04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...Բավականին լարված է նախընտրական մթնոլորտը Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր «ՉԻ»-ն, այստեղ մեծամասնական րնտրակարգով պատգամավոր դառնալու հայտ է ներկայացրել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի`Քեթրինի Միհրանի «մարդը». խոսքը ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի` Չախկալի մասին է: Բանն այն է, որ այս վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը վաղուց հակասություններ ունի Միհրան Պողոսյանի և նրա հովանավորյալի հետ, ուստի վերջինս այս օրերին հրապարակային հայտարարում է, թե «կաշխատի» ցանկացած թեկնածուի օգտին, բայց չի պատրաստվում «սատարման» երեկոներ կազմակերպել Չախկալի համար: Այս խոսակցությունների մասին տեղեկացել է նաև Միհրան Պողոսյանը, որը իրավիճակը հասկանալու համար նախաձեռնել է մի ամբողջ «ոազբորկաների» շարք համայնքի` «քաղաքականապես հասուն» հատվածի հետ: Մասնավորապես` Արայիկ Քոթանջյանին վերջինս հասկացրել է, որ թաղապետին չի կարող օգնության հասնել որևէ կլան, այդ թվում` ապարանյանը, և Պողոսյանն ինչպես ցանկանա, այդպես էլ կլինի համայնքում: Քոթանջյանը, բնականաբար, չի թաքցրել իր մտադրությունները` հայտարարելով, որ ինքն է որոշելու ում համար ինչ չափով «աշխատի»: Զրուցակիցները կոնսենսուսի չեն եկել, որից հետո համայնքում սկսել է «մենթական տեռորը»:
Միհրան Պողոսյանի և Արթուր Ստեփանյանի կողմնակիցները համայնքի աշխույժ երիտասարդներին, որոնք չեն «աշխատում» ՀՀԿ-ի հետ, կանչել և գայթակղիչ առաջարկներ են ներկայացրել, ոմանց գումար են խոստացել, ոմանց էլ ասել են, թե կարող են լավ աշխատանքով ապահովել նրանց: Նրանք, ովքեր չեն համաձայնել ընդունել «աշխատանքի հրավերը», խոսակցության այլ հարթություն են տարել` շոշափելով արժանապատվության և ուժային կառույցների հետ խնդիրներ ունենալու հնարավորությունը:
Արդյունում` ուշ երեկոյան, այդ համայնքում որոշակի հեղինակություն ունեցող տղաներից մեկը`է Տու մականվամբ, հրավիրվել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն զրույցի: Մի քանի ժամ 6-րդ վարչությունում պահվելուց հետո վերոհիշյալ անձը «ազատ է արձակվել»: Ոստիկանության թերթի աղբյուրների փոխանցմամբ` քաղաքացուն հորդորել են քաղաքականությանը չխառնվել, այլապես հնարավոր է դրան այլ «սանկցիաներ» հետևեն: Թերթն ավելացնում է, որ բաժին տարվածը այն անձանցից մեկն է, ով հրաժարվել է «աշխատել» ՀՀԿ-ի օգտին:
Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 32 ընտրատարածքում (Լոռու մարզ), ըստ թերթի տեղեկությունների, հնարավոր է` հաջորդ խորհրդարանում ոչ թե Հանրապետական կուսակցության խմբակցությունում ընդգրկվի, այլ առաջադրվի որպես անկախ պատգամավոր: Կարապետյանը, ի դեպ, որ նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, իր հրաժարականից հետո արդեն կես տարի է ոտք չի դրել Հանրապետական կուսակցության գրասենյակ, թեև ՀՀԿ թերթի աղբյուրները հայտնում են, որ նրան պարտաճանաչ հրավիրում են ՀՀԿ բոլոր նիստերին: Թերթը նշում է, որ առաջիկայում փոփոխության է ենթարկվելու նաև ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը, և Կարեն Կարապետյանը դժվար թե համաձայնի կրկին ՀՀԿ գործադիրի անդամ դառնալ:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համաձայնությունն է տվել Արագած Ախոյանին` առաջադրվելու թիվ 15 ընտրատարածքում: Նրան այստեղ լուրջ մրցակցություն է սպասվում ի դեմս ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանի: Առաջադրվելու մտադրություն ունի մեկ այլ ՀՀԿ-ական ևս` Խաչիկ Մանուկյանը, ով 2007թ. այս տարածքից պատգամավոր ընտրվեց կրկնակի ընտրության արդյունքներով: Այս անգամ ՀՀԿ-ի ընտրությունը կանգ է առել ոչ թե «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տիրոջ` Մանուկյանի, այլ Թալինի քաղաքապետ Մնացականյանի վրա, որն էլ, ասում են, պատգամավոր է դառնալու այս տարածքից:
«Առավոտ» Թերթը գրում է, որ դերասան Սերգեյ Դանիելյանը, որը վերջերս արվեստագետների ու շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ միացել էր Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստներին՝ «Առավոտ»-ին ասաց, որ լուրջ չի վերաբերում ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանիհայտարարությանը, թե նրանք այգի էին գնացել շոու սարքելու: «Քաղաքական գործիչների մասին բազմիցս արտահայտվել եմ, չեմ ուզում նորից արտահայտվել, ինչ-որ մեկին ասում եմ՝ սաղ վիրավորվում եմ: Բոլորին չի վերաբերում, բայց քաղաքական գործիչը էսօր կա, վաղը չկա: Իրանք այսօր կան, վաղը՝ չկանե: Նրա խոսքերով, ինքն ու այգի այցելած իր գործընկերները քաղաքում հայտնի մարդիկ են ու իրենց ցույց տալու խնդիր չունեն.
