29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից մեկը` Աննա Ս.-ն, իր պատին գրառում է տեղադրել` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին մեղադրելով աշխատանքային ժամերն «աղջիկ կպցնելու» վրա վատնելու համար:
«Հետաքրքիր է, չէ՞, թե նախարարներն ինչով են զբաղված ողջ օրը: Ինչպես են կազմակերպում իրենց աշխատանքը, հանգիստ… Խոսքս հայրենի նախարարների մասին է… թե չէ առհասարակ նախարարի պարտականությունների և օրվա անելիքների մասին մոտավոր պատկերացում ունենք:
Անձնական բնույթի նամակների հրապարակմանն առհասարակ դեմ եմ, բայց այս մեկը հայրենիքիս է վերաբերվում: Եթե ավելի կոնկրետ, ապա նրա արդարադատությանը: Եվ քանի որ վերջինս… մեզանում, մեղմ ասած, բարվոք վիճակում չէ, կփորձեմ ներկայացնել դրա բուն պատճառը:
Արի ու տես` անմեղ ու միամիտ գառնուկի դեմքով արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը աշխատանքի ժամերին զբաղվում է ոչ այլ ինչով, քան աղջիկ կպցնելով: Արդեն որերորդ օրն է, ինչ նա համառորեն փորձում է հետս զրույց սկսել, բայց ես նրան չեմ պատասխանում, որպեսզի գործից չկտրեմ, ու Հայաստանի արդարադատության մասին հարցերն իմ պատճառով չտուժեն: Ի դեպ, պրն Թովմասյանն ամուսնացած է և ունի երեք երեխա»,- ահա այսպիսի բովանդակությամբ գրառում է տեղադրված Աննա Ս.-ի էջում, որտեղ նա նաև հրապարակել է տարբեր օրերի Հրայր Թովմսայան օգտատիրոջից ստացած փոքրիկ նամակները: «Բարի առավոտ», «Ինչպես եք», «Բարի առավոտ», «Բարի լույս», «Բարի առավոտ»,-իրեն չպատասխանող Աննային համառորեն բարևել է Հրայր Թովմասյանը: Աղջկա այս բացահայտումներին երեկ հետևել են քննարկումները, որի մասնակիցներից ոմանք թերահավատ են և կարծում են, որ կամ Հրայր Թովմասյանի անունից հանդես է եկել մեկ ուրիշը, կամ էլ, միգուցե, նա ինչ-որ կարևոր բան է ցանկացել ասել:
Ինչևէ, ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր կարծում էին, թե ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն իրականում կապ չունի այս ամենի հետ, և պարզապես ինչ-որ մեկը որոշել է սոցիալական ցանցում հանդես գալ նրա անունից, ապա նախարարը թերթի հետ զրույցում երեկ չի հերքել, որ խոսքը հենց իր մասին է: Երբ նրան ընդամենը ասել էի, որ «ֆեյսբուքի» օգտատերերից մեկը հայտարարել է, թե Հրայր Թովմասյանն աշխատանքային ժամերին զբաղված է աղջիկ կպցնելով, նախարարն արձագանքել է. «Եթե Հայաստանում «ֆրենդներին» բարև տալը դարձել է աղջիկ կպցնել, ուրեմն ես, չգիտեմ, պարաշյուտիստ եմ»: Երբ թերթը հետաքրքրվել է, թե փաստորեն տեղյակ է` խոսքն ինչի մասին է, նա պատասխանել է. «Չէ, ես չգիտեմ, չեմ էլ հիշում այդ բանը: Եթե ինքն իմ ընկերների մեջ է, օնլայն է, առավոտյան, որպես կանոն, բարևում եմ բոլորին ու հարցնում եմ` ո՞նց եք: Եթե դա ինչ-որ հանցագործություն է մեր օրերում, չգիտեմ»: Խոսելով Աննա Ս.-ի մասին, Հրայր Թովմասյանը շարունակել է. «Չբավարարված չեմ կարող ասել, բայց չէի կարծում, որ Հայաստանում այդպես է: Եվ ավելի լուրջ բաների մասին եկեք մտածենք, ախպոր պես»: Իսկ ընդամենը բարևելու պատճառով իր անվան հետ խաղալուն նախարարը որևէ կերպ արձագանքել կարծես չի պատրաստվում: «Այսօր այդ արտակարգ դրությունը ինձ սպանել է (նկատի ունի` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագիծը, որը երեկ քննարկվել է Ազգային ժողովում- Ա.