկությունը «ՀԺ»-ին հայտնել է ՀՔԾ-ն: Թամամյանի կալանքի ժամկետը լրանում է հուլիսի 18-ին: Նա անազատության մեջ է մարտի 24-ից: Երեկվա դրությամբ Կենտրոնի դատարանը միջնորդության քննության օր չէր նշանակել:
ՀՔԾ-ից թերթին հայտնել են, որ սույն գործով նախաքննության ժամկետը լրանում է սեպտեմբերի 10-ին, սակայն հնարավոր է, որ մինչ այդ քննությունը չավարտվի, և նախաքննության ժամկետը նույնպես երկարաձգվի: Թերթը հիշեցնում է, որ Հ. Թամամյանը մեղադրվում է ՔՕ 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ): ՀՔԾ-ից «ՀԺ»-ին հայտնել են նաև, որ գործի շրջանակներում նոր ձերբակալվածներ չկան: Թամամյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է ՀՀ ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնում:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Մինսկի խմբի համանախագահները նորից գալիս են տարածաշրջան։ Նրանց գործուղած երկրները հասկանում են, որ մի քանի ամսից մերոնք, իսկ այնուհետև ադրբեջանցիները` կասեն. «Մեզ մոտ ընտրություններ են, մենք կարգավորմամբ չենք կարող զբաղվել»: Ժամանակը, հետևաբար, սուղ է, բայց ես չեմ տեսնում Ադրբեջանի կողմից պատրաստակամություն` կատարելու իր քայլերը, համաձայնելու Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակին և հետագայում՝ «չսահմանափակված օրակարգով» հանրաքվեին, ինչպես որ դա նախատեսվում է «մադրիդյան սկզբունքներով»: Հայաստանի կողմից, որքան հասկանում եմ, համաձայնություն կա «դրա դիմաց» Ղարաբաղը շրջապատող շրջաններից դուրս գալու՝ նույն «սկզբունքների» համաձայն։ Բայց «դրա դիմաց» և ոչ թե «հենց այնպես», ինչպես որ դա ուզում է Ադրբեջանը:
Մի խոսքով, կողմերի դիրքորոշումները պարզ են` այստեղ ոչ մի գաղտնիք չկա: Բայց մեր ժողովուրդների հասարակական ընկալման մակարդակով նույնպես չկա փոխզիջումների ընկալման անհրաժեշտությունը: Այսինքն` այն, ինչին համաձայն է Հայաստանը, և այն, ինչին դեռևս համաձայն չէ Ադրբեջանը (բայց թերևս ստիպված կլինի համաձայնել` միջազգային զարգացումների տրամաբանությունն է դա հուշում), ընկալում է որպես անընդունելի և միակողմանի զիջում: Եթե դուք բացեք ցանկացած համացանցային քննարկում, ապա ականատես կլինեք երկու ազգերի լեզվակռվին, որը շատ հազվադեպ չի վերածվում երկուստեք սեռական բնույթի հայհոյանքների: Լեզվակռվի էությունը հետևյալն է. Ղարաբաղը բնիկ հայկական (ադրբեջանական) հող է, հետևաբար, դուք (մեջբերում եմ «բանավեճի» ամենամեղմ արտահայտությունը) «չմո» ազգ եք, իսկ մենք` ոչ: «Մեր պատմական հողը լինելու» փաստարկը քաղաքական չէ, անիմաստ է և տանում է փակուղի»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Վերջերս ևս մեկ անգամ հնարավորություն ունեցանք համոզվելու, թե որքան ծանր ու անշնորհակալ գործ է որևէ քաղաքական թիմի անդամ լինելը։ Չէ, իհարկե, դա ունի նաև անվիճելի առավելություններ՝ ուղեղդ առանձնապես չես լարում, հետևում ես քո առաջնորդի իմաստուն ճառերին ու ելույթներդ կառուցում ես այդ, այսպես ասած, «ծիրին մեջ»։ Վիճակը բարդանում է այն ժամանակ, երբ առաջնորդի կողմից այդ «ծիրը» չի նախանշվում, և դու ստիպված ես կռահել, թե ինչ է «շեֆը» մտածում այս կամ այն խնդրի շուրջ։ Այդ դեպքում, գովազդային լեզվով ասած, երբեմն ավելի լավ է ծամել, քան խոսել։
Սովորաբար ամեն ինչ պարզ է։ Օրինակ, կոալիցիայի անդամ պատգամավորները մասնավոր զրույցներում ինչ ասես չեն խոսում վարչապետի և նրա կառավարության մասին։ Եվ դրա համար օբյեկտիվ հիմքեր, իհարկե, կան՝ կառավարությունն այս երեք տարում պարծենալու որևէ առիթ չունի։ Բայց քանի որ ՀՀ նախագահն ակնհայտորեն վստահում և սատարում է Տիգրան Սարգսյանին, այդ քննադատությունը երբեք չի հնչում հրապարակավ։ Այստեղ ամեն ինչ տեղի է ունենում «թիմային» խաղի դասական օրենքներով»։
«Գազի գինը չի փոխվում, չի փոխվելու և մինչև ապրիլի 1-ը (2012թ. – խմբ.) որևէ փոփոխություն չի լինելու»,- ըստ «Հայկական ժամանակ»-ի, երեկ հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Մովսիսյանը։ Թերթն այս արձագանքը բնական է համարում, քանի որ գազի գնի բարձրացման փաստը, ըստ «ՀԺ»-ի աղբյուրների, ի սկզբանե պետք է գաղտնի պահվեր հնարավորինս երկար։ Թերթի աղբյուրները պնդում են, որ գազի գինը բարձրացել է, և դա ակնհայտ կդառնա այն ժամանակ, երբ ՀՀ և ՌԴ մաքսային ծառայությունները կհրապարակեն այս տարվա պաշտոնական տվյալները արտաքին առևտրի վերաբերյալ (ապրանքների և դրանց մաքսային արժեքների մասին), և տեղեկատվությունը գաղտնի է պահվում, քանի որ եթե ՀՀ-ին մատակարարվող գազի սակագինը չփոխվի, ապա ակնհայտ կդառնա, որ անցած տարի գազի սակագինը չհիմնավորված բարձր է եղել, հետևաբար` չհիմնավորված են եղել նաև «ՀայՌուսգազարդի» եկամուտները։
Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի` Պետեկամուտների կոմիտեի աղբյուրները հայտնել են, որ վերջին ամիսների տվյալներով` աննախադեպ չափերի է հասել այն տնտեսվարող սուբյեկտների քանակը, որոնց հաշիվները սառեցվել են:
Թերթը հիշեցնում է, որ ըստ օրենքի` կարող են սառեցվել այն բոլոր տնտեսվարող սուբյեկտների հաշիվները, որոնք հինգ հարյուր հազար դրամից ավել հարկային պարտավորություն ունեն:
Նոր պաշտոն է ստանալու
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը մոտ ժամանակներս հրաժեշտ կտա իր պաշտոնին, և արդեն կա կայացված որոշում, համաձայն որի` Արման Կիրակոսյանն այսուհետ զբաղեցնելու է ԵԱՀԿ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Թերթը հիշեցնում է, որ Արման Կիրակոսյանը պատմաբան Ջոն Կիրակոսյանի որդին է, 1992-1993 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը, 1999-2005 թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը։ Արման Կիրակոսյանին, ըստ թերթի, փոխարտգործնախարարի պաշտոնում փոխարինելու է Աշոտ Հովակիմյանը, որը Չեխիայում ՀՀ դեսպանն է, իսկ նրան էլ Չեխիայում փոխարինելու է Սեյրան Տիգրանյանը։
Թերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, օգտվելով Հայ բժիշկների միջազգային 3-րդ համագումարի պատեհ առիթից և այն հանգամանքից, որ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովային վիրահատած հայազգի սրտաբան Բագրատ Ալեքյանը Երևանում էր, դիմել է նրան, և ընդամենը մի քանի օրով Հայաստան ժամանած բժիշկը վիրահատել է Խաչատրյանին: Ըստ թերթի, վիրահատությունը կատարվել է Բժշկական համալսարանի կլինիկայում, որը համապատասխան սարքավորումներով հագեցած է:
Սյունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապերի պատասխանատուից թերթը տեղեկացել է, որ մարզպետը դեռ հիվանդանոցում է ու չի կարող պատասխանել «Հրապարակ»-ի հարցերին, իսկ փոխմարզպետ Արա Դոլունցն էլ իր պարտքն է համարել կտրականապես հերքել, որ իր շեֆն առողջական խնդիրներ ունի: Ավելին, ըստ թերթի, նշել է, որ մարզպետն ամբողջ օրը աշխատավայրում է եղել, և խորհուրդ տվել իրենից ճշտել տեղեկությունը:
Թերթը հավելում է, որ Սուրիկ Խաչատրյանը, ի տարբերություն իր ենթակաների, ավելի ազնիվ է գտնվել, ասել է, որ սրտանոթի հետ կապված խնդիր է ունեցել՝ մի քանի օր առաջ ստենդ են դրել. «Հա, ճիշտ եք, Մոսկվայից եկած բժիշկն ա դրել: Հիմա լավ եմ զգում և աշխատում եմ»,- հևալով ասել է նա:
Օրերս սոցապնախարար Արթուր Գրիգորյանը, որ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ճոխ խնջույք է կազմակերպել մանկատների տնօրենների մասնակցությամբ, տեղեկացնում է «Ժամանակ»-ը:
Թե որն է եղել խնջույքի բուն նպատակը, թերթը դժվարանում է ասել, բայց դատելով հայաստանյան ավանդույթներից, ենթադրում է, որ նման հավաքույթներն ունենում են նախընտրական նպատակներ: Նաև հիշեցնում է, որ նման հավաքույթներ կազմակերպվում էին, օրինակ, Գագիկ Բեգլարյանի քաղաքապետության ընթացքում՝ երևանյան մանկապարտեզների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ, և դրանց նպատակը սովորաբար լինում է առնվազն տրամադրությունները պարզելը, նաև որոշակի մթնոլորտ ձևավորելը, երբ տնօրենները սկսում են հասկանալ, թե, ասենք, առաջիկա ընտրական շրջաններում իրենցից ինչպիսի գործողություններ են պահանջվում: Եվ այս ամենը, թերթի դիտարկմամբ, կատարվում է այն պայմաններում, երբ Հայաստանի մանկատներից շատերը գտնվում են նյութական և ֆինանսական կարիքի մեջ, երբ մանկատների սաները ունեն թե՛ նյութական, թե՛ բարոյական խնամքի անհրաժեշտություն:
Ըստ թերթի` արդեն կարելի է արձանագրել, որ վարչական ռեսուրսի օգտագործման աշխատանքներն սկսվել են, և առաջիկայում նման քեֆ-ուրախություններ անկասկած էլի են լինելու, և ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը իրենց նախարարների կամ այլ գերատեսչությունների ղեկավարների քեֆչիությամբ ձգտելու են անշուշտ գերազանցել ԲՀԿ-ին: Կոալիցիայի համար ընտրությունները տեղի են ունենալու ռեստորաններում, սեղանների շուրջ, և ով ավելի ճոխ ու երկար սեղան գցի, նրա ակնկալիքներն էլ ավելի շատ է արդարացնելու վարչական ռեսուրսը, հեգնում է «Ժամանակ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.