«Ինձ շներն էլ են արդեն ճանաչում, ես PR-ի՞ խնդիր ունեմ: Քաղաքական գործիչը գուցե PR-ի խնդիր ունի, որովհետեւ նրան ճանաչում են միայն իր կուսակիցները: Մենք չունենք նման խնդիր, մեր հարցը ուրիշ կերպ ենք բարձրացնում»:
Դերասանն անդրադառնալով պարոն Հարությունյանի տեսակետին, թե այգի այցելած որոշ շոու բիզնեսի ներկայացուցիչների հումորների հասցրած վնասն ավելի մեծ է քան այն երկու ծառը, որը նախատեսված է կտրել այգում, ասաց. «Սիրողական ու տհաս մարդը կարող է մտածել, որ մեր ակցիան ավելի մեծ վնաս տվեց, քան այն երկու ծառը, որ կտրվելու են»:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե այգին կրպակներից պահելու համար ակտիվիստների պայքարն իրենց ստացած դրամաշնորհների արդյունքն է, դերասանը նկատեց. «Այդ խոսքերին լուրջ չեմ վերաբերում, նրանք ապատեղեկացված … ես ոչ մի գրանտներից խաբար չեմ, մինչեւ մի բան հստակ չիմանամ չեմ ասի: Այդ երեխեքի դեմքերին նայելով կհասկանաս, ոչ մի շահ չունեն կամ էլ չգիտեմ, երեւի լավ դերասաններ են, չենք հասկանում; Եթե այս պայքարը արդյունքի էլ չհասնի, գոնե նախադեպը կա, որ մարդիկ կարող են ինչ-ինչ հարցերի շուրջ կարծիք հայտնել, ցանկալի կլիներ, արդյունքի հասնեինք: Կարծեմ քաղաքապետն էլ է ուզում արդյունքի հասնել»,-գրում է «Առավոտ»-ը:
ԲՀԿ-ում վերջնական որոշում չեն կարողանում կայացնել, թե մեծամասնական ընտրատարածքներում ում պետք է առաջադրեն: Մասնավորապես հայտնի չէ, թե ում կառաջադրի ԲՀԿ-ն թիվ 12 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքից 2007թ. պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ անդամ Վերսանդիկ Հակոբյանը, ով վերընտրվելու ցանկություն չունի: Բայց ԲՀԿ-ում այս տարածքի համար հարմար թեկնածու չեն կարողանում գտնել: Անորոշ է նաև Արագած Ախոյանի վիճակը: Վերջինս ցանկանում է առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում, բայց ԲՀԿ ղեկավարը դեռևս չի կողմնորոշվում` թույլ տա՞լ նրան առաջադրվել, թե՞ ոչ: Այս տարածքում ՀՀԿ թեկնածուն Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն է, որի շանսերը բարձր են գնահատվում:
«Առավոտի» խմբագրությանն է դիմել Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանը, ով պատմում է, որ իր որդին` Լանջազատ գյուղի միջնակարգ դպրոցի 33-ամյա տնօրեն Գրիգոր Հակոբյանը 1987թ. օգոստոսի 22-ին, ժամը 12.30-ին, աշխատանքից տուն գալու ճանապարհին անհայտացել է: Ըստ Հակոբյանի, հարուցված քրեական գործի ընթացքում բազմիցս քննված վկաները փաստել են, որ տուն վերադաոնալու ճանապարհին դպրոցի տնօրենին իր անձնական մեքենայով մոտեցել է նրա` ուսումնական գծով տեղակալ Թերեզա Հարությունյանի ամուսինը` Հրանտ Ասատրյանը, և բացելով մեքենայի առջևի դուռը, հրավիրել է Հակոբյանին` նստել: Գրիգորը նստել է մեքենան: Այնուհետև, մյուս վկաները փաստել են, որ ժամը 12.00-13.00-ի սահմաններում Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին ականատես են եղել 6 երիտասարդների վեճի, որոնցից առերեսման ժամանակ ճանաչել են նույն Հրանտ Ասատրյանին և նրա ավագ եղբորը` Ռաֆիկ Ասատրյանին: Ըստ ականատեսների, վիճաբանությունից հետո նրանցից մեկին խցկել են մեքենաներից մեկի մեջ և հեռացել: Վկաների ցուցմունքների համաձայն, տուժածի արտաքին նկարագրությանը համապատասխանում