29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ժամանակ»-ը գրում է, որ իր տեղեկություններով` «Գորիս» ՔԿՀ-ից երեքշաբթի օրը «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված Արտակ Հակոբյանը երեկվանից` փետրվարի 23-ից, հացադուլ է սկսել կարանտինային խցում: « Բողոքի պատճառը իր նկատմամբ կիրառվող ինչ-ինչ ճնշումներն են. ըստ շրջանառվող տեղեկությունների` դրանք արվում են, քանի որ Արտակ Հակոբյանին կասկածում են «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալին կաշառքի գործով բռնելուն նախապես տեղյակ լինելու մեջ: Մինչդեռ Հակոբյանը այդ ամենից տեղյակ չի եղել, եւ նրա ազգականներն են փորձել նրան անակնկալ մատուցել` 4000 դոլարը փոխանցել «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանին, որ նրան այնտեղից տեղափոխեին «Դատապարտյալների հիվանդանոց»: Սակայն իրավապահները բացահայտել էին եւ կալանավորել Հարությունյանին»,- գրում է «Ժամանակ»-ը:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ տեղեկություններ կան, որ «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արդեն որոշել են, որ առաջիկա խորհրդարանակն ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:
«Դատելով երկու կուսակցություններում կոնկրետ անձանց զբաղեցրած դիրքից եւ մի քանի այլ հանգամանքներից, «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկտրատների» միասնական ցուցակի առաջին տասնյակը կարող է ունենալ հետեւյալ պատկերը: 1. Րաֆֆի Հովհաննսիյան, 2. Խաչիկ Քոքոբեյլան, 3. Ռուբիկ Հակոբյան, 4. Անուշ Սեդրակյան, 5. Ստյոպա Սաֆարյան, 6. Ալեքսանդր Արզումանյան, 7. Լարիսա Ալավերդյան, 8. Արարատ Զուրաբյան, 9. Արմեն Մարտիրոսյան, 10. Գառնիկ Գեւորգյան»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հրապարակ»-ը գրում է, որ մի քանի օր առաջ հանդիպելով մեծ խումբ քաղաքական գործիչների հետ, Սերժ Սարգսյանը շատ խիստ նախատել է նրանց` բերանբացության համար: «Ասել է, թե ամոթ է, որ ինչ-որ հարցեր են քննարկում, իսկ հաջորդ օրը բացում են թերթերը եւ տեսնում են, որ ողջ խոսակցության մանրամասները փոխանցվել են լրագրողներին: Նա նկատել է, որ դժվար չէ պարզել, թե ովքեր են արտահոսքի հեղինակները: Ներկաներից ոմանք փսփսացել են, որ ամենից շատ ինֆորմացիա դուրս է գալիս հենց նախագահականից, եւ Սերժ Սարգսյանը լավ կլինի իր աշխատակագմի ներսում փնտրի ինֆորմացիայի արտահոսքով զբաղվողներին»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Միեւնույն է»,- «Առավոտի» հարցին` ՀԱԿ-ում քննարկվում է Կոնգրեսի համամասնական ցուցակի եւ մեծամասնական կարգով առաջադրումների հարցը` Դուք հավակնություններ ունե՞ք որեւէ ընտրակարգով առաջադրվելու, ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նաեւ հավելեց, որ կցանկանար ինչ-որ ակտիվ բանի մասնակից լինել, բայց այդ առումով սկզբունքային հարցադրումներ չի արել եւ երբեք որեւէ քննարկման չի մասնակցել, իսկ երբ ՀԱԿ-ում իրեն հարցրել են, ասել է՝ «միեւնույն է»:
Մտավախություն չկա՞, որ այն հույսերը, որ կապվում են այս ընտրությունների հետ, այն ակընկալիքները, որ կան` նարից չեն արդարանա:
Իհարկե, մտավախություններ կան: Իսկ ո՞ւմ մոտ չկա: Եղե՞լ է մեկը, ով ասել է` մտավախություններ չունենք:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որ 2007-ին խորհրդարան էր մտել թիվ 41 ընտրատարածքից (Տավուշի մարզ), նախօրեին դիմում է գրել` ՀՀԿ-ին անդամագրվելու համար: «Այս մասին մեր թղթակցին երեկ հայտնել է ինքը` Հակոբյանը: Վերջինս 2007թ. Աժ ընտրությունների նախաշեմին իշխանության հորդորով դուրս էր եկել ՕԵԿ-ից եւ դարձել Աժ պատգամավոր: Կոալիցիոն վերջին բանակցությունների արդյունքում նախագահականից Հակոբյանին հորդորում էին կրկին վերադառնալ ՕԵԿ, որպեսզի ստացվի, որ թիվ 41 ընտրատարածքում կոալիցիան պաշտպանում է ՕԵԿ-ական թեկնածուի, որովհետեւ մյուս ընտրատարածքներում էլ ՕԵԿ-ին բաժին հանելու հնարը չէր գտնվում: Հակոբյանը, սակայն, չէր ուզում վերադառնալ ՕԵԿ, համարելով, որ այդ կուսակցության անդամ լինելը կփոքրացնի կրկին պատգամավոր դառնալու իր հնարավորությունները: Եվ ահա, ՕԵԿ-ից խուսափելու համար դիմում է գրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար: Առաջիկա օրերին պարզ կդառնա` ՀՀԿ-ն պատգամավորին ընդունու՞մ է իր շարքերը, թե՞, այնուամենայնիվ, պնդում է ՕԵԿ տարբերակի վրա»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Հրապարակ Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, Արդարադատության նախարարության Պետռեգիստրի եւ ոչ առեւտրային կազմակերպությունների վերահսկողության բաժնի պետ Արսեն Բաբայանը` դատախազ Հակոբ Բաբայանի որդին, աշխատանքի նոր առաջարկ է ստացել: «Հնարավոր է նա դառնա վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակը, ավելի կոնկրետ` միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարը: Ինքը` Արսեն Բաբայանը, մեզ հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկությունը: «Իրականում ես չեմ նշանակվել վճռաբեկ դատարանի մամուլի խոսնակ: Այդպիսի առաջարկ ստացել եմ, բայց հրաման չկա: Դեռ ոչինչ պարզ չէ»,- ասաց Արսեն Բաբայանը: Նշենք, որ վերջինս մի քանի օր առաջ իր զբաղեցրած պաշտոնի համար քաղծառայողի քննություն էր հանձնել եւ, իր ասելով, գրեթե գերազանց արդյունքներ գրանցել: Փաստորեն, մի տեղում քննություն է հանձնել, մյուս առաջարկին` համաձայնել»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Առավոտ»-ը գրել է, որ արդեն տեղեկացրել էր, որ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը, առաջին անգամ ԵԿՄ-ից այդ կազմակերպության շաբաթ օրը տեղի ունեցած համագումարին մասնակցելու հրավեր չէր ստացել: «Թե ինչո՞ւ՝ մեր խնդրանքով պարզաբանեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը: Նրա մատուցմամբ, ԵԿՄ-ն համագումարին ներկա լինելու հրավեր ուղարկել էր Սպարապետի ծնողներին, Վազգեն Սարգսյանի կրտսեր եղբայրն էլ՝ Արմեն Սարգսյանը, լինելով ԵԿՄ անդամ, մասնակցել է համագումարին եւ վերընտրվել է «Երկրապահների» ղեկավար մարմնի՝ վարչության կազմում: Ինչ վերաբերում է կոնկրետ Արամ Սարգսյանին, ապա Վարդանյանի ասելով, ԵԿՄ-ում դրա վրա չեն էլ սեւեռվել՝ թերեւս, ավելորդ ձեւականություն համարելով, որովհետեւ ԵԿՄ-ն Արամ Սարգսյանի ավագ եղբոր՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիմնադրած կազմակերպությունը, տունն է, ուր Արամ Սարգսյանը կարող է մտնել առանց հրավերի, տան տիրոջ իրավունքով: «Գուցե, մենք իսկապես թերացել ենք ու պիտի հատուկ հրավիրեինք, բայց բոլոր դեպքերում որեւէ միտում այստեղ չի եղել եւ չկա: Արամ Սարգսյանը, բացի այն, որ միության անդամ է, նաեւ ԵԿՄ-ում միշտ սպասված մարդ է, նա կարող է ցանկացած պահի եւ առանց հրավերի գալ ԵԿՄ, մասնակցել համագումարներին, անգամ որոշել՝ ում հրավիրել եւ այլն»,-ասաց Վարդան Վարդանյանը»,- գրում է «Առավոտ»-ը:
Հայկական ժամանակ-ը գրում է, որ այն, որ Սերժ Աարգսյանը մինչեւ երեկ երեկոյան առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր չէր ստորագրել, նշանակում է, որ ընտրությունները ամենաշատը կարող են նշանակվել մայիսի 2-ին: «Աժ ընտրությունները կարող էին տեղի ունենալ ապրիլի 28-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բայց ամեն օրվա հետ այդ ժամկետը սեղմվում է, որովհետեւ ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիրը պետք է ստորագրվի ոչ ուշ, քան քվեարկությունից 70 օր առաջ: Եթե իշխանությունները վերջնականապես որոշել են Աժ ընտրությունները մայիսի 6-ին անցկացնել, ապա համապատասխան հրամանագիրը պետք է ստորագրվի առաջիկա 4 օրերին, փետրվարի 26-ից ոչ ուշ»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:
Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա խմբագրականում գրում է. «Վերջերս ես P.S. հաղորդաշարի շրջանակներում «սքայփով» զրուցել եմ ոուսաստանցի գրող և հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչի հետ` մարտի 4-ին ՌԴ-ում կայանալիք նախագահական ընտրությունների մասին: Այդ զրույցի տեսագրությունը կարելի է դիտել այսօր «Ա1+»-ի եթերում, առաջին անգամ, 15.20-ին: Բնականաբար, ի թիվս այլ հարցերի, հետսսբրբիր էր իմանալ զրուցակցիս վերաբերմունքը ընտրություններում իրենց թեկնածություններն առաջադրած գործիչների վերաբերյալ: Շենդերովիչը, որքան հասկացա, ոչ մեկով ոգևորված չէ. Զյուգանովն ու ժիրինովսկին վաղուց են «ընդդիմություն աշխատում», և դա եկամտաբեր աշխատանք է, Պրոխորովը ակնհայտորեն Պուտինի նախագիծն է, Միրոնովի մասին խոսելն անգամ ավելորդ է: Եվ, հետևաբար, հետաքրքրվեցի ես` ի՞նչ եք խորհուրդ տալիս ոուսաստանցի ընտրողներին: Խորհուրդը հետևյալն էր` մտածել և ինքնակազմակերպվել` ուշադրությունը չշեղելով վերոհիշյալ թեկնածուների վրա: Հայաստանում իրավիճակը և նման է, և տարբեր: Մասնավորապես, այնտեղ Զյուզանովը 20 տարի է, որ ասում է` «ավազակային ռեժիմ», այստեղ ՀԱԿ-ը` ընդամենը 5 տարի: Այնպես որ, կրկնվող հռետորաբանությամբ ժողովրդին վերջնականապես հոգնեցնելու համար մերոնք դեո 15 տարի ունեն: Թե այստեղ և թե Ռուսաստանում կա բավականին մեծ իներտ զանգված, որը բոլոր պարագաներում, առանց որևէ ճնշման և կաշառքի, քվեարկելու է «նաչալստվայի» օգտին, ինչպես էլ այն կոչվի: Մեր երկու երկրներում ընտրակեղծիքների մեխանիզմը պատրաստի «յուղած» է, ընդ որում` Հայաստանում դրա ճարտարապետներն ու ինժեներները հենց ներկայիս ՀԱԿ-ականներից շատերն են: Թե Հայաստանում և թե Ռուսաստանում հեռարձակվող հեռուստաընկերությունները գտնվում են իշխանությունների վերահսկողության տակ, և ՌԴ-ում, իմ տպավորությամբ, այդ վերահսկողությունը, այսպես կոչված, «դաշնային» ալիքների հանդեպ ավելի կարծր է, քան մեզ մոտ: Բայց երկու դեպքերում էլ ինտերնետն արդեն իսկ դարձել է հեռուստատեսային հեռարձակման լուրջ այլընտրանք: Իսկ ամենաէական նմանությունն այն է, որ մեր երկու, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների, քաղաքացիները չեն տեսնում մի կողմից` ազատության, ժողովրդավարության, անկախ դատարանների, արդար ընտրությունների, մյուս կողմից` իրենց բարեկեցության պատճառահետևանքային կապը: Ինքնակազմակերպումը, որի մասին խոսում է Շենդերովիչը, ես ընկալում եմ նախևառաջ որպես այլ` այդ գիտակցությանը հանգելու համար: Ռուսաստանում այդքանը գիտակցած և քաղաքներում հրապարակներ դուրս եկած մարդկանց կոչում են «ոչ համակարգային» ընդդիմություն` ի տարբերություն «համակարգայինի», որի հետ առանձնապես հույսեր չեն կապում: Տերմինը ճշգրիտ չէ. նոր համակարգերը ստեղծվում են հենց «ոչ համակարգային» ընդդիմության շնորհիվ:
ՀԱԿ-ում կարծես թե որոշել են, թե ովքեր պետք է առաջադրվեն մեծամասնական ընտրատարածքներում: Թերթի տեղեկություններով, որոշում է կայացվել, որ յուրաքանչյուր ընտրատարածքում իր թեկնածությունը պետք է առաջադրի այդ ընտրատարածքի ՀԱԿ նախընտրական շտաբի ղեկավարը: Իսկ շտաբի ղեկավարները հիմնականում ՀԱԿ տարածքային կառույցների ղեկավարներն են: ՀԱԿ կենտրոնական գրասենյակի որոշ ներկայացուցիչներ կդառնան երևանյան ընտրատարածքների նախընտրական շտաբների ղեկավարներ և կառաջադրվեն այդ ընտրատարածքներում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.