29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այսօր` հուլիսի 29-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում շարունակվելու է ՀՀ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով դատաքննությունը: Ելույթ է ունենալու գործարար Արա Կարապետյանը, որին ընդհանուր իրավասության դատարանը` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, դատապարտել է 15 տարի ազատազրկման:
Կարապետյանը, ըստ թերթի, ոչ միայն փորձելու է հիմնավորել իր անմեղությունը, այլեւ խոստացել է դատարանում սենսացիոն հայտարարություններ անել՝ մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ:
Ցուցակը պատրաստ է, մնում է` ընտրող գտնեն
Թերթի տեղեկություններով` արդեն գրեթե գծագրվել է ՕԵԿ պատգամավորական ցուցակը, որը, բնականաբար, գլխավորելու է Արթուր Բաղդասարյանը, հաջորդը Հեղինե Բիշարյանն է, ապա՝ Մհեր Շահգելդյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հովհաննես Մարգարյանը, կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը: Ըստ թերթի, հնարավոր է` ցուցակում ընդգրկվի նաև «Հզոր ապագա» կուսակցության նախագահ Արկադի Կիրակոսյանը։
«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի գործողություններին` գրելով. «Նորվեգացի ստահակը Արևմուտքն ուզում էր փրկել մահմեդականներից։ Եթե ինչ-որ մեկը Հայաստանում նրա այդ մտադրությունից նույնիսկ հոգու խորքում, նույնիսկ չբացահայտված հաճույք է ստանում, նա լուրջ հոգեբանական խնդիր ունի, որովհետև տառապում է փրկչի սինդրոմով. փրկչի սպասելու կամ անձամբ փրկիչ դառնալու՝ միևնույնն է։ Նորվեգիայի վարչապետը տվեց ահաբեկչության միակ ճիշտ պատասխանը՝ մեր երկիրը պետք է դառնա ավելի բաց, ավելի ժողովրդավարական։ Չնայած բնազդային ռեակցիան պետք է լիներ հակառակը՝ այսքանից հետո մենք ավելի շատ կարգելենք, կսահմանափակենք, «երկաթյա ձեռքով» այս կանենք, այն կանենք և այլն:
Բայց իշխանության արձագանքը առողջ էր. իշխանության և ամբողջ հասարակության մեծամասնության այդ առողջ մոտեցման շնորհիվ է, որ Նորվեգիան թե կյանքի ստանդարտներով, թե կոռուպցիայի ցածր մակարդակով, թե ժողովրդավարությամբ և խոսքի ազատությամբ աշխարհի ամենաառաջատար երկիրն է։ Նույնը չի կարելի ասել այն երկրների մասին, որտեղ բնակչութան մեծ մասը սպասում է «փրկիչների»: Եվ երբեմն ստանում է՝ ի դեմս Նաիրի Հունանյանի»:
«ՉԻ»-ի տեղեկություններով` հոկտեմբերին՝ 2012 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ մի խումբ պատգամավորներ պատրաստվում են բարձրացնել գործուղումների ժամանակ հաստատված նորմատիվների հարցը։ Բանն այն է, որ Վերահսկիչ պալատը ԱԺ-ում վերջին ստուգումների ժամանակ արձանագրել է, որ գործուղումների մեկնող պատգամավորները հյուրանոցներում որպես գիշերավարձ շատ ավելի մեծ գումար են վճարում ԱԺ-ի բյուջեից, քան նախատեսված է կառավարության հաստատած նորմատիվներով:
Ըստ թերթի, պատգամավորների փաստարկն էլ հետևյալն է. կառավարության հաստատած նորմատիվներով, օրինակ, Փարիզում մեկ օրվա գիշերավարձը 135 եվրո է, իսկ այդ գումարով, ըստ պատգամավորների, Փարիզում կամ եվրոպական որևէ այլ մայրաքաղաքում, որտեղ հիմնականում տեղի են ունենում միջազգային տարբեր միջոցառումներ և վեհաժողովներ, քիչ թե շատ տանելի պայմաններով հյուրանոց գտնել հնարավոր չէ։ Եվ չնայած կառավարության հաստատած նորմատիվները բոլորի համար են, այդ թվում` նաև նախարարների, կառավարության տարբեր պաշտոնյաներ, պատգամավորները, թերթի տեղեկություններով, պատրաստվում են բյուջեի քննարկումների ժամանակ փաստերով ապացուցել, որ բոլոր նախարարները, կառավարության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաները մշտապես խախտում են հաստատված նորմատիվները և, օրինակ, նախարարները և այլ պաշտոնյաներ սեփական գերատեսչությունների բյուջեի հաշվին եվրոպաներում գիշերում են առնվազն 400-600 եվրոյանոց հոթելներում։ Բնականաբար, գրում է ՉԻ»-ն, այդ գումարը դուրս է գրվում տվյալ գերատեսչությունների «այլ ծախսեր» տողից:
«Ժամանակ» օրաթերթին հայտնի է դարձել, որ տևական ժամանակ է լարվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հարաբերությունները։ Ըստ թերթի, վերջին շրջանում Նավասարդ սրբազանի գործունեության հանդեպ հանրային դժգոհությունները լրջորեն ազդել են նաև Վեհափառ հայրապետի և Նավասարդ արքեպիսկոպոսի հարաբերությունների վրա:
Թերթի աղբյուրի պնդմամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Վրաստանի պատրիարք Իլյա Բ-ի միջև Վրաստանում ԶԼՄ-ների համար չնախատեսված զրույցի տեսագրության արտահոսքը կազմակերպել է Նավասարդ արքեպիսկոպոսը` շատ լավ իմանալով դրանից հետո հանրության արձագանքը Վեհափառի անձի հանդեպ»:
Մեդվեդևը հույսը չի կորցրել
Թերթի տեղեկություններով, ՌԴ-ն շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել ԼՂ կարգավորման գործընթացում։ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը լուրջ ջանքեր է գործադրում Սարգսյան-Ալիև հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ և մտադիր է մոտ ապագայում Սոչիում անցկացնել բանակցային հերթական ռաունդը` Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին համաձայնության հասցնելու, մասնավորապես՝ փաստաթուղթ ստորագրելու նպատակով։ Կհաջողվի՞ արդյոք այս հանդիպումը հնգակողմ անցկացնել, այսինքն` բանակցություններին ներկա կգտնվե՞ն Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները, թերթի կարծիքով` սա թերևս կախված է լինելու նրանից, թե մինչ այդ կողմերից համաձայնության գնալու ուղղությամբ ինչ ճնշումներ կգործադրվեն և երաշխիքներ կստացվեն։
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ նախօրեի գիշերը Տավուշի մարզի Տավուշ գյուղի (նախկին Շամշադինի շրջան) մերձակայքում գտնվող ՀՀ ՊՆ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը ինտենսիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով պայմանագրային երեք հայ զինծառայող բեկորային վնասվածքներ են ստացել:
Թերթի ՊՆ աղբյուրները հաստատել են այս տեղեկությունը և ասել, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այդուհանդերձ, գրում է թերթը, նշված միջադեպի վերաբերյալ ՊՆ-ից երեկ պաշտոնական մեկնաբանություն ստանալ չի հաջողվել:
Քաղաքական շրջանակներից թերթին հասած տեղեկություններով` մինչև սեպտեմբեր քաղաքական նոր կուսակցություն է ասպարեզ իջնելու. իշխանություն-ՀԱԿ երկխոսության և հնարավոր զարգացումների ֆոնին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այնուամենայնիվ, որոշել է նոր կուսակցություն ստեղծել: Նոր կուսակցությունը համախմբելու է Քոչարյանի համակիրներին ու բացահայտ սատարելու է Ռ. Քոչարյանին և ստեղծվում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով: Ավելին` թերթին ասվել էմ է, որ Քոչարյանի կուսակցությունը հնարավոր է ղեկավարի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Երեկ «Հրապարակ»-ի հարցին, թե ճի՞շտ է, որ մինչև սեպտեմբեր կուսակցություն եք ղեկավարելու, Վարդան Օսկանյանը պատասխանել է. «Դա ճիշտ չի»: Թերթի թղթակցի դիտարկմանը, թե ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանն է կուսակցություն բացում, Օսկանյանն ասաց. «Դե, էդ իրեն կհարցնեք, էլի: Ես չեմ բացում: Էդ կարող եք վստահ լինել»:
Արտահերթ` հնարավոր է, բայց ո՞րը
Ըստ «Հրապարակ»-ի, իշխանական որոշ աղբյուրներ չեն բացառում, որ աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը լուծարի խորհրդարանը, ինչից հետո անցկացվեն նոր խորհրդարանական ընտրություններ. հետևաբար, կլինի նաև կառավարության փոփոխություն: Թերթի կարծիքով, ըստ այդմ՝ կատարելու է ՀԱԿ–ի ու միջազգային հանրության պահանջը։
Փոխարենը, գրում է թերթը, նախագահական ընտրությունների մասով արտահերթ ընտրության պահանջի կատարումը իշխանական աղբյուրներն անհավանական են համարում»:
Եղբայրների վիճաբանության արդյունքը
Այսօր վերաքննիչ քրեական դատարանում(դատավոր Ա.Խաչատրյան)ուշագրավ դատաքննություն է: Գործին առնչվում են «Շանթ պլյուս» և «Երևան պլյուս» ՍՊ ընկերությունները,որոնք պատկանում են Վարշամ և Մանվել Ղարիբյան եղբայրներին: 2006-07թթ. Վարշամ Ղարիբյանին պատկանող «Երևան պլյուս» ՍՊԸ-ում գործադիր տնօրեն է աշխատել Վարուժան Մանուկյանը,որի աշխատանքային կենսագրությունը գրվել է ՀՀ արդարադատության համակարգում,արդարադատության փոխգնդապետ է:
Մանուկյանի «Երևան պլյուսում» աշխատելու տարիներին Ղարիբյան եղբայրների ղեկավարած մի ՍՊԸ-ից մեկին ավտոմեքենայի վաճառք է ձևակերպվել:Եվս 2 մեքենաներ են վաճառվել Ղարիբյանների ազգականին և աշխատակցին: Առքուվաճառքի ձևակերպումից մի քանի տարի անց «Երևան պլյուսի» սեփականատեր Վ.Ղարիբյանը որոշել է, որ մեքենաները վաճառվել են շուկայականից էժան գնով, հետևաբար իրեն նյութական վնաս է պատճառվել, և պատճառողն էլ տարիներ առաջ գործադիր տնօրեն եղած Վարուժան Մանուկյանն է:
Որքան էլ արտառոց լինի, Վարշամ Ղարիբյանի` իրեն պատճառված նյութական վնասի մասին դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվում Մանուկյանի դեմ: Քրեական գործ հարուցելու որոշումն այնուհետև բողոքարկվում է դատական կարգով: Ի վերջո երեք ատյան անցնելուց հետո դատարանի որոշմամբ չբավարարվելով, ենտադրելի է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի շահագրգիռ ուղղորդմամբ, ՀՀ դատախազության կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Բ.Պետրոսյանը ցուցում է իջեցնում «Վ.Մանուկյանի նկատմամբ կալանավորում խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ դատարան դիմելու մասին»: Թե տարիներ առաջ Մանվել Ղարիբյանի ՍՊԸ-ից վաճառված ավտոմեքենաների հետ ընդամենը գործադիր տնօրենի հանգամանքով առնչված Վարուժան Ղարիբյանն ինչ աղերս ունի կոռուպցիայի կամ կազմակերպած հանցավորության հետ, անհնար է կռահել, սակայն դատախազության կամայականությամբ արդեն ավելի քան տասն օր մարդը կալանավայրում է, և այսօրվա դատավարությունում պետք է քննվի խափանման միջոցը, թեկուզ գրավի դիմաց փոխելու հնարավորությունը:
«Ես կարծում էի, որ ընդդիմությունն ավելի գլոբալ հարցեր կբարձրացներ և կոնկրետ կմատնանշեր այն թերությունները, որոնք իշխանություններն ունեն»,- ըստ «ՉԻ»-ի` հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը` անդրադառնալով այն փաստին, որ Կոնգրեսը շեշտը դնում է արտահերթ ընտրությունների վրա:
«ՉԻ»-ն հակադարձում է. «Համլետ Հարությունյանն այս անգամ սխալվում է, որովհետև պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը` Կոնգրեսը փաստորեն «կոնկրետ մատնանշել է թերությունը»: Ինչ վերաբերում է «ավելի գլոբալ հարցերին», ապա անհասկանալի է, թե կոնկրետ ինչը նկատի ունի պրն Հարությունյանը։ Եթե ուղևորներով լի ավտոբուսն ամբողջ արագությամբ սլանում է դեպի անդունդը, ապա կարելի է, իհարկե, քննարկել մոլորակի գլոբալ տաքացման հիմնախնդրի կամ ամերիկյան հնարավոր դեֆոլտի հետևանքները, բայց հավատացնում ենք՝ այդ պահին ամենագլոբալ հարցը վարորդին փոխելն է»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. «Ներկայիս Ամենայն Հայոց կաթողիկոսն իր անձն անհամեստորեն նույնականացնում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հետ: Ստացվում է, որ նրանք, ովքեր քննադատում են այդ մահկանացուին, իրականում հարձակվում են եկեղեցու վրա և ընդհանրապես` հայ ազգի թշնամիներն են: Վեհափառը, բնականաբար, ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը, ով ընտրել է քննադատությունից պաշտպանվելու այս, մեղմ ասած, խոցելի ձևը: Երկրագնդի գրեթե բոլոր աշխարհիկ և հոգևոր իշխանավորները միշտ էլ դա էին պնդում, և երբ ձեռները ճար էր լինում` այրում էին, բանտ էին շպրտում, գնդակահարում էին նրանց, ովքեր իրենց հետ համաձայն չեն՝ ոչ թե որպես իրենց անձնական ընդդիմախոսներ, այլ որպես ազգի, պետության, կրոնի կամ գաղափարախոսության թշնամիներ: Հայաստանի նորագույն պատմությունը նույնպես ունի իշխանավորների` նման մոտեցման վառ օրինակներ:
Այս պահին միտս եկավ բազմաթիվ դեպքերից մեկը, երբ 2003 թվականի հերթական կեղծված ընտրություններից հետո Եվրոպայի խորհրդում այն ժամանակվա ընդդիմադիրներ Արտաշես Գեղամյանն ու Շավարշ Քոչարյանը նպաստել էին այդ կեղծիքները դատապարտող բանաձևի ընդունմանը, իշխանությունն իր «կոմսոմոլներին» ուղարկել Էր «Զվարթնոց» օդանավակայան, որպեսզի այդ պատգամավորներին ընդունեն դավաճանության մեղադրանքներ պարունակող պաստառներով: Ստացվում է, որ ընտրություններ կեղծելը պետության համար բարիք է, իսկ դա արձանագրելը՝ չարիք: Այդպես էլ այս դեպքում. ամեն ինչի՝ «Մոսկվա» կինոթատրոնի, սուրբ Կաթողիկե եկեղեցու շրջակայքի, մշակութային հաղորդումներ հեռարձակող պետական հաճախականության վրա «աչք տնկելը» չի վարկաբեկում մեր եկեղեցին, իսկ դրա մասին խոսելը` վարկաբեկում է»:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ Ռոբերտ Քոչարյանը արդեն մեկ ամիս է բանակցությունների համար պատվիրակություն է ուղարկում բոլոր այն մարդկանց մոտ, ովքեր Հանրապետական կուսակցության կամ անձամբ Սերժ Սարգսյանի կողմից վերջին երեքուկես տարվա ընթացքում քաղաքական կամ տնտեսական խնդիրներ են ունեցել։ Ըստ թերթի` Ռոբերտ Քոչարյանի հիմնական խնդիրը Սերժ Սարգսյանից «աբիժնիկ» մնացածներին հաշվառում անելն է՝ քաղաքական դաշտում ակտիվանալու դեպքում նրանց հետ ընդհանուր ճակատով հանդես գալու համար:
«Ժամանակ»-ի դիտարկմամբ` ամռան սկզբից ՀՀ ԱԱԾ-ն փոխել է իր գործունեության հիմնական ուղղությունը. եթե մինչ այդ Հայ ազգային կոնգրեսն ու անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանն էին համարվում ԱԱԾ-ի հիմնական թիրախները, ապա այժմ ԱԱԾ-ն իր հիմնական խնդիրն է համարում անձամբ Ռոբերտ Քոչարյանի և նրա շրջապատի շարժը՝ Սերժ Սարգսյանի իշխանության համար իրական սպառնալիք նկատելով հենց նրան:
Մինչ ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից գլխավոր դատախազություն ուղարկված նյութերի հիմքով կազմված քրեական գործի վրա միանգամից մի քանի քննիչ է գլուխ ջարդում, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ պետական սոցիալական ծառայության նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի «զոհերին անուղղակիորեն հորդորում է վարչապետին զեկուցագրեր գրել», «Հրապարակ»-ին հասած որոշ լուրերի համաձայն՝ «հիվանդ» Խաչիկյանն իրականում վերադարձել է Գերմանիայից և «փախած տուրիստի տեսքով» շրջում է հայրենի Լոռիում։ Անցած կիրակի, օրինակ, Խաչիկյանին շորտերով ու սանդալներով Հաղպատի եկեղեցում տեսանք, գրում է թերթը։
Հորդորել է չենթարկվել պրովոկացիաների
Չնայած տարբեր ՀՀԿ-ականներ, այդ թվում` մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը, պնդում են, թե ՀՀԿ համամասնական ցուցակներին անդրադառնալու են դեկտեմբերին, այնուամենայնիվ, «Հրապարակ»-ի տեղեկություններով, հանրապետականներն ամառային թեժ օրերին փորձում են ստանալ «դաբրոները»: Թերթի աղբյուրների պատմելով՝ օրերս ՀՀԿ վերնախավը նախագահի հետ հանդիպման ժամանակ փորձել է ճշտել նախնական ցուցակը:
Ս. Սարգսյանն ասել է, որ շուտ է այդ մասին խոսել, բայց ակնարկել է, որ ցուցակը բավականին երիտասարդ կազմ է ունենալու: Նշել է, որ անպայման կուսակցության «աքսակալներից» էլ են լինելու, բայց հիմնականում համադրված կլինի նոր դեմքերով: Ըստ թերթի, նախագահը յուրայիններին հորդորել է չենթարկվել պրովոկացիաների՝ չհավատալ այն լուրերին, որ «թարմ ուժերը» միայն ՄԻԱԿ-ից են լինելու, կընդգրկվեն նաև ՀՀԿ երիտթևից, ինչպես և անկուսակցական ջահելներ:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.