էր դպրոցի տնօրենի արտաքինին:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է զարգացնել Վրաստանի բիզնես միջավայրը` նաեւ հայ գործարարներին ինտեգրելով Վրաստանի տնտեսության մեջ: «Բանն այն է, որ օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մեկնել է Վրաստան եւ այնտեղ պայմանավորվածություններ ձեռք բերել ձկնաբուծական ֆերմաներ հիմնադրելու համար: Կոնկրետ տարածքներ են նրան տրվել, որտեղ էլ Այվազյանը պետք է սկսի հիմնադրել ձկնաբուծարանները: «ՉԻ» տեղեկություններով` Վարդան Այվազյանը Թբիլիսիի «Շերատոն» հյուրանոցում հանդիպել է Վրաստանի ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով էլ «կազմակերպել» է Այվազյանի հանդիպումները`համապատասխան կարեւոր մարդկանց հետ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«Ժամանակ»-ը գրում է, որ իր տեղեկություններով` «Գորիս» ՔԿՀ-ից երեքշաբթի օրը «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արտակ Հակոբյանը երեկվանից` փետրվարի 23-ից, հացադուլ է սկսել կարանտինային խցում: « Բողոքի պատճառը իր նկատմամբ կիրառվող ինչ-ինչ ճնշումներն են. ըստ շրջանառվող տեղեկությունների` դրանք արվում են, քանի որ Արտակ Հակոբյանին կասկածում են «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալին կաշառքի գործով բռնելուն նախապես տեղյակ լինելու մեջ: Մինչդեռ Հակոբյանը այդ ամենից տեղյակ չի եղել, եւ նրա ազգականներն են փորձել նրան անակնկալ մատուցել` 4000 դոլարը փոխանցել «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանին, որ նրան այնտեղից տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց»: Սակայն իրավապահները բացահայտել էին եւ կալանավորել Հարությունյանին»,- գրում է «Ժամանակ»-ը:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ տեղեկություններ կան, որ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արդեն որոշել են, որ առաջիկա խորհրդարանակն ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:
«Դատելով երկու կուսակցություններում կոնկրետ անձանց զբաղեցրած դիրքից եւ մի քանի այլ հանգամանքներից, «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկտրատների» միասնական ցուցակի առաջին տասնյակը կարող է ունենալ հետեւյալ պատկերը: 1. Րաֆֆի Հովհաննսիյան, 2. Խաչիկ Քոքոբեյլան, 3. Ռուբիկ Հակոբյան, 4. Անուշ Սեդրակյան, 5. Ստյոպա Սաֆարյան, 6. Ալեքսանդր Արզումանյան, 7. Լարիսա Ալավերդյան, 8. Արարատ Զուրաբյան, 9. Արմեն Մարտիրոսյան, 10. Գառնիկ Գեւորգյան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հրապարակ»-ը գրում է, որ մի քանի օր առաջ հանդիպելով մեծ խումբ քաղաքական գործիչների հետ, Սերժ Սարգսյանը շատ խիստ նախատել է նրանց` բերանբացության համար: «Ասել է, թե ամոթ է, որ ինչ-որ հարցեր են քննարկում, իսկ հաջորդ օրը բացում են թերթերը եւ տեսնում են, որ ողջ խոսակցության մանրամասները փոխանցվել են լրագրողներին: Նա նկատել է, որ դժվար չէ պարզել, թե ովքեր են արտահոսքի հեղինակները: Ներկաներից ոմանք փսփսացել են, որ ամենից շատ ինֆորմացիա դուրս է գալիս հենց նախագահականից, եւ Սերժ Սարգսյանը լավ կլինի իր աշխատակագմի ներսում փնտրի ինֆորմացիայի արտահոսքով զբաղվողներին»,- գրում է «Հրապարակ»-ը:
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.