23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի երեկ ընդունած բանաձևի նախագծի 10.1 կետում նշված է, որ ԵԽ նախարարների կոմիտեի որոշումը՝ փակել ««Մելտաքս ՍՊԸ–ն և Մեսրոպ Մովսեսյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարումը՝ հիմք է, որ 2010–ին Հայաստանում տեղի են ունեցել հեռարձակման թափանցիկ մրցույթներ։ Սակայն 10.2 կետում նշված է, թե այդ մրցույթները չհանգեցրին «ավելի բազմակարծ լրատվամիջոցների համար նպաստավոր միջավայրի, և հետևաբար գտնում է, որ այս մրցույթի արդյունքը չի համապատասխանում Վեհաժողովի՝ այս առումով պահանջներին»։
Բանաձևի նախագծի 11-րդ կետում նշված է. «Վեհաժողովը համարում է, որ վերջին համաներումը, 2008–ի մարտի 10–ի մահվան դեպքերը նորովի հետաքննելու ազդակը և ընդդիմության ու իշխանության միջև կառուցողական երկխոսություն սկսելու արդյունքը նշանակում է, որ 2008–ի մարտի դեպքերի էջը կարող է վերջապես համարվել փակված»։ Եվ վերջապես՝13-րդ կետում ԵԽԽՎ–ն «ողջունում է սերտ և կառուցողական համագործակցությունը Վեհաժողովի և ՀՀ իշխանությունների միջև, որոնք համարում է որպես օրինակ՝ ԵԽԽՎ մոնիթորինգի գործընթացի շրջանակներում համագործակցության զարգացման»։
Թերթը գրում է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ում գտնվող Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը, թերթի տեղեկություններով, թեւ շատ ընկճված է, սակայն իրեն «տղամարդավարի» է պահում։ «Տեսնելով, թե իր հետ առերեսման գնացած պաշտոնյաներից մեկն ինչպես է տանջվում, որ պետք է իր նախկին պետի դեմ ցուցմունք տա, ասել է՝ հանգիստ գրի, որ ես եմ ասել, իմ հրահանգով է եղել ամեն ինչ։ Ինչ վերաբերում է քննությանը, ապա այս օրերին տնտղում են ՃՈ համակարգի ամեն ծակուծուկը։
Մասնավորապես, ուսումնասիրվում է նաեւ, թե ինչ հիմունքներով են աշխատանքի ընդունվել ճանապարհային ոստիկանները։ Քանի որ ժամանակին համակարգում աշխատողների քաշի եւ տեսքի հետ կապված սահմանափակումներ են մտցվել՝ իբր, որ մեծ փորով տեսուչները փողոցներում աչք չզարնեն, հայտնաբերել են մի խումբ անձանց, ում քաշը գերազանցում է սահմանափակումները, եւ դրանք ՃՈ-ում մնացել են Օհանյանի կամքով։ Այժմ քննում են սույն անձանց, որոնցից մի քանիսն արդեն գրել են, որ փող են տվել՝ մնացել պաշտոններում»,-գրում է «Հրապարակ»-ը։
Թերթի տեղեկություններով ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6‑րդ վարչությունը ստուգումներ է սկսել ՀՀ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի պատկանող օբյեկտներում: Ստուգումներն իրականացվում են առավելապես Օհանյանին պատկանող շուրջ տասը երթուղային գծերի ծառայություններում:
«Առավոտ» թերթը գրում է, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել և բավականին լուրջ աշխատանքներ է տանում։
«Կա՛մ կլինեմ բևեռներից մեկի աոաջ մղող ուժերից մեկը, կա՛մ կստեղծեմ այն ուժը, որը ոչ մի բևեռի հետ չի լինի, բայց ինքը կորոշի, թե որ կողմ է թեքվելու կշեռքը»։
Հարցին՝ թե այս խորհրդարանական ընտրություններում լուրջ մասնակցություն արդյոք ենթադրում է, ԱԻՄ նախագահը պատասխանել է. «Արդեն սկսել եմ»։
Քաղաքական գործիչների բնակարաններից գողության դեպքերը շարունակվում են։ Մոտ մեկ ամիս առաջ էլ փորձել են թալանել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանին։ Ըստ լուրերի՝ անհայտ անձը, մտնելով Սեդրակյանի բնակարան, ոչ միայն գողություն է կատարել, այլև մի լավ վախեցրել է կնոջը։ Իրականում պարզվում է հակառակը. ի տարբերություն մյուս չինովնիկների հետ տեղի ունեցածի, գողն այս անգամ հիասթափված է հեռացել Սեդրակյանի տնից, ավելի ճիշտ՝ փախել է։ «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը հաստատեց այդ լուրը։ «Արդեն մոռացել եմ, թե կոնկրետ որ օրն էր, հուլիսին էր, լուսադեմին, բայց ճիշտ չեն խոսակցությունները, թե ես վախեցել եմ, հակառակը՝ ես ձայնս այնպես գլուխս գցեցի, որ խեղճը խուճապահար փախավ, երևի շաքար էլ է ստացել»,- կեսկատակ-կեսլուրջ ներկայացրեց նա։
Թերթը գրում է, որ երեկ ՀՀ դատական պատմության մեջ աննախադեպ որոշում է կայացվել. դատարանը ոչ միայն կալանք է դրել «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա, այլև որոշմամբ թերթին արգելել է տվյալ դատական գործի վերաբերյալ հրապարակումներով հանդես գալ։ «Որոշումը կայացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, և որ ամենահետաքրքիրն է՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հայցի հիման վրա։
Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ մի աշխատակից երեկ ներկայացել է «Հրապարակի» խմբագրություն եւ տեղեկացրել, որ դատարանը արգելանք է դրել օրաթերթի գույքի եւ խոսքի ազատության վրա։ Իսկ թե կոնկրետ ինչ հայցի հիման վրա, ինչ հիմնավորմամբ է նման որոշում կայացվել, հայտնի չէ։ Օրաթերթը ոչ հայցադիմումն է ստացել, եւ ոչ էլ դատավորի որոշումը, այլ միայն ԴԱՀԿ աշխատակիցը վարույթի կատարողական թերթիկ է ներկայացրել խմբագրություն։ Փաստորեն, այսպիսով, Հայաստանում պաշտոնապես սկսել է կիրառվել գրաքննություն, եւ դատարանը կարող է արգելել որեւէ թեմայի լուսաբանում։ Որոշման չկատարումը հանգեցնում է քրեական պատասխանատվության»։
«ՉԻ» տեղեկություններով ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի բնակարանի հուլիս ամսվա գազի ծախսը կազմել է 800 հազար դրամ, այսինքն՝ նախարարի մի քանի ամսվա աշխատավարձի չափով։ Թե ի՞նչն է պատճառը, որ շոգ հուլիսին նախարարի ընտանիքն այդքան գազ է օգտագործել, դժվար է կռահել։ Այնուամենայնիվ. փաստ այն է, որ Մանուկ Վարդանյանի ընտանիքը մեկ ամսվա կտրվածքով 800 հազար դրամի գազ է սպառել։
«Թեև նա շատ լավ հարաբերություններ ունի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի հետ, որն այսօր պատրաստվում է նոր եթերաշրջանին նվիրված հերթական ասուլիսը տալ, սակայն խնդիրներ են ծագել այլ պաշտոնատար անձի, թերևս Հանրայինի տնօրեն Գագիկ Բունիաթյանի հետ, և Գալստյանը ստիպված է ազատվել աշխատանքից»,- գրում է թերթը և հավելում.
«Մեր տեղեկություններով` Ալիկ Հարությունյանը փորձում է խնդիրը կարգավորել, սակայն, ամենայն հավանականությամբ, Գալստյանին այլ աշխատանք կառաջարկվի, հավանաբար ոլորտում խորհրդականի պաշտոն»։
Թերթը գրում է, որ գործարար Սամվել Մայրապետյանի գործերն այդքան էլ լավ չեն: Վերջինս ֆինանսական լուրջ խնդիրների պատճառով որոշել է վաճառել «Տոյոտայի» իր բաժնեմասը: «Բանն այն է, որ Սամվել Մայրապետյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է Ռոբերտ Քոչարյանի հետ, ինչպես նաեւ քավոր-սանիկային հարաբերություններ ունի փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ հիմա «ճռռում» է վարկերի տակ: Ինչպես հայտնի է, Մայրապետյանը` Քոչարյանի եւ Գեւորգյանի հովանավորությամբ, զբաղված է էլտար շինարարությամբ:
Շինարարության համար վերցված վարկերի մարման ժամանակն արդեն վրա է հասել, իսկ նրա կառուցած շենքերը դեռեւս չեն վաճառվել. դրանք շարունակում են որպես գրավ մնալ բանկերի ենթակայության տակ: Կամ Մայրապետյանը պետք է մարի վարկն ու շենքերը գրավադրումից « ազատի», կամ էլ բանկերը ստիպված կլինեն «իրենցով անել» այդ շենքերը: Ուստի գործարարը որոշել է իր որոշ բիզնեսները վաճառքի հանել եւ դրանցից ստացված գումարներով փակել վարկերը», — գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Հոկտեմբերի 1-ից «Նաիրի» կինոթատրոնի փոխարեն գործելու է կինոմշակութային կենտրոն, որը լինելու է Հայաստանի ազգային կինոկենտրոնի մասնաճյուղը։ Թերթի հետ զրույցում Կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նշեց, որ փորձում են փակված «Նաիրի» կինոթատրոնի կինոդահլիճն աշխատեցնել. «Մենք խոսեցինք «Նաիրի» համալիրի տնօրինության հետ, որ վերցնենք կինոահլիճն ու դարձնենք կինոմշակութային կենտրոն, ինչը մեզ հաջողեց, մեզ նույնիսկ զեղչեր էլ են արել. դահլիճը վարձակալելու ենք 1,5 միլիոնով և փորձելու ենք աշխատեցնել»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.