04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...«Լավ չես հասկանո՞ւմ, աղջիկ ջան, որ քո հետ խոսալու բան չունեմ»,-երեկ թերթի թղթակցին հեռախոսով պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանը` Նովոն, երբ լրագրողը փորձել է պարզել` վերջապես առաջադրվելո՞ւ է Արմավիրի թիվ 21 ընտրատարածքում, թե՞ ոչ: Նշենք, որ խոսքն այն մասին `, որ այստեղ որոշվել ` խաղից հանել երկու թեկնածուներին էլ` ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանին և ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանին, և ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանի թեկնածությունն է առաջ քաշվել: Բայց դրանից հետո Նահապետ Գևորգյանը կրկին հայտարարել Էէր, թե ինքն առաջադրվելու է: Թերթի զանգելու պատճառը դա էր: Սակայն նախօրեին Նովոն պատգամավորներից մեկի մոտ արդարացել է. «Ես էսքան ժամանակ ինձ ճիշտ եմ պահել` ոչ մի լրագրողի հարցազրույց չեմ տվել»: Փաստորեն, նրա պատկերացմամբ` ճիշտ պատգամավորը նա է, ով հարցազրույցներ չի տալիս:
««Այսօր ՀԱԿ-ի ցուցակը հրապարակելո՞ւ եք». երեկ այսպիսի հարց ուղղեցինք ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Ոչ», հակադարձեց նա: «Իսկ ե՞րբ եք հրապարակելու», շարունակեցինք մենք: «Ընտրություններից հետո», կատակեց նա: Մենք էլ դժգոհեցինք, թե ՀՀԿ և ԲՀԿ համամասնական ցուցակների մասին ամեն ինչ գիտենք, իսկ ՀԱԿ-ի ցուցակը խիստ գաղտնի է պահվում: Տեր-Պետրոսյանն էլ հակադարձեց. «ՀԱԿ-ի ցուցակը գիտի միայն ՊԱԿ-ը»: Այնուհետեւ Տեր-Պետրոսյանը բացեց ՊԱԿ հապավումը` Պետական անվտանգության կոմիտե, այսօր արդեն` ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն»,- գրում է թերթը:
Թերթը գրում է, որ գարնան առաջին օրը Իջևանի քաղաքային զբոսայգում, Տավուշի մարզպետարանից 50 մ հեռավորության վրա, աղտոտված էին խորհրդային տարիներին իջեւանյան քանդակի սիմպոզիումների ընթացքում կերտված 2 քանդակ, նաեւ մի նստարան: «Նստարանն ապականված էր փչվող փրփուրով, փրփուրով աղտոտված էին նաեւ 2 քանդակներ: Քանդակներից մեկի վրա (որի հեղինակն է թուրքմեն քանդակագործ Ջմուդուրդան) դրված էր մետաղյա ջարդված աթոռ: Իսկ արձանի կողքին օղու եւ կոնյակի դատարկ շշերով ցելոֆանե փաթեթ էր: Քանդակված կնոջ բերանին խոշոր քարակտոր կար դրված: Որոշ իջեւանցիների կարծիքով` հավանաբար այդ ամենը կապ ունի Իջեւանում ներկայումս տիրող լարված քաղաքական իրավիճակի հետ եւ ինչ-որ «մեսիջ է»:
Դեպքի վայրում եղան Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ: Քաղաքային զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանի խոսքերով` այդ բարբարոսությունը գիշերով է տեղի ունեցել եւ, ըստ նրա, միտումնավոր է արված: Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության բանվոր Ոազմիկ Բախչագուլյանի կարծիքով էլ` պարզապես «թշնամություն» է: Նրա խոսքերով` նախօրեին`քաղաքապետ Վարդան Ղալումյանի գլխավորությամբ իրենք 17 արծաթափայլ եղեւնի են տնկել քաղաքի Ազատամարտիկների հրապարակում, եւ ծառատունկը ոմանք ծանր են տարել:
Հավելենք, որ Իջեւանի զբոսայգում նախկինում էլ են եղել վանդալիզմի դեպքեր»,- գրում է «Առավոտ»-ը:
Թերթը գրում է, որ Հայաստանի գրողների միության անդամների շարքեր համալրվել են: «Այս օրերին միության անդամ է ընտրվել շուրջ 40 գրող: Ընդհանուր առմամբ` եղել է 87 դիմում: Եւս 30 դիմում էլ առհասարակ մերժվել է: Ինչպես մեր զրույցում տեղեկացրեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը, կանոնադրությամբ նախատեսված է , որ նոր անդամների ընտրություն պետք է կազմակերպվի տարին մեկ անգամ: Արդեն երեք տարի, սակայն, նման բան տեղի չի ունեցել: «Ուղղակի խառն էինք, դրա ժամանակը չունեինք»,- այդքան երկար ընդմիջում անելը այսպես պատճառաբանեց նա:
Անանյանից հետաքրքրվեցինք, թե արդ 40 գրողներից կարո՞ղ է առանձնացնել արժանավոր մեկին, ում անունը պետք է հանրությունն իմանա: «22 տարեկան, կարծեմ նախագահի մրցանակի թեկնածու աղջիկ է` Լիլիթ Կարապետյան: Շատ գնահատում եմ, որ տասը երիտասարդ գրողներով համալրվել է գրողների միությունը»,- ասաց նա»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթը գրում է, որ այսօր «168 ժամ» թերթը տեխնիկական պատճառներով լույս չի տեսնի: «Այս մասին «Առավոտ»-ին տեղեկացրել են թերթի խմբագրությունից: Երեկ երեկոյան հոսանքի բարձր լարման եւ տատանման պատճառով այրվել եւ շարքից դուրս են եկել խմբագրության մի քանի համակարգիչներ, իսկ տարածքն ամբողջությամբ հոսանքազրկվել է»,- գրում է «Առավոտ»-ը:
«Հրապարակ».
«Հայկական ժամանակ». Թերթը գրում է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներից յոթը նամակով դիմել են եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների` նրանց ուշադրությունը հրավիրելով իրենց զավակների սպանության պարտակման եւ դրանում եվրակառույցների դերակատարման վրա: «Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ փաստացի ոչինչ չի արվում, եւ ՀՔԾ-ում գտնվող գործը, ըստ էության, կասեցված վիճակում է: Այս մասին, սակայն, պաշտոնապես չի հայտարարվում հանրային աղմուկի տեղիք չտալու համար»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը` Աննա Ս.-ն, իր պատին գրառում է տեղադրել` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին մեղադրելով աշխատանքային ժամերն «աղջիկ կպցնելու» վրա վատնելու համար:
«Հետաքրքիր է, չէ՞, թե նախարարներն ինչով են զբաղված ողջ օրը: Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը, հանգիստ… Խոսքս հայրենի նախարարների մասին է… թե չէ առհասարակ նախարարի պարտականությունների և օրվա անելիքների մասին մոտավոր պատկերացում ունենք:
Անձնական բնույթի նամակների հրապարակմանն առհասարակ դեմ եմ, բայց այս մեկը հայրենիքիս է վերաբերվում: Եթե ավելի կոնկրետ, ապա նրա արդարադատությանը: Եվ քանի որ վերջինս… մեզանում, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ, կփորձեմ ներկայացնել դրա բուն պատճառը:
Արի ու տես` անմեղ ու միամիտ գառնուկի դեմքով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աշխատանքի ժամերին զբաղվում է ոչ այլ ինչով, քան աղջիկ կպցնելով: Արդեն որերորդ օրն է, ինչ նա համառորեն փորձում է հետս զրույց սկսել, բայց ես նրան չեմ պատասխանում, որպեսզի գործից չկտրեմ, ու Հայաստանի արդարադատության մասին հարցերն իմ պատճառով չտուժեն: Ի դեպ, պրն Թովմասյանն ամուսնացած է և ունի երեք երեխա»,- ահա այսպիսի բովանդակությամբ գրառում է տեղադրված Աննա Ս.-ի էջում, որտեղ նա նաև հրապարակել է տարբեր օրերի Հրայր Թովմսայան օգտատիրոջից ստացած փոքրիկ նամակները: «Բարի առավոտ», «Ինչպես եք», «Բարի առավոտ», «Բարի լույս», «Բարի առավոտ»,-իրեն չպատասխանող Աննային համառորեն բարևել է Հրայր Թովմասյանը: Աղջկա այս բացահայտումներին երեկ հետևել են քննարկումները, որի մասնակիցներից ոմանք թերահավատ են և կարծում են, որ կամ Հրայր Թովմասյանի անունից հանդես է եկել մեկ ուրիշը, կամ էլ, միգուցե, նա ինչ-որ կարևոր բան է ցանկացել ասել:
Ինչևէ, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իրականում կապ չունի այս ամենի հետ, և պարզապես ինչ-որ մեկը որոշել է սոցիալական ցանցում հանդես գալ նրա անունից, ապա նախարարը թերթի հետ զրույցում երեկ չի հերքել, որ խոսքը հենց իր մասին է: Երբ նրան ընդամենը ասել էի, որ «ֆեյսբուքի» օգտատերերից մեկը հայտարարել է, թե Հրայր Թովմասյանն աշխատանքային ժամերին զբաղված է աղջիկ կպցնելով, նախարարն արձագանքել է. «Եթե Հայաստանում «ֆրենդներին» բարև տալը դարձել է աղջիկ կպցնել, ուրեմն ես, չգիտեմ, պարաշյուտիստ եմ»: Երբ թերթը հետաքրքրվել է, թե փաստորեն տեղյակ է` խոսքն ինչի մասին է, նա պատասխանել է. «Չէ, ես չգիտեմ, չեմ էլ հիշում այդ բանը: Եթե ինքն իմ ընկերների մեջ է, օնլայն է, առավոտյան, որպես կանոն, բարևում եմ բոլորին ու հարցնում եմ` ո՞նց եք: Եթե դա ինչ-որ հանցագործություն է մեր օրերում, չգիտեմ»: Խոսելով Աննա Ս.-ի մասին, Հրայր Թովմասյանը շարունակել է. «Չբավարարված չեմ կարող ասել, բայց չէի կարծում, որ Հայաստանում այդպես է: Եվ ավելի լուրջ բաների մասին եկեք մտածենք, ախպոր պես»: Իսկ ընդամենը բարևելու պատճառով իր անվան հետ խաղալուն նախարարը որևէ կերպ արձագանքել կարծես չի պատրաստվում: «Այսօր այդ արտակարգ դրությունը ինձ սպանել է (նկատի ունի` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը երեկ քննարկվել է Ազգային ժողովում- Ա.Զ. ), ես հիմա նստած ամբողջ աշխարհին նայում եմ` ինչ է, ոնց է: Հիմա մեկ էլ դրա մասի՞ն մտածեմ»,-հայտարարել է նա: Նաև հայտնել է, որ «Ֆեյսբուքում» ընկերների ցանկից հեռացրել է բոլոր նրանց, ում հետ անձամբ ծանոթ չէ, և այժմ շուրջ 300 ընկեր ունի այդտեղ: Թերթի հարցին թե` նրանցից 40-50-ը երևի օնլայն են լինում, բոլորին պարտադիր բարևո՞ւմ եք ամեն առավոտ: «Եթե առավոտյան գալիս եմ… Առավոտյան չէ, օրվա մեջ մի անգամ եմ սայթ մտնում, նայում եմ, բոլորին ասում եմ` բարև ու չեմ հիշում, հետո` ոնց եք, ինչ եք»,- պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարարը:
«Հրապարակ».Թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է խորհրդարան մտնել զարտուղի ճանապարհներով: «Օրերս գրվեց, որ 37 ընտրատարածքում, որտեղից նախորդ ընտրություններին առաջադրվել էր Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, այս ընտրություններում Լիսկայի հովանավորությամբ առաջադրվելու է 28-ամյա ոմն Հայկ Գեւորգյան, ով Լիսկայի որդու անգլերենի ուսուցիչն է: Սյունիքում բավականին ծանր են տանում այս թեկնածուի առաջադրումը` համարելով, թե «ով է նա, որ իրենց մոտից պատգամավոր ընտրվի մեծամասնականով»: Սակայն Սյունիքում կարծիք կա, որ այդ երիտասարդին առաջադրելով` Լիսկան իր եղն է ընդամենը ապահովագրում ԱԺ-ում: Այսինքն, Սուրիկ Խաչատրյանն այդ թեկնածուին ուզում է անցկացնել