Զ. ), ես հիմա նստած ամբողջ աշխարհին նայում եմ` ինչ է, ոնց է: Հիմա մեկ էլ դրա մասի՞ն մտածեմ»,-հայտարարել է նա: Նաև հայտնել է, որ «Ֆեյսբուքում» ընկերների ցանկից հեռացրել է բոլոր նրանց, ում հետ անձամբ ծանոթ չէ, և այժմ շուրջ 300 ընկեր ունի այդտեղ: Թերթի հարցին թե` նրանցից 40-50-ը երևի օնլայն են լինում, բոլորին պարտադիր բարևո՞ւմ եք ամեն առավոտ: «Եթե առավոտյան գալիս եմ… Առավոտյան չէ, օրվա մեջ մի անգամ եմ սայթ մտնում, նայում եմ, բոլորին ասում եմ` բարև ու չեմ հիշում, հետո` ոնց եք, ինչ եք»,- պարզաբանել է ՀՀ արդարադատության նախարարը:
«Հրապարակ».Թերթը գրում է, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է խորհրդարան մտնել զարտուղի ճանապարհներով: «Օրերս գրվեց, որ 37 ընտրատարածքում, որտեղից նախորդ ընտրություններին առաջադրվել էր Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը, այս ընտրություններում Լիսկայի հովանավորությամբ առաջադրվելու է 28-ամյա ոմն Հայկ Գեւորգյան, ով Լիսկայի որդու անգլերենի ուսուցիչն է: Սյունիքում բավականին ծանր են տանում այս թեկնածուի առաջադրումը` համարելով, թե «ով է նա, որ իրենց մոտից պատգամավոր ընտրվի մեծամասնականով»: Սակայն Սյունիքում կարծիք կա, որ այդ երիտասարդին առաջադրելով` Լիսկան իր եղն է ընդամենը ապահովագրում ԱԺ-ում: Այսինքն, Սուրիկ Խաչատրյանն այդ թեկնածուին ուզում է անցկացնել խորհրդարան, որպեսզի «բրոնյա» անի իր տեղը խորհրդարանում: Ըստ մշակված ծրագրի, ընտրություններից հետո, եթե բանը հասնի մարզպետների փոփոխությանը, նշված պատգամավորը կհրաժարվի, եւ նրա փոխարեն խորհրդարան կանցնի Սուրիկ Խաչատրյանը»,- գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ մի քանի օր առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորով ոստիկանության պահպանության վարչության գնդի բոլոր աշխատակիցներին շարել են ու ջոկել, այսպես ասած, «թափով, բոյով, դռբովե տղաների: «Նրանց ասել են, որ առանձին գունդ են ուզում ստեղծել՝ հատուկ դեպքերի համար: Այդ «մկանուտ» ոստիկանների մի մասը չի ցանկացել ներգրավվել այդ խմբում, քանի որ տեղեկացել են, որ աշխատավարձը չի բարձրանալու, փոխարենը՝ աշխատանքն է ավելի բարդանալու:
Մենք ոստիկանությունից պարզաբանում խնդրեցինք, թե ինչի՞ համար են ստեղծում այդ հատուկ գունդը, եւ արդյո՞ք դա կապ ունի առաջիկա ՀԱԿ-ի հանրահավաքի կամ սպասվող ցույցերի հետ: Ոստիկանության լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանի պարզաբանմամբ՝ «Գուցե պահպանության վարչությունն իրենց համար հմուտ կադրերի ընտրություն է անում, այդքան բանե: Մեր հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են նախապատվությունը տալիս հենց «բոյով, թափովե տղերքին՝ նա պատասխանեց. «Ես էլ կուզենայի, որ բոլորը նախապատվությունը տային դրան, եւ ոստիկանները բոլորը լինեին վստահելի, ամրակազմ, դուք ինքներդ եք չէ՞ քննադատում, երբ ոստիկանները լինում են կարճահասակ, գեր: Բացարձակ կապ չունի մարտի 1-ի հանրահավաքի հետ, մանավանդ, եթե օրերով հաշվենք, այդպես չի լինում, որ մի քանի օրվա ընթացքում գունդ հավաքեն: Պարզապես երեւի համալրում են իրենց շարքերը: Արտաքին ծառայություն իրականացնողների խնդիրը շատ ավելի խիստ է, նայում են արտաքին տվյալներին էլ: Բնականաբար, պետք է բարետես, ամրակազմ լինի»:
Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկաններից շատերը չեն համաձայնվել ներգրավվել այդ նոր խմբում՝ պարոն Ահարոնյանը պարզաբանեց. «Բռնի չեն կարող տանել: Ոչ բոլորին է հարմար ոստիկանի ծառայությունը, այն իրոք շատ դժվար է, մարդկային որոշակի կամային որակներ է պահանջում: Դա ոչ բոլորին է հոգեհարազատ, ինչու պիտի իրենց կյանքը վտանգեն կամ սովորական քաղաքացիական աշխատանքային ժամի փոխարեն, գնան ֆիզիկական աշխատանք կատարեն»: Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացրեց, որ Վլադիմիր Գասպարյանը շատ մեծ ուշադրություն է դարձնում ոստիկանների կազմվածքին ու շատ խիստ է դրել այդ հարցը, որ հանկարծ մատների արանքով չնայեն. «Հատուկ կենտրոն կա, որտեղ ամեն ստորաբաժանում ունի իր օրն ու ժամը, գնում-մարզվում են բոլորը»: Մեր հարցին՝ իսկ ոստիկանների մեջ շա՞տ կան թուլակազմ, նիհար, կոլոտներ՝ նա պատասխանեց. «Մեծ համակարգ է, կլինեն ամեն դեպքում»:
Թիկնապահների դեպքում մասնագետները չեն կարեւորում չափսերը, կազմվածքը՝ նախապատվությունը տալով ճարպիկներին, իսկ թե ինչու են ոստիկանների դեպքում նախընտրում հենց հաղթանդամներին՝ պարոն Ահարոնյանն ասաց, որ իրենք կարեւորում են ոչ միայն կազմվածքը, այլեւ գիտելիքները, նույնիսկ՝ անգլերենի իմացությունը, որ զբոսաշրջիկները մեր քաղաքում անհարմարություն չկրեն»,- գրում է «Առավոտ»-ը:
Բավականին լարված է նախընտրական մթնոլորտը Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր «ՉԻ»-ն, այստեղ մեծամասնական րնտրակարգով պատգամավոր դառնալու հայտ է ներկայացրել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի`Քեթրինի Միհրանի «մարդը». խոսքը ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի` Չախկալի մասին է: Բանն այն է, որ այս վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը վաղուց հակասություններ ունի Միհրան Պողոսյանի և նրա հովանավորյալի հետ, ուստի վերջինս այս օրերին հրապարակային հայտարարում է, թե «կաշխատի» ցանկացած թեկնածուի օգտին, բայց չի պատրաստվում «սատարման» երեկոներ կազմակերպել Չախկալի համար: Այս խոսակցությունների մասին տեղեկացել է նաև Միհրան Պողոսյանը, որը իրավիճակը հասկանալու համար նախաձեռնել է մի ամբողջ «ոազբորկաների» շարք համայնքի` «քաղաքականապես հասուն» հատվածի հետ: Մասնավորապես` Արայիկ Քոթանջյանին վերջինս հասկացրել է, որ թաղապետին չի կարող օգնության հասնել որևէ կլան, այդ թվում` ապարանյանը, և Պողոսյանն ինչպես ցանկանա, այդպես էլ կլինի համայնքում: Քոթանջյանը, բնականաբար, չի թաքցրել իր մտադրությունները` հայտարարելով, որ ինքն է որոշելու ում համար ինչ չափով «աշխատի»: Զրուցակիցները կոնսենսուսի չեն եկել, որից հետո համայնքում սկսել է «մենթական տեռորը»:
