29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը գրում է, որ իր տեղեկություններով` խորհրդարանական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը վերականգնելու է Ներքին գործերի նախարարությունը: «Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ներքին գործերի նախարարը լինելու է քաղաքական դեմք, որին ենթարկվելու է նաեւ ՀՀ ոստիկանապետը: Ասել է թե` ոստիկանապետի հաստիքը չի կրճատվի, բայց այն իր գլխին վերադաս կունենա»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ «7-ի գործով» նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը հնարավոր է՝ մեծամասնական ընտրակարգով մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Առավոտ»-ի հետ զրույցում Սիրունյանը հաստատեց մեր այդ տեղեկությունը՝ հավելելով, որ նա այդ քայլը կանի մեկ պայմանի առկայության պարագայում: Սիրունյանն առայժմ չի գաղտնազերծում, թե ի՞նչ պարագայում ինքը կառաջադրվի. «Առաջադրումները սկսվեն՝ կասեմ»:
Հիշեցնենք, որ վերջերս Սիրունյանը դիմել է ՄԻԵԴ՝ իր դիմումը ետ վերցնելու համար: Նա դատապարտվել էր 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո: Այժմ ՀԱԿ-ի հետ Սիրունյանը տարաձայնություններ ունի: Հիշեցնենք նաեւ, որ Սիրունյանը ժամանակին Վանո Սիրադեղյանի թիկնազորն էր ղեկավարում»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ մարտի 1-ի ընդդիմության հանրահավաքի ժամանակ հավանաբար ծառայություն կիրականացնեն Վովա Գասպարյանի նոր ստեղծած ստորաբաժանման ներկայացուցիչները, որոնց մի մասը կանայք են: «Մոտ մեկ ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ Վովա Գասպարյանի մտահղացմամբ նոր ստորաբաժանում է ստեղծվելու ոստիկանությունում, որն իրականացնելու է արտաքին ծառայություն, մասնավորապես զանգվածային միջոցառումների ժամանակ: Թեեւ այսպիսի ստորաբաժանումներ կան, օրինակ, պարեկապահակային ծառայությունում, սակայն այն էապես տարբերվելու է ՊՊԾ-ից: Այն, այսպես ասած, էլիտար ծառայություն է լինելու, որի ներկայացուցիչները պետք է բարձր գիտելիքներով ու մի շարք հմտություններով օժտված լինեն: Տիրապետեն անգլերենին, առաջին բուժօգնություն ցուցաբերեն` ընդհուպ ծնունդ ընդունել իմանան, ինչպես նաեւ քաղաքացիների հետ ցիվիլ բանակցելու հմտություն ունենան: Երեկ մենք տեղեկացանք, որ ստորաբաժանումն արդեն պատրաստ է, որտեղ ընդգրկված են 6-7 տասնյակ անդամներ: Պատրաստ է նաեւ նրանց համազգեստը, որն էականորեն տարբերվում է մյուս ստորաբաժանումների համազգեստներից: Ի դեպ, համազգեստի կրծքի հատվածում պատկերված է աղավնի: Այնպես որ այս գարնանն արդեն բազազները կփոխարինվեն խորհրդանշական աղավնիներով»,- գրում է «Հրապարակ»-ը:
Փետրվարի 17-ին նախատեսված հանրահավաքը Հայ ազգային կոնգրեսը տեղափոխել է մարտի 1-ին: Դա բացատրել են «եղանակային խիստ պայմանների և ճանապարհային անվտանգության նկատառումներից ելնելով»: Թվում է` Սասուն Միքայելյանի պարտությունը Հրազդանում պետք է ահազանգ լիներ, և, օգտագործելով այս ընտրություններից իրենց համակիրների դժգոհությունը, Կոնգրեսը, նախաձեռնությունն իր ձեռքը վերադարձնելու համար, պետք է նոր շարժում սկսեր, որ այն հասցներ աճել ու թափ հավաքել մինչև մայիսյան ընտրություններ: Սակայն ընդդիմադիրները որոշել են գնալ այլ` խաղաղ պայքարի ճանապարհով: Տեսնենք, թե այդ պայքարը նրանց ուր կհասցնի:
Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը թյուրիմացության մեջ էր գցել իր ընթերցողներին: « Պատճառը «Հասարակական խորհուրդ» բաժնի «Հանդիպում հասարակական խորհրդում» տեղեկատվությունն էր: Ըստ այդ տեղեկատվության, դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանությանը կից հասարակական խորհրդի դահլիճում տեղի է ունեցել հանդիպում ճանապարհային ոստիկանության ղեկավարության հետ: Չի նշվում, թե որ տարվա դեկտեմբերի 2-ին ու օպերատիվ կառույցի տրամաբանությունից ելնելով` ընկալում ես, որ հասարակական խորհրդի վերջին նիստը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 2-ին: Լսվում է ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքների մասին, դրական տեղաշարժի մասին, որը «հանրապետության քաղաքական ղեկավարության և ոստիկանության պետի խիստ ցուցումի արդյունքն են»: Ըստ պաշտոնական տեղեկատվության, ՀՀ ոստիկանության հասարակական խորհրդի որոշմամբ շնորհակալագիր է հանձնվում ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանին` նրա ղեկավարած կառույցի հետ ակտիվ համագործակցության համար: Մեր ընթերցողները հարցնում էին, թե ինչ ձեւով է հանձնվել ազատազրկված Մարգար Օհանյանին այդ շնորհակալագիրը»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ գործատուները հետեւում են իրենց աշխատակիցների ինտերնետային հաղորդակցությանը: «Աշխատանքային ժամերին իետերնետում այլ բաներով զբաղվելու պատճառով մարդիկ կարող են զրկվել աշխատանքից: Գործատուները սովորել են աշխատակիցների գործունեությանը հետեւելու ձեւերը` նույնիսկ հաղորդագրություն ուղարկող ձայնային ծրագրերի միջոցով:
«Աշխատակիցներից գաղտնի` ընկերության ցանցում տեղադրելով հատուկ ծրագրեր (DeviceLock, Gatall Mail Security, Ideco ICS և այլն)` տնօրենը վերահսկում է տեղեկության արտահոսքը եւ հետեւում է իր ենթակաների ինտերնետային ակտիվությանը. մոնիտորինգ է անցկացվում սոցիալական ցանցերում ընկերության մասին բացասական տեղեկությունների տարածման մասին, աշխատանքային ժամերին ոչ ռացիոնալ օգտագործման փաստեր են գրանցվում, ինչպես նաև խոշոր րիզնես-կենտրոններում ու գրասենյակներում տեսախցիկներ են տեղադրվում, ձայնագրվում են աշխատակիցների հեռախոսազրույցները:
Հիմնականում դա տեղի է ունենում բանկերում, ապահովագրակւսն ու ՏՏ ոլորտի ընկերություններում: Գործատուները խոստովանում են, որ աշխատանքի յուրահատկությամբ պայմանավորված` որոշ ընկերություններում վերահսկողության համակարգն անհրաժեշտություն է. այն միշտ է եղել, պարզապես հիմա կատարելագործվում է: Ըստ փորձագետների` տեղեկատվական ապահովության ծառայությունների շուկան մեծանում է ճգնաժամի պարագայում անձնակազմին տրվող վճարների կրճատման հաշվին, ինչը զգալիորեն նվազեցնում է աշխատակիցների օգտակար գործունեության գործակիցը և օրինապահությունը, ու որպես արդյունք` նպաստում է գաղտնի տեղեկության արտահոսքի ռիսկերի աճին` ինչպիսիք են, օրինակ, հաճախորդների անհատական տվյալները:
Տեղեկատվական արտահոսքը վերահսկելու եւ աշխատաժամերի մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնելու նպատակով շուրջ 150 ընկերություններում SecureTower համակարգի գործարկումը, ըստ Falcongaze ընկերության վերլուծաբանների, կարող է գործատուի համար պատճառ հանդիսանալ իր ենթակային աշխատանքից ազատելու համար: Նրանց տվյալների համաձայն` 2011-ին հենց աշխատաժամերի ու ինտերնետի ոչ ռացիոնալ օգտագործումն է հեռացման համար առիթ հանդիսացել. այդ պատճառով աշխատանքից զրկվել է յուրաքանչյուր 3-րդ աշխատակից:
Բայց եւ այնպես, աշխատաշուկայի փորձագետները կարծում են, որ տեղեկության արտահոսքի եւ ինտերնետային ակտիվության պատճառով աշխատանքից հեռացման դեպքերը զիջում են, օրինակ, իր պարտականությունները գլուխ չբերելու համար աշխատանքից զրկվելու դեպքերին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Թերթը գրում է, որ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը երեկ այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին եւ չի ասել` մասնակցելո՞ւ է արդյոք թափուր պաշտոնի հայտարարած մրցույթին: «Նշենք, որ մրցույթը կայանալու է մարտի 13-ին, իսկ Սերգո Երցյանն արդեն շուրջ երկու տարի Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար է: Ըստ որոշ տեղեկությունների` Երիցյանը ժամանակին մի առիթով հայտարարել է, որ ինքը մրցույթի չի մասնակցելու: Այս հայտարարության ֆոնին հասկանալի է դառնում, թե ինչու ԿԳ նախարարությունից, խոսելով մրցույթն այսքան ուշացնելու մասին, հայտարարում էին, որ նախատեսվում է փոխել Լեզվի պետական տեսչության կարգավիճակը: Դա, փաստորեն, ստացվում է այն պատճառով, որ Երիցյանն այդ պաշտոնում նշանակվի եւ ոչ թե ընտրվի մրցույթով: Բայց արդեն վերջերս հայտնի դարձավ, որ Սերգո Երիցյանի եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ջրերը մի առվով չեն հոսում: Տարեսկզբին իր հարցազրույցներից մեկում Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը խոսել էր հայկական եթերում ռուսերեն հաղորդումների ու մասնավորապես «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասին եւ հայտարարել, որ դա օրենքի խախտում է:
Հայտնի է, որ նշված խաղին մասնակցում է նաեւ նախարար Աշոտյանը: Դրանից հետո մամուլում լուրեր հայտնվեցին, թե նախարարը սպառնացել է Երիցյանին գործազուրկ դարձնել: Եւ ահա, դեպքերի զարգացումները հուշում են, որ այդ գործընթացն արդեն սկսված է:Ստացվում է` սկզբում ԿԳ նախարարությունում աշխատել են հող նախապատրաստել ` Սերգո Երիցյանին պաշտոն մատուցելու համար, հետո նախարարը բարկացել եւ որոշել է, որ պետք է նրա զբաղեցրած պաշտոնի համար մրցույթ հայտարարել: Այսպիսով, հասկանալի է դառնում, թե ինչու Սերգո Երիցյանը չի պատասխանում պարզունակ թվացող մի հարցի`մասնակցելո՞ւ է մրցույթին, թե` ոչ»,- գրում է «Հայական ժամանակ»,- ը:
Թերթը գրում է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը դրամաշնորհային մրցույթ է հայտարարել` ընտրությունների շրջանում լրատվամիջոցների մոնիտորինգի ծրագրի համար, որին կարող են մասնակցել հայաստանյան հասարակական կազմակերպությունները: «Նկատել էինք, որ մրցույթի հայտարարման ձեւը, բովանդակությունը, պահանջների անհստակությունը հուշում են, որ այստեղ ինչ-որ բան այն չէ: Ասենք, ծրագրի տեւողությունը 18 ամիս է, սակայն ծրագրային փաթեթը ներկայացնելու համար տրված է 6 աշխատանքային օր և այլն: Մենք նշել էինք, որ մրցույթը հայտարարված է կոնկրետ կազմակերպության համար, եւ պոտենցիալ հաղթողը Բորիս Նավասարդյանի Երեւանի մամուլի ակումբն է լինելու: Քանի որ մրցութային ժամկետն ավարտված է, երեկ մենք կապվեցինք ԵԱՀԿ գրասենյակի մամուլի պատասխանատուի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք ունի այն: Պարզվեց` ընդամենը 2 կազմակերպություն են դիմել մրցույթին մասնակցելու համար: Թեեւ չասվեց որ կազմակերպություններն են, սակայն պարզ է, որ նրանցից մեկը ԵՄԱ-ն է: Արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ: Հատկանշական է, որ ՀԿ-ների առատության պայմաններում այս մրցույթում մասնակցելու հայտ ներկայացնողներն այսքան սակավաթիվ են: Թերեւս, բոլորին հայտնի է եղել, որ չեն հաղթելու, ուստի ի՞նչ իմաստ ունի ծրագիր գրելը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ եթե Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններն արժանանան եվրոպացի դիտորդների դրական գնահատականին, այդ ընտրությունների արդյունքում ձեւավորված կառավարությունը խոշոր նվիրատվություններ կստանա Եվրամիությունից:
«Մեր տեղեկություններով, Հայաստանում Եվրամիության դեսպանները հենց այսպիսի ուղերձ են փոխանցել Հայաստանի իշխանություններին, հավաստիացնելով, որ մայիսին կայանալիք ընտրությունների օրինական ընթացքի դեպքում մինչեւ սեպտեմբեր Հայաստանը կստանա հարյուր միլիոն եվրոյի միանվագ օգնություն, իսկ մինչև տարեվերջ կհրավիրվի Հայաստանի հարցով ԵՄ երկրների կոնֆերանս, որի արդյունքում մեր երկրին կտրամադրվի մինչեւ մեկուկես միլիարդ եվրոյի դրամաշնորհ: Ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու Սերժ Սարգսյանի խոստումը, մեր տեղեկություններով, պայմանավորված է հենց նշված թվաբանությամբ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ ՀԱԿ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե իսկապե՞ս ՀԱԿ-ում որոշակի կանոններ են գործում, որ եթե մտար` էլ դուրս գալ չի կարելի, հակառակ դեպքում դավաճանի պիտակ ես կրելու, ինչպես վստահեցրել էր նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը: Զոյա Թադեւոսյանի խոսքերով`«Ես Սուրեն Սիրունյանին երբեք ՀԱԿ-ում չեմ հանդիպել, նրան երբեք ակտիվ քաղաքական գործունեության մեջ չեմ տեսել: Թե հիմա նա որտեղ է եղել իր գործունեությամբ, որտեղից է հնարել այդ ամենի մասին` ես չեմ կարող ասել: Ես երբեք չեմ կիսում նրա կարծիքը, այդպիսի բան գոյություն չունի: Նա թող հանգիստ դուրս գար ՀԱԿ-ից, անպայման պիտի դուրս գար ու սկսեր ցեխ շպրտե՞լ, որ հետո զայրույթ առաջացներ, մարդիկ իրեն սկսեին հակադարձե՞լ, որ հետո ինքը գնահատեր,թե դա մաֆիայի օրենք է: Չէր ուզում` թող դուրս գար, ո՞վ էր նրան խնդրում մնալ ՀԱԿ-ում»:
«Մենք նաեւ հետաքրքրվեցինք, երբեւէ եղե՞լ է, որ տիկին Թադեւոսյանը չհամաձայնի ՀԱԿ-ի մյուս անդամների հետ, եւ ճի՞շտ է արդյոք, որ այնտեղ անհամաձայնության դեպքում ծեծում են. «Վա~յ, անհարմար չի՞ բա: Ես ուղղակի չեմ ուզում այդ տղայի մակարդակին իջնել»: Տիկին Թադեւոսյանը մեզ հրավիրեց իրենց քաղխորհրդի նիստերին` համոզվելու համար, թե հարգանքի ինչ մթնոլորտ է տիրում այնտեղ: Մեր դիտարկմանը, որ քաղխորհրդի նիստերում բնականաբար չեն ծեծելու` նա վստահեցրեց, որ օրինակի համար գուցե մեկը մյուսին փող պարտք լինի ու չտա` ծեծեն, բայց դա հո չի՞ նշանակում, որ ՀԱԿ-ում ծեծում են»,- գրում է «Առավոտ»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.