խորհրդարան, որպեսզի «բրոնյա» անի իր տեղը խորհրդարանում: Ըստ մշակված ծրագրի, ընտրություններից հետո, եթե բանը հասնի մարզպետների փոփոխությանը, նշված պատգամավորը կհրաժարվի, եւ նրա փոխարեն խորհրդարան կանցնի Սուրիկ Խաչատրյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորով ոստիկանության պահպանության վարչության գնդի բոլոր աշխատակիցներին շարել են ու ջոկել, այսպես ասած, «թափով, բոյով, դռբովե տղաների: «Նրանց ասել են, որ առանձին գունդ են ուզում ստեղծել՝ հատուկ դեպքերի համար: Այդ «մկանուտ» ոստիկանների մի մասը չի ցանկացել ներգրավվել այդ խմբում, քանի որ տեղեկացել են, որ աշխատավարձը չի բարձրանալու, փոխարենը՝ աշխատանքն է ավելի բարդանալու:
Մենք ոստիկանությունից պարզաբանում խնդրեցինք, թե ինչի՞ համար են ստեղծում այդ հատուկ գունդը, եւ արդյո՞ք դա կապ ունի առաջիկա ՀԱԿ-ի հանրահավաքի կամ սպասվող ցույցերի հետ: Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանի պարզաբանմամբ՝ «Գուցե պահպանության վարչությունն իրենց համար հմուտ կադրերի ընտրություն է անում, այդքան բանե: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են նախապատվությունը տալիս հենց «բոյով, թափովե տղերքին՝ նա պատասխանեց. «Ես էլ կուզենայի, որ բոլորը նախապատվությունը տային դրան, եւ ոստիկանները բոլորը լինեին վստահելի, ամրակազմ, դուք ինքներդ եք չէ՞ քննադատում, երբ ոստիկանները լինում են կարճահասակ, գեր: Բացարձակ կապ չունի մարտի 1-ի հանրահավաքի հետ, մանավանդ, եթե օրերով հաշվենք, այդպես չի լինում, որ մի քանի օրվա ընթացքում գունդ հավաքեն: Պարզապես երեւի համալրում են իրենց շարքերը: Արտաքին ծառայություն իրականացնողների խնդիրը շատ ավելի խիստ է, նայում են արտաքին տվյալներին էլ: Բնականաբար, պետք է բարետես, ամրակազմ լինի»:
Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկաններից շատերը չեն համաձայնվել ներգրավվել այդ նոր խմբում՝ պարոն Ահարոնյանը պարզաբանեց. «Բռնի չեն կարող տանել: Ոչ բոլորին է հարմար ոստիկանի ծառայությունը, այն իրոք շատ դժվար է, մարդկային որոշակի կամային որակներ է պահանջում: Դա ոչ բոլորին է հոգեհարազատ, ինչու պիտի իրենց կյանքը վտանգեն կամ սովորական քաղաքացիական աշխատանքային ժամի փոխարեն, գնան ֆիզիկական աշխատանք կատարեն»: Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացրեց, որ Վլադիմիր Գասպարյանը շատ մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանների կազմվածքին ու շատ խիստ է դրել այդ հարցը, որ հանկարծ մատների արանքով չնայեն. «Հատուկ կենտրոն կա, որտեղ ամեն ստորաբաժանում ունի իր օրն ու ժամը, գնում-մարզվում են բոլորը»: Մեր հարցին՝ իսկ ոստիկանների մեջ շա՞տ կան թուլակազմ, նիհար, կոլոտներ՝ նա պատասխանեց. «Մեծ համակարգ է, կլինեն ամեն դեպքում»:
Թիկնապահների դեպքում մասնագետները չեն կարեւորում չափսերը, կազմվածքը՝ նախապատվությունը տալով ճարպիկներին, իսկ թե ինչու են ոստիկանների դեպքում նախընտրում հենց հաղթանդամներին՝ պարոն Ահարոնյանն ասաց, որ իրենք կարեւորում են ոչ միայն կազմվածքը, այլեւ գիտելիքները, նույնիսկ՝ անգլերենի իմացությունը, որ զբոսաշրջիկները մեր քաղաքում անհարմարություն չկրեն»,- գրում է «Առավոտ»-ը:
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.