Միհրան Պողոսյանի և Արթուր Ստեփանյանի կողմնակիցները համայնքի աշխույժ երիտասարդներին, որոնք չեն «աշխատում» ՀՀԿ-ի հետ, կանչել և գայթակղիչ առաջարկներ են ներկայացրել, ոմանց գումար են խոստացել, ոմանց էլ ասել են, թե կարող են լավ աշխատանքով ապահովել նրանց: Նրանք, ովքեր չեն համաձայնել ընդունել «աշխատանքի հրավերը», խոսակցության այլ հարթություն են տարել` շոշափելով արժանապատվության և ուժային կառույցների հետ խնդիրներ ունենալու հնարավորությունը:
Արդյունում` ուշ երեկոյան, այդ համայնքում որոշակի հեղինակություն ունեցող տղաներից մեկը`է Տու մականվամբ, հրավիրվել է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչություն զրույցի: Մի քանի ժամ 6-րդ վարչությունում պահվելուց հետո վերոհիշյալ անձը «ազատ է արձակվել»: Ոստիկանության թերթի աղբյուրների փոխանցմամբ` քաղաքացուն հորդորել են քաղաքականությանը չխառնվել, այլապես հնարավոր է դրան այլ «սանկցիաներ» հետևեն: Թերթն ավելացնում է, որ բաժին տարվածը այն անձանցից մեկն է, ով հրաժարվել է «աշխատել» ՀՀԿ-ի օգտին:
Սերժ Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է թիվ 32 ընտրատարածքում (Լոռու մարզ), ըստ թերթի տեղեկությունների, հնարավոր է` հաջորդ խորհրդարանում ոչ թե Հանրապետական կուսակցության խմբակցությունում ընդգրկվի, այլ առաջադրվի որպես անկախ պատգամավոր: Կարապետյանը, ի դեպ, որ նաև ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է, իր հրաժարականից հետո արդեն կես տարի է ոտք չի դրել Հանրապետական կուսակցության գրասենյակ, թեև ՀՀԿ թերթի աղբյուրները հայտնում են, որ նրան պարտաճանաչ հրավիրում են ՀՀԿ բոլոր նիստերին: Թերթը նշում է, որ առաջիկայում փոփոխության է ենթարկվելու նաև ՀՀԿ-ի գործադիր մարմնի կազմը, և Կարեն Կարապետյանը դժվար թե համաձայնի կրկին ՀՀԿ գործադիրի անդամ դառնալ:
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համաձայնությունն է տվել Արագած Ախոյանին` առաջադրվելու թիվ 15 ընտրատարածքում: Նրան այստեղ լուրջ մրցակցություն է սպասվում ի դեմս ՀՀԿ թեկնածու Մնացական Մնացականյանի: Առաջադրվելու մտադրություն ունի մեկ այլ ՀՀԿ-ական ևս` Խաչիկ Մանուկյանը, ով 2007թ. այս տարածքից պատգամավոր ընտրվեց կրկնակի ընտրության արդյունքներով: Այս անգամ ՀՀԿ-ի ընտրությունը կանգ է առել ոչ թե «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի տիրոջ` Մանուկյանի, այլ Թալինի քաղաքապետ Մնացականյանի վրա, որն էլ, ասում են, պատգամավոր է դառնալու այս տարածքից:
«Առավոտ» Թերթը գրում է, որ դերասան Սերգեյ Դանիելյանը, որը վերջերս արվեստագետների ու շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչների հետ միացել էր Մաշտոցի պուրակում կրպակների տեղադրման դեմ պայքարող ակտիվիստներին՝ «Առավոտ»-ին ասաց, որ լուրջ չի վերաբերում ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանիհայտարարությանը, թե նրանք այգի էին գնացել շոու սարքելու: «Քաղաքական գործիչների մասին բազմիցս արտահայտվել եմ, չեմ ուզում նորից արտահայտվել, ինչ-որ մեկին ասում եմ՝ սաղ վիրավորվում եմ: Բոլորին չի վերաբերում, բայց քաղաքական գործիչը էսօր կա, վաղը չկա: Իրանք այսօր կան, վաղը՝ չկանե: Նրա խոսքերով, ինքն ու այգի այցելած իր գործընկերները քաղաքում հայտնի մարդիկ են ու իրենց ցույց տալու խնդիր չունեն.
«Ինձ շներն էլ են արդեն ճանաչում, ես PR-ի՞ խնդիր ունեմ: Քաղաքական գործիչը գուցե PR-ի խնդիր ունի, որովհետեւ նրան ճանաչում են միայն իր կուսակիցները: Մենք չունենք նման խնդիր, մեր հարցը ուրիշ կերպ ենք բարձրացնում»:
Դերասանն անդրադառնալով պարոն Հարությունյանի տեսակետին, թե այգի այցելած որոշ շոու բիզնեսի ներկայացուցիչների հումորների հասցրած վնասն ավելի մեծ է քան այն երկու ծառը, որը նախատեսված է կտրել այգում, ասաց. «Սիրողական ու տհաս մարդը կարող է մտածել, որ մեր ակցիան ավելի մեծ վնաս տվեց, քան այն երկու ծառը, որ կտրվելու են»:
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե այգին կրպակներից պահելու համար ակտիվիստների պայքարն իրենց ստացած դրամաշնորհների արդյունքն է, դերասանը նկատեց. «Այդ խոսքերին լուրջ չեմ վերաբերում, նրանք ապատեղեկացված … ես ոչ մի գրանտներից խաբար չեմ, մինչեւ մի բան հստակ չիմանամ չեմ ասի: Այդ երեխեքի դեմքերին նայելով կհասկանաս, ոչ մի շահ չունեն կամ էլ չգիտեմ, երեւի լավ դերասաններ են, չենք հասկանում; Եթե այս պայքարը արդյունքի էլ չհասնի, գոնե նախադեպը կա, որ մարդիկ կարող են ինչ-ինչ հարցերի շուրջ կարծիք հայտնել, ցանկալի կլիներ, արդյունքի հասնեինք: Կարծեմ քաղաքապետն էլ է ուզում արդյունքի հասնել»,-գրում է «Առավոտ»-ը:
ԲՀԿ-ում վերջնական որոշում չեն կարողանում կայացնել, թե մեծամասնական ընտրատարածքներում ում պետք է առաջադրեն: Մասնավորապես հայտնի չէ, թե ում կառաջադրի ԲՀԿ-ն թիվ 12 ընտրատարածքում: Այդ ընտրատարածքից 2007թ. պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ անդամ Վերսանդիկ Հակոբյանը, ով վերընտրվելու ցանկություն չունի: Բայց ԲՀԿ-ում այս տարածքի համար հարմար թեկնածու չեն կարողանում գտնել: Անորոշ է նաև Արագած Ախոյանի վիճակը: Վերջինս ցանկանում է առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում, բայց ԲՀԿ ղեկավարը դեռևս չի կողմնորոշվում` թույլ տա՞լ նրան առաջադրվել, թե՞ ոչ: Այս տարածքում ՀՀԿ թեկնածուն Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանն է, որի շանսերը բարձր են գնահատվում:
«Առավոտի» խմբագրությանն է դիմել Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ Հակոբ Հակոբյանը, ով պատմում է, որ իր որդին` Լանջազատ գյուղի միջնակարգ դպրոցի 33-ամյա տնօրեն Գրիգոր Հակոբյանը 1987թ. օգոստոսի 22-ին, ժամը 12.30-ին, աշխատանքից տուն գալու ճանապարհին անհայտացել է: Ըստ Հակոբյանի, հարուցված քրեական գործի ընթացքում բազմիցս քննված վկաները փաստել են, որ տուն վերադաոնալու ճանապարհին դպրոցի տնօրենին իր անձնական մեքենայով մոտեցել է նրա` ուսումնական գծով տեղակալ Թերեզա Հարությունյանի ամուսինը` Հրանտ Ասատրյանը, և բացելով մեքենայի առջևի դուռը, հրավիրել է Հակոբյանին` նստել: Գրիգորը նստել է մեքենան: Այնուհետև, մյուս վկաները փաստել են, որ ժամը 12.00-13.00-ի սահմաններում Լանջազատ-Բարձրաշեն ճանապարհին ականատես են եղել 6 երիտասարդների վեճի, որոնցից առերեսման ժամանակ ճանաչել են նույն Հրանտ Ասատրյանին և նրա ավագ եղբորը` Ռաֆիկ Ասատրյանին: Ըստ ականատեսների, վիճաբանությունից հետո նրանցից մեկին խցկել են մեքենաներից մեկի մեջ և հեռացել: Վկաների ցուցմունքների համաձայն, տուժածի արտաքին նկարագրությանը համապատասխանում էր դպրոցի տնօրենի արտաքինին:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է զարգացնել Վրաստանի բիզնես միջավայրը` նաեւ հայ գործարարներին ինտեգրելով Վրաստանի տնտեսության մեջ: «Բանն այն է, որ օրերս ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը մեկնել է Վրաստան եւ այնտեղ պայմանավորվածություններ ձեռք բերել ձկնաբուծական ֆերմաներ հիմնադրելու համար: Կոնկրետ տարածքներ են նրան տրվել, որտեղ էլ Այվազյանը պետք է սկսի հիմնադրել ձկնաբուծարանները: «ՉԻ» տեղեկություններով` Վարդան Այվազյանը Թբիլիսիի «Շերատոն» հյուրանոցում հանդիպել է Վրաստանի ոստիկանության համակարգի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, ով էլ «կազմակերպել» է Այվազյանի հանդիպումները`համապատասխան կարեւոր մարդկանց